Jump to content

Մասնակից:Genius 881/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքացիակն ծառայություն=[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1.1 <<Քաղաքացիական ծառայություն>> (եզրույթի սահմանումները)


Պետության կայուն զարգացման և հավասարակշռության ապահովման կարևոր պայման է գործող պետական ծառայության համակարգի առկայությունը: Պետական ծառայությունն ինքնին ընդգրկում է մի շարք ծառայություններ` հատուկ ծառայությունները,պաշտպանության,ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայությունները և պետական ծառայությունը Ազգային ժողովի աշխատակազմում, հանրապետական գործադիր այլ մարմիններում, ինչպես նաև քաղաքացիական ծառայությունը:

<<Քաղաքացիական ծառայություն>> հասկացության սահմանմանը անդրադարձել են` Վ.Դ. Գրաժդանը, Ե. Օխոտսկին, Ն. Կամարովան և ուրիշներ: Բ. Գաբրիչիձեի կարծիքով, քաղաքացիական ծառայության ինստիտուտը կարելի է համարել կայացած, երբ դրա բաղկացուցիչ տարրերը ձեռք են բերում իրավական կարգավիճակ: Ա. Նազդրաչովի կարծիքով` պետական ծառայությունը որպես կազմակերպական կառավարչական ինստիտուտ, իրենից ներկայացնում է պետական ծառայության նպատակների իրականացման համար միտված պետական ծառայողների համատեղ գործունեության կանոնակարգման, կարգավորման և համակարգման կազմակերպչական նորմերի , եղանակների, կանոնների, ընթացակարգերի չափորոշիչների համախումբ:Իսկ ըստ Վ Գրաժդանի` քաղաքացիական ծառայությունը յուրահատուկ սոցիալ-իրավական ինստիտուտ է,որի արդյունավետ գործունեությունը պայմանավորված է համապատասխան խետական մարմինների գործունեությամբ,առանց որիէ անհնար է ոչ միայն պետության գործունեությունը,այլ նաև գոյությունը:

Պետական կառավարման համակարգում քաղաքականության ձևավորման և իրականացման գործում կարևոր դեր է խաղում քաղաքակաիական ծառայությունը: Հանրային քաղաքականության իրականացման գլխավոր երաշխավորը կայուն, ապաքաղաքական , արհեստավարժ, մասնագիտական փորձ և ժողովրդավարական կայունություն ապահովող քաղաքացիակն ծառայությունն է: Քաղաքական ուժերի հարաբերակցությունից անկախ արհեստավարժ և մասնագիտական գործունեություն է քաղաքացիական ծառայությունը:Պետական ծառայության անբաժանելի մաս լինելով` քաղաքացիակն ծառայությունը շատ ընհանրություններ ունի դրա հետ:Այդ ընդհանրությունները վերաբերվում են ծառայության հիմնական սկզբունքներին, պաշտոններ զբաղեցնելու կարգին,ծառայողների ատեստավորմանը,իրավական կարգավիճակին, խրախուսմանը, պաշտոնից ազատման և նմանատիպ ալյ հարցերին:

Այհդուհանդերձ քաղաքացիակն ծառայության հիմնական բնորոշ գիծը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների առջև դրված խնդիրների ու գործառույթների մասնագիտորեն իրականացման գործառույթները ու դրա կազմակերպումը:

Քաղաքացիակնան ծառայության պաշտոններում օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվող անձանց, ծառայողների միջոցով է իրականացվում քաղաքացիական ծառայությունը: Աշխատանքային գործունեության այնպիսի ձևը,որն իրականցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվող ծառայողների կողմից հանրային կառավարման խնդիրների ու գործառույթների իրագործման նպատակով, կոչվում է քաղաքացիակն ծառայություն: