Jump to content

Մասնակից:GenikM/sandbox

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
                                                            ԼԱՆԴՇԱՖԹԱՅԻՆ ԴԻԶԱՅՆ
                                                    ԱՅԳՈՒ ԳՈՒՆԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ



     Վաղուց գիտնականների կողմից ապացուցվել է տարբեր գույների տարաբնույթ ազդեցությունների (հուզական, հոգեբանական և նույնիսկ
ֆիզիկական) մասին մարդու օրգանիզմի վրա: Դա ստիպում է, որ Լանդշաֆտային դիզայնի (ԼԴ) մեջ այգիների ձևավորման ժամանակ հաշվի առնել 

այդ գործոնը` որպես գլխավոր գործոններից մեկը և որպես դիզայնի կիրառման հաջողության գրավական: Այգու գունային ընդհանրությունը որոշվում է այն բոլոր տարրերի և օբյեկտների առկայությանմբ, որոնք տեղաբախշված են այգու տարածքում (ցանկապատներ, այգամիջյան ճանապարհներ, լուսավորվածություն, ջրային մակերեսների առկայություն, բնակելի կառույցների ներքին հարդարանքներ և բույսերը, որոնք նմանեցված են հողային ծածկոցին): Ընդհանրապես, այգու գունային ֆոնը ընդգրկում է մոտ 130 տարբեր երանգներ, իսկ ընդհանուր գունային կոլորիտը` երանգները, այգում փոխվում է 9 անգամից ավելի: Այգու գունային ձևավորման ընդհանուր սկզբունքները կառուցվում են կոնտրաստային կամ նրբերանգային գույների ընտրության վրա: Գույները կարող են լինել մուգ, տաք կամ ակտիվ (կարմիրի երանգները) և սառը կամ հանգիստ (կապույտի երանգները): Միջին կանաչը, միջին գորշը գտնվում են սահմանային գոտում և համարվում են իներտ: Մարդու աչքն ուժեղ է գրավվում բաց գույների կողմից, իսկ ավելի ուժեղ` նրանց տաք երանգների կողմից: Մյուս կողմից կան նաև “գրգռիչ” գույներ, որոնցից աչքերն արագ հոգնում են (վառ դեղին) և առաջացնում են տհաճ հոգեբանական զգացումներ: Պատճառներից մեկը հավանաբար այն է, որ դեղին գույնը հիշեցնում է կիտրոնի և նրա թթու համի մասին, իսկ կարմիր գույնը` արյան մասին: Նման ասոցացիաներն անվանվում են «պատմական հիշողություն»: Այսինքն, լույսի ազդեցությունը մարդու վրա ունի ֆիզիոլոգիական բնույթ: Այս ազդեցությունը կիրառվում է բարդու այս կամ այն խանգարումների բուժման համար: Օրինակ, գունաթերապիան կիրառվում է նյարդային հիվանդությունների բուժման համար, իսկ պեյզաժոթերապիան մեծապես կիրառվում է հանգստյան տների շուրջ ձևավորման ժամանակ: Պարզվել է, որ կարմիր վարդերը գրգռիչ են ազդում սրտի վրա, իսկ կապույտ եղևնիները հանգստացնում են: Բոլորին հայտնի է, որ դեղին, նարնջագույն և կարմիր գույները ուրախության և շքեղության զգացում են առաջացնում մարդկանց մոտ:


                                           ԳՈՒՅՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Դեղին: - Ակտիվ, էներգետիկ, թեթև գույն է: Խորհրդանշում է լույս, ուրախություն, շքեղություն,, վառ դեղինը` նախանձ, ատելություն, սուտ:

Նարնջագույն: - տաք, դրական, ուրախություն առաջացնող գույն է: Խորհրդանշում է տաքություն, ուրախություն, արև: Կարմիր: - Ամենաշարժուն և կենդանի գույնն է, որն առաջացնում է նպատակաուղղված ուժի տպավորություն: Կարմիրի բաց երանգները ազդում են գրգռիչ, հարձակողական, մուգ կարմիրները ստեղծում են լուրջ, պաշտոնական զգացում: Խորհրդանշում է կյանք, արյուն, սեր, կիրք, տաքություն, կրակ:

Մանուշակագույն: - Հարուստ, բայց տխուր գույն է, մեծ մակերեսի դեպքում կարող է բացասաբար անդրադառնալ շրջապատի մարդկանց վրա: Բնորոշում է պատիվ, ճոխություն:

Կապույտ: - Հանգիստ, ինքնախորացված, կենտրոնացված գույնի բնորոշում ունի: Ազդում է որպես պարզ, հստակ, մաքուր ազդակ: Խորհրդանշում է անսահմանություն, երկինք, տխրություն:

Կանաչ: - Հանգիստ, խաղաղ, պասիվ զգացումներ առաջացնող գույն է, բաց կանաչը` կենդանի, ուրախ, իսկ մուգ կանաչը` սառը զգացմունքներ առաջացնող գույներ են: Խորհրդանշում է հանգիստ, հավասարակշռություն, պտղաբերություն:

Սպիտակ: - Չեզոք գույն է, որը հակազդում է բոլոր մուգ գույներին: Այն կարծես սպիտակ խայտաբղետություն է մտցնում և կենարարության զգացում: Խորհրդանշում է մաքրություն, անմեղություն և իմաստություն:

Սև: - Արտաքնապես ամենաանհունչ գույնն է, որի ֆոնի վրա ցանկացած այլ գույն երևում է ուժեղ, ճիշտ ու արտահայտիչ: Խորհրդանշում է վիշտ, տխրություն, պաշտոնականություն:

Գորշ: - Անշարժ, ոչինչ չասող գույն է, հույս չներարկող: Խորհրդանշում է մեխանիզմ, ստանդարտ:

Բայց միաժամանակ տարբեր ժողովուրդների մոտ տարբեր գույներ տարբեր կերպ են ընդունվել ու տարբեր խորհրդանշական իմաստներ 

են ունեցել և ունեն: Օրինակ, սպիտակ գույնը, որը համարվում է ուրախության և “հարսանեկան” գույն, որոշ երկրներում համարվում է

“սգո” գույն: Օրինակ, Վիետնամում սպիտակ գույնը դավաճանություն է խորհրդանշում, իսկ սևը` խիզախություն, Ճապոնիայում սպիտակ
գույնը`սուգ: 

Չորային կլիմա ունեցող երկրներում կանաչ գույնը համարվում է «ուժեղ» գույն: Բայց ընդհանուր առմամբ, բոլորն էլ համարյա նույնատիպ են վերաբերվում գույներին: Կարմիր, դեղին, կանաչ և կապույտ գույները դրանք Գլխավոր, այսպես կոչված «ֆոկուսային» գույներն են մարդկության համար: Այս գույներն են հատկապես գերադասում երեխաները մինչև խոսելը,:

Մեր ընկալունակությունը գույների նկատմամբ փոփոխվում է նաև լուսավորվածությունից կախված` բնական-ցերեկային և երեկոյան, էլեկտրական: Մարդու աչքի կառուցվածքն այնպիսին է, որ գույների մեծ մասը մթնշաղին վատ են տարբերվում, “լղոզվում” են, իսկ այն օբյեկտները, որոնք ցերեկը կապույտ են երևում, երեկոյան արևամուտին ավելի վառ են երևում, քան կարմիր օբյեկտները:

                                                                                                                              Genik Movsisyan