Մասնակից:Gayanestepanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի: Բաժնետիրական ընկերություններն իրավունք ունեն թողարկել բաժնետոմսեր: Բաժնետիրական ընկերության բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրումների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

ՀՀ օրենսդրությունը տարբերակում է երկու տեսակի բաժնետիրական ընկերություններ՝ բաց և փակ:

Բաց բաժնետիրական ընկերություններ (ԲԲԸ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժնետիրական ընկերությունը համարվում է բաց, երբ նրա բաժնետերերն առանց այլ բաժնետերերի համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը: Բաց բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի իրականացնել բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն: Բաց բաժնետիրական ընկերությունը կարող է վերագրանցվել որպես փակ բաժնետիրական ընկերություն փոփոխություններ կամ լրացումներ մտցնելով կանոնադրության մեջ և նվազեցնելով բաժնետերերի քանակը:

Փակ բաժնետիրական ընկերություններ (ՓԲԸ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժնետիրական ընկերությունը համարվում է փակ, երբ նրա բաժնետերերը կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը միայն դրանք նախօրոք ընկերության այլ բաժնետերերին առաջարկելուց հետո: Փակ բաժնետիրական ընկերությունն իրավունք չունի անցկացնել բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն: Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը բաշխվում են նրա հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև: Բաժնետոմսերը չեն կարող տեղաբաշխվել անսահմանափակ թվով անձանց միջև: Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի թիվը չպետք է գերազանցի 49 հոգուց: Եթե փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի թիվն անցնում է 49-ից, ապա նա պարտավոր է նվազեցնել բաժնետերերի քանակը կամ մեկ տարվա ընթացքում վերագրանցվելորպես բաց բաժնետիրական ընկերություն փոփոխելով և լրացնելով իր կանոնադրությունը: Բաց բաժնետիրական ընկերության համեմատ, փակ բաժնետիրական ընկերությունը պահանջում է ավելի փոքր կանոնադրական կապիտալ և թույլ է տալիս չհրապարակել տեղեկություններ իր ֆինանսական դրության վերաբերյալ: Փակ բաժնետիրական ընկերությունն այնքան էլ ճկուն չէ, որքան բաց բաժնետիրական ընկերությունը, քանզի փակ բաժնետիրական ընկերության

  • նոր թողարկվող բաժնետոմսերը կարող են բաշխվել միայն դրա հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև,
  • արդեն իսկ թողարկված բաժնետոմսերը կարող են օտարվել միայն պահպանելով ընկերության մյուս բաժնետերերի գնման նախապատվության իրավունքը:

Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը պետք է պարունակի «բաց բաժնետիրական ընկերություն» կամ «փակ բաժնետիրական ընկերություն» բառերը:

Կոոպերատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոոպերատիվ է համարվում քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը։ ՀՀ-ում կոոպերատիվները հանդիսանում են հատուկ տեսակի իրավաբանական անձ: ՔՕ-ի համաձայն կոոպերատիվներն այնպիսի միավորումներ են, որոնք կարող են իրականացնել ինչպես առևտրային (արտադրական կոոպերատիվներ), այնպես էլ ոչ առևտրային (սպառողական կոոպերատիվներ) գործունեություն: Կոոպերատիվի կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է: Կոոպերատիվի գույքը, նրա կանոնադրությանը համապատասխան, բաժանվում է անդամների փայերի:

ՀՀ իրավաբանական անձանց համեմատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիակատար ընկերակցություն Վստահության վրա հիմնված ընկերություն Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն Բաց բաժնետիրական ընկերություն Փակ բաժնետիրական ընկերություն
Պատասխանատվություն իրավաբանական անձի պարտավորությունների համար համապարտ՝ ընկերակցության պատասխանատվությանը լրացուցիչ՝ անսահմանափակ սեփական գույքով լիակատար ընկերների համապարտ և անսահմանափակ պատասխանատվություն կոմանդիտիստների պատասխանատվություն նրանց ներդրումների արժեքի չափով համապարտ սուբսիդիար պատասխանատվություն մասնակիցների ներդրումների արժեքի համեմատ ընկերության կանոնադրությամբ սահմանված բազմապատիկի չափով մասնակիցների ներդրումների արժեքի չափով բաժնետերերի ներդրումների արժեքի չափով բաժնետերերի ներդրումների արժեքի չափով
Որոշումներ կայացնելու նկատմամբ վերահսկողություն բոլոր ընկերների լրիվ վերահսկողություն լիակատար ընկերների լրիվ վերահսկողություն մասնակիցների ընդհանուր ժողովի միջոցով և / կամ գործադիր մարմնում մասնակցելով մասնակիցների ընդհանուր ժողովի միջոցով և / կամ գործադիր մարմնում մասնակցելով բաժնետերերի ընդհանուր ժողովի միջոցով և / կամ տնօրենի խորհուրդ ունենալու դեպքում ղրանում մասնակցելով բաժնետերերի ընդհանուր ժողովի միջոցով և / կամ տնօրենի խորհուրդ ունենալու դեպքում դրանում մասնակցելով
Կազմակերպական կառուցվածքը որևէ ձևական կառուցվածք չի պահանջում որևէ ձևական կառուցվածք չի պահանջում մասնակիցների ընդհանուր ժողով և գործադիր մարմին մասնակիցների ընդհանուր ժողով և գործադիր մարմին բաժնետերերի ընդհանուր ժողով, վերստուգող հանձնաժողով (վերստուգող), գործադիր մարմին և տնօրենի խորհուրդ (50-ից ավելի բաժնետերերի դեպքում) բաժնետերերի ընդհանուր ժողով, վերստուգող հանձնաժողով (վերստուգող), գործադիր մարմին և տնօրենի խորհուրդ (ընկերության ցանկությամբ)
Հրապարակայնություն (բացառությամբ պետական մարմիններին տրամադրվող տեղեկությունների լիակատար ընկերներին միայն լիակատար ընկերներին մաիյն մասնակիցներին մաիյն մասնակիցներին բաժնետերերին և հասարակայնությանը միայն բաժնետերերին (պարտատոմսեր և այլ անվանական արժեթղթեր թողարկելու դեպքում նաև հասարակայնությանը)

Բաց և փակ բաժնետիրական ընկերությունների համեմատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարց Բաց բաժնետիրական ընկերություն Փակ բաժնետիրական ընկերություն
Բաժնետերերի թիվը անսահմանափակ առավելագույնը 49
Նվազագույն կանոնադրական կապիտալ ընկերության գրանցման պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձի հազարապատիկը (ներկայումս 1000000 դրամ) ընկերության գրանցման պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձի հարյուրապատիկը (ներկայումս 100000 դրամ)
Բաժնետոմսերի թողարկում բաց բաժանորդագրություն, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, ապա հնարավոր է նաև փակ բաժանորդագրություն բաժնետոմսերի տեղաբաշխում միայն հիմնադիրների կամ նախօրոք նշված անձանց միջև; բաց բաժանորդագրությունը և իր բաժնետոմսերն անսահմանափակ թվով անձանց առաջարկելն արգելված է
Բաժնետոմսերի գրանցում պարտադիր գրանցում արժեթղթերի շուկայի տեսչությունում պարտադիր չէ
Բաժնետերերի ռեեստր պետք է վարվի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կարող է վարվել ընկերության կամ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից
Բաժնետոմսերի օտարում Առանց սահմանափակումների, մյուս բաժնետերերի համաձայնությունը չի պահանջվում սահմանափակ է, անհրաժեշտ է մյուս բաժնետերերի համաձայնությունը
Տնօրենների խորհուրդ պարտադիր է 50-ից ավելի բաժնետերեր ունեցող ընկերությունների համար պարտադիր չէ
Հրապարակայնություն ընկերությունը պարտավոր է հրապարակել տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը և շահութների ու վնասների հաշիվը ընկերությունը պարտավոր է հրապարակել տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը և շահույթների ու վնասների հաշիվը, եթե այն թողարկել է պարտատոմսեր կամ այլ արժեթղթեր, այլ հրապարակման պահանջներ չկան
Տարեկան անկախ աուդիտ պարտադիր է հրապարակման ենթակա տեղեկություններն ստուգելու համար պարտադիր չէ, եթե ընկերությունը պարտատոմսեր կամ այլ արժեթղթեր չի թողարկել

Իրավաբանական անձանց կազմակերպաիրավական ձևերր ՀՀ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանական անձիք

  1. Առևտրային կազմակերպություններ
    • Տնտեսական ընկերակցություններ
      • Լիակատար ընկերակցություններ
      • Վստահության վրա հիմնված ընկերակցություններ
    • Տնտեսական ընկերություններ
      • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ
      • Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություններ
      • Բաժնետիրական ընկերություններ
        • Փակ բաժնետիրական ընկերություններ
        • Բաց բաժնետիրական ընկերություններ
    • Կոոպերատիվներ
  2. Ոչ առևտրայինկազմակերպություններ
    • Հասարակական միավորումներ
    • Հիմնադրամներ
    • Իրավաբանական անձանց միություններ
    • Օրենքով նախատեսված այլ ձևերի կազմակերպություններ

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]