Մասնակից:Gayane.Sona/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոխգնդապետ Օնիկ Գրիգորյան

Օնիկ Կարոյի Գրիգորյան(հուլիսի 25,1978թ-ապրիլի 2, 2016թ),Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի փոխգնդապետ: Զոհվել է Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ հարավարևելյան սահմանները պաշտպանելիս: Հայրենքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ արիության և անձնազոհության համար զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Օնիկ Կարոյի Գրիգորյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, իսկ ԼՂՀ նախագահի կողմից «Արիության համար» շքանշաններով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնիկ Կարոյի Գրիգորյանը ծնվել է նախկին ԼՂԻՄ-ի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում աշխատավորների ընտանիքում:Ունի իրենից փոքր եղբայր: Կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: 1988թ սկսվում է Արցախի Ազատագրական շարժումը,որով հիմք է դրվում ղարաբաղյան տարածքների ազատագրմանն ու բանակի ստեղծմանը:Օնիկի հայրը՝ Կարո Գրիգորյանը,ով ծառայել էր խորհրդային բանակումhttp://168.am/2016/05/27/641695.html, նույնպես միանում է հայկական հողերը ազատագրել ցանկացողների շարքերին ու մասնակցում ղարաբաղյան պատերազմին: Բազում հայորդիների արյան գնով հայկական հողերը ազատագրվում են, և 1991թ. սեպտեմբերի 2-ը հռչակվում է Լեռնային Ղարաբաղի անկախության օրը:1994թ կնքվել է զինադադար: Մեծանալով զինվորականի ընտանիքում՝ Օնիկն էլ առանձնակի սիրով ու նվիրվածությամբ 1996թ ծառայության է անցնում Պետական բանակում:1997 թվականից եղել է դասակի հրամանատար, այնուհետև վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ:2001-2005թթ սովորել է ԱրՊՀ «ՆԶՊ և ֆիզկուլտուրա» բաժնում: 2002թ/ ապրիլի 6-ին ամուսնացել է: Օնիկն ու Սվետլանան ամուսնությունից ունեցան երկու զավակ՝ Տաթևիկին ու Հովհաննեսին:2008թ. հերթական անգամ թշնամին, խախտելով զինադադարի պայմանավորվածությունը, տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից կրակել է առաջնագծի զինվորներին: Այդ ժամանակ Օնիկը նույնպես վրավորվեց ձախ ձեռքից: Այդ ժամանակահատվածում նա նշանակվում է պարենային ծառայության պետ և, ճանաչվելով լավագույնը այդ ոլորտում, խրախուսվում է հրամանատարության կողմից ու նշանակվում այլ զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ՝ ստանալով փոխգնդապետ զինվորական կոչումը: 2016թ. հունվարի 1-ից նշանակվում է հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ:Սույն թվականի ապրիլի 2-ին սկսվում է Արցախա-ադրբեջանական քառօրյա պատերազմը, որն, ըստ ականատեսների, ավելի լայնամասշտաբ էր ու սարսափելի քան նախորդը:Ադրբեջանը մարտի դաշտ է հանում իր ունեցած ողջ ծանր տեխնիկան ընդդեմ 18-20 տարեկան պատանիների, նրանց սպաների ու դիրքերից ոչ շատ հեռու գտնվող խաղաղ բնակավայրերի: Օնիկը իր 4 մարտական ընկերների հետ օգնության շտապեցին առաջին գիծ: Չիմանալով,որ այդ դիրքերը արդեն գրաված են թշնամու կողմից` նրանք շրջափակման մեջ ընկան:https:[1]Ապրիլի 2-13 ընկած ժամանակահատվածում Հայաստանը 92 քաջարի կորցրեց: Ունեցանք հարյուրից ավելի վիրավորներ, զոհեր՝ այդ տվում երեխաներ ու ծերեր, խաղաղ բնակչության շրջանում: Թեժ մարտերը շարունակվում էին սահմանի ամբողջ երկայնքով 4 օր: Թշնամու արկերից այդ օրերին մի քանի հոգի փրկվեցին: Սակայն ամեն ոք (հարավ արևելյան հատվածից)գովում ու փառաբանում էին մեր զինվորներին և հատկապես Օնիկին: Վիրավորներից մեկը պատմում էր, որ Օնիկը վերցրեց նրա պահունակները և հրամայեց արագ լքել խրամատը՝ այդ կերպ փրկելով նրա կյանքը:[2]Ժամեր անց Օնիկը N ջոկատի հրամանատարին է տեսնում: -Ինձ թող, դուք գնացեք: Ես սրանց կպահեմ: Հովիկին կասես տան, ընտանիքի հոգսը իր վրա վերցնի, ես էլ չեմ գա...-Սրանք նրա վերջին բառերն էին: Հրամանատարը լինելով վիրավոր չի կարողանում նրան օգնել,հանել այդ դիրքերից, բայց և չի կարողանում մոռանալ,որ նույնիսկ պառկած` մինչև վերջին շունչ փչելը,կրակում ու ոչնչացնում էր ազերիների գազազած ոհմակը: Նրա մարմինը հարազատներին է հանձնվում ապրիլի 10-ին՝ հայ և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած դիակների փոխանակության արդյունքում: Հայկական կողմին հանձնեցին 18 հերոսի,18 անմահացած մարմին:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնիկ Գրիգորյանըծառայության ընթացքում արժանացել է տարբեր աստիճանի պետական և գերատեսչական շքանշանների ու պատվոգրերի:Այդ թվում՝

Հետմահու Օնիկ Գրիգորյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանովː
ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության համար» շքանշանովː

Պատվոգրեր՝

  • Մարտական և հասարակական, պետական պատրաստության մեջ հաջողությունների հասնելու համար,
  • Զորավարժությունների ժամանակ ցուցաբերած անձնական ակտիվության, կազմակերպչական, կատարողական բարձր արդյունքների համար,
  • Ծառայողական պարտականությունները ջանասիրաբար և օրինակելի կատարելու համար,
  • Մարտական պատրաստության գործում դրսևորած բարձր ցուցանիշների, օրինակելի զինվորական կարգապահության համար,
  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ղեկավարությամբ անցկացված շտաբային զորավարժություններին մասնակցելու, բարձր մասնգիտական պատրաստվածություն դրսևորելու համար,
  • Զորքերի անխափան նյութատեխնիկական ապահովման, զինանձնակազմի որակյալ սննդի հաջող կազմակերպման, ինչպես նաև բարեխիղճ ծառայության համար,
  • Ապրիլ ամսում մասնագիտական բարձր գիտելիքներ ցուցաբերելու համար,
  • Բանակաշինության գործում մեծ ներդրում ունենալու և ի նշանավորումն ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի,
  • 2015թ.ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի արդյունքներով մարտական պատրաստության բարձր ցուցանիշների և օրինակելի կարգապահության համար:


Մի հերոսի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Զատկի տոնն էր, երբ նա խոստացավ մի քանի օրից դիրքերից տուն գալ: -Լավ, ուրեմն ապրիլի 7-ին կգաս միասին կնշենք,-ասաց Լենորա մայրիկը,-քեզ համար լավ սեղան եմ դնելու: -6 ին կգամ, հարսանիքիս 14-րդ տարեդարձն է, բա չգամ......? Եկավ արևոտ ու արյունոտ ապրիլը: Հայրենիքը կրկին օգնության կանչեց: Օնիկը իր 4 մարտական ընկերների հետ օգնության շտապեցին առաջին գիծ: Չիմանալով,որ այդ դիրքերը արդեն գրաված են թշնամու կողմից` նրանք շրջափակման մեջ ընկան: Արյունոտ, ցավոտ ապրիլ: Բազմաթիվ զոհեր,անթիվ, անկատար իղձեր : Ապրիլի 6-ը, ապրիլի 7-ը եկան, բայց նա, նա չեկավ: Սպասումի ու անկարողության ցավի 10 օր: Ազգս սգում էր իր հերոսների դաժան մահը: Ապրիլի 2-13 ընկած ժամանակահատվածում իմ հայրենիքը 92 քաջարի կորցրեց: Ունեցանք հարյուրից ավելի վիրավորներ: Թեժ մարտերը շարունակվում էին սահմանի ամբողջ երկայնքով 4 օր: Թշնամու արկերից այդ օրերին մի քանի հոգի փրկվեցին: Սակայն ամեն ոք (հարավ արևելյան հատվածից)գովում ու փառաբանում էին մեր զինվորներին և հատկապես Օնիկին: Վիրավորներից մեկը պատմում էր իրենց վերջին խոսակցությունը. -Զինվոր, ոնց ես? Դուխդ հանկարծ չքցես, տես հեսա սրանց գլխին ինչ ենք է բերելու: -Պարոն փոխգնդապետ վիրավոր եք?ոնց եք? - Высший! !,բան չկա, թեթև քերծվածքա, - իրեն հատուկ լավատեսությամբ ասաց Օնիկը: Նա ծանր վիրավոր էր: Ժամեր անց Օնիկը N ջոկատի հրամանատարին է տեսնում: -Ինձ թող, դուք գնացեք: Ես սրանց կպահեմ: Հովիկին կասես տան, ընտանիքի հոգսը իր վրա վերցնի, ես էլ չեմ գա...-Սրանք նրա վերջին բառերն էին: Հրամանատարը լինելով վիրավոր չի կարողանում նրան օգնել,հանել այդ դիրքերից, բայց և չի կարողանում մոռանալ,որ նույնիսկ պառկած` մինչև վերջին շունչ փչելը,կրակում ու ոչնչացնում էր ազերիների գազազած ոհմակը: Հուժկու պայթյուն, փրթված դիեր,քար լռություն: Խաղաղ երկնքի կապույտը սևի հետ է կռիվ տալիս. մերթ արևն է ուզում գուրգուրել ննջող տղերքին, մերթ անձրևն է փարվում նրանց, լվում արյունոտ վերքերը: Գարուն ա, Ձյուն ա արել... -Մամ, պապաս եկավ,-քնից վեր թռավ փոքրիկ Հովոն, -ասաց ապրիլի 10 - ին կգամ: Չիմացյալ մահը մահ է, իմացյալ մահը` անմահություն: Ապրիլի 10 - ին հայ և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցավ դիակների փոխանակություն: Հայկական կողմին հանձնեցին 18 հերոսի,18 անմահացած մարմին: Վերջապես եկավ նա տուն: Եկավ փառքով, պատվով, հայկական դրոշով փաթաթված : Քաջ, հայրենասեր, անչափ բարի այս հերոսը արդեն ննջում է իր ազատ ու անկախ արցախյան հողում: Փառք ու պատիվ Հայ Զինվորին:

Օնիկի հիշատակին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրիկիս հիշատակին

Դու հերոսն ես մեր հայ ազգի Իմ քաջ հայրիկ Շատ երկար քեզ սպասեցի Այդ օրերին հազար ու մի սուտ լսեցի: Ամեն մի բան լսելով Հազար անգամ տխրեցի ու լացեցի Հույսի շողից կառչեցի Ու վերջապես դու եկար ... Բայց ոչ այնպես,ինչպես միշտ: Եկար դրոշով փաթաթված Եռագույնը սրտիդ դրած... Տե'ս,հայրիկ տղադ է մեդալդ ստացել Ամեն մի տեղ գնալով հպարտանում է տղադ քեզանով: Իմացի'ր,միշտ քեզ կսիրենք Ու միշտ պատիվդ բարձր կպահենք: Հա'յր ,շատ եմ ուզում նորից քեզ տեսնել ու գրկել Ու նորից քո անուշ ձայնը լսել, Ավա~ղ շատ պիտի սպասեմ , Բայց անպայման քեզ կհասնեմ ..

            Տաթևիկ Գրիգորյան

Հորեղբորս հիշատակին

Իմ սիրելի հորեղբայր. Պատերազմի այդ մեծ դաշտում Բազում թուրքեր դու սպանեցիր, Բազում հայեր դու փրկեցիր, Բազում մարդկանց հոգու խորքում Արյունոտ մի վերք թողեցիր, Թողեցիր քո անունը վառ, Որպես մի մեծ հպարտություն: Փրկեցիր քո հայրենիքը Դրա դիմաց վճարելով Քո մեծ հոգին,քո սուրբ կյանքը: Թեկուզ գիտենք,որ դու չկաս, Բայց սպասում ենք, Որ պիտի գաս: Միշտ մեզ հետ ես, Միշտ մեր կողքին: Իմ քաջ հորեղբայր՝ Օնիկ Գրիգորան:

                 Ռոզա Գրիգորյան


Քաջ եղբորս հիշատակին

Առանց վարանելու գնացիր, Հայրենիքիդ սուրբ Պաշտպանությունը Ընտանիքից դու վեր դասեցիր: Հայրդ կատակով ասում էր. -Տղա, մեզ էլ մեկ-մեկ Տիրություն արա: Բայց նրա սրտում առյուծ էր ապրում, Նրա երակներում հայի արյունն էր հոսում: -Գիտեմ,գնում եմ հանգիստ սրտով, Ինչ էլ լինի` ընտանիքիս Տեր կկանգնենք դուք մեծ սիրով,-ասում էր նա Ծնողներին իր սիրող: Գնաց ու զոհվեց մաքուր խղճով. Ոչ ոք չէր կարող նրան իր հողից զատել, Ոչ մի ուրիշ ոտք նա չթողեց իր հողը տրորել, Ոչ մի ազերի` սահմանը հատել: Ընտանիքի կանչն էլ էր ուժեղ... Հայրենի հողին փարված մնաց օրերով, Իսկ ընտանիքի մոտ եկավ Ավաղ, ընդամենը 2-3 օրով: Վայ դու եսասեր, թանկ հայրենիք, Միթե նրանք քո որդիքն են միայն: Հարգում ենք, հերոս, մենք Քո ընտրությունը, Բայց ... Բայց չի ընդունում դա Սիրող կնոջ գիտակցությունը: Սպասում ու լացում է, Թե երբ կանցնի այդ Տանջող տրտմությունը...


Վեր կաց, եղբայր իմ

Վեր կաց զինվոր իմ. Արցախն է քեզ կանչում. Այս հողը պառկած մարդկանց չի սպասում, Այս հողը կարմիր անձրև չի ուզում: Վեր կաց եղբայր իմ. Իմ հողը մանկան ճիչ, Քոչարի պարողների ոտքերի դոփյուն է ուզում: Վեր կաց եղբայր իմ, Քո մայրն է քեզ սպասում, Ականջը ձայնիդ կարոտ, Նկարդ պահած սրտին մոտ, Արցունքներն են նրան խեղդում: Հետ արի եղբայր իմ... Իմ սիրտն է լացում, Մերթ արագ զարկում, Մերթ տխուր սպասում: Ձեռքերս են դողում, ոտքերս` սառչում` Քեզ ենք սպասում... Տաթևիկն է անընդհատ լացում, Պատուհանից դուրս նայում... Չես գալիս եղբայր իմ...

            Գայանե Ղահրամանյան


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]