Մասնակից:GareginNushikyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գարեգին Գագիկի Նուշիկյան

Գարեգին Նուշիկյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Գագիկի Նուշիկյանը ծնվել է 1961 թվականի մայիսի 31-ին Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթություն ստացել է Երևանի ժող.տնտեսության պետական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետում: Աշխատանքային գործունեությունը սկսել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հաշվողական կենտրոնում, որտեղ աշխատել է որպես տեխնիկ: Այնուհետև` աշխատանքային գործունեությունը շարունակել է Երևանի Կ. Ցետկինի անվ. կարի ֆաբրիկայում: Հայաստանի պետական մատակարարման կոմիտեում աշխատել է որպես ճարտարագետ, այնուհետև` որպես վարչության պետ: 1993 թվականին եղբոր հետ հիմնադրել է «Նուշիկյան» ասոցիացիան: 1997 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գարեգին Նուշիկյանը նախագահում է «Նուշիկյան ասոցիացիա»-ն: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի նախագահության անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա, երկու թոռնիկ: