Մասնակից:Gardmanahay/(Մակար Բարխուդարյանի գիրքը)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

/Էջ/

ԱՐՑԱԽ

ԵՐԿԱՍԻՐԵՑ

ՄԱԿԱՐ ԵՊՍ. ԲԱՐԽՈՒՏԱՐԵԱՆՑ

ԲԱԳՈՒ aa ՏՊԱՐԱՆ «ԱՐՕՐ» 1895

/Էջ/

––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––– Дозволено Цензурою. Тифлисъ, 24-го Февраля 1895 года –––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

/Էջ/

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԻԿ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրև հոգևոր որդի Ձերդ Վեհփառութեան՝ պարտաւոր զգացի արտայայտել իմ ամենախորին երախտագիտութիւնը մի վայելուչ ընծայով։ Այս պատճառաւ երկար մտածեցի ընծայել իմ Հոգևոր Ծնողին այնպիսի մի նուէր, որ թէ՛ արժանաւոր լինի և թէ՛ մշտակայ։ Բայց որովհետև սիրում է Ձերդ Վեհափառութիւն հայրենի հնութիւնները և աստուածակոխ Ա երկիրը, ինչպես ակներև է Ձերդ Հայրութեան սրտաշարժ և հոգեշունչ բանահիւսութիւնից– «Հրաւիրակ երկրին Արարատայ» և «Հրաւիրակ երկրին Աւետեաց», վասն որոյ բարւոք համարեցի նուիրել Հոգեծին և Բազմերախտ Հորդ իմոյ՝ «Արցախ»-ը, որ պատկերացնում է Մեծն-Հայաստանի 15 նահանգներից մէկի հայկական աւերակների և հնութեանց փոշիները և Յիսուս Քրիստոսի ձեռագիր աւետարանների յիշատակարանների փշրանքները։

Յուսալով արժանանալ ընդունելութեան և Հայրական օրհնութեան մնամ նուաստ որդի Ձեր հոգևոր Մ. եպիսկոպոս Բարխուտարեանց

/Էջ Ա./

ՅԱՌԱՋԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնքան անհոգ ու անտարբեր ենք, որ չգիտենք թէ ինչ հնութիւններ կան մեր հայրենիքում՝ մեր նախնիքնե- րից մեզ աւանդ մնացած. չգիտենք թէ պատմական փշրա- նաց ինչ յիշատակարաններ կան թաքնուած մեզ շրջապա- տող լեռների, ձորերի եւ դաշտերի մէջ. չգիտենք թէ ազ- գային անցեալ պատմութեան մութ կէտերը լուսաբանող ինչ արձանագրութիւններ կան աւերակ վանքերի եւ անա- պատների, մատուռների եւ եկեղեցիների, խաչարձանների եւ տապանաքարերի վերայ եւ մագաղաթեայ գրչագիրների յիշատակարաններում։ Մեր անտարբերութիւնից օգուտ են քաղում օտարներն։ Մէն մի հայրենի նահանգ հետազօտելն անկ է ընկե- րութեանց եւ հարուստ անձանց, որպէս զի կրողանան նիւթական ուժով՝ մասնագէտ, հմուտ անձանց եւ ակա- նաւոր լուսանկարների ձեռնով ՛ի լոյս հանել նախնական ամեն մի հնութիւն եւ արձանագրութիւն իւրեանց իսկական ոճով եւ ձեւերով։ Սակայն տեսնելով որ ժամանակի ա- նողոք ճիրաններն լափում եւ եղծում են մեր թանկագին հայրենիքի–Արցախի– ամենապատուական հնութիւնները եւ արձանագրութիւնները. տեսնելով որ տգէտ եւ թշնամի ձեռներ քանդում, աւերում եւ ոչնչացնում են հայրենի սրբազան աւանդները. տեսնելով որ ցեցերն կրծում եւ անհայտացնում են անգին ձեռագիրների յիշատակարան- ներում եղած պատմական մարգարիտները եւ խոնաւու- թիւնն ու անհոգութիւնն կլանում են պատմական ակունք- ները. վերջապէս տեսնելով որ ընկերութիւններն եւ հա- րուստներն ցարդ չձեռնարկեցին Արցախի հետազօտութեան գործին, վասն որոյ պարտք համարեցի սիրով կրել ամեն

/Էջ Բ./

նեղութիւն, աղքատօրէն հետազօտել, գէթ ազատել մնաց- եալ յիշատակարանները աւերիչ ձեռքերից, ցեցերից եւ խոնաւութիւնից եւ ժամանակի ճիրաներից եւ գոնէ կազ- մել մի ուղեցոյց՝ ապագայ հմուտ մասնագէտների համար։ Զօր օրինակ մեղուն ծաղկից ծաղիկ ոստոստալով հաւա- քում է ծաղկանց ընտիր հիւթերը եւ կազմում պատուա- կան մեղր. նոյնպես շրջելով գաւառից գաւառ, գիւղից գիւղ, աւերակից աւերակ եւ սարից դաշտ՝ կազմեցի «Արցախ-ը»։ Գործիս մէջ յականէ յանուանէ նշանակեցի Արցախ- եան նահանգի նախկին եւ փոփոխեալ սահմանագլուխները եւ սոցա մէջ գտնուած լեռները եւ լեռնակները, դաշտերը եւ դաշտակները, գետերը եւ գետակները, մեծ-աղբիւրները եւ լճակները, նաւթահանքը եւ հանքային ջուրերը, ոսկու եւ արծաթի, պղնձի եւ շիպի, երկաթի եւ պողպատի, եր- կանաքարի եւ շինութեանց քարերի հանքերը, քարայրերը եւ վիմափորները, անտառները եւ մացառները, պտղատու եւ անպտուղ ծառերի եւ թփերի տեսակների անունները։ Երկասիրութեանս մէջ զետեղեցի ինքնաբոյս եւ ցանուած ծանօթ բանջարեղինաց եւ կանաչեղինաց, ծաղիկների եւ խոտերի, ընտանի անասնաց եւ գրաստուց, սուրբ եւ ան- սուրբ կենդանեաց եւ գազանաց, բնիկ եւ երթեւեկ հաւ- քերի, սողունների եւ զեռունների, օձերի եւ միջատների, ճանճերի եւ մժղուկների եւ միագամայն տեղական բեր- քերի տեսակների անունները (տեղ տեղ տեղական բար- բառով)։ Ըստ չափու ձեռնհասութեանս որոշակի նշանակեցի Ուտիական եւ Արցախական բոլոր գաւառների սահմաննե- րը 1) բացի մի քանի գաւառների միջնասահման գծերից,

––––––––––––––––––––– 1) Գաւառների սահմանագծերը որոշելու համար՝ հնարաւոր զգուշու- թեամբ հետևած եմ պատմութանց, վանքերի արձանագրութեանց, մի քանի ձեռագիր աւետարանների յիշատակարաններին, Աղուանից կաթուղի- կոսներին տուած շահական հրովարտակների, Էջմիածնի և Աղուանից կա- թուղիկոսների կոնդակներին մատնանիշ արած սահմանագծերին և բազ- մադարեան յարատևած աւանդութեանց կանօնի զօրութիւն ստացած տրա- մադրութեանց։

/Էջ Գ./

զորս անհնարին եղաւ ճշտիւ որոշել, վասն զի չկային միջ- նագիծ սահմանները որոշող բնական նշաններ, ինչպէս են գետեր, ձորեր, լեռներ, եւայլն։ Իսկ մնացեալ բոլոր գա- ւառների չորս սահմանագլուխները որոշելուց յետոյ՝ կար- գաւ նշանակեցի նոյն չորս սահմանների միջեւ գտնուծ շէն, կիսաւեր եւ աւերակ քաղաքների եւ գիւղերի, վան- քերի եւ անապատների, մատուռների եւ բեմերի, բերդե- րի եւ դղեակների տեղը, դիրքը, անունները, բնակչաց ծխաթիւը, արականաց եւ իգականաց որքանութիւնը, քա- հանայից եւ եկեղեցեաց քանակութիւնը, միամեայ ծնելոց, պսակելոց եւ ննջեցելոց թիւերը, վարլահողերի եւ պտղա- բերութեանց աստիճանները, օդի, կլիմայի եւ ջրի յատ- կութիւնները եւ ամենից երկար ապրողի տարեթիւը։ Համառօտ ծանօթութիւնները գրեցի մէն մի երեսի ստորոտում, իսկ ընդարձակները՝ գրքիս վերջում, ուր ա- ռանձին առանձին զետեղուած են նաեւ բոլոր յատուկ անուանց, շէն եւ աւերակ քաղաքների, գիւղաքաղաքների, գիւղերի, վանքերի եւ բերդերի ցանկերն եւս։ Այս ամենը յայտնելուց յետոյ՝ յայտնւմ եմ նաեւ. Ա. Հետազոտութեանց ժամանակ ո՛չ կռատանց հետք գտայ եւ ո՛չ մեհեանների, ոչ Արցախական եւ ո՛չ Ուտիա- կան նահանգներում։ Միայն գտայ որ կռապաշտ դարերի ընթացքում ամփոփուած են ննջեցեալներն չորս ձեւով. Նախ՝ ահագին, խեցեղէն կարասներում։ Երկրորդ՝ երեք ահագին քարերի տակ՝ կռնկի վերայ երկարցրած։ Երրորդ՝ մեծ մեծ քարերի տակ նստեցրած դիրքով։ Չորրորդ՝ աւազանանման վիմափոր տապաններում, որք ունին եւ կափարիչ քարեր։ Իւրաանչիւր ամփոփեալ, թէ՛ արական եւ թէ՛ իգական, իւր հետ ունի գերեզմանում իւր զէնքերը եւ զարդերը։ Բացի իգականաց ցարդերից լինում են խեցեղէն պուլիկներով լի ուլունքներ։

/Էջ Դ./

Բ. Մի մղոնը գործ ածած եմ՝ 7 վերստի տեղ, այլա- պէս 7 վերստն հաւասար է մի մղոնի։ Գ. Չափելու համար գործ ածած եմ մետր չափը, որովհետեւ գրեթէ ընդհանրացած է չափս ամենուրեք։ Դ. Անխտիր չափած չեմ բոլոր վանքերի, եկեղեցի- ների եւ բերդերի երկարութիւնները եւ լայնութիւնները, այլ միայն չափած եմ հարկ համարածներս։ Ե. Գործ ածեցի ժողովրդական ս ե ռ բառը, որ կարճ, գեղեցիկ եւ իսկական իմաստը յայտնող է եւ որ նշանա- կում է լեռների եւ լեռնակների թրաձեւ երկարած գա- գաթնագիծը։ Ըստ մեր կարծեաց սեռ արմատիս հետ բարդուած է շարականի սեռակնաձեւ սեռ-ակն-ձեւ բառն. այսպէս է եւ ճախարակի իլկի լիսեռն, լի-սեռն բառն։ Զ. Առանց ձանձրանալու ընդօրինակեցի բոլոր գրչա- գիրների յիշատակարաններից (արժան համարուած) հա- տուածներ եւ պատմական հետաքրքիր կտորներ եւ վան- քերի, եկեղեցիների, անապատների, մատուռների, ապա- րանների, խաչարձանների, մասունքների, եւ մահարձան- ների արձանագրութիւնները, մանաւանդ պատմականները։ Է. Արցախեան ջրերից գետ անուանեցի միայն Թար- թառը, Հակարին եւ Աղստեւը, իսկ գետակ եւ վտակ մնացեալ ջուրերը, քանզի ամբողջ ամառ եղանակներում չեն հասնում Կուր գետին։ Ը. Համարեա՛ թէ շատ լեռների, լեռնակների, բլուր- ների եւ բլրակների եւ սեռերի վերայ արձանացած են վաղեմի, քարեայ, անպաճուճ եւ անարձանագիր խաչեր։ Այս անխօս խաչարձանների մասին աւանդութիւնն ասում է. Մի մասն տնկուած է Ս. Գրիգոր Լուսաւորչի հրամա- նաւ, մի մասն Ս. Գրիգորիսի եւ միւսն՝ Ս. Մեսրոպի։ Թ. Հնարաւոր եղածին չափ նշանակեցի ուսումնարա- նաց անունները, թիւը, աշակերտաց որքանութիւնը եւ դրամական մտից եւ ելից քանակութիւնը։ Ժ. Արցախեան մէն մի գաւառ ունեցած է իւր սեպ-

/Էջ Ե./

հական վանքը եւ իւր առանձին գաւառակալ առաջնորդը միաբաններով հանդերձ, որ նստելով իւր իսկ վանքում հովուած է նոյն գաւառի բանաւոր հօտը. օրինակ Դիզակ գա- ւառն իբրեւ եպիսկոպոսարան նախ ունեցած է Դիզափայտ վանքը, ապա Կաւաք, ապա Գտիչ եւ յետոյ Սպիտակ-Խաչ վանքը. Վարանդան՝ Ամարասը եւ Հիրհերի տաճարը եւ երբեմն Քոչիզի շինութիւնը. Խաչենն՝ Մեծ-արանց կամ Մեծ-իրանաց վանքը եւ Մայրաքաղաք, Ըռստակ գաւառն՝ Դատի վանքը, Ջրաբերդն՝ Ջրվշտկի կամ Եղիշ-առաքեալի վանքը, Մեծ-կողմանք կամ Կիւլստանն՝ նախ Մլզնաբերդ եւ յետոյ Թարգմանչաց վանքերը, Փառիսոսն՝ նախ Փա- ռիսոսի, ապա Խորանաշատի եւ յետոյ Զարեքայ վանքերը, Քուստի կամ Քաւս գաւառն Շխմուրատայ եւ Վարագայ վանքերը, եւայլն, եւայլն։ Դեռ 1828-ին շէն եւ պայծառ եղած են վանքերս, ինչպէս վկայում են ականատեսներն։ 1764 թուին հետեւեալ վանքերում գահակալում էին Ա- ղուանից հետեւեալ եպիսկոպոսներն Մելիքսեթ արքեպիսկոպոս առաջնորդ Եղիշառաքեալի, Ազարիա եպիսկոպոս ,, Հոռեկայ, Զաքարիա եպիսկոպոս ,, Գանձակի, Իսրայէլ արքեպիսկոպոս ,, Թարգմանչաց, Օհաննէս ,, ,, Փառիսոսի վանից։ Բայց յայտնի է թէ Աղուանից կաթուղիկոսութեան մահից յետոյ, այս է 1828 թուականից յետոյ վանքերն հետզհետէ սկսած են զրկուիլ ու անզաւականալ միաբանական խմբե- րից եւ անխնամ մնալով քայքայուիլ մեծ մասանբ։ Լուսահոգի Բազդասար մետրապօլտի կենդանութեան ժամա- նակ շէն եւ պայծառ տեսած եմ Եղիշ-առաքեալը, Ինն մասը, Գանձասարը, Ս. Յակովբը, Պտկեսբերգը, Ամարասը, Գտիչը եւ Սպիտակ-Խաչը եւ Ղեւոնդեանց անապատը վա- նահայրերով, միաբաններով եւ ուսումնարաններով։ Զոր օրինակ քաղաքական բուռն հոսանքներից ստիպ-

/Էջ Զ./

եալ տեղից տեղ փոխադրուած է յաճախակի հայոց ընդ- հանրական վեհարանն, նոյնպէս ստէպ ստէպ տեղից տեղ փոխադրուած է եւ Աղուանից կաթուղիկոսարանն, որ հաս- տատուած է Ա. Դարբանդ կամ Զողա. Բ. Գիս (ըստ աւանդութեան). Գ. Պարտաւ Դ. Կթղըկոսարան (Դոնի շինի հանդէպ). Ե. Եղիշ-առաքեալ կամ Ջրվշտիկ Զ. Գանձակ, Է. Քարահերձ. Ը. Խամշի վանք, Թ. Հաղբատ. Ժ. Գանձասար ԺԱ. Ջալէթ ԺԲ. Վերստին Գանձասար, ուր եւ վախճանուած է կաթուղիկոսութիւնն Աղուանից եւ թաղուած վերջին Սար- գիս կաթուղիկոս Ջալալեանցի գերեզմանում։ Աղուանից կաթուղիկոսների մասին գրելու եմ «Աղուանից պատմու- թեան» մէջ եւ ոչ այստեղ։ ԺԱ. Որովհետեւ արդէն գրած եմ «Աղ. երկ. եւ Դրա- ցիք» գրքում, վասն որոյ ավելորդ համարեցի գրել Արցախի կրօնական եւ քաղաքական կենաց մասին եւ գիւ- ղական հիւանդութիւնների եւ բժշկութիւնների եւ կերակուրների մասին, որք գրեթէ նոյն են ամե- նայն մասամբ, միայն Արցախն չունի խ ն կ ա լ կերակուրը։ ԺԲ. Հող. գրեթէ առհասարակ ջրարբի, բազմարդիւն (այժմ բացի Մուղանի դաշտից) եւ գաճային են ամբողջ դաշտային գաւառների հողերն, որովք վարձատրուում են երկրագործներն եւ հովիւներն եւ անասնապահներն առա- տագոյն ցորենով, գարիով, բոժոժով, բամբակով եւ ամե- նատեսակ ազնիւ պտուղներով, եւ ազնիւ ոչխարով, տա- ւարով, գոմէշով, ձիով եւ ուղտով։ Միջակ արդիւնաւէտ եւ

/Էջ Է./

անջրդի են Դիզակի եւ Վարանդայի եւ Բերդաձորի հո- ղերն, նուազ արդիւնաբեր՝ Խաչենի, Հարճլանքի, Վակու- նիսի, Ծարի, Ըռստակի, Ջրաբերդի, Կիւլստանի, Գարդմա- նի, Փառիսոսի, Քաւսի եւ Զաւէի վերնամասի հողերն։ ԺԴ. Ջուր. Համարեա՛ թէ ընդհանրապէս առատ, ամե- նապատուական եւ վճիտ են Արցախի բոլոր գաւառների ջուրերն եւ միանգամայն ականաբուխ. իսկ դաշտայինն (Ուտիական նահանգինն) առհասարակ գետերի, գետակ- ների, առուների եւ առուակների եւ ուրեք ուրեք ջրհորի ջուրեր են, որք լինում են յաճախակի պղտոր եւ անա- խորժ, սակայն ոչ վատառողջ։ ԺԴ. Որթ. Բացի Գանձակի որթից, որ ջրարբի է, սա- կայն հեծած չէ ծառի վերայ, դաշտային բոլոր որթերն (այգիներն) ամբողջապէս ջրարբի են եւ բարձրացած ծա- ռերի վերայ. Արցախեան գաւառներինն ընդհանրապէս անջրդի են, որոց մատերը (ծայրերը) ամեն գարնան յա- պաւում են եւ կապոտում մարդաչափ բարձրութեամբ ցցած սարու (ձողերի) վերայ, ինչպէս եւ Գանձակինն։ ԺԵ. Հագուստ. Թէ՝ արականաց եւ թէ՝ իգականաց զգեստներն ունին իւրեանց յատուկ ձեւը, զորս տեսած կը լինի ամէն ոք, քանզի համարեա՛ թէ ամէն ուրեք գտնուում են արցախեցիներ։ Սակայն հարկ է յայտնել թէ մի քանի տարիներից վեր մուտ գործած են յԱրցախ Թիֆլիսի եւ Եւրոպայի սեպհական արականաց եւ իգականաց զգեստ- ների ձեւերն։ ԺԶ. Բնակարան. Գաւառներում տակաւին ամենա- մեծ մասամբ գետնափոր են բնակարաններն եւ անշուք. բայց նոր ՛ի նորոյ սկսած են շինել եւ երկյարկանի գեղեցիկ բնակարաններ։ Ամենամեծ մասամբ գեղեցկաշէն են քաղաքների բնակարաններն։ ԺԷ. Վանքեր, մատուռներ եւ բեմեր. Կար- ծում եմ թէ ոչ մի նահանգ այնպէս հարուստ չէ այսպի- սի սրբավայրերով ու ուխտատեղիներով, ինչպէս Արցախ-

/Էջ Ը./

եան նահանգն. բայց եւ այնպէս ոչ մի նահանգի վանքեր, անապատներ եւ ուխտատեղիներ այնպէս բոլորովին զըր- կուած չեն իւրեանց բարոյական եւ նիւթական փառքերից, ինչպէս Արցախեան վանքերն եւ սրբավայրերն։ ԺԸ. Ցրուած եւ գերուած հայեր. բոլորովին զար- մանում եւ սրտաճմլիկ դրութեան մէջ է ընկնում հետա- զօտող հայն, երբ տեսնում է միլիօնաւոր հայ բնա- կիչներով հարուստ Արցախն իսպառ դատարկուած։ Այո՛, դատարկուած են իւրեանց հայ եւ հայադաւան բնակիչնե- ից Պիան, Մուղան, Վարդանակերտ, Արանռոտ, Տրի, Ռոցպատեան, Աղուէ, Տուչքատակ, Ուտի-առանձնակ, Շի- կաշէն, Կողթ, Բերդաձոր, Հարճլանք, Վակունիս, Ծար եւ Ըռստակ գաւառներն. իսկ կիսով չափ կամ ամենամեծ մասամբ դատարկուած են Գարդման, Փառիսոս, Քաւս կամ Քուստի, Զաւէ, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդայ եւ Դիզակ գաւառներն։ Ի՞նչ եղան սոցա հայ բնակիչներն։– Մի մասն կերակուր եղաւ 1798–1799 թուի սովին եւ ժան- տախտին. մի մասն գերի գնաց Պարսկաստան, մի մասն գողթեց Տաճկահայաստան, մի մասն Պարսկաստան, մի մասն Շաքի եւ Շամախի, մի մասն Կախեթ եւ Վրաստան, մի մասն Բագու, Ղուբա, Դարբանդ եւ Ռուսիա։ Տասնից մին հազիւ մնացած է այսօր, սիրելի ընթերցող, եթէ չես հաւատում ինձ, ականէ՛ աւերակների ցանկը, որ կայ գրքիս վերջում։ ԺԹ. Օտար ցեղեր. Դաշտային գաւառներում բնա- կում են այժմ Արաբ, Սուննու եւ Շիա մահմետա- կաններ, որք առհասարակ երթեւեկում են ամարանոց եւ ձմեռանոց եւ տարուայ մեծ մասը անցուցանում են թաղիքեայ վրաններում։ Թաթարաց ցեղի մնացորդներն բնակում են Զակամ կայարանից վերեւ համանուն գետա- կի հովիտներում. Մարաց ցեղից քուրդեր բնակում են Ծար, Վակունիս, Հարճլանք եւ Բերդաձոր գաւառներում. իսկ Քոլանի կոչուած ցեղն՝ Ըռստակ գաւառում։ Սոքա

/Էջ Թ./

առհասարակ յետոյ մուտ գործած են։ Ի. Արտահանութիւն. Նահանգս արտահանում է ցորեն, գարի, բոժոժ, բամբակ, բուրդ, բրինձ, լուբիայ բակ- լայ, սոխ, սխտոր, գետնախնձոր, ստեպղին, ճակնդեղ, ձմե- րուկ, սեխ, վարունկ, խաղող, գինի, օղի, ընկուզ, իւղ, պա- նիր, մեղր, կով, եզն, գոմէշ, ոչխար, այծ, խոզ, ձի, ջորի, ուղտ, արջենի, աղուէսենի, ընձենի, գայլենի, սամուր (դէլէ) գոմէշենի, տաւարի, ոչխարի, ձիու, ջորու, խոզի կաշիներ եւ մորթիներ, պատուական գորգ, կարպետ, մափռաշ, խուրջին, ջրաղացաքար, տապանաքար, ձուկն, ձկնհաւկիթ եւ ձկնապուխտ։ ԻԱ. Շրջակայութեանս ժամանակ կրեցի մեծ նեղու- թիւն. երեք անգամ ազատուեացայ արիւնարբու աւազակաց ձեռքն ընկնելուց, երեք անգամ ձիու տակ մնացի վտան- գաւոր տեղերում, այս է սահեցաւ ձիու ոտքերն, ընկաւ ուժգնակի գետնին եւ ես մնացի ձիու ներքեւ. երեք օր մնացի անսուաղ Ծար գաւառում հաց չգտնելու պատճառաւ։ ԻԲ. Այս ամենը յայտնելուց յետոյ՝ յայտնում եմ հրապարակաւ իմ երախտագիտութեան խորին յարգանքը եւ ջերմ շնորհակալութիւնը այն ամեն վարդապետ, քահա- նայ արժ. եղբարց, վարժապետ, երիտասարդ, պատանի սիրելեաց, ազնիւ տանուտեարց, արք անձնուիրաբար օժան- դակեցին ինձ այս ծանրագոյն գործում, որոց վասն մնամ միշտ աղօթարար Մակար եպիս. Բարխուտարեանց

/Էջ 1/

I ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ

Մեծ-Հայոց 15 նահանգներից մինն է Արցախն, որի սահմաններն էին Հայոց Վաղարշակ թագաւորի ժամանակ Երասխ գետն, Արցախական ամենաբարձր սարերի գագաթ- նագիծն և Հնարակերտ ամրոցն 1)։ Այս սահմանների և Կուր գետի և Կովկաս մեծ սարի մէջ ընկած տարածութեան վե- րայ Կուսակալ կարգուած էր Սիսական Առանն նոյն Վա- ղարշակ թագաւորից։ Բայց երբ ծնում է և Աղուանից Ար- շակունի թագաւորութիւնն ևս, ծագում է սահմանի համար հակառակութիւն Հայոց և Աղուանից թագաւորութեանց մէջ. այն ժամանակ Արցախի և Աղուանից երկրի մէջ սահմանա- գիծ որոշուում է Կուր գետն 2)։ Ե. դարում Աղուանից թա- գաւորութեան ենթարկուում է և ամբողջ Արցախեան նա- հանգն։ Ծար, Վակունիք, Աղահէճ, Բերդաձոր գաւառներն, որք պատկանում էին Արցախին, Մեծ-Սիւնեաց թագաւոր- ներն ճգնած էին իւրացնել, վասն որոյ ծագում է երկարա- տև հակառակութիւն և խռովութիւն Մեծ-Սիւնեաց և Աղուա- նից թագաւորութեանց և հոգևոր իշխանութեանց մէջ և զբաղեցնում Հայոց շատ կաթուղիկոսները։ Այս խռովութեանց ընդ միշտ վերջ տալու և սէր ու խաղաղութիւնը վերահաս- տատելու համար սոյն երկու դրացի թագաւորութեանց և հոգևոր իշխանութեանց մէջ՝ ամենայն Հայոց Սարգիս կա- թուղիկոսն՝ Հայոց ՆԾԵ. թուին արձակում է մի շրջաբերա- կան կոնդակ 3) որի սկզբում գրուած է. «առ նախագահ և աստուածամեծար տունդ Սիւնեաց յաստուածապսակ թագա- ւորդ Վասակ և յաստուածապահ իշխանսդ Սևադայ և Աշոտ և առ այլ ազատսդ, ևայլն»։ Վարջաբանի մօտ. «իսկ բոլորո- վին, որում բազում հակառակութիւնք լեալ էին 4) և մե- ––––––––––––––––––––– 1) Խոր. Բ. գիրք Ը. Գլ. և Մով. Կաղ. Ա. հատ. Դ. Գլ.։ 2) Փաւս. Բուզ. Ե. դպր. ԺԳ. Գլ.։ 3) Շրջաբերականիս բնագրի օրինակը տես Ս. Օրբէլեան ԾԷ. Գլ.։ 4) Աղուանից և Մեծ Սիւնեաց մէջ։

/Էջ 2/

ծամեծ նզովիւք ամրացուցեալ էին Կաթուղիկոսք Հայոց՝ հա- տանէ զսահմանն Աղուանից՝ Ըռմբի խոռն, Ծար գաւառ, Աղահէջ, ընդ որ Աղուանոյ գետն 1) հատանէ մինչ ի Քա- րավազի կամուրջն (Երասխ գետն)»։ Ի վերջոյ շարայարում է. «թէ ոք հակառակել կամի այդմ աթոռոյ և կամ խանգար- ման պատճառ լինի այդմ հայրապետագիր սահմանի . . և վի- ճակի և ժառանգութեանց եկեղեցւոյ, զանբաւ հրահոսան անէծսն ժառանգեսցէ, որ յառաջին սուրբ հայրապետացն կարգեալ է և կրկնապատիկ ՛ի մէնջ իսկ, ևն»։ Ուրեմն Ե. դարում և ՆԾԵ. թուականից ցարդ Արցախի սահմանագիծն եղած է Երասխ, Կուր, Խրամ և Ձորագետ (միացած) և Հա- կարի գետերի և Կայենի, Դիլիջանի, Գեղամեան ամենաբարձր լեռների գագաթնագծի մէջ եղած տարածութիւնն։ Քանզի Խորենացին թէ և գրած է թէ 13 գաւառ ունի Արցախն 2) սակայն ԻԶ. նահանգի գաւառների շարքում գրած է. «և այլ գաւառս (Արցախայ) զորս ի Հայոց հանեալ է (թագաւորն Աղուանից) Շիկաշէն, Գարդման, Կողթ և Զաւէ և այլ քսան գաւառ մինչև ցխառնումն Երասխայ ի Կուր գետ 3)։ Քսան և չորս գաւառը ամբողջացնում է այպէս––13 Արցախի, 6 Ուտի գաւառի 4), 4 վերևի գաւառներն, որք են Շիկաշէն ևայլն. Վարդանակերտ գաւառ, որ գտնուում է Կուր և Երասխ գետերի խառնուրդի մէջ, որով ամբողջանում են Ար- ցախեան նահանգի 24 գաւառներն։ Այս նահանգն զանազան դարերում փոփոխութիւններ կրելով Հայերից կոչուած է Գարգար 5), Արցախ 6), Փո- քըր-Սիւնիք 7) Խաչենք, Սեաւ Այգի 8) իսկ Պարսիկ- ներից և Տաճիկներից՝ Ղարաբաղ։ ––––––––––––––––––––– 1) Հակարի գետի վերնամասն։ 2) «Արցախ երի կայ Սիւնեաց. գաւառք են՝ ի նմա երեքտասան, զորս Աղուանք ունին Հաբանդ, Վակունիք, Բերդաձոր, Մեծկուանք, Մեծիրանք, Հարճլանք, Մուխանք, Պիանք, Պանծկանք, Սիսական ոստան, Քուստի, Փառ- նէս, Ռոստակ» (Մատ. Խոր. եր. 609 և այլ ձեռագիրք։ 3) Մատ. Խոր. եր. 606 և այլ և այլ ձեռագիրք։ 4) «Ուստի առ մտից կայ Երասխայ ընդ մէջ Արցախայ և Կուր գետոյ, ունի գաւառս եթն, զորս Աղուանք ունին, Արանռոտ, Տռի, Ռոցպատեան, Աղուէ, Տուշքատակ ... Ուտի առանձնակ» (նոյն գիրք որ. 610 և ձեռագիրք։ 5) Մատ. Խոր. եր. 78, 168, 248։ 6) ,, ,, ,, 607, Ասող. եր. 65 ևայլն։ 7) Խոր. Գ. գիրք Գ. Գլ. Մով. Կաղ. եր. 272. Ասող. 107 Սամ. Անեց. եր. 192։ 8) Սամ. Անեց. եր. 193։

/Էջ 3/

ԲՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

ԼԵՌՆԵՐ.

Սարերից ամենամեծն է Արցախեան լեռնաշղթան, որ ընկած է Երասխի և Ձորագետի մէջ։ Լեռնաշղթայիս ամե- նաբարձր գագաթներն են––Արութիւնայ սարն 1) Արցախի Գարդման գաւառի վերի ծայրում, Մռաւ սարի արևմտեան և արևելեան գագաթներն Հաթերքի հիւսիս-արռմտեան կող- մում և Կիւլստանի հարաւային հանդէպ. Քիթ և Քեթի սա- րերն Ծար գաւառից վերև. Քիրսն Վարանդայ գաւառի վերի ծայրում և Դիզափայտ Դիզակ գաւառի վերի ծայրում։ Ամ- րան կանաչազարդ են լեռնաշղթայիս վերնամասերն իսկ ան- տառապատ հիւսիսահայեաց լանջերն և միանգամայն առա- տաջուր։ Բարձր և երկար լեռնաշղթաս, որ ընկած է Երասխի և Ձորագետի մէջ, տարածած է դէպի իւր հիւսիսհայեաց կողմերն հազարաւոր և բազմաճղի լեռնագօտիներ, սարա- ւանդներ և լեռնաբազուկներ, որք աղխաղխելով միմեանց կազմում են բազմաթիւ անդնդախոր ձորեր և ահարկու վի- հեր, սարսափելի կիրճեր և սոսկալի նեղուցներ, օձապտոյտ ձորակներ և մերկ ապառաժներ, բարձրագոյն քերծեր և զար- հուրելի քարայրեր և միանգամայն սագաձև, ձկնաձև, ձուա- ձև, լիսեռնաձև և թամբաձև լեռներ և լեռնակներ, բլուր- ներ և բլրակներ, թումբեր և խութեր։ Փոքր լեռնաշըղ- թաներ. երկարաձիգ լեռնաշղթան, որ սկսուած է Ձորա- գետի և Խրամի խառնուրդի աջ կողմից, հասած է մինչև Երասխի ձախ կողմն շարունակ Արցախեան դաշտաբերանով։ Ամբողջապէս լեռնաշղթայիս վերայ են Զաւէ, Քուստի կամ Քաւս, Փառիսոս, Գարդման, Մեծ-կողմանք, Մեծ-իրանք, Հա- բանդ կամ Վարանդայ, Դիզակ և Պանծկանք 2) գաւառներն։ ––––––––––––––––––––– 1) Թուրքերէն Ղոչ-ղարադաղ։ 2) Աւելի լաւ էր Բազկանք անուանել վերջին գաւառս, վասն զի գաւառս ամբողջապէս բաղկացած է լեռնաբազուկներից, որք թեքուած են դէպի Երասխի ձախ ափն։ Կայ և մի այլ լեռնակ, Կախա անուն որ ընկած է Կուր գետի աջ եզերքով (Գանձակ գաւառում)։ Աւելի բարձի է Ղազար- լու արևմտեան գագաթն, որ է 1723 ոտք. իսկ Կախան-արևմտեանն 1284 ոտք։

/Էջ 4/

Այս լեռնաշղթան ևս, որ տարածուած է ամենաբարձր լեռ- նաշղթայի և դաշտաբերանի մէջ, նմանապէս արձակած է լեռնաբազուկներ, խոր խոր ձորեր, և ոլոր մոլոր ձորակներ, նեղուցներ և կիրճեր, տեղ տեղ ուռած և բարձրացած սա- րեր և սարակներ, բլուրներ և բլրակներ, թումբեր և թուփակներ, և ուրեք ուրեք անձրևատար հեղեղատներ, միայն թէ ամենամեծ մասամբ զարդարուած են թանձր անտառնե- րով և մացառուտներով, այգիներով և պարտէզներով։ Լեռ- նագօտուս ամենաբարձր գագաթներն են Կայենի լեռներն Զաւէ կամ Կայենի գաւառում, Մրղուզ՝ Քուստի կամ Քաւս գաւառում, Սուրբ Գէորգի սարն՝ Խաչենում, Բողրխան և Քեաթուկ՝ Վարանդում, Դող-բերդ, Թաղլարի և Հատրութի սարերն Դիզակում։

ԴԱՇՏԵՐ.

Ա. Ամենամեծ դաշտն է Գագարացւոց կամ Արցախի և կամ Մուղանի դաշտն, որի մասին արդէն գրուած է «Աղուա- նից Եր. և Դրաց.» գրքի մէջ։ Բ. Գագայ դաշտն, որ նոյն դաշտի շարունակութիւնից տարածուած է Զաւէ կամ ըստ այժմեան Ղազախ գաւառի ստորին մասում։ գագայ սուրբ Սարգիս սարի աջ ու ձախ կողմերում, այսինն Ոսկեպար վտակի և Կուր գետի հովիտ- ներում։

ԴԱՇՏԱԿՆԵՐ.

Ա. Գտնուում է Մեծ-կողմանց կամ Կիւլստան գաւառի մէջ տարածուած Ղարաչինար և Ներքին շէն գիւղերի մէջ, քրի միջով հոսում է Սև գետակն (Ղարաչայ) Բ. Վարանդայ գաւառի ստորին մասում Ղըզղալա գիւ- ղի կալերի մօտ։ Գ. Նոր-շէնի մօտ, որ ընկած է երկու լեռների մէջ։ Դ. Դաշտակն ընկած է Կիշի Պառաւաթումբ, Սպիտակ շէն (Աղքեանդ) գիւղերի մէջ։ Ե. Խունըշինակ գիւղի դաշտակն։

/Էջ 5/

Զ. Ճարտարեցւոց կալատեղերի մօտ եղած դաշտակն։՝ Է. Դողայ դաշտակն, որ ընկած է Կաւաք սարի, Ազոխի, Ջրակուսի, ևն գիւղերի մէջ։ Հարկ է յայտնել որ բոլոր դաշտակներս գրեթէ Գարգարացւոց Մեծ դաշտի շարունա- կութիւնից իբր դաշտալոզու մտած են տեղ տեղ փոքր լեռ- նաշղթայիս մէջ։ Այսպէս են համարեա՛ թէ Ամարասայ, Հատրութի և Ջաբրայէլի դաշտակներն։ Ը. Բելուկանայ դաշտակն որ ընկած է Երասխ և Հա- կարի գետերի ձախ ափերի մէջ։

ՀՈՎԻՏՆԵՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

.

Գեղեցիկ են Աղստևի, Թարսա չայի, Ղուլալուի, Վե- րին-Զակամի, Շամքորի, Գետաշէնի, Կիւլստանի, Հաթերքի 1), Խաչենագետի, Պետրեցւոց (Խոջալլու), Գարգար, գետակների և Հակարի գետի հովիտներն, մանաւանդ բոլոր լեռնահո- վիտներն։

ԳԵՏԵՐ ԵՒ ԳԵՏԱԿՆԵՐ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամեծերն են Կուր և Երասխ, որոց մասին ար- դէն խօսած ենք «Աղուան. երկ. և Դր.» գրքի 31 թուահա- մարում։ Այս––տեղ միայն ասում ենք––համարեա՛ թէ Արցախ- եան նահանգն մի կատարեալ թերակղզի է, որ ընկած է Կուր և Երասխ, Ձորագետ և Հակարի գետերի մէջ։ Երասխ գետին ձախ կողմից միանում է Հակարին, վեր- ջինս, որ սկիզբն է առնում իսական և Վակունիք գաւառ- ների հարաւահայեաց լանջերից, ընդունում է իւր ձախ կող- մից գետակներ և առուակներ. Հարճլանք գաւառից ընդու- նում է Հազարագետ և Վաղազին, (Շոր-Ջուր), Յարարի ջուր և Ղոզլու վտակները Բերդձոր գաւառից։ Երասխիս նմանապէս ձախ կողմից, խառնուում է և Թաղլարի և Դողայ միախառնւող գետակն և առուն, որք միա- ––––––––––––––––––––– 1) «ՅԸռոստակ գաւառն Մեծ կողմանց ի Չղախեան հովիտն յԱպարի- սական դաշտակն առ ափն Տրտուական գետոյն» (Մով. Կաղ. եր. 163 տպ. Մոսկ.)Թուրքերէն Ղոչ-ղարադաղ։

2

/Էջ 6/

նալով կոչուում է Ղուրու չայ։ Առաջինն սկիզբ է առ- նում Դիզափայտ լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից, կազմում երեք գլխաւոր առուակ, որք միանում են Տումի գիւղից բաւական վար։ Երկրորդն՝ հոսում է Մոխրենիս և Թաղոտ գիւղերի լեռներից, նոյն լեռնաշղթայի շարունակու- թիւնից՝ միանում Դողայ մոտ և խառնուում վերջի աւանիցս վար՝ Թաղլարի գետակին հետ։ Քեօնդալան գետակն, որ բաղկանում է գլխաւորա- բար երկու վտակներից, որոց առաջինն իւր սկիզբը առնում է Քիրս լեռնաշղթայից և հոսում Աւետարանոց աւանի հա- րաւային ստորոտով։ Իսկ երկրորդն սկիզբն է առնում նոյն լեռնաշղթայից, հոսում Ղևոնդեանց անապատի սարին հա- րաւային ստորոտով և միանում առաջի վտակին նոյն անա- պատից բաւական վար և մանր ջրեր ընդունելով հոսում արևելահարաւ և խառնուում Երասխին (գարնան ժամանակ միայն)։ Արցախեան ամենաբարձր լեռնաշղթայից բղխում են գետակներ և հոսելով միանում Կուր գետին, որք են. Գարգար գետակն, որ սահմանագիծ է Խաչեն և Վա- րանդայ գաւառների, կազմուում է հինգ գլխաւոր վտակնե- րից. որք են՝ Ա.-բուն Գարգար, որ բղխում է Քիրս լեռնա- շղթայի Զառիստ սարերի հիւսիսային և հարաւային լանջե- րից և հոսում Շուշի քաղաքի հիւսիս-արևմտեան անդնդա- խոր ձորով։ Բ, բղխում է Քիրս լեռնաշղթայի հիւսիսահայ- եաց լանջերից և հոսում ահարկու ապառաժների միջով՝ յիշ- եալ քաղաքի հարաւ-արևելեան կողմով։ Երկու վտակներս միանում են Մազի կամրջի ստորոտում։ Բայց բուն Գարգարն՝ սկսեալ կամրջիցս մինչև վտակախառնուրդն՝ երկար դարերի ընթացքում ճեղքած է ապառաժ սալ քարը և բաւականին խորացնելով շինած ոլոր մոլոր ճանապարհ իւր համար։ Գ. վտակն բղխում է նոյն լեռնաշղթայի շարունակութիւնից––Խանածախ գիւղի սարից––և միանում Գարգարին փոշտի ճա- նապարհի տակով։ Դ. վտակն սկիզբն է առնում նոյն լեռ- նաշղթայի շարունակութեան հիւսիսահայեաց կողմերից––Բալ-

/Էջ 7/

լուջայի սարից, առուակներ ընդունելով իւր աջ ու ձախ կողմերից՝ միանում Գարգարին նոյն ճանապարհի տակով։ Ե. վտակն՝ բղխելով նոյն լեռնաշղթայից––Պետրեցւոց սարերից առուակներ ընդունելով աջից ձախից, միանում է բուն Գար- գարին, որ հոսելով դէպի արևելահիւսիս և կտրելով Արցախի դաշտի կէսը, ապա անյայտանում աւազի տակ և յետոյ ել- նում բաւականին վար և թափուում է Կուր գետի մէջ հե- ղեղների ժամանակ։ Խաչենագետ––գետակ––որ սկիզբն է առնում նոյն լեռնաշղթայից, նախ հոսում դէպի արևելք, ընդունում իւր աջ ու ձախ կողմերից մանր վտակներ, ապա իւր աջ կողմից Աղուանք կոչուած պարսպի տակով ընդունում Քոլատակի վտակը, որ բղխում է Խոխանայ և Կաչաղակայ բերդերի սա- րերիցն։ Խաչենագետս շատ տարիներ չի հասնում Կուր գետին, այլ ցամաքում է։ Թարթառ գետ. Ամենից մեծն և ամենից ար- դիւնաւոր գետն է այս և Արցախի փառքն ու պարծանքն։ Գետիս ակունքները բղխում են Ըռմբի խոռ կամ այժմեան անուամբ Ռումբասար լեռնաշղթայի արցախահայեաց, Մռաւ սարի հարաւահայեաց և Ծար գաւառի արևելահայեաց և հիւսիսահայեաց լանջերից։ Միջին վտակն հոսում է սրընթաց Ծար գիւղաքաղաքի հարաւային կողմով, որին խառնուում է վերին ջերմուկն կամ Տաք––ջրի վտակն։ Սորա առաջին օժանդակն զմայլելի ջրվէժներ կազմելով հոսում է Ծարի հարաւային ձորով նոյն իսկ պարսպի քերծի տակով և միանում միջի վտակին՝ վանքին մօտ։ Գ. վտակն հոսում է Ծար գիւղաքաղաքի հիւսիսային քերծի տակով, միանում մի այլ վտակի, ապա միասին միախառնուում միջի գետակին Ծարի ստորոտում։ Միջին գետակս, որ ընդունելով յիշեալ վտակները՝ եղաւ մեծ գետակ, հոսում է մի խոր և աւազակաց որջ եղած ձորով և ընդունում իւր աջ կողմից Ներքի––տաք––ջուրը և իւր երկու կողմերից ուրիշ շատ

/Էջ 8/

վտակներ՝ շարունակում իւր ճանապարհը։ Դ. վտակն սկիզբն է առնում նոյն իսկ Ըռմբի խոռից, և իւր աջ ու ձախ կող- մերից ստանալով առուակներ և բարակ ջրեր հոսում դէպի հիւսիս-արևելք։ Ե. Զ և Է. վտակներն սկիզբն են առնում Մռաւի հարաւահայեաց լանջերից, անցնում Լևա գիւղի աջ ու ձախ կողմերով, նախ միանում Դ. վտակին և ապա վերև յիշուած գետակին։ Ե. Զ. Է և Դ. վտակներին միանում է և Եանշաղ 1) վտակն, որ բղխում է Մռաւի հարաւահայ- եաց լանջերից և հոսում դէպի արևմուտք, յետոյ խառնուում միւս վտակներին։ Սոյն ջրերը իւր հետ միացնելուց յետոյ՝ Թրթառն իւր ձախ կողմերից ընդունում է մանր մունր ջրեր իւր ծոցն, ապա Թրղին գետակը, որ բղխում է Մռաւ սարի վերնամասի հարաւահայեաց լանջերից, հոսում մութ մութ ձորերով և Երեք-Մանկունք վանքի արևմտեան և հա- րաւային կողմի ձորով և ապա միանում Թարթառին Ջրա- բերդ ամրոցի արևմտեան վիմահերձը քերելով։ Ձախ կողմից ընդունած Թարթառի վերջին ջուրը Ջրվշտիկ վտակն է և Դոնի-շէնի և Մատաղիս շէնի առուակները։ Իսկ իւր աջ կողմից Թարթառն ստանում է մի քանի առուակներ, որոց գլխաւորն է Դութխու գետակն, Հաւքախաղացի, Խաթրա վանքի, Վաղահաս գիւղի և Ամենափրկիչ վանքի վտակները։ Զոր օրի- նակ Նեղոս գետն է Եգիպտոսի առատութեան և աժանու- թեան պատճառն, նոյնպէս Թարթառս է Արցախի առատու- թեան և աժանութեան պատճառն, քանզի բազմաթիւ առու- ներով ջրում է Ուտի առանձնակ և ուրիշ գաւառներ։ Այս է հին պատմիչներից Տրտու կամ Դրտու, իսկ տաճկերէն Թարթառ կոչուած գետն, որի բազմաթիւ առուներով ջուր բաշխելու մասին երգած է մի Հայ աշուղ թուրքերէն լեզուաւ։ «Բու Թարթա՛ռ նաշի Թարթա՛ռ, Չայլարըն բաշը Թարթա՛ռ. Արազինան մուսայիպ, Քիուռն եօլտաշը Թարթա՛ռ։ ––––––––––––––––––––– 1) Անընդհատ խօսող. իսկ այստեղ փոխաբերաբար միշտ շըռ շըռ ձայն հանող։

/Էջ 9/

Իւչ իւզ ալթմըշ ալթը Արխըն անասը կենա կոջա Թարթա՛ռ»։ Սև գետակ կամ Ղարա-չայ. գետակիս օժանդակն հո- սում է Կիւլստան գիւղի հարաւային կողմով և կոչուում է Բարակ (Ինջա)։ Մի ուրիշ օժանդակ ևս հոսում վտակիս հարաւային կողմով––Ամենափրկիչ վանքի հարաւային կողքով և կոչուում Սռնաւոր (խիսկ ցուրտ), որ միանում է Բա- րակին Կիւլստանից վերև։ Սև գետակս իւր սկիզբը առնում է Մռաւի Գինալ գագաթի հիւսիսային լանջերից, հոսում է Բարակի հիւսիսային կողմով Վերի շէն, Ներքի շէն, Ղահ- թութ, Նորաշէն, Նոր––Խրխափոր և Ղարա-չինար գիւղերի առջևից։ Երկու ջրերս, միանում են ու կոչուում Սև գետակ։ Կուրակ գետ, որ սահմանագլուխ է Արցախի և Թիֆ- լիզի առաջնորդութեանց հոգևոր իշխանութեանց, առնում է իւր սկիզբը նոյն Մռաւ լեռնաշղթայի հիւսիսահայեաց լան- ջերից և ընդունում հետզհետէ իւր աջ ու ձախ կողմերից օժանդակ առուներ, ապա հոսում դէպի Կուր գետն։ Ոսկանապատի կամ Գանձակ գետակ, առնում է իւր սկիզբը նոյն լեռնաշղթայից, և Արութիւնայ հարաւային լանջերից, հետզհետէ ընդունում վտակներ իւր աջ ու ձախ կողմերից, հոսում Ոսկանապատ գիւղի հարաւային ստորո- տով, ապա Գանձակի միջով դթպի Կուր գետն (կոչուում է և Գանձակի գետ)։ Բանանց գետակ (Ղոչ-ղարա), առնում է իւր սկիզբը Արութիւնայ սարից, իւր աջ ու ձախ կողմերից ընդունում Քարհատ և Խաչակապ գիւղերի վտակները ևս, և հոսում Բանանց գիւղի հարաւային ստորոտով։ Շամքոր գետակ. բուն միջի վտակն առնում է իւր սկիզբը Գեղամայ լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից, ընդունելով ջրեր՝ հոսում Փառիսոս քաղաքի (Ղալաքեանդ) աւերակի միջով, այնուհետև իւր աջ կողմից ընդունում Փա- ռիս վտակը, որ բղխում է Արութիւնայ սարից, Գարդման վտակը, որ բղխում է նոյն սարի ստորոտներից, Փիփ գիւղի

/Էջ 10/

ջուրը և Ծծերի առուակը։ Իսկ ձախ կողմից Սև աղբիւրի (Ղարա-բուլաղ), Գետաբակի, Գառնակեր և Բարսում գիւղերի, ևն. ջրերը և հոսում դէպի Կուր գետն։ Զակամ գետակ, որ բաղկացած է 3 գլխաւոր վտակ- ներից, միջ վտակն բղխում է նոյն լեռնաշղթայից, Բ-ն հիւ- սիսայինն նոկնպէս, որ հոսում է Նովի-Սարաթովկայ մալա- կանի գիւղի հարաւային եզերքով և միանում միջի վտակին, փոքր ինչ վար։ Իսկ հարաւային օժանդակն, որ առած է իւր սկիզբը Փառիսոս բերդի հիւսիսային լանջերից և որ հոսում է Մեծ-Ղարամուրատի արևելեան կողմով, միանում է առաջի 2 վտակներին։ Միացեալ ջրերս հոսում են ապա դէպի Կուր գետն։ Տաւուշ կամ Թովուզ գետակ, որ բաղկացած է 2 գլխա- ւոր վտակից. Ա-ն վազում է Ղուլալի գիւղի հիւսիսային ստո- րոտով Ախնջի անուամբ, իսկ Բ-ն Բերդ գիւղի հարաւային ստորոտով։ Երկու վտակներս ևս բղխում են Մրղուզ լեռնա- շղթայի հարաւային և արևելեան ստորոտներից և լանջերից, միախառնուում Մովսէս գիւղից վար և թափուում Կուր գետի մէջ։ Հասան վտակ, որ իւր սկիզբը առնում է Մրղուզ լեռնաշղթայի հիւսիսահայեաց ստորոտներից և հետզհետէ ընդունելով բարակ ջրեր՝ հոսում դէպի վար։ Աղստև գետ, որ առնում է իւր սկիզբը Բամբակի լեռներից, իւր աջ կողմից գլխաւորապէս հետզհետէ ընդու- նում է Դիլիջանի կամ Պղնձահանք, Թարսաչայ 1) և Կարա- վանսարա վտակները. իսկ ձախ կողմից՝ Ջոխտակ-Վանքի, Պօ- ղոս քիլիսի, Հաղարծնի, Մթնաձորի, Ներքին-Աղդանի, Հաչա- ջրի և Ոսկեպարի վտակներն և ջրերն։ Ձորագետ, որ հոսում է Շինող գիւղի հիւսիսային կողմով, իւր աջ կողմից ընդունում Շինողի վտակը և հետըզ- հետէ ընդունելով նոյն կողմից այլ ջրեր, միանում է բաւա- կան վար Խրամի հետ և խառնուում Կուր գետին։ ––––––––––––––––––––– 1) Առած է իւր սկիզբը Գեղամեան մեծ լեռնաշղթայի Ծուռ (8727 ոտք բարձր Այրիջայ) սարի հիւսիսային լանջերից։

/Էջ 11/

ՄԵԾ ԱՂԲԻՒՐՆԵՐ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախ՝ գտնուում է Փառիսոս գաւառում, Փառիսոս (Ղա- լաքեանդ) աւերակ քաղաքի արևելահիւսիս կողմում։ Ղարա- բուլաղ է կոչուում այժմ աղբիւրս, որ դարձնում է երկու ջրաղաց։ Երկրորդ մեծ աղբիւրն, որ դարձնում է 2 ջրաղաց և ունի պատուական ջուր, գտնուում է Զաւէ կամ Կայենի գաւառում, Հաղարծնի վանքի մօտ։ Երրորդ մեծ աղբիւրն գտնուում է Քուստի կամ Քաւս գաւառում, Կարաւանսարայից վերև մեծ ճանապարհից ոչ այնքան հեռի և կոչուում Չըռչռ։ Չորրորդ մեծ աղբիւրն գտնուում է Սիսական կամ Ծար գաւառում, Զբիլ գիւղի արևմտեան կողմի ստորոտի ձորում։ Հինգերորդն՝ գտնուում է Տիգրանակերտ աւերակ աւանի մօտ. տես «Աղ. երկիր և դրացիք» եր. 52։ Վեցերորդն՝ Վարանդայ գաւառում Ղարաբուլաղ գիւղի մօտ, որ դարձնում է մի ջրաղաց։ Եոթներորդն՝ Ջաբրայէլ գիւղաքաղաքի մօտ, բայց այս ինքնաբուխ չէ, այլ ականափոր է։

ՀԱՆՔԱՅԻՆ ՍԱՌՆ ՋՐԵՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Երկաթաջուր. գտնուում է Շուշուց վերև Քիրս լեռնաշղթայի մի սարի հիւսիսահայեաց ձորի մէջ, մեծ ճա- նապարհի վարի կողմում։ Ցուրտ է ջուրս, որ բղխում է ձո- րիս ձախ ափիցն։ Բ. Թթու ջուր կոչուածն, (զելտերսկի), որ բղխում է նոկն ձորի նոյն ափից փոքր ինչ վերև երկաթաջրիցն։ Գ. Ջրիս յար և նմանն գտնուում է Քուստի կամ Քաւս գաւառում Ներքին-ճամբարակ գիւղից ներքև, Թարսա-չայի ձախ ափին ճանապարհի վերայ։ Ջուրս տաճկական բարբա- ռով կոչուում է Ղոթուր-Բուլաղ։

/Էջ 12/

ՀԱՆՔԱՅԻՆ ՏԱՔ ՋՐԵՐ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Ամենալաւն և օգտակարն գտնուում է Սիսական կամ Ծար գաւառում, Զբիլ գիւղի հարաւային կողմի խոր ձորում։ Ջուրս, որ բաւական առատ է, բղխում է վտակի աջ կողմից։ Բայց չունի շինութիւններ և պատսպարուելու բնակարաններ։ Ամրան ամիսներում խռնում է այս պրոբա- տիկէի մօտ շրջակայ նահանգներից և գաւառներից ցաւագար անձանց մեծ բազմութիւն և առողջանալով վերադառնոմ։ Ափսո՛ս որ այս պատուական ջերմուկի հօրիզօն խիստ նեղ է և տեղն անյարմար։ Բ. Ջերմուկն, որի ջերմութեան աստիճանն ստոր է Ա-ից, բղխում է նոյնպէս նոյն վտակաձորի աջ կողմից, սակայն գտնուում է Ծարից բաւական վար։ Գ. Ջերմուկն եղած է Հաղարծին վանքի կողմերում, բայց այժմ յայտնի չէ տեղն, զի անյայտացրած են (տես նոյն վանքի նկարագրութեանց շարքում)։

ԼՃԱԿՆԵՐ.

Առաջին լճակն է Ալհարակ, որ մօտաւորապէս մի և կէս մղոն հեռի է Գետաշէնից դէպի Մռաւ լեռնաշղթան։ Լճակս շրջապատուած է անտառախիտ լեռներով, որոց մէջ ամենա- բարձրն է Կեփաս 1) ըստ Տաճ. Քեաֆազ ապառաժ քարեայ սարն, որ հպարտօրէն արձանացած է լճի արևելեան հարա- ւային կողմում։ Լճակս բաժանուած է երկու մասի, վերնամասն կոչուում է «Ըստծու ծով (Աստուծոյ ծով)»։ Երկու մասերի մակերևութի տարածութիւնն է մօտ 54 օրավարա- չափ։ Լճակիցս, որի եզերքներով տեղ տեղ դիզուած են ահա- գին քարեր, ելնում են ընդհանրապէս 3 տեսակ ձուկն։ Ա. տեսակն, որ ազնիւ է միւսերից, որոշուում է իւր ––––––––––––––––––––– 1) Սարիս գագաթի վերայ կայ գերեզման, որի տապանաքարի վերայ գրուած է. «Կեփաս ճգնաւորի գերեզմանն է»։ Հաւանական է թէ Ալհարակ անունն յետոյ տեղի տուած է Կեփաս անուանս ճգնաւորիս անուան պատ- ճառաւ, որը մահմետականք չկարողանալով ուղիղ հնչել, արտասանում են Քեաֆազ։

/Էջ 13/

սպիտակութեամբ և կամիր ու սև բծերով։ Բ. տեսակն ևս ունի սպիտակ գոյն, սակայն ունի միայն սև բծեր։ Գ. տեսակն ունի միայն սև գոյն և մեծ մեծ սև սև բծեր։ Վերջապէս բացի լճակիս հիւսիսային կողմից ելած ձկներից՝ համեղ են միւս կողմերից հանուած բոլոր ձկներն։ Երկրորդ լճակն, որ գտնուում է Գօշայ վանքի հա- րաւային կողմում կէս մղոնաչափ հեռի, կոչուում է Տզրկա- ծով, որի մէջ չկայ ձուկն, այլ միայն տզրուկ, զորդ և մանր օձեր։ Երրորդ լճակն, որ փոքրիկ է, գտնուում է Ծար գաւառի Պղնձահանքի հարաւային կողմում եղած մեծ սարի ստորոտում։ Չորրորդն Գեօլ-եայլաղը կոչուած տեղում Լև գիւղի արևմտեան կողմում։ Հինգերորդն գտնուում է Լև գիւղի հիւսասյին կողմում, որ կոչուում է Տզրկածով (Զալի-գեօլ)։ Վեցերորդ՝ 3 լճակներ, որք կոչուում են Բեադր––գեօլլարը։ Եօթներորդ՝ Մարդասպան (Ղանլը-գեօլ) Իրիցի շէնի գլխին 1)։ Ութերորդ Ղամշոտ ծով, որ գտնուում է Խաչենի Արութիւնայ շինի անդում, 2 ամենափոքր լճակներ, որոց եզերքներն բուսնում են եղեգներ։ Իններորդ լճակն է Վարանդայ գաւառի Նինկի գիւղի անդում եղածն, որ կոչուում է Սիւլիւկնածով։ Տասներորդ՝ 2 ամենափոքր լճակներ Ծովատեղ գիւ- ղի մօտ։ Տասն և մէկերորդ՝ 2 աղի լճակներ, որք գտնուում են Արանռոտ գաւառում։ Չենք նշանակում Կուր գետի աջ ափերում տեղ տեղ եղած լճացեալ անշարժ ջուրերը, քանզի բազմիցս լի են լճակ- ––––––––––––––––––––– 1) Ծար գաւառում եղած Գ. Դ. Ե. Զ և Է. լճակներս ամենափոքր են ամբողջապէս և զուրկ լուղակներից, միայն տզրուկ ունի Տզրկածովն։

/Էջ 14/

ներս, երբ յորդում է գետն. և երբեմն ցամքած, երբ ե- րաշտ է։ Սակայն և այնպէս կան որ անցամքելի են։

ԱՆՏԱՌՆԵՐ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախական նահանգն ընդհանրապէս հարուստ է (բա- ցի Մուղանի դաշտից) ոչ միայն անտառներով և մացառնե- րով, այլ և վայրի պտղատու ծառերով, տեսակ տեսակ թփե- րով, տարբեր տարբեր բուսեղէններով, սուրբ կենդանիներով և գազաններով, սուրբ թռչուններով և անսուրբ հաւքերով, ոսկու և արծաթի, պղնձի և երկաթի հանքերով, ամարա- նոցներով և ձմերանոցներով։ Ձորագետից մինչև Երասխի մօտ տարածուած լեռնաշղթայի վերնամասերն դալարագեղ ամարանոցներ են, իսկ մնացեալ մասերն ծածկուած են խտա- ցեալ անտառներով. իսկ փոքր լեռնագօտին՝ մացառներով և շամբերով։ Բայց հարկ է յատնել որ նշանաւոր անտառներն գտնուում են Դիլիջանի, Հաղարծնի, գետաշէնի, Երից-ման- կանց, Եղիշէի, Թարթառի, Խաչենագետի, Քոլատակի և Պետ- րեցւոց գետակի ձորերում, Քոլ կոչուած անտառում և Կուր գետի աջ եզերքում։

ԱՆՊՏՈՒՂ ԾԱՌԵՐ.

Համարեա՛ թէ բոլոր անտառներում կան կաղնի, հա- ճարակի, լայնատերևի, կռզենենի, տխկի, թեղի, հացի, բեխի, կիչի, լորի, տոսախի, ջղանի, ճապկի և կոռելի ծառեր։ Բայց սաղուզի, ծառերն սուտ ընկուզի և կարմրափայտ (ըստ տաճ. եալան-ղոզի և Ղզըլ-աղաջ) միայն գտնուում են Կուր գետի անտառում և Քոլ կոչուած տեղում։ Բռշնի և թիքեռնի ծառերն գտնուում են անդերում, գենի (գի) և բևեկնի՝ Կիւլստանի անտառներում, Թարթառի ձորերում և Դիզակ գաւառի Դիզափայտի լեռնաշղթայի, մանաւանդ դէպի Երասխն խոնարհուած մասերում, մայրի և վայրենի ուռենի ծառեր միայն Դիլիջանի անտառներում, իսկ արջախնդեղնի՝ մեծ լեռների անտառներում. կաղամախի, սօսի և բարտի և

/Էջ 15/

փշատի (փշաշատի) ծառեր միայն դաշտային մասերում և ու- ռենի գետահովիտներում։

ՊՏՂԱՏՈՒ ՎԱՅՐԻ ԾԱՌԵՐ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթէ բոլոր անտառներում գտնուում են ճըռ տանձի, ծտի-տանձի, ճըռ խնձորի, զկռի (զղեարի), սզնի, սալորի, հունի, տկողնի (արքայակաղնի), ընկուզի, իսկ անդերում գտնուում են միայն մոխրատանձի և լկրթնի։

ԹՈՒՓԵՐ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Մացառներում և շամբերում լինում են ցախաւելի կամ հռըմառկի, գերամասրի, թբլղի, դժնիկ, տատասկ, ծմա- կամոշ (մորենի-մալինա), սևամոշ, մռամոշ, գետամոշ 1), մա- սուրի, կծըխուրի, ցրդի, վարդենի։

ԻՆՔՆԱԲՈՅՍ ՈՒՏԵԼԻ ԿԱՆԱՉԵՂԷՆՆԵՐ.

Ծմակներում լինում են խազազ, կռմզուկ, սմնդուկ, ծմակթափան, սոկոն կամ սունկ։ Անդերում ձնեբեկ, փիփերտ (ամենաքեօմաջի) խնջլոզ, շրիշ-խնջլոզ, կնձմնձուկ, տտըպաշար, ուտուտիտեմ, սիբեղ, թարթանջուկ, պառաւապորտ, եզնաճակատ, գինազոխ, շու- շան, եղինճ, շրիշ, աւելուկ, շէպ և բոխի։ Ջրերի մէջ կամ մօտերքում ջրիկուտեմ, դաղձ, ջրա- փափուկ ճռճռոկ։ Արցախի դաշտերում՝ շոմին (վայրի սպանախ), տոմ- բալան (նման է գետնախնձորի և կուտուի միայն խորոված, սամիթ և կապար։ –––––––––– Խոտ, առոյտ, խնձործաղիկ, կռոթնը, արջաթանթուլ, տխտըկոռնը, շնավարունկ, լօշտակ, սուտ եղինճ, կածուկ, ––––––––––––––––––––– 1) Ինչպէս մոռենիների թուփերն նոյնպէս և պտուղներն չորս տեսակ են, որք են ծմակամոշ՝ մալինա, սևամոշ՝ անդերում եղածն, մռա- մոշ, որոց ցողուններն 2–3 թիզ միայն կբարձրանան, իսկ գետամոշն լինում է սովորաբար գետերի և այլ ջրերի հովիտներում։

/Էջ 16/

բիլիբիստրի, ագռաւի սողան, նրկարար, ալակիզ, բէանկի, պլանուկ։

ՎԱՅՐԻ ԾԱՂԻԿՆԵՐ։

Վարդ, ծմակավարդ (սպիտակ, դեղին և կարմիր և մա- նուշակի չափ բարձրացող), զրավարդ (մասուրի վարդ), մա- նուշակ, ձնծաղիկ, նովրուզ, խնձաղայ, նարկիզ, մշահամուկ (անթառամ ծաղիկ), նունուփար, կակաջ, հարսնածաղիկ, շու- շան, միխակ, ձիւնածաղիկ, զամբաղ, լուածաղիկ ևն. ևն։

ՎԱՅՐԻ ՍՈՒՐԲ ԿԵՆԴԱՆԻՔ.

Մեծ և բարձր սարերում և անտառներում լինում են քօշ, այծ, եղջերու, եզն, կինճ և խոզ, իսկ ամայի դաշտե- րում հօրաներով այծեամն, բայց անդերում նապաստակ։

ՍՈՒՐԲ ԹՌՉՈՒՆ.

Անտառներում և անդերում՝ փասեան, սալամն, կաքաւ, հաւփալ, աղաւնի, տատրակ, լորամարգի, չարտ, մո- շահաւ կամ մշահաւ, որի (տուլաշ), արտուտ, սուրբ Յակովբի թռչուն, ճնճղուկ, չլածիտ։ Մեծ դաշտերում՝ կատակ հաւ (թուրաջ)։ Կուր գետի վերայ՝ արոս, սագ, բադ։

ԳԻՇԱԿԵՐ ԿԱՄ ԱՆՍՈՒՐԲ ԹՌՉՈՒՆ.

Արծիւ, անգղ, բազէ չորս տեսակ, ա. թաւար-ղուշ, բ. թառլան-ղուշ, գ. ղզըլ-ղուշ, դ. ղիրղի, լելակ, ցին, ուրուր, չորթանագող, բու, հողմահար, գայլագռաւ, ակռաւ, կաչա- ղակ, ներկարար, կտցահար (ծառակուտկուտ) ճանճագող, կու, չղջիկ, ջրային՝ ձկնկուլ, ճայ, Ղույ։

/Էջ 17/

ԵՐԳԵՑԻԿ ԹՌՉՈՒՆ.

Կու, կուկու, յոպոպ, սոխակ, լծի, բաբաճըզտ, չլածետ, դեղձանիկ, զռզռան, ջրըպըզտպըզտ, չափարծակի, շիլոշիլոյ, մշահաւ և ուրիշ հարիւրաւոր մանր թռչուններ, որոց ա- նունները ո՛չ ժողովուրդն գիտէ և ո՛չ մենք։

ՉՈՒՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐ.

Կռունկ, արագիլ, սասարք, սարեակ, ծիծեռնակ։

ՍՈՂՈՒՆ ԵՒ ԶԵՌՈՒՆ.

Օձ՝ բազմատեսակ, որք են՝ Շահմար, ելմար, իժ, քարբ, թևաւոր 1), գիւրզա և ջրի օձեր զանազան մեծու- թեամբ և զանազան գոյներով 2), լոկ, քարաթոթոշ, կանաչ մողէզ, մողէզ, կրիա, խեցգետին, ոզնի, գորտ, կարիճ, իշա- խառանջ, մորմ, (Մուղանի դաշտում), քառասնոտեայ, մրջիւն, թևաւոր մրջիւն, ձիաւոր մրջիւն։ Միջատներ. շանաճանճ, բոռ, ճախարակ, մլակ, փըն- թիռն, ճպուռն, մարախ, սևաճանճ, մեծ ճանճ, կանաչ ճանճ, ձիաճանճ, պիծակ, լուսատիտիկ, կետ, Աստուծոյ կով, Աստու- ծոյ եզն, զատիկ, ականջմտուկ, ոթես, մոշաթսի, ոսկեպղոջ, սարդ, թիթեռնիկ, աղօթարար (ունի կանաչ գոյն և երկար ոտքեր)։

ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ.

Արցախն հարուստ է և ընտանի կենդանիներով, որք են. Սուրբ անասուններ. գոմէշ, եզն, կով, արջառ, ե- րինջ, ոչխար, այծ և խոզ։

ԸՆՏԱՆԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ.

Հնդկահաւ, սագ, բադ, հաւ, աղաւնի։ ––––––––––––––––––––– 1) Խիստ սակաւ է օձի այս տեսակն, որ ընհանրապէս լինում է բա- րակ, կարճ, մուգ մոխրագոյն և արագաշարժ։ 2) Աւելի մեծերն և թունաւորներն գտնուում են Մուղանի դաշտում։

/Էջ 18/

ԱՆՍՈՒՐԲ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ.

Ուղտ, ձի, ջորի և էշ։

ՆԱՀԱՆԳԻՍ ԲԵՐՔԵՐՆ.

Ցորեն, գարի, կորեկ, որիզ, գարնանի, գարնագարի, հաճար, սորեկ, կտաւհատ, ոսպ, սիսեռ, ոլոռն, բակլայ, լուբիայ, մաշ, խաշխաշ, վարունկ, դդում բազմատեսակ, սոխ, սխտոր, բողկ 1) ճակնդեղ, գազար, գետնախնձոր, սեխ բազ- մատեսակ, ձմերուկ, սմբուկ (սև բաթլիջան) կարմիր տոմաթ, պղպեղ, տանձ, խնձոր, դեղձ, սևկևիլ, թուզ, նուռն, ընկուզ, զղեար, արքայակաղին, խաղող, գինի, օղի, բօժօժ, մետաքս, բամբակ, բուրդ։ Արդէն խօսած ենք Արցախեան ամարանոցների մասին «Աղ. եր. և Դրացիք» գրքի 56 երեսում, վասն որոյ աւելորդ է վերստին գրել։

ՈՍԿԻ

Ոսկի ելնում է (խառն պղնձի հետ) Գարդման գաւառի Քարհատ գիւղի մօտի հանքից և Փառիսոս գաւառի Գետա- բակ գիւղի հանքերից։

ԱՐԾԱԹ

Վաղ ժամանակից առատօրէն հանած են Ջրաբերդ գա- ւառի Մէհմանայ աւերակ գիւղի մօտ եղած արծաթահան- քից. բայց այժմ մնում է անգործադրելի։

ՊՂՆՁԱՀԱՆՔ

Ա. Գտնուում է Ծար գաւառի Ռմբասարի որևելեան լանջի վերայ, որ սեպհականութիւն է Խոթա վանքին. հնուց գործածուած է հանքս, իսկ այժմ անգործածելի։ Բ. Գարդման գաւառի Քարհատ գիւղի մօտ, որ սեպ- հականութիւն էր Գարդմանայ իշխաններին, իսկ այժմ բա- նեցնում է գանձակեցի Ներսէս-բէկ Տէր-Ներսիսեանցն։ ––––––––––––––––––––– 1) Բազմատեսակ––սև, սպիտակ, կարմիր, ամսական։

/Էջ 19/

Գ. Փառիսոս գաւառի Գետաբակ գիւղի մօտ, որ կանխաւ պատկանում է գաւառիս իշխաններին, ապա Զաքարէ և Իւա- նէ սպասալար իշխաններին, ապա Վահրամ իշխանին և յե- տոյ Կիւրիկեան թագաւորներին. այժմ գործ է ածում մի գերմանացի։ Դ. Գտնուում են շատ հանքեր Քուստի կամ Քաւս գա- ւառի Մրղուզ սարի հիւսիսահայեաց ստորոտների ձորերում. 1) զուտ և պատուական պղնձահանք կայ Թովուզ գետակի աջ կողմում Արջաքար կոչուած օժանդակի աջ ափի վերայ ջրախառնուրդի մօտ։ 2) Բրտանոց կամ Բիւլոր-Բիւթի ձորում, փոքր ինչ վերև առաջնից, Բ. օժանդակի աջ ափի վերայ ջրա- խառնուրդի մօտ։ 3) և 4) Հանքն, զուտ պղինձ, 2-ից (երկրորդից) փոքր ինչ վերև նոյն գետակի ձորում։ 5) Պղնձա- հանքն 1) կայ նոյն գետակաձորի վերայ՝ Բուղդալու անուա- նեալ Օժանդակի վերի կողման մօտ 2)։ Կան պղնձահանքեր նաև նոյնգաւառի Նաւուրայ––ջուր––ջրաձորում,Հասան վտակի վերնամասում. նախ աջ կողմից խառնուող առուակների վե- րայ, ապա Չաթախ առուակի վերայ Դանիէլի-ղաշ կոչուածի տակ, և ապա Արջի-կոխեր անուն ջրաձորում։ Վերջինս գործ դրուած է երբեմն։ Այժմ բոլորովին անգործածելի են գա- ւառիս բոլոր հանքերն։ Ներքին-Թանդիբլուի ջրաձորում կայ արծաթախառն արճճի հանք. Վերին-Թանդիբլուի ջրաձորում՝ արծաթ-պղինձ խառն արճիճ. Մեծ-Սադիր կոչուած առուակի վե- րայ կայ պնձախառն արջասպի հանք։ Ինէկ (կով) դաղի ձո- րում, վերի կողմում կայ պղինձ, իսկ վարի կողմում՝ ցինկ։ Կայ նաև պատուական քարածուխ Մրղուզ սարի վերի կող- մերում։ Ե. Պղնձահանք կայ նաև Դիլիջանից վերևի ձորում։

ԵՐԿԱԹԱՀԱՆՔ

Գտնուում է Գարդման գաւառի Բանանց գիւղից վերև, Բանանց գետակի ձորի աջ ու ձախ կողմերում։ Հանքերիս ––––––––––––––––––––– 1) Հանքս գործածութեան մէջ եղած է երբեմն։ թ) Այս տեղերքում կան նաև երկաթախառն պղինձ և ծծմբախառն այլ բաղադրութիւններ։

/Էջ 20/

արտադրած քարերում կայ և պողպատաքար. նոյնպէս և Զաւէ գաւառի Կողբ գիւղի Բովեր կոչուած սարում 1)։

ԵՐԿԱՆԱՔԱՐԻ ՀԱՆՔ

Ա. կարգի և ամենալաւն է Խաչեն գաւառում Գանձա- սար վանքի սեպհական Ջրաղացաքարի հանքի ելածն, որ կայ Վանք գիւղից վերև։ Բ. նոյն գաւարում Առաջաձոր գիւղի մօտ։ Գ. Փառիսոս գաւառում, Խամշի վանքի արևելեան կող- մում Զռքէ քարահանքից ելածն։

ՇԻՆՈՒԹԵԱՆՑ ՔԱՐԱՀԱՆՔԵՐ

Ա. կարգի և մարմարանման քարահանքն գտնուում է Գարդման գաւառի Քարհատ գիւղի մօտ։ Հանքիս մօտ կան և շինութեան ուրիշ քարահանքեր ևս։ Բ. կարգի ազնիւ քարի հանք կայ Խաչեն և Տիգրանա- կերտ գաւառների սահմանագլուխ սարում, որի շարունակու- թիւնն հասած է մինչև Ջրաբերդ և Կողթ գաւառի վերջի սահմանն։––Սպիտակ են երկու քարհանքերիցս ելած քա- րերն ևս։ Համարեա՛ թէ լեռնային բոլոր գաւառներում ևս կան սպիտակ, մոխրագոյն և տորոնագոյն քարահանքեր. օր. Գ. Խազազի սպիտակ քարահանքն Վարանդում։ Դ. Տորոնագոյն քարահանքն Դող բերդի մօտ Դիզակում։ Ե. Մոխրագոյն քարահանք Շուշում, Քառասնի, Դաշ- բուլաղ, Բալլուջա, Խանձք, ևյլն գիւղերի մօտ եղած լեռ- ներում. (Խաչենում)։ Տորոնագոյն ազնիւ քարահանք Ծմա- կահող գիւղից վերև, որով շինուած է Գանձասար վանքն. այսպէս են Խոթայ, Խաթրայ և Ծարայ, Վարագայ, Գօշայ և Հաղարծնի վանքերի քարահանքերն։ Իսկ մոխրագոյն են կամ մուք գորշագոյն միւս վանքերի շինութեանց քարերն։ ––––––––––––––––––––– 1) Այժմ գործածական է միայն Գետապակի, Քարհատի և Դիլիջանի հանքերն։ Անգործածելի են և արծաթահանքն, նոյնպէս և երկաթահանքերն։

/Էջ 21/

ՆԱՒԹԱՀԱՆՔ 1)

Գտնուում է Ուտի առանձնակ գաւառում Մարալեան գիւղի արևմտեան կողմում։ Հանքիցս ելնում է սև նաւթ, որ թանձր է քան Բագուի նաւթերն։ Նաւթիցս գրեթէ չեն պատրաստում վառելու, զի թանձր է հեղուկն, այլ պատ- րաստում են մի քանի տեսակ իւղեր, որք գրծածական են զանազան մեքենաների համար։

ԱՐՑԱԽԵԱՆ ԳԱՒԱՌՆԵՐ.

Գարգարացւոց բնակութեան տեղին, որ սկզբում կո- չուած էր Գարգար 2), հետզհետէ ընդունում է Արցախ 3), Փոքր-Սիւնիք 4), Խաչենք 5), Սեաւ այգի 6) և Ղա- րաբաղ 7) անուները։ Ահաւասիկ այսպիսի փոփոխութեանց ենթարկուած են նաև նահանգիս բոլոր գաւառաց անուններն։ Մեր յարգելի բանասէրները և ընթերցները այսչափ փոփոխութեանց ծանօթացնելու համար՝ հարկ համարեցինք կարգաւ դասա- ւորել այստեղ գաւառներիս նախկին, փոփոխեալ և այժմեան անունները ծանօթագրութեամբ հանդերձ։ Բնութեան ճարտարապետն երեք մասի բաժանած է Արցախի բոլոր գաւառները՝ որք են Դաշտային, Լեռնային և Հարաւային և կամ Ստորին, Միջին և Վերին։ Դաշ- տային կամ ստորին գաւառներն ընկած են Երասխ և Կուր գետերի, Աղստև գետի և Փոքր-լեռնաշղթայի միջավայրի տա- րածութեան վերայ։ Լեռնային կամ Միջին գաւառներն ըն- ––––––––––––––––––––– 1) Փորելու, հանելու, և այլ գործիքներն նոյն են, ինչպես են Բագուի հորերինն։ 2) Ցարդ ևս Գարգար։ է կոչուում գետակն, որ իւր սկիղբը առնում է Զառիստ սարից, բաժանում իբրև սահման Խաչեն գաւառը Վարանդայից, հոսում Գարգարացւոց դաշտի միջով և թափուում Կուր գետի մէջ։ 3) Խոր. Գ. գիրք Գ. գլ. Ասող. եր. 65 ևն։ 4) Խոր. Գ. գիրք Գ. գլ. Ասող. եր. 65 տպ. Մոսկ. և Սամ. Ան. եր. 192։ ջ) Ասող. եր. 107 և 256։ 6) Սամ. Ան. եր. 193։ 7) Մատենագրութեանց մէջ առաջին անգամ պատահում ենք Ղարա- բաղ անուան, որ գործ ածած է 1388 թիւ Փրկ. Թով. Մեծ. եր. 20։

/Էջ 22/

կած են Փոքր-լեռնաշղթայի և Մեծ-լեռնաշղթայի հիւսիսա- հայեաց լանջերի և Ձորագետի միջև տարածուած մասի վե- րայ։ Հարաւային կամ վերջին գաւառներն ընկած են Հակա- րի գետի ձախ ափերի, Դիզափայտ և Քիրս լեռնաշղթայի հա- րաւահայեաց լանջերի մէջ Երասխից մինչև Ծար գաւառի սահմանն։

ԴԱՇՏԱՅԻՆ ԿԱՄ ՍՏՈՐԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ.

Ա. Գաւառն, որ ընկած է Երասխի և Ղուրու չայ գե- տակի ձախ ափերի, դաշտաբերանի և Մուխանք գաւառի սահմանի մէջ, կոչուած է Պիանք 1), այժմ Ջաբրայէլի գաւառ։ Բ. Գաւառն, որ ընկած է Երասխի ձախ ափի, Վարդա- նակերտ գաւառի և դաշտաբերանի տարածութեան մէջ, ստացած է Մուխանք 2), Մուղան 3) այժմ Միլին դաշտ ա- նունները։ Գ, Դ, Ե և Զ գաւառներն, որք ընկած են Կուր գետի և Գարգար գետակի աջ ափերի, դաշտաբերանի և Մուխանք գաւառի սահմանի մէջ, ստացած են Արանռոտ, Տռի, Ռոցպատեան և Աղուէ 4) այժմ երկուքն միասին՝ Քեա- բիրլու։ Իսկ վերջին երկուսն՝ Ջաւանշիր։ Է. Գաւառն, որ ընկած է Կուր գետի և Խաչենագետի աջ և Գարգարի ձախ ափերի և դաշտաբերանի մէջ, ստացած է Տուչքատակ 5), Տիգրանակերտ 6) Թառնագիւտ- այժմ Շահ-բուլաղ անունները։ Ը. Գաւառն, որ ընկած է Կուր գետի, Խաչենագետի, ––––––––––––––––––––– 1) Մատ. Խոր. եր. 609։ 2) ,, ,, ,, 609։ 3) Կիր. Վարդ. Բարձ. Եսայի. Կաթ.։ 4) Մատ. Խոր. եր. 610 և ձեռագիրներ։ Հարկ է յայտնել, որ անհնա- րին է գտնել գաւառներիս մէջ ընկած միջնասահմանները, քանզի ամենևին չկայ որոշող բնական մի նշան։ Մով. Կաղանկատուացին յիշում է միայն Մուխանք, Տրի, Աղուէ այժմ (Ալուանգ) գաւառները (եր. 264)։ ջ) Մատ. Խոր. եր. 610։ 6) Սեբ. եր. 92։ Մով. Կաղ. եր. 241. Տկռանակերտ. և այլն։

/Էջ 23/

Կուրակ գետակի և դաշտաբերանի մէջ, ստացած է Ուտի-առանձնակ 1), Ուտի գաւառ, այժմ Ջուանշիր։ Թ. Գաւառն, որ ընկած է Կուր գետի, Կուրակ և Շամ- քոր գետակների և դաշտաբերանի մէջ, ստացած է Շիկա- շէն 2), Շակաշէն 3) Արշակաշէն 4) Գանձակ, Գեան- ջա, այժմ Ելիսաւետապօլի գաւառ։ Ժ. Գաւառն, որ ընկած է Շամքոր գետակի ձախ, Կուր և Աղստև գետերի աջ ափերի և դաշտաբերանի մէջ, ստա- ցած է Կողթ 5), Շամքոր 6) և Զակամ 7). այժմ Շամ- շադին և Ղազախ անուններզ։ (Գ. Դ. Ե. Զ. Է. Ը. Թ և Ժ գաւառներն երբեմն պատկանում էին Ուտի նահանգին)։

ԼԵՌՆԱՅԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ ԿԱՄ ՄԻՋՆ-ԱՐՑԱԽ

ԺԱ. Գաւառն, որ ընկած է Երասխ գետի ձախ և Ղու- րուչայի աջ ափերի, Հադրութի և Դիզափայտի լեռնաշղթայի գագաթնագծի մէջ, ստացած է Պազկանք 8), Պանծ- կանք 9), Դիզակ 10), այժմ Ջաբրայէլ անունները։ ԺԲ. Գաւառն, որ ընկած է Ղուրու չայի ձախ և Գար- գար գետակի աջ ափերի, Դիզափայտ և Քիրս լեռնաշղթայի գագաթնագծի և դաշտաբերանի մէջ, ստացած է Միւս-Հաբանդ 11) կամ Հաբանդ––Ամարաս 12) Վարանդայ 13) այժմ ևս Վարանդայ։ անունները։ ––––––––––––––––––––– 1) Մատ. Խոր. եր. 610։ 2) ,, ,, ,, ,, 3) Բուզ. եր. 210. Մով. Կաղ. 251 4) Մով. Կաղ. եր. 265։ 5) Բուզ. եր. 176–177։ Մատ. Խոր. 610։ Մով. Կաղ. եր. 244։ 6) Մով. Կաղ. եր. 252։ Կիր. եր. 114։ 7) Առ, պատմ. եր. 9։ Ես. Կաթ. 23։ Հարկ է յայտնել, որ գաւառիս արևելեան կողմն այժմ կոչուում է Շամքոր, արևմտեանն՝ Ղազախ, իսկ միջավայրն Զակամ։ 8) Մատ. Խոր. եր. 609։ 9) Ձեռագիրներում Բազկանք, Պանխկանք։ 10) Ես. Կաթ. եր. 36։ Գազտ. եր. 195։ 11) Մատ. Խոր. եր. 609։ 12) Մով. Կաղ. եր. 264. «Հաբանդ և Ամարաս». իսկ ուրիշ տեղերում երբեմն Ամարաս։ 13) Ես. Կաթ. եր. 37։ Գաղտնիք. եր. 201։

/Էջ 24/

ԺԳ. Գաւառն, որ ընկած է Գարգար գետակի ձախ և Թարթառ գետի աջ ափերի, դաշտաբերանի և Քիրս լեռնա- շղթայի շարունակութեան գագաթնագծի մէջ, ստացած է Մեծ-իրանք 1) Մեծարանք 2), Ներքին-Խաչեն 3) այժմ Խաչեն անունները։ ԺԴ. Գաւառակն, որ ընկած է Թարթառի և Եանշաղի ձախ և Թրղու աջ ափերի մէջ, ստացած է Ըստիսական 4) Ըռստակ 5) Հաթերք անունները։ ԺԵ. Գաւառն, որ ընկած է Մռաւ բարձր լեռնաշղթայի, դաշտաբերանի, Թրղի և Թարթառ ջրերի ձախ և Կուրակ գետակի աջ ափերի մէջ, ստացած է Մեծ-կողմանք 6) Մեծկուանք 7), Չարաբերդ 8), Թալիշ, Կիւլստան Ջրաբերդ 9) այժմ Ջուանշիր անունները։ ԺԶ. Գաւառն, որ ընկած է Կուրակ և Շամքոր գետակ- ների, դաշտաբերանի և Մռաւեան լեռնաշղթայի գագաթնա- գծի շարունակութեան մէջ, ստացած է Գարդման 10), Գարդմանաց ձոր 11), Գարթմանիկ 12) այժմ Գանձակի գաւառ անունները։ ԺԷ. Գաւառն, որ ընկած է Շամքոր գետակի միջին օժանդակի և Գեղամայ լեռնաշղթայի գագաթնագծի շարու- նակութեան և Տաւուշ գետակի հարաւ-արևելեան օժանդակի (Ախնջի) ափերի և դաշտաբերանի մէջ, ստացած է Փառնէս 13) ––––––––––––––––––––– 1) Մատ. Խոր. եր. 609։ Մով. Կաղ. եր. 263։ 2) Տե՛ս Արձան. Վանուց Մեծիրանաց գրքիս։ 3) Գաւառիս ներքին մասն կոչուում է Ներքին-Խաչեն (Վարդ. Բարձր. եր. 184)։ 4) Մատ. Խոր. եր. 606։ Ձեռագիրք Ռաստակ. 5) Մով. Կաղ. եր. 163։ 6) ,, ,, եր. 94 և 163։ 7) Մատ. Խոր. եր. 609։ 8) Մով. Կաղ. եր. 124. Կիր. Գանձ. եր. 216։ 9) Գաղտ. եր. 205։ 10) Մատ. Խոր. եր. 258, 606 610. 11) ,, ,, եր. 258։ 12) Վարդ. աշխարհ. «Գարդման գաւառ Գարթմանիկ է»։ 13) Մատ. Խոր. եր. 609։ Մով, Կաղ. եր. 273 և 279։

/Էջ 25/

Փառիս 1), Փառիսոս 2)։ այժմ Շամշատին անունները։ ԺԸ. Գաւառն, որ ընկած է Տաւուշ կամ Թովուզ գե- տակի հարաւային (Ախնջի) օժանդակի, Աղստև գետի և Գեղամեան լեռնաշղթայի և դաշտաբերանի մէջ, ստացած է Քուստի 3), Քաւս 4), այժմ Ղազախ անունները (մեծ մասն Շամշադին)։ ԺԹ. Գաւառն, որ ընկած է Կուր գետի, Ձորագետի, Խրամի, Աղստև գետի, Պօղոս-քիլիսայի և Կայենի լեռների գագաթնագծի մէջ, ստացած է Զաւէ 5), Ձորագետ, Երկիր Սևորդեաց 6), երկիր Կայենոյ 7) այժմ Ղազախի գաւառ անունները։

ՀԱՐԱՒԱՅԻՆ ԿԱՄ ՎԵՐԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ.

Ի. Գաւառն, որ ընկած է Պազկանց գաւառի, Երասխի և Հակարի գետերի, Դիզափայտ և Քիրս լեռնաշղթայի հարաւա- հայեաց լանջերի մէջ, ստացած է Բերդաձոր 8), Բերդ- ձոր 9), Բելուկան 10), Ղալաղշլաղի ձոր, Ղալա-դա- րասի անուները, այժմ համարուում է Ջաբրայէլի գաւառ։ ԻԱ։ Գաւառն, որ ընկած է նոյն լեռնաշղթայի գագաթ- նագծի շարունակութեան, Շուշուց Կորիս տանող մեծ ճա- նապարհի և նոյն Հակարի գետի մէջ, ստացած է Հարճ- ––––––––––––––––––––– 1) Մով. Կաղ. եր. 273։ 2) Վարդ. Բարձր. եր. 134 և Ասող. եր. 154, 198, 256, և 283։ 3) Մատ. Խոր. եր. 906. Քստակ, Քուստի, ձեռագիրք Քուստի։ 4) Մով. Կաղ. եր. 273. «Սահակ, որ և Սևադայ կոչեցաւ... առհասա- րակ տիրեաց Գարդմանայ, Քաւսայ և Փառնայ գաւառաց, այլ և Ձորագե- տոյն բովանդակ եղև իշխան»։ 5) Մատ. Խոր. եր. 606։ 6) Յով. Կաթ. եր. 234։ 7) Վարդ. Բարձր. եր. 184, և Կիր. եր. 122 «յաշխարհն Կայենւոյ» «ի գաւառին Կայենոյ». Հարկ է յայտնել, որ Ձորագետ էր կոչուում գաւառիս ձորագետի կողմերն. իսկ Կայենոյ գաւառ՝ գաւառիս հարաւային վերնամասն։ 8) Մատ. Խոր. եր. 609։ 9) Մով. Կաղ. եր. 264։ 10) «Վիճակեցաւ և սահմանով ի յԱղուանայ գետոյ մինչ ՛ի Երասխն.. Վակունիս, Զառիստ.. Հաքարի.. Դիզակ, Բելուկան» (Արձան. Գտչայ Վա- նուց)։

/Էջ 26/

լանք 1), Զառիստ 2) այժմ Հաճի Սամլու կամ Հաճիլար։ ԻԲ. Գաւառն, որ ընկած է Հարճլանք և Ծար գաւառի սահմանների մէջ, ստացած է Վակունիք 3), Վերին-Վայկունիք 4) անունները։ ԻԳ. Գաւառն, որ ընկած է Մռաւ սարի հարաւահայ- եաց լանջերի, Ռմբասարի գագաթնագծի, Վակունիք և Ռստակ գաւառների սահմանների մէջ, ստացած է Սիսական-Ոս- տան 5), Սիսական 6), Ծար 7) Զար 8), այժմ Զար գա- ւառ։ Երևի թէ Խորենացին գաւառներիս հետ հաշուած է և Վարդանակերտ գաւառը, որով լրանում է ուղիղ քսան և չորս գաւառներն Արցախեան նահանգի։

Ա. ՊԻԱՆ ԳԱՒԱՌ.

Խիստ պակաս է գաւառիս ջուրն։ Համարեա՛ թէ ջուր գտնուում է միայն Երասխի, Ղուրու չայի և Քեօնդալանի եզերքներում. վասնորոյ սակաւ են և գաւառիս բնակիչներն, որք են միայն մահմետականներ։ Ինչպէս երեևում է հին ա- ռուի հետքից, Աղուանից թագաւորների ժամանակ ջուր բե- րուած է երասխից, որով ջրուած է ոչ միայն Պիան այլ և Մուխանք և այլ գաւառներն։ Հայաբնակ էր գաւառս վա- ղուց. բայց հայկական հնութիւններն իսպառ անհետացած են մահմետական բնակիչների ձեռնով։ ––––––––––––––––––––– 1) Մատ. Խոր. եր. 609։ 2) Արձանագ. Գտչայ վանուց։ 3) Մատ. Խոր. նոյն եր. 4) Մով. Կաղ. «Կալեայ զգաւառսն... որք են այսոքիկ՝ Վերին Վայ- կոյնիք, Բերդձոր, Սիսական»։ 5) Մատ. Խոր. եր. 609։ 6) Մով. Կաղ. եր. 264։ 7) Ստ. Օրբ. ԾԷ. գլ.։ 8) Պարսից Շահերն Աղունից Կաթուղիկոսներին տուած հրովարտակ- ների մէջ յականէ յանուանէ յիշում էին այսպէս. «Պետրոս Կաթուղիկոսին (Աղուանից) Գանձակայ, Ղարաբաղու, Զար-Զբիլու (ոսկին առատ Խար գա- ւառ) և Շամախու, ևն.։ (Սար. Ջալ. Ճան. եր. 491)։

/Էջ 27/

Բ. ՄՈՒԽԱՆՔ ԿԱՄ ՄՈՒՂԱՆ ԳԱՒԱՌ (1)

Ընդարձակ է այս բոլոր գաւառներից, բայց այժմ ապար- դիւն, անբնակ և անջուր է։ Այժմ համարեա՛ թէ ամայի է լայնածավալ դաշտս։ Բայց կայ մի հնութիւն––Աւերակ բերդ 1). (Էօրան ղալա) անուն, որից մինչև Ամարաս մօ- տաւորապէս 8½ մղոն է։ Բերդս պարսպուած է թրծեալ մեծ մեծ և հաստ աիւսով, որից շատ մասը քանդած և տարած են Աղջաբադեցիք և Աղախանլու մահմետական- ներն, որ Երասխից շատ հեռի չեն։ Բերդումս կան հին շի- նութեանց շատ աւերակներ։ Երևում են բաւականին փո- րուածքներ, քանդուած տեղերիցս, ինչպէս վկայում են, դտած են ոսկեայ, արծաթեայ և պղնձեայ դրամներ և խե- ցեղէն անօթներ։ Բերդիցս քառորդ մղոնաչափ վար կայ հայկական հան- գստարան, որի մէջ կան խաչազարդ տապանաքարեր։ Պար- սիկներն հանգստարանի մօտ կառուցած են Փեյղամպեր անուն մի գմբեթ, որի մէջ կայ մի զոյգ գերեզման կից մի- մեանց, խաչանիշ տապանաքարերով։ Մահմետականաց հա- մար մեծ ուխտատեղի է այս։ Հարուստ շիաներն գմբեթիս շրջապատում են թաղում իւրեանց մեռելները։ Գմբեթիս մօտ շինուած են մի քանի բնակարաններ թէ՛ կարդացող մոլ- լա պահապանների և թէ՛ ուխտաւորների համար։ Անտանելի են այստեղ ամրան օդն ու կլիման, քանզի այստեղ կան թու- նաւոր օձեր, կարիճներ, մորմ, մոծակ, բոռ և ուրիշ մժղուկ- ներ։ Բայց կան, և հօրաններով այծեամներ գաւառիս դաշ- տումն, ուր չ՛կան այժմ ո՛չ անտառ և ո՛չ ջուր։ Գ. Դ. Ե. և Զ. 2) գաւառներն որք են Արանռոտ, Տռի, ––––––––––––––––––––– 1) Աւերակիցս տեղափոխուած են Դիզակ գաւառի Թաղասեռ և Որդ- նաշատ գիւղերի բնակիչներն։ Աւերակս կոչուում է Միլին քաղաք և դաշտս Միլին գիւղ։ 2) Արցախի բուն գաւառներին են վերաբերում Պիանք և Մու- խանք գաւառներն. բայց որովհետև գտնուում են դաշտային մասում, վասն որոյ դասուեցան ՛ի շարս դաշտային գաւառաց–Ուտի նահանգի։ Սակայն յայտնի են արդէն Ուտի նահանգի գաւառներն։

/Էջ 28/

Ռոցպատեան և Աղուէ, (2) նմանապէս մահմետականաբնակ են այժմ։ Գաւառներիս բնակիչներն շարունակ երթևեկում են ամարանոց և ձմերանոց։ Գաւառներս հարուստ են ոչխար- ներով, տաւարներով, ձիերով և ուղտերով։ Գաւառներս առ հասարակ ուտիաբնակ եղած են։ Մահմետականք այնպէս անյայտացրած են եկեղեցեաց և հանգստարաների քարերը, որ նշաններն անգամ չեն գտնուում կամ հազիւ ուրեք։

Է. ԳԱՒԱՌ՝ ՏՈՒՉՔԱՏԱԿ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ, ԵՒ ԱՅԼՆ.

Գաւառս խիստ արդիւնաբեր է և հարուստ այգիներով, պարտէզներով, ցորենի, գարու, կորեկի, ձմերուկի, սեխի, վարնկի, և այլ նշանաւոր մրգեղինաց բերքերով, և չորքո- տանի սուրբ և անսուրբ անասուններով, սակայն հարկ է ա- սել, որ պակաս է գաւառիս ստորին մասի ջուրն։ Գաւառիս վերնամասումն է Տիգրանակերտ 1) աւանն, որ աւերակ է այժմ։ Բայց հարկ է յայտնել որ ընդարձակ գիւղաքաղաք եղած է այս և երբեմն առաջնորդանիստ և գաւառագլուխ. տակաւին մնում է ընդարձակ եկեղեցու ա- ւերակն, շուկայի և տների և բաղանիսների կիսաւեր քարու- կիր շինութիւններն ևն։ Աւերակիս ստորոտումն է Շահ-բու- լաղ մեծ աղբիւրն, իսկ վերի ծայրումն՝ հանգստարանն։ Իսկ աւերակիցս վերև է Վանքասարն և Հովուի սարն. որոց հետ կապուած է աւանդական պատմութիւն (տես ծանօթ. 3)։ Աւերակիս մօտ է մի նոր բերդակ, որ շինուած է մաբողջապէս սրբտաշ քարով և կոչուում է Թառնագիւտի կամ Շահբուլաղի բերդ։ Գաւառիս ստորին մասումն են Սոլթան-պուտ հողեայ բերդն, որ բլուր ձևացած է իւր բարձրութեամբ և Բելու- կան աւերակ քաղաքատեղին Գարգարի ձախ կողմում, որ այժմ կոչուում է Բայեաթ և ուրիշ 7 հողաբլուրներ։ ––––––––––––––––––––– 1) Եսայի Կաթուղիկոս (տպ. ի Շուշի), Սէբէոս և այլք Տիգրանա- կերտ են անուանում, իսկ տպ. յԵրուսաղ. սխալմամբ Ականակերա, այլք Տգրանակերտ, Տգռանակերտ։

/Էջ 29/

Ը. ՈՒՏԻ–ԱՌԱՆՁՆԱԿ ԳԱՒԱՌ (4)

Ոչ ինչ պակաս հարուստ է և գաւառս ցորենով, գա- րիով, որիզով և բամբակով։ Ձմերուկ, նշանաւոր սեխ (չորս տեսակ), բրինձ, մաշ, սոխ, սխտոր, գազար, սևկևիլ, խաղող, և այլն կազմում են գաւառի բերքերն։ Գաւառիս ամեն կողմերով առատօրէն վազում են առուներ, որք հանուած են Թարթառ գետից, վասնորոյ և բազմարդիւն է գաւառս և արգաւանդ հողս։ Գաւառումս է Աղուանից երկրորդ մայրաքաղաքն Պարտաւ, որ հիմնուած է Թարթառ գետի ձախ կողմում և որ հեռի է Եւլախի––երկաթուղու կայարանիս երեք մղոնից փոքր ինչ աւելի ճանապարհաւ։ Այժմ համարեա՛ թէ մի գիւղ է Պարտաւն, զրկուած իւր մեծութեան և հարստութեան փառքից, սակայն հնութիւններն և աւերակներն այնքան շատ են, որք պահպանած են քաղաքի յատկութիւն։ Քաղաքս ունեցած է համարեա՛ թէ մի մղոն երկարութիւն և կէս մղո- նից աւելի լայնութիւն, ինչպէս երևում է աւերակի հետքե- րից և փորուածքների նշաններից։ Հին շէնքերն ընդհանրա- պէս շինուած են եղել եփած աղիւսով և պարզ հողեայ ցե- խով, զոր օրինակ երևում են նոր ի նորոյ քանդած ստոր- երկրեայ հնութիւններից։ Հողն ունի կաճային զօրութիւն, որ անքակ պահած է մօտ հազար տարի ստորերկրեայ բնա- կարաները։ Մինչև 6 մեթր փորուածքներից ելնում են ոս- կի, արծաթ, պղինձ հին դրամներ և նօթներ և երկաթեղէն ու խեցեղէն գործիքներ, կարասիներ և ամաններ։ Այ-մ անհետացած են քաղաքիս շրջապարսպի պատերն. բայց տակաւին մնում են երեք միջնաբերդեր, որոց պարիսպ- ներն շինուած են հողեայ ցեխով։ Առաջին միջնաբերդն, որ գտնուում է փոշտի ճանապարհի տակին, այս է արևելեան կողմում, ունի վեց բարձրագոյն բուրգեր և հաստ ու բարձր պարիսպ. որի արևելեան կողմից խախտուած է փոքր ինչ տեղ։ Շրջապարսպիս մէջ տեղում արձանացած է մի երկյարկ աշտարակ, որ շինուած է թրծեալ աղիւսով և կրաշաղախ

/Էջ 30/

ցեխով։ Աշտարակս ունի կլորակ ձև, 31½ մետր հաստու- թիւն (արտաքուստ չափելով) և մօտ 11 մետր բարձրութիւն։ Խաչաձև շինուած է գետնայարկն, որի առաստաղի թաղն փլած է այժմ։ Խաչաձևի մէն մի թևից բացուած է մի մի լուսամուտ, որոց վերի ծայրերն հասած են մինչև վերնայարկի ստորոտն։ Երևի թէ գերեզմաններ կան գետնայարկումս, որք ծածկուած են փլուած թաղի տակ։ Արտաքուստ զարդարուած է վերնա- յարկն կարմիր, կանաչ և սպիտակ մնր աղիւսներով։ Վեր- նայարկիս վերի կողմին մօտ կան արաբական սպիտակ գրեր. իսկ ստորին կողմին մօտ մանր աղիւսներ 1)։ Տեղ տեղ քան- դուած են՝ վերի յարկից գլխի կողմն և վարի յարկից՝ 1 մետր և 80 սան. և միանգամայն երկու յարկերի դռներն։ Բեր- դումս է արքունի ուսումնարանն և վարժապետի բնակա- րանն։ Երկրորդ բերդակն, որ նմանապէս շինուած է հողայ ցեխով, առանց բուրգի է և կիսաւեր և գտնուում է մեծ ճանապարհի արևմտեան եզրի մօտ և ունի 104 մետր եր- կարութիւն և 93 լայնութիւն։ Բերդակիցս շատ հեռի չեն և միւս միջնաբերդերն։

ՈՒԽՏԱՏԵՂԻ

Միևնոյն ճանապարհի արևելեան կողմում է Իմամ- զատէ կոչուած մահմետականաց ուխտատեղին, որ ունի թրծեալ աիւսով և կրաշաղախ ցեխով շինուած մի շինու- թիւն, որ ունի երեք դուռն մի՝ հարաւային, մի արևմտեան և մի հիւսիսային կողմից։ Շինութիւնս գրեթէ իւր մէջ տե- ղում ունի մի խաչաձև, միջակ, գմբեթաւոր և սենեկանման յարկ, որի մէջ տեղում ամփոփուած են երկու սուրբ ան- ձանց մարմիններն։ Գերեզմաններիս վերայ, որ թաղուած են կից, ծածկուած է մի մանրաչեայ, փայտաշէն վանդակ, իսկ վերջնոյս վերայ թանկագին և ոսկեթել ծածկոց։ Վանդակիս ––––––––––––––––––––– 1) Ոմանք կարծած են և կարծում են թէ արաբական գրեր են սոյն աղիւսներն։

/Էջ 31/

տակ յայտնի երևում են զոյգ տապանաքարերն. իսկ սորա աչքերից կապուած և կախուած են հազարաւոր, գոյնզգոյն թելեր և մետաքսեայ ու բամբակեայ ծուէններ, որք կա- պուած են մահմետական ուխտաւորներից մի մի խնդրուածքի համար։ Ուխտատեղի մզկիթս ունի շրջապարիսպ, որի հիւսի- սային ներսի կողմում շինուած են սենեակներ թէ՛ կարդա- ցող մոլլաների համար և թէ՛ աղօթաւոր ուխտաւորների։ Թէ՛ պարսպի ներսն և թէ՛ դուրսն լի է սրածայր և նախշուն տապանաքարերով և գերեզմաններով։ Ուխտատեղիցս մի քանի քայլ դէպի արևելք կայ վեց- աչեայ մի գմբեթ՝ ծածկուած բլրի տակ։ Գմբեթիս աչքերն ներքուստ զարդարուած են սպիտակ, սև և դեղին յախ- ճապակեայ աղիւսով։ Այս ևս ուխտատեղի է մահմետականաց և հանգստարան։ Շիա աղանդին են պատկանում Պարտաւիս այժմեն բնակիչներն։ Այստեղ կայ շուկա և օրավաճառ, որ լինում է ամենայն ուրբաթ օրեր, ուր համախմբուում են ամեն կող- մերից բազմաթիւ առևտրականներ։

ՀԻՆ ԿԱՄՈՒՐՋ.

Հեղեղատներից երևում է որ Թարթառ գետն երեք ան- գամ փոխած է իւր ընթացքը Պարտաւի մօտերքում––նախ հոսած է Պարտաւի հարաւային կողմով կէս մղոնաչափ հե- ռի, որի անջրդի հեղեղատն այժմ կանաչազարդ հովիտ է. երկրորդ՝ հոսած է Պարտաւից մօտ քառորդ մղոն հեռաւո- րութեամբ, որի վերայ շինուած է վաղուց մի քարուկիր կա- մուրջ, բայց անջրդի է այժմ և այս վովիտ ձևացած հեղե- ղատն, իսկ այժմ հոսում է Թարթառն ո՛չ այս և ո՛չ այն հով- տով, այլ երկու հին ճանապարհների միջնավայրով բացած է իւր համար նոր ճանապարհ, որից հոսում է այժմ։ Կամուրջս ունի 1700 մետր երկարութիւն, 5 մետր լայ- նութիւն և 16 աչք, որոց կամարներն արդէն քանդու- ած են և մնում են միայն ոտներն և երկու կողմերի պատերնլ Սրբատաշ եղած են բոլոր անկիւնաքարերն, իսկ

/Էջ 32/

անտաշ՝ մնացեալ քարերն։ Ինչպէս վկայում են ունեցած է հայերէն արձանագրութիւն, բայց անյայտացած է, չ՛կայ այժմ։ Աւանդաբար ասում են թէ Աղուանից Վաչէ Բ. թա- գաւորն շինած է կամուրջս։

Ա. ՀԱՍԱՆ-ՂԱՅԱ

Հայաբնակ գիւղս, որ մօտ մղոնաչափ հեռի է Պարտա- ւից, հիմնուած է նոյն դաշտի վերայ Թարթառի ձախ կող- մում։ Բնակիչք բնիկ, հողն բեկական, ջրարբի և բազմար- դիւն, տեղական բերքերն նոյն, ամրան ծանր օդն և կլիման և տենդաբեր ջուրն (Թարթառի ջրիցն չէ, այլ սև ջուր) եր- կար կեանք 55–60 տարի. եկեղեցին սուրբ Աստուածածին, գետնափոր, հողաշէն. ծուխ 46, քահանան գալիս է Մարա- լեան––Սարովից. արական 158, իգական 160։ Գիւղիս հայ ժողովուրդն զզուելով իւր Պարսիկ-բէկի ան- կարգ արարմունքներից՝ 1880 թուին տեղափողուում է Փի- րումեանց Նիկալայ-բէկի կալուածն, որ գտնուում է Մարա- ղայ գիւղից վերև, և բնակութիւն հաստատում նոյն կալուա- ծի մէջ։ Սակայն 1883-ին՝ որպէս թէ անհամաձայնութեան պատճառաւ՝ վերստին վերադառնում են իւրեանց նախկին գիւղն Հասան-Ղայա ինչ ինչ հանգամանքներից ստիպեալ։ Հարկ է յայտնել որ Թաթառ գետիս ձախ կողմի մարմ- նաւոր գործերն պատկանում են Գանձակի մարմնաւոր դատարաններին, իսկ հոգևոր գործերն՝ Արցախի առաջնորդու- թեան։

Բ. ՂԱՀՐԻԼԱՐ ԿԱՄ ԽՈՐՈԶԼՈՒ.

Շէնս հիմնարկուած է նոյնպէս Թարթառի ձախ կողմում. բնակիչք բնիկ, հոն բէկական, ջրարբի և բազմարդիւն, տե- ղական բերքերն նոյն, նոյն են նաև օդն, կլիման, ջուրն և երկար կեանքն. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայ- տաշէն, քահանան գալիս է Մարալեան––Սարովից։ Ծուխ 20, ար. 60, իգ. 53։

/Էջ 33/

Գ. ՂԱՐԱՄԱՆԼՈՒ

Գտնուում է Ղահրիլարի հիւսիսային կողմում, փոշտի հին ճանապարհի վերայ։ Ամբողջապէս հայ եղած են գիւղիս նախկին բնակիչներն 1), բայց այժմ մնացած է միայն եօթն գերդաստան հայ, իսկ մահմետական են ամենամեծ մասամբ մնացեալներն։ Հայոցս հոգևոր պէտքերը կատարուում է Սա- րով գիւղի եկեղեցում Սարովի քահանայի ձեռնով։ Ծուխ, 7. ար. 29. իգ. 28։

Դ. ՍԱՐՈՎ.

Գիւղս, որ գտնուում է Ղարամանլուի հիւսիս-արևմտեան հանդէպ, խիստ մօտ, նոյն դաշտի վերայ, ծածկուած է այ- գիներով։ Բնակիչք բնիկ, հողն բէկական, ջրարբի և բազ- մարդիւն, տեղական բերքերն նոյն (այտեղ լինում է առատ կապար, վայրի սամիթ, ղարաղան, որից շինում են օճառա- քար, և մատուտակ)։ Օդն և կլիման ծանր ամրան, ջուրն Թարթառից, երկար կեանք 70––75 տարի. եկեղեցին նորա- շէն, հոյակապ, բոլոր անկիւնաքարերն և կամարներն շի- նուած սրբատաշ քարով, որի երկարութիւնն է 22 մետր 28 սանթ. և լայնութիւնն՝ 12 մետր 35 սանթ. 2) քահանայ մի։ Գիւղիս հանգստարանում ամփոփուած են ցարդ և անփոփ- ուում են Սարովիս, Ղահրիլարի, Բօզլուի և Մարալեան-Սա- րովի ննջեցալներն, որոց մէջ մի տապանաքարի վերայ փո- րագրուած է. «Տապանս Մէլիքին. ՌՃԻԲ. էր»։ Ծուխ 141. ար. 484, իգ. 440։

ՄԱՐԱԼԵԱՆ-ՍԱՐՈՎ.

Հիմնուած է Սարովի հիւսիսային կողմում. բնակիչք բնիկ, հողն բէկական, ջրարբի և բազմարդիւն. տեղական ––––––––––––––––––––– 1) Աւանդաբար պատմում են թէ Բօզի եղախ է գիւղիս նախկին ա- նունն, իւր հիմնադիր Բօզու անումբ, որ մի քաջ և ազդու մարդ եղած է։ Յետոյ պակասած են բնակիչներն. թրքաբնակ լինելուց վերջն փոխուած է Ղարամանլու։ 2) Հին եկեղեցու աւազանի արձանագրութիւնն. «Յիշատակ է սուրբ աւազանս Սարովեցւոց Սուրբ Աստուածածնայ։ եկեղեցուն Թվ. ՌՄՂԷ»։

/Էջ 34/

բերքերն, օդն, կլիման, ջուրն և երկար կեանքն՝ նոյն. եկե- ղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի, որ հովուում է և Ղահրիլարի հոգևոր հօտը։ Ծուխ 32. ար. 126. իգ. 124։

Զ. ԵԱՐՄՋԱՆ.

Հիմնուած է Թարթառ գետի աջ կողմում, խիստ մօտ Սէյսուլան գիւղին. հողն բէկական, բազմարդիւն. տեղական բերքերն նոյն. օդն և կլիման՝ ծանր ամրան. եր. կեանք 65. եկեղեցին և քահանան Սէյսուլանինն են։ Ծուխ 11. ար. 30. իգ. 25.։

Է. ՍԷՅՍՈՒԼԱՆ.

Հիմնուած է Թարթառի աջ կողմում, Մարաղա գիւղից բաւական ներքև, բնակիչք բնիկ ուտիացի, թրքախօս, հողն բէկական, ջրարբի և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն. օդն և կլիման ծանր ամրան, երկար կեանք 65. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի։ Ծուխ 35. ար. 106. իգ. 103։

Ը. ՄԱՐԱՂԱ 1)

Հիմնուած է Թարթառի աջ ափի վերայ դաշտաբերա- նում. բնակիչք 1828–ին գաղթած են Պարսկաստանի Մա- րաղայից և նոյն իսկ անուամբ հիմնած գիւղս. հողն արքու- նի, ջրարբի, որիզաբեր, բամբակաբեր և բազմարդիւն. տ- ղական բերքերն նոյն. օդն և կլիման ոչ այնքան ծանր. եր- կար կեանք 75–80 տարի. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանայ մի։ Ծուխ 104. ար. 286. իգ. 254։ ––––––––––––––––––––– 1) Մարաղա գիւղիս շրջակայքում գտնուում են մի տեսակ բոյս, որ գործ է ածուում իբրև թէյ։ Հաւատացնում են որ շատ տարբեր չէ Չինաս- տանի թէյից. ափսոս որ այժմ անխնամ թողած են գիւացիք այս հազուա- գիւտ բերքի մշակութիւնը։

/Էջ 35/

ԲՕՐՈՄԻ ԱՒԵՐԱԿՆ

Գտնուում է Կուր գետի աջ կողմում Մինկեաչեօւիւր անցքի (հուն) արևմտեան կողմում։ Այս մի ընդարձակ գիւ- ղաքաղաքի աւերակ է, որի մէջ կայ Ս. Հովհաննէս անուն մի ուխտատեղի։

Թ. ՇԱԿԱՇԷՆ ԿԱՄ ԳԱՆՁԱԿԻ ԳԱՒԱՌ

Ուտի–առանձնակ գաւառի արևմտեան կողմին կից է Շակաշէն կամ Գանձակի գաւառն։ Հարկ է նախ խօսել Գանձակ քաղաքի մասին և ապա գաւառների գիւղօրէից մասին, որ ամենատեսակ բարեմասնութիւններով աւելի է Ուտի–ա- ռանձնակ գաւառից։

ՆՈՐ-ԳԱՆՁԱԿ ՔԱՂԱՔ (5)

Հիմնուած է Գանձակ գետակի աջ ու ձախ ափերի վե- րայ՝ երկաթուղւ գծի հարաւային կողմում։ Մինչդեռ առաջ գաւառական մի աննշան քաղաք էր Գանձակս, մի քանի տարիներից ցարդ եղած է նահանգագլուխ քաղաք, որի այժմեան տարածութիւնն մի մղոն է այգիներով հանդերձ, որովք զարդարուած է քաղաքս և նոյն իսկ բնակարաններից շատերն։ Հին շուկայի և քաղաքամիջի արդն ու զարդն են կաղամախի ծերունազարդ ծառերն, որք տալիս են քաղաքիս առանձին շքեղութիւն և վեհութիւն։ Հին է քաղաքիս վեր- նամասի շինութիւնն, մանաւանդ Քիլիսաքեանդ կոչուած Հա- յոց թաղն, որի մէջ է մայր եկեղեցին Սուրբ Յովհաննէս Մկրտիչ, իսկ ստորին մասում Պարսից թաղն, որի մասին, ա- սում են թէ, հիմնուած է Ա. Շահ-Աբասից։ Հայք ունին քաղաքումս 1600 ծուխ, 4 եկեղեցի–սուրբ Յովհաննէս Մկրտիչ և սուրբ Լուսաւորիչ՝ Հայոց թաղումն. Սուրբ Գէորգ Նոր-Շուկայի մօտ, և Սուրբ Աստուածածին Նորաշէն կամ Երևանցւոց թաղումն։ Հայք զբաղուում են այգեգործութեամբ, վաճառականութեամբ և զանազան ար- հեստներով։

/Էջ 36/

Սուրբ Յովհաննէս-Մկրտիչ մայր եկեղեցին շինուած է քարուկիր, վեց միապաղաղ և բոլորշի սիւների վերայ մի- ջակ բարձրութեամբ։ Ունի կանանց վերնատուն, երկու դուռն արևմտեան և հարաւային կողմերից, մի աւագ և չորս մի- միանց վերայ շինուած փոքր խորաններ, վերին խորանների վերելակ սանտուղներն բարձրանում են աւագ խորանի աջ ու ձախ կողմերից։ Հարաւային վարի փոքր խորանում կայ երկու գերեզման. առաջնոյն տապանաքարի վերայ փո- րագրուած է. «Տէր Յիսուս Քրիստոս, ՌՃՂԱ. թվին. Այս է տապան Սուրբ Ներսէսի Եւ Աղուանից Կաթուղիկոսի. Եղև վախճան հանդիսի Երկյոբելեան կեանս հասի. (հարիւրամեայ) Ապա կոչումն Տեառն լսի Փոխեալ աստէն յերկինս դասի. Հազար երկու հարիւր ամի. ԲԺ. (Երկոտասն) թուի Եւ Բարադասի Ներ սորա անւոջ յիշատակի»։

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՊԱՆԱՔԱՐԻ ՎԵՐԱՅ

«Այս է հանգիստ Իսրայէլին, Որ է ազնիւ և գովելին, Նման արդարոյն Աբէլին, Եւ որդի Մելիք Հաթամին. Ութուտասան կեանք սկալի Առնու անանց պարգևս լի Եւ մեզ եթող տրտմութեամբ լի ՌՄԻԵ. թուի Եւ ԺԵ. Մայիսի»։ Եկեղեցուս հիւսիսային կողմի երկրորդ սիւնի վերայ խո- յակին մօտ գրուած է. «Խանի» 1)։ Նոյն խոյակի արևելեան ––––––––––––––––––––– 1) Պատմում են թէ՝ Ջաւատ-խանն ամեն կիւրակէ օրերում գալիս է եղել և ներկայ գտնուելիս պատարագին։ Խանն սովորաբար կանգնելիս է եղել սիւնիս տակ, որն այժմ ևս կոչուում է խանի սիւն։

/Էջ 37/

կողմում. «Լղար Էրեց»։ Եկեղեցուս շինութեան բուն արձա- նագրութիւնն գտնուում է արտաքուստ հարաւային որմի վերայ, արևի ժամացոյցի տակ, որ է. «Ի ժամանակն Ովանէս Կաթուղիկոսի թվին ՌՁԲ. ամի շինեցաւ սուրբ Ովանէս եկեղեցին (ս)»։ Ներքուստ հիւսիսային որմի Ա. լուսամտի գլխին «Յիշատակ է լուսամուտս Մայիլեանց Ղահրամանին ու ծնո- ղաց նորին Աւագին և Եղիսաբէթին 1839 ամի»։ Բ. Լուսամտի գլխին. «Յիշատակ է սուրբ աւազանս և լուսամուտս Մահտեսի Աղաջան Խաչատուրեանի ... և ծնողաց և եղբարց 1839 ամի»։ Գաւիթ. Յետոյ շինուած են քարուկիր գաւիթ, որ կից է եկեղեցուս արևմտեան կողմին և զանգագատունն և կա- թուղիկէն։ Եկեղեցուս արևմտեան դրան գլխին արտաքուստ. «Հիմնեցաւ ի հիմանէ գաւիթ սուրբ Յովհաննէս եկեղեց- ւոյս ի հայրապետութեան տեառն Եփրեմայ և առաջնորդութեան տեառն Ներսէսի Սրբազան արքեպիսկոպոսի արդեամբ և ծա- խիւք Մահտեսի Տէր Գէորգի Տէր Յովհաննիսեան. հայցեմ առ սիրելի եղբարցդ՝ որք հանդիպիք ընթեռնուլ՝ զմէկ բերան զո- ղորմի խնդրեցէք առ Աստուած 1816 ամի»։ Գաւիթս ունի երեք դուռն- հարաւային, հիւսիսային և արևմտեան կողմերից և կանանց վերնատուն որի, դուռն՝ իւր հիւսիս–արևելեան կողմից է. ներքուստ ունի 32½ մետր եր- կարութիւն և 13 մետր 30 սանթ. լայնութիւն (միասին չա- փելով եկեղեցին և գաւիթը)։ Հարաւային դրան վերայ քան- դակուած է. «Շինեցաւ դուռնս արդեամբ Յովսէփ Զառափ Գրիգորեանի յիշատակ 1860 ամի»։ Գաւթումս բուն տաճա- րի արևմտեան դրան հարաւային կողմում. «Ի թուին Հայոց ՌՅԺԱ. շնորհիւն Աստուծոյ ես Մահտե- սի Աղաջան Խաչատուրեան իմով սեպհական արդեամբ կառուցի նորաձև կաթուղիկէս Սուրբ Յովհաննէս եկեղեցւոյս ի յիշատակ հոգւոյ իմոյ և ամենայն ննջեցելոց և կենդանաց իմոց։ Աղա-

/Էջ 38/

չեմ զհանդիպողսդ, յիշեսջիք զմեզ յարժանաւոր մաղթանս ձեր, զի միջնորդութեամբ Սուրբ Աստուածածնին և ամենայն սրբոց ջնջեսցէ Տէր զձեռագիր յանցանց իմոց, յամի տեառն 1862-ին Գանձակ»։

Գաւթումն ամփոփուած են.

«Այս է տապան սուրբ Եղիշէի առաջնորդ Վա... վար- դապետին թվ. ՌՄԶ.»։ «Այս է տապան Չարաբերդցի Աթանաս վարդապետի ... ՌՄԺԳ.»։ «Այս է շիրիմ Սուրբ Երուսաղէմայ նուիրակ Թոխաթցի Ֆարաւոն վարդապետի ՌՄԼԵ.»։ «Այս է տապան Մռուտ անապատի առաջնորդ Յարութիւն վարդապետի ՌՄԽԹ. յունիս ԺԶ.-ին»։ «Այս է տապան Սուրբ Ստեփաննոս նախավկայի միաբան Ստեփաննոս վարդապետի ՌՄՁԳ.»։ Կան նաև քահանայից գերեզմաններ գաւթիս ներսումն։ Արտաքուստ գաւթիս արևմտեան դրան առաջ ամփոփուած է Գաղտնիք Ղարաբաղի գրքի հերոսներից Դալի-Մահրա- սայի մարմինն, որի տապանաքարի վերայ փորագրուած է մի ցուպ և սոյն արձանագրութիւնն. «Այս է տապան Աւագ վար- դապետին, որ է Չարապերտու Մեծ––Կուէնից 1) ՌՄԽԵ.»։ Երկրորդ հերոսն է Թիւլի-Արզուման, որի գերեզմանն գըտ- նուում է գաւթիս հիւսիսային կողմում եղած պարտիզի հան- գստարանում, որի շիրմաքարի վերայ քանդակուած է. «Այս է տապան Չարաբերդցի Սարգսի որդի Արզուման ուզպաշուն ՌՄԽԵ. թուին»։ Արտաքուստ գաւթիս հիւսիսային դրան առաջ. «Այս տապան Կորգի որդի Մէլիք Մնացականին ՌՄԻ.»։ Շարունակութիւն ունեցած չէ սորա մելիքութիւնն, այսինքն յարատևած չէ որդոց-որդի, այլ սկսուած է Մէլիք-Մնացակա- նովս և վերջացած սորա մահուամբ։ ––––––––––––––––––––– 1) Գաւառի հին անունն է, որ այժմ կոչուում է Ջրաբերդ, իսկ Դալի-Մահրասայիս բուն ծննդավայրն է Նոր-Մեծ–շէն գիւղն։

/Էջ 39/

Սուրբ Յովհաննէս եկեղեցիս ունի չորս քահանայ և հե- տևեալ ձեռագրերը։ Ա. Աւետարան միջակ դիրքով, մագաղաթեայ, որ ունի չորս աւետարանչաց պատկերներ և արծաթեայ կողակալներ։ Սակայն գեղեիկ չեն պատկերներն, թռչնագրերն և ծաղկա- նկարներն։ Կարևոր համարուեցաւ ընդօրինակել յիշատակա- րանից հետևեալը. «Արդ՝ ով սուրբ հարք և առաքելագումար դասք քահանա- յից, յորժամ վայելէք ի քաղցրաճաշակ եդեմատունկ, աստուա- ծառոյգ վտակաց քառառաջեայ հոսանաց կենդանական աստուա- ծային աւետարանական բանիցս, մանաւանդ յորժամ բառնայք ի վերայ ուսոց ի ժամ սոսկալի պատարագին, յորժամ խաղան ի վերուստ յողջոյն ձեր զաւրք հրեշտակաց և սքողեալ ահիւ խառնին ընդ ձեզ, նովին սուրբ աւետարանաւդ և միջնորդա- կան հրաշիւք կենդանարար սուրբ պատարագին, յիշեսջիք զստա- ցաւղ սորին զբարեպաշտ թագուհին Կեռան հանդերձ սուրբ թագաւորաւն Լևոնիւ և զծնողս իւրեանց և զդեռաբոյս ծիրա- նածին մանկունս նոցա։ Զի կենդանիքն պարագայց ամաւք և երկար խաղաղութեամբ անփորձ պահեսցին և հանգուցելոցն հանգիստ և ողորմութիւն շնորհեսցի յամենառատ բարերարէն Աստուծայ։ Արդ գրեցաւ գիրս ձեռամբ ամենամեղ քահ(անայ) Ստե- փաննոսի ի թուականիս Հայոց ՉԼԲ. (1283) ի հայրապետու- թեան տեառն Յակովբայ և ի թագաւորութեան Լևոնի որդւոյ Հեթմոյ ի մեծանուն սուրբ ուխտս Սկեռայ ընդ հովանեաւ Սուրբ Փրկչիս և մաւր լուսոյ Աստուածածնիս և կենսակիր Սուրբ Նշանիս մերձ յանմատոյց դղեակս Լամբրուն, որ է ի գլուխ Տարսոնի և ի ստորոտ մեծի լերինս Տաւրոսի, յորում ամի բա- րենշան և բարեպաշտ անդրանիկ որդին արքայիս մերոյ պա- րոն Հեթում զձիաւորութեան աշտիճան ընկալաւ և այժմ տիրէ աստուածապահ դղեկիս և այլ շուրջակայ գաւառացս, զոր յու- սամ և մաղթեմ ի Բարերարէն Աստուծոյ անփորձ մնալ սորա ի յարդիսս բազում ամաւք ընդ երկայն աւուրս անուանի և յաղ-

/Էջ 40/

թաւղ լինել ի վերայ երկրիս։ Եւս առաւել աղաչեմ յիշել ի Քրիստոս զնախայիշատակյալ ստացաւղ տառիս և զբնաւ զարմն իւր զկենդանիս և զհանգու ......1)»։ Բ. Աւետարան մեծագիր, մագաղաթեայ, կաշեկազմ, որի սկզբից և վերջից 2) պակա են շատ թերթեր, որոց հետ և յիշատակարանն։ Ամբողջապէս գրուած է գլխատառերով, որոց ձևերն ապացոյց են հեռաւոր հնութեան։ Մատթէոսի վեր- ջում գրուած է մանր գրերով առանձ թուականի. Ո՛վ սուրբ ընթերցողք. աղաչեմ զձեզ երկրամերձ դիմաւք ապիկար Թուումէս յիշման արժանի արարէք ի մաքրափայլ աղաւթս ձեր։ Թէպէտ և անարժան մ այլ վասն աշխատութեան յի- շեցէք զիս և զծնողսն իմ, աղաչեմ զձեզ։ Զի մագաղաթս խոշոր էր և նորոգողս տգէտ, անմեղադիր լերուք։ Զնորոքողս յիշեսջիք ի Քրիստոս»։ Խնդրում է յիշել նաև Մարկոսի վերջում։

Յետին ժամանակներում գրուած է. «Պատճառ գրոյս այս է. ես Մէհրիզատս որդի Մկրտչին՝ իմ աղբէրորդի Հապուլի Է. (7) թուման պարտք ունէր, որի կէսն կանէր Գ. թուման ու կէս։ Ես Մէհրիատս առի զսուրբ աւե- տարանս և շատ երկիր շրջեցի և իմ աղբերորդի Հապուլի Է. թուման պարտքը տուի։ Ով որ յետոյ, առաջ պաղին հողին և կամ տանն խոսող լինի, Է. թուման տայ։ Ես Կոստանդս վկայ, Փանոս վկայ, Մռաւս վկայ, Ամիրս վկայ. ես Ատի շինեցի տէր Մեսրոպս վկայ»։ Ապա գրուած է. «Ես ծառայ Աստուծոյ Սա- ւարշէս տանուտէր Քուչկայ գնեցի ղսուրբ աւտարանս ի հա- լալ ընչից իմոց յիշատակ ինձ և ծնողացն իմոց հաւրն իմոյ Այտինին և մաւրն իմոյ Խութլու խաթունին և ամուսնոյն իմոյ Էմխաթունին և որդւոցն իմոց Այտինին, Գունդուզին, Ջալա- լին և եղբաւրորդոյն իմոյ Ահիին… ...... Դարձեալ ծանիք (ծա- նիջիք) որ հետի (վասն) սուրբ աւտարանիս շատ տաւի եղաւ ի ներհակաց. շարիաթով և դատաստանաւ հաղ (իրաւունք) ինձ ––––––––––––––––––––– 1) Ընկած է թերթն և կորած։ 2) Պակաս են նաև Ղազարոսի աւետարանի սոյն խօսքերից մինչև վերջն. «Չև ևս էր եկեալ Յիսուս ի գեաւղն։«

/Էջ 41/

եղաւ։ Յայսմհետէ ով որ տաւի անէ յիմոց կամ յաւտարաց, նզովեալ եղիցի ի սուրբ աւետարանէս. ամէն»։ Գ. Աւետարան միջակ դիրքով, որ ունի ազնիւ մագա- ղաթ, ընտիր պատկերներ, նուրբ գրիչ և գեղարուեստի փայ- լուն ճաշակ։ Ընտիր են նախշերն, ծաղիկներն և թռչնագրերն, առհասարակ գեղեցիկ են և դիւրաւ ––վերծանելի փոքր գրերն և վայելուչ ներկերով ներկուած չորս աւետարանչաց պատկերներն։ Աւետարնիս սկզբում գրուած է ոսկետառ գրերով. «Դու ստացաւղ քոյոցս բանի և զարդարաւղ այսմ տառի և ծա- ռայի քո Սարգսի գրեա՛ զանուն ի գիր քո կենդանի, որ փո- խեցաւ ի թուականիս յեթն հարիւր խ. երորդին և զՅուսէփայ փիլիսոփայի զհոգիս ընկալ հովիւ բարի և ընդ նմին Զոհագի».

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑՆ.

«Բայց գրեցաւ լուսազարդեալ աւտարանս ի լուսալրական ժամանակի սկզբանց արաչութեանն մինչև առ մեզ ՑՈԶ. (6606), իսկ ի Կենարարին գալստենէն ՌՃՁԳ. (1183), իսկ Խոսրովայն Պարսից սկսեալ ի մերս թիւ ՉԽԴ. (744) և գրե- ցաւ յանապատիս Դրազարկ կոչեցեալ։ Արդ եղեւ գրաւ կատար- ման սորա ի թուիս ՉԽԴ. յորում դեգերել կամք առ դրան սո- րա՝ ակն ունելով ամենաւրհնեալ մաւրն լուսոյ Աստուածածնին խնդրել ողորմութիւն մեզ և նեղեալ եղբայրութեանս և ամե- նայն աշխարհի, թագաւորաց քրիստոնէից ևս և բարեպաշտ թագաւորին Հեթմոյ, որ ի յարգասիս մանկութեան իւրոյ բար- ձեալ բերէ յինքեան զամենայն գործս առաքինութեան, նմա- նեալ թագաւորացն սրբոց, զոր աջն Աստուծոյ պահեսցէ զնա և զեղբարս սորա հանդերձ ամենայն մերձաւորաւք և հնազան- դեցելովք իւրովք ի կամս Աստուծոյ ի խաղաղութեան. քահա- նայապետական աթոռոյ սուրբ և անբիծ հայրապետն մեր Քրիս- տոս պահեսցէ զսա......… Եւ արդ ես մեղաւք մեռեալ հոգիս անպիտան և հողս Յովսէփ փիլիսոփայ ետու գրել զսուրբ աւե- տարանս ի յողորմութենէն Աստուծոյ։... Արդ գրեաց զերեք աւետարանն սուրբ և պատուական հայրն մեր և վարդապետն Թորոս փիլիսոփայն... իսկ զմիւս ևս աւետարանն զգլուխն

/Էջ 42/

զսուրբ աստուածաբանն Յովհանէս գրեաց Յովհան գրիչ և հո- գեեղբայրն մեր և զարդարեաց պէսպէս երանգով և գունով»։ Դ. Աւետարանն գրուած է թղթի վերայ, որ ունի մի- ջակ դիրք և դիւրաւ վերծանելի տառեր, բայց չունի ո՛չ թուական և ո՛չ պատկեր։ Ե. Աւետարանեը գրած է Եսայի անուն ոմն. «Շնորհիւ Աստուծոյ յանկ ելեալ կատարեցի ի թուականութեանս ՌՃԺԲ... ի թագաւորութեան Պարսից Փոքր Շահ Աբասին և ի հայրա- պետութեան Աղուանից տեառն Պետրոսի Սրբազան կաթուղի- կոսի ի յերկիրս Ծարայ ի գեաւղն... 1)»։ Իսկ ստացողն ե- ղած է Սիմէօն անուն ոմն։ Զ. Աւետարան գրուած է թղթի վերայ Ղուկաս անուն քահանայից. «յիշել զգծող սորա Ղուկաս անուն քահանայ... ի թվին ՌՃԻԷ. զստացող սուրբ աւետարանիս զբարեմիտ պա- րոն Ամիրխան»։ Է. Աւետարան նոյնպէս գրուած է թղթի վերայ ոմն Մկրտիչ անուն անձից ՌԴ. Հայոց թուին։ Ը. Աւետարան գրուած է թղթի վերայ Տէր-Մարտիրոսից ՌՃԿ. թուին։ Երկրորդ անգամ ծախուում է աւետարանս, որը գնում է Ելենու որդին, բայց չէ կամենում սա յայտնել իւր անունը՝ գրելով. «որ չեմ զանունս յիշելոյ ի սուրբ աւե- տարանս»։ «Գնեցաւ աւետաբեր վտակս ի ՋԾԴ. թուականիս ի յերկիրս Վրաց ի անուանի աշխարհս Կախեթ ի թագաւո- րութեան (Վրաց) բարեպաշտ Ալէքսանդրին և որդւոյ իւր պա- րոն Կաւրկոյ... ի ժամանակ յորում զաւրացեալ էր Չարևա- ներ (՞) առ ազգս Շիխ .. Իլպաչ կոչի, որ ելաւ ի արևելայ և էառ զթախտն Թաւրիզոյ և կոտորեաց և կորոյս զազգն Թիւրք- մանին և էառ զաշխարհս ամենայն և աւերեաց բազում գաւառ Հայոց և Տաճկաց և թողին զամենայն հայրենական բնակու- թիւնս և եկին ի Վրաստունս. վերջն Աստուծոյ է գիտելի թէ ինչ կու լինի»։ Թ. Աւետարան գրուած է թղթի վերայ, պատկերազարդ, ––––––––––––––––––––– 1) Պակաս է.

/Էջ 43/

միջակ դիրքով, որի սկզբում կայ սոյն ծանօթութիւնն. «.... Արդ ես մեղապարտ և անարժան Պանազուրցի Ալլահվերտի քօ- խաս (գիւղապետս) տեսի աստուածաշունչ սուրբ աւետարանս ի ձեռս անօրինաց գերի անկեալ, ՛ի արդեանց և ՛ի հալալ ընչից իմոց ազատեցի սուրբ աւետարանս և ընդ սմին մէկ թագ և մէկ շուրջառ և ետու վախմ սուրբ Երից մանկանց փա- ռաւոր վանիցն յիշատակ ինձ և ծնողա իմոց և ամենայն ար- եան մերձաւոր որդոյ իմոյ և դստերաց իմոց... ՌՃՂԴ. թվին նոյեմբեր ամսոյ ԺԲ. գրեցաւ»։ Չունի յիշատակարան։ Ժ. Աւետարան, գրուած է թղթի վերայ, Ղուկասի վեր- ջում գրուած է. «ի թուաբերութեան Հայոց ՌՃՀԴ. ապրիլի ԺԸ. առի (գնեցի) աստուածախօս աւետարանս ես մեղապարտ և անարժան Մէլիք Եսայիս յերկրէն Չարապերթու և ՛ի գեղ- ճէն բնակ Մոխրաթաղու։ Արդ լուայ զձայն աստուածային, որ ասէ. Երանի այնորիկ, որ ունի որդի Սիօնի և ընտանի ի յԵ- րուսաղէմ և ՛ի գութ շարժեալ որդւոյ իմոյ՝ առի զաստուածա- խօս սուրբ աւետարանս յիշատակ իմ և ծնողաց մարմանաւորաց իմոց և մօրն իմ ևս կողակցին իմոյ Հուրին և որդւոյն իմ Յով- սէփին, Մէժլումին, Դանիէլին, Իսրայէլին և դստերացն իմոց և տուի յիշատակ և վախմ սուրբ Երից մանկանց... ի հայրա- պետութեան Աղուանից տառն Ներսէսի հեզահոգի կաթու- ղիկոսին»։ ԺԱ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ։ Յիշատակարանից. «Արդ՝ գրեցաւ սուրբ աստուածանկար աւե- տարանս ձեռամբ անարժան Յովհաննիսի ի յերկիրս Գանջայ ի գեօղն Հարցհանկիստ ՛ի դրան սուրբ Մալազնաբերթին ՛ի հայրապետութեան երիցս երանելոյ հովուապետին տանս Աղուա- նից տեառն Պետրոսի Սրբազան կաթուղիկոսին, յեպիսկոպո- սութեան սուրբ Ամենափրկչին քաջ և արի րապունապետի Խա- չատուր վարդապետի և թագաւորութան Պարսից փոքր Շահ Աբասին, խանութեան երկրիս Աւղուրլու խանին ի թվակա- նութեանս Հայոց ՌՃԺԵ. ամի»։

/Էջ 44/

ՄԱՍՈՒՆՔՆԵՐ.

Ա. Մասն Տեառնեղբօր Յակովբոսի մի արծաթեայ, փոք- րիկ խաչի մէջ, որ «Յիշատակ է սուրբ նշխարս Տիրացու Գրի- գորի թվ. ՌՄՀ.»։ Բ. Մասն Յովհաննէս Կարապետի մի արծաթաթել հիւսկէն (չիւթիշի) փոքր խաչի մէջ, որի վերայ գրուած է. «Այս է թիկն Յովհաննու Կարապետի»։ Գ. Մասն Պանդալիոն բժշկի մի արծաթեայ, ոսկեզօծ և փոքր խաչի մէջ, որ «Յիշատակ է սուրբ Պանդալիոնայ ե- կեղեցւոյն մասունքս պահպանութիւն հասարակ ուխտաւո- րաց Տէր Սարգիս Ազարեանցին ծախիւքն 1859 ամի»։ Դ. Մասն սուրբ Մինասայ մի արծաթաթել հիւսկէն, փոքրիկ խաչում, որ կրում է. «Ի վայելումն ազնիւ Վահանին»։ Ե. Անյայտ մասն մի արծաթեայ, ականակուռ և մեծա- դիր խաչի մէջ, որի արձանագրութիւնն անկարելի եղաւ կարդալ։ Եկեղեցիս իբրև անշարժ կալուած ունի մի բաղանիս, որի արդիւնքն յատկացած է ծխական երկսեռ ուսումնարան- ներին։

Ծխական երկսեռ ուս. Ս. Յով. եկեղեցուս. Երկդասեան երկսեռ ուսումնարանս կանգնած է եկեղե- ցուս արևելեան հանդէպ։ Ուսանում են աշակերտ . . . 140

                   աշակերտուհի . 194

Վճարուում է բոլոր վարժապետաց և վարժուհեաց 3000 րուբ. որք գումարուում են մոմավաճառութիւնից, թոշակա- դրամներից և կտակադրամներից։

Բ. ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ. 1)

Եկեղեցիս, որ հիմնարկուած է քաղաքիս վերի թաղումն բազմամարդ հայոց մէջ, շինուած է հոյակապ, ընդարձակ, բարձրաշէն, չորս սիւների վերայ։ Շքեղ և մեծադիր են լու- ––––––––––––––––––––– 1) Երկու եկեղեցիքս ևս հիմնուած են Գանձակ գետակի աջ կողմում։

/Էջ 45/

սամուտներն և դռներն։ Բացի լուսամուտների մեծութիւնից, տաճարիս ձևն և մեծութիւնն նման է Երուսաղէմի Հայոց Սրբոց Յակովբեանց վանքին։ Եկեղեցիս ունի երեք դուռն––հարաւային, արևմտեան և հիւսիսային կողմերից, մէն մի դուռն արտաքուստ ունի փոքր գաւիթ։ Տաճարիս երկարու- թիւնն է 30½ մետր, լայնութիւնն էչ մետր ևճ սանթիմ։ Եկեղեցուս հարաւային սեան վերայ. «Շինեցաւ սիւնս արդեամբ Քերովբ Տէր Մարտիրոսեանցի ՛ի յիշատակ ծնողաց իւրոց 1857 ամի»։ Արձանագր. տաճարիս արևել. կող, արտաքուստ. Շնորհօք և ողորմութեամբ Աստուծոյ հիմնեցաւ սուրբ տա- ճարս ի 14-ին Սեպտեմբերի 1853 ամի և յետ աւարտելոյն տրովք բարեպաշտ ժողովրդոց Գանձակայ ՛ի կայսրութեան ա- մենայն Ռուսաց Ալքսանդր Բ. և ՛ի հայրապետութեան տեառն Գէորգ Դ. Օձաւ յ9 Նոյեմբերի 1869 ամի ՛ի Սրբազան Մակար արքեպիսկոպոսէ առաջնորդէ Վրաստանի և Իմերէթի և անուա- նեցաւ Սուրբ Լուսաւորիչ եկեղեցի յանուն սրբոյն Գրիգորի մեծի հայրապետին Ազգիս։ Հիմնարկեցաւ սուրբ տաճարս յա- նուն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ի 1853 ամի և աւարտե- ցաւ 1869 ամի»։ Եկեղեցիս ունի հինգ քահանայ և միայն մի գրչագիր աւետարան, որի Յիշատակարանից. «Արդ գրեցաւ զսուրբ աւետարանս ՛ի թուականութեանս Հայոց ՌՃԺԷ. ՛ի հայրապե- տութեան երիցս երանելոյ հովուապետին տանս Աղուանից տեառն Պետրոսի Սրբազան Կաթուղիկոսին և առաջնորդու- թեան սուրբ աթոռոյս Ամենափրկչին պարոն տէր Յովհաննի– սին, թագաւորութեան Պարսից Փոքր Շահ Աբասին.. խանու- թեան Ուղուրլու խանին և իշխանութեան երկրիս մեծաշուք և բարեպաշտ Սիմաւոն Մելիքին։ Գրեցաւ ձեռամբ անարժան սուտանուն Յովհաննիսի ՛ի յերկիրս Գանջայ ՛ի գիւղս ո կոչի Հարցանկիս (տ) ՛ի դրան սուրբ Մլզնբերդին. ամէն»։ Եկեղեցիս ունի և շրջապարիսպ, որ շինուած է սրբա- տաշ քարով։ Պարսպիս հարաւային դրան կամարի սեպ քա-

/Էջ 46/

րից շինած է վարպետն մի շղթայ և որի ստորին ծայրում մի խաչ։ Քարեայ շղթաս և խաչս արտայայտում են արուես- տաւորի ճարտարութիւնը և գեղեցկագործութիւնը։ Ոչինչ պակաս գեղարուեստ ճարտարութեամբ շինուած են երկու փողահար հրեշտակապետաց քարեայ արձաններն, որք դրուած են նոյն դրան վերայ. Շրջապարսպի վերայ շարուած են եր- կաթեայ գեղեցիկ վանդակներ։ Թաղիս հայ ժողովրդեան ջեր- մեռանդ բարեպաշտութեան և կրօնասիրութեան ապացոյց են հոյակապ տաճարս, իւր շրջապարիսպն և ուսումնարանն։

ՄԻԱԴԱՍԵԱՆ ԵՐԿՍԵՌ ԾԽ. ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ.

Աշակաերտ . . . . . 99 Աշակերտուհիք . . . . 94 Վճարում են բոլոր վարժապետաց և վարժուհաց տարեկան . . . 3650 ր., որք գոյանում են մոմի արդիւնքից, թոշակադրամներից, նպաստներից և դրամագլխի տոկոսներից։

Գ. ՍՈՒՐԲ ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Շինուած է նոյն գետակի ձախ կողմում Մեծ-Շուկայի մօտ, հողաշէն և անշուք է։ Եկեղեցումս կայ սուրբ Գէոր- գայ մասունք, վասն որոյ ւխտատեղի է այս ոչ միայն Հա- յոց համար, այլ և այլազգեաց։ Մասունքս բերած է եկեղե- ցուս ծխական ժողովուրդն Երևանից, որից գաղթած է այս- տեղ 1814 թուին. կեղեցիս ունի իբր սեպհական կալուած մի քանի խանութներ և սենեակներ իւր բակում և մի քա- հանայ։

Դ. ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Հիմնարկուած է քաղաքիս հիւսիսային կողմում Նորա- շէն կոչուած թաղում։ Եկեղեցուս ծխական ժողովուրդն գաղթած է Երևանի կողմերից մօտ 1712-ին։ Եկեղեցիս, որ շինուած է Հայոց ՌՃԿԲ. թուին, քարուկիր, հոյակապ, բարձրաշէն և ընդար-

/Էջ 47/

ձակ է՝ կառուցեալ վեց միապաղաղ սիւների վերայ։ Բայց ո- րովհետև արևելքից արևմուտք ճաքած են եկեղեցուս հիւ- սիսային կողմի կամարներն, վասնորոյ արտաքուստ շինած են նոյն կողմից քարուկիր յենարաններ և մի գաւիթ դրան վերայ։ Եկեղեցուս երկրութիւնն է 26½ մետր, լայնութիւնն 16։ Եկեղեցումս կայ մի մեծադիր և ձեռագիր աւետարան, գրուած թղթի վերայ։ Յիշատակարանից. «Յամի թուակա- նութեանս հայկազեան տոհմի ՉՀԱ. (1322) Ներսէս քահանայ ստացող աւետարանիս։ Գրեցաւ սուրբ աւետարանս ի ժամա- նակիս վերջացեալ դարիս, ըստ այնմ՝ որ ասէ. Յոտից մինչև ցգլուխ չիք առողջութիւն. ա՜ւխ, աւա՜խ և ո՜խ. առ սմա ելեալն ժպիհր ազգին որ քրիստոսադաւան ազգիս հասուցին մինչև ՛ի դրունս մահու....։ Ես անպիտանս ՛ի կարգս կրօնաւորաց սուտանուն գրիչ Վդ... գրեցի զաստուածային տառս ՛ի գեղջն, որ կոչի Պէչգենա Գոմեր առ դրան սուրբ Զաւրաւարին Գէ- որգեայ»։ Կայ նաև Թադէոս սրբազան առաքեալի մասունքն՝ հաս- տատուած մի արծաթեայ փոքր խաչի մէջ, որ կրում է սոյն արձանագրութիւնը. «Յիշատակ է սուրբ խաչս Մնացական Գրիգորեանց Վասակով, որ ետ Նորաշէն սուրբ Աստուածած- նայ եկեղեցւոյն, որ և այժմ նորոգեաց որդի նորին Գէորգ Վասակով 1868 ամի ի սմա է ամփոփեալ բոյթն Թադէոսի առաքելոյն Ա. Գ. Թ.»։ Եկեղեցիս ունի երկու քահանայ։ Քաղաքիս չորս եկեղեցիներն միասին ունին 12 քահա- նայ. ծուխ 1600. արական 4751, իգական 4516. մի տարում պատահած է ար. ծնունդ 273, իգ. 226. պսկա 103. ար. ննջեցեալ 138, իգ. 104։ Քաղաքումս է նստում նահանգապետն, քաղաքումս կան՝ բարձր ուսումնարան 1), արուեստաւորաց ուսումն. 2) և քաղաքական ուսումնարամն 3)։ ––––––––––––––––––––– 1) Գիմնազիա, որի մէջ (բացի այլ աշակերտներից) կայ 93 հայ։ 2) Ուսանում են այգեգործութիւն, շերամապահութիւն. հիւսնութիւն, ատաղձագործութիւն, փականագործութիւն տակառագործութիւն, ևն. ևն.։ 3) Այդ ուսումնարաններում եղած բոլոր հայ աշակերտաց թիւն է մօտ 130 հոգի։

/Էջ 48/

Արժ. Գրիգոր աւագ-քահանայ Թումանեանցի մօտ տե- սայ մի կոնդակ՝ հայոց Փիլիպպոս կաթուղիկոսից գրուած, որ ուղղած է առ ժողովուրդն, որք բնակում էին մի քանի գիւ- ղերում։ Արժան համարեցինք զետեղել այստեղ ընդօրինակու- թիւնը։ Կոնդակս իւր ճակատին վերայ կրում է կարմիր քա- նաքով կնքուած կաթուղիկոսական կնիքը, որի մէջ գրուած է. «Աստուած Յիսուս Քրիստոս. Տէր Փիլիպպոս Կաթուղիկոս ամենայն Հայոց և Պատրիարք Վաղարշապատու, Յիսուսի Քրիս- տոսի ծառայ Փիլիպպոս վարդապետ ՛ի վճկիդ. Գղմյ. (վիճակիդ Գեղամայ)»։ «Յիսուսի Քրիստոսի Ծառայ Փիլիպպոս կաթուղիկոս ամե- նայն Հայոց և Պատրիարք Վաղարշապատու երկնահանգէտ և ագինասարաս քրիստոսահիմն և լուսանկատ սրբոյ աթոռոյ Էջ- միածնի, յորմէ ժամանեալ հասցէ գիր աւրհնութեան և նամակ պահպանութեան, շնորհք առաքելական և աստուածային աւրհ- նութիւնն. ի վերայ Սուրբ Եղիշէի առաքելոյ վանից աստուա- ծախնամ.. և ի վիճակի սեպհական ժողովրդեան իւրաքանչիւր գեղջ Հաթերքու, Ականու 1) Ջանկաթաղու, Կուլաթաղայ, Մոխրաթաղու, Կիսապատու, Մեծ շինու, Մահմնու, Մալատկանու, Չարտախին, Վերին Շնաթաղու, Ափիտուլա, Սահլապատայ, Թըթուտին, Ուղտակակայ, Կօկթափին, Եղակերու, Ծակառա- շինու, Վանքին, Գետաշենու, Սլուքեցւոյ, Բաղչիքու, Մրցնու, Հաճիշինու, Քօշկայ, Հատիսու, էիբլօդայ, Միրզիկուայ, Ոսկա- նապատի... Ցնծահալայ, Գետամիջու, Համասրապակուց եկե- ղեցեաց, քահանայից............ Եւ ընդ աւրհնութեանս ծաներուք վերոյգրեալ Սուրբ Եղիշէի առաքելոյ վանից առհա- սարակ սեպհական քահանայք և ժողովուրդք, զի մեր ճշմար- տապէս լուեալ և ականատես իսկ եղեալ վանից ձերոց խաւար և աւեր մնալոյն և մանաւանդ թէ զձեզ ևս տեսեալ այդպէս առանց հովուի և առաջնորդի, թէպէտ և կարծէք մինչ ցայս- ––––––––––––––––––––– 1) Այժմ աւերակ են Ականայ, Մահմնլու, Մալաական, Վերին Շնաթաղ, Ափիտուլա, Սահլապատ, Թթուտ, Ուղտակաւ, Հատիս, Էիբլօդա գիւղերն. Թրքաբնակ՝ Ծակառաշէն, Քօշկայ, Ցնծահալայ, Համասրապակ և Մրցնա գիւ- ղերն. Հաճիշէնն ամարանոց արած են Գանձակաի համար։

/Էջ 49/

վայր եղեալ, քանզի ի վերայ ժողովրդեան, որոյ աստուածային խնամքն և ողորմութիւնն լինի, թոյլ ո՛չ տայ Աստուած, այլ այնպիսեացն բարի առաջնորդ և հովիւն..... 1) որ և մեր ընտրութեամբն աստուածային այսօր առ ձեզ խոստացաք տալ ձեզ հովիւ և առաջնորդ զհոգևոր բազուկ իմ և նեցուկ սրտիս զտէր Կիրակոս վարդապետն հաւանութեամբ ձերով և խնդրուա- ծովք...... և տո՛ւք զհաս և զիրաւունս ձեր՝ աթոռոյ ձերում ի ձեռս դորին անթերի.... զհոգեբաժինն, զաթոռահակն, զխաչահանէքն.. զկողոպուտս, զդիազարդս... տանց մելիք- ներաց, տանց ազատաց, տանց քահանայից, տանց երեսփո- խանաց, տանց տանուտերաց... յանկարծամահիցն զամենայն առաջնորդին է..... յամսեան յուն...»։ Հայրապետական կոնդակիցս պարզ երևում է, որ յիշեալ բոլոր գիւղերն սեպհական թեմ եղած է Ջրվշտիկ––Եղիշէ–– առաքեալ վանքին. թէ վանքս էր յատկապէս յաջորդանիստ աթոռն և թէ՛ քանի՛ քանի՛ զուտ հայաբնակ գիւղեր աւերակ են այժմ կամ թրքաբնակ։ Ահա և Ներսէս Ե. կաթուղիկոսի արձակա՛ծ կոնդակի իս- կական պատճէնն, որը մեծ սիրով յանձնեց ինձ իմ ազնիւ բարեկամ Գանձակեցի պ. Աղեքսանդր Իսահակեանցն՝ ընդօրի- նակելով բնագրիցն, որ ուղղուած է իւր հանգուցեալ հօր։ «Ներսէս ծառայ Քրիտոսի և անհասանելի կամօքն Աս- տուծոյ 2) եպիսկոպոսապետ և կաթուղիկոս ամենայն Հայոց Ծայրագոյն Պատրիարք համազգական նախամեծար աթոռոյ Արարատեան մայր եկեղեցւոյ սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի։ Ամենապատուելի հասրակութեան Հայոց Ելիսաւետապօլ քա- ղաքի ընկալաք զխնդրագիր ձեր գրեալ այսր ամսոյ 5. ստո- րագրութեամբ եօթանասուն և չորս անձանց յաղագս կարգելոյ ի տեղի գանձապետի Սրբոյ Երուաղէմի Տիրացու Պօղոսի Զա- ––––––––––––––––––––– 1) Կէտադրեալ բառերից կային, որ անհնթեռնելի էին, կային՝ որ ան- յայտացած էին թղթի պատառեալ մասի հետ և կային, զորս թողինք հա- մառօտագրութեան համար։ 2) Կնքոյ մէջ գրուած է. «Է. Ներսէս եպիսկոպոսապետ և կաթուղիկոս ամենայն Հայոց ՌՄՂԲ. 1843»։

/Էջ 50/

առափեանց՝ զաղայ Առոստամն Ափանասեան երեք տարի ժա- մանակաւ այնու պայմանաւ, զի բոլոր գումարն գանձանակաց և կրպակաց պատկանելոց սրբոյ վանիցն առաքելոյն Յակովբայ՝ որ յԵրուսաղէմ՝ եղիցի ի ձեռս Ափանասեանցին տասնին մէկ շահով, ընդ նմին խնդրէր զթոյլատրութիւն մեր վասն գնելոյ եղեալ առ ձեռն գումարաւ զկրպակս յանուն նոյն Աթոռոյն, առ որ ծանուցանեմք ձեզ, եթէ ի սզբանէ անտի լուսաւորու- թեան այաստանի քրիստոնէական սուրբ հաւատով, եկեղեցիք մեր և վանօրայք չունին զնշանաւոր ինչ գումար, և այժմ ևս գումարք բազում եկեղեցեաց մնալով ի ձեռս երեսփոխանաց և գանձապետաց՝ մատնեալ են ըստ ձախող դիպուածոց ժամա- նակին ի կորուստ, որոց աղագաւ շարունակի ցարդ գրագրու- թիւն ի հոգևոր իշխանութեան։ Մեք ունելով ըստ մերում կոչ- մանց և պարտաւորութեանց զառաւել իրաւունս քան զՊատ- րիարքն Երուսաղէմի և այլոց վիճակաւոր առաջնորդաց յաղագս պաշտպանութեանց կառավարութեանց և շինութեանց վանև- րէից և եկեղեցեաց յանձնելոց մերում Ծայրագոյն տեսչութեանց՝ բարւոք համարեցաք վասն ապահովելոյ զվիճակն սրբոյ վանիցն առաքելոյն Յակովբայ՝ որ յԵրուսաղէմ, եդաք յարքունի բանկն զտասն և մեկ հազար րուբլիս արծաթոյ զստացեալն մեօք ի բազմաշխատ գանձապետէն Սրբոյ Երուսաղէմի ի Թիփլիզու քա- ղաքացի Աղա Յովհաննէսէ Մնացականեանց, և ստացաք ի բան- կէն զբիլեթ յանուն նոյն Աթոռոյ, զոր և առաքեցաք առ սըր- բազան Պատրիարգն Երուսաղէմի. Եւ այժմևս զբոլոր գումարն եղեալս առ գանձապետ Տիրացու Պօղոսն Զառափեանց մտա- բերեմք նոյնպէս առաքել ի բանկն յանւն սրբոյ Երուսաղէմի և զբլէթն առաքել առ սրբազան Պատրիարգն, որոյ վասն գրե- ցաք յիշեալ Զառափեանցին առաքել առ մեզ՝ զեղեալ առ ինքն բոլոր գումարն գանձանկաց և վարձուց կրպակաց։ Եւ յաղագս փոխելոյ զնա՝ որպէս թէ ՛ի պատճառս ծերութեան և անգի- տութեան հաշւոց, մեք ո՛չ գտանեմք զօրեղ պատճառս, ըստ որում չիք ինչ դժուարութիւն յայնմ պաշտաման, զի զժողով- եալ գանձանակս ունի պահել և զվարձս կրպակաց ստանալ և

/Էջ 51/

յաւարտ ամին առաքել առ մեզ, և որպէ ունիմք զգրաւոր տե- ղեկութիւնս, նա ընտրեալ է յամին անցելոյ համաձայնութեամբ երևելեացն ի ժողովուրդս և է ինքն անձն բարեպաշտ և հարա- զատառ սուրբ եկեղեցին։ Յաղագս գնելոյ զկրպակս՝ նախապէս պարտին յայտնի լի- նել մեզ և Սինօդին սրբոյ Էջմիածնի, մանրամասն հանգամանք շինութեանց, տեղեաց, տարեկան վարձուց և ծախուց նոցին, որք եթէ արժն համարեսցեն, յայնժամ տնօրինեսցեն վասն գնելոյ զայնս. իսկ յաղագս տալոյ մասնաւոր անձանց զգումարս որ և իցէ եկեղեցեաց և վանօրէից, ըստ զօրութեան Բարձ- րագոյն կարգադրութեան հաստատելոյ յամին 1836 ի Մարտի 11. պարտի լինել գրաւականօք հաստատեցելովք ՛ի դատարանի, այնպէս զի գրաւականն երկպատիկ և աւելի արժիցէ քան զգը- լուխ դրամն. իսկ պատասխանատուութիւնն կորստեան եկեղե- ցական դրամոց եղեալ կայ ի վերայ հոգևոր իշխանութեան. ուստի այսոցիկ հանգամանաց լաւ համարեմք դնել ի բանկն զառ ձեռն եղեալ դրամս առ Տիրացու Պօղոսն Զառափեանց վասն ապահով և անկորուստ մանալոյ, յօգուտ սրբոյ վանիցն Յակովբայ Առաքելոյն։ Կաթուղիկոս ամենայն Հայոց Ներսէս. թուահամար 124. յամի ազգական 1302 և Փրկչական 1853. ի մարտի ի Թիփլիզ»։

ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՈՒԽՏԱՏԵՂԻ.

Քաղաքիս հարաւային կողմում կայ մի քարուկիր մա- տուռ սուրբ Աստուածածին անուամբ, որ շրջապատուած է այգիներով, և ունի այս արձանագրութիւնը. «Կառուցաւ այս տաճար Միածնի, Յանուն Սրբուհւոյ Աստուածածնի. Արդեամբ Յովհաննէս Միւրումեանցի, Յիշատակ հոգւոյ իւր կենդանի։ Ի 1 Օգոստոսի 1867 ամի»։

/Էջ 52/

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌ.

Քաղաքիս հիւսիսային կողմում Նորաշէն թաղի մօտ կայ մի հողաշէն մատուռ սուրբ Սարգիս անուն, որ ուխտատեղի է։ Երկու ուխտատեղեացս արդիւնքները յատկացրած են ու- սումնարաններին։

Ս. ԿԻՐԱԿՈՍ ԵՒ ՅՈՒՂԻՏԱ.

Պարոն Նաբաթեան եղբարց այգում գտնուած է մի գե- րեզման, որի տապանաքարը՝ որ խաչազարդ է, վերցնելու ժամանակ ջարդուում է և լինում չորս կտոր։ Մի կտորի վե- րայ փորագրուած է «Սուրբ Կիրակոս», երկրորդին վերայ՝ «Սուրբ Յուղիտա» և «Թուտ», երրորդին վերայ՝ «Նռիթճ...»։ Թէ խաչերն և թէ գրերն հին են և ունին ԺԱ. դարի ձևերը և տիպերը։ Արդէն գիտենք որ Հայոց եկեղեցին յիշատակում է ի շարս տօնուած սրբոց «Կիրակոս և մայր սորա Յուղիդայ». գիտեն նաև որ սոքա––Կիրակոս և իւր մայրն Յուղիտա Փոքր––Ասիոյ Իկոնիոն քաղաքից էին և թագաւորական ցե- ղից և նահատակուեցան Կիլիկեցւոց Տարսսն քաղաքում (յայս- մաւուրք յուլիս 15)։ Սակայն չ՚գիտենք թէ ո՞վ են ուրեմն Գանձակի Կիրակոսն և իւր մայրն, բոլորովին տարբեր ան- ձեր ե՞ն սոքա, գուցէ նահատակուած և ամթոթուած են այս- տեղ և անյայտ մնացած են գրականութեան սոցա անուն- ներն և նահատակութեան դէպքն, և թէ՛ յիշատակուած սըր- բոց անուամբ շինուած սեղանաքար է կամ գերեզման։

ԳԱՆՁԱԿԻՍ ԽԱՂՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ

1) Լկենի 1) գինու խաղող (սև)՝ 2) Թաւրիզենի 2) գինու խաղող (սպիտակ)՝ 3) Տեղացի գինու խաղող (սև), ––––––––––––––––––––– 1) Արցախեան բարբառով լակ նշանակում է առաջատար, միջի հիւթն շատ,–լակենի–։ 2) Նշանակում է թէ խաղողի այս տեսկի որթն բերուած է Թաւ- րիզից։

/Էջ 53/

4) Իծապտուկ կարմիր ուտելի խաղող, 5) ,, սև ,, ,, 6) Կանաչենի կարմիր ,, ,, 7) Մարանդենի 1) . ,, ,, Շակաշեն գաւառիս մէջ այժմ կայ միայն երեք հայա- բնակ և դաշտային գիւղեր, որք են. Ա. Ջարկեալար կամ Խոյլըլար, որ շինուած է Կուրակ գետակի ձախ կողմում, փոշտի հին ճանապարհի գլխին. բնա- կիչք գաղթած են Խայից, հողն արքունի, ջրարբի և բեղմնա- ւոր. տեղական բերքերն՝ ցորեն, գարի, կորեկ, բոժոժ, բամ- բակ, խաղող, գինի, դեղձ, սևկևիլ, արքայակաղին և այլն. օդն և կլիման ծանր ամրան և տենդաբեր և ջուրն՝ անա- խորժ. երկար կեանք 60–65 տարի. եկեղեցին Սուրբ Աս- տուածածին, հողաշէն և անշուք, քահանան գալիս է Ղա- րադաղլու գիւղից։ Ծուխ 38, արակ. 61, իգ. 60, միամեայ ար. ծնունդ 2, իգ. 2, պսակ 1, ար. ննջ, 1, իգ. 1.։ Բ. Ղարադաղլու կամ Խանքեանդ. գիւղս, որ հիմնուած է նոյն գետակի ձախ ափում, շատ հեռի չէ Ջարկեալար գիւ- ղից. բնակիչք գաղթած են Ղարադաղից և Խոյից. հողն արքունի, ամենայն ինչ նոյն. եկեղեցին Սուրբ Գէորգ, աղիւսա- շէն և գեղեցիկ, որ ունի սոյն արձանագրութիւնը. «1855 ամի 20 մարտի ի սէր սիրելի իմոց հայրենեաց արդոց Սիօնի փոքունց և մեծաց այս տաճար փոքրիկ ի հիմանց անտի բա- րեպաշտ կամօք աստ կառուցանի սեպհական արդեամբ մեծ իշ- խանի Աղա-Ռուստամի որդոյ Դանիէլի յանուն սրբոյ Գէորգայ մոծի, շքեղ հանդիսիւ աստէն օծանի»։ Քահանայ մի, ծուխ 75, ար. 174, իգ. 166, ար. ծն. 8, իգ. 7, պսակ 4, ար. ննջ. 6, իգ. 6։ Գ. Սարով. գիւղս հիմնուած է նոյն գետակի ձախ կող- մում. բնակիչք տեղաձոխուած են տեղս Ուտի-առանձնակ ––––––––––––––––––––– 1) Որթն բերուած է Մարանդ գաւառից։ Մինչդեռ Արցախի դաշտային գաւառների որթերն ընդհանրապէս բարձրացրած են ծառերի վերայ, Գան- ձակումս ընդհակառակն բարձրացնում են սարու վերայ։ Սարիներն առհա- սարակ եղեգնեայ են. մէն մի որթի հենարանն՝ երեք եղեգն է։

5

/Էջ 54/

գաւառի Սարովից և իւրեանց նախկին գիւղի անուամբ Սա- րով անուանած. գիւղիս հողն բէկական, ջրարբի և բազմար- դիւն, նոյն են բերքերն, օդն ու կլիման, երկար կեանքն և նոյն քահանան, եկեղեցին Սուրբ Աստուածածին, հողաշէն և ան- շուք։ Ծուխ 31, ար. 86, իգ. 77, ար. ծն. 4, իգ. ծն.3, պսակ 1, ար. ննջեց. 1, իգ. է։

ՂԱՓԱՆԼՈՒ ԱՒԵՐԱԿ.

Գաւառիս ստորին մասում, այս է Կուր գետի, Կուրակ և Շամքոր գետակների և երկաթուղու գծի միջև եղած տա- րածութեան վերայ պակաս չեն հայկական աւերակներ, այժմ մեծ մասամբ մահմետականաբնակ գիւղեր են, հանգստարաններ և եկեղեցեաց բեկորներ։ Մասնաւորապէս Ղափանլու աւե- րակն, որ ընկած է երկաթուղու, Շամքոր գետակի աջ ափե- րի և Կուր գետի մէջ։ Աւերակիս երկարութիւնն մօտ մի մղոն է, ընդարձակութիւնս կարծել է տալիս թէ գիւղաքա- ղաք եղած է Ղափանլուս, որ ծածկուած է ընկուզենի, կաղամախի և այլ զառամեալ ծառերով։ Հնագոյն բնակարան- ներն շինուած են հաստ հաստ և մեծ մեծ աղիւսներով, ո- րաց երկրութիւնն է 40 սանթիմետր և հաստութիւնն՝ 9։ Փորուածներից ելնում են վաղեմի կարասներ, կճուճներ և այլ խեցեղեն անօթներ, արծաթեայ և պղնձեայ դրամներ և հին աղիւսներ։ Այժմ թրքաբնակ է աւերակս. թէ ի՞նչ եղած են գիւղաքաղաքիս հայ բնակիչներն,––չգիչտենք, միայն գի- տենք որ մի քանի գերդաստան այստեղից փոխադրուած են Գանձակ մօտ հարիւր տարի առաջ։ Մահմետակներն ան- յայտացրած են եկեղեցեաց և գերեզմնների քարերը....։

ԵԼԵՆԴՕՐՖ

Գիւղաքաղաք է այս Գերմանական գաղթականութեան, որ 1819 թուին հիմնարկուած է դաշտաբերանում Գանձա- կիցս վերև նոյն անուն գետակի աջ կողմի բարձրութեան վե- րայ։ Ուղղագիծ, լայն և շար ի շար են փողոցներն, որոց աջ ու ձախ եզերքներով շինուած են բնակարաններն և շարա-

/Էջ 55/

կարգ տնկուած են կաղամախի, սօսի և բարտի ծառեր, ո- րոց գեղեցկութիւնն առանձին փայլ է տալիս գիւղաքաղաքիս։ Իւրաքանչիւր ծուխ ունի աղիւսաշէն (կայ և քարով շինուած) և մի քանի սենեակներից բաղկացած կանոնաւոր տուն, ա- ռանձին խնամքով մշակուած այգի, կարգ ու սարքով ցա- նուած բանջարանոց, կով, եզն, ձի, հնդկահաւ, սագ, բադ, հաւ և աղաւնի։ Այս պատճառաւ Գանձակն համարեա՛ թէ տարուան ամեն եղանակներում ունենում է թարմ կանաչի, կաթ և կարագ, սեր և իւղ։ Վերջապէս սոցա մէջ կայ եւ- րոպական ամեն տեսակ կարգ ու կանոն թէ ներքին և թէ արտաքին կենցաղավարութեան և յարաբերութեանց մէջ։ Այստեղ կան Գանձակեցի և Ոսկանապատ, Գետաշէն, Սուլակ, Միրզիկ, Հարցհանգիստ (Չաւդառ), Բանանց և Բրա- ջուր գիւղերից թէ ընտանեօք և թէ սոսկական հայեր, որք զբաղուում են վաճառականութամբ և տեսակ տեսակ ա- րուեստներով։ Ընտանեօք հայերն բաղկացած են 30 գերդաս- տանից, իսկ սոսկական՝ 30 անձից։ Գիւղաքաղաքիս արևմտեան կողմում, Գանձակ գետակի հովտում գոյանում են ինքնա- բոյս տորոն և ընկուզի շատ ծառեր։

Ժ. ԿՈՂԹ ԳԱՒԱՌ (6)

Գաւառս կից է Շիկաշէն գաւառին արևմտեան կողմին և անջատուում է միայն Շամքոր գետակով։ Թէև միևնոյն Շիկաշէնի հողը ունի գաւառս, սակայն չունի նոյնի հարուստ բարեմասնութիւնները, քանզի ամբողջապէս թրքաբնակ է գաւառս։ Մահմետականք գրեթէ ոչնչացրած են հայկական բոլոր հնութիւններ, վասնորոյ հազուագիւտ են գաւառումս եկեղեցեաց, մատուռների, հանգստարանների և խաչարձանների քարեր։

ՇԱՄՔՈՐ ԱՒԵՐԱԿ ՔԱՂԱՔ (7)

Շամքոր քաղաքի աւերակն երևում է Շամքոր գետակի ձած ափում՝ երկաթուղու գծի վերի և վարի կողմերում։ Մեծ եղած է քաղաքիս ծաւալն, ինչպէս երևում է աւերակիս մե-

/Էջ 56/

ծութիւնիցն, մօտ մի մղոն երկարութիւն ունեցած է քա- ղաքս իւր արուարձանով միասին և կէս մղոնից պակաս՝ լայ- նութիւն։ Տակաւին գտնում են աւերակներիցս ոսկի, արծաթ, և պղինձ դրամներ և պղնձեղէն, երկաթեղէն և խեցեղէն գործիքներ, կարասիներ և անօթներ։ Այժմ ամենայն ինչ կոր- ծանեալ դրութեան մէջ է. միայն կիսաւեր է բերդն։ Ամրոցս՝ հիւսիսային, հարաւային և արևմտեան կողմե- րից շրջապատուած է քաղաքիս աւերակներովն, իսկ արևել- եան կողմից (պարսպի տակով) հոսում է Շամքոր գետակն։ Բերդս ունի շատ բուրգեր, հաստ պարիսպ և հաստատուն ամրութիւն։ Պարսպի և բուրգերի վերայ համարեա՛ թէ մի մի շար թրծեալ աղիւս շարած է և մի մի շար անտաշ գե- տաքար կրաշաղախ ցեխի հետ միասին։ Ահա այսպէս շինուած է բերդս, որ ունի 130 մետր երկարութիւն, 70 մետր և 50 սանթիմ լայնութիւն, 2 մետր և 45 սանթիմ պատի հաստու- թիւն և 2 դուռն՝ մին հարաւային միւսն հիւսիսային կող- մից։ Բացի բերդիս պարսպիցն՝ կայ և մի ընդարձակ պարիսպ, որ սկսուած է բուն բերդի հարաւային պարսպի շարունա- կութիւնից և պատելով արևմտեան կողմով՝ կցուած ապա բուն բերդի հիւսիսային կողմի պարսպին։ Բայց այս պարիսպն հիւսուած է տեղ տեղ քարուկիր և տեղ տեղ անեփ աղիւսով։ Երկաթուղին տակաւին չ՛սկսած այստեղ էր փոշտի մի կայա- րանն, որ կոչուում էր Շամքորի կայարան՛ Այժմ քաղաքիս աւերակներում բնակում են մի քանի մահմետական գերդաստան։

ԴԻՏԱՐԱՆՆԵՐ.

Առաջին բարձրագոյն դիտարանն, որ եղած է Բ. բերդի հիւսիսային կողմում, փլած է 1844 թուին։ Երկրորդ դիտարանն՝ Շամքոր գետակի ձախ կողմում՝ դաշտաբերանումն է։ Երրորդ և չորրորդն՝ որ կանգուն են, արձանացած են Ազդան սարի ստորոտի մօտ։ Ամբողջապէս քարուկիր են բո- լոր դիտարան բուրգերն։

/Էջ 57/

ԶԱԿԱՄ

Կողթ գաւառիս միջին մասն է կազմում Զակամ գետակի դաշտերն և արևմտեան մասն՝ Աղստև գետակի աջ ափերի մէջ ընկած տարածութիւնն։ Երկու Զակամ կայ––Վերին––Զակամ և Ներքին––Զակամ. առաջնոյն մասին յետոյ, իսկ վերջնոյս մասին այժմ։ Ներքին Զակամիս մէջ այժմ չէ գըտ- նուում հետաքրքրաշարժ հնութիւններ, բայց գիտենք, թէ այս մասի մէջ էր Խաղխաղ քաղաքն։

ԽԱԼԽԱԼ. (8)

Զակամ գետակի հովիտն իբրև երկրալեզու դաշտի շա- րունակութիւնից մտած է լեռների մէջ։ Հովտալեզուս՝ սեղ- մուելով արևելեան և արևմտեան լեռներից՝ գետակի ընթաց- քով մտած է նոյն լեռների մէջ, ապա փոքր ինչ վերևում ստացած լայնագոգ ձև, մանաւանդ ջրաձորի ձախ ափերում։ Արևելեան կողմից Ընկուզուտ (Ղոզլու), հարաւային կողմից Մամռուտ (Մամրթլու) սարերն պատած են լայնագոգ հո- վիտս իբր բնական շրջապարիսպ, գետակի աջ ու ձախ կող- մերով։ Հովիտս ներկայացնունմ է հեռաւոր հնութեան բեկոր- ներ և հետքեր––աւերակների թափուած քարեր, հին և կո- պիտ խեցեղէն անօթների բեկորներ, իսկ ստորերկրեայ փո- րուածներից ելնում են կրով և աղիւսով շինուած պատեր և ահագին տաքարներ։ Սովորականից չափազնց հաստ, եր- կար և լայն են աղիւսներն, այս է 31 քառակուսի սանթի- մետր։ Խեցեղէն խողովակներով աղբիւրներ բերուած են աւե- րակ քաղաքատեղիս խիստ հնուց, որոց հետքերն ակներև է Զուլկատարով Համիտ-բէկի քանդած երկարաշար կոպիտ խո- ղովակներից, որ գտնուում են աւերակիս արևմտեան կողմե- րում։ Ափսո՛ս, որ իսպառ անհետացել են եկեղեցեաց աւե- րակներն։ Այժմ մի գիւղ է աւերակիս տեղն, որն ծածկուած է պարտէզներով և այգիներով. սակայն հասակաւոր բնակիչք

/Էջ 58/

խոստովանում են, որ քաղաք եղած է այստեղ։ Աւերակիս արևելեան և արևմտեան կողմերում կան ա- ւերակ գիւղատեղիներ և հանգստարաններ, բայց անարձանա- գիր են տապանաքարերն։ Այժմ տիրապետում են աւերակիս Զուլկատարեան եղբարք, որք են. Ալլահեար-բէկ, Մեհրալի-բէկ, Համիտ-բէկ և Ադիլ-բէկ։ Զմեզ յարգանօք հիւրասիրողն 653 թուակնին նախ՝ Բակտրիայից եկած են Շիրազ քաղաք, որից ապա Տիգրանակերտ և ապա՛, շատ յետոյ՝ այստեղ։ Խաղխաղ աւերակիս շրջապատում կան հետևեալ սրբա- վայրերն և աւերակ դղեակներն. 1) Սուրբ Ղազար, որ է երեք գերեզման Խաղխաղիս արևելեան կողմում եղած սարի գլխին։ 2) Սորա արևմտեան կողմում, ո՛չ այնքան հեռի, կայ մի աւերակ մատուռ։ 3) Մի աւերակ դղեակ, որ շատ հեռի չէ աւերակ մա- տուռիցն և կոչուում է Շահ-Փեքար կամ Աղաճ-ղալա։ Բարձր քերծեր են դղեկիս հարաւային, արևելեան և արևմտեան կողմերն, իսկ քարուկիր պարսպուած (այժմ կիսաւեր) հիւ- սիսային կողմն։ Համարեա թէ հարթ է դղեկիս մակերևոյթն։ Բայց թէ ի՞նչ եղած է վաղեմի դղեկիս իսկական անունն.––ո՛չ ոք չ՛գիտէ։ 4) Դղեկսի արևելեան կողմում կայ մի փոքրիկ վանք, որ ամբողջապէս կանգուն է, որի հարաւային հանդէպ կայ մի փոքր եկեղեցի, գիւղատեղի և հանգստարան։ 5) Ընդարձակ և աւերակ գիւղատեղի և հանգստարան կայ նաև նոյն դղեկին հարաւ-արևելեան կողմում, որ կո- չուում է Քեշիշ-Քեանդ։ 6) Ղազանչի աւերակ և կիսաւեր եկեղեցի և հանգստա- րան, որք գտնուում են Քեշիշ-Քեանդի արևելեան կողմում, ո՛չ այնքան հեռի։ 7) Երկու անանուն դղեակներ ևս, յորոց մին գտնուում է Ղազանչի աւերակի արևելեան կողմում, ո՛չ այնքան հեռի

/Էջ 59/

և միւսն հիւսիսային կողմում։ Անյայտ և անծանօթ են բեր- դակներիս իսկական անուններն և անցեալն։ 8) Զակամ գետակիս Ջրաձորի աջ ու ձախ կողմերում կան նաև եկեղեցու վեց աւերակներ և հանգստարաներ։

ԿՌԶԷՆ ԳԻՒՂ.

Հիմնուած է Կուր գետի աջ ափում՝ մօտ 2½ մղոն հե- ռի Թովուզ երկաթուղու կայարանից։ Սուլթանի կամրջից ներ- քև միանում են բուն Տաւուշ (Թովուզ) և իւր օժանդակ Ախնջին, ապա խառնուում Կուր գետին Կռզենի արևելեան կողմով։ Բուն Ուտեաց մնացորդներիցն են գիւղիս բնակիչ- ներն, որք ունին և առանձին բարբառ (Ուտիերէն), բայց գիտեն և հայերէն։ Մօտ 700 տուն եղած է գիւղումս, բայց այսօր մնացած է միայն 30 ծուխ, պատճառն այն է, որ օդն և կլիման խիստ ծանր են ամրան։ Այս պատճառաւ համե- մատելով ամեն տարուայ ծնածները մեռելոց հետ՝ միշտ աւելի եղած է վախճանուածների թիւն։ Չհաշուելով Կուր գետի քանդած տարածը՝ քառորդ մղոնից պակաս չէ հանգստարա- նի ծաւալն։ Հողն արքունի, ջրարբի և բազմարդիւն, տեղա- կան բերքերն նոյն, օդն և կլիման տենդաբեր ամրան և մա- հատու. երկար կեանք 50, եկեղեցին սուրբ Յովհաննէս, քա- հանան գալիս է Մովսէս գիւղից։ Գիւղիս մօտ կայ և հին գիւղատեղի և հին հանգստա- րան և քարուկիր եկեղեցի, որից այժմ մնացած է միայն խո- րանի կլոր շինութիւնն։ Հանգստարանումս կայ մինչև 600 տարուան գրուած տապանաքար։ Արձանագրոթիւններից ե- րևում է որ ամփոփուած են այստեղ Թաւրիզեցի, Հալապցի, Կարնեցի և այլ քաղաքներից վաճառականներ։ Նշանաւոր է գիւղիս բոժոժն կամ մետաքսաթելն, վասնորոյ հաւանական է որ գիւղս բազմամարդ եղած ժամանակներում, արտադրած է մեծ քանակութեամբ մետաքսաթել, որը գնելու համար եկած լինեն հանգուցեալ վաճառականներն։ Կան նաև գիւղիս իշխող Մելիք-Ջհանկիրի տապանաքարն և Աւետարան անուն մի ուխտատեղի մատուռ։ Ծուխ 30, ար. 90, իգ. 80։

/Էջ 60/

ՀՈՂԱԲԵՐԴ (ԹՈՓՐԱՂ ՂԱԼԱ)

Կռզենից կէս մղոնաչափ վերև նույնպէս Կուր գետի աջ կողմում կայ մի հողեայ բլուր, որը անուանում են Հողա- բերդ։ Գեղեցիկ հարթակ է բլրի գագաթն, որից ելնում են կարասներ, հին հրացաններ և պղնձեղէն ու խեցեղէն անօթ- ներ։ Մօտ քառասուն տարի առաջ գտած են այս տեղից վեց սափոր լի արաբական և պարսկական դրամներ։

ՂԱԶԱԽ––ՓՈՔՐԻԿ ՔԱՂԱՔ.

Նոր քաղաքս հիմնուած է Աղստև գետակի աջ ափի բարձ- րութեան վերայ 1881 փետրվ. 13-ին։ Բնակիչներն են հայ, պարսիկ և ռուս։ Հայերն մեծաւ մասամբ եկած են Գանձակից, Շուշուց, Արցախի և Ղազախի գիւղերից. բայց Բանանց գիւղից եկածներն ունին տներ և խանութներ։ հայերն կազ- մում են բոլոր բնակչաց երեք մասից երկուսն։ Նոր քաղա- քումս կայ հիւանդանոց, դեղատուն, բժիշկ, գաւառապետ, գաւառապետի օգնական, հաշտարար դատաւոր, զօրանոց, փոշտ, հեռագրատուն, գանձարան և երկդասեան քաղաքա- կան ուսումնարան հանդերձ ամենայն պարագայիւք։ Կայ նաև շուկայ, վաճառականի և արուեստաւորի խանութներ, որք ըստ մեծի մասին հայեր են։ Օդն և կլիման տենդաբեր ամրան. եկեղեցին նորաշէն և կիսատ տակաւին. որը շինել է տալիս պ. Մկրտիչ Ջաղէթեանցն թրծեալ աղիւսով և կրացե- խով։ Ծուխ 50, 10 տուն ևս վակզալում։ ար. 120, իգ. 11։

ԼԵՌՆԱՅԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ ԺԱ. ՊԱԶԿԱՆՔ ԿԱՄ ԴԻԶԱԿ ԳԱՒԱՌ.

Գաւառիս հարաւային սահմաներն են Երասխ գետն, արևելեանն՝ Պիան, հիւսիսայինն՝ Վարանդայ և արևմտեանն՝ Բերդաձոր գաւառների սահմաններն։

ՋԱԲՐԱՅԷԼ (9).

Այժմ գաւառագլուխ է նոր և փոքրիկ քաղաքս, որ հիմ-

/Էջ 61/

նուած է մի սեռի վերայ, որի երկու կողմերն ձորակներ են։ Դիրքն նայում է Երասխ գետին, որի հեռաւորութիւնն գուցէ փոքր ինչ աւելի լինի մի մղոնից։ Բնակիչք հայ, ռուս և թուրք––հաւաքածոյ են։ Ինչ քաղաքական հաստատութիւն որ ունի Ղազախ քաղաքն––դատարաններ, փոշտ, հեռագիր, ևն. նոյնը ունի և Ջաբրայէլս. և ի վերայ այսր ամենայնի ունի և մաքսատուն, ուր առնում են Պարսկաստանից բե- րուած ապրանքների մաքսը. կան նաև սահմանապահ ռուս զօրք և կոզակներ, շուկայ և բազմաթիւ ծառայողներ։ Օդն և կլիման անախորժ և ծանր ամրան, ջուրն ականի է և ոչ աղբիւրի։ Դեռ եկեղեցի չունին հայերն. քահանան գալիս է Նոր-Առաքել գիւղից։ Հայք ունին 20 ծուխ։

ՋԱԲՐԱՅԷԼԻ ՋՈՒՐՆ.

Որովհետև վազող ջուր չունի Ջաբրայէլս, վասնորոյ շատ հին ժամանակից նախ փորած են արևմտեան ձորակի միջով մի ստորերկրեայ ական, ապա փորած են շատ ականներ, ո- րոց ստորին ծայրերն սկսուած են մայր ականից և վերի ծայ- րերն տարածուած դէպի ձորակի աջ ու ձախ կողմերն։ Ահա այս բոլոր ականների ջրերն հաւաքուելով մայր ականի մէջ՝ արտավիժում են մի լաւ ջրաղացի ջուր, որից թէ խմում են և թէ ջրում են այգիները, որք խնամուած են առանձին հոգատարութեամբ։

ԱՒԵՐԱԿՆԵՐ.

Ջաբրայէլից բաւական ներքև Երասխի ձախ եզերքնե- րում կան հայկական եկեղեցիների հետքեր։ Հայոց և Աղուանից թագաւո- րութեանց կենդանութեան ժամանակ շէն եղած են խիտ- առխիտ հայկական բազմամարդ գիւղերով լի գաւառիս բոլոր կողմերն. իսկ այժմ գիւղերից շատերն աւերակ են և շատերն մահմետականաբնակ։

/Էջ 62/

ԽՈՒՏԱՓԻՐԻՆ ԿԱՄՈՒՐՋ.

Ամբողջ հինգ մղոն է Ջաբրայէլից մինչև կամուրջս, որ շինուած է Երասխ գետի վերայ։ Գետս, որ ընկած է Դիռի երկու սարերի մէջ, հետզհետէ դարերի ընթացքում կտրած է ապառաժ սալ քարերը և խորացրած ու սեղմած իւր յա- տակը։ երկու կամուրջ կայ այստեղ––Վերին և Ներքին։ Խիստ հնաշէն և համակ սրբատաշ քարով շինուած վերին կամուրջն, որ ունի ինն աչք, որոց ոտքերն հաստատուած են բնութենաստեղծ վէմ ոարերի վերայ։ Աչքերի կամարնե- րից կանգուն են չորսն և քանդուած՝ հինգն։ Իսկ վարի կա- մուրջն՝ հիմնարկուած է նոյնպէս բնական վէմ քարերի վե- րայ, որ ունի տասնևհինգ աչք, որոց ոտքերն շինուած են քարով և թաղերն թրծեալ աղիւսով և կրաշաղախ ցեխով։ Վերջին կամրջիս ձախ կողմի դրան կանգնած են Ռուսաց սահմանապահ զինուորականներ, իսկ աջ կողմում Պարսից սահմանապահներն, քանզի գետս է երկու տէրութեանցս այժմեն սահմանագլուխն։

ՄԱԶԱՆ-ՆԱՆԷ.

Խուդափիրին կամրջի հիւսիսային հանդէպ է Դիռի սարն, որի վերայ կայ աւերակ գիւղատեղի, հանգստարան և եկեղե- ցի, որ այժմ ուխտատեղի արած են մահմետականք և կո- չում են Մազան-նանէ։ Շրջապարիսպ ունեցած է եկեղե- ցիս, բայց այժմ աւերուած է։ Ասում են թէ Հին-Թաղլարի ժողովուրդն տեղփոխուած է աւերակ գիւղիցս։

ՉԱԼԱՊԼԱՐ-ՀԱՃԻ-ԿԱՐԱՄ.

Աւերակ գիւղատեղիս գտնուում է Հակարի գետի ա- րևելեան կողմում։ Այստեղ ևս կայ հայկական հանգստարան և եկեղեցի, որը նոյնպէս ուխտատեղի փոպած են մահմետա- կանք, որք անուանուն են Չալապլար––Հահի Կարամ։ Ա. ՆՈՐ-ԱՌԱՔԵԼ, գիւղս, գտնուում է Ջաբրայէլի արև- մտեան կողմում, ականաձորակից վերև, հիմնուած է մի ձորակի

/Էջ 63/

և երկու սեռի վերայ, բնակիչք գաղթած են Ղարադաղից և Ղափանի Սևաքար գիւղից 1840 թուին, հողն լեռնային, անջրդի, սակաւ և մեծ մասամբ բէկական, տեղակն գլխա- ւոր բերքերն ցորեն, գարի, խաղող, գինի և բոժոժ, օդն և կլիման սննդարար, ջուրն՝ ականափոր, երկար կեանք 90 տա- րի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածկն փայտաշէն, քահանայ մի։ Ծուխ, 90. ար. 340. իգ. 312։ ՀԻՆ-ԱՌԱՔԵԼ ԱՒԵՐԱԿ ԳԻՒՂ. Նորի արևմտեան կող- մում՝ գիւղից վերև, ուր մնում է եկեղեցու աւերակն, որը բարեպաշտ ոմն Մասան անուն՝ նորոգելով շինել տուած է մատուռ։ Հին գիւղատեղի, հանգստարան և աւերակ եկղեցի կայ նաև սորա հարաւ արևմտեան հանդէպ՝ Անապատ անուն։ Բ. ՋԻԼԱՆ ԳԻՒՂ. շինուած է Առաքել գիւղի հարաւ ա- րևմտեան հանդէպ սարի վերայ, բնակիչք գաղթած են նոյն- պէս Ղարադաղից և Ղափանից (Բաղք, Բաղաց գիւղերից) 1840 թուին, հողն կիսով չափ արքունի և կիսով չափ բէ- կական, ամենայն ինչ նոյն, ունին և ոչխար, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քահանան գալիս է Նոր-Առաքելից։ Ծուխ 28. ար. 105. իգ. 95։ Գ. ԲԻՆԵԱԹԼՈՒ ՇԷՆ. Հիմնարկուած է Ջիլանի սարի շա- րունակութեան վերայ, բնակիչք գաղթած Ղարադաղից նոյն թուականին, հողն արքունի և ապարդիւն կամ խիստ նուազ արդիւնաւէտ. օդն, կլիման և ջուրն սննդարար. երկար կեան 90 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, նորաշէն, ծածկն փայտաշէն, քահանան գալիս է, Նոր-Առաքելից. Ծուխ 26. ար. 80. իգ. 75։ Դ. ԾԱՄ-ՁՈՐ. Հիմնուած է Բինեաթլու շէնից վերև մի ձորի երկու լանջերին վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, սակաւ, աւազուտ և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկան կեանք 100 տ. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, շինուած ՌՃԽԵ. թուին, երկարութիւնն 18 մետր, լայնութիւնն 12

/Էջ 64/

մետր 33 սանթիմ, քահանայ երեք. ծուխ 100 ար. 350, իգ. 270։ ՀԱՆԴԻՆ ՁԵՌՔ. Քարուկիր և փոքր մատուռ է շինուած Ծամ-ձորի արևմտեան հիւսասային կողմում։ Աւանդաբար ա- սում են. «Սուրբ Շաղախն նահատակուելու ժամանակ փախ- չում է, բայց փախչելիս՝ անօրէններն կտրում են մի ձեռն, որ մնում է այս տեղ, յետոյ կտրուած ձեռնին վերայ շինում են մատուռ։ Բայց որովհետև արնաշաղախ է լինում նահա- տակուելիս, այս պատճառաւ կոչոււմ է Շաղախ––շաղա- խուած արիւնով»։ Ե. ՇԱՂԱԽ ԳԻՒՂ––Սարի շէն––հիմնուած է Քարագլուխ գիւղի սարի վերայ. բնակիչք գաղթած Ղարադաղից, հողն արքունի, տեղական բերքերն նոյն (ոչխար, հաճար, գարնա- նի, կտաւհատ, կորեկ) գերազանց օդն, կլիման և ջուրն, եր- կար կեանք 115 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քա- րուկիր, քահանան գալիս է Ծամ-ձորից։ Ծուխ 70, արակ. 275. իգ. 230։ Զ. ՔԱՐԱԳԼՈՒԽ, շէնս հիմնուած է Ծամ-ձորի հիւսի- սային կողմում մի քերծի գլխին, բնակիչք մեծ մասամբ բնիկ. փոքր մասն գաղթած Ղարադաղից. հողն արքունի և սակաւ արդիւնաւոր, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն գերազանց. երկար կեանք 115 տարի. եկեղեցին Սուրբ Աս- տուածածին, քարուկիր, քահանան գալիս է Ծամ-ձորից. Ծուխ 25. ար. 108. իգ. 95։ Է. ԲԱՆԱԶՈՒՐ. գիւղս հիմնուած է մի ապառաժուտ ձորի աջ լանջի վերայ Ցոր գիւղի հարաւային կողմում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ոչ այնքան բարեբեր, բայց նշանաւոր գինին. տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն վա- տառողջ, երկար կեանք 70––80 տարի, եկեղեցին Սուրբ Աս- տուածածին, կառուցեալ չորս սիւների վերայ, որի երկարու- թիւնն է 18 մետր 40 սանթիմ, լայնութիւնն 11 մետր. քա- հանայ մի։ Ծուխ 150, ար. 575. իգ. 430։

/Էջ 65/

ՍՊԻՏԱԿ ՏՂԱՅ (ԱՂ-ՕՂԼԱՆ ՈՒԽՏԱՏԵՂԻ)

Շինուած է գիւղիս արևելահարաւ կողմում սպիտակ շերտաքարով։ Մատուռս ւնի միջակ մեծութիւն, հիանալի տեսարան և պատուական օդ։ Ը. ՑՈՐ. 1) Հիմնուած է մի խոր ձորում, որ գտնուում է Վէլիջանի բերդի հարաւային ստորոտում. բնակիչք բնիկ, հողն արքունի, սակաւ և խիստ նուազ արդիւնաբեր, զի ա- ւազուտ և խեճուտ է հողն, բայց պատուական է խաոն, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 90––95 տ. եկեղեցին՝ Ամենափրկիչ, կառուցեալ չորս սիւների վերայ, բարձրաշէն և գեղեցիկ, բեմի ժողովրդահայեաց ճակատն նրբաքանդակ նախշած. երկարութիւնն է 22 մ., լայնութիւնն 12 մ. 35 սանթ. դրան ճակատակալ քարի վերայ արտա- քուստ. «Յիշատակ է Ն. թվ.». քահանայ մի. Ծուխ 75. ար. 290 իգ. 270։

ԱՆԱՊԱՏ ԿԱՄ ՑՈՒՐԲ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ.

Գիւղիս հարաւային կողմի ձորի ձախ եզերքի բարձրւ- թեան վերայ կայ մի փոքր հարթակ, որի վերայ շինուած է վաղուց մի հին և անտաշ քարով եկեղեցի։ Փոքր տաճարիս շուրջն հանգստարան է, բայց երևում են խուցեր. թուի թէ փոքրիկ միաբանութիւն եղած է այստեղ։ Ստորերկրեայ Դամբարան. Անապատիս մօտ կայ մի ստրերկրեայ քարուկիր դամբարան, որի մէջ կայ մի գերեզ- ման, որ ունի շիրմաքար և մեծ ուխտատ է։ Թ. ՂՈՒՇՉԻԼԱՐ. Հիմնուած է գիւղս Վէլիջան-իշխանի բերդասարից դէպի արևելք խոնարհուած լանջի վերայ. բնա- կիչք գաղթած են Ղարադաղից. հողն բէկական և միջակ ար- դիւնաբեր. պատուական օդն, կլիման, ջուրն և տեսարանն. երկար կեանք 110 տ. եկեղեցին՝ Բերդավանք, քարուկիր. քահանան գալիս է Նորաշէնից։ Ծուխ. 12. ար. 36. իգ. 27։ ––––––––––––––––––––– 1) Համարեա՛ թէ բոլոր գիւղերիս գոմերն փորուած են գետնի տա որը անուանում են կօհօլ (առանց փայտի)։

/Էջ 66/

Ժ. ՆՈՐԱՇԷՆ. Հիմնուած է նոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ, բնակչաց մի մասն բնիկ և միւս մասն գաղ- թած Ղարադաղից, հողն բէկական, խիստ սակաւ, և նուազ արդիւնաբեր, պատուական օդն, կլիման, ջուրն և տեսարանն, երկար կեանք 113 տ. եկեղեցին նորաշէն և տակաւին առանց օծելու։ Քահանայ մի. ծուխ 20, ար. 120. իգ. 105։ ԺԱ. ԴԱԳ ԳԻՒՂ. Հիմնուած միևնոյն սարի հիւսիսահայ- եաց լանջի վերայ. բնակչաց կէս մասն բնիկ և միւս կէսն գաղթած Ղարադաղից, հողն բէկական, սակւ և նուազ ար- դիւնաբեր, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տ. եկեղեցին նորակառոյց, քարուկիր, Սուրբ Մեսրոպ, քահանան գալիս է Վանք գիւղից. ծուխ 35. ար. 175. իգ. 135։ ԺԲ. ՎԱՆՔ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի հիւսիսահայ- եաց լանջի վերայ՝ Հատրութ գիւղի հարաւային հանդէպ. բնակիչք բնիկ, հողն բէկական, սակաւ և կարի նուազ ար- դիւնաբեր, ամենայն ինչ նոյն, եկեղեցին Սպիտակ-Խաչ-Վանք, քահանայ՝ մի։ Ծուխ 35. ար. 155, իգ. 114.

ՍՊԻՏԱԿ-ԽԱՉ-ՎԱՆՔ.

Հիմնուած է Վանք գիւղից ներքև մի տեսարանաւոր հարթակի վերայ, շինուած է անտաշ քարով և կրացեխով։ Վանքս ունի փոքր կաթուղիկէ և գաւիթ։ Տաճար և գաւիթ ի միասին չափելով երկարութիւնն է 15 մ. 75 սանթ. լայ- նութիւնն 7 մ. 10 սանթ.։ Վանքս, որ եկեղեցի համարուած է Վանք գիղացւոցն, բայց միևնոյն ժամանակ մեծ ուխտա- տեղի է գաւառիս՝ հայ բնակչաց։ Տաճարիս ներսում հիւսի- սային խաճարձանի վերայ, որ հաստատուած է կամարի տակ։ «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ. (1333)»։ Դրան հարաւային կամարի վերայ. «Շինեցաւ ՌՃՁԴ. այն տարին էր Թահմազ խան»։ Զանգակատան յիշատակարանն. «Յիշատակ է զանկա-

/Էջ 67/

տունս Սուրապի որդոյ Ավանէս եպիսկոպոսին» 1)։ Արեւմտեան լուսամտի տակ արտաքուստ. «Տէր Աստուած Յիսուս Քրիստոս... Վրդանէս Թ. ՌՃԽԳ»։

ԲԵՄ

Տաճարիս արեւմտեան կողմում, դրան մօտ հանգստա- րանում կայ մի բեմ, որ շինուած է սրբատաշ քարով։ Բե- միս արևմտահայեաց երեսին մէջ զետեղուած է մի գեղեցկա- քանդակ խաչարձան, որի գլխին փորագրուած է. «Ես աջամի որդի Ասուդարայ, որք կարդէք, յիշեցէք ի սուրբ աղաւթս ձեր, աղաչեմ. ի թվիս ՉՂԷ.»։ Բեմիս առաջ՝ մի մէջքն կլոր քարի վերայ. «Այս է հանգիստ բարեայպաշտին Ասուդարայ, ու կէսաւրեայ ժամանա- կաւ ի Քրիստոս փոխեցաւ, ով կարդայ....» Սորա մօտ. «Այս է հանգիստ բարեպաշտ Վալիճանայ, որ կէսաւրէ ժամանակաւ ի Քրսիտոս փոխեցաւ, ով..»։ Վա- լիճան-բէկիս հայրն գրել տուած է տապանի միւս երեսին. «Ես Ախիջան որդի Ջալալայ կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգոյ որդոյ իմոյ Վէլիճանին, որք երկրպագէք, յաղաւթս յի- շեցէք ի Քրիստոս յԱստուծոյ թվին ՋԻԷ.»։ Տապանիս մօտ. «Այս է հանգիստ Խոնտբեկուն դուստր Ախիճանին, կողակից Կոստանտելին և քոր Վէլիճանին. յիշե- ցէք ի Քրիստոս յԱստուծոյ թվ. ՋԿԱ.»։ Ուխտաւորաց համր վանուցս հիւսիսային կողմին մօտ կայ մի մեծ սենեակ, որի դրան ճակատակալ քարին վերայ փորագրուած է. «Ես Մկրտիչս.. յիշատակ է թանապէս (մեծ սենեակ) Սուրապի որդի Ավանէս եպիսկոպոսի. շինեցաւ ՌՃՁԴ. թվին. այն տարին էր Թահմազ խան, Օսմանլուն երկ- րէս դուրս արաւ»։ ––––––––––––––––––––– 1) Վանուցս հարաւային կողմում ամփոփուած են Յովհաննէս, Մկրտիչ և Պետրոս եպիսկոպոսների մարմիններն։ Աւանդաբար պատմում են. «Յով- հաննէս եպիսկոպոսը եկած է Միլին քղաքիցն (Փէյղամբարիցն) իւր ժողո- վրդով միասին. ինքն նստած է վանքումս, իւր հետ բերած ժողովուրդը՝ բնակեցնում է Որդնաշատ, Թղասեռ և Հատրութ գիւղերում։

/Էջ 68/

Վիմափոր խուցեր. Մեծ սենեկիս հիւսիսային կողմին մօտ կայ երկու վիմափոր խուցեր, որոց մուտքն մի է։ Կար- ծես խուցերիցս մին եղած է ճգնարան և միւսն ննջարան։ Վանքումս ղած է մի սպիտակ խաչ, որ ունեցած է չափազանց ուխտաւոր, սակայն գողացած են սոյն թանկագին հնութիւնը. որի հետ և մի քանի կոնդակներ, որք գրուած են եղկ Աղուանից Եսայի, Ներսէս և Յովհաննէս կաթուղի- կոսներից։ ԺԳ. ՀԱԴՐՈՒԹ ԱՒԱՆ. Հիմնուած է մի խոր ձորում, որի հարաւային, սրևմտեան և հիւսիսային կողմերը պա- տած են բարձր սարեր, միայն բաց է արևելեան կողմն։ Բնակչաց մի մասն բնիկ, մի մասն գաղթած Ղազանչուց (Գողթան գաւառից), մի մասն տեղափոխուած Միլին քաժ ղաքից, և փոքր մասն Բարկիւշատից, Ղարադաղից, Ցորից և Թիփլիզից. հողն բէկական, չափազանց սակաւ 1), ամենա- փոքր մասն ջրարբի և այգևէտ, տեղական բերքերբ նոյն, միայն չկայ ոչխար, գովելի օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 110 տարի. եկեղեցին Սուրբ Յարութիւն. քարուկիր, կառուցեալչորս սիւների վերայ, երկարութիւն 18 մետր 35 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 4 սանթիմ։ Հիւսիսային երկրորդ կամարի խոյակից ներքև. «թվ. ՌՃՀ.» որ է շինու- թեան թուականն. քահանայ երկու։ Ծուխ 260. ար. 1060. իգ. 850։ Աւանումս կան շուկայ, վաճառանոց և արուեստաոր- ներն –– դերձակ, հիւսն, սափրիչ, կօշկակար, որմահիւս, դար- բին, ոսկերիչ, մսագործ, ևն. ևն.։ այ նաև միդասեան ծխական երկսեռ ուսումնարան, ուր ուսանում են 130 աշակերտ և աշակերտուհի։ Ուսում- նարանիս մուտքն գոյանում է Թոշակադրամներից . . . . . 400 ոուբ. Ննջեցելոց նուէրներից . . . . . 200 ,, Կշռից (Ղափանից) . . . . . . 200 ,, ––––––––––––––––––––– 1) Մօտ 300 ծուխ Հատրութն ունի միայն վեցհարիւր օրավար հող։

/Էջ 69/

Մարդասիր. Ընկեր. նուէր . . . . . 120 րուբ. Մասնաւոր նուէրներից . . . . . 150 ,, Բարեկր. Մեսրոպ քահանայ Տէր-Ոսկան- եանի նուիրած 1000 րուբլւոյ տոկոս. . . . 40 ,, Ժամհարեան եղբայրներից նուէր. . . . 25 ,, ––––––––––––––––––––––––––––––––––––––––––––– Ընդ ամենն 1135 ր. Ելք. տարեկան ռոճիկ վարժապետի . . . . 450 րուբ. ,, ,, վարժուհւոյ . . . . 440 ,, բնակարանի վարձ . . . . . . 180 ,, ––––––––––––––––––––––––––––––––––––––––––––– Ընդ ամենն 1080 ր. Աւանումս կայ նաև մետաքս քաշելու գործարան, հեռագրատուն, արքունի զօրանոց, որի մէջ սովորաբար նստում է 1500 զինուորական––հեծելազօր կօզակ։ ԺԴ. ՈՐԴՆԱՇԱՏ. Գիւղս հիմնուած է Հատրութի արև- մտեան կողմում եղած սարի ստորոտում, բնակիչք տեղափո- խուած Միլ քաղաքից, հողն բէկական և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն. գովելի օդն, կլիման և ջուրն, եր- կար կեանք 110 տարի, եկեղեցին Սուրբ Հռիփսիմէ, քարու- կիր, քահանայ մի։ Ծուխ 50. ար. 195. իգ. 190։ ԺԵ. ԹՂԱՍԵՌ. Գիւղս խիստ մօտ է Որդնաշատին, բնա- կիչք տեղափոխուած են Միլ քազաքից, հողն արքունի, ամ- նայն ինչ նոյն ըստ Որդնաշատի, եկեղեցին Ամենափրկիչ 1), փայտաշէն, քահանայ մի։ Ձեռագիր աւետարան եկեղեցումս, պահուած անխնամ, չունի յիշատակարան, քանզի գողացած են և անյայտացրած։ Ծուխ 110. ար. 770. իգ. 390։ Անապատ. Գիւղիս արևմտեան կողմում կայ մի փոքր եկեղեցի՝ կառուցեալ մի բլրակի վերայ սոյն անուամբ, որ կանգուն է։ ԺԶ. ԿԱՐՄՐԱԳՈՒՃ. Գիւղս հիմնուած է Հատրութի հիւսիսային կողմի սարի ստորոտում մի խոր ձորի մէջ. բնակիչք ––––––––––––––––––––– 1) Գիւղիս նախկին բնակչաց եկեղեցին, որ շինուած է մի բլրակի վե- րայ գտնուում է գիւղիս և Կարմրագուճի մէջ, քարուկիր է և կոչւում է Հին-Թղասեռի եկեղեցի, որի մօտ է աւերակ գիւղատեղին և հանգստարանն։ 6 /Էջ 70/

կիսով չափ բնիկ և կիսով չափ տեղափոխուած Ղափանից. հողն արքունի, սակաւ և նուազ արդիւնաւէտ, օդն, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանք 80 տ. եկեղեցին Ամենա- փրկիչ, քարուկիր, երկարութիւնն 12 մետր 80 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 38 սնթիմ, քահանայ մի. Ծուխ 50. ար 240 իգ. 228։ ԺԷ. ՔՈՉԲԷԿ. Շէնս հիմնուած է նոյն սարի արևելեան կողմում, հարաւահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, մասամբ ջրարբի և հացատու, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն սննդարար, երկար կեանք 80––90 տարի, եկեղեցին Սուրբ Յարութիւն, քարուկիր, քհանան գալիս է Հատրութից։ Ծուխ 25. ար. 75. իգ. 60։ ԺԸ. ՄԵԼԻՔՋԱՆԼՈՒ. Հիմնուած է նոյն սարի հարաւա- հայեաց մի բլրի վերայ, բնակիչք գաղթած Ղարադաղից, հողն արքունի, տեղական բերքերն նոյն (չիք այգի, թթենի, բո- ժոժ և ոչխար), պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85––90 տ. եկեղեցին նորաշէն, քարուկիր, քահանան գալիս է Հադրութից. Ծուխ 32. ար. 155. իգ. 132։ Ժ Թ. ՊԼԵԹԱՆՑ (Պլըթան). Հիմնուած է նոյն սարին մի ձորի արևմտահայեաց լանջին վերայ. բնակիչք բնիկ, հողն արքունի, ունի նաև այգի, բոժոժ և պարտէզ, անվնաս օդն, կլիման և ջուրն. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, քահանան գալիս է Հատրութից։ Ծուխ 20. ար. 90. իգ. 70։ Ի. ԽԱՐՄԱՆՋՈՒՂ. Հիմնուած է նոյն սարի արևելահա- յեաց լանջի վերայ. բնակիչք գաղթած են Ղարադաղից. հողն արքունի, ամենայն ինչ նոյն (միայն չունի այգի, թթենի և բոժոժ). եկեղեցին Ծաղկավանք, քարուկիր, նորաշէն, քա- հանայ մի. Ծուխ 40. ար. 160. իգ. 150։ ԻԱ. ԱՂ-ԲՈՒԼԱՂ. Հիմնուած է միևնոյն սարի արևելեան կողմում, բնակիչք գաղթած են Ղարադաղից. հողն արքունի, անջրդի, սակաւ, բայց հացատու, ամենայն ինչ նոյն, եկեղե- ցին Սուրբ Աստուածածին, ձեղունն փայտաշէն, քահանան գալիս է Խարմանջուղից։ Ծուխ 32. ար. 122. իգ. 110։

/Էջ 71/

ԻԲ. ԸԽԵՑԻՔ. Հիմնուած է միևնոյն սարի արևելեան ստորոտում. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, սակայն հացատու, ամենայն ինչ միևնոյն են օդն, կլիման, ջուրն, եր- կար կեանքն, եկեղեցին և քահանան։ Ծուխ 20. ար. 65. իգ. 50։ ԻԳ. ԻՏԵԼԵՑԻՔ. Հիմնուած է նոյն սարի արևելեան ստո- րոտում. բնակիչք բնիկ, հողն արքունի, մասամբ ջրարբի, տե- ղական բերքերն նոյն (ունին այգի, թթենի, մետաքաթել), սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80. եկեղե- ցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, փոքր. քահանան գա- լիս է Հատրութից։ Ծուխ 60. ար. 265. իգ. 235։

ԿԱՒԱՔ.

Ուխտատեղիս գտնուում է այն սարի վերայ, որ ընկած է Ղուրու-չայի աջ կողմում գրեթէ, արևելքից արևմուտք՝ առանձնացած ամեն կողմերից։ Այս մի հին միջակ վանք է՝ շինուած չորս սիւների վերայ կոփածոյ քարով և կրացե- խով. բայց արևելքից արևմուտք ճաքած է վանքիս գագաթն։ նուց ունեցած է և ամուր շրջապարիսպ, միաբանից խու- ցեր և ուխտաւորաց սենեակներ. սակայն աւերակ են այժմ։ Սուրբ Հակովբայ մարմինն ամփոփուած է հարաւային փոքր խորանի մէջ։ Մեծ ուխտատեղի է, սպիտակ տապանաքարն սևացած է շատ մոմեր փակցնելուց։ «Յակովկայ և Իրաւա- փառայ» է վանքս ըստ պատմչին Աղուանից։ ԻԴ. ՀԻՒՔԻՒՐԱԹԱՂ. Հիմնուած է միևնոյն սարի հիւ- սիսային կողմում, բնակչաց մեծ մասն գաղթած Ղարադա- ղից, հողն բէկական, անջրդի, բայց այգևէտ. տեղական բեր- քերն նոյն. օդն և կլիման փոքր ինչ ծանր ամրան, երկար կեանք 75 տ. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Հատրութից։ Ծուխ 26. ար. 112. իգ. 114։ ԻԵ. ՈՂԵՐ. Հիմնուած միևնոյն սարի հիւսիսային կող- մում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ջրարբի և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն (միայն չ՛ունի այգի և բոժոժ(, ե- կեղեցին կիսատ, քահանան նոյն։ Ծուխ 15. ար. 75. իգ. 55։

/Էջ 72/

ԻԶ. ՋՐԱԿՈՅՍ. Հիմնուած է միևնոյն սարի հիւսիսահայեաց կողմում մի ձորի ձախ լանջի վերայ, բնակիչներից եօթն ծուխ բնիկ և մնացեալներն գաղթած Ղարադաղից. հողն բէ- կական, անջրդի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 90 տ. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, կառուցեալ չորս սիւների վերայ. երկարութիւնն 17 մ. 55 սանթ., լայնու- թիւնն 11 մետր 24 սանթիմ. «Յիշատակ է Սուրբ Իստեփա- նոյս (Ստեփաննոս) եկեղեցիս Ճարակոյսա ռամիկ ժողովրդեան թվ. ՌՃԽԷ.»։ Քահանան գալիս է Ծակուռուց։ Ծուխ 37. ար. 156. իգ. 153։ ԻԷ. ՄԱՄԱՏԱՁՈՐ. Հիմնուած նոյն սարի Հիւսիսային կողմում երկու ձորերի մէջ կախուած մի սեռի վերայ. բնակ- չաց կէս մասն բնիկ. իսկ մնացեալ կէսն գաղթած Ղարադա- ղից և եկած Դողից. հողն արքունի և անջրդի, տեղական բերքերն նոյն. օդն, կլիման և ջուրն գովելի. երկար կեանք 110 տ. եկեղեցին Սուրբ Մինաս, հնաշէն, կառուցեալ երկու կամարների վերայ. երկարութիւնն 14 մետր 70 սանթիմ, լայ- նութիւնն 7 մետր 95 սանթիմ. քահանան գալիս է Ծակու- ռուց։ Եկեղեցուս հիւսիսային կամարի վերայ. «Ես Ազարիա աբղա (աբեղայ) Դաւիթ Էրեց, որ շինող եկեղեցոյ շինեցի տէր»։ Նոյն կամարի միւս կողմում. «Խաչս Բաղդասարին է, իւր կողակցին… (եղծուած)»։ Դրան գլխին. «Թվ. ՌԾ.»։ Ծուխ 33. ար. 110. իգ. 117։ ԻԸ. ԾԱԿՈՒՌԻ 1) գիւղ. Հիմնուած է նոյն սարի հիւսի- սային կողմում, Վանէսայ սարի ստորոտում, մի ձորի երկու լանջերի վերայ. բնակչաց մի մասն բնիկ և միւս մասն գաղ- թած Ղարադաղից. հողն բէկական, սակաւ և անջրդի, վասն որոյ սակաւ այգիներն. տեղական բերքերն նոյն, նշանաւոր են տանձն և խնձորն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տ. եկեղեցին Ծաղկավանք, հոյակապ, կա- ռուցեալ երկու սիւների վերայ, քահանայ մի։ Դասից վերև ––––––––––––––––––––– 1) Մի քանի հայ գերդաստան կայ Պակաթաղում։

/Էջ 73/

ունեցած է կաթուղիկէ. բայց խոնարհած է։ Երևի թէ վանք եղած է այս, յետոյ փոխած են եկեղեցու, որի երկարութիւնն է 15 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 12 մետր։ Մի Խաչ- արձան քարի վերայ, որ կարծեմ հանգստարանից բերած են, փորագրուած է. «Թիւ ՌԽԷ.»։ Արձանագրութիւն դրան գլխին ճակատակալ քարի վերայ, «Ես Յակովբ վարդապետ՝ աշակերտ մեծին Եսաեա վարդապետին Կրճեանցոյ՝ ի գիւղաքաղաք գեղ- ջէն Թաղլարցի. յազգէն Թանկոց առաջնորդ կարգեալ է հայ- րապետէն Աղուանից տեառն Երեմիոյ մի քանի գիւղօրէից Ղու- զաց 1) , ոչ թողին բնակիլ ի հայրենի աթոռն մեր։ Այլ որն ելա և շրջեցա, և ոչ գտի առաւել քան զայս և հաճեցայ բնա- կիլ աստ և հրդել (հարթեալ) զՅնդուսար ի տեղի բնակութեան և սկիզբն արարեալ շինեցի եկեղեցիս ի կաթուղիկէն յիշատակ հոգոյ իմոյ և ծնողաց իմոց հօրն իմոյ Դալվաթի սորան և մօրն Մարիամին և դահեակ սնուցիչ երկու քոռն իմոյ Սառի, Յա- շաքին՝ ողորմութեան, աղաչեմ կենաց. շինեցաւ սուրբ եկեղե- ցիս ձեռամբ Յակովբ վարդապետին ի թվին ՌՃԼԱ.»։ Ծուխ 40. ար. 140. իգ. 128։ ԻԹ. ՀԿԱԿՈՒ ՇԷՆ (Հակակ) Հիմնուած է նոյն սարի հիւ- սիսային կողմի մի ձորում, բնակիչք բնիկ, հողն արքունի. տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն սննդարար. երկար կեանք 80–85. եկեղեցին սուրբ Աստուածածին, քա- րուկիր, փոքր, քահանայ մի։ Ծուխ 25. ար. 79. իգ. 72։ Լ. ԹԱՂՈՏ գիւղ. Հիմնուած է Դող աւանի հարաւային կողմում, Մոխրենիսի ձորից հոսող առուի աջ կողմի բարձրու- թեան վերայ. բնակիչք տեղափոխուած են Մեծ Սիւնեաց Դարաբաս գիւղից, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, բա- րեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Յովհաննէս, քարուկիր. քահանայ երեք։ Ծուխ 70. ար. 256. իգ. 219։ ԼԱ. ԴՈՂ ԱՒԱՆ. Հիմնուած է համանուն բերդասարի արևելահայեաց լանջին վերայ՝ ստորոտին մօտ. տեսարանն ––––––––––––––––––––– 1) Ղուզի նշանակում է՝ արեգդէմ չէ. իսկ այս տեղ նշանակում է սարիս հիւսիսահայեաց լանջերի վերայ եղած գիւղօրէից։

/Էջ 74/

գեղեցիկ, բնակիչք բնիկ, բայց մասամբ եկած Ղազանչուց, հեղն մէլիքական, պտղատու և արդիւնաւոր, տեղական բեր- քերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, հոյակապ, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 21 մետր 70 սանթիմ. լայնութիւնն 12 մետր 92 սանթիմ։ Եկեղեցիս ունի և կա- թուիկէ և երկու քահանայ։ Դրան ճակատակալ քարին վեժ րայ փորագրուած է. «Թվին ՌՃՁԵ. այս սուրբ Ոհանէս եկե- ղեցուս գլուխն նորոգեց Ղուկազ վարդապետի որդի Մէլիք-Ե- կանն. յիշատակ է հոգոյն իւրոյ, ով որ կարդայ մէկ բերան Աստուած ողորմի ասէ»։ Եկեղեցիս ունի քարեայ խաչկալ, որի հիւսիսային դրան վերայ փորագրուած է. «Որ ողորմի Քրիստոս Աստուած. յի– շատակ է խաչակալս պարոն Մէլիք Եկանիս և ծնողաց իմոց Մօսէս, Ղուկաս վարդապետին, մօրն իւր Շհօին և ծնողին իմ Մարիա- մին և եղբարն իմ Արամին և քոյրն իմ Խանում, կողակիցն Խա- նում աղին, որդի Արամին, Ըսայուն (Եսայուն) Պաղտամին, Օսէ- փին, Պաղրին, Առաքելին, Սափարին, Պաղումին, Վերտին, կողակիցն Գոզալին, դուստր Թավարին, Խանպաճին, Խաթուն Խաթայուն, և այլն եղելոց ողորմի ասէք, ամեն. թիւն ՌՃԷ.»։ Ծուխ 280. ար. 765. իգ. 695։

ԵԿԵՂԵՑՈՒՄՍ ԿԱՆ ՀԵՏԵՒՅԱԼ ՄԱՍՈՒՆՔՆԵՐՆ.

1) Կենաց փայտ արծաթեայ խաչի մէջ։ 2) Մի արծաթեայ խաչում, որի վերայ քանդակուած է. «Այս է մասունք և նշխարք սրբոյ Առաքելոյն Թօմայի և Յակովբայ զմահատ (՞) նահատակին. ես Շռութեցի Մարգարիտ ապաշխարողս ետու զայս նշխարքս քեզ ծերունի Սարգիս վար- դապետիդ յիշատակ հոգոյ իմոյ ի վայելումն յաւիտենական քո, թվ. ճ.»։ 3) Այլ արծաթեայ խաչում. «Յիշատակ է Մէլիք Եսայի (ու) որդի Սափարի բէկին, որ ետ Դողա կուսանաց Անապա- տին. սա է Յակովբ հայրապետին և Թէոդորոսի մասունք…»։

/Էջ 75/

4) Մասն սրբոյն Յակովբայ՝ նոյն տեսակ խաչում. «Ես Գրիգոր շինել տվի սուրբ խաչս յիշատակ ինձ առաջ անմա- հական է ՛ի Քրիստոս Աստուած հաւատաց է Սուրբ Ակովիկ, որ է Դիզակ 1)։ Հաթերքեցի ոսկերիչ Մուրատս շինեցի. թվ. ՌՂ. էր»։ 5) Մասն Բարսղի Կեսարացւոյն, մի արծաթեայ ոսկե- զօծ աջում. «Այս է աջն սրբոյն Բարսեղի հայրապետին Կեսա- րու, որ ես Սարգիս վարդապետս վերստին նորոգել տըվի յի- շատակ ինձ և ծնողաց իմոց Օհանին և Եղիսապետին ի դուռն Սուրբ Աստուածածին թվ. ՌՃԵ- ին. այժմոյս (Փրկչական) ՌՃԾԲ. ի գիւղն Կողպ»։

ԴՈՂ ԱՒԱՆԻՍ ՄԷԼԻՔՆԵՐԻ ԴԱՄԲԱՐԱՆՆ.

Եկողեցուս հարաւային կողմին պատկից շինուած է մի նեղ և երկար մատուռ իբրև դամբարան, որի մէջ ամփոփուած են բոլոր մէլիքներն և մէլիքազուններն։ «Այս է տապան Մէլիք Եկանի հայր Ղուլաս վարդապե- տի, ով կարդայ ողորմի ասէ. թվին ՌՃԿԴ.»։ «Այս է տապան քաջ իշխանին Եկան անուն մեծ Մէլիքին, Որ է որդի բարեպաշտին Ղուկաս անուն վարդապետին. Եղե սիրեցեալ ամենայնին Նատիր անուն թագաւորին։ Տիրապետեաց սայ իր երկրին Ի Աղուանից ի նահանգին Յոյժ պատուեցաւ Պարսից ազգէն Քան զիշխանս Հայոց երկրին… ՌՃՂԳ.»։ «Այս է տապան քաջ իշխանին Մէլիք Եկանի որդի պարոն Մէլիք Արամին, Որ շատ սիրական էր Նատիր Շահին Որ յառաջ վախճանեցաւ հայր սորին, Որ շափաղաթ ունէր Նատիր Շահին, ––––––––––––––––––––– 1) Դիզակ գաւառում։

/Էջ 76/

Որ է Բ. հաքիմ էլաւ Ե. մուհալին. Շահն ոզեց (ուզեց) Արամ տարաւ, ԶՌ (6000) թուման ջարմայ առաւ, Ուրախ սրտով յղի (ուղի) արաւ, Ողորմի թվ. ՌՃՂԴ. Որ փոխեցաւ առ Աստուած, Որ ընթեռնուք, մէկ բերան Աստուած ողորմի ասացէք». «Այս է տապան մեծին Մէլիք Եկանի որդի Մէլիք Եսա- յուն և էր սա իշխան կարգեալ Նատիր Շահէն. ԼԳ. ամ տիր- եաց երկրիս Դիզակու և արար բազում քաջութիւն և յաղթու- թիւն ընդ անօրէնսն, և էր ինքն պարթև յոյժ զօրաւոր քան զառաջինսն իւր և թել կենաց սորա կամաւ Աստուծոյ վաղ- ճանեցաւ թվ. ՌՄԼ. հոգտեմբերին բ.-ին գշ. որ ընթեռնուք, մէկ Հայր մեղայ ասացէք. ամէն»։ «Այս տապան լուսահոգի Մէլիք Արամի որդի Բաղր բէ- կին. թվ. ՌՄԼԸ. էր»։ Մելիք-Եկանի ապարանն գտնուում է աւանիս մէջ, որ բաղկացած է երկյարկ շինութիւնից, որ կառուցեալ է հա- մակ սրբատաշ քարով։ Հետևեալն քանդակուած է գետնայար- կի դրան գլխի ճակատակալ քարին և սեմերին վերայ. «Թիւն ՌՃԺԶ. յիշատակ է Թանապաս. այս է, որ ես Ղուկազ վարդապետի որդի, որ իմ անուն Մէլիք Եկան, առաջ խելխն (խալխն-ժողովուրդն) ջամ դեռին 1), ինձ կարգեցին քօխայ, յետ նորա որ օլքան 2) սալամաթ եղաւ։ Դեռ Աւշառ Սուլթան Հիւսէնիյ (ինի) տղայ Ղահթմիշ երեքն որ ՛ի յէն չա- փաղուլ 3) ողարկէ. որ պիրաւ ինձ. տու չե՞ս 4) Մէլիքութիւն տվաւ։ Այլ Օսմանլուն եկաւ առաւ ՛ի ձեռն Աւյնից (Աղուա- նից) որ ան էլ սա չափաղուլ ուղարկէ որ պերէն։ Ես թողեցի ոչ 5) Հայաստանաս 6) եսիր տալու… ի՜նչ տվաւ սօվ Լղար ա- ––––––––––––––––––––– 1) Գումարուեցան։ 2) Երկիրն խաղաղացաւ։ 3) Որ Ղահթմիշն երեք գունդ զօրք ասպատակ սփռէ։ 4) Պիրաւ – բերաւ. և ասաց – Դու չե՞ս Եկանն։ Երբ իմացաւ որ ես եմ, մելիքութիւն տուաւ. 5) Թողեցի ոչ – չ՛թողի։ 6) Հայաստանէս։ Աղուանից երկրի հայերիցն։

/Էջ 77/

ղին 7)։ Շահ Նայդիր զօրեղ թագաւոր եկաւ, զօրով առաւ օլ- քաս ՛ի ձեռէս Օսմանլուէնանայ (Օսմանցիներից), նոր աէս (այս) շափաղուլ կողարկէ, որ բերաւ ինձ այս եզմոհիլիս. ազկ քրիստից (ազգ քրիստոնէի՞ց) որ մէկն Թալիշ, մէկն Չմյպթ (Չա- րաբերդ), մէկն Խաչէն, մէկն Վարանդայ, մէկն Քոչէզ, մէկն Տուզաղ. այստունց 8) (սոցա) խանը պակլար պէկայ տեղ ար ինձ շափաղաթ արաւ։ Ով որ յեդով կարդէ այս գիր, էս իմա- նայ որ մեր որպիսութիւն այպէս իլաւ. մին ողորմեայ այսէ (ասէ), եղև. ամեն»։

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅ.

Աւանիս հարաւային կողմի հանգստարանում կայ մի քա- րուկիր եկեղեցի, որ շինուած է մեծ մեծ քարերով։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Թվ. ՌՃՂԶ. յիշատակ է սուրբ Ըստեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց Մէլիք Եկան և որդին Մէլիք Եսային, յիշատակ է հոգոյ»։ Դրանն սեմերի վերայ. «Ովանէս եպիսկոպոս, Մանուէլ եպիսկոպոս»։ Եկեղեցիս խիստ հին է, այն է առնուազն վեց- հարիւր տարուան շէնք է։

ԱՆԱՊԱՏ.

Հանգստարանիս վերևի ծայրում կայ մի այլ քարուկիր եկեղեցի ևս, կառուցեալ մի կամարի վերայ, որի ճակատի խա- չի վերայ փորագրուած է. «Խաչս Վարդան»։ Եկեղեցուս մէջ է Մէլիք-Բախտամի գերեզմանն, որ ծածկուած է հողով։ Եկե- ղեցուս մօտ նշմարուում են խուցերի և կացարաների բա- կեր և բեկորներ, որոց մասին պատմում են թէ կուսանոց եղած է անապատս։ Դող աւանս ունեցած է ամուր շրջապարիսպ, բայց այժմ այնպէս քանդած և քարերը տարած են, որ հազիւ է նշմա- րուում շրջապարսպի հետքերն ուրեք ուրեք։ Սակայն տա- ––––––––––––––––––––– 7) Սովն վտիտ աղային հարուած տուա՜ւ։ 8) Դիզակ գաւառս հաւաքուողների վերայ զիս իշխան կարգեց Շահն։

/Էջ 78/

կաւին ապրում են մարդիկ, որք հաճախ կանգուն տեսած են պարիսպը։ Գրչագիր Աստուածաշունչ. Աւանումս կայ մի ընտիր ձեռագիր աստուածաշունչ, ոի մէջ նախադրութիւններ կայ բոլոր գրոց համար առանձին առանձին հատուածներով։ Մի- այն ափսո՜ս որ անխնամ պահուած է, վասնորոյ շատ տեղե- րում իրարու փակած են մի քանի թերթեր, որոց հետ և յիշատա- կարանն։ Երկար թերթելուց վերջն հազիւ կարողացայ գտնել միայն. «Զստացող սուրբ գրոցս զՍիմէօն րաբունի զաշակերտ մեծին Գրիգորի և զանիմաստ ծրող սորին զՅովհաննէս եպիս- կոպոս Անւոյ, աղաչեմ զձեզ դասք լուսերամից, յիշման առնել զմեզ արժանի, զի և դուք յիշեալ լիջիք ՛ի բարիս բարերարին Աստուծոյ աւրհնելոյն յամենայն յաւիտեանս. ամէն»։ Աստուա- ծաշունչս, որ գտնուում է պ. Տէր-Սարգսեանցի մօտ. չունի թուական։ ԼԲ. ՄՈԽՐԵՆԻՍ գիւղ. Հիմնուած է Թաղոտ գիւղի արև- մտեան կողմում, ջրաձորի ձախ կողմի լանջի վերայ, դիրքն արևելահայեաց. բնակիչք բնիկ, հողն մելիքական, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն գերազանց, երկար կեանք 100. եկեղեցին սուրբ Սարգիս, քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 40 ար. 180. իգ. 170։ Օխտը դռնէ (Եօթն դուռ ունեցող) Ուխտատեղիս գտնուում է գիւղիցս վերև մի լեռնա- բլրակի վերայ։ Շինուած է եղել տորոնագոյն տաշած քարով, որ այժմ կիսաւեր դրութեան մէջ է։ ԼԳ. ՏՈՒՄԻ. Հիմնուած է գիւղս Մոխրենիսի արևմտեան կողմում Շնաքարի գետ կոչուած վտակի ձախ ափի բարձրու- թեան վերայ, դիրքն հարաւ-արևելահայեաց. բնակիչք բնիկ. հողն բէկական, լեռնային, անջրդի, բայց հացատու. տեղա- կան բերքերն նոյն (կայ նաև խոզ) 1), օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 85–95. եկեղեցին սուրբ Յով- ––––––––––––––––––––– 1) Գիւղս իւր անդերով և անտառներով պատկանում է մեծ. Մովսէս-բէկ Աթաբէկեանցին։

/Էջ 79/

հաննէս, քարուկիր, կամարակապ, առանձ սիւնի, քահանայ երկու։ Ծուխ 120. ար. 563. իգ. 470։

ԿԱՐՄԻՐ ԵԿԵՂԵՑԻ.

Գիւղիս հարաւային կողմում, ձորակի աջ կողմի սեռի վե- րայ, շինուած է հասարակ քարով։ Ամբողջապէս փլած է ե- կեղեցուս հարաւային պատն և թաղն կամարներով միասին։ Ունեցած է երկու դուռն հարաւային և արևմտեան կողմե- րից։ Երկարութիւնն 11 մետր, լայնութիւնն 6 մետր 45 սանթիմ։ Արտաքուստ արևմտեան լուսամտի գլխին փորա- գրուած է։ «՛Ի ՆԽԹ. թվ. և ի թագաւորութեանս տեառն Գագիկայ (Աղուանից) Որդոյ Մուսէի ես Ոսկի դուստր Մուսէի շինեցի տուն Աստուծոյ ՛ի փրկութիւն հոգո իմո և ծնողաց իմոց»։ Եկե- ղեցիս հանգստարանի մէջ է. վաղեմի հանգստարանիս մէջ կան խիստ հին ամփոփեալներ, որոց տապանաքարերն անար- ձանագիր են ամենամեծ մասամբ։

ԹԱԳԱՒՈՐԻ ՊԱԼԱՏ.

Հանգստարանիցս փոքր ինչ վերև, մի առանձնացած սա- րահարթի վերայ կան քարուկիր շինութեանց բեկորներ։ Հետ- քերիցն յայտնի երևում է որ շրջապարսպով ամրափակուած է եղել սարահարթս։ Խեցեղէն խողովակների շարքերից նշմա- րուած է որ ջուր բերուած է ժամանակաւ սարահարթս։ Ժո- ղովուրդն աւանդաբար թագաւորի պալատ անունը յատկաց- րած է աւերակ հնութիւն կրող սարահարթիս։

ԹԱԳԱՒՈՐԻ ԳԵՐԵԶՄԱՆ 1).

Պալատատեղուցս դէպի հարաւ՝ փոքր ինչ հեռի՝ մի կո- նաձև բարձրացած բլրի մօտ կայ մի հին և առանձին այլ հանգստարան, որի մէջ երևում է մի մատրան աւերակ։ Աւե- րակիս հարաւային կողմին մօտ կայ մի տապանաքար, որ ու- ––––––––––––––––––––– 1) Ըստ մեր կարծեաց այս է գերեզման Աղուանից Ներսէհ իշխանի որ- դի Գագիկ իշխանին, որ էր հայ Աբու-Մուսաէի, որի մասին տես ծանօթ. 12։

/Էջ 80/

նի 2 մետր 3 սանթիմ երկարութիւն և 73 սանթիմ լայնու- թիւն և 5 գծով նախշեր, սակայն չունի արձանագրութիւն։ Ահա այս է որդւոց որդի աւանդաբար մատնանիշ արած թագաւորի գերեզմանն։

ԹԱԳԱՒՈՐԻ ԱՂԲԻՒՐ.

Պալատատեղու հիւսիսային ձորակում, որ կայ գիւղի և Կարմիր եկեղեցու միջև, կայ մի պատուական աղբիւր, որի վերայ վաղուց շինուած է եղել սրբատաշ քարով կառուցեալ գեղեցիկ շէնք։ Ահաւասիկ այս է Թագաւորի աղբիւրն։ Ցա- ւակի է, այո՛, խիստ ցաւալի որ գիւղացիքս յիմարաբար քան- դած և տարած են թէ Կարմիր եկեղեցու թէ Պալատի և պար- սպի և մատրանն և թէ՛ աղբիւրիս քարերը։

ԳԱՒԱՌԻՍ ՎԱՆՔԵՐՆ

ԳՏՉԱՅ ՎԱՆՔ.

Արդէն ծանօթացանք Հատրութի մօտի վանքին. այժմ ծանօթանանք Գտչայ վանուց, որ հիմնարկուած է մի գե- ղեցկատես և հիւսիսահայեաց սարահարթակի վերայ, Թաղլար աւանի հանդէպ, Ղուրու-չայ գետակի աջ կողմի բարձրու- թեան վերայ։ Շինուած է համակ սրբատաշ տորոնագոյն քա- րով (որի հանքն շատ հեռի չէ վանքիցս) խաչաձև, քառա- կուսի, չորս կամարներով, որոց վերայ բարձրացած է գեղեց- կաձև կաթուղիկէն, որի վերայ բուսած է մի ճապկի և մի խնձորի ծառ։ Վանքս ունի մի աւագ, չորս փոքր խորան, տասներեք լուսամուտ, մի դուռն, 10 մետր երկարութիւն և 7 մետր 50 սանթիմ լայնութիւն։ 1868-ի մեծ շարժով ար- տաքուստ թափուած է տաճարիս արևելեան հարաւային ան- կիւնի քարերն։ Վանքիս հիւսիսային որմի վերայ փորագրուած է. «Յանուն Հաւր և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ, ես Սարգիս և

/Էջ 81/

Վրդանէս եպիսկոպոսք հիմնարկեցաք զեկեղեցիս ի ՈՂ. (1241) թվիս. շատ աշխատութեամբ աւագ խորանն խփեցաւ և եղ-բայրս իմ Տէր Սարգիս ի Քրիստոս փոխեցաւ։ Ես տէր Վրդա- նէս կատարեցի բազում աշխատութեամբ և հալալ արդեամբք իմովք ՈՂԷ, թվիս ի դառն և ի նեղ ժամանակիս՝ որ ազգն նետողաց զբազում գաւառս աւերեաց և մնաց այլասեռից ա- թոռ ի վիճակ սրբոյն Գրիգորիսի, որ է հաստատեալ աջով և սուրբ նշանաւն և գաւազանաւն սրբով. վիճակեցաւ և սահմա- նով ի յԱղուանոյ գետոյ մինչև Երասխն, մինչ ի Աւազն Գա- տուհատի, Վակունիս Վաղազնագետով, ի Քարատնիս և Խոզա- նագետովն, Զառիստ իւր գետովն. Հաքարի Հազարագետովն, Քրտագետ իւր գետովն, իւր սահմանովն, Դիզակ, Բէլուկան իւր գետովն և հայրենիքն եկեղեցւոյս տուինք, Փարախն և Գո- տանոցն, Եկեղեցաձորն իւր սահմանովն. Ա. լուծ հոզ ի Տա- յիս. Ա. լուծ ի Դող ի Գաղս, Ա. ի Մոխրենիս. ով որ այս սահմանէս յետ առնէ կտթուղիկոս կամ իշխան կամ հայրապետ, երեք սուրբ՝ ժողովոյն նզոված եղիցի, յԱստուծոյ և յամենայն սրբոց անիծեալ, մասն և բաժին ընդ Յուդայի առցէ»։ Ներքուստ հարաւային փոքր խորանի ճակատին. «Ի թվին ՈՂԷ. ես Տէր Վրդանէս շինեցի զեկեղեցիս և զցրուեալ վիճակս, հաստատեցի և զհայրենիքս և արձանի գրե- ցի հանապազ ուրբաթն անյիշատակաց ժամն, և տարւոջն Ժ, ժամ ինձ և Ժ. ժամ Տէր Սարգսի։ Յինանցն Ա. ժամ Ուխտանէս եղբաւրն իմ, Ա. ժամ Մովսիսի իմ քվեր որդու, որ խափանէ մեր մեղացն տէր է առ Աստուած»։ Հիւսիսային փոքր խորանի ճակատին. «Ես Ջերգամ և որդի իմ Ղարաք միաբանեցաք սուրբ ուխտիս տէր Վրդանէս իւր կամաւ զժամատունն ինձ երետ և ես իմ հալալ արդիւնն ընծա բերի Սուրբ ատոռոյս (աթոռոյս)»։ Վանքս ունի և հնաշէն գաւիթ, որի գոյութիւնն խիստ հին է քան վանքինն։ Գաւթումս, որ կառուցեալ է մի կա- մարի վերայ, կայ երկու խաչարձան կանգնեցրած տաճարի դրան առաջ աջ ու ձախ կողմերում։

/Էջ 82/

Հարաւային կողմի գեղեցկաքանդակ խաչի վերայ «Թվին ՈՂԵ. Ես տէր Վրդանէս կանգնեցի զխաչս ի փըր- կութիւն հոգւոյ իմոյ»։ Հիւսիսային կողմի խաչարձանի վերայ «Յիշատակ է Սուրբ տաճարիս կաթուղիկէն Դողեցի Սար- գսի որդի Սայուն և իւր կողակից Հերիքնազին թվին ՌՃԿԶ.»։ Գաւթումս ամփոփուած են մի քանի եպիսկոպոսների և վարդապետների մամիններ, որոց վերայ կան տապանաքա- րեր։ Գաւթիս արևելեան հիւսիսային կողմին կից է մի աւելի հին եկեղեցի, որի դրան առաջ մի տապանաքարի վերայ փո- րագրուած է. «Այս է տապան տէր Սիմէօնի որդի Մեսրոբ վարդապետին թվին ՌՃՀԲ.։ Լուսահոգի Մէլիք Եկանն ձեռնադրել տվաւ եպիսկոպոս, կարգեց Կտիչոյ վանքին առաջնորդ։ Որ եկի հաս- տատեցի սուրբ աթոռս թվին ՌՃՂԶ. ով որ կարդայ, մէկ բե- րան ողորմի ասէ»։ Վանքս ունի մի քանի հնոտի սենեակներ և մի աշխար- հական պահապան։ Հետզհետէ քայքայուում է պատուական վանքս. գրեթէ ամբողջապէս յափշտակուած են վանքիս հո- ղերն....։

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

ՋԱԼԱԼԵԱՆ ՎԵԼԻՋԱՆ-ԻՇԽԱՆԻ ԲԵՐԴՆ կամ ՑՕՐԱԲԵՐԴ (10)

Մի բարձրագոյն սար է բերդատեղին (5019 ոտք), որ առանձնացած է ամեն կողմերից, երկարած արևմուտքից դէ- պի արևելք և արձանացած Վանք, Տագ, Ցոր և այլ գիւղօ- րէից մէջ։ Բարձր քերծեր են բերդիս հարաւային կողմերն, իսկ ամուր պատերով պարսպուած մնացեալ կողմերն։ Մակե- րևութի մեծ մասն հարթ է, տեսարանն զմյլելի և օդն դե- րազանց։ Երկու դռներ ունեցած է, մին արևելեան և միւսն արևմտեան կողմից։ Բայց այժմ տեղ տեղ քանդուած և թա- ձուած են պարսպի պատերն և դռներից անգամ։ Պարսպի

/Էջ 83/

հաստութեան չափն է մօտ 2 մետր. որ հիւսուած է անտաշ քարով և կրացեխով։ Ջուր չկայ բերդումս, բայց ուրեք ու- րեք երևում են անձրևի քանդած տեղերում մեծ մեծ և հաստ հաստ խեցեղէն խողովակներ. այս երևոյթն նշան է, որ ջուր բերուած է բերդս Շաղախ գիւղի և ուխտատեղու մօտից։ Հետզհետէ գտնում են բերդիցս մեծ-մեծ կարասներ, անօթ- ներ և ուրիշ գործիքներ, և քարուկիր շինուած հորեր։

ՎՆԷՍԱՅ ՂԱԼԱ (ՅՈՎՀԱՆՆԷՍԻ ԲԵՐԴ). (11)

Հիմնուած է Հիւքիւրաթաղից վերև եղած մի բոլորշի բարձրացած սարի գագաթին վերայ 1) (500 ոտք) Անդնդա- խոր ձորեր են ամրոցիս արևմտեան, հիւսիսային, արևելեան և հարաւային կողմերն. միայն մի սեռով կցուած է հոմա- նուն Վանէսայ սարին։ Ամրոցս ունի քարուկիր շրջապարիսպ, որ բոլորուած է գագթի դիրքի ձևով, երկու բարձր և ա- մուր բուրգ և մի դուռն։ Բայց տեղ տեղ քանդուած են պա- տերն և դուռնն, կանգուն մնում են միայն բուրգերն։ Պա- րսպի ամենաբարձր մասն երկու աշտարակների կողմն է։ Հարթ և հաւասար է ամրոցիս մակերևոյթն, որ համարեա՛ թէ հա- րիւր քառակուսի մետր է և ունի ուշագրաւ տեսարան և վեհ դիրք։ Ամրոցիս յատակն լի է բնակարանների քարուկիր բա- կերով. իսկ վերնամասում շինուած է իբրև միջնաբերդ մի փոքրիկ դղեակ, որի մէջ է քարուկիր շինուած մի ընդարձակ ջրաւազան, որի մէջ տակաւին կայ ջուր, բայց անմաքուր։ Աւանդաբար ասում են, որ սորա ջուրն խողովակներով բե- րուած է եղել բերդիս հարաւային կողմում եղած աղբիւր- ների ջրերից, որք կան ճանապարհի վերայ։

ԴՈՂ ԲԵՐԴ (4892 բարձ.) (12).

Բերդասարս, որ բոլորովին առանձնացած է իւր շրջա- պատից, հսկայաբար արձանացած է Թաղլար, Դող, Մոխրե- ––––––––––––––––––––– 1) Բերդասարս ճիւղաւորուած է Դիզափայտ լեռնաշղթայից և ձգուած հարաւային արևմուտքից դէպի արևելք և վերջացած դաշտաբերա- նում։ Բերդս կոչուում է Աւան-Իւզբաշու բերդ։

/Էջ 84/

նիս և Տումի գիւղօրէից մէջ։ Վիմահերձ, ապառաժ և բարձր քերծեր են բերդիս հիւսիսային, արևմտեան և հարաւային կողմերն, իսկ անտառապատ և քարակոյտ արևելեան կողմն։ Գագաթի բաց տեղն պարսպուած է վերևից վիմահերձից վի- մահերձ, իսկ վարից ձորուած է ահագին խրամ. վերջապէս ունի խիստ նշանաւոր, բայց անբացատրելի ամրութիւն։ Գա- գաթի վերայ եղած է հարիւրքառասնի չափ բնակարան, ո- րոց պատերն այժմ դեռ մնում են կիսաւեր։ Բնակարաններիս վերի կողմում որևմտեան վիմահերձի գլխին է անտաշ քարով շինուած եկեղեցիս, որ քարուկիր է և ամբողջապէս կանգուն, սակայն բաւականին հնաշէն։ Եկե- ղեցիս ունի երկու դուռն արևմտեան և հարաւային կողմե- րից, երկու լուսամուտ արևմտեան և արևելեան կողմերից և 9 մետր 3 սանթիմ երկարութիւն և 6 մետր լայնութիւն։ Մի փոքր տեղ վնասուած է հիւսիսային կողմից։ Տաճարումս կան սպիտակ շերտաքարից շինուած հինգ քարեայ փոքր խա- չեր, որոց վերայ քանդակուած է. «Խաչս Նազազին». «Խաչս Մրհապետին». «Խաչս Շահումին». «Խաչս ղազարայ». «Խաչս Եզուայ»։ Արտաքուստ հարաւային դրան արևելեան սեմի վերայ քանդակուած է Սուրբ Աստուածածնայ պատկերն, որ գրկած է մանկացեալ Յիսուս Քրիստոսը և մի աղերսարկու վեղարա- ւոր վարդապետի պատկերն, իսկ արևմտեան սեմի վերայ՝ եր- կու աղօթաւոր վարդապետի պատկերներն և մի խաչ։ Ափ- սո՜ս, որ թուական չունի եկեղեցիս. սակայն բաւական հին են թէ տաճարիս շինութիւնն և թէ խաչերի ձևերն և տա- ռերն։ Եկեղեցուս 1) արևելեան կողմում մի քանի քայլ հեռի կայ մի վարդապետի գերեզման, որի տապանաքարի վերայ փորուած է երկգլխի, օձաձև գաւազան և մի ձեռաց թաթ. որ բռնած է գաւազանը, և այս արձանագրութիւնն, «թվին ՉԶ. (1257) այս է տապան Մովսէս վարդապետին ...........»։ ––––––––––––––––––––– 1) Սպիտակ են եկեղեցուս քարերն և բոլորովին նման Յակովբայ տա- ճարի քարին, երևի թէ քարերս բերուած են Կաւաքայ սարի հանքից։

/Էջ 85/

Օրն տարաժամեայ լինելու պատճառաւ հազիւ կարողացանք կարդալ այսչափ, մնացեալը չ՛ժամանեցինք ընթեռնուլ։ Կեօլեր. Եկեղեցուս հարաւային կողմում կայ չորս կա- լաչափ մեծութեամբ մի լճակ, որ միշտ լի է անձրևաջրով և ձիւնաջրով։ Թուի թէ պատերազմների ժամանակ պաշարեալ- ներն կառավարուած են ջրովս։

ԴԻԶԱՓԱՅՏԻ ԲԵՐԴ (5994)

Բերդասարս իբրև լեռնաբազուկ Դիզափայտի արևմտեան կողմից կախուած է Տումի գիւղի վերայ և առանձնացած ա- մեն կողմերից։ Պարսպուած է սարիս հարաւային և արևե- լեան կողմերն և կասկածաւոր նեղուցներն ու կիրճերն, ուր եղած են։ Մուտքն արևմտեան կողմիցն է և պարիսպն չու- նի բուրգեր։ Պարսպիս ներսում կան բնակութեանց բակեր, թէ և հարթ չէ բերդիս անտառապատ մակերևոյթն։ Ջուր չկայ և այս ամրոցում, վասն որոյ շինուած են յատկապէս հարաւային կողմում հորեր և ամաններով ջուր բերած բեր- դիս սրևմտեան ստորոտում եղած Թաղալ անուն պատուա- կան աղբիւրիցն։ Հարկ է յայտնել որ բերդս չունի Դողայ բեր- դի բոլորովին ապահով ամրութիւնը։ Ամրոցիցս շատ հեռի չէ Դիզափայտի հին վանքի տեղն, ուր շինած են այ-մ մի մատուռ (13)։ Ամրոցիս հիւսիսային կողմում քերծի գլխին՝ ծառերի տակ կայ մի աւերակ մատուռ Օխտը-դռնէ-խութ ա- նուն, որ տարբեր է և այլ նախորդ յիշուածից։

ԺԲ. ՎԱՐԱՆԴԱՅ ԳԱՒԱՌ.

Գաւառիս սահմաններն են Ղուրու-չայ և Գարգար գե- տակներն, դաշտաբերանն, Քիրս և Դիզափայտ լեռնաշղթա- ների գագաթնագիծն։ Ինչպէս Դիզակ, նոյնպէս և Վարան- դայ գաւառիս ջուրն պակաս է. սակայն հարուստ է հացով և հայ բնակիչներով։ Ա. ԹԱՂԼԱՐ ԱՒԱՆ. Հիմնուած է այն սարի հարաւա- հայեաց լանջի վերայ, որ իբր լեռնաբազուկ սկսուած է Փոքր-Քիրս սարից և երկարած մինչև Դրախտիկ։ Բնակիչք տեղա- 7

/Էջ 86/

փոխուած են այստեղ Հին-Թաղլարից, հողն արքունի, լեռնա- յին, ամենամեծ մասամբ աւազուտ, խիստ սակաւ և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն՝ ցորեն, գարի, կորեկ, գար- նանի, հաճար, գարնագարի, սորեկ, կտաւհատ, բողկ, գա- զար, սոխ, սխտոր, լուբիա, բակլա, խաշխաշ, թութ, տանձ, խնձոր, գինձ (համեմ), կուտեմ, անանուխ, թարխուն, սու- սամբար, և այլն։ Օդն, կլիման և ջուրն պատուական, տեսա- րանն գեղեցիկ, երկար կեանք 100. եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, թաղակապ երկու կամարների վերայ առանց միջ նասիւների. երկարութիւնն 19 մետր. 45 սանթիմ։ Եկեղե- ցին շինուած է աւանիս հասարակութեան ծախքով. երկու նոր լուսամուտներ բացուած են հարաւային կողմից։ «Այս է լուսամուտներս յիշատակ է որդոց Շահնազար պապալեանցին 1892»։ Քահանայ չորս։ Ծուխ 450. արակ. 1400, իգ. 1070։ Եկեղեցումս կայ մի ձեռագիր աւետարան միջակ դիրքով, գրուած մագաղաթի վերայ, պատկերազարդ, բայց անճաշակ և անարուեստ։ Յիշատակարանից։ «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Որոտեան ի գիւղս, որ կոչի Լոր. ընդ հովանեաւ սուրբ Գէորգեայ զորա- վարի ի հայրապետութեան սուրբ Էջմիածնի և փոխանորդ սուրբ լուսաւորչին Հայոց տեառն Յակովբ սրբազան Կաթու- ղիկոսի, և մերոյ Ստաթէի սուրբ աթոռոյս Յովհաննէս քաջ րա- բունապետի և Նետողաց Տաճկաց Շահ Սէլիմանի ի թուաբե- րութեանս Հայոց ՌՃԻԲ. ամի։ Գրեցաւ Աստուածախօս սուրբ տառս սուտանուն Արիստակէս սարկաւագի…։ Արդ ստացող սուրբ աւետարանիս… բարեմիտ քահանայն տէր Վրդանէս, որ է սա երկրէն Կաքաւաբերդու ի գեղջէն Մահրաւու…»։ Յետոյ գրուած է. «Յիշեսջիք վերստին ստացող… աւետա- րանս Թաղլարեցի Պազունց Պօղոսի որդի.. պարոն Աբրա- համն. տեսեալ այլազգաց ձեռն, հալա արդեանց իւրոց ետ և էառ և ետ ի դուռն Տեղու (մեծ-գիւղ Մեծ-Սիւնիքում) սուրբ Գէորգ եկեղեցուն իւր և ծնողաց…»։ Հուսկ հետոյ գրած է վերջին ստացող և եկեղեցուս նուիրողն. «Յիշատակ է զսուրբ

/Էջ 87/

աւետարանս և ետու սրբոյն Ամենափրկչի եկեղեցւոյն՝ ծնողացն իմոց Պօղոսին Բաղդասարեան Թաղլարեցի, և մօրն իմոյ Խա- թունին, աբրահամ Պօղոսեան»։ Սուրբ Սահակեան տղայոց միդասեան ուսումնարան. ուր կայ 50 աշակերտ. թոշակատու 38, ձրիավարժ՝ 15, տարե- կան ռոճիկ վարժապետաց 315 րուբլի։ Մար-Խաթուն (Մայր-Խաթուն) 4199 ոտք բարձ. Հին գիւղատեղի, հանգստարան և մատուռ, որք գտնու- ում են Շեխեր գիւի հարաւային կողմի բարձրութեան վե- րայ։ Մատրանս շինութեան թուականն է. «Թվ. ՌԾԲ.»։ Ծծախաչ (Շմանէք). Երկու ահագին քարայրներ են, որք կան Թաղլարից վար, Ղուրու-չայի ձախ եզերքին մօտ Ծծախաչ անուն։ Վարի քա- րայրից կաթկաթում է ջուր։ Իշխանի գիւղատեղի (Ըշխնեցէք). Գտնուում է Թաղլարի հարաւային հանդէպ, նոյն Ղու- րու չայ գետակի աջ կողմի լանջի վերայ, ուր կայ նաև հան- գստարան։ Իգակուց կամ Հայկազն գիւղատեղի. Այս անուն աւերակ գիւղ, հանգստարան և մատուռ կայ բուն Ղուրու չայ գետակի (միջի վտակի) ձախ կողմի լանջի վերայ, Տումի գիւղի արևմտեան կողմում։ Սակայ այժմ այս տեղն պատկանում է Տումու հողերին։ Հանգած-եղցէ (եկեղեցի). Թաղլարի արևմտեան կողմում ոչ այնքան հեռի կայ գիւղատեղի, հանգստարան և աւերակ եկեղեցի։ Բ. ԱԶՈԽ գիւղ. Հիմնուած է նոյն սարի հարաւ-արևե- լեան ստորոտում, մի ձորի հովտում. բնակիչք ամենամեծ մասամբ գաղթած են Ղարադաղից, իսկ մնացեալք բնիկ. հողն բէկական, սակաւ, բայց միջակ արդիւնաբեր. տեղական բեր- քերն նոյն, օդն և կլիման ամրան տօթագին, ջուրն պա- տուական, երկար կեանք 75–80. եկեղեցին սուրբ Աստուա- ծածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ, եր-

/Էջ 88/

կարութիւնն 14 մետր 70 սանթիմ. լայնութիւնն 8 մետր 17 սանթիմ, քահանայ մի։ Եկեղեցումս կայ մի ձեռագիր ա- ւետարան միջակ դիրքով, առանց պատկերի, գրուած մանր գրերով թղթի վերայ, ոչ այնքան գեղեցիկ. չունի յիշատա- կարան, միայն յայտնի է որ գրած է Սարգիս անուն ծերա- ցեալ ոմն քահանայ։ Ծուխ 140. ար. 427. իգ. 380։

ՈՐՎԱՆ ՔԱՐԱՅՐ

Գիւղիս արևելեան կողմում, ձորակի ձախ կողմի բարձ- րութեան վերայ կայ մի խիստ խոր, խաւարամած և միան- գամայն ահարկու քարայր, որի մէջ կայ մի կնոջ արձան, որ գրկած է մի մանուկ։ Արձանս կոփուած է քարից, կնոջ զգես- տի տարազն և գլխի շինութեան ձևն ներկայացնում են Ար- ցախի կանանց հագուստների և փաթաթոցներով շինած գլուխ- ների տիպը։ Երկիւղալի է առանց զէնքի և լուսի միայնակ ներս մտնելն. հարկ է զգուշանալ։ Գ. ՆՈՐ-ԴՐԱԽՏԻԿ գիւղ 1). Հիմնուած է նոյն սարի ծայ- րում. մի արևելահայեաց լանջի վերայ, դիրքն վեհապանծ, տեսարանն զմայլելի. բնակիչք բնիկ, տեղական բերքերն նոյն, հողն բէկական, անջրդի և կարի սակաւ արդիւնաւէտ. գե- րազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 60–65 տա- րի 2). եկեղեցին սուրբ Գրիգոր Նարեկացի. քարուկիր, շի- նուած ՌՂԴ. թուին Հայոց մի բարձրահայեաց բլրի վերայ, որի հարթակն լի է ծերունի ծառերով և հանգիստներով. քա- հանայ մի։ Ծուխ 47, ար. 136, իգ. 116։ Կախան. Հին- Դրախտիկից հիւսիս մի բարձր բլրի գագա- թին վերայ կայ մի ուխտատեղի Կախան անուն։ Երևում է որ աւերակ է այս մի հին, փոքր վանուց, որ զարդարուած ––––––––––––––––––––– 1) Հին- Դրախտիկն իւր քարուկիր եկեղեցիով մնում է նորից վար՝ կա- լերի մէջ։ 2) Զարմանալու է ընթրցողն օդի, կլիմայի և ջրի գերազանց լի- նելը համեմատելով բնակչաց կեանքի կարճութեան հետ, պատճարն այն է, որ սոցա հունձն և կալերն ընկած են Պիան գաւառի դաշտի վերայ ամրան տօթակէզ միջոցին գործում են դաշտումս։

/Էջ 89/

է զառամեալ ծառոց փառաւոր հովանիներով, որոց՝ ոչ ոք չէ համարձակում կացին զարկել։ Դ. ՇԵԽԵՐ շէն. Հիմնուած է նոյն սարի հիւսիսային կողմում, դիրքն հիւսիսահայեաց. բնակիչք տեղափոխուած են Թաղլարից և Աւետարանոց աւանից, հողն բէկական և արդիւնաւոր, տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլի- ման և ջուրն, երկար կեանք 80. եկեղեցի սուրբ Վարդան, քարուկիր և փոքր. քահանան գալիս է նոր-Դրախտիկից։ Ծուպ 65 (բէկեր են 42 ծուխն), ար. 240, իգ. 114։ Ե, ՆԵՐՔԻՆ-ԹԱՂԱՎԱՐԴ. Հիմնուած է նոյն սարի հիւսի- սային կողմում, Քեօնդալան գետակի աջ կողմի բարձրութեան վերայ, գիւղի դիրքն արևելահայեաց լանջ. բնակիչք բնիկ. հողն բէկական, անջրդի, բարեբեր, տեղական բերքերն նոյն (կայ այգի և թթենի), օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, կառու- ցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 70 սանթիմ, լայնութիւնն 9 մետր։ Դրան ճակատակալ քարի վե- րայ. «Շինեցաւ եկեղեցիս յանուն Սրբոյ Աստուածածնին ար- դեամբ և ծախիւք ազնիւ Բէրամ աղայի արդւոյ պօլկովնիկ Մէ- լիք Ջիւմշիտեան Շահնազարեանց ի յիշատակ կենդանեաց և հա- մայն ննջեցելոց իւրեանց ի Քրիստոս 1840 թվ. ՌՄԺԷ. 1)» Քահանայ երեք։ Ծուխ 170. ար. 590. իգ. 550։ Այստեղ կայ Սուրբ Մեսրոպեան տղայոց միդասեան ու- սումնարան. աշակերտ 40, թոշակատու 33, ձրիավարժ 7. ուսուցչաց միամեայ ռոճիկ 300 րուբ.։ Հին-Ներքին-Թաղավարդ, որ նորից 1/7 մղոն ներքև է։ Վնասուած եկեղեցին, որ կառուցեալ է երեք կամարների վե- րայ. դրան գլխին մի քարի վերայ. «Ես անարժան Գրիգորս շինեցի Թաղվարդու եկեղեցին առաջնորդութիւն Տաւութին որդին, Նոր Պապասին Ամիրպեկին, այնպէս սէրուն էր, որ գի- շերն քուն չկէ»։ ––––––––––––––––––––– 1) Սխալ է ՌՄԺԷ. թիւն, քանզի Փրկչական 1840 թուականն հաւասար է Հայոց ՌՄՁԹ.–ին։

/Էջ 90/

Բրդահոնջին (Բերդաունչին) եղցի Քեօնդալանի աջ կողմում, Շեխեր տանող ճանապարհի գլխին բարձր սարահարթի վերայ կայ մի հին եկեղեցի, որի դուռն աւերուած է և շինութիւնն տեղ տեղ խախտուած։ Հիւսիսային որմի մէջ խաչքարի վերայ. «Խաչս Շահումին»։ Եկեղեցուս արևմտեան կողմում, քարընկէց հեռաւորութեան վերայ կայ քարուկիր հին շինութիւն, որ նման է սենեակն- ների։ Մեզ թուում է թէ վանք եղած է այս. քանզի եթէ եկեղեցի եղած լինէր, անշուշտ կունենար գիւղատեղու աւե- րակ և հանգստարան. բայց չունի ո՛չ այս և ո՛չ այն։ Զ. ՎԵՐԻՆ-ԹԱՂԱԱՐԴ. Հիմնուած է միևնոյն սարի հիւսիսային կողմում, նոյն ուղղութեամբ փոքր ինչ հեռի դէպի արևմուտք. գիւղի դիրքն արևելահայեաց. բնակիչք տեղափոխուած են Մեծ-Սիւնեաց Խնձորեսկ, Տեղ և Տաթև գիւղերից. հողն բէկական, անջրդի, պակաս, սակայն հացա- տու, նշանաւոր է ցորենն և գարին, պատուական օդն, կլի- ման և ջուրն և դուրալի տեսարանն. երկար կեանք 105. եկեղեցին նորաշէն ժողովրդեան ծախքով, քարուկիր և տա- կաւին առանց օծուելու, երկարութիւնն 18 մետր 35 սան- թիմ, լայնութիւնն 9 մետր 65 սանթիմ, քահանայ մի։ Ծուխ 137. ար. 497. իգ, 398։

ՋՈՒԽՏ-ՊՌԸՒԱԾԱՌ (Զոյգ պառաւածառ).

Գիւղիս հարաւային կողմում, միևնոյն լեռնաբազկի վե- րայ (որ ձգուած է Փոքր-Քիրս 1 սարից մինչև Դրախտիկ) բարձրացած է ձուաձև մի բլրակ, որի վերայ ցաղ ժամանա- կից շինուած է մի վանք անտաշ քարով։ Շինութիւնս ունի նեղ և երկար ձև, որ կիսաւեր է արդէն, քանզի բաղկացած է վանքից և գաւթից։ Փոքր վանքիս խորանի մէջ մի խաչ քարի վերայ. Սուրբ Յովհաննէս. Սուրբ Ովհաննէս.....»։ Այլ քարի վերայ. «Յիսուս Քրիստոս Աստուած. Ուսէփ էրեց»։ Այլ քարի վերայ ևս. «Հոգևոր հարք և եղբարք. զՍողոմոն երայց ––––––––––––––––––––– 1) Մեծ-Քիրսն ունի 7340 ոտ. Փոքր-Քիրսն՝ 4009։

/Էջ 91/

(երէց). կանգնող խաչիս յաղաւթս յիշեսջիք, աղաչեմ ամէն»։ Կրկին այլ խաչքարի վերայ. «Յիսուս Քրիստոս, Հայոց թվ. ՈՀԷ. ես Ալի որդի Զենովբին եկի ՛ի Պարսից, շինեցի զսուրբ եկեղեցիս Աստուծոյ, փրկութիւն հոգոյ իմոյ, որք երկրպագէք, զիս յաղաւթս յիշեսջիք և Աստուած զձեզ յիշեսցէ»։ Այլ ջար- դուած քարի վերայ խոնչայի մի երեսին. «Սուրբ Պաւղոս. յամս աստուածապատիւ և հոգևոր տեառն Յովհաննիսի Ամարասա եպիսկոպոսին և պետութեան տեառն Գագիկա 1) Աղուանից իշխանաց իշխանի ես հայր Կիրակոս առաջնորդ սուրբ ուխտիս, եղբաւրորդի Կոկոնա». Խոնչայի միւս կէս երեսին վերայ. «Սուրբ Պետրոս. կանգնեցի զխաչս ՛ի փրկութիւն հոգո իմո և ծնողաց իմոց. Արդ որք երկրպագէք սուրբ նշանիս, զիս յաղաւթս յի- շեցէք և Աստուած զձեզ յիշեսցէ. ՆԽԶ. էր»։ Բայց թէ ի՞նչ ե- կած վանքիս անունն՝ Ս. Յովհաննէ՞ս, Պօղոս Պետրոս՝ չգիտենք։ Հարկ է յայտնել, որ բարեպաշտ գիւղական ոմն դուրս թափած է աւերակիս փլուածքը և մաքրած գաւիթը և փոքր տաճարի յատակը, որպէս զի նորոգէ ի հիմանէ։ Ուխտատեղի է աւերակս, որն ժամանակաւ ունեցած է շրջապարիսպ, որի հետքերն երևում են ակներև։ Այժմ գրեթէ բլուրս ծած- կուած է մեծ մեծ ծառերով։ Բլրիս բարձր. մօտ 3600 ոտք։ Ջոխտակի եղցի Միմեանց կից շինուած են երկու եկեղեցիներ, որք նոյն- պէս կիսաւեր են։ Հազիւ թէ քարընկէց հեռի են երկու ա- ւերակ եկեղեցիներս վանքի աւերակիցն։ Մենք կարծում ենք թէ այս երկու կիսաւեր շինութիւններն ւս վանք եղած լի- նին. քանզի ո՛չ մօտ գիւղատեղի կայ և ո՛չ հանգստարան։ Գեօգ ուխտատեղի Մի մատրան աւերակ է, որ գտնուում է Վերի և Ներ- քի Թաղավարդների միջև։ Մատրանս շուրջն հանգստարան է։ Ուխտի օրն է ամեն Համբարձման տօնն։ Ի. ՄՈՇ-ԽՄՀԱՏ գիւղ. Հիմնուած է Վերին-Թաղվարդի արևմտեան կողմում մի խոր ձորի աջ լանջի վերայ, որի հիւ- ––––––––––––––––––––– 1) Գագիկ իշխանաց իշխանս է, երևի թէ, որ թագաւոր է անուանում սորա թոռն Ոսկին դուստրն Աբու-Մուսէի, որպէս տեսանք կարմիր-եկեղե- ցու արձանագրութեանց մէջ։

/Էջ 92/

սիսային կողմի ձորով հոսում է Քեօնդալանի օժանդակն։ Բնակիչք բնիկ. հողն բէկական և միջակ արդիւնաւէտ. տե- ղական բերքերն նոյն (չկայ այգի և թթենի) պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր. քահանան գալիս է Ղևոնդեանց անապատիցն։ Ծուխ 50, ար. 155, իգ. 120։

ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ԱՆԱՊԱՏ (3220 ոտք).

Հիմնուած է մի բարձր սարի գագաթին վերայ, որ ձուա- ձև արձանացած է Աւետարանոց աւանի, Սարգսաշէնի, Վե- րին-Թաղավարդի և Մոշ-Խմհատի կեդրոնում։ Փոքր մատուռ է անապատս՝ կառուցեալ անտաշ քարով յանուն Ղևոնդեանց առանց կամարի։ Արևմտեան կողմին կից է մի գաւիթ, նոյն- պէս նեղ դիրքով, որպիսին էր Ջոխտ-Պռըւածառի աւերակ անապատն։ Գաւիթ և անապատ միասին չափելով երկարու- թիւն 13 մետր 40 սանթիմ, լայնութիւն 5 մետր 10 սան- թիմ։ Անապատիս դրան հիւսիային սեմին վերայ. «Թվ. ՌԷՃ.» (թիւ Փրկչ.)։ Գաւթի դրան նոյն կողմի սեմի վերայ. «ՌՄԻԷ. –ին, յիշատակ է գաւիթս. Զաքարիա, Յովսէփ և Մելքոն վարդապետացն»։ Անապատումս կան հետևեալ մասունքներն. 1) Մասն Թադէոսի առաքելոյն մի արծաթեայ փոքրիկ և տափակ խաչում, որ ունի սոյն արձանագրութիւնը. «Յիշա- տակ է. մասունքս է Թադէոս առաքել, որ եդ Մուսաէլ»։ 2) Մասն Յովհաննու Մկրտչի զետեղուած մի արծա- թեայ փոքր խաչում, որի վերայ քանդակուած է. «Յիշատակ է սուրբ խաչս, մասունք Յովհաննու Կարայբետին, Չախմախ- սազ––Պետրոսի որդի Արզըմանին և իւր կողակից Անուն ՌՄԿԶ.»։ 3) Մի արծաթեայ մեծ խաչում. «Սուրբ Յովհաննէս Մկրտչի մասունքն է այս»։ 4) Մի արծաթեայ միջակ խաչ. «Սուրբ նշանս յիշատակ է սուրբ Ղևոնդիա անապատին Յարութիւն հապեղին (աբեղային) թվ. ՌՄԼԹ.»։

/Էջ 93/

5) Մասունք Ղևոնդեանց մի արծաթ միջակ խաչում. «ընծայեցաւ սուրբ խաչս Ղևոնդեայ հայրապետին Մարքարիտ Մէլիք Ջիւմշիւդեանց 1876 ամի»։ Արտաքուստ վանուցս հարաւային կողմում ամփոփուած են մի քանի վարդապետաց մարմիններն, որոց մէջ է և հե- տևեալն. «Աստանօր հանգչի մարմին Յակվբայ սուրբ վարդապետի որդւոյ Թովմասայ Աւան Լալաեան յազգէն Իւղբզեանց յաւե- տարանոց գեղջէն, Վարանդայ սրբակրօն ճգնաւորական արար իւր կենաց զբարւոք վախճան 33 ամաց 1845 Նոյեմ. 25-ին»։ Պարսպուած է անապատիս շուրջն, արևմտեան և հա- րաւային կողմում, պասպի ներսում շինուած են մի քանի սենեակներ, որք կիսաւեր են այժմ մեծ մասամբ։ Անապատս ունի վարելահեղ, անտառ, պարտէզ, ընկուզ, տանձ, խնձոր, շագանակ, զկեռ և սալոր։ Ապաստան է մի քահանայի։ Ը. ՍԱՐԳՍԱՇԷՆ ԳԻՒՂ. հիմնարկուած է Քեօնդալան գետակի աջ կողմում. բնակիչք բնիկ, հողն բէկական, ան- ջրդի, բայց բազմարդիւն. տեղական բերքերն նոյն, օդն, կլի- ման և ջուրն անվնաս, երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, սակայն անշուք. քահանայ մի։ Ծուխ 90, ար. 325, իգ. 254։ Թ. ՂԱՐԱ-ԲՈՒԼԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է Քեօնդալան գետակի ձորի ձախ կողմում, Սև աղբիւր (Ղարա-բուլաղ) յոր- դառատ աղբիւրի մօտ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տե- ղական բերքերն նոյն (գոյ թթենի), օդն, կլիման ծանր ամ- րան, ջուրն ո՛չ գովելի. երկար կեանք 85–80. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, բայց վտանգուած. քահա- նայ երկու։ Ծուխ 35. ար. 162. իգ. 135.

ՂԱՐԱԼԻ ԱՒԵՐԱԿ

Այստեղ կայ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցու ա- ւերակ։ Ժ. ԱԼԱՄԱՆՑ ԳՈՄԵՐ. Շինուած է նոյն ջրաձորի վե-

/Էջ 94/

րայ. բնակիչք բնիկ, հողն բէկական և բարեբեր. նոյն տե- ղական բերքերն, օդն, կլիման և այլն. եկեղեցին Ղևոն- դեանց անապատն և քահանան նորա վանահայր քահանան։ Գիւղումս ծնուած է բանաստեղծ Պետրոս Մատաթեանցն, վասնորոյ կոչուում է և Մատաթ-քեանդ։ Ծուխ 35. ար. 115. իգ. 92։ ԺԱ. ՋԱՂԱՑՆԵՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Աւետարանոցից փոքր ինչ վար. բնակիչք հատուած Աւետարանոց աւանից. հղն արքունի, տեղական բերքերն նոյն (կայ և այգի), սննդա- րար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, նորաշէն, քարուկիր. քահանան գա- լիս է Աւետարանոցից։ Ծուխ 65. ար. 248. իգ. 181։ ԺԲ. ԱՒԵՏԱՐԱՆՈՑ ԱՒԱՆ. Հիմնուած է միևնոյն Քեօն- դալան ջրաձորի ձախ ափի բարձրութեան վերայ, դիրքն ա- րևելահայեաց. բնակիչք բնիկ, հողն մէլիքական 1), բայց այժմ արքունի, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Աս- տուածածին, հոյակապ կառուցեալ չորս սիւների վերայ. ունի մի փոքր կաթուղիկէ. երկարութիւն 27 մետր 35 սանթիմ, լայնութիւն 15 մետր 30 սանթիմ։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Թվ. ՌՃ.»։ Քահանայ երկու։ Ծուխ 257, ար. 936, իգ. 804։ Եկեղեցումս կան հետևեալ գրչագիրներն և մասունքներն։ Ա. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, պատկերա- զարդ, որ գրուած է Աւետարանոց աւանումս ՌՃԻ.թուին, բայց անյայտ է գրողի անունն։ Բ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, գեղեցիկ. նըր- բաճաշակ են չորս աւետարանչաց պատկերներն, նախշերն, ծաղիկներն և թռչնագրերն։Յիշատակարանից. «աւարտեցաւ... աւտարանս ձեռամբ բազմամեղ Գրիգոր անուամբ երիցու ի թուականութեանս Հայոց ռճեը. երորդի ի մարտ ամսոյ ի…… ––––––––––––––––––––– 1) 25 ծուխ մելիքազուն բէկեր կան, որոց հողերն սեփականութիւն է պապենական։ իսկ բնակչաց մեծ մասն տեղափոխուած է Սոթից և Մազ- րայից։

/Էջ 95/

և ծաղկեցի երբն երբն գունովք և ոսկեզօծ որակօք..... եղև աւարտ սուրբ աւետարանիս ի յերկիրս Գանջայ ի գիւղս, որ կո- չի Քարահատ ընդ հովանեաւ սուրբ աստուածածնիս ի ժամա- նակս Շահ Ապասին փոքոյ և ի կաթուղիկոսութեան հայոցս Աղուանից տեառն տէր Պետրոսի մաքրասուն և սուրբ հայրա- պետի և կրկին լուսաւորչի, որ և խնամօքն Աստուծոյ..... լուսաւորեաց զխաւարեալ տունս Աղուանից և պայծառացոյց զե- կեղեցիս կարգօք.... և մերում եպիսկոպոսութեան բազմահան- ճար, պատուական քաւչապետի տեառն տէր Անտօնի վերադի- տողի սուրբ աթոռոյն կաթուղիկէի վանիցն.....»։ Յետոյ գրուած է այլ գրիչ աւետարանիս սկզբումն. «Սուրբ աւետարան սրբագիր և ոսկեզօծ վախմ և յիշատակ է Աբրահամ պարոն-Տէրին, որ տվան Մէլիք Պաղուն կուսակրօն դստերացն Հռուբսիմին և Դաւլաթին և Շահանդուխտին ձեռքն ի վայելումն.... գրեցաւ մատամբ տէր Եղիազարին մայիսի ԻԵ. օրն թվ. ՌՃՁԶ. էր.....»։ 1) Մասն կենաց փայտիցն զետեղուած է մի քառաթև, ածաթ խաչում։ 2) Մասն առաջին լուսաւորչացն Թադէոսի և Բարդու- ղիմէոսի։ 3) Մասն Պանդալիոնի բժշկին։ Մելիք-Շահնազարեանների ապարանի դրան ճակատին «Այս ամարաթս Մէլիք-Շահնազարի (Գ-ի) որդի Սէյին բէ- կին, որ է այս շինութիւնս, որ շինել տուած շէնքն է թ. ՌՄԼԵ.»։

ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ.

Հիմնուած է հիւսիսից դէպի հարաւ թեքուած մի բարձ- րաւանդակի վերայ, որ կից է աւանիս հարաւային կողմին։ Բարձրաւանդակին վերի ծայրն հասած է մինչև բերդի վերի ծայրն։ Անապատս շինուած է անտաշ քարով երկու կամարի վերայ, որի երկարութիւնն է 11 մետր. և լայնութիւնն 9, (խիստ անմաքուր է)։ Վէմ քարի վերայ քանդակուած է. «Թվ. ՌԿԵ. ես Աթաս Հխմսգչի (՞) կանգնեցի խաչս ի հայր իմ (հայրենի) վիճակին»։ Դրան ճակատակալ քարին վերայ.

/Էջ 96/

«Եկեղեցիս թվ. ՌԿԵ. (շինեցաւ)»։ «Թվական ՌՃԻԵ. Շահնազարին և վարդապետին Գրիգորի, յիշատակ է դուռս կոյս Խոսրովին և ծնողացն»։ Անապատս ունի և գաւիթ, որ շինուած է նոյն ոճով, երկարութիւնն 5 մետր 75 սանթիմ, լայնութիւն 8 մետր 90 սանթիմ (հարաւից հիւսիս)։ Ինչպէս անապատս եղած է յա- տուկ կուսանոց, նոյնպէս գաւիթս եղած է յատկապէս դամ- բարան Մէլիք Շահնազարեանի իշխանական ցեղին։ Գաւթումս ամփոփուած են Մանուէլ վարդապետի, Մէլիք-Միրզայի, Մէ- լիք-Յիւսէյինի, Մէլիք-Յովսէփի և սոցա տիկնանց մարմիններն։ Ամուր պտերով պարսպուած է եղել անապատիս շուրջն՝ համեմատ տեղի դիրքին, քանզի հարաւային կողմն քերծ է։ Պարսպի ներսում եղել են շատ սենեակներէ մաիաբան կուսանաց համար։ Բայց այժմ տեղ տեղ աւերուած են պարսպի պատերն և սենեակների ամենամեծ մասն։ Աւետարանոցս իբրև մէլիքանիստ աւան և գաւառագլուխ, ունեցած է ամուր պարիսպ, որով շրջապատուած է եղել ամ- բողջ աւանս։ Պարսպիցն այժմ կանգուն մնում է միայն լեռ- նակողմինն, որ բրգաշատ է և ձգուած է Կուսանաց անապա- տիցն մինչև սարի գլուխ, պատած հիւսիսային և արևելեան կողմերով և միացած անապատի հարաւային ժայռին. Սակայն այժմ հիւսիսային և արևելեան կողմերի պարիսպներն քան- դուած են տեղ տեղ։ Պարիսպս շինող որմահիւս վարպետի գերեզմանն գտնուում է աւանիս միջում պարոն Առստամի (մականուանեալ Ումախան) պարտիզումն։ Տապանաքարի հա- րաւային երեսին. «Անուան Մէլիք Շահնազարին (Գ-ին), որ է որդի Մէլիք Սէյինի. այն ժամանակն որ Կուրջին եկաւ (Վրացի զօրք) թուին ՌՃՂԹ. էր, որ ղալաս (Աւետարանոցի բերդը) շինեցի, ով որ կարդա, մէկ բերան Աստուած ողորմի ասի. ամէն»։ Միւս երեսին. «Այս է տապան Գաբրիէլի որդի Դաւ- թին թ. ՌՄԽԸ»։

ՄԷԼԻՔԱԿԱՆ ԱՊԱՐԱՆՆԵՐ.

Մէլիք-Բաղու ապարանն, որ մօտ է Կուսանաց անապա-

/Էջ 97/

տին, բաղկացած է երկու յարկից. գետնայարկում կայ երեք արցախական, քարուկիր տուն, որք մնում են ցարդ նոյնու- թեամբ։ Իսկ վերնայարկը քանդել տուած է ռազմագէտ գե- ներալ Առուստամ 1) Գիւգիեան Մատաթեանցն և շինած իւր համար բնակարան. որ աւերակ է այժմ։ Մէլիք-Յիւսէյին Ա-նի ապարանն գտնուում է բերդի պարսպի լեռնային մասում-արևմտեան կողմում––որ աւերակ է այժմ։ Մէլիք-Շահնազար Բ-ի ապարանն գտնուում է աւանիս հիւսիսային կողմում պարսպի ներսում։ Այժմ նստում են բնակարանումս սոյն մէլիքի յետագաներն։ Մէլիք––ժառանգների հանգստարան. Աւանիս հին հանգստարանից մի քանի քայլ ներքև է մնացեալ Մէլիք Շահնազարեանների հանգստարանն։ «Այս է տապան Մէլիք Շահնազարին (Գ-ին) Որ է որդի Մէլիք Յիւսէյինին, Արցախ գաւառաց իշխանին Վարանդու տիրապետողին, Սա էր հայր Մէլիք Ջիւմշիտին, Ըստ Ռուսաց պլկովնիկին, Ազնիւ ոմն Հայոց ազգին, Արի և քաջ զօրավարին Խնդրեմ առնել զայս արժանին Միոյ բերան Հայր մեղային ՌՄԽ. թվին»։ (1792)։ «Այս է տապան Մէլիք Ջիւմշիւտին..... (Եղծուած են կէտադրեալ բառերն) Սա էր Թոռն մեծասեռին Ազնիւ Մէլիք Յիւսէյինին (Բ-ին) Խնդրեմ առնել զայս արժանին Միոյ բերան Հայր մեղային Թվ. ՌՄԿԱ. աբրիլի ԻԵ.» (1712)։ ––––––––––––––––––––– 1) Առուստամ եղած է Կնեազ-Մատաթովի անուն, իսկ իւր հօր ա-նունն՝ Գիւգի (Գրիգոր)։

/Էջ 98/

«Այս է տապան Մէլիք Ջհանբախչին Իշխող Վարանդայ գաւառին Ազնիւ որդոյ Մէլիք Շահնազարին Վախճանեցաւ 1822»։ «Մէլիք Խուդաթ իշխող Վարանդայ Թոռն ըստ մարմնոյ Մէլիք Ջիւմշիւտայ Այս նորա տապան յորում մարմնով կայ, Կենդանի հոգւով միշտ է յարակայ, Ամաց քառասնից ել սա յաշխարհէ, Զերծ արդ գտանի յամեն չարէ. Զայս վեմ ետ շինել առն իւրում ի ձօն, Ի պատիւ սորա Կին սորին զգօն, Թվ, ՌՄՁԲ. էր»։ 1833)։ «Այս է տապան Մէլիք Յիւսէյինի որդի.. Աւաքճանին թ. ՌՄՀԲ.»։ «Այս է տապան Մէլիք Յիւսէյինի որդի Մանասան բէկին թ. ՌՄԾԶ.»։ «Այս ա տապան Մէլիք Շահնազարի որդի Մէլիք Յուսէ- յինին (Բ-ի) թ. ՌՄԾ. էր (1802)։ Հանգստարանիս հիւսիսային կողման մօտ, ընկուզի ծա- ռի տակ մի հին և խաչազարդ քարի վերայ. «Այս է խաչս Թո- րոս այղայ թվ. ՈԶ. ար (էր)»։ Տապանաքարիս վերայ շինուած է Թորոս աղայի պատկերն, որ լարած է աղեղը և թռցնում է նետը մի եղջերուի վերայ։ Տապանաքարիցս փոքր վերև կայ մի այլ տապանաքար, որի մէջքն կլոր է և իւր աջ կողմում ունի մի թագաւորի պատկեր, խաչը ձեռին, որ հեծած է ձին և բարձրացրած խաչը, գնում է առաջ։ Բայց մի ահագին վիշապ օձ, լայն բացած իւր կզակը և ընկած է թագաւորիս ետևից։ Խաչազարդ է տապանաքարիս միւս երեսն և քանդակուած մէջքի վերայ, որ կարդացուում է խիստ դժուարութեամբ. «Ի ՈՂ. ննճեց Հա.. թգաորի Աղվց..... ես տէր Մասուն գրեցիք. այս ով որ կարդէ. Աստուած ողորմի ասէ։ Այս է հանգիստ Մուրադի

/Էջ 99/

Ղաթիոնա գաջի (քաջի) Ւարանդայ գավառ հմուտոյն ասպա- րաբետի» (սպարապետի)։ Տապանաքարիս մօտ կայ նաև մի այլ ձիու վերայ մի թագուհու պատկեր, բայց տապանաքա- րիս վրաց չ՛կայ արձանագրութիւն։ ԺԳ. ՍՂՆԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է գրեթէ Աւետարա- նոցի արևմտեան կողմում. բնակիչք բնիկ. հողն արքունի. միջակ արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն (չիք այգի), անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Աստուածածին, քահանայ մի։ Ծուխ 55. ար. 236. իգ. 188։ ԺԴ. ՎԵՐԻՆ-ՍԶՆԷՔ ԳԻՒՂ. (Այն լեռնաբազուկն, որ սկսուած է Քիրս մեծ սարի արևելեան կողմից, անցած Շօշու գիւղի հարաւաարևելեան կողմից և հասած Պողորխանայ սարն։ Ապա սարիցս ճիւղաւորուած է երեք լեռնագօտի, Ա-ն ուղ- ղակի ձգուած է մինչև Վարազաբուն գիւղն. Բ-ն դէպի Կղար- ծի, Ղզղալա, Աշան և այլ գիւղերն. Գ-ն դէպի Սարուշէն, Մաւաս, Սխտորաշէն և Խազազի սարն). Հիմնուած է վերջին լեռնաշղթայիս հարաւային կողմում. բնակիչք գաղթած են Պարսկաստանից (Ղարադաղից), հողն բէկական և խիստ սա- կաւ, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Ներ- քին-Սզնէքից։ Ծուխ 46. ար. 175. իգ. 148։ ԺԵ. ՆԵՐՔԻՆ-ՍԶՆԷՔ ԳԻՒՂ. Հիմնուած է մօտ Վերին-Սզնէքին, հողն, բերքերն և այլն նոյն. եկեղեցին սուրբ Աս- տուածածին, քարուկիր, քահանայ երեք։ Ծուխ 92. ար. 377. իգ. 350։ ԺԶ. ԽԱՉՄԱՉ ԳԻՒՂ (խաչերի մէջ եղած գիւղ, զի գիւ- ղիս չորս կողմերում կան քարեայ խաչարձաններ). Հիմնուած նոյն լեռնաշղթայի հարաւահայեաց լանջի վերայ. բնակչաց կէս մասն բնիկ և միւս կէս մասն գաղթած Բարկիւշադից և տեղափոխուած Հին-Քեաթուկ գիւղից (այժմ աւերակ), հողն բէկական, անջրդի, բայց հացաւէտ, տեղական բերքերն նոյն,

/Էջ 100/

օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 90. եկե- ղեցին սուրբ Ստեփաննոս, կառուցեալ մի կամարի վերայ ա- ռանց սիւների, որ ունի մի փոքր կաթուղիկէ, երկարութիւնն 13 մետր 90 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 32 սանթիմ։ Դրան արևելեան սեմին վերայ. «Ես ուստա Յուսէփ և Գէի- քուրգ (Գէորգ) Ըսմանայ եկեղեցիս շինեցի յիշատակ, ով որ տեսնոյ, Աստուած ողորմի ասէ»։ Իսկ դրան ճակատակալ քա- րի վերայ. «թվին ՌՃ.»։ Քահանայ մի։ Ծուխ 62. ար. 290. իգ. 220։ Գիւղիս քահանային մօտ կայ երկու գրչագիր սաղմոս. Ա. Սաղմոս մագաղաթեայ, գեղեցկագիր, որ ունի իւր սկզբում. «Յառաջաբանութիւն Դաւթի Մարգարէին մեկնու- թեան՝ Աթանասի եպիսկոպոսի արարեալ»։ Բ. Սաղմոս, գրուած թղթի վերայ, պակասաւոր, այս է վերջից թափուած են թերթեր։ Գիւղիցս փոքր ինչ ներքև կայ մի հին գիւղատեղի և ընդարձակ հանգստարան։

ՇՕՇԿԱՅ ՎԱՆՔ (4669 ոտք)

Հիմնուած է նոյն լեռնագօտու գագաթնագծի վերայ, Խաչմաչ և Մսմնայ գիւղերի մէջ. շինուած է մի կամարի վե- րայ եկեղեցու ձևով։ Երևում է հիմքերից՝ որ խիստ հին ե- ղած է վանքս. բայց ժամանակ առ ժամանակ նորոգուած է սպիտակ անտաշ քարով։ Ունի միայն մի խորան, երեք լուսա- մուտ և մի դուռն արևմտեան կողմից և խաչազարդ բեմ, որոց մէն մին յիշատակ եղած է առանձին առանձին մարդից։ Երկարութիւնն 9 մետր 18 սանթիմ, լայնութիւնն 6 մետր 25 սանթիմ։ ԺԷ. ՍԱՐՈՒՇԷՆ. Հիմնուած է նոյն սարի հարաւ արև- մտահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100. տեսարանն գե- ղեցիկ, եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, կառուցեալ մի կա- Գտնուում է Ղուլալի գիւղի արևմտեան հանդէպ Տա. ւուշի օժանդակ (Ախնջի) վտակի ձախ կողմի բարձր սարի վերայ: Տակաւին երևում են պարսպի պատերն և տեղ տեղ աւերուածների հետքերն: Թէև ցից ցից ժայռեր, նեղ նեղ կիրճի և մացառուտ ձորեր են բերդիս շուրջն, այսու ամե- նայնիւ այնքան ապահով չէ: Ջուրը ամաններով բերած են իւր արևմտեան ձորում եղած աղբիւրից, որի մօտ կայ ըն- կուզի մեծ մեծ ծառեր, գիւղատեղի և հանգստարան:

           Բ. ՏԱՒՈՒՇ կամ ԹՈՎՈՒԶ բերդ, որ կայ նոյնանուն գետակի աջ ափը բարձր սարի վերայ, Բերդ գիւղի արևել- եան հանդէպ: Բերդավայր սարս բոլորովին առանձնացած է իւր շրջապատից-արևելեան և հիւսիսային կողմերից և անջր- պետուած է լայնագոգ ձորերով. հարաւային և արևմտեան կողմերն ահագին վիմահերձ և բարձր ապառաժներն են, որոց ստորոտը քերելով խոխոջում է Տաւուշ գետակն, Բեր-

/Էջ 101/ մարի վերայ, հնաշէն և նորոգուած քանիցս. երկարութիւնն 13 մետր 50 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 45 սանթիմ։ Գաւառիս բոլոր եկեղեցեաց մէջ առաջնակարգ տեղ բռնած է եկեղեցուս ներքին և արտաքին պայծառութիւնն, զարդն ու զարդարանքն։ Այս պայծառութիւնը պարտական ենք Գե- րազնիւ Գրիգոր աղա Այվազեանցին հոգատար խնամոցն։ Քա- հանայ մի։ Ծուխ 70. ար. 331. իգ. 253։ Եկեղեցումս է Սարուշէնի հռչակուած ձեռագիր աւե- տարանն, որի մօտ ուխտի են գալիս ոչ միայն Արցախի շատ կողմերից, այլ Բագուից, Թիփլիզից, այլ և մահմէտականք։ Աւետարանս մագաղաթեայ և մեծադիր է, որ ունի Ռստա- կէս, Վրդանէս և Ստեփաննոս վարդապետների պատկեր- ները, բայց անճաշակ նկարուած. Առաջնոյն մօտ գրուած է «ԶՌստակէս գրիչ յիշեսջիք, սիրելի եղբարք»։ Ապա վախճանուելուց յետոյ գրուած է այլ գրողից. «որ փոխեցաւ առ Քրիստոս, որ գրեց զՄատթէս և զՄարկոս (աւետարանները)։ Երկրորդին մօտ գրուած է. «ԶՎրդանէս գրիչ՛ որ գրեցի զՂուկաս և զՅովհաննէս զվիրաւրս մեղաւք յիշեսջիք ո՛վ պատուական եղբարք, զի չիք մարդ մե- ղաւոր քան զիս յերկրի…»։ Երրորդին մօտ գրուած է միայն իւր անունն։ Անճաշակ են պատկերներն, նախշերն և ծաղիկ- ներն. սակայն գեղեցիկ է մագաղաթն և ամբողջապէս գրուած է գլխագրերով։ Սկզբում ունի յիշատակարանի նման մի գրու- թիւն, որն կարդացուում է խիստ դժուարութեամ, ուր ի միջի այլոց գրուած է. «Բայց գրեցաւ սուրբ աւետարանս… յաբեթեանս թուա- կանին ՈԼԱ.»։ Իսկ Մատթէոսի պատկերի տեղում գրուած է փակագրի ձևով. «Տէր Աստուած ողորմեա՛ Յակովբայ նկարչի»։ Նոյնպէս գրուած է սկզբում. «Յամի Տեառն 1827 և ի թուականիս (Հայոց) ՌՄՀԶ. սուրբ աւետարանս, որ գերի էր ընկել Պար- սից տէրութիւնն, ես Ղարաբաղու Շուշի Ղալի բնակիչ Միր- զայ Օհաննէսեան Զարկարեանցովս տեսի զսուրբ աւետարանս 8

/Էջ 102/

ի ձեռս անօրէն այլազգեաց ի քաղաք Թաւրիզ, վասն որոյ դրամս ետու և գնեցի ի արդար վաստակոց իմոց և բերեալ ՛ի աւմուրս Շուշի և յանձնեցինք այն տեղն, ուր կայր և այժմ 1833 ամի և յամսեան մայիսի 12-ին. բերաք տեղս վասն մեր ուխտադրութեանն նորոգելութեամբ աւետարանս, ահա նորո- գեցինք և պայծառացուցինք ի յիշատակ մեր համայն կենդա- նեաց և ննջեցելոց.. Միրզայ Օհանեան»։

ԳՐԻԳՈՐԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

Գիւղումս կայ և երկսեռ միդասեան ուսումնարան, որի երկյարկ շէնքը կառուցանել տուած է վերոյիշեալ բագուա- բնակ Գերազնիւ Գրիգոր աղա Թովմասեան Այվազեանցն։ Գետ- նայարկն ծառայում է իբրև փայտատուն, իսկ վերնայարկն՝ ուսումնարան, որի մէջ կայ չորս սենեակ, մի մեծ դահլիճ և մի գեղեցիկ սրահ, որի մէջ է հետևեալ արձանագրութիւնն. «Շինեցաւ ուսումնարանս արդեամբ ի յիշատակ Բագուա- բնակ Գրիգոր Թօմասեան Այվազեանցին 1890 թիւ Դեկտեմ- բեր»։ Վերնայրկն ունի գեղեցիկ պատշգամբներ, նոր ձևի շինուած. պատուական նստարաններ և գրատախտակներ ա- շակերտաց և աշակերտուհեաց համար։ Ծխական ուսումնա- րանիս երկարութիւնն 29 մետր է, լայնութիւնն 11 մետր 48 սանթիմ։ Ուսանում են մօտ 60 աշակերտ և աշակեերտուհի։ Տարեկան ռոճիկ վարժապետի . . . 500 րուբլի.

        ,,             ,,    վարժուհու	.	.	.	400      ..

Լրագիր, գւիրք, և զանազան նիւթեր . 300 ,, ––––––––––––––––––––––––––––––––––––––––––––– Միամեայ ընդհանուր ծախք . . 1200 րուբ. Այս բոլոր ծախքերը ամեն տարի անում է միևնոյն բա- րերար Գրիգոր աղա Այվազեանցն։ Բացի ծախքերիցս Նորին Գերազնուութիւնն անում է հագուստ մի քանի որբ աշա- կերտաց և աշակերտուհեաց համար։ Երջանիկ է Սարուշէնն, որ ունի այսպիսի բարերար։ ԺԸ. ՄԱՒԱՍ ՇԷՆ. հիմնուած է նոյն լեռնագօտու գա-

/Էջ 103/

գաթնագիծ սարահարթի վերայ. բնակիչք տեղափոխուած են Ջրաբերդից. հողն բէկական, աւազուտ և սակաւ արդիւնա- ւէտ, տեղական բերքերն նոյն, ձմրան խիստ, ամրան գերա- զանց օդն, կլիման, տեսարանն և ջուրն. երկար կեանք 90–100. եկեղեցին Երեք մանկունք. քարաշէն, որ կրում է սոյն արձանագրութիւնը. «Շնորհօքն Աստուծոյ ես տիկին Քալոյ Յովսէփ-բէկ Մէլիք Շահնազարեանց կառուցի զայս Ե- րից մանկանց եկեղեցիս յարդար վաստակոց իմոց 1854 թուին»։ Քահանայ մի։ Ծուխ 34. ար. 114. իգ. 87։

ՄԱՄԱՍԷԻ ՎԱՆՔ

Այսպէս է անուանում Արցախի հասարակութիւնն այն վանքը, որ շատ վաղուց շինուած է շէնիս մօտ բարձր բլրի վերայ, որի արևելեան և հիւսիսային կողմերն վիմահերձ բարձրութիւններ են։ Վանքս, որ կառուցեալ է երկու սիւ- ների վերայ, ունի եկեղեցու ձև։ Խորանի տակ կայ չորս գե- րեզմանաձև շիրիմ, որ նորոգուած է երբեմն տաճա- րիս հետ միասին։ Մեծ ուխտատեղի է վանքս և շիրիմներս։ Վանքիս մօտ եղած են խուցեր միաբանից համար, որք աւե- րակ են այժմ բոլորովին։ Երևում են նաև պարսպի հետքերն, որով պատած են վիմահերձից վիմահերձ։ ԺԹ. ԲԼԲԼԱԿ ՇԷՆ. Հիմնուած նոյն լեռնագօտու հա- րաւահայեաց լանջի վերայ։ Բնակիչք բնիկ. հողն բէկական, տեղական բերքերն նոյն. չունին եկեղեցի. հոգևոր պէտքերն կատարուում են Սխտորաշինում։ Ծուխ 15. ար. 65. իգ. 65։ Ի. ՍԽՏՈՐԱՇԷՆ. Հիմնուած է նոյն լեռնագօտու հարա- ւահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տե- ղական բերքերն նոյն (ունին այգի, պարտէզ և թթենի), օդն, կլիման և ջուրն անվնաս. երկար կեանք 75–80. ե- կեղեցին նորաշէն և կիսատ տակաւին, քահանան գալիս է Ծովատեղ գիւղից։ Ծուխ 65. ար. 281. իգ. 203։ Շինիս այգիների աղբիւրի մօտ կայ մի թեղի բազմադարեան ծառ, որի հաստութիւնն է 22 մետր, 75 սանթիմ։

/Էջ 104/

ԻԱ. ՀԵՐՀԵՐ ԳԻՒՂ. Հիմնարկուած է նոյն լեռնագօտու հիւսիսային կողմում. գիւղի դիրքն արևելահայեաց. բնակիչք բնիկ, հողն կիսով չափ արքունի և կիսով չափ բէկական, բայց բարեբեր և պտղատու, տեղական բերքերն նոյն, առատ է տանձն և խնձորն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100. քահանայ մի. ծուխ 80. ար. 325. իգ. 255։ Եկեղեցին Սուրբ Գրիգորիս, հոյակապ, համակ սրբա- տաշ քարով շինուած, կառուցեալ չորս սիւների վերայ, ար- տաքուստ խաչաձև. ներքուստ, -ողովրդեան կանգնած տեղից, վերև գմբէթ. երկարութիւնն 19 մետր 24 սանթիմ, լայնութիւնն էփ մետր 63 սանթիմ։ Բեմի –ողովրդահայեաց երե- սին փորագրուած է. «Կամաւն Աստուծոյ ես Պետրոս Կաթուղիկոս Աղուանից սուրբ Աթոռոյ Գանձասարայ՝ նորոգեալ սուրբ աթոռս Ամա- րասայ արհի եպիսկոպոսութեան բոլոր նահանգի Վարանդու և Քոչիզու, քանզի փեռեկտեալ և պատառեալ էին զվիճակ սորին արարեալ ըստ իւրաքանչիւր կամաց. իսկ մեք զցանկ հայրենի նորոգեալ ժողովեցաք, նորոգեցաք զսիրելի աշակերտս մեր զտէր Բարսեղ արհի եպիսկոպոսն, որ և հրամայեցաք սմա շինել զե- կեղեցի իմ Հովարան Ամարասայ, զոր և շինեալ կատարեաց ըստ մերում հրամանի յաւուր տաւնի այլակերպութեանն Քրիս- տոսի. և աւրհնեցաք զսուրբ տաճարս անուանելով զսա սուրբ Գրիգորիս՝ բերելով ի նշխարաց սրբոյն Գրիգորիսի ամփոփե- ցաք երկրիս Վարանդու և Քոչիզու, զի եղիցի այս երկու ա- թոռս մի։ Ով ոք զայս վիճակս բաժանել և զոք նստուցանել այլ տեղի, եթէ կաթուղիկոս իցէ կամ եպիսկոպոս Տէր զայն- պիսին՝ նզովեալ եղիցի ՅԺԸ. հայրապետացն, ընդ խաչահա- նուացն դասեսցի. Յուդայի մասնակից եղիցի։ Այս կտակ և արձանագիր յաւիտեան մնայ հաստատ»։ Հարաւային փոքր խորանի հիւսիսային սեմի վերայ. «Մեք Հերհերայ ճամիաթս տանուտէր Ղասումս, մեծ և փոքր ճանապարճի գլխի տափն ի սկզբանէ վախմ էր սուրբ Աստուածածնին. մեք ևս վախմ արարաք Սուրբ Գրիգորիսիս. ով քակէ, նզովեալ եղիցի յԱստուծոյ»։

/Էջ 105/

Հիւսիսային փոքր խորանի հարաւային սեմի վերայ. «Աստուած ողորմի տնտես Մարիամին, որ Է. (7) տարի եկեղեցուս հացն ու ճաշն արաւ»։ Աւագ խորանի հիւսիսային կամարակալ սեան վերայ. «Կամաւն Աստուծոյ… եկի սուրբ Աս… թիւն Հայոց ՌՃԵ. ին հանդերձ Յո.. Ալէքսան, Եղիայ. և Մարտիրոս եպիս- կոպոսօքս, որ առ Աստուած փոխեցան, որ թիւն էր ՌՃԺԶ. ի ա. յուլ. հիմնարկեցաւ սուրբ տաճարիս.. արնա սուրբ Գրիգո- րիսի ձեռնտուութեամբ.... ի թիե… աշխատանս արարի … Մահդասի Գէսուն.... ցէ ըստ աշխար… անց՚ յիշե- ցէք՚ ցս ոս.. 1)»։ Արեւմտեան դրան ճակատակալ քարին վերայ. «Ես Պետրոս կաթուղիկոս աշակերտ Ղուկաս վարդապե- տին ետու շինել կաթուղիկէս յիշատակ ինձ և աշակերտին իմոյ Բարսեղ եպիսկոպոսին. յիշեցէք ի Քրիստոս»։ «Աստուած աւրհնէ Քոչիզու ժողովուրդն այն աւրհնու- թեամբն, որ ոչ անցանէ, ձեռնտու եղեն կրին և քարին»։ «Զաւրութեամբն Աստուծոյ շինեցաւ սուրբ եկեղեցիս ի դառն և ի նեղ ժամանակիս, վասն ծովացեալ մեղաց մերոց եկն մարախ եկեր զերկիրս Աղուանից և աւերեաց բազում տե- ղիս ի թագաւորութեան Շահ Սուլէմանին, պարոնութեան Միրզա Ղուլի բէկին և իշխանութեան երկրիս Վարանդու Մէ- լիք Բաղու որդի Մէլիք Շահնազարին և օժանդակութեան (թեամբ) Ովանիսին և քահանայից և տանուտեարց, մեծամեծաց և փո- քունց ամէն. թվին ՌՃԻԲ.»։ Հարաւային դրան ճակատակալ քարի վերայ «Շնորհօքն Քրիստոսի ես Բարսեղ եպիսկոպոս աշակերտ Պետրոս կաթուղիկոսին և ծնողսն իմ Աղայն և Գիւլաղայն ի գաւառէն Վարանդու, ի գեղջէ Գիշուն՝ նորոգեալ պայծառա- ցուցի զսուրբ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցաք հանդերձ յոգնաթիւ սենեկօք, զեկեղեցիս շքեղացուցաք զար- դուք, տուաք շինել զեկեղեցիս անուամբ սրբոյն Գրիգորիսի ––––––––––––––––––––– 1) Եղծուած են կէտադրեալ բառերն և գրերն։

/Էջ 106/

Հովարան սուրբ աթոռոյն Ամարասայ, որ և մասն բերեալ ի նմանէ ամփոփեցաք աստ, իսկ հիմնարկեցաւ ՌՃԺԶ. թվին, կատարեցաւ ՌՃԻԵ. ին»։ Գիւղիս հին հանգստարանում կայ մի հնաշէն մատուռ Սուրբ Աստուածածին անուամբ, որ խարխուլ է արդէն և քայքայւում է. ԻԵ. ԾՈՎԱՏԵՂ ԳԻՒՂ. Շինուած է նոյն սարի հիւսի- սային կողմում ոչ այնքան հեռի Հիրհերից. բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, միջակ արդիւնաբեր, բայց պտղա- տու. տեղական բերքերն նոյն (նշանաւոր են տանձն ու խըն- ձորն), պատուական օդն, կլիման, տեսարանն և ջուրն, եր- կար կեանք 90, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ. քահանայ մի։ Ծուխ 86. ար. 306. իգ. 276։

ԿԱՐՄԻՐ ԵԿԵՂԵՑԻ.

Այս անուամբ է կոչուում Մէլիք Փաշաեանցների Դամ- բարանն, որ կայ գիւղիս արևելեան կողմում, ոչ այնքան հեռի, մի բլրակի վերայ։ Դամբարանիս շուրջն հանգիստներ են հնուց խիտ առ խիտ ամփոփուած, որի մէջ կան և խա- չազարդ տապանաքարեր։ Դամբարանս ստորերկրեայ է և բաղ- կացած չորս պատկից մատուռներից, որոց Ա-ն մեծ. Բ-ն մի- ջակ մատուռներ են։ Գ-ն եկեղեցի է՝ Դ-ն փոքր մատուռ է։ Լայնութիւնից լայնութիւն պատկից մատուռներս հաղորդակ- ցութիւն ունին միմեանց միջնադռներով։ Ա-ն մեծ մատուռն–– վնասուած է գագաթնագիծ ճեղքուածքով, որի՛ հարաւային պատն և դուռնն միայն են երևում. քանզի ստորերկրեայ են բոլոր մատուռներս։ Ա. Մատրան ճակատակալ քարի վերայ. «Թվ. ՌՀ. Դաւիթ եպիսկոպոս. յիշատակ է եկեղեցի վանքս որ լինի սա դամբարան և շիրիմ մերոց նախնեաց»։ Մատրանս խորանի հարաւային կողմի խաչին վերայ. «Թվ. ՌԼԵ. ի հայրապետութեան Դաւիթ, առաջնորդի Մէլիք Փաշիկ 1), Պետրոս եպիսկոպոս»։ ––––––––––––––––––––– 1) Այսինքն ՛ի մէլիքութեան կամ ի պարոնութեան։

/Էջ 107/

Վէմ քարի ժողովրդահայեաց երեսին. «Դաւիթ եպիսկոպոս»։ Բեմի խաչի վերայ. «Դաւիթ աբեղա կանգնեցի զխաչս Առան վարդապետի Տարսոնե.. և զիս իշա (յիշեա՛)»։ Խորանի հիւսիսային կողմի խաչքարի վերայ. «Թվ. ՌԻԵ. ի հայրապետութիւն տէր Յովհանիսի. առաջ- նորդութիւն Մէլիք Փաշին, յանուն Աստուծոյ ես Սահակ եպիս- կոպոս կանգնեցի զխաչս ի փրկութիւն եղբաւր մերոյ Ղազա- րին, աղաւթս յիշեցէք» (14)։ Բ. Մատրան մէջ հարաւային պատում մի կիսատ խաչի վերայ. «Անուն Տեառն Աստուծոյ ես Մեիկ Հացգերգ (?) կանգնե- ցի զխաչս որդոյ իմոյ Սադիկայ և որ Եւայ ու Արղուն ձորոյ խոց. Աստուած ողորմի……»։ Մի մեծ խաչի կէս երեսին վերայ. «Այս է Սահակ եպիսկոպոսն, որ փոխեցաւ….»։ Միւս կողմի վերայ։ «Անուամբն Աստուծոյ ես Պետրոս եպիսկոպոս, Դաւիթ խան այանս կանգնեցինք զխաչս ի փրկութիւն Սահակ եպիսկոպոսին, աղաւթեցէք»։ Դ. Մատրան մէջ մի գեղեցկաքանդակ խաչքարի վերայ. «Կամաւ ամենակալին Աստուծոյ, ես Մէլիք Աւան կանգ- նեցի զխաչս ՛ի փրկութիւն իմոյ Մէլիք Պապին, մաւրն իմոյ Խոնդի խաթունին, ով որ յիշէք ՛ի Տէր, յիշեսջիք առ Աստուած թվ. ՌԺԵ. ին»։ Ուրիշ խաչի վերայ «Կամաւ Ամենակալին Աստուծոյ ես Մէլիք Աղամ որդի Մէլիք Պապին որդոյ Հախիջանայ թոռանց որդոյն Թոմասին որդոյ մեծի իշխանին Աւանայ կանգնեցի զխաչս ի փրկութիւն նախնեաց մերոց….»։ Այլ խաչարձանի վերայ «Իշխանութեան Թահմազին, հայրապետութեան տեառն Գրիգորիսի և առաջնորդութեան ուխտիս Սահակայ եպիսկո- պոսի…»։

/Էջ 108/

Սարսափելի մութ, խոնաւ և անմաքուր են մատուռ- ներս և լի ջղջիկներով, մաշուած, տեղ տեղ եղծուած և դը- ժուարաւ ընթեռնելի են արձանագրութիւններն. վասնորոյ հազիւ թէ երկու օրում կարողացանք ընդօրինակել մեծ զգու- շութեամբ այդ արձանագրութիւններդ։ Թողում ասել որ յա- ճախակի յարձակուելով ջղջիկներն մեր վառ մոմերի վերայ՝ անցուցանում էին զայն զմեզ թողնում դժոխային մթու- թեան մէջ։ Արդէն խօսած ենք լճակների շարքում երկու փոքր լճակների մասին, որք կան Ծովատեղ գիւղի և Խերխան շինի միջև։ Ոմանք ասում են թէ Ծովատեղ գիւղն լճերիցս ստացած է իւր Ծովատեղ անունը։ ԻԳ. ԽԵՐԽԱՆ ՇԵՆ. Հինուած է նոյն լեռնագօտու հիւսիսային լանջի վերայ. բնակիչք բնիկ 1), հողն բէկական. ամենայն ինչ նոյն, եկեղեցին Սուրբ Գրիգոր, քարուկիր, քա- հանան գալիս է Ծովատեղից։ Ծուխ 31. ար. 150 իգ. 120։ ԻԴ. ՄԱՇԱԴԻ ՇԷՆ. Հիմնուած է մի ձորի երկու լան- ջերին, որ գտնուում է Մսմնայ գիւղի արևելեան կողմում. բնակիչք բնիկ. հողն բէկական և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանք 75––80. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր. քահա- նայ մի։ Ծուխ 120. ար. 510. իգ. 433։ ԻԵ. ՄՍՄՆԱՅ. Հիմնուած է նոյն լեռնագօտու հիւսի- սային կողմում, Շօշկայ վանքի արևելեան ձորի լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման, տեսարանն և ջուրն, երկար կեան ք 89––90. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քա- րուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ. քահանան գա- լիս է Ղաւախան գիւղից։ Ծուխ 70. ար. 260. իգ. 230։ ԻԶ. ՀՂՈՐԴԻ ԳԻՒՂ. Հիմնուած է մի բարձր սարի ա- րևելահայեաց լանջին վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, ––––––––––––––––––––– 1) Սոքա կանխաւ բնակած են հին գիւղում, որ կայ այժմեան շինից ներքև, որի մէջ դեռ երևում է Րևալ (երևայ, երևի) անուն եկեղեցին և որի մօտ՝ հին հանգստարանն։

/Էջ 109/

տեղական բերքերն նոյն, գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90–100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 136. ար. 624. իգ. 508։ Միդասեան ուսումնարան տղայոց. աշակերտք 35. թո- շակատու 25, ձրիավարժ 10, տարեկան ռոճիկ վարժապետի 220 րուբլի։

ԲՈՂՐԽԱՆԻ ՎԱՆՔ (սարիս բարձ 5326 ոտ.)

Հիմնուած է համանուն սարի հարաւ արևելեան կող- մում մի փոքր ձորակի ձախ լանջում մի հարթակի վերայ։ Ըստ ամենայնի ունի եկեղեցու ձև կառուցեալ անտաշ կաթ- նագոյն քարով մի կամարի վերայ։ Ունի մի մեծ և միայն մի փոքր խորան, մի դուռն, երեք լուսամուտ, երկու խորհրդա- րան. 9 մետր 65 սանթիմ երկարություն, 5 մետր 50 սան- թիմ լայնութիւն։ Մի կոտրած և փոքր խաչքարի վերայ. «Խաչս տանն Արխի»։ Այլ փոքր խաչքարի վերայ. «Խաչս Կ. ես Բ. Հ.»։ Ունի շրջապարիսպ քառակուսի պատուած, որ ու- նի միայն մի դուռն։ Պարսպի հարաւային և արևմտեան կող- մում ներքուստ շինուած են թաղակապ խուցեր, անվնաս մնում է միայն վանահօր սենեակն, ամբողջապէս խոնար- հուած են միաբանից սենեակների գլուխներն։ Պարսպի եր- կարութիւնն է 40 մետր, լայնութիւնն՝ 18 մետր 50 սան- թիմ։ Անտառապատ է վանքիս շուրջն, որ ունի պատուական ջուր և մաքուր օդ։ ԻԷ. ՀԱՐԱՒ ԳԻՒՂ. Հիմնուած է Ա. լեռնագօտու 1) հիւսիսային կողմում մի ձորակի աջ կողմի բարձրութեան վե- րայ, բնակիչք բնիկ, հողն բէկական և սակաւաբեր, բարե- խառն օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 85 տարի, եկեղեցին սուրբ Մեսրոպ, քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 65. ար. 245. իգ. 200։ ԻԸ. ՆԻՆԿԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Բ. կամ միջին լեռնա- ––––––––––––––––––––– 1) Բարձր գագաթն է Խաչախութ 5028 ոտք։

/Էջ 110/

գօտու հարաւահայեաց լանջին վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, բայց բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, քահանայ երկու։ Ծուխ 230. ար. 1041. իգ. 818։

ԾԱՌԵԽ ՈՒԽՏԱՏԵՂԻ.

Գիւղիս հիւսիսային կողմում մի բարձր սեռի վերայ կայ հնուց մնացեալ մի մատրան աւերակ, որի մէջ դրուած է մի խիստ հին քարեայ խաչ։ Ահա խաչս է ուխտատեղին, որի շուրջն բուսած են ծերունի ծառեր, որք անձեռնմխելի մնա- ցած են իբր նուիրական ծառեր գիւղացու կացնի հարուած- ներից։ ԻԹ. ՂԱՒԱԽԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է մի ձորի մէջ, խեղ- դուած է տեսարանն և սեղմուած հօրիզոնն շրջապատող լեռ- ներով 1). բնակիչք կիսով չափ բնիկ, կիսով չափ տեղափո- խուած Ղափանից, Խանձաձորից և չորս գերդաստան Խնձորս- տանից, հողն բէկական, բարեբեր, ամրան ծանր օդն և կլի- ման, երկար կեանք 65––75, եկեղեցին Սուրբ Աստուածա- ծին, քարուկիր, երկարութիւնն 17 մետր 40 սանթիմ, լայ- նութիւնն 8 մետր 65 սանթիմ. «Շինեցաւ այս եկեղեցիս Ղաւախանու հասարակութեան աշխատանօք 1871 ամի»։ Քա- հանայ մի։ Ծուխ 34, ար. 149, իգ. 131։ Գիւղիս հիւսիսային կողմում կայ հին հանգստարան և քարուկիր մատուռ, որի մէջ կան խաչարձաններ, որից միոյն վերայ. «Թվ. ՋՂԷ ես Շահաւոր կանգնեցի խաչս հայր Պախա, մայր իմ Շահմար…»։ Լ. ԵՆԿԻՋԱՆ գիւղ. Հիմնուած է Նինկի գիւղից բաւա- կան ներքև նոյն գիւղի ջրաձորի ձախ կողմում մի սեռի վե- րայ. բնակիչք հատուած և եկած Նինկի գիւղից. ամենայն ինչ նոյն, եկեղեցին նոր շինել է տալիս պ. Գալուստ Գաբ- ––––––––––––––––––––– 1) Արևելեան սարի բարձ. 3780 ոտք։

/Էջ 111/

րիէլեան իւր սեպհական ծախքով, քահանան գալիս է Նին- կի գիւղից։ Ծուխ 20. ար. 115. իգ. 95։

ՍՈՒՐԲ ԼՈԻՍԱՒՈՐԻՉ

Ծառեխի սարի շարունակութեան վերջի ծայրին մօտ՝ բարձր սեռի վերայ շինուած է կաթնագոյն անտաշ քարով մի փոքր և հին եկեղեցի, որ ուխտատեղի է։ Աւանդաբար ասում են թէ Սուրբ Գրիգորիս Աղուանից Ա. կաթուղիկոսն հիմնարկել տուած է յանուն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին։ Դարերի ընթացքում քանիցս նորոգուած է։ ԼԱ. ՊԱՌԱՒԱԹՈՒՄԲ. Հիմնուած է սուրբ Լուսաւորչի եկեղեցու սարի վերջացած տեղի հիւսիսային ստորոտում, ջրա- ձորի աջ կողմում. բնակիչք տեղափոխուած են Մեծ-Սիւնեաց Պղնձահանքի մօտից, հողն արքունի և բարեբեր, տեղական բերքերն նոյն (մանաւանդ տանձ, խնձոր, բոժոժ), սննդա- րար օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Կղարծուց։ Ծուխը (Հաշուած է Կղարծի գիւղի վերայ)։ ԼԲ. ԿՂԱՑԾԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Ա. լեռնագօտու հա- րաւային կողմում, Պառաւաթմբի հիւսիսային հանդէպ, նոյն ջրաձորի ձախ ափի բարձրութեան վերայ, դիրքն արևելա- հայեաց, բնակիչք բնիկ, հողն բէկական, արդիւնաւէտ. տե- ղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100. եկեղեցին յանուն Սրբոց Թարգմանչաց, քարուկիր, հոյակապ չորս սիւների վերայ, շինուած բնակչաց ծախքով, երկարութիւնն 18 մետր 75 սանթիմ, լայնութիւնն 12 մետր 60 սանթ. քահանայ մի։ Ծուխ 165. ար. 604. իգ. 585։ Եկեղեցումս կայ. Ա. Մասն կենաց փայտից զետեղուած մի արծաթեայ խաչում։ Բ. Աւետարան գրչագիր, գրուած հասարակ թղթի վե- րայ, մեծադիր, պատկերազարդ։

/Էջ 112/

Յիշատակարանից «Զաւրութեամբն Աստուծոյ կատարեցի զսուրբ աւետարանս զայս յաստուածախնամ կղզիս Աղթամար., ի հայրապետութեան տեառն Զաքարիայի և ի թուաբերութեան Հայկազեանս տումարի ՋԻԶ. ի դառն և ի նեղ ժամանակիս։ Արդ ես Յովհանէս ետու գծագրել զսուրբ աւետարանս..»։ Շատ յէտոյ գրուած է. «Ի վերջին դառն և ի նեղ ժամանակ խուժադուժ ազգ նետողաց՝ տաճկաց ազգաց չարամահ եղեն. Համզաբէկ անուն պարոն և այլ անթիւ զաւրք հրամանաւ ինք- նակալին՝ որ կոչի Շահ Իսմայիլ՝ գնացին ի վերայ աշխարհին Քուրդստանայ, աւերումն բազմապատիկ ածին ի վերայ Հայոց, զորն սպանելով և զոր գերելով, գիւղ և քաղաք, վանք և անա- պատ միահաղով (ոյն) յափշտակեցին զՀայք և բերին զսուրբ աւետարանս գերմամբ ի յերկիրն՝ որ կոչի Արցախ, և հանդի- պեալ այսմ աստուածաշունչ բուրաստանիս քահանայ մի և տե- սեալ զսա… և գնեաց զանգին մարգարիտս ի հալալ ընչից իւրոց, ետ գին սորա ԶՌ. դահեկան և ետ յառաջնորդ Գան- ձասարու աթոռոյն և ծախեաց զսա ի Թաւրոս էրեց….»։ Մատթէ ուխտատեղի. Գիւղիս հիւսիսային հանդէպ մի տեսարանաւոր բլրի վե- րայ կայ մի հին մատուռ, որ շրջապատուած է ծերունի ծա- ռերով։ Ասում են աւանդաբար. «Խաչարձանիս տակ ամփո- փուած է Մատթէ անուն քահանան, որ նահատակուած է ան- հաւատ բռնաւորներից հին ժամանակներում»։ ԼԳ. ՄՋԿԱՊԱՏ 1) գիւղ. Հիմնուած է այն բարձր լեռ- նաշղթայի վերայ, որ ճիւղաւորուած է Ա. լեռնագօտուց և հասած մինչև Ամարաս վանքի հիւսիսային կողմն. բնակիչք բնիկ. հողն արքունի և բէկական և արդիւնաւոր. տեղական բերքերն նոյն. օդն և կլիման գերազանց, ջուրն պատուական. երկար կեանք 100 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին 2), քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 83. ար. 465. իգ. 362։ ԼԴ. ՔԱՐԱՀՈՒՆՋ (ունչ) ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն լեռ- նաշղթայի հարաւային կողմում. բնակիչք բնիկ, հողն արքու- ––––––––––––––––––––– 1) Մէջքն (ետևի կողմն) պատուած, քանզի բերդն շատ հեռի չէ գիւղիցս։ 2) Եկեղեցուս մօտ է Վարդան անուն նահատակի մատուռն։

/Էջ 113/

նի, միջակ արդիւնաւոր, տեղական բերքերն նոյն, օդն և կլիման ո՛չ այնքան լաւ. երկար կեանք 65––70. եկեղեցի չ՛կայ, քահանան գալիս է Քերթից, որ խիստ մօտ է։ Ծուխ 36, ար. 125. իգ. 95։ ԼԵ. ՔԵՐԹ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի հարաւ ա- րևելահայեաց ստորոտում, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, ջուրն պա- տուական, օդն և կլիման փոքր ինչ բարեխառն, երկար կեանք 75––80. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 56. ար. 194. իգ. 150։

ԱՄԱՐԱՍ ՎԱՆՔ (15)

Հիմնուած է այն երկրալեզուի վերայ, որ Մուղան դաշ- տից կամ գաւառից մտած է Խազազի և Լուսաւորչի սարերի մէջ և կազմած դուրալի հովիտ, որի միջից հոսում է Ամա- րաս վտակն 1)։ Վանքս հիմանէ նորոգ կառուցեալ է 1858-ին չորս հաստատուն սիւների վերայ ամբողջապէս սրբատաշ կաթնագոյն քարով։ Ունի մի աւագ և երկու փոքր խորան- ներ, տասն մեծ մեծ լուսամուտ, մի դուռն արևմտեան կող- մից, երկու խորհրդարան, մի աւազան և մի փոքր կաթու- ղիկէ։ Աւագ խորանի տակ է շատ վաղուց շինուած հնու- թիւնն, որի մուտքն բացուած է դասի հարաւային կողմի բե- մի մօտից. տասնևութ սանդուղներով իջնում է մինչև յա- տակի մատուռն։ Ստորերկրեայ շինութեանս երկարութիւնն 1 մետր 90 սանթիմ։ Փոքրիկ մատուռս, որ ամբողջապէս շինուած է Խազազի հանքի սրբատաշ քարով, բացի հարաւային մուտքիցս ունեցած է և միւս մուտք արևելեան կողմից, որ փակ է այժմ։ Հիւսիսային դասում առաջին լուսամտին պատկից շի- նուած է մի գեղեցիկ տապանաքար, որի տակ է ամփոփուած ––––––––––––––––––––– 1) Վտակս առնում է իւր սկիզբը Սօս, Քերթ, Քարահունջ, Հիրհեր, Խերխան գիւղերի աղբիւրներից և մօտերքից և ջրում Ամարասի արտերը, այգիները և պարտէզները։

/Էջ 114/

Սուրբ Լուսաւորչի Թոռի-Աղուանից Ա. կաթուղիկոս Գրիգո- րիսի մարմինն։ Ահա այս է գլխաւոր ուխտատեղին։ Վանքիս երկարութիւնն է 23 մետր, լայնութիւնն 13 մետր 33 սանթիմ։ Տաճարումս է մասն սրբոյն Գրիգորիսի զետեղուած մի արծաթեայ, ոսկեզօծ, ականակուռ և մատանիներով զարդա- րուած աջի մէջ, որ կրում է. «Աջ սրբոյն Գրիգորիսի Աղուանից հայրապետին. շինեցաւ յամին 1870 ի Շուշի քաղաքի անվարձ աշխատութեամբ շուշե- ցի ոսկերիչ Միրզաջանայ Խոջաբաղրեանց, Գրիգորի Բատամ- եանց և Առաքելի Յարութիւնեանց»։ Տաճարս ունի քարաշէն, ամրակազմ, քառակուսի և բարձրագոյն շրջապարիսպ, չորս անկիւններում չորս աշտա- րակներ և պատերի վերնամասից հրացան արձակելու ծակեր, որք շինուած են ռուսներից, երբ այստեղ էր մաքսատունն։ Պարսպիս երկարութիւնն արևելքից արևմուտք 94 մետր է, լայնութիւնն 56 մետր 40 սանթիմ։ Պարսպիս ներսում արևե- լեան [նոր տողը մերն է,] կողմում կայ 5 մեծ սենեակ (այժմ գոմ), հարաւային ,, ,, 6 ,, արևմտեան ,, ,, 5 ,, (այժմ 4-ն անկարգ) հիւսիս. ,, ,, 8 ,, ( ,, 5-ն ,, )։ Հարաւային մասում միայն կայ վերնայարկ երկու աւերուած սենեակ։ Շինութեան մէջ ամենաշքեղ մասն եղած է միայն սենեակներս, որք շինուած են տաշուած կաթնագոյն քարով և ունին չորս կողմերից զոյգ զոյգ լուսամուտներ և մէն մի լուսամուտ ունի մի մի բաժանարար քարեայ սիւն 1)։ Ահա այս եղած է երբեմն կաթուղիկոսարան Աղուանից։ Ընդհան- րապէս անմաքուր, անկարգ և անխնամ է այս պատուական վանքն ամենայն մասամբ, որ այժմ ընկած է բարոյապէս և նիւթապէս։ Վանուցս անշառժ կալուածներն են. Ա. Վարելահողեր, Բ. Այգի և թթենեաց պարտէզ, Գ. Մի ջրաղաց։ Վանահայրն է մի տիրացո՞ւ….։ ––––––––––––––––––––– 1) Ցաւալի է տեսնել որ քանդուած է այս հնադարեան պատուական հնութիւնն։ Ասում են թէ «Մի տիրացու քանդած է առանց հրամանի……»։

/Էջ 115/

Ամարաս աւերակ գիւղաքաղաք. Վանքիս հարաւային կողմում, ջրի աջ կողմի բարձր լան- ջի վերայ կայ ընդարձակ աւերակ։ Տնաբակերից երևում է, որ տներից ամենամեծ մասն շինուած է եղել Արցախի յա- տուկ և հին ձևով––գետնափոր––Ոչինչ պակաս ընդարձակ է գիւղաքաղաքիս հանգստարանն, որ մօտ է աւերակիս։ ԼԶ. ՍՕՍ ԳԻՒՂ. Հիմնուած է լուսաւորչի սարի արև- մըտահայեաց ստորոտին մօտ լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն կիսով չափ արքունի և կիսով չափ բէկական, անջրդի, բայց բարեբեր և հացաւէտ. տեղական բերքերն նոյն, օդն և կլիման սննդարար, ջուրն գովելի, երկար կեանք 85––90. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, առանց կամարի և սեան. երկարութիւնն է 12 մետր 60 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 90 սանթիմ։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Զայս պատուիրեմ, զի սիրեսջիք զմիմեանս». Քահանայ երկու։ Ծուխ 107. ար. 385. իգ. 302։ Լուսաւորչի սար, Բարձրացած է գիւղիս գլխին վերև արևելեան հանդէպ։ Սարիս կատարին վերայ կան շատ թա- փուած քարեր, տնաբակեր և եկեղեցու աւերակ։ Աւանդութիւն, Աւանդաբար պատմում են. «Սուրբ Գրի- գոր Լուսաւորիչ կողմերումս քարոզելու և եկեղեցիներ հիմնար- կելու ժամանակ գիշերն բարձրացած է սարիս գլուխն և աղօթ- քով լուսացրած գիշերները։ Սուրբ Գրիգորիս Աղուանից կա- թուղիկոսի մարմինը երբ փախցրած բերում են նորա աշա- կերտներն Դարբանտից այստեղ, նահատակել տուող թագաւորի զօրականներն, փախցնողների ետևից ընկած, գալիս են մինչև այստեղ։ Սակայն աշակերտներն ապաւինելով յԱստուած և դի- մելով Սուրբ Լուսաւորչի աղօթած տեղն, ազատ են մնում հա- լածողներից և ապա նահատակուած Սուրբ Գրիգորիսի մար- մինը տանում թաղում Ամարասի վանքում և իրանք փախչում դէպի Հայաստան»։

ԵՂԻՇԱՅ ԿՈՒՍԻ ԱՆԱՊԱՏ.

Հիմնարկուած է այն բարձրագոյն գագաթի վերայ, որ

/Էջ 116/

արձանացած է Սօսի, Լուսաւորչի սարի, Քերթի և Ղուզի-Ճարտարի մէջ։ Հանգստարան է անապատիս շուրջն, գագաթս զարդարուած է թեղի և տխկի ծառերով և հին ու նոր տա- պանաքարերով։ Մենաստանս շինուած է անտաշ որձաքարով, իսկ կամարներն և բոլոր անկիւնաքարերն սրբատաշ քարով։ Մենաստանս, որ կանգնած է երկու սիւների վերայ, ունի երկու փոքր և մի աւագ խորան, երկու խորհրդարան, աւա- զան, վեց լուսամուտ, քարեայ խաչկալ, մի դուռն արևմտեան կողմից, մի փոքր կաթուղիկէ իբրև զանգակատուն և մի փոք- րիկ խորանաձև գերեզման՝ աւագ խորանի բեմի տակ, որի դուռն բաց է դէպի դասի մէջ տեղն։ Ահա այս է Եղիշա Կուսի գերեզմանն, որ մեծ ուխտատեղի է։ Անապատիս եր- կարութիւնն է 15 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 70 սանթիմ։ Քարեայ խաչկալի հարաւային դրան հիւսիսային սեմի վերայ. «Յիշատակ է Համասուտանց Միրզախանի որդի Մանուէլ վարդապետիս այս խաչկալս. եղբարքն իմ Պապան և Վանլալան, քորար (քորք) իմ Գուլասմար, Ինթաղիհ, ծնողքն իմ Մումխանոիմ, կողակից իմ Նազլու, որդի իմ Հախնազար, Շահպատ, Սիրուն, Վռամին, Մազրվանին և դստերն իմ Բաջուն, Դօսդաշին թվ. ՌՃԴ.»։ Խաչկալի հիւսիսային կողմում մի խաչքարի վերայ. «Ղազար, կողակից ուր (իւր) Նազլու թվ. ՌՃԴ.»։ Հիւսիսային խորանի ճակատակալ քարի վերայ. «Ես Աղէս կանգնեցի զխաչս փրկութիւն ինձ և կենակ- ցին իմոյ, որդւոյ և դստերաց իմոց ՋՀ.»։ Կարծում ենք որ խաչքարս գերեզմանից վեր առած և դրուած է այստեղ։ Դրան ճակատակալ քարի վերայ 1) «Կարողութեամբ ամենազօրին Աստուծոյ ես նուաստս տէր Յոհան անձամբ տկար աբեղայս և որդէգիր Փոքր տէր Յոհանս շինեցաք սոյն զեկեղեցիս ըստ անուան Սրբուհոյ Կուսին Եղի- շէի ի կաթուղիկոսութեան տեառն Երեմիայի և տանս Աղուա- ––––––––––––––––––––– 1) Դրանս հիւսիսային սեմի վերայ, «Տէր Եղիազարս որ ձեռնադրե- ցաւ յաբեղայ ՌՃՀԳ.»։

/Էջ 117/

նից որ ՛ի մայր աթոռոյն Գանձասարայ վասնորոյ յիշել աղա- չեմք հանդերձ ծնողովք մերովք ՌՃԻԴ.»։ Անապատիս որմին արևմտեան արտաքին երեսն խաչազարդուած է խաչքարերով։ Սոյն երեսի լուսամտի գլխին. «Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, ես անարժան ուստայ Կաբրըելս շինեցի այս եկեղեցիս ի ձեռամբ իմով, ով կարդա, մէկ բերան ողորմի ասէ. խաչս յիշատակ է Գաբրելիս և ծնո- ղաց իմոց և դստերաց և որդոց իմոց»։ ԼԷ. ՂՈՒԶԻ-ՃԱՐՏԱՐ (Հիւսիսահայեաց Ճարտար). Շի- նուած է նոյն սարի հիւսիսային կողմում, բնակիչք բնիկ, հողն արքունի, առատաբեր, տեղական բերքերն նոյն, նշա- նաւոր է ցորենն և գարին, գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 110 տարի, եկեղեցին Սուրբ Գէորգ, կառու- ցեալ մի կամարի վերայ, երկարութիւնն 15 մետր 50 սան- թիմ, լայնութիւնն 8 մետր 60 սանթիմ, քահանայ երկու։ Ծուխ 145. ար. 580. իգ. 465։ Եկեղեցումս կայ մի փոքրագիր, թղթեայ ձեռագիր ա- ւետարան, պատկերազարդ, անյայտ է գրողի անունն, միայն յայտնի է, որ ստացած է Յովհաննէս անուն ոմն։ Մասունք Երից մանկանց մի արծաթեայ փոքր խաչի մէջ։ ԼԸ. ԿԻՒՆԻ ՃԱՐՏԱՐ (Արեգդէմ Ճարտար) Հիմնուած է բերդասարի հարաւային կողմում. դիրքն հարաւ-արևելահայ- եաց, միայն մի ձորակով բաժանուած Ղուզի-Ճարտարից. բնա- կիչք բնիկ. հողն արքունի, անջրդի, սակայն բազմարդիւն, տեղական բերքերն նոյն (այգի, թթենի գովելի, հռչակուած է գիւղիս ցորենն), գերազանց օդն, կլիման, ջուրն և տեսա- րանն. երկար կեանք 111 տարի, եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, կառուցեալ մի կամարի վերայ, ունի միայն աւագ խորան. երկարութիւնն է 11 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 55 սանթիմ։ Դրան ճակատակալ քարին վերայ. «ՌՄԼԶ. թվին. այս է Ամենափրկչին սուրբ եկեղեցիս, սա եղէւ ոքևոր յիշատակ տէր…. Իյ. Խանումէն»։ Իսկ վերև. 9

/Էջ 118/

«Ուստայ Թիւնի» (Յարութիւն շինող վարպետի անունն է)։ Քահանայ մի։ Ծուխ 260. ար. 1095. իգ. 855։ Գիւղումս կայ Ս. Գրիգորեան միդասեան ուսումնարան տղայոց, աշակերտք մօտ 50, թոշակատու 38, ձրիավարժ 10. միամեայ ռոճիկ վարժապետին 220 ր.

ԿՈՀԱԿ ՈՒԽՏԱՏԵՂԻ

Մի աւերակ մատուռ է Կոհակ ամուամբ, որ հիմնուած է գիւղիս անդում մի խութի վերայ։ Աւերակս ծածկուած է ճապկի ծառերով։ Խութիս գագաթն ունի մօտ երկու կալա- չափ մեծութիւն։ Ուխտի օրն է ամեն Համբարձման տօնն։ Դավէ-չիչէք Այս անունը կրող աղբիւրն բղխում է գիւղիս արևմտեան հանդէպ եղած քերծիցն և թափուում իւր տակի փոսին մէջ։ Կարմրուկ (տեղական բարբառով խաւարթնը) ախտով հիւան- դացեալները բերում և լողացնում են փոսի միջի ջրովն, ո- րով բժշկուում է հիւանդն։ Բերդի նահատակ Աղբիւրիցս վերև մի բարձր ապառաժի վերայ կայ մի կիսաւեր մատուռ, որ իւր մէջ կրում է իւր արեամբ ներ- կուած մի նահատակի մարմինը, որի անունն անյայտ է։ Մի- այն յայտնի է որ ուխտատեղի է խիստ հին դարերից աւան- դաբար մնացեալ։ ԼԹ. ԽՈՒՆԸՇԻՆԱԿ (Խուն-շինակ). Հիմնուած է բերդա- սարի արևելահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէ- կական, անջրդի բայց բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն և կլիման փոքր ինչ ծանր ամրան, տեսարանն պատուա- կան, ջուրն սննդարար, երկար կեանք 80––85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, կամարակապ, կառուցեալ երկու կա- մարների վերայ, երկարութիւնն 17 մետր 45 սանթիմ, լայ- նութիւնն 8 մետր 80 սանթիմ, քահանայ երկու։ Արձանագրութիւն դրան ճակատակալ քարի վերայ. «՛Ի ՌՅԹ. (1860) Կամաւն Աստուծոյ կառուցաւ եկեղեցիս

/Էջ 119/

Խնշինագ գեղջ անուն սուրբ Աստուածածնի սեպհական ար- դեամբք և ծախիւք Շուշի քաղքցի բարեպաշտօն, ազնուազգի աղա Հայրապետ բէկի Դօլուխանեանց ի յիշատակ հոգւոյ իւրոյ և ազնուհւոյ ամուսնոյն իւրոյ Բակումայ Մէլիք Բէկլարեանց և ծնողաց իւրոց հօրն Բաղդասար բէկի, մօրն Նազլու Խանին»։ Ձեռագիր աւետարան փոքր դիրքով, գրուած թղթի վե- րայ, պատկերազարդ (ընկած է Ղուկաս աւետարանչի պատ- կերն)։ Գեղեցիկ և ճարատարարուեստ են պատկերներն, նախ- շերն, ծաղիկներն և թռչնագրերն, ընտիր ոսկեզօծն և ներ- կերն։ Յիշատակարանից. «Որ (Ամեն. Երրորդութիւն) ետ կա- րողութիւն տկար և մեղապարտ, անարժան Գրիգոր երիցու, որ ծաղկեցի զիա (զայս) և հասայ ՛ի յաւարտ սուրբ աւետա- րանիս. ծրագրեաց սա ՛ի յաւնդանց 1) ձեռամբ Վարդան երի- ցու …. Մահտեսի Թաղիաջի խոջա Գազպարն և որդի նորա խոջա Յակովբջանն յայսմ տարւոջ եկին ի Վան, որ էր թուա- կանիս հայոց ՌՃ և ԻԱ. և ստացան զսա ի հալալ վաստակոց իւրեանց ի յիշատակ իւրեանց և իւրեանց ծնողացն»։ Չգիտենք ի՞նչ պատճառաւ յետոյ աւետարանս ընկած է Աւետարանոց աւանն. «Գրեցաւ ի 1845 ամի փետ. 18-ին. այս յիշատակ հայերէն աւետարանս տուեալ եղև ի գիւղն Խու- նիշինակ Սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն որ է ընծայողն Չանաղչու (Աւետարանոց) գիւղին բնակիչ Մէլիք Ջահանբաղչի որդի դուստր Նանակուլ Մէլիք Շահնազարեանց և այլ մին սուր- ջառ (շուրջառ) իւր արծաթի չափռաստովն…»։ Գրչագիր մաշտոց. գրուած է թղթի վերայ, «Արդ աղա- չեմ զՁեզ… յիշեսջիք մաքրափայլ աղաւթս ձեր զԱստուածա- տուրն և զեղբայրն իւր զՄարգարէն և ծնողսն նորա և զՅակովբ քահանայ և զՍիմէոն քահանայ, որ աշխատեցաւ ի գրելն …»։ Մաշտոցս եկեղեցուս նուիրած է շուշեցի տիրացու Անաստաս Տէր-Մկրտչեանց 1855-ին դեկ. 1-ին։ Ծուխ 96. ար. 485. իգ. 325։ ––––––––––––––––––––– 1) Թերևս գծագրեցաւ այս ընտիր աւրինակաց։

/Էջ 120/

Խ. ԿԻՇԻ ԳԻՒՂ. Հիմնուած է բերդասարին հիւսիսային կողմում մի հարաւահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, ամենամեծ մասամբ անջրդի, բայց արդիւ- նաւէտ, տեղական բերքերն նոյն (բոժոժ, թութ, խաղող ա- ռատ են), օդն, կլիման և ջուրն պատուական, տեսարանն զմայլելի, երկար կեանք 60. եկեղեցի Սուրբ Մինաս, թա- ղակապ, երկարութիւնն 16 մետր 65 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 85 սանթիմ. քահանայ մի։ Գիւղումս կայ եօթա- նասուն այրի կին։ Պատճառն այն է, որ մարդիկ ամրան ջերմ ամիսներում աշխատում են Մուղանի դաշտաբերանում և վախճանուում անժամանակ։ Ծուխ 127. ար. 584. իգ. 481։

ՈՍԿԵԱՆՑ ԽԱՉ

Այս անուամբ կոչուում է այն վաղեմի սրբավայրն, որ կայ գիւղիս աղբիւրի մօտ, ջրաձորի աջ ափում և որ ունի այժմ քառակուսի ձև, քարուկիր շինուած։ Այժմ բաց է շի- նութեանս գլուխն և մի ծերունի թքեռնի ծառ բուսած է սրբավայրիս մէջ, ուր կայ և մի քարեայ խաչ, որի վերայ վառում են մոմեր։ Դրան սեմի վերայ. «Թվ. ՌՅ. յիշատակս յօրինեցաք Սայեամ կամ (և) Բաղդա- սար Յարութիւնեան Բաղրեանց»։ Սրբավայրիս մօտ եղած հին հանգստարանում. «Այս է տապան Պակնայզարի որդի Աղա- բէկ քոխային (գիւղապետին) ՌՃՀԲ.»։ ԽԱ. ՍՊԻՏԱԿ ՇԷՆ. Հիմնուած է Կիշի գիւղի հիւսիսա- յին կողմում, մի հարաւ արևելահայեաց սարալանջի վերայ։ Այն գեղեցիկ հովիտն, որ վտակաձորով 1) ներս մտած է Մու- ղանից իբրև երկրալեզու, բաժանած է Սպիտակ գիւղի սարս Կիշու սարից։ Բնակիչք գաղթած են Խոյից. հողն բէկական և արդիւնաւոր, տեսարանն հիանալի և նախանձելի, տեղա- կան բերքերն նոյն, գերազանց օդն, կլիման և ջուրն, եր- կար կեանք 90, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, երկարութիւնն է 15 մետր 33 սանթիմ, լայնու- ––––––––––––––––––––– 1) Վտակս առնում է իւր սկիզբը Նինկի, Կղարծի և Պառաւաթումբ գիւղերի և անդերի աղբիւրներից։

/Էջ 121/

թիւնն 7 մետր. քահանայ մի։ Ծուխ 70. ար. 220. իգ. 180։ Ամէնափրկիչ (Ջարկեա մարագ) ուխտատեղի. Սպիտակ շէն և Եմիշջան գիւղերի միջև մի բարձրավան- դակի վերայ (3192 ոտք) խիստ հնուց շինուած է մի մատուռ, որ այժմ կիսաւեր է։ Բայց կանգուն մնում է տակաւին վէմ քարն և մի խաչարձան։ Ուխտատեղիս ծածկուած է մեծ մեծ ծառերի փառաւոր հովանու ներքև, իսկ իւր շրջապատն լի է հին և նոր խիտ- առխիտ ամփոփեալներով։ Կանխաւ ուխտատեղուս մօտ եղած է շարքով շինուած մարագներ, վասնորոյ կոչուած է և Ջար- կեա մարագ։ ԽԲ. ԵՄԻՇՋԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Ամենափրկչիս հիւ- սիսային ստորոտում մի սարահարթի վերայ, բնակիչք մեծ մասամբ տեղացի, իսկ փոքր մասամբ գաղթած Պարսկաստա- նից. հողն կիսով չափ արքունի և կիսով չափ բէկական, տե- ղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Սեփաննոս, ծածքն փայ- տաշէն, քահանայ մի։ Ծուխ 62. ար. 222. իգ. 180։ ԽԳ. ԱՇԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է գրեթէ Եմիշջան գիւ- ղի արևմտեան կողմում, մի ձորի հարաւահայեաց լանջի վե- րայ. բնակչաց կէս մասն բնիկ, իսկ մնացեալ մասն տեղափո- խուած է Ջրաբերդից. հողն մասամբ արքունի և մասամբ բէկական, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլի- ման և ջուրն. երկար կեանք 95 տարի, եկեղեցին Սուրբ Աս- տուածածին, շինուած հասարակութեան ծախքով երեք կա- մարների վերայ. երկարութիւնն 17 մետր 95 սանթիմ, լայ- նութիւնն 8 մետր 85 սանթիմ։ Աւազանի վերայ. «Յիշատակ Դաստանց Թա.»։ «Յիշատակ Սահակ Աբրահամեան»։ Քահա- նայ մի։ Ծուխ 104. ար. 415 իգ. 270։

Կարմիր աւետարան

Գիւղիս մէջ մի մատուռում, որ հիմնուած է ձորի ձախ կողմում, կայ մի ձեռագիր աւետարան մեծադիր, գրուած

/Էջ 122/

թղթի վերայ, պակասաւոր (թափուած են թերթերից) ան- յայտացած է և յիշատակարանն։ Յիշատակարան Գիւղումս պ. Յակովբ Իշխանեանցի մօտ կայ մի հնա- տիպ ճաշոց, որի մէջ համբարձման պատկերի ետև գրուած է. «Ի հայրապետութիւն Աղուանից տէր Ներսէս Կաթուղիկոսն էր ամաց ՃԻ. էր փիթեալ (փթեալ, զառամեալ) իբրև ծերու- նի»…. «Յիշատակ է ճաշոց գիրքս իշխանի որդի Բալու քո- խին (գիւղապետին) և իւրեան թոռն իշխանին, իւր կողակից Մարեանին, և իւր մայր Խանփերին և իշխանին և իւր կողա- կից Քամիլին և որդի Սարգիսին և դուստր Ազիզգուլին, Բա- լուի որդի Աւթանդիլին, Գրիգորին, իւրեան դուստր Անային, իմ քոյր Խանումին, Ակուլին իւրոյ… որ է ի գաւառէն Վա- րանդու ի գեղջէն Աշանու ի ձեռն գերընդիր… Մարտիրոս վարդապետին…. թուական մեր հայոց ՌՃՂԸ. էր… Մա- րասու (Ամարասայ) առաջնորդն էր Գասպար վարթապետն, իշ- խանն էր Ալլահղուլի Սոլթանն, որ է Չարայպերթու, այսինքն ազգաւ հայ և քաջամարդ, հախթող ընդ թշնամին իւր, Աս- տուած ինքն երկար կենօք պահեսցէ ամենայն պատայհարաց, ամէն«։ ԽԴ. ՂԶՂԱԼԱ ԳԻՒՂ. Հիմնուած է Աշանի արևելեան կողմում, սարերի մէջ մի գոգաւոր ձորի արևելահայեաց լան- ջին վերայ. բնակչաց ամենամեծ մասն բնիկ, մի քանիսն փո- խադրուած Ջրաբերդի Եղակեր գիւղից, հողն բէկական, գի- նեւէտ և բարեբեր, տեղական բերքերն նոյն, (նշանաւոր է գինին, թութն, նուռն, դեղձն, թուզն և տոմբալանն), պա- տուական օդն, կլիման և ջուրն, գովելի տեսարանն, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կա- մարակապ. երկարութիւնն է 14 մետր 30 սանթիմ, լայնու- թիւնն 8 մետր 12 սանթիմ։ Եկեղեցուս դրան ներսում, արևելեան Բ, կամարի վե- րայ. «Ես Ոհաննէս շինեցի եկեղեցիս ի հալալ ինչից իմոց, հայրն իմ Թուման և մայրն իմ Իւսսան, կողակիցն իմ Խանում,

/Էջ 123/

հանգուցեալ որդին իմ Ա…»։ Միևնոյն կամարի հիւսիսային կողմի վերայ. «Ես Յովհաննէս եպիսկոպոս վերակացու շինեցի եկեղեցիս, հայրն իմ Տաղտան, մայրն իմ Խոնտի։ Եւ Եղիա քահանայն, տէր Պողոս, տանուտէրն Վէլիճան, եկեղեցուս վար- պետ Կէսբեր Յակոբ»։ Քահանայ մի։ Ծուխ 103. ար, 471. իգ. 337։ Եկեղեցումս կայ մի փոքրադիր ձեռագիր աւետարան, առանց պատկերի և միանգամայն պակասաւոր։ Յիշատակա- րանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թուականիս Հա- յոց ՌՀԲ. ձեռամբ մեղսամած և փծուն գրչի Աւետիքի ի քա- ղաքն Հալապ ի դուռն սուրբ Քառասնիցն ի դառն և ի նեղ ժամանակիս։ Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զստացող սուրբ աւետարանիս Դիպխիսցի խոճա Մահտեսի Հովադեղն և զկո- ղակիցն Խասխաթունն… Հովադեղն որ գնաց ի Երուսաղէմ և հանդիպեցաւ ի Հալապ, էառ զսուրբ աւետարանս յիշատակ ի դուռն Կաթուղիկէ Սուրբ Աստուածածնին»։ Ձեռագիր մաշտոց Գիւղիս հոգևոր հովիւ բարեկրօն Թովմաս քահանայ Տէր-Գրիգորեանցի մօտ կայ մի ձեռագիր մաշտոց, որի յիշա- տակարանից կարողացանք քաղել միայն հետևեալը. «Գրեցաւ գիրքս, որ կոչի մաշտոց, ձեռամբ… թուին Հայոց ՌՃԻ.»։ Մաշտոցիս առաջին թերթի առաջին երեսին. «Յիսուսի Քրիստոսի ծառայ Աստուծոյ տէր Գրիգորէս գրեցի. ես առէ (գնեցի) մաշտէց (մաշտոցս) ա. Թուման Եղագրցի Մեծ տէր Սարգսի որդի Ապրհամի որդի տէր Գրիգորէս առ էս մաշտէս, որ Փաթալի խանն 1) եկաւ Շուշի ղալին երայ (վերայ) կռւի թւին ՌՄԺ.»։ Փոքր նահատակ Կոչուում է այն նորաշէն և կիսատ մատուռն, որ կայ գիւղիս արևելեան հանդէպ մի բարձրագոյն բլրի գագաթին վերայ։ Նահատակն վաղուց ամփոփուած է. իսկ մատրանս շէնքն քանիցս նորոգուած է ՛ի հիմանէ։ ––––––––––––––––––––– 1) Ուրմեցի Փաթալի-Խանն։ Տես Գաղտնիք եր. 40։

/Էջ 124/

Մեծ նահատակ Մի քարուկիր մատուռ է, շինուած այն բարձր սարի գագաթին վերայ (2492 ոտք), որ սահման է Աշան, Նոր- շէն և Ղզղալա գիւղերի և որ առանձնացած նայում է Աղուէ գաւառի դաշտի վերայ։ Նահատակի գերեզմանն գտնուում է մատրանս մէջ, որի շրջապատում կան խուցեր։ Երևի թէ փոքր միաբանութիւն եղած է այս տեղ. մինչև ց՛այսօր վար- դապետի տափ (գետին) են անուանում արտավարը, որ կայ մատրանս ստորոտում փոքր ներքև սարալանջին վերայ, որի մէջ կայ մի շուքառան ծառ։ Մատրանս մօտ ևս կայ հան- գըստարան։ ԽԵ. ՆՈՐ-ՇԷՆ. Հիմնուած է Հացի գիւղի արևելեան կողմում, մի բարձր սարի ստորոտի մօտ. դիրքն արևելահայ- եաց. բնակիչք գաղթած Ղարադաղից, Կիւլստանից, Կուսա- պատից, Բանանց գիւղից և Ծամ-ձորից. հողն բէկական, խիստ սակաւ, անջրդի, բայց այգեւէտ, բարեխառն օդն և կլիման, սննդարար ջուրն, երկար կեանք 95––105. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, խիստ վտանգուած, քահանայ մի։ Ծուխ 70. ար. 272. իգ. 205։ ԽԶ. ՀԱՑԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Կղարծի գիւղի հիւսի- սային և Նոր-շէնի արևմտեան կողմում մի խոր ձորի հարաւ- արևելահայեաց լանջի վերայ (լանջիս ետևն––արևմտեան կողմն քարեայ բարձր սար է 1) բնակիչք բնիկ, հողն ար- քունի, բարեբեր, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման և գովելի ջուրն, բայց խեղդուած տեսարանն լեռ- ներով, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կամարակապ, շինուած հասարակութեան ծախքով, քահանայ երկու՝ հայր և որդի։ Ծուխ 143. ար. 545. իգ. 450։

ԲՌԻ ԵՂՑԷ (եկեղեցի)

Այսպէս է անուանում ժողովուրդն այն ընդարձակ և հին հանգստարանը և եկեղեցիները, որք կան գիւղիցս ներ- ––––––––––––––––––––– 1) Որ ունի 3829 ոտք, կոչուում է Պտկեսբերք Վարանդի։

/Էջ 125/

քև ջրաձորի ձախ ափի ճանապարհի գլխին։ Հանգստարանիս մէջ կայ երկու մատուռ, երեք բեմ և երկու եկեղեցի։ Մա- տուռների և եկեղեցեաց մէջ նստած են յատկապէս վանա- հայրեր։ Կարծում ենք որ Աղուանից թագաւորազների և իշ- խանազների մարմիններն ամփոփուած լինին այս առանձնա- պէս պատրաստուած շինութեանց մէջ և աղօթաւոր վարդա- պետներ կարգուած պաշտօնապէս։ Այսպէս էին Խոթայ, Խաթ- րոց, Գանձասարայ, Եղիշառաքելի, Հոռեկայ և այլն վան- քերն ևս։ Ա. մատուռն փոքր է և լանջի ստորոտում։ Խաչազարդ է մատրանս արևմտեան արտաքին ճակատն և խոնարհուած ամբողջ գլխի ծածքն, որի դրան հիւսիսային սեմին վերայ. «Չ. Շահէն վարդապետ եկեղեցոյս յիշեցէք ի Տէր»։ Ար- տաքուստ դռնից վերև. «…. քահանայ և եղբայր իմ Վար- համ և Վարհայք… ունափա շինեցաք զեկեղեցիս բազում աշ- խատանաւք յեպիսկոպոսութեան տէր Յովհանիսին և տէր Ներ- սիսի յիշատակ հոգոց ազգաց և ծնողաց մերոց, որք կարդայք, յաղաւթս յիշեցէք աշխատողք եկեղեցոյս»։ Բ. մատուռն, որ ողջամբ կանգուն է, ունի 6 մետր 50 սանթիմ երկարութիւն, 4 մետր 12 սանթիմ լայնութիւն և սիրամարգի պատկերներ և սոյն արձանագրութիւնը. «ԶԽա- չենիկ վարդապետ սուրբ եկեղեցոյս յաղաւթս յիշեցէք ի Քրիս- տոս։ Ա. բեմն շինուած է Ա. մատուռից փոքր ինչ վերև։ Բեմիս բարձրութիւնն 3 մետր 58 սանթիմ է, լայնութիւնն՝ 3 մետր 22 սանթիմ, հաստութիւնն 1 մետր 85 սանթիմ, որի արևմտեան ճակատում զետեղուած են չորս գեղեցկա- քաւդակ խաչարձաններ։ Հազար ափսո՜ս, որ ժամանակի մշտա- գործ մուրճն հարուածելով եղծած և թափած է խաչարձա- նիս ընդարձակ արձանագրութիւնը, այսու ամենայնիւ արտագ- րում եմ պակասները լցուցանելով կէտադրութեամբ։ «ՆԱ. թիւս….. տէր Վարթ….. ի տարին Ի. ժամ….. աղտատե…….. անէաքս….. մեր սու……. աղաչեմ»։

/Էջ 126/

Հիւսիսային կողմի վերայ. «Ես Խաչենե.. կանգնեցի վարդապետ սուրբ նշանաւս որդի Վարհամա, որք կարդէք (կարդայք) յաղաւթս յիշեցէք ի Քրիստոս»։ Բ. բեմն շինուած է առաջնոյն հարաւային կողմին մօտ, որ ամեն ինչով նման է Ա-ին. «…………… իւբո մա…… Մխիթարո ո՞վ այ- րեցայ…. բենա… ասվաքչին զիսն պատյի.. տէր.… Սնպա- տա ոչ յիսա զգերլելոց….. ի թաբա է մին պետ…. ի մինսն պատ…… սուրբ աղաւթս ձեր….»։ Գ. Բեմն, որ փոքր ինչ հեռի է Բ-ից, յար և նման է միւսերին. թափուած են իւր միջի երկու խաչերի նախշերն և տեղ տեղ արձանագրութեան բառերից գրեր. «Թվ. ՉԺ. Թ… ի կաթուղիկոսութեան տէր ըստեփաննո- սի և յեպիսկոպոսութեան հայր տէր Ներսէսի Աստուծով մեր եղբարցս… ուց այդ եղայ Վարդս.. այար կաթ…. րամիկս.. յորդեացս….. և ծնողաց մերոց… ազգականաց… բար….»։ Ա. Եկեղեցին հիմնուած է հանգստարանիս հիւսիսային կողմում, բարձր հարթակի վերայ շինուած սպիտակ անտաշ քարով։ Ունի և գաւիթ իւր արևմտեան կողմին կից, եր- կուսն միասին չափելով երկարութիւնն 14 մետր 75 սան- թիմ, լայնութիւնն 8 մետր 20։ Ունի և սոյն արձանագրու- թիւնը. «Թվ. ՉԺԹ… ի տէրութեան…. տր Ստեփանոսի յե…. սիսի (յեպիսկոպոսութեան Ներսիսի) Ես մխիթար որդի… կանգնեցի զխաչս»։ Բ. Եկեղեցին, առաջնոյն արևմտեան կողմում մի քանի քայլ միայն հեռի. փոքր է ևամրաշէն։ Շատ կարելի է որ պատուաւոր ամփոփեալներ լինին եկեղեցեացս և մատուռնե- րիս մէջ և մանաւանդ գաւթումս, բայց ծածկուած լինին թափուածքների ներքև, քանզի խիստ ամնաքուր են յատակ- ներն։ Արձանագրութեանց մեծ մասն եղծուած են թէ՛ տա- պանաքարերի և թէ՛ խաչարձանների վերայից։ Թողում ասել

/Էջ 127/

ջարդած, կոտրած և փշրած շիրմաքարերը, որոց թիւն խիստ մեծ է և որոց վերայ կան արձանագրութիւններ, բայց ան- վերծանելի, զի անյայտացած են կոտորներն։ Վերջին եկեղե- ցուս մօտերքում մի ջարդուած քարի վերայ. «Այս է տապան խմիշի որդուն Սարքիսին. էն ժամա- նակն որ Պապա Ուշաղին թվ. ՌՃՀԴ. որ եկն, ես թապուդի առաջք տուսդ իլի (դուրս ելայ). այանին ճդովն (պարանոց) սպանեցէն, հերքերանցս Աթային, Հերփքիս 1)»։ ԽԷ. ԱՎՏՈՒՌ ԳԻՒՂ. Հիմնուած է Հացի գիւղի արև- մտեան կողմում մի ձորի երկու լանջերի վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, անջրդի, բազմարդիւն և պտղաւէտ, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 90. եկե- ղեցին սուրբ Աստուածածին, կամարակապ, որը իւրեանց ծախքով շինել տուած են մեծ. Սարգիս-բէկ և Յարութիւն-բէկ Ղազեանց, քահանայ մի։ Ծուխ 125. ար. 477. իգ. 370։ ԽԸ. ՄԻՒՐԻՇԷՆ. Հիմնուած է Ավտուռի արևմտեան կողմում. դիրքն արևեյահայեաց լանջ, բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն, նմանապէս օդն, կլիման և ջուրն և երկար կեանքն, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, թաղակապ, քահանան գալիս է Ավտուռից։ Ծուխ 31. ար. 150. իգ. 130։ ԽԹ. ՄԻՐԻՇԱԼԼՈՒ ԳԻՒՂ. Հիմնուած է Աղուէ գաւա- ռի դաշտաբերանում, բնակիչք տեղափոխուած Բէլուկան քա- ղաքից շատ վաղուց, հողն բէկական, բեղմնաւոր, տեղական բերքերն նոյն, օդն և կլիման ծանր ամրան, երկար կեանք 65––70, եկեղեցին սուրբ Գէորգ, խախտեալ, քահանան գա- լիս է Դահրազից։ Ծուխ 55. ար. 194. իգ. 175։ Ծ. ՎԱՐԱԶԱԲՈՒՆ 2) ԳԻՒՂ. (Արանզամի) Հիմնուած է ––––––––––––––––––––– 1) Հարկ է բացատրել արձանագրութիւնս մթութիւնը, որ է այսպէս ըստ մեր կարծեաց. 1725-ին Սարգսի վախճանուած ժամանակ Արցախիս վերայ զօրքով եկաւ Պապա-Ուշաղին, ես դիմաւորեցի, բայց սպանեցին մայրս, հօրաքոյրերս––Աթայ և Հերիք։ 2) Ոմանք կարծում են թէ այս եղած է Առանի ամարանոցն, նոյնպէս և Վարազ––Տրդատ և Վարազ––Գրիգոր իշխանների, վասն որոյ կոչուած է Վարազաբուն––բուն Վարազ––Տրդատ իշխանի բնակութեան տեղին։

/Էջ 128/

Ա. լեռնագօտու Աղուէ գաւառի դաշտաբերանի վերայ կա- խուած՝ արևելահայեաց վերջին լանջի վերայ. բնակիչք գաղ- թած Պարսկաստանի Ղարադաղ նահանգից. հողն բէկական, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջու- րըն, երկար կեանք, 85––90. եկեղեցին սուրբ Աստուածա- ծին, քահանան նոր վախճանեալ։ Ծուխ 155. ար. 540. իգ. 415. Տղայոց միդասեան ս. Գրիգորեան ուսումնարան. աշա- կերտ 40, թոշակատու 38, տարեկան ռոճիկ վարժապետին 360 րբլի.։ ԾԱ. ՓԻՐ––ՃԱՄԱԼ 1) ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, ոմանք տեղա- փոխուած Ջրաբերդից, սակաւք Հին––Քեաթուկից և Բէլու- կանից, հողն բէկական, անջրդի, այգեւէտ, բայց հացատու, օդն, կլիման և ջուրն նշանաւոր. երկար կեանք 100, եկե- ղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, որը կառուցանել տուած են իւրեանց ծախքով Շուշեցի բարեպաշտ Մահտեսի Շահկեալդին և Փիր-Ճամալեցի հանգուցեալ Բաղդասար Շամ- խալեանն. քահանայ մի։ Ծուխ 146. ար. 475. իգ. 357։ Ղորա ուխտատեղի Գիւղիս անդումն է այս անուն ուխտատեղին, այս է երկու փոքրիկ մատուռներ, որոց մէջ, ասում են աւանդա- բար, թէ ամփոփուած են նահատակուած Փիրու և Ճամալի մարմիններն, վասն որոյ ուխտատեղի է յարգուած ո՛չ միայն հայերից, այլ և մահմետականներից։ ԾԲ. ՆԱԽԻՋԵՒԱՆԻԿ ԳԻՒՂ. Հիմնուած նոյն սարի ա- րևելահայեաց լանջի վերայ, բնակիչք գաղթած են Հին-Նա- խիջևանի կողմից, հողն բէկական, կիսով չափ ջրարբի, տե- ղական բերքերն միևնոյն, բարեխառն օդն և կլիման և սննդա- րար ջուրն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին Սուրբ Աս- ––––––––––––––––––––– 1) Աւանդութիւն. Ասում են. «Հարազատ եղբարք են Փիր և Ճամալ. երկուքն ևս հաստատ մնալով իւրեանց լոյս հաւատքի վերայ՝ նահատա- կուում են անօրէններից։ Յետոյ երկու եղբարցս անուամբ կոչուում է գիւղս Փիր-Ճամալ։ Իսկ սոցա քոյրն նահատակուած է Նախջուանիկ գիւղի հիւսի- սային կողմում»։

/Էջ 129/

տուածածին, քարուկիր բայց խախտուած, քահանայ երկու։ Ծուխ 193. ար. 618. իգ. 521։ Նահատակուհի Գիւղիս և Ասկերան բերդի միջև կայ մի ուխտատեղի, որի մասին ինչպէս ասացինք, Փիրու և Ճամալի քոյրն է, որ- պէս վկայում է աւանդութիւնն։ ԾԳ. ՆՈՐ-ՔԵԱԹՈՒԿ. Հիմնուած է միևնոյն սարի հիւ- սիսահայեաց լանջի վերայ, Ասկերանից բարձր մի ձորի գըլ- խին, բնակիչք ամենամեծ մասամբ տեղափոխուած Հին-Քեա- թուկից, հողն արքունի, կիսով չափ լեռնային և անջրդի և կիսով չափ հովտային և ջրարբի (Գարգար գետակից), տեղա- կան բերքերն նոյն (չիք այգի, առատ են թթենեաց պար- տէզներն), օդն, կլիման և ջուրն վնասակար, տենդաբեր և մահատու, երկար կեանք արականաց նկատմամբ 50, այրի կանայք բազմաթիւ, եկեղեցին Սուրբ Աստուածածին. քարու- կիր, կամարակապ, քահանայ մի։ Ծուխ 25. ար. 60. իգ. 64։ Հին-Քեաթուկ. Մօտ կէս մղոնաչափ վերև է աւերակս, որ ունի ընդարձակ ծաւալ։ Աւանդութիւնն ասում է թէ 400––500 ծուխ եղած է Հին-Քեաթուկս, բայց ներկայ դա- րուս սկզբում՝ ստիպեալ սովի և ժանտախտի անողորմ երե- սից՝ գաղթում և տեղափոխուում են զանազան տեղեր, որ- պէս տեսանք։ Այժմ մնում է աւերակ եկեղեցին և մեծ հանգստարանն։ Սպիտակ-Հէօլ (ուլ այծի) այսպէս է անուանուում այն աւերակ եկեղեցին, հանգստարանն, որ գտնուում է Հին-Քեա- թուկի մօտ։ Ուխտատեղի են նոյնպէս թէ՛ աւերակ եկեղեցիս և թէ՛ Զինաւոր կոչուածն, որ փոքր ինչ վերև է իւր հան- գըստարանով Սպիտակ-Հէօլիցս։ ԾԴ. ԴԱՀՐԱԶ-ԳԻՒՂ. Հիմնուած է Միրիշալլուից բաւա- կան վերև, դիրքն արևելահայեաց, բնակիչք բնիկ, հողն բէ- կական, տեղական բերքերն նոյն (այգի չունին), պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 95––100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, որ շինուած է հանգուցեալ Դաւիթ

/Էջ 130/

Ադամեանի և Բաղդասար Սողոմոնեանի ծախքով, կամարա- կապ և գեղեցիկ, քահանայ մի։ Ծուխ 65. ար. 249. իգ. 214։ ԾԵ. ՔՌԱՍՆԻ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն իսկ Պողրխան սարի հիւսիսային ստորոտում, բնակիչք բնիկ, հողն բէկա- կան, տեղական բերքերն նոյն (բացի այգուց և բոժոժից), բարեխառն օդն և կլիման և սննդարար ջուրն, երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Հռիփսիմէ, քարուկիր. քահանայ մի։ Ծուխ 50. ար. 207. իգ. 168։ ԾԶ. ԴԱՇՈՒ ՇԷՆ. Հիմնուած է Քռասնու արևմտեան կողմում, դիրքն արևմտահայեաց, բնակիչք բնիկ. հողն ար- քունի, աւազուտ, անօգուտ. տեղական բերքերն՝ ցորեն, գարի և կորեկ, բարեխառն օդն և կլիման և անվնաս ջուրն. եր- կար կեանք 70––75, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քա- հանայ մի։ Ծուխ 40. ար. 245. իգ. 125։ Սուրբ Սրաբեկ. Ուխտատեղի նահատակ գիւղիս հիւսի- սային կողմում։ Թափուած քարերից երևում է, որ հնուց մատուռ եղած է Նահատակիս վերայ, բայց կործանուած է հիմնայատակ։ Այժմ ծերունի ծառերի փառաւոր հովանու տակ շարուած են չոր քարեր իբր պատ, որի մէջ դրուած է մի հնաշէն քարեայ խաչ միջակ մեծութեամբ՝ յենած մի մեծ ծառի։ Ահա խաչս է ուխտատեղի, որի ուխտաւորն ամառ, ձմեռ անպակաս է, մանաւանդ Շուշուց, որ շատ հեռի չէ։ Նշանաւոր է արդարև Սրաբեկիս աղբիւրի ջուրն, որի մօտ կայ մի քանի սենեակ։ Ներքի-շէն և Սողոմոնի շէն աւերակներն, որոց բնա- կիչք փոխադրուած են Շուշի 1860-ին, կան Գարգար գետա- կի աջ ափի բարձրութեան վերայ։ Սակայն տակաւին մնում են Ներքի-շէնի կիսաւեր եկեղեցին, հանգստարանն և թթենի ծառերն։ ԾԷ. ԴՌՆԱՎԱՐԶ ԳԻՒՂ. Հիմնուած է Պողրխանայ սա- րի հարաւ արևմտահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, աւազուտ, անջրդի և սակաւ արդիւնաւէտ, տեսարանն գովելի, տեղական բերքերն նոյն բացի այգուց,

/Էջ 131/

պարտիզից և բոժոժից, ամրան ջերմ օդն և կլիման, պա- տուական ջուրն, երկար կեանք 90––100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, կառուցեալ երկու կամարների վերայ, երկա- րութիւնն 17 մետր 60 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 90 սանթիմ, հիմնարկուած Հայոց ՌՄՂ. թուականին, քահա- նայ երեք։ Ծուխ 128. ար. 466. իգ. 362։ Տղայոց միդասեան ուսումնարան, աշակերտ 65, թոշա- կատու 60, տարեկան վարժապետին 250 րուբլի։ Աղին նահատակ Գիւղիս հիւսիային կողմում մի բլրակի վերայ անտաշ քարով շինուած է շատ հնուց մի փոքրիկ եկեղեցի, որ կո- չուում է այս անուամբ։ Երկարութիւն 7 մետր 94 սանթիմ, լայնութիւն 5 մետր 12 սանթիմ։ Խաչազարդ է բեմի ժո- ղովորդահայեաց երեսն և հանգստարան եկեղեցուս շուրջն, ուր կայ և մի սենեակ, իսկ բլրի վարի կողմում գիւղատեղի։ Խաչարձանին վերայ, որ թեքուած է տաճարիս արևելեան կողմում. «Ես Սահակ կանգնեցի զխաչս»։ Սենեկի վերայ. «Ես Աղամս Աստուծով սուրբ խաչս կանգնեցի»։ Բեմ Եկեղեցուցս փոքր ինչ վերև է սրբատաշ չիչ քարով շի- նուած բեմն, որ ունի երեք մետր լայնութիւն, 2 հաստու- թիւն և 5 մետր բարձրութիւն։ Բեմիս արևմտահայեաց ճա- կատում զետեղուած է երեք գեղեցկաքանդակ և նրբագործ խաչարձան, որոց վերև գրուած է. «Թվ. ՇԻ. կամաւ ամենակալին Աստուծոյ ես… Գրի- գոր… Աստուծոյ միաբան եղբարքս լա… զխաչս իշխանու- թեան.. և հայրապետութեան.. Օհանէսի տէր Ներսէսի ո… աղաւթեցէք»։ ԾԸ. ՇՕՇՈՒ ԳԻՒՂ. Հիմնուած է մի հիւսիսահայեաց ձորի աջ ու ձախ լանջերին վերայ, որ կայ Շուշի քաղաքի արևելեան և Դռնավարզի արևմտեան կողմում, Գարգար գե- տակի հարաւային օժանդակ վտակի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակչաց փոքր մասն բնիկ, մեծ մասն տեղափոխուած

/Էջ 132/

Մէլիք-Բաղու հետ Ծոթից, մի քանի ծուխ Ջրաբերդից և մի ծուխ Պարսկաստանից, հողն արքունի, ամենասակաւ, անջրդի և նուազ արիւնաբեր, տեղական բերքերն նոյն, կայ և թթենի, օդն, կլիման և ջուրն պատուական. երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, կառուցեալ երկու կա- մարների վերայ, երկարութիւնն 17 մետր 50 սանթիմ, լայ- նութիւնն 10 մետր 60 սանթիմ, քահանայ երեք, հիւսիսա- յին կամարի վերայ ներքուստ «ՌՃԻԸ»։ Դրան ճակատակալ քարին վերայ. «Փոքր ծոթով ուր դա.. հասայ քև Տէր. ոտարք շինեցաք զՍորւբ Ամենափրկիչ եկեղեցիս յիշատակ հոգոց մերոց և ննջե- ցելոց ի հայրապետութեան Աղուանիցս տեառն Երեմիայի.. և ի մերոցս նահանգի աթոռն, որ Ղույ (?) տէր Գրիգոր և տէր Դաւիթ եպիսկոպոսաց. ես մեղաւորս տէր Դաւիթ էրեցս եղէ պատկառ յիշ (ատակի) ի Տէր հանդերձ ԺԵ. քահանայիւ, զտէր Առաքել քահանայն յիշեցէք ի Տէր, ՌՃԴ. էր, յաղաւթս յիշեցէք։ Տէր Յիսուս Քրիստոս Աստուած ողորմեա ննջեցելոցն»։ Երևւի թէ Սոթից և Մազրայից եկած ոտարք––օտարք––հայերն շինած են եկեղեցիս Ամենափրկիչ անուամբ, բայց օծողն անուանած է Սուրբ Ստեփաննոս։ Ծուխ 367. ար. 1248. իգ. 1100։ Հին-եկեղեցի. գիւղիս հիւսիսային հանդէպ ձորի միւս կողմում կայ մի հնաշէն և խարխլուած եկեղեցի, որի արև- մտեան լուսամտի մէջ մի խաչքարի վերայ։ «Թվ. ՋԷ. (1458) ես Ղոչ սարկաւագ գոյարեցի (կանգնեցի՞) խաչս Ազիզա մաւր իմ»։ Վաղեմի և ընդարձակ հանգստարան է եկեղեցուս շուրջն։ Պըլը-Պուղու գերեզմանն. Գիւղիս արևմտեան կողմում, մի փոքր քարայրի մէջ, որ գրեթէ սահման է Շօշու գիւղի և Արկաթալու շէնի հողե- րին, ամփոփուած է Պըլը-Պուղու մարմինն, որ զուարճաբան էր Մէլիք-Շահնազար Գ-ի մօտ։ ԾԹ. ԱՐԿԱԹԱԼՈՒ ՇԷՆ, Հիմնուած է Պըլը-Պուղու գե- րեզմանի հարաւ-արևմտեան կողմում մի հովտանման ձորա-

/Էջ 133/

կում, որ շատ հեռի չէ. բնակիչք բնիկ. հողն արքունի. տե- ղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն, եր- կար կեանք 80––90. եկեղեցին Սուրբ Աստուածածին. քա- հանայ մի։ Ծուխ 26. ար. 120. իգ. 108։ Կ. ՀԻՒՆՈՏ ՇԷՆ (հուն պտղի անուամբ) Հիմնուած է Գարգար գետակի հարաւային օժանդակի ձախ ափի վերայ, մի սարսափելի խոր ձորում, որի գլխին է Շուշի քաղաքն և խիստ նեղ է հօրիզօնն. բացի ջրաղացներից չունին ուրիշ և ոչինչ։ Ծուխ 19. ար. 70. իգ. 60։

ՀՈՒՆՈՏԻ ԿԱՐԱՆ (քարայր)

Երկար դարերի ընթացքում օժանդակս միջից ճեղքած է այն ապառաժ քարեայ սարը, որ միացած է եղել Շուշու սարի հետ։ Հետզհետէ խորացնելով այս ջրատար ճեղքը շի- նած է մի կատարեալ անդունդ։ Նեղ, խոր և ահարկու ճեղ- քուածքիս երկու կողմերն ձևացած են անձեռագործ, բայց յաւիտենական պարիսպներ։ Օժանդակ վտակիս ձորին երկու կողմերում ևս կան շատ քարայրներ, որոց առաջինն գտնու- ում է Հունոտի մօտ, օժանդակիս աջ ափի բարձրութեան վերայ։ Մի նեղ, զառիվեր և միանգամայն վտանգաւոր քա- րեայ կածան առաջնորդում է դէպի քարայրն։ Սոսկալի է կածանիս վտակի կողմն. Տէրն մի՛ արասցէ, եթէ սահեց կամ մի փոքր ծռուեց ոտքդ, թաւալգլոր կորած ես մութ անդըն- դում։ Քարայրիս առաջին մուտքն որ քարուկիր է, ներկա- յացնում է պահապանի կամ դռնապանի բնակարան, երկրորդ տեղն ծառաների, իսկ երրորդն ընդարձակ և գեղեցիկ քա- րայր է, որ է իշխողի բնակարանն։ Քարայրիս մէջ կայ և ազնիւ ջուր։ ԿԱ. ՔԱՐԻՆ-ՏԱԿ ԳԻՒՂ. Հիմնուած է Շուշի քաղաքի հարաւային ստորոտում, նոյն օժանդակի ձախ ափի վերայ, մի խոր ձորում. բնակիչք տեղափոխուած Բերդաձոր գաւառի Խցաբերդ գիւղից. հողն արքունի, բայց կարի սակաւ և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, գար- նանի, սորեկ, հաճար, թթենի, ունին և ջրաղացներ, բարե- 10

/Էջ 134/

խառն օդն և կլիման, պատուական ջուրն, բայց խեղդուած տեսարանն և նեղ հօրիզօն. երկար կեանք 80––85. եկեղե- ցին Սուրբ Աստուածածցն, քարուկիր և հոյակապ, քահանայ երկու։ Ծուխ 174. ար. 625. իգ. 443։ Բ. Աւանայ-կարան––քարայր––որ կայ գիւղիս հիւսիսա- յին հանդէպ Աւանայ քերծում։ Մուտքն կլորակ է, բայց դժուարաւ բարձրանալի. խիստ խոր, սոսկալի մութ և բաւա- կան երկար է քարայրս, որի ծայրն հասնում է համարեա՛ թէ մինչև Շուշու տակն, այս է Կոհար-աղայի տան տակն։ Առանց լապտերի անհնարին է մտնել և յառաջ գնալ, քա- րայրիս բռնաշունչ հողմն անցուցանում է մոմը։ Քարայրիս խորքումն ևս կայ ջուր (16)։ Գ. Ալեքսանայ ղուզուն կարան Դ. Եուղունիկի կարան (աղաւնու քարայր). որք կան նոյն օժանդակի աջ կողմի բարձր լանջերի վերայ։

ԱՄԱՐԱԹՆԵՐԻ ՇԻՆՈՒԹԻՒՆ 1)

Դարձեալ դժուարամատչելի և հին քարայրներ են, որոց առաջքն պատուած են տեղ տեղ և գտնուում են նոյնպէս նոյն վտակին աջ կողմի բարձրութան վերայ։ 1886 թուին մի կատաղի վագր գալիս և մտնում է քարայրներիս մէջ. ան- յայտ մնում է մի քանի օր, ապա յայտնուում և սարսափ տարածում առհասարակ գիւղականաց և քաղաքացիների վե- րայ, ապա անսպասելի կերպով յանկարծ մի գիշեր յայտնուում է Գանձակում և վերջապէս մի օր սպանուում Ջաբրայէլում։ Պակաս չեն աւերակ գիւղեր, եկեղեցիներ և հանգստա- րան Զառիստում և սորա շրջականերում։

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ.

Ա. ԲՐԴԱՀՈՆՋԻՆ (բերդաունչ) ՂԱԼԱ (3300)

Չորս կողմերից առանձնացած և ձուաձև բարձրացած մի սար է բերդատեղիս, որ կայ Ներքին-Թաղավարդի արևելեան ––––––––––––––––––––– 1) Նշանակում է ապարանների շինութիւն։

/Էջ 135/

հանդէպ, որի արևմտեան, հարաւային և արևելեան կողմերն սեպացեալ վիմահերձեր են գագաթին մօտ, իսկ հիւսիսային կողմն սարսափելի զառիվայն։ Զառիվայր կողմովս վիմահեր- ձից վիմահերձ ձգուած է կրկնապարիսպ, արտաքին պարիսպն ունի և բուրգեր։ Ամրոցս ունի միայն մի դուռն արևելեան կողմից, որից մտնելով ուղին պտտուում է հիւսիսից, ապա մըտ- նում միջնաբերդն։ Այժմ գրեթէ անվնաս մնում են պարիսպ- ներն ամուր շինութեան պատճառաւ։ Բերդիս մակերևոյթն չունի հարթութիւն, այլ անհարթ է սարի ձևովն։ Միջնա- բերդում նշմարուում են բնակարանների շատ բակեր։ Ար- ժանի է բերդս անառիկ տիտղոսին. միայն ափսո՛ս որ չունի ջուր իւր մէջ։ Բայց բերդիս արևելեան ստորոտում կայ մի աղբիւր, որի ջուրն աննման է։ Ահա ջրիցս բերած և լցրած են այն աւազանների մէջ, որ կան բերդումս։ Այժմ անտա- ռապատ է թէ՛ բերդիս ներսի և թէ՛ դրսի կողմերն։ Բ. Բերդն է Աւետարանոցն, որի մասին արդէն խօսած ենք։ Գ. Բերդն է Ղալին-Խութ (բերդասար) կոչուածն (17), որ ընկած է Կիշու, Մշկապատի և Կիւնի-Ճարտարի միջև։ Բաւական բարձր է բերդասարս (3735), որի հարաւային և արևմտեան կողմերն անմերձենալի քերծեր են, իսկ արևե- լեան և հիւսիսային կողմերն պարսպուած են ամուր պատով առանց բուրգերի։ Այժմ տեղ տեղ աւերուած են պարիսպ- ներն։ Ամրոցիս մակերևոյթն, որ այժմ հերկուում է, տա- նում է մօտ 14 չուալ 1) սերմացորեն։ Հարթ է ամրոցիս մա- կերևութի հարաւային մասն, իսկ փոքր ինչ լանջ՝ դէպի Կի- շի թեքուած՝ հիւսիսային մասն։ Այս մասի մէջ՝ պարսպի ատորոտումն է աղբիւրն, որ ունի գերազանց ջուր, որից տա- րած և լցրած են ջրաւազանները ի պաշար պատերազմի։ Քերծերիս մէջ պակաս չեն քարայրներ։ Դ. Աղջկայ բերդ (Ղզղալա) Աղուէ գաւառում դաշտաբերանի վերայ արձանացած է մի ––––––––––––––––––––– 1) Մի չուալն հաւասար է 7 փութի։

/Էջ 136/

բարձր սար, որ առանձնացած է բոլորովին ամեն կողմերից։ Սարիս հարաւային հանդէպ է Ղզղալա գիւղն և իւր ստո- րոտում նոյն գիւղացւոց կալերն։ Սարիս արևելեան, հարա- ւային և արևմտեան կողմերն վիմահերձ և սարսափելի բարձր ժայռեր են. իսկ հիւսիսային կողմն սաստիկ զառիվայր, որի ստորոտով փորուած է հնուց խիստ խոր և լայն խրամ և տեղ տեղ պարսպուած, ինչպէս երևում է հետքերից։ Սարիս կատարի հարթակին վերայ շինուած են ստորերկրեայ շատ շինութիւններ, որք կարծես թէ հաղորդակցութիւն ունին միմեանց հետ։ Բերդիս գիւղահայեաց լանջի վերայ, շինու- թիւններիցն ոչ այնքան հեռի, երեք տեղ մօտ առ մօտ շի- նուած են երեք վիմափոր ջրաւազաններ, որք ունին բաւա- կան մեծութիւն և խորութիւն։ Խեցեղէն խողովակների շարունակութեան հետքն Ղզղա- լա գիւղից եղած է մինչև բերդիս ստորոտն––կալերի մօտ. աւանդութիւնն ասում է որ «Եմիշջան գիւղի արևելեան կող- մից խողովակներովն ջուր բերուած է բերդս»։ Հիանալի՜ տեսրան ունի բերդս, հիւսիսային և արևե- լեան կողմերում տարածուած է Արցախեան––Գարգարացւոց լայնատարած դաշտն, արևմտեան և հարաւային կողմերում Ղզղալի, Աշանի, Մեծ-նահատակի և Խաչեն գաւառի ստորին լեռներն և Տիգրանակերտ գաւառն։

ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔ (50 0 ոտք)

Հիմնուած է մի բարձրագոյն սարահարթի վերայ, որ գրեթէ առանձնացած է իւր չորս կողմերից։ Լայն հօրիզօն և անդնդախոր ձոր է հիւսիսային և արևմտեան կողմերն. որից հոսում է բուն Գարգար գետակո. հօրիզօնն նեղ, վի- մահերձ սարսափելի խոր ձոր է քաղաքիս արևելեան և հա- րաւային կողմն, որից հոսում է Գարգար գետակի օժանդակն, լայնատարած վիմահերձ և խոր երևոյթ ունի արևմտեան և հարաւային կողմերի միջավայրն––քաղաքի արտաքին կողմն. իսկ սաստիկ զառիվայր է արևելեան և հիւսիսային կողմերի միջավայրի տարածութիւնն՝ պարսպից դուրս։ Այլապէս գրե-

/Էջ 137/

լով երեք կողմերն բարձր քերծեր են, իսկ չորրորդ կողմն պարսպուած է զառիվայրի բերանով։ Աւելորդ է գրել թէ քա- ղաքս կոչուած է և բերդ, բերդաքաղաք և ամրոց, որի մակերևոյթն զգալի կերպով թեքուած է հարաւային արև- մուտքից դէպի հիւսիսային արևելք և որի տարածութիւնն պակաս է քառորդ քառակուսի մղոնից։ Համարուած է այս գաւառագլուխ քաղաք, որի մէջ նստած է գաւառապետ, հաշտարար դատաւոր իւրեանց պարագաներով հանդերձ։ Քաղաքիս գլխաւոր բնակիչներն են հայ և շիա-մահմե- տական. վերջիններս բնակում են քաղաքի ստորին մասումն։ Մեծամասնութիւնն կազմում են առաջիններն––Հայերն, որք բնակում են քաղաքի վերնամասում և ունին չորս եկեղեցի։ Բայց որովհետև հայ տարրն հաւաքուած է քաղաքս չորս տեղերից, որք են Ղազանչի, Ագուլիս, Մեղրի և Արցախի գիւղերն, վասնորոյ եկեղեցիք բացի իւրեանց օծման անուն- ներից, սովորաբար ունին և երկրորդական անուններ, որք նախապատիւ տեղ բռնած են՝ Ղազանչեցւոց եկեղեցի, Ագու- լեցւոց եկեղեցի, Մեղրեցւոց եկեղեցի և Նոր եկեղեցի և Անապատ կուսանաց։ Ա. Ամենափրկիչ մայր եկեղեցի Ղազանչեցւոց՝ շինուած է ամբողջապէս սրբատաշ կրաքարով՝ կառուցեալ խաչաձև չորս հաստատուն սիւների վերայ, հոյակապ և բարձրաշէն, լու- սաւոր և փառահեղ և միանգամայն զարդարուն ներքուստ և արտաքուստ։ Երկու փոքր խորանների վերայ ունի այլ ևս երկու խորաններ։ Նշանաւոր է փայտեայ և ոսկեզօծ խաչ- կալն՝ որ յիշատակ է բարեհամբաւ ժամհարեան եղբարց։ Ու- նի երեք դուռն՝ հարաւային, արևմտեան և հիւսիսային կող- մերից, որոց վերայ արտաքուստ շինուած է երեք նոյնպէս հոյակապ և գեղեցկաշէն սրահ։ Երկարութիւնն է 34 մետր 75 սանթիմ, լայնութիւն 22 մետր 70 սանթիմ։ Հարաւային դրան գլխին արտաքուստ. «Շնորհիւ և ողորմութեամբ ամենազօրին Աստուծոյ կա- ռուցաւ հրաշակերտ սուրբ տաճարս արդեամբ և տրօք բարե-

/Էջ 138/

պաշտօն ժողովրդականաց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյն Ղա- զանչեցւոց Շուշի քաղաքի, որոյ շինութիւնն սկսեալ ի 1868 ամի յաւուրս թագաւորութեան աստուածազօր ինքնակալ մեծ կայսեր ամենայն Ռուսաց Աղէքսանդրի Բ.-ի և ի հայրապետու- թեան Գէորգայ Դ,-ի, աւարտեցաւ ի 1887 ամի ի թագաւո- րութեան որդւոյ Նորին օրհնաբանեալ կայսեր Աղէքսանդր Գ-ի և ի կաթուղիկոսութեան Մակարայ Ա-նոյ՝ ի 20 Սեպտեմբերի 1888 ամի»։ Տաճարումս կան հետևեալ գրչագրերն, Ա. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, գրուած նրբա- րուեստ ճաշակով և ընտիր ոսկեզօծ պատկերներով, որի լու- սանցքներում նկարուած են Քրիստոսի բոլոր բժշկութեանց և հրաշագործութեանց պատկերներն։ Յիշատակարանից. «Գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ նուաստ և յետին Նիկո- ղայոսի մեղապարտի ի թուաբերութեանս Ասքանազեան և Աբե- թական տումարի ՌՃԴ. և ըստ նորում շրջանի ԼԴ. և ի գալ- ստենէ Կենարարին ՌՈԾԸ. (1658) ի ստոյգ և ընտիր աւր- ինակէ ևս առաւել համաբայիցն (զի գաղափար սորին էր ի դրա- նէ Սուրբ Յովհաննէս աւետարանչին) ի յաշխարհիս Յոնաց.. ի քաղաքս Կաֆայ (Թէոդոսիա) ընդ հովանեաւ Սուրբ Աստուա- ծածին… ի հայրապետութեան Հայոց տեառն Յակոբայ և յեպիսկոպոսութեան ամենայն հիւսիսական կողմանց տէր Խա- չատուր աւրհնեալ քահանայապետի»։ Բ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր տասնևմի նրբա- գործ և ընտիր պատկերներով, համանման ըստ ամենայնի Ա-ին։ Յիշատակարանից. «Աւտուածաւանդ սուրբ աւետարանս գրեցաւ ի մայրաքաղաքն Կոստանդնուպոլիս ձեռամբ ոգնամեղ և անարհեստ Ղազար գրչի ի թուականիս մերոյ ՌՃԵ. Աւգս- տոս ամսոյ է.»։ «Ես անարժան Ղուկաս ստացայ զսուրբ աւե- տարանս ի դուռն սուրբ Ամենափրկչին»։ Հուսկ յետոյ աւե- տարանս գնած է Ղազանչեցի Նարինն, որի բարեպաշտ ժա- ռանգներն ընծայած են եկեղեցուս ՌՄԺԴ, թուականին Հայոց։

/Էջ 139/

Գ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, որ ունի մի- այն չորս աւետարանչաց պատկերները. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՋԻԲ. ի նահանգիս Վայո ձորո ի վանս Հերմոնի ընդ հովանեաւ ամ- բարձուղէս (շ) և գերաշնորհ սուրբ Լուսաւորիչս և սքանչելա- գործ սուրբ նշանիս առ ոտն շնորհազարդ հրաբունոյս մերոյ Սարգիս վարդապետիս, ձեռամբ Եսայի նկարողի սորին… նաև ստացող սուրբ աւետարանս Յետկար աղէն և կողակից Խա- թուն…»։ «Վերջին ստացող աւետարանիս ՌՄԱ. թվ. Հայոց Խաշլաբակեցի Միրզանց Սահակի որդի Գեօրգին…»։ Դ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ. Յիշատակարանից. «Արդ այսմ աստուածա- յին.. մարգարիտս ցանկացան աստուածասէր և բարեպաշտ կանայք Աղութ Խաթուն և Շահդիշէն…… Արդ յանկ ելեալ կատարեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ յոգնամեղ… երիցու Վարդանայ… ի քաղաքս՝ որ կոչի Վան… ի թուականու- թեանս Հայոց ՋԹ….»։ Ե. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ. Յիշատակարանից. «Արդ՝ այսմ աստուածե- ղէն և երկնապարգև զանձիս և լուսափայլ մարգարտիս ցանկա- ցող ցանկացաւ աստուածասէր կինն Մուղալ խաթուն և քոյրն իւր Շամշիղամարն և ետուն գրել զսա յիշատակ բարի հոգւոց իւրեանց և ծնողաց իւրեանց հօր Բաղդասարին և մօրն Սուլ- տան Մէլիքին……։ Եւ արդ ես… սուտանուն քահանայ Վարդան… յանձն առի զաւետարանս և ողորմութեամբն Աս- տուծոյ կատարեցի ի քաղաքս՝ որ կոչի Վան ընդ հովանեաւ սուրբ Աստուածածին և սուրբ Վարդան քաջ զօրավարին ի թուականութեանս Հայոց ՋԺ. ի հայրապետութեան տեառն Զաքարիայի, որ մին ամ է, որ նստաւ յաթոռ սուրբ Լուսա- ւորչին ի յԷջմիածին»։ Աւետարանիս սկզբում. «… կամաւն Աստուծոյ ես Մաղաքիա քահանայս գնեցի զսուրբ աւետարանս ի հալալ ընչից իմոց…. և ես Բէկիջանս դուստր Համբուլին և կողակից Ումիտին իմ կամաւորութեամբ.. ծախեցի զաւե-

/Էջ 140/

տարանս Մաղաքիայ քահանային… թվական Հայոց ՋՂԴ. էր և տանուտէր տարւոյն Առիւծն»։ Ապա աւետարանս գնում է Մալիջանն.. «ՌԽԹ-ին»։ Զ. Աւետարան մեծադիր, գրուած թղթի վերայ, որ ունի չորս աւետարանչաց անճաշակ պատկեր. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ ի թվ. ՉԿԹ. զբազմամեղ գրիչ, կազմիչ և նորոգիչ»։ Սկզբում. «Կամաւն Աստուծոյ ես Եղիայ Էրեցս, որ- դի իմ տէր միլիքսեթ նորոգել տուինք զսուրբ աւետարանս ի յերկիրս Մաղայոզ ի գևղն Արտաշիպի, թագաւորութիւն Շահ Ապազին, հայրապետութիւն տեառն մերոյ Յովհաննէս կաթու- ղիկոսին թվ. Հայոց ՌԿԴ»։ Է. Աւետարան միջակ դիրքով, թղթի վերայ, գրուած է Արցախի Վարանդայ գաւառի Խաչմաչ գիւղում Աղէքսան- դըր եպիսկոպոսի ձեռնով ՌԺԸ. թուին Հայոց. իսկ ստացած է Թադէոս քահանան։ Բոլորովին անճաշակ են պատկերներն։ Ը. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, անյայտ թուականաւ և առանց պատկերի, միայն յայտնի է. «ի հայրապետութեան տեառն Նահապետ կաթուղիկոսի ի ա- ռաջնորդ Մարտիրոս պարոն տէր Հազարափրկչին արդ նորոգե- ցաւ յիշատակարան սուրբ աւետարանիս ՌՃԽ և Ե. թվին… սուրբ Գրիգոր եկեղեցին ի գիւղն Գոմէր ի գաւառն Շահբուն- եաց ի յերկիրն Նախչուան»։ Թ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ առանց յիշատակարանի, ունի միայն չորս աւետարանչաց հասարակ պատկերներ։ Ժ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, անյայտ գրողի ա- նունն, թուականն և տեղն։ ԺԱ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, ընկած է բուն յիշատակարանի մի մասն, բայց գրուած է յետոյ. Յիշատա- կարանից. «…… գրեցաւ ի դառն և վերջացեալ ժամանա- կի, որոյ (յորում) Լեկզին եկաւ Գանջոյ, Պարտոյ, Խաչենոյ, Վարանդոյ, Շաքոյ, Շամախոյ, Վարաստանոյ, Զակամայ չորեք- անկիւ երկիրն, ամեն ասպատակեալ աւերեցին։ Բազում ար-

/Էջ 141/

իւն անմեղաց եղաւ (հեղաւ) երկրի, անթիւ գիրք և անմեղ գերիք անկան ի ձեռն անօրինաց։ Եկեղեցիք խախթեալ և խաւարեալ ամայի մնացին։ Երկրորդ Օսմանլուն եկաւ կրկին, բազում արիւնհեղութիւն եղև. գերիսն անթիւ եղև ի ձեռս Օս- մանցոց վասն մեր ծովացեալ մեղացն՝ սուք մեծ եղև քրիստո- նէից ազգիս…. ՌՃՀԱ. թվին մայիսի ԺԴ-ին ի գիւղն Արգա- ւոն էր ի դուռն սուրբ իշխանաց…..»։ ԺԲ. Աւետարան փոքր, թղթեայ, առանց յիշատակարա- նի։ Այսպէս և մի գրչագիր սաղմոս (գողացած են յիշատա- կարանները։ Մասունքներ. 1) Մի քառաթև արծաթեայ խաչում զետեղուած են. «Սուրբ Կենաց Փայտն է. Սուրբ Գէորգայ մասունքն է. Սուրբ Թէոդորոսի ,, Սուրբ Մեռկեռիոսի .. Սուրբ Մինասայ .. Թվ. ՌՃԹ.»։ 2) Մասն Սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթուղիկոսի՝ մի արծաթեայ ոսկեզօծեալ աջում. որ ունի այս արձանագ- րութիւնն. «Այս է աջ սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթու- ղիկոսին թոռին սրբոյ Լուսաւորչին. նորոգող սորա տէր Յով- հաննէս որդի Տաւութին թոռն Պաղդասարին, որ է որդի Մէհ- րապ պէկին տեառն Խաչենոյ թվ. ՌՀ.»։ «Արուեսի Գալուստ»։ Հուսկ յետոյ գրուած է. «Նորոգեաց վերստին սուրբ աջս Գրիգորիսի Բէյրամ բէկ Մէլիք Ջիմշիտեան Մէլիք Շահնա- զարովն ՌՄԿԱ. էր»։ Արտաքուստ. եկեղեցուս արևմտեան գաւթի ճակատին դրուած է քարից շինուած Փրկչի գեղեցիկ պատկերն, որ ա- ղօթում է։ Իսկ տանեաց խաչաձև շինութեան չորս կողմերի բարձրութեան վերայ դրուած են արձաններ՝ շինուած նոյն- պէս քարից։ Արևմտեան գագաթին վերայ Փրկիչն գրկած է Խաչա- փայտը։

/Էջ 142/

Հիւսիսային գագաթի վերայ կանգնած է սուրբ Յովհան- նէս Մկրտիչն։ Արևելեան գագաթի վերայ պայծառափայլ արձանացած է խաչափայտն. Հարաւային գագաթին վերայ իջնում է Հոգին Սուրբ Աստուած։ Արտաքուստ արևմտեան գաւթի հիւսիսային կողմում ամփոփուած է Անդրէաս եպիսկոպոսի մարմինն, որի տապա- նաքարի վերայ քանդակուած է՝ թագ, գաւազան և իւր տիտ- ղոսների ձևերն և արձանագրութիւնն. «Վիճակաւոր առաջ- նորդ Թեմին Հայոց Արցախայ Անդրէաս արքեպիսկոպոս Պօլ- սեցի վախճանեալ է 8 Սեպ. 1882 ամի ի հասակի 48 ամաց»։ Եկեղեցիս ունի իւր արևմտեան կողմում մի եռայարկ զանգատուն.. գետնայարկի չորս անկիւններում դրուած են չորս հրեշտակապետաց քարաշէն, բայց ճարտարարուեստ, մարդահասակ բարձրութեամբ արձաններն, որք ահարկու տեսլեամբ փչում են փողերը։ Այս զանգակատունն յիշատակ շինուած է հանգուցեալ բարեպաշտ Աբրահամ Խանդամիր- եանցն։ Եկեղեցիս ունի չորս քահանայ։ Ունի և ամուր շրջապարիսպ։ Բ. Ագուլեցւոց Սուրբ Աստուածածին եկեղեցին, հոյա- կապ, կառուցեալ չորս վայելչակերտ սիւների վերայ անտաշ քարով քաղաքի կետրոնում, ունի երեք դուռն––հարաւային, արևմտեան և հիւսիսային կողմերից. երկու գաւիթ հարաւային և հիւսիսային դռների վերայ. երկու փոքր, բայց գե- ղեցիկ կաթուղիկէներ տանեաց արևելեան և արևմտեան գա- գաթնագծի վերայ և մի փայտեայ մեծ կաթուղիկէ երկո- ցունցս միջավայրում. մի աւագ խորան և չորս փոքր խորան միմեանց վերայ, վերնատուն կանանց. 28 մետր 90 սանթիմ երկարութիւն և 17 մետր 50 լայնութիւն։ Բայց որովհետև ճաքած է գագաթնագծի երկարութեան համեմատ, վասնորոյ արտաքուստ յենարան պատեր հիւսած են նորից հարաւային

/Էջ 143/

և հիւսիսային կողմերից։ Հարաւային դրան ճակատակալ քա- րին վերայ արտաքուստ. «Կամաւն Աստուծոյ Սուրբ Աստուածածնայ աւագ 1) եկե- ղեցիս կառուցին արդեամբք և ծախիւք իւրեանց իշխանք ազ- նուազգի հարազատ աղայք Զօհրապ Յովհանջան, Մարկոս և Բաբա տէր Մատթէոսեան Թառումեանց ընդ որս և որդիք նոցա Յովհաննէս աղայն և Աւետիս աղայ ի յիշատակ և ի փրկութիւն հոգւոց իւրեանց և սոցա ծնողաց, ամուսնոց, որդ- ւոց, դստերաց իւրեանց ամենից և առհասարակ ննջեցելոցն ի Տէր ի կայանս երկնից, ի 1822 ամի Տեառն»։ Եկեղեցումս կան հետեւեալ գրչագրերն. Ա. Աւետարան միջակ մեծութեամբ, թղթեայ գրողն է ոմն Եսայի. գրեցաւ «՛ի թուին Հայոց ՌՂԴ. ի հայրապետու- թեան տեառն Գրիգորի, ընդ հովանեաւ Սուրբ Նահատակիս ՛ի յերկիս Տայւուշ ՛ի գեաւղս, որ կոչի Թաւուզ, յորում ամի և ըստ մեղաց մերոց բռնացաւ անօրէնութեան չարիք ՛ի վերայ մեր ՛ի հինէ Պարսից լուծ ծառայութեան նոցա հարկանելով և տանջելով ստիպեն դարձուցանել ՛ի մոլար յաւրէնս իւրեանց»։ Բ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, չորս աւետարան- չաց պատկերներով. «Գրեցաւ սուրբ աւետարանս ՛ի թուիս ՉԾԷ. յանապատիս Ասպիսնկայ (?) ընդ հովանեաւ սուրբ յա- րութեանս և Սուրբ մօրս լուսոյ Աստուածածնիս յառաջնորդու- թեան Ստեփաննոս վարդապետի, գրեցաւ ձեռամբ Ղազարի սուտանուն կրաւնաւորի ՛ի վայելումն Հայրապետի»։ Գ. Աւետարանո փոքրադիր, թղթեայ և անթուական. «Գրեցաւ սուրբ աւետարանս ՛ի յերկրիս Աղուանից ՛ի գաւա- ռիս Դիզակայ, ՛ի գեաւղս, որ կոչի Թեղասեռ ՛ի դուռն սուրբ Սարգսիս ՛ի Շահ Սեփու երրորդ ամին ձեռամբ փծուն և անար- հեստ գրչի՝ սուտանուն Մելքիսեդ երիցու և միաշունչ եղբաւրս ի- մոյ սրբամիտ և հեզահոգի տէր Կիրակոս քահանայի, որ ի միասին սկսաք և աւարտեցաք»։ Աւետարանս գերի ընկած է Պարսից Թաւրէզ քաղաքն. ապա Հայոց ՌՄԾԵ. թուին գնած և յետ բե- րած է Արզրումցի պ. Մկրտիչ և յանձնած է Շուշեցի մահտեսի ––––––––––––––––––––– 1) Մինչև Ղազանչեցւոցն շինելն՝ այս էր աւագ եկեղեցին, այժմ Ղա- զանչեցւոցն է աւագ եկեղեցին։

/Էջ 144/

Սրապիոն Շխեանցին…։ Դ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, անյայտ թուակա- նաւ միայն յայտնի է. «՛Ի թվիս Հայոց ՌՂ. և ՛ի հայրապե- տութիւն Սուրբ Էջմիածնայ տեառն Փիլիպպոսի նորոգեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ Սարգիս կրօնաւորի՝ աշակերտ (ի) սուրբ աւետարանիս ՛ի Սուրբ անապատս Չարեքայ և առաջ- նորդութեամբ սուրբ ուխտիս Դաւիթ եպիսկոպոսի». Ե. Աւետարան փոքրադիր, թղթեայ և պատկերազարդ. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ վարդափթիթ և ոսկեզօծ սուրբ և աստուածաշունչ աւետարանս ձեռամբ մեղսաներկ և տառապեալ Բարսեղ լոկ անուամբ քահանայի ՛ի թուականիս Հայոց ՌՃԻԹ. ամին ամսեանն Սեպտեմբերի, որոյ էին աւուրք Ժ. ՛ի թագաւորութեան Պարսից Շահ Սուլէմանին և ՛ի հայրա- պետութեան տանս Աղուանից տեառն Երեմիայի Սրբազան և Նորընծայ Կաթուղիկոսի ՛ի յերկիրս Գեանջա ՛ի գեօղս Քարա- հատ 1) հովանեաւ Սուրբ Աստուածածնիս»։ Մասունքներ. 1) Մի արծաթեայ միջակ մեծութեամբ խաչի ակումն զետեղուած է մասն կենաց փայտի. իսկ թևերում մասն Ղուկաս և Փիլիպպոս առաքեալների։ 2) Մի լուսամտաձև արծաթեայ զարդի մէջ. «Ա. Պանդալիոնի մասն. Բ Օսեփ Արեմաթացւոյն մասն. Գ. Բարթուղիմէոսի ,, Դ. Կենաց փայտն ,, Ե. Անդրէասի մասն Զ. Լուսաւորչի .. Է. Յովհաննու Մկրտչի մասն, Յիշատակ է Չարեքու Մկրտիչ վարդապետին և իւր ծնողացն. թվն. ՌՃՁԸ. փետր- վարի»։ 3) Մի արծաթեայ միջակ մեծութեամբ խաչի մէջ զետե- ղուած է Թադէոս, Բարդուղիմէոս, Թովմաս առաքեալների ––––––––––––––––––––– 1) Գարդման գաւառի Քարհատ գիւղն։

/Էջ 145/

և ուրիշ սրբոց մասունքներ։ Տաճարս ունի չորս քահանայ։ Եկեղեցիս իւր արևմտեան կողմում ունի մի նորաշէն և շքեղ զանգատուն, որի երկու յարկերն արդէն պատրաս է և մնում է պատրաստել երրորդ յարկն։ Ունի նաև սեփական կալուած իւր հարաւային կողմում տասներկու խանութ և հիւսիսային կողմում տասնևհինգ։ Գ. Մեղրեցւոց եկեղեցի Սուրբ Աստուածածին, հիմնուած քաղաքի վերի կողմին մօտ նոյն անուն թաղում, կառուցեալ անտաշ քարով չորս սիւների վերայ. բայց ո՛չ բարձրաշէն։ Ունի երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից, ո- րոց վերայ երկու գաւիթ, կանանց վերնատուն և տասն լու- սամուտ. 24 մետր 75 սանթիմ երկարութիւն և 12 մետր 77 ս. լայնութիւն։ Հարաւային դրան ճակատակալ քարի վերայ. «1838 Մահտեսի Պապայ Հախումեանց տոհմին չ՛ունէր զզաւակ մարմնաւոր ինքեան՝ նախ քան զօրհասին պատրաս- տեաց կտակ՝ շինել զտաճար սուրբ եկեղեցւոյ մի երկնահան- գոյն, որ տայ վերճեմել մարդկային սեռից ի բարին անհուն՝ յանուն Տիրամայր սուրբ Աստուածածնին կենաց պատճառի յի- շատակ հոգւոյն ընդ անցաւորին յայսմ աշխարհի նախ քան կատարել նոր նպատակի հողացաւ մարմին, որ աստ կայ եդեալ ի մէջ տաճարիս պերճ գերեզմանիս»։ Եկեղեցումս կան հետեւեալ գրչագիրներն. Ա. Աւետարան փոքրադիր, գրուած թղթի վերայ, որ ունի չորս աւետարանչաց պատկերներ, բայց անճաշակ գրողն է ոմն Յովսէփ քահանայ. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թվին Հայոց ՊԿԳ. ՛ի դրան սուրբ Խա- չին և սուրբ Կարապետին և սուրբ Գրիգոր Լուսաւորչին.. որ կոչի Կտուց… ի հայրապետութեան տեառն Հայոց կաթողի- կոսի տէր Դաւթի, Սուրբ Խաչի Ախամարա (Աղթամարայ) ա- առաջնորդի և առաջնորդութեան սուրբ ուխտին Սուրբ Կարա- պետին.. արհիեպիսկոպոսին Մխարա…. արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի դառն և ի նեղ ժամանակիս որ հարկապահան…

/Էջ 146/

զի կարի՞ ձանձրացեալ եմք յանաւրինաց բռնութենէ, ի Քրթէ, ի Թաթարէ և յայլ ամենայն…. Ես Մարտիրոս Նոր շինա- խիւհս զաւետարան գնեցի յիշատակ ինձ և ծնողաց իմոց»։ Բ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ, սակայն անճաշակ. Յիշատակարանից. «Արդ՝ գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Մոգաց ՛ի գիւղս Փա- սավանք ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս և սուրբ Գրի- գորիս և սուրբ Կարապետիս ի թուականիս Հայոց ՋԻԲ. ամին ի Ղանութիւն Ամթեցի Յասան բէկին և Խոնդքար Ըռոմցին իրար առին»։ Աւետարանիս գրողն է Իսրայէլ անուն ոմն, իսկ ստացողներն են եղբարք Մարգարայ, Կիրակոս, Յովհան- նէս և Դաւիթ։ Գ. Աւետարան միջակ դիրքով, անճաշակ պատկերներով, գրուած թղթի վերայ. «Թիւն ՌՄԺԷ, տէր Մեսրոպս գրեցի»։ Չունի յիշատակարան, գրուած է վերջում այլ գրողից. «Արդ եղև նորոգութիւն կազմի սորա ձեռամբ Յակոբի ի հայրապե- տութեան Հայոց տեառն տէր Մովսէսի ի գեաւղն Շռութ….»։ Դ. Աւետարան փոքրադիր, գրուած թղթի վերայ, որի գրողն է Յովհաննէս աբեղայ ոմն, իսկ գնողն է Մարիամ ա- նուն տիկին ոմն. «Ես Մարիամս սուրբ աւետարանս առի տուի տէր Մովսէս քահանաիյն»։ Մասունքներ. Մասն Յովհաննու Մկրտչի զետեղուած մի արծաթեայ խաչի մէջ, որի վերայ գրուած է. «Յիշատակ է սուրբ մա- սունքս Ներքին շենացունց 1) եկեղեցուն Յովհաննու Մկրտչին, որ այժմս պատկանի սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն Մեղ- րեցւոց 1856»։ Եկեղեցումս քահանայ երեք։ Դ. Եկեղեցի Նոր-թաղի 2) Սուրբ Յովհաննէս Մկրտիչ, խաչաձև, առանց սիւների, թաղակապ. սրբատաշ քարով, որ ––––––––––––––––––––– 1) Միևնոյն Ներքին-շէնն է, որի բնակչաց մասին ասացինք թէ փո- խադրուած են Շուշի։ 2) Հիմնուած է քաղաքի հիւսիսային կողմում, որ կոչուում է և Վե- րին թաղի եկեղեցի։

/Էջ 147/

ունի երկու դուռն հիւսիսային և արևմտեան կողմերից, մի զանգատուն և մի գմբեթ խաչաձևի վերայ, երկարութիւն (զանգատան հետ միասին) 27 մետր 70 սանթիմ, լայնութիւն 10 մետր 90 սանթիմ։ Տաճարումս կայ մի փոքրիկ գրչագիր աւետարան, գրուած մագաղաթի վերայ, որ չունի պատկերներ, բայց ունի գեղեցիկ գիր, մանր և անճաշակ նկարներ, նախշեր և ծաղիկներ. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկրիս մերում Կեղըւայձոյ ի գեողն, որ կոչի Կից. ի դրանէ Սուրբ Ստեփաննոսի ՝ի հայրապետութեան Սուրբ Էջմիածնայ տէր Եղիազարու ի հովուապետութեան Ըստաթէի տէր Յով- հաննէս արքեպիսկոպոսի և սորին սպասաւոր տէր Զաքարիա վարդապետի, ամէն։ Արդ գրեցաւ սուրբ աւետարանս թվ. ՌՃԼԳ. յունվ. Ժ. աւարտ սորա ի թագաւորութիւնն Պարսից Շահ Սուլմանի (Սուլէյմանի) և դիտող յերկրիս մերում զԲաք- դար Սուլդանն, որում չարչարանք կորուսուց յերկիրս, որ (որում) ետ Աստուած զերեք պատուհասն Հաճի Ալի խան սարդար (փոխարքայ) եղև, եկեալ ԽԲ. Ռ, հեծելով բնակեցաւ ի քաղաքն Կանջայ և բազում աւերութիւն արար ի Հայոց աշխարհիս և յետ նորա զմարախն և զերաշտութիւնն և բազումք կորեան վասն անհնչութեան իւրեանց…. դարձեալ յիշեցէք զՇնա- թաղու քահանայ զտէր Առաքելն և զտէր Գրիգորն, որ եղև պատճառ սորին և տանուտէր Շապանն…»։ Շատ յետոյ գրած է ուրիշ ոմն. «Կրկին յիշատակ է սուրբ աւետարանս Անդամէջցի Ծա- տուրի որդի Սիրականին, որ գերի էր անկեալ (աւետարանս) ՛ի ձեռս այլազգեաց, վերոյ (գրեալ) Սիրականն ազատեց և յետ (ետ) յիշատակ Անդամիջոյ Սուրբ Աստուածածնայ եկեղեցոյն, որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի… գրեցաւ ի թվն. ՌՄԽԵ. (1796) սէպ ԺԵ.»։ Հուսկ յետոյ գրուած է. «Յիշատակ ետու սուրբ աւետարանս Շուշա քաղաքացի Աւագ Դանիէլեան Ղազարեանցս Սրբոյն Յովհաննու Մկրտչի եկեղեցւոյն յիշատակ հոգւոց մերոց, որոյ յիշեցէք զպատճառն

/Էջ 148/

սորա, զի այլոց կալայ (գնեցի յայլմէ)… թուական Քրիստոսի հազար ութհարիւր ութսուն երեք ամի Ժ, մարտի»։ Եկեղեցիս ունի չորս քահանայ.

ԱՆԱՊԱՏ ԿՈՒՍԱՆԱՑ.

Հիմնուած է մի սեռի վերայ (որ գրեթէ միջավայր է Մեղրեցւոց և Նոր-թաղի եկեղեցիների) կամարակապ՝ առանց սիւների, որ ունի երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից, ինն լուսամուտ և մի եռայարկ զանգատուն՝ որ պատկից է հարաւային կողմին։ Երկարութիւն տաճարիս 20 մետր է, լայնութիւն 9 մետր 45 սանթիմ։ Հարաւային դրան ճակատակալ քարին վերայ, «Շինեցաւ սուրբ եկեղեցիս յանուն Սուրբ Աստուածածնայ արդեամբ ձեռագործ աշխատանաց Կոյս Հռիփսիմեայ օժանդա- կութեամբ երից եղբարց իւրոց հարազատաց Իսրայէլի, Աս- տուածատրոյ և Պետրոսի Գրիգորեանք Բահադուրեանց ի թվն 1816 ամի»։ Միևնոյն բազմաշխատ Կոյս Հռիփսիմէն շինել տուած է զանգատունը առանց օժանդակութեան այլոց։ Անապատումս կայ մի գրչագիր աւետարան միջակ դիր- քով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ, Յիշատակա- րանից. «Հաւատարիմ տանուտէրն Յակովբ և հայր իւր պարոն Գրիգորն, որ ստացաւ զսա (աւետարանս) ի հալալ վաստակոց իւրոց…… Եւ արդ ես յետինս ի գրչաց և անարժանս ի կարգաւորեաց… Մկրտիչ աբեղայ հրաման առեալ ի պատուի- րանդիր առաքելական բանէն… գրեցաւ սուրբ աւետարանս ի յաստուածաբնակ և հրեշտակաճեմ սուրբ ուխտս, որ Սալն Անապատ կոչիւր, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս և Սուրբ Կարապետիս…. ի հայրապետութեան տեառն Սարգսի կաթուղիկոսի և ի թուականիս Հայոց ՋԼԴ. ձեռամբ… հա- բեղայի…»։ Աւետարանիս կողքին գրուած է. «Յիշատակ է սուրբ աւետարանս Մայրապետ մենաստանի Կուսանաց Շուշու Վառվառեայ Բահաթրեանցին 1888 ամի 8 (ութերորդ ամսի) 31 ի Շուշի»։

/Էջ 149/

Անապատս ունի մի ազնիւ, աշխատասէր տնտեսագէտ և խնամածու աբբասուհի, երեք սարկաւագուհի և նի նորեկ միաբանուհի։ Շուշումս է թեմական առաջնորդարանն. գրեթէ Աղուա- նից կաթուղիկոսութեան մահից վերջն քաղաքումս նստած են Արցախի թեմակալ առաջնորդներն՝ սկսեալ Բաղդասար մետրապօլից մինչև ցայսօր։ Շուշում կայ Հայոց ծուխ 3016, ար. 7859, իգ. 5792, ար. ծն. 325, իգ. ծն. 281, երկորեակ 4, պսակ կոյս ընդ կուսի 138, այրի ընդ կուսի 17, այրի ընդ այրւոյ 15, մի- ամեայ վածճանեալ ար. 179, իգ. 178։

ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑ Զ. ԴԱՍԵԱՆ

Թիւ համօրէն աշակերտաց . 330 Թոշակատու . . . . 260 Ձրիավարժ . . . . 70 Արդեանց աղբիւրներն են 1) Թոշակադրամ աշակերտներից 1) 2) Մոմավաճառութիւնից. 3) Սրբադրամից 4) Ծննդեան վկայականներից 5) Պսակադրամներից 6) Տպարանից Ընդ ամենն մօտ . 11000 րուբլի Ելք Տասնևչորս վարժապետաց և մի տեսչի Տարեկան ռոճիկ . . . 11000 ,, Ս. Մարիամեան օրիորդ. երկդասեան ուսումնարան Թիւ համօրէն աշակերտուհեաց մօտ 200 Թոշակատու . . . . 165 Ձրիավարժ . . . . 35 ––––––––––––––––––––– 1) Երեք աստիճանի բաժանուած է թոշակների քանակութիւնն, հա- րուստներն տարեկան վճարում են 12 ր. միջակներն՝ 8, իսկ երրորդ դասակարգն 4 րուբլի։

/Էջ 150/

Նոյն են արդեանց աղբիւրներն Վեց վարժապետաց և երկու վարժուհեաց տարեկան ռոճիկ . . . . 3250 ր. Փայտի, տան վարձուց, ծառայի և սպասուհու 300 –––––––––––––––––––––––––––––––––––– Ընդ ամեն 3550 ր. Քաղաքումս կայ նաև Րէալական գիմնազիա. քաղաքա- կան ուսումնարան և Օրիորդաց վարժարան։ Քամու խաչ Քաղաքիս ստորին մասում, թրքաց թաղում կայ մի հին քարեայ խաչ, որ կոչուում է Քամու խաչ, այս է յօդացաւ հիւանդութիւնը բժշկող խաչ։ Ուխտագնացութեան օրն է աւագ––չորեքշաբթի։ Այս օր առաւօտեանից մինչև երեկոյ անպակաս է ուխտաւորն և այն խուռն բազմութեամբ։ Նահատակ Քաղաքում եղած Հին––Հանգստարանի վարի կողմին մօտ կայ մի գերեզման, որ կոչուում է Նահատակ։ Սորա տապանաքարի վերայ գրուած է. «Այս է տապան Թիփլիսեցի Նահատակ Անտօնին ՌՄԽԴ. ին։ Ես Թիփլիսեցի Սիմոնի որդի Սարկիս այս քարս հոկացի սէրս Նահատակին»։ Հանգստարանիս հարաւային կողմում «Յարձանիս շիրիմի ամփոփեալ դնի Մարմին իշխանին Խաչեն գաւառի, Վեհ իշխանազնեայ Դանիէլ Բէկի Որդւոյ Մէլիք Բէկ իշխանապետի, Ի տանէ հայկազն մեծ Ջալալ Դօլի Տեառն Արցախայ Հայոց աշխարհի, Որ Ղարապաղայ կամ Շուշւոյ նահանգ Նա սովորաբար արդ վերաձայնի, Առ սուրբ հաւատոյ սա լուսահոգի Նահատակի աստ յամրոցիս Շուշի Դառն տանջանօք Իմրահիմ խանի Որ թշնամի էր Խաչին Քրիստոսի. ՛Ի ՌՄԽ. կանգնեաց զայս արձան

/Էջ 151/

Վշտալի որդին այս նահատակի Բաղդասար արհին տէր Մետրապօլիտն Հասան Ջալալեանց արթուն հովուապետն Աղուանից երկրին, որք հանդիպիք այսմ տապանի Տուք հօրն և որդւոյն Աստուած ողորմին ի 1851»։ ԺԳ. ԽԱՉԵՆ ԳԱՒԱՌ. Սահմաններն են Գարգար գե- տակն, Քիրս լեռնաշղթայի շարունակութեան գագաթնագիծն, Թարթառ գետն, որից մինչև Խաչեն գետակն ձգուած Ար- ծաթահանքի սարի գագաթնագիծն, որ անցնում է Ղազան- չի գիւղի արևմտեան կողմից. և դաշտաբերանն, Խաչեն գե- տակից մինչև Գարգար գետակն։ Ա. ՂԱՅԻԲԱԼԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Շուշու արևմտա- հիւսիսային հանդէպ, Գարգար գետակի ձախ կողմի բարձրու- թեան վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, լեռնային, անջրդի և սակաւ արդիւնաբեր, տեղական բերքերն ցորեն, գարի, գարնանի, հաճար, կորեկ, խաշխաշ, (հազիւ է բաւա- կանանում իւրեանց ուտելոյ) պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90 տարի, եկեղեցին Սուրբ Աստուա- ծածին, քարուկիր, քահանայ երկու։ Ծուխ 78. ար. 320. իգ. 260։ Բ. ԿԱՐԿԱԺԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Ղայիբալու և Խան- քեանդու միջև մի բարձրահայեցիկ սեռի վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, անջրդի, խճային և նուազ արդիւնա- ւէտ, տեղական բերքերն նոյն (պատուական վարունկն, սա- կաւ թթենի) երկար կեանք 90––100. եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, քահանան գալիս է Ղայիբալուց։ Ծուխ 61. ար. 215. իգ. 190։ Գ. ԽԱՆ-ՔԵԱՆԴԻ ԱՒԱՆ. Հիմնուած է մի տափարակի 1) վերայ 1847 թուին Ռուսներից՝ իբրև զօրանոց։ Հետզհետէ հեռանում է զօրքն այստեղից և մնում են միայն ամուսնա- ––––––––––––––––––––– 1) Տափարակս պատկանում է Վարար-ակն գիւղի բնակչաց, որք փո- խադրուած են Շուշի. բայց աւերաղն, քարուկիր եկեղեցին և հան- գըստարանն մնում են Խան-քեանդու հիւսիսային ձորակի ձախ լանջի վե- րայ Վարար-ակն աղբիւրի մօտ։

/Էջ 152/

ցեալ ռուս գերդաստաններ, և սակաւ զինուորականներ և ղազախներ։ Շուշուց, Կարկաժան, Խանածախ, Պալլուճայ, Փահլուլ գիւղերից վաթսուն հայ գերդաստաններ գալով բնա- կում են այժմ Խան-քեանդում. ուր կայ փոշտ և գաւառա- կան դատարան։ Բարեխառն է օդն և կլիման, բայց ո՛չ պա- տուական ջուրն, երկար կեանք 70––75. Հայոց եկեղեցին քարուկիր, անկնունք և անարձանագիր. քահանայ մի։ Ծուխ 60, ար. 160. իգ. 140։ Սուրբ Գէորգեան միդասեան ուսումնարան տղայոց. ա- շակերտ 35, թոշակատու 28, ձրիավարժ 7, տարեկան ռոճիկ ուսուցչի 200 րուբլի։ Դ. ՓԱՀԼՈՒԼ ՇԷՆ. Շինուած է Խան-քեանդու և Ջա- միլլու շինի միջև մի ձորում, որի հիւսիսային, արևմտեան և հարաւային կողմերն սարեր են. բնակիչք բնիկ, հողն ար- քունի, տեղական բերքերն նոյն, անվնաս օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին փոքրիկ, քարուկիր, քահանան գալիս է Խանածախ գիւղից։ 18 ծուխ, 66 ար. 42 իգ. Ե. ՋԱՄԻԼԼՈՒ ՇԷՆ. Հիմնուած է Փահլուլի հիւսիս––արևմտեան կողմում, Խանածախի վտակի ձախ կողմում մի հովտի վերայ. բնակիչք տեղափոխուած են Մեծ-Սիւնիքից. հողն բէկական, տեղական բերքերն նոյն։ բարեխառն օդն և կլիման, գերազանց ջուրն. երկար կեանք 90. հոգևոր պէտ- քերն կատարուում են Խանածախի եկեղեցում։ Ծուխ 13. ար. 40. իգ. 31։ Զ. ԽԱՆԱԾԱԽ ԳԻՒՂ. Հիմնուած է Ջամիլլուի հիւսիս արևելեան կողմում մի բարակ ջրաձորի երկու ափերին վերայ, բնակիչք նախ Մեծ-Սիւնեաց Խանածախ գիւղից 1686-ին 1) տեղափոխուում են Ջրաբերդ և յետոյ բնակութիւն հաստա- տում գիւղումս. հողն բէկական, սակաւ և նուազ արդիւնա- բեր. տեղական բերքերն նոյն (առատ է թթենի), օդն և կլիման բարեխառն, ջուրն պատուական, երկար կեանք 100, ––––––––––––––––––––– 1) Գաղտ. Ղար. եր. 119––121։ Գիւղիցս վերև Բևեռաթափ (Մխթէօ- քեան) սարի բարձ. 6944 ոտք։

/Էջ 153/

եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւն 18 մետր. 82 սանթիմ, լայ- նութիւն 10 մետր 60 սանթիմ. քահանայ մի 1)։ Ծուխ 85. ար. 289 իգ. 274։ Եկեղեցումս կայ հետեւեալ գրչագրերն. Մի գրչագիր ճաշոց գրուած ընտիր և հաստ թղթի վե- րայ, գերազանց են պատկերներն, նախշերն, ծաղիկներն, թռչնագրերն, ազնիւ ներկերն և ոսկեզօծներն։ Ունի Յիսու- սի Քրիստոսի աւետման, ծննդեան, քառասնօրեայ գալստեան, մկրտութեան, համբարձման, հոգեգալստեան (երկու պատ- կեր) Աստուածածնայ վերափոխման, սուրբ Խաչի և բոլոր տօնեցեալ նահապետաց, սուրբ մարգարէից, առաքելոց, մար- տիրոսաց, հայրապետաց, թագաւորաց, կուսանաց, ճգնաւո- րաց, Քրիստոսից բոլոր բժշկուածների պատկերները զետե- ղուած լուսանցքներում։ «Գիրքս, որ կոչի ճաշոց, յիշատակ է Առաքելին, հաւրն Ղուլուն, մաւրն Մարիամին, եղբայր Մարգարին և մեղապարտ գրչի Փիլիպոսին ի գիւղն Գոմորանց, ի դուռն սուրբ Հռիփ- սիմէին, որ է (Առաքելն) բարեպաշտ և սրբասէր, բարեբարոյ և առաքինասէր, հաւատարիմ և Աստուածասէր և ամենայն որ- բոց և այրեաց և կարօտելոց տէր և տիրական»։ Անյայտ է բուն յիշատակարանի թուականն բայց յետոյ նորոգել տուած են ճաշոցս գիւղիս ժողովուրդն և քահանան։ Մի գրչագիր աւետարան, որ գրուած է թղթի վերայ և պահուած անխնամ, որի ստացողն է. «յիշեցէք յաղաւթս ձեր զստացող սուրբ աւետարանիս զՄանուէլ փիլիսոփայն և զսրբազան քահանայն»։։ «Արդ գրեցաւ կենսաբեր սուրբ աւե- ––––––––––––––––––––– 1) Գիւղումս ծնուած է և գրքիս հեղինակն. գիւղիս հանգստարանում հանգչում են իմ պապ Քեանդխուտա-Խաչատուր Բարխուտարեանցն իւր շատ քաջերով, իմ հայր Գրիգոր, իմ մայր Եղիսաբէթ, իմ տատ Մարիամ, իմ հօրեղբարք Մկրտիչ, Սարգիս, Թէոս, իմ վաղաթառամ եղբայր Ստեփան. բայց կենդանի են Աստուծոյ ամենակարող զօրութեամբ իմ մեծ եղբայր Կարապետն, փոքր եղբայր Յակովբն և իմ մեծ քոյրերս Անթառամն, Շահ- զատն և Հերիքնազն (վաղաթառամ վախճանուած է Պալլուճայում իմ մի- ջակ քոյր Վառվառիան)։ Հանգիստ ոսկերաց Ձերոց սիրելիք իմ։

/Էջ 154/

տարանս ձեռա… անիսի …….թեանս 1) Հայոց, ի տէրու- թեան Կիւլիկեցւոց նահանգին երկրորդ Հեթմոյ բարեպաշտի ՛ի դառն և յանբարի ժամանակիս, յորում զհայրապետական ա- թոռն ամենայն սրբութեամբն և զհայրապետն ժողովրդեամբն կորուսաք….. Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի մեծահռչակ սուրբ ուխտս Դրազարկ կոչեցեալ ընդ հովանեաւ սուրբ Աս- տուածածին»։ Գիւղիս անդերում կան հետևեալ հնութիւններն–– 1) Շհրատեղ (Շհարատեղ––քաղաքատեղ) գիւղիս հիւսի- սային կողմում, երեք կողմերից առանձնացած, միջակ մեծու- թեամբ տեղ, որ այժմ հերկուում է։ Ելնում են խեցեղէն բեկորներ, իսկ կանխաւ գտնուած է և արծաթ ու պղինձ դրամներ։ 2) Վաղեմի հանգստարան անարձանագիր քարերով գիւ- ղիս վերի գլխին։ Հանգստարանիցս վերև մի բարձր բլրակի վերայ Եուղուրլսւի խաչարձանն։ Ծակ քար։ 3) Գիւղատեղի, հանգստարան և եկեղեցու աւերակ կան Բանւոր––նան 2) կոչուած տեղում, որ գտնուում է գիւղիցս կէս ժամ տեղ վերև մի գեղեցիկ սարահարթի վերայ. գիւ- ղատեղի, խաչազարդ հանգստարան և եկեղեցու աւերակ Դրա- գետի 3) ակունքներում, երկու առուակների խառնուրդում. Ջալալ-Հասանի 4) գիւղատեղի, հանգստարան, որ սեփական գոմանոց եղած է Խանածախ գիւղացւոց 1790 թուականից վեր. նոյնպէս գիւղատեղի և հանգստարան Մլըկիւնց շինա- տեղ կամ Գիւմրատեղ կոչուած վայրում, որ գտնուում է Պալլուճայ գետակի աջ կողմում Խանածախ և Պալլուճայ գիւղերի սահմնաի վերայ։ Է. ՊԱԼԼՈՒՃԱՅ ԳԻՒՂ. Հիմնուած է համանուն գետա- կի ձախ ափի բարձրութեան վերայ. բնակիչք նախ Մեծ-Սիւ- նիքից տեղափոխուած Ջրաբերդ գաւառն, որից ապա և այս- ––––––––––––––––––––– 1) Անյայտացած են կէտադրեալ բառերն և տառերն։ 2) այժմ ուխտատեղի է։ 3) Խանածախ գիւղիս վտակի անունն է։ 4) Այժմ Ջան-Հասան՝ ըստ կրճատման օրինաց Արցախի։

/Էջ 155/

տեղ Խանածախ գիւղացւոց հետ, հողն բէկական, անջրդի և միջակ արդիւնաբեր. անվնաս օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 86––90. եկեղեցին նորաշէն, Սուրբ Աստուածածին, համակ սրբատաշ կրաքարով շինուած հասարակութեան ծախ- քով կառուցեալ չորս սիւների վերայ, որ ունի մի կլոր գմբէթ ժողովրդեան աղօթած տեղից վերև, մի քարացեալ օձ ներ- քուստ հարաւային որմի վերայ երկու լուսամուտների մօտ, 20 մետր 10 սանթիմ երկարութիւն, 11 մետր 45 սանթիմ լայնութիւն. քահան. մի։ Ծուխ 160. ար. 550. իգ. 432։

Գիւղիս անդերում կան հետևեալ հնութիւններն.

1) Գիւղիս հիւսիսային կողմում հին գիւղատեղի, հան- գստարան և քարուկիր եկեղեցի Սուրբ Վանէս անուն, որ մեծ ուխտատեղի է և հանգստարան, որի մէջ հանգստանում են և Պալլուճեցի քաջերի ոսկերքներն։ 2) Աւերակ գիւղատեղի և հանգստարան գիւղիս արև- մտեան կողմում Ալուխանայ շէն անուն։ 3) Թամցի եղցի (եկեղեցի) աւերակ գիւղատեղի, հան- գստարան և եկեղեցի այս անուամբ Ցռցագետ կոչուած վտա- կին աջ կողմում։ Ը. ՄԷՅՏԻ-ՇԷՆ. Հիմնուած է Պալլուճայի հիւսիսային կողմում լեռների մէջ մի ձորում. բնակիչք գաղթած են Խո- յից 1828-ին հողն բէկական, տեղական բերքերն նոյն. ան- վնաս օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, քարուկիր, քահանան գալիս է Պալլու- ճայից։ Ծուխ 54. ար. 186. իգ. 155։ Թ. ԴԱՀՐԱՒ 1) ԳԻՒՂ. Հիմնուած է Մէյտի-շէնի արև- մտեան կողմում մի բարձր, սեպացեալ քերծի տակ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն, պատուական օդն կլիման և ջուրն, երկար կեանք 85––90. եկեղեցին Սուրբ Յովհաննէս կառուցեալ երեք կամարների վերայ. եր- կարութիւն 17 մետր 40, լայնութիւն 8 մետր 60։ Դրան ճակատակալ քարի վերայ. ––––––––––––––––––––– 1) Գիւղիս գլխի սարի բարձ. 4606։

/Էջ 156/

«Սրբոյն Հոյաննու Կարապետին եկեղեցույն շինութիւնս այս է 1885 ամի»։ Ծուխ 110. ար. 430. իգ. 351։ Գիւղիս հիւսիս-արևմտեան կողմում կայ երեք բեմ. Ա. Հարաւային բեմի զոյգ խաչերի գլխակալ քարի վե- րայ. «Ի թվ. ՉԻԵ. ես Հասան որդի Վասակայ կանգնեցի զխաչս եղբաւր իմոյ Ջուրճին Ուքանայ ի փրկութիւն հոգւոյ. ով կարդէք, յիշեցէք ի Տէր»։ Բ. Բեմի վերայ, որ քարընկեց հեռի է առաջինից, փո- րագրուած է. «Թիւ ՇՒ. ես Ոհան կանգնեցի զխաչս ինձ և ամուսին իմ Թիթեղնիկայ, աղաւթս յիշեցէք»։ Գ. Բեմն կիսակործան է, որ նոյնպէս քարընկեց հեռի է երկրորդից։ Բռշնին-նահատակ 1) Ա. Բեմից փոքր ինչ վերև քերծի տակ մի բռշնի ծառի մօտ կայ մի գերեզման, որի վերայ շինուած է մի փոքրիկ սեղան։ Գերեզմանիս շուրջն պարսպուած է պատով, որի դրան գլխի քարի վերայ գրուած է. «Սուրբ նահատակին Փռչնին չորս կողմաւն հասար քաշե- ցինք Անդրի, Ստեփան, Արզման Իսրայէլեանք»։ Ժ. ՊՏՐԵՑԻՔ 2) Գիւղս հիմնուած է համանուն գետակի ձախ կողմում, մի ջրաձորի արևելեան ափում. դիրքն հարա- ւահայեաց, բնակիչք բնիկ, հողն բէկական. անջրդի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն (առատ է ընկուզն և խոզ) պտուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, թաղակապ երեք կամարների վերայ, երկարութիւն 16 մետր 75 սանթիմ, լայ- նութիւն 9 մետր 35 սանթիմ. քահանայ մի։ Դրան մօտ մի տապանի վերայ. «Ազնիւ տապան Գաբրիէլ վարդապետին, Որ է որդի Գրիգոր Այտինովին ––––––––––––––––––––– 1) Բռշնի ծառին մօտ եղած նահատակ։ 1) Պտրեցւոց սարի (Ղրխզըզ) բարձր. 9324, գիւղից վերօ գետի ձախ կողմի սարի 5227։

/Էջ 157/

Եւ էր հայր Սրգավաք Մովսէսին Եւ տէր Յարութիւնին Սա էր միաբան Յակոբա սրբո վանքին Վախճանեցաւ 1860 ամի»։ Ծուխ 121. ար. 540. իգ. 442։ Բերդ. գիւղի հարաւային հանդէպ գետակի աջ կողմում մի լեռնակի գլխին փոքրիկ և հին բերդակ, որից գետնափոր ական կայ մինչև գետակն։

Ամենափրկիչ եկեղեցի.

Գիւղի արևմտեան կողմում երկու ձորակի մէջ մի փոքր հարթակի վերայ, շինուած է անտաշ քարով երկու կամար- ների վերայ։ Ունի երկու փոքր և մի աւագ խորան. երկու խորհրդարան, երկու դուռն և չորս լուսամուտ. 11 մետր 3 սանթիմ երկարութիւն և 9 մետր 70 սանթիմ լայնութիւն և մի երկար գրութիւն բեմի ժողովրդահայեաց երեսին վե- րայ. սակայն ափսո՜ս որ եղծուած է մեծ մասամբ. ընդօրի- նակում ենք մնացեալը. «Յանուն….. զեկեղեցիս զԴարապաս նկարաք……… Ուխանին Մեծունիքն. յիս տվին արդ ծննդեան Ը. աւր էր և աղուհացից տաւներն և ի զատկէն ինձ ու նոր կիրակին զպա- տարագն մեզ առնեն Դարապաս վաճառն Հուռահոա տներն եկեղեցւոյս»։ Արևմտեան դրան գլխին արտաքուստ մի սպիտակ խա- չարձանի վերայ. «Աթանաս Է. նա կաթուղիկոս է Արբաին 1)»։ Մեծ հան- գստարան պատած է տաճարիս շուրջն, որից փոքր ինչ հե- ռի կայ և գիւղատեղի։ Մեծ գիւղատեղի, հանգստարան և փոքր եկեղեցի կայ Պտրեցիք գիւղի հարաւային հանդէպ, ջրաձորի աջ հովտում։ Օծկայ վանք Ամենափրկչից դէպի արևմուտք՝ հիմնուած մի սարա- ––––––––––––––––––––– 1) Բառ արաբերէն, որ նշանակում է 4––չորս երկիրների վերայ կա- թուղիկոս է։

/Էջ 158/

հարթի վերայ, որի շրջապատն զառիվայր է։ Ունի փոքր դիրք և եկեղեցու ձև։ Վանքիս մօտ ևս կայ և հանգստարան և գիւղատեղի։ Ծերայ Նհատակ Գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի կայ գիւղիցս բաւական ներքև գետի ձախ կողմում (գետիս վերի կողմն կոչուում է Պտրեցւոյ գետ, իսկ վարինն՝ Խոջալլուի գետ), որք միասին կոչուում են Ծերայ նհատակ։ Եկեղեցումս ամ- փոփուած է Ծեր նահատակի մարմինն։ Սուրբ Յովհաննէս Մկրտիչ Ծերայ նահատակից փոքր ինչ բարձր, նոյնպէս գետակի ձախ կողմում կայ գիւղատեղի, հանգստարան և քարուկիր փոքր եկեղեցի, որի գլուխն արդէն խոնարհած է։ Այս ամենն կոչուում է նաև Խրաւանդ։ Դարապասի եկեղեցիներն Սուրբ Յովհաննէսից վերև կայ չորս քարուկիր մատուռ, որք շինուած են մօտ առ մօտ, կայ և գիւղատեղի և հան- գստարան։ Օխտը (եօթն) եղցի Նոյն գետակի աջ կողմում մի սարահարթի վերայ մօտ առ մօտ շինուած են եօթն եկեղեցիներ, որոց մօտ կայ գիւ- ղատեղի և հանգստարան։ ԺԱ. ԽԱՆՁՔ ԳԻՒՂ. Հիմնուած է Պտրեցիք գիւղի հիւ- սիսային կողմում մի հարաւահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական և նուազ արդիւնաւէտ, տեղական բեր- քերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85. քահանան գալիս է Դաշ-Բուլաղից. եկեղեցին Սուրբ Ստե- փաննոս, քարուկիր, կամարակապ, երկարութիւն 19 մետր 52 սանթիմ, լայնութիւն 8 մետր 95 սանթիմ։ Դրան ճակատակալ քարի վերայ. «՛Ի ՌՃԻԲ. թվին ես Պետրոս կաթուղիկոս Աղուանից ի գեղջէս Խանցկայ, հայրն իմ Մանկասար, մայրն իմ Ադխանն և աւաք եղբայրն իմ Իշխանն և իւր որդիքն Ովանէսն, Պապա-

/Էջ 159/

ջանն և իւր թոռ Մանկասարն և տատ Խաթունն շինեցաք զե- կեղեցիս յիշատակ մեզ և ննջեցելոց մերոց»։ Եկեղեցուս հիւսիսային կողմում. «Թիւն ՈՀԹ (1230) ես Հայրապետ, Պետրոս, Վարդան. Յոհան կանգնեցաք զխաչս մաւրն մեր, որ բարեպաշտ, աղքա- տասէր էր. յաղաւթս յիշեցէք»։ Ծուխ 60. ար. 233, իգ. 191։ Ջոխտակ խաչ Գիւղիս հարաւային կողմում, ճանապարհի վերայ, մեծ ծառերի տակ կայ երկու մեծ քարեայ խաչարձան, որից մի- ոյն վերայ. «Յանուն Սուրբ Երրորդութեան ես Սոստանէս ու Բարսեղ կանգնեցաք զխաչս հաւր մերոյ Հայրապետայ և մաւրն մերոյ Հոռամսիմին, որք երկրպագէք, յաղաւթս ՉԲ. (1253)»։ Սուրբ Յովհաննէս Ջոխտակ––խաչերից ներքև, առուակի ձախ կողմում քա- րուկիր շինուած մատուռ, որի մօտ կայ և հանգստարան։ Կայ հանգստարան նաև վարդապետի Խութում։ Անապատ Գիւղիս արևմտեան կողմում Շռշռան խութի ստորոտում կայ մի քարուկիր մատուռ Անապատ անուն, երկու մեծ հան- գստարան և երկու գիւղատեղի։ ԺԲ. ԴԱՇ-ԲՈՒԼԱՂ ԳԻՒՂ. Շինուած է Խանձքի արևե- լեան––հիւսիսային կողմում մի ձորակի աջ կողմում. հիւսի- սահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, ան- ջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն (կան և ձիթահան- քեր) ամրան՝ ճնշիչ օդն և կլիման, ջուրն անվնաս, երկար կեանք 80––85. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, կա- ռուցեալ երեք կամարների վերայ. երկարութիւն 17 մետր 34 սանթիմ, լայնութիւն 8 մետր 45 սանթիմ. քահանայ մի։ Ծուխ 136. ար. 577. իգ. 547։ Սուրբ Մեսրովբեան միդասեան տղայոց ուսումնարան, աշակերտ 26, թոշակատու 16, ձրիավարժ 10. միամեայ ռո- ճիկ վարժապետի 300 րուբլի։ ԺԳ. ՀԻԼԻՍ ԳԻՒՂ. Շինուած է Դաշ-Բուլաղի արևմտա- հիւսիս կողմում երկու առուակների ջրախառնուրդում. բնա- կիչք գաղթած Ղարադաղ նահանգից. հողն բէկական, միջակ

/Էջ 160/

արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 85––90. եկեղեցին Սուրբ Յով- հաննէս, քարուկիր, քահանայ երկու։ Ծուխ 50. ար. 165. իգ. 130։ ԺԴ. ԽՆՁԻՐՍՏԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Հիլիսի արևմտա- հիւսիս կողմում (ոչ այնքան հեռի, Հիլիսի հիւսիսային վտա- կի վերայ) դիրքն հարաւահայեաց լանջ. հողն արքունի, ան- ջրդի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն միևնոյն, օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 100. եկե- ղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ։ Ունի 16 մետր 62 սանթիմ երկարութիւն և 10 մետր լայնութիւն, մի փոքր կաթուղիկէ, 2 քահանայ և դրան ճակատակալ քարին վերայ սոյն արձանագրութիւնը. «ՌՄԳ. յիշատակ է Սուրբ Աստուածածին եկեղեցիս Խօնծ- րուստանցի Մէլիք Մէզախանին և ծնողացն Այտինին և Մա- րիանին և կողակցուն պարուն Նանին և Հերիքին և որդուն Ալայվերդին»։ «Յիշատակ է Սրանոցս (Ձիթահանքս) շինեցաւ Մէլիք Ալահվերտին, որ էր որդի Մէլիք Միրզայխանին, թվ. ՌՄԼԱ»։ Ձիթահանքս, որ գրեթէ կից է եկեղեցուս արևմտեան կող- մին, աւերակ է այժմ։ Եկեղեցուս հարաւային պատի տակին արտաքուստ. «Կամաւն Աստուծոյ ամենազօրին, այս է տապան Մէլիք Միրզախանին, որ է որդի Այտինին, հայր էր Մէլիք Ալավեր- տին, իշխանութիւն անէր Խաչենու երկրին, որ մասկան նստաւ Խնծրստանայ գեղին, շինեց յիշատակ Աստուածածնայ սուրբ եկե- ղեցին ամի վախճանեցաւ ՌՄԻԶ. թուականին»։ Այստեղ են Մէլիք-Ալլահվերտու և Մէլիք-Ղահրամանի գերեզմաններն ևս։ Բայց ըստ Գաղտնիք Ղարաբաղու սոքա չեն ի շարս հարազատ մէլիքների, այլ ճըռ մելիքներ են։ Ծուխ 90. ար. 227. իգ. 255։ Հանգած եղցի Այսպէս է կոչուում այն եկեղեցու աւերակն, որ կայ

/Էջ 161/

գիւղիս ստորոտում։ Աւերակիս շուրջն ընդարձակ հանգստա- րան է՝ լի հին ամփոփեալներով։ Մի քարեայ խաչարձանից. «Ես Դաւիթ կանգնեցի զխաչս իմ ծնողաց թվ. ՇԵ.»։ Աւերակ եկեղեցու հիւսիսային կողմում. «Այս է տապան Մեծ շինայցի Տէր Սարգիսի դուստր Մա- րեանին, որ էր կողայկից Բալի որդի Իսամին, որ է եխբար ուզբաշի Պողոսին, որ էր առաչ Չալաղան ուզպաշին հարսն էր. սորայ համար շատ մուվայտի 1) վեր իկաց, յետով մենք բերինք. թվ. ՌՃՁԶ. օվ որ կարդայ. Աստուած ողորմի ասէ»։

ՊՊԷՆ ՇԷՆ (Պապուն շէն) Աւերակ գիւղատեղի է այս, որը այժմ Խնձիրստանցիք փոխած են Գոմեր որոց մօտ կայ և հանգստարան։ Սուլու քար Գիւղիցս վերև մի բլրի վերայ կայ մի մարդաձև քար, որ ունի իւր գլխին վերայ կաթսայի ձևով մի այլ քար։ Աւան- դութիւնն այս քարի մասին տալիս է հետևեալ տեղեկութիւնը. «Թաթարների տիրապետութեան ժամանակ հայ կին ոմն եփում է կերակուր, պատրաստում հաց, դնում գլխին կերակրով լի կաթսան, որ տանէ և կերակրէ գութանաւորները 2)։ Հա- զիւ թէ հասնում է կէս ճանապարհ, մի քանի Թաթարներ ընկնում են խեղճ կնոջ ետևից և հետապնդում որ հասնեն բռնեն։ Որքան կարողութիւնն հասնում (որքան կարողանում է) է, վազում է խեղճ կինն, յետոյ ճարահատեալ դիմում է դէպի սարին գագաթն, բայց որովհետև իւր գլխին վերայ է լինում կերակրով լի ծանր կաթսան և չէ կամենում թափել կերա- կուրը և միւս կողմից հասուհաս 3) էին անիրաւ Թաթար- ներն, վասնորոյ ի բոլոր սրտէ խնդրում է Ատուածանից քա- րանալ միայն թէ չընկնիլ պիղծ Թաթարների ձեռքն. իսկոյն քարանում է կաթսայով միասին և մնում մինչև ցայսօր»։ ––––––––––––––––––––– 1) Նշանակում է՝ շատերն հետամուտ էին կին ածել այս հարսը։ 2) Այժմ ևս կայ այս սովորութիւնն։ 3) Բառ տեղական, որ նշանակում է հասնելու վերայ էին, չորս կամ հինգ քայլ մնացած էր, որ հասնէին կնոջ ետևից։

/Էջ 162/

ԺԵ. ՍԷՅՏԻ ՇԷՆ. Հիմնուած է Խնձիրստան գիւղի արև- մտահիւսիս կողմում այն ճանապարհի վերայ, որ բանում է Շուշուց Գանձասար. բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, պատուա- կան օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Յովհաննէս, քարուկիր, յիշատակ է Շուշեցի Մահտեսի Բալայ Զաքարեանցին, բայց վտանգաւոր կերպով վնասուած, քահանան գալիս է Խնձիրստանից։ Ծուխ 45. ար. 195. իգ. 175։ ԺԶ. ՈՒԼՈՒ-ՊԱՊ ՇԷՆ. Հիմնուած է 1855 թուին Սէյ- տի-շինի հիւսիսային կողմում մի սարի հարթակի վերայ. բնա- կիչք, որ հաւաքուած են մերձակայ գիւղերից, նախ բնակած են Խաչեն գետակի աջ ափի մօտ, ապա օդի ծանրութեան պատճառաւ բարձրացած են սարահարթս, հողն վանքապատ- կան և հացաւէտ, տեղական բերքերն նոյն (չ՛ունին թթենի և պարտէզ), գերազանց օդն, կլիման և ջուրն, եկեղեցին է Պտգեսբերք (Պտկի սուրբ Գէորգ) վանքն, որ է շինիս արևե- լեան հանդէպ բարձրագոյն սարի գագաթի վերայ։ Ծուխ 20. ար. 60. իգ. 58։

ՊՏԳԵՍԲԵՐՔ ՎԱՆՔ (մօտ 4900 ոտք) (18).

Արդէն իմացանք որ Պտկի Սուրբ Գէորգ էր վանքիս անունն, որի սարի գագաթն բարձր է Խաչեն գաւառի բո- լոր գիւղաբնակ սարերից։ Վանքս ունի միևնոյն ձևը և գրե- թէ նոյն իսկ մեծութիւնը, ինչ որ ունի Գտչայ վանքն. մին- չև քարերի գոյնն, կարծրութեան աստիճանն, ճարտարապե- տութեան ոճն նոյն և նման են միմեանց։ Տարբերութիւնն այն է միայն, որ բարձր և սրածայր է Գտչայ կաթուղիկէն և ունի հին գաւիթ, իսկ ցածր է Ս. Գէորգիս կաթուղիկէն և չունի գաւիթ։ Վանքիս դասումն կայ մի փոքր գերեզման, որի մասին աւանդութիւնն ասում է թէ սոյն ամփոփեալն մահմետականի որդի է լինում. քանիցս սա իւր ծնողաց հետ գալիս է ուխտի վանքս։ Բայց որովհետև չ՛բերք են լինում

/Էջ 163/

ծնողներն և ուխտով խնդրած այս զաւակն, վասն որոյ որ- դին թողնում է իւր ծնողները և յաճախ դիմում վանքս և շաբաթներով աղօթում վանքումս։ Քանիցս գալիս է հայրն և իւր տուն տանում որդին, սակայն կրկին և կրկին փախչում է որդին և մտնում վանքս։ Վերջապէս հայրն՝ ձանձրանալով որդու արարմունքից և չ՛կամենալով քրիստո- նեայ տեսնել իւր որդին, գալիս է վանքս, համոզում որդին տուն տանելու։ Իսկ որդին չկամենալով բնաւ տուն գնալ, մտնում է տաճարումս և չէ դուրս գալիս, հասնում է զայ- րացած հայրն և նահատակում այժմեան գերեզմանի տեղում, որի մարմինը ամփոփելով այս իսկ տեղում մնում է մինչև ց՛այսօր. ուխտատեղի է գերեզմանս։ Ամենամեծ ուխտատեղի է վանքս, մանաւանդ ամուլ մարդոց և կանանց համար, ոչ միայն քրիստոնէից, այլ և մահմետականաց համար։ Արտաքուստ վանքիս արևելեան կողմում կայ մի ան- տաշ և կոպիտ մեծ քար, որի մասին աւանդութիւնն պատ- մում է թէ Արջի գերեզման է այս։ Վանքիս շինութեան ժամանակ մի որձ արջ, ՛ի բաց թողլով իւր գազանային բնա- ւորութիւնը, հեզաբար մօտենում բանւորներին և վարժուե- լով կրում ծանր քարերը հանքիցն վանքիս մօտ՝ մինչև շի- նութեան աւարտն. և միշտ կերակրուում այստեղ մինչև իւր վերջին շունչն։ Ապա թաղում են այստեղ։ Որքա՜ն ուշագրաւ և դուրալի է սարիս տեսարանն։ ԺԷ. ՌԵՒ ԳԻՒՂ. Հիմնուած է սուրբ Գէորգ վանքի սա- րի արևելեան ստորոտում. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն և տեսարանն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին վնասուած է և անգործածելի. քահանայ մի։ Ծուխ 40. ար. 180. իգ. 150։ ԺԸ. ՍԱՐԴԱՐԱՇԷՆ. Հիմնուած է Ռև գիւղի հիւսիս-ա- րևելեան կողմում մի ձորակի մէջ, բնակչաց մեծ մասն բնիկ, փոքր մասն գաղթած Խոյից, հողն արքունի, ամենայն ինչ

/Էջ 164/

միևնոյն, երկար կեանք 85––90. եկեղեցին Սուրբ Գէորգ, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Նորագեդից։ Մի վաղեմի մատուռ կայ գիւղիս հին հանգստարանում, որի գոյութիւնն հին է և չէ վերաբերում այժմեան բնակչաց։ Ծուխ 40. ար. 174. իդ. 175։ Խաչեն գետակի աջ կողմում, գետակահայեաց լանջի վե- րայ կայ գիւղատեղի և հանգստարան, որ կոչուում է Վաքա։ ԺԹ. ՂՇԼԱՂ––ԳԻՒՂ. Հիմնուած է Սարտարաշէնի հա- րաւային կողմում մի ջրաձորի ձախ կողմի վերայ. բնակիչք բնիկ հողն բէկական, մասամբ ջրարբի և միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, (կայ և այգի, թթենի, գործարան մետաքս քաշելու), օդն, կլիման փոքր ինչ տաք ամրան, ջուրն անվնաս, երկար կեանք 80––85. եկեղեցին Սուրբ Աս- տուածածին, քարուկիր, կամարակապ, քահանայ երկու։ Ծուխ 159. ար. 613. իգ. 483։ Ի. ՆՈՐԱԳԵՂ. Հիմնուած այն սարի արևմտահայեաց լանջին վերայ, որ սկսած է Թարթառ գետի աջ կողմից, ան- ցած Արծաթի հանքով և Ղազանչի գիւղի արևմտեան կող- մով, ընդհատուած Խաչեն գետակի հեղեղատներով, վերստին շարունակած մինչև Գարգար գետակն Ասկեարանի մօտ՝ հան- դէպ Քեաթուկայ սարին։ Իսկ միւս լեռնագօտին սկսեալ Նո- րագեղիս հիւսիս––արևելեան կողմից ձգուած է Խաչեն գե- տակի եզերքով մինչև դաշտաբեղանն։ Բնակչաց մեծ մասն բնիկ. փոքր մասն գաղթած Խոյի գաւառից. հողն բէկական, կարի սակաւ, անջրդի և նուազ արդիւնաբեր, տեղական բեր- քերն նոյն (այգի չունին), պատուական օդն, կլիման և ջուրն և միանգամայն տեսարանն, երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Գէորգ, թաղակապ և գեղեցիկ, երկարութիւն 16 մետր 79 սանթիմ, լայնութիւն 9 մետր 60 սանթիմ, քահանայ մի։ Ծուխ 81. ար. 600. իգ. 475։ Հիւնի-խաչ (հունի ծառի մօտի խաչ) որ կայ միևնոյն սարի արևմտահայեաց լանջի վերայ գիւղիցս դէպի Ասկեա- րանի կողմն։ Երբ չորքոտանի ընտանի կենդանեաց պատա-

/Էջ 165/

հում է դաբաղ 1) կոչուած հիւանդութիւնն, գիւղացիք մեծ ջերմեռանդութեամբ բերում են այս խաչի ոտքն և բժշկուում են անասուններն։ ԻԱ. ՂԼԻՋԲԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է Նորագեղի արևե- լեան կողմում. միևնոյն սարի արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, նուազ արդիւնաբեր, տեղա- կան բերքերն նոյն (ունին այգի) պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն և հնացեալ. քահանան գալիս է Խանա- բատից։ Ծուխ 56. ար. 242. իգ. 252։ ԻԲ. ԽԱՆԱԲԱՏ ԳԻՒՂ. Հիմնուած է Ղլիջբաղի մօտ նոյն լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բեր- քերն նոյն, օդն և կլիման անախորժ և ճնշիչ ամրան, եր- կար կեանք 70––75. եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի։ Գիւղիս հանգստարանում կայ մի հին քարուկիր մատուռ։ Ծուխ 95. ար. 430. իգ. 370։ ԻԳ. ԽՐԱՄՈՐԹ ԳԻՒՂ. Հիմնուած է Խանաբատի հիւ- սիսային կողմում, մի բարձրաւանդակի վերայ, դիրքն արևե- լահայեաց, բնակիչք բնիկ. հողն բէկական, տեղական բեր- քերն նոյն, երկար կեանք 70. եկեղեցին Սուրբ Աստուածա- ծին, քահանան գալիս է Քարագլխից։ Ծուխ 55. ար. 213. իգ. 215։ ԻԴ. ՔԱՐԱԳԼՈՒԽ ԳԻՒՂ. Հիմնուած է Շիկաքար կո- չուած քերծի գլխին։ Վիմահերձ, սեպացեալ և բարձր ապա- ռաժներ են գիւղիս շրջապատն, ունի միայն երկու մուտք արևելեան և արևմտեան կողմերից, մէկ խօսքով գիւղատե- ղիս հին ժամանակներում նշանաւոր բերդ եղած է։ Բնակ- չաց կէս մասն բնիկ, իսկ միւս կէսն տեղափոխուած Մեծ-Սիւնեաց Արաւիւս և Դարապաս գիւղերից և Բարկիւշատից, հողն վանքապատկան (Գանձասարին) տեղական բերքերն նոյն, (չունին այգի և պարտէզ) գերազանց օդն և կլիման և ––––––––––––––––––––– 1) Սաստիկ ցաւում են կճղակներն և սկսում են կաղալ անասուններն և տանջուիլ։ 12

/Էջ 166/

ջուրն (վերջինս խիստ պակաս է) երկար կեանք 120. եկե- ղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի։ Ծուխ 79. ար. 358. իգ. 280։ Եկեղեցուս հարաւային կողմում մի խաչարձանի վերայ. «Ես Սումպատ կանգնեցի զխաչս Համ..մ.. կողակից իմ Հաւասայ և Հեղան»։ Հին հանգստարան Գտնուում է գիւղիս հարաւ-արևմտեան կողմում, որի մէջ կան նշանաւոր մահարձաններ խաչազարդեալ։ Մի խաչ- քարի վերայ. «Մեք հետևիք Աստուծոյ արդիքս Պապա, Սնպատ, Սար- գիս…..» (անընթեռնելի)։ Մի այլ կիսատ քարի վերայ «Խաչս Մխիթարայ, Քրիս- տոս ողորմի նմայ»։ Այլ նշանաւոր խաչարձանի վերայ «Թիւ ՉԲ. Իշխանութիւն Հասանայ ես Սնպատ և եղբարք իմ կանգնեցաք զխաչս բարեխաւս առ Քրիստոս ինձ և ամու- սին (նոյն) իմոյ Կատային, զոր ետ Պարոն մեզ հայրենիք և գերեզմանատեղ. Քրիստոս աւգնէ իւր որդեացն. ամէն»։ Գիւղիս հիւսիսային կողմում կայ աւերակ գիւղատեղի և հանգստարան։ Իսկ հարաւային կողմում աւերակ եկեղեցի և հանգտարան։ Գիւղիս շրջապատում կան ականաւոր քարայրեր.––արե- ւելեան կողմում կայ երեք քարայր, մէկի առաջքն փակուած է քարուկիր պատով. մի քարայր հիւսիսային և մի նշանա- ւորն արևմտեան կողմում։ ԻԵ. ՓԱՌՈՒԽ ՇԷՆ. Հիմնուած է Խաչեն գետակի աջ կողմում, Շիկաքարի հիւսիսահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն վանքապատկան, բարեբեր և այգեւէտ, տեղա- կան բերքերն նոյն (խաղող և թթենի առատ), վատառողջ օդն և կլիման և ոչ սննդարար ջուրն, երկար 1) կեանք 45––50. եկեղեցին Սուրբ Աստուածածին։ Ծուխ 8. ար 12. իգ. 12։ ––––––––––––––––––––– 1) Հաստատում են որ 100 տուն եղած է գիւղս, հետզհետէ պակասե- լով՝ մնացած է այժմ 8 տուն։

/Էջ 167/

Շիկաքար. Այժմ ևս այս անուամբ է կոչուում Քարա- գլխի ամբողջ բնակավայրն։ Բերդասարն, որի արևմտեան հիւսիսային կողմումն է Փառուխ շէնս, որի արևելեան հան- դէպ քերծի մէջ է այն նշանաւոր քարայրն, որի մէջ հաւա- քուելով մօտակայ ժողովուրդն պատերազմների ժամանակ, ազատ մնացած է վնասուելուց։ Այժմ խիստ բարձր մնացած է քարայրիս մուտքն––բերանն––հետևաբար և վտանգաւոր՝ բարձրանալն, քանզի շատ իջած է քերծի շարունակութիւնն։ ԻԶ. ԿԻՉԱՆ ՇԷՆ. Հիմնուած է Փառուխի արևմտեան կողմում, Խաչեն գետակի ձախ ափից բաւական դէպի հիւսիս, Պտգեսբերքի հանդէպ. դիրքն հարաւահայեաց և գեղեցիկ, բնակիչք բնիկ, երկու տուն եկած Առաջաձորից. հողն վան- քապատկան, ամենամեծ մասամբ անջրդի, բայց հացատու, տեղական բերքերն նոյն, (չունին այգի) օդն և կլիման և ջուրն անվնաս. երկար կեանք 70. եկեղեցին Սուրբ Աստուա- ծածին, նորաշէն, գեղեցիկ, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւն 14 մետր 20 սանթիմ, լայնութիւն 8 մետր 16 սանթիմ, քահանան գալիս է Առաջաձորից։ Ծուխ 15. ար. 58. իգ. 49.

ԱՆԱՊԱՏ ԿԻՉԱՆԻ.

Շինիս արևմտեան կողմում, բերդաձև սարին վերայ շի- նուած է անտաշ քարով մի եկեղեցի երկու կամրների վե- րայ։ Բոլորովին անվնաս է և կանգուն։ Ունի և միաբանից համար մի քանի խուցեր, հանգստարան զարդարուած խա- չարձաններով, ուր կան և վարդապետաց գերեզմաններ։ ԻԷ. ԹԲԼՂՈՒ ՇԷՆ. Հիմնուած է Խաչեն գետակի և Քո- լատակ վտակի մէջ մի առուակի ձախ եզերքին, բնակիչք գաղթած Մեծ-Սիւնեաց Մաղաւուզ գիւղիցն, հողն վանքա- պատկան (զարմանալի՜ է. այժմ բէկական), տեղական բեր- քերն նոյն, տեսարանն խեղդուած, օդն և կլիման ծանր ամ- րան. երկար կեանք 70, եկեղեցին Քոլատակ գիւղինն է. քա- հանան գալիս է Ծմակահողից։ Ծուխ 22. ար. 100. իգ. 102։

/Էջ 168/

ԻԸ. ՔՈԼԱՏԱԿ ԳԻՒՂ. Հիմնուած է Քոլատակ վտակի ձախ ափի մօտ, բնակիչք բնիկ (մի քանի տուն գաղթած նոյն Մաղաւուզից). հողն վանքապատկան (այժմ բէկակա՞ն). տե- ղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85––90. եկեղեցին քարուկիր կամարակապ, քահանան գալիս է Ծմակահող գիւղից։ Ծուխ 41. ար. 157. իգ. 140։ Գիւղիս հանգստարանում մի մահարձանի վերայ. «՛Ի ՈՂԲ. թուին Ողորմութեամբն Աստուծոյ և տէրանց Խաչենոյ ես տէր Վարդան վարդապետ Հոռասարեցի, պարո- նայքն հողն ինձ տուին, ես գնեցի զԲոռին հանդն, զՇեղջա- տափն, Երկրի տնատեղն, տուի վասն հոգոյ իմ վախմ ի Սուրբ Գանձասար. սոքա տուին Բ. ժամ ՛ի տաւնի Վարդանանց։ Ով զհայրենիքս հանէ ՛ի սուրբ ուխտէս, ՅԺԸ. հայրապետաց նզո- ված լիցի և իմ մեղաց պարտական»։ Եղցուն խութ. Գիւղիս արևելեան հանդէպ, վտակի աջ կողմի բարձր սեռի վերայ վաղուց շինուած է մի քարուկիր փոքր եկեղեցի, որի մօտ կայ և գիւղատեղի և հանգստարան։ Կոշիկ անապատ. Հիմնարկուած է Քոլատակ գիւղից վերև համանուն վտա- կի ձախ կողմում։ Շարքով շինուած են երեք եկեղեցաձև տաճարներ, որոց հարաւային, արևմտեան և հիւսիսային կող- մերն վիմահերձ և սեպացեալ ապառաժներ են, իսկ արևե- լեան կողմն ձոր է։ Անտաշ քարով շինուած են երեք տա- ճարներս ևս, միջին տաճարի բեմի ժողովրդահայեաց երեսին քանդակուած է. «…. Հասանայ և Մամա խաթունին թոռն Գ. հետ (ան- գամ) ՛ի Ղանն գնացի յամի… իմ աղգէն թափեցի դ….. ատաստանաւ զհարկանին մեր…. Խերխան, Մարծպան, Մա- միկոն կամեցաք նորոգել զմեր գերեզմանատունս, ես Էրիվան .. եցի զՍուրբ Ստեփաննոս 1) և նորոգեցի զայլ եկեղեցիքս և ––––––––––––––––––––– 1) Երևի թէ միջի տաճարիս անունն է։

/Էջ 169/

զարդարեցի Մխիթար եղբաւր իմոյ… Թ. ես Մարտիրոս. ես Սևադա տվի զԳրիգորանանց, զՄռընդանանց, զԳելմարդանց ի սուրբ եկեղեցիս…. մն. Ժ. աւր ժամ Բ. Հասանա զատկին. Բ. Մամա Խաթունին՝ Վարդավառին. Ա. Ռուզու… Բ. Խեր- խանին յայտնութեան… կատարին, որ հակառակի կամ զրկել ջանա զայս տեղիս ի Սուրբ Գէորգա, ոսոխն նորա Աստուած եղիցի… գրեցաւ ի թվ. Հայոց ՉԺԴ.»։ Անապատս ունի և գաւիթ, որի մէջ կան իշխանազգի ամփոփեալներ։ Գաւթիս որմին վերայ. «ՈՂԳ. յանուն Աստուծոյ ես Պռոշ որդի իշխանին Վակա (Վասակայ) յուսով միաբանեցայ Կոշիկ անապատոյ, տվի խաչ, աւետարան .. նապատ, ճառ, միաբանքս տվին Սուրբ Խաչին Զ. աւր ժամ, որչափ կենդանի եմ, իմ մաւրն, յետ ելից իմոց ինձ. կատարիչքն աւրհնին, խափանիչքն դատին յԱստուծոյ»։ «… Ես Շղել որդի.. այ իմ ընչից գնեցի հող… բնա- կեցայ սուրբ Նշանիս կամակցութեամբ եղբարց Կոշիկ անապա- տոյ, և տվին ինձ ի տարին Բ. ժամ Սուրբ Գրիգորին աղու- հացն, Ա. իմ որդի Խուչախին, Ա. իւր մաւրն յետ ելից իմոց ինձ 1)։ Անապատիս մօտ կայ միաբանական աւերակ խուցեր և հանգստարան։

Ս. ՅԱԿՈՎԲ ՎԱՆՔ.

Կոչուում է նաև Մեծ-Իրանաց կամ Մեծ-Արանց Սուրբ Յակովբ, որ շինուած է յանուն Մծբնայ Յակովբ հայրապե- տին մի բարձր լեռնաբազկի սեռի հարթակին վերայ, որին մօտ է և Քոլատակ գիւղն և Թբլղուն։ Լեռնաբազուկս իւր սկիզբը առած է Նատարի բերդասարիցն և հետզհետէ խո- ––––––––––––––––––––– 1) Նախ՝ անընթեռնելի են կէտադրեալ բառերն։ Երկրորդ՝ սոյն բոլոր արձանագրութիւններից ակներև երևում է, որ Կոշիկ եղած է անապա- տիս անունն. Որ անապատիս գաւիթն գերեզմանատուն եղած է Ջալալեան տոհմի մի ճիւղին. որ միջի տաճարն կոչուած է Սուրբ Ստեփաննոս, իսկ աջ ու ձախ կողմերինն Սուրբ Նշան և Սուրբ Գէորգ։

/Էջ 170/

նարհուելով հասած մինչև Թբլղու շէնի ստորոտն։ Վանքս ունի նեղ, երկար և բարձր ձև, որպիսին էր Ղևոնդեանց անապատն և շինուած է անտաշ քարով առանց սիւների։ Չունի փոքր խորաններ, այլ ունի միայն մի խորան։ Չափա- զանց բարձր է բեմն, որ ունի միայն մի վերելակ սանդուխ հարաւային կողմից։ Տաճարս ունի մի դուռն հարաւային և միւս արևմտեան կողմից, մի նեղ լուսամուտ արևելեան և միւս խաչազարդ արևմտեան կողմից և մի գաւթանման շի- նութիւն կից իւր արևմտեան կողմին, նոյնպէս շինուած անտաշ քարով, որի յատակն քլաչափ բարձր է վանքի յատա- կիցն։ Գաւթիս ներսի դրան երկու կողմերում ևս կան երկու քարեայ խաչարձան։ Հիւսիսային խաչարձանի վերայ. «Թիւ ՈՀԲ. (1223) ես տէր Սարգիս կանգնեցի զխաչս ի տապանի եղբաւր իմո տէր Յակովբոսի արհի եպիսկոպոսի և Մեծարանց հայրապետին 1) յաղաւթս յիշեցէք»։ Հարաւային խաչարձանի վերայ. «Թ. ՈՀԴ. ես տէր Սարգիս եղբաւր որդի տեառն Գրի- գորա, եղբայր տէր Յակովբոսի առաջնորդ տանս Մեծարեանց կանգնեցի զխաչս բարեխաւս մեզ առ Աստուած»։ Գաւթումս կան շատ ամփոփեալներ, սակայն մեծ մասամբ անտաշ և անարձանագիր են տապանաքարերն։ Մի մոխրագոյն տապա- նաքարի վերայ փորագրուած է խիստ խոշոր տառերով. «Տէր Վարդան է տապանս արհի եպիսկոպոսին»։ Տաճարիս հարաւային դրան սեմի վերայ «Յիշխանութեան Ջալալին ես Խութլու բէկ որդի Խոյդա- նայ միաբանեցայ սուրբ աւետիս ընծայիւք, տվին ի տարումն Բ. աւր ժամ ՛ի տաւնի զատկի, ով խափանէ, դատի յԱստու- ծոյ թվ. ՉԽԲ.»։ Երկրորդ վանք, որ պատկեց է առաջի վանքին արեև- ելեան կողմին ունի միևնոյն հին ոճը, իւր հիւսիսային կող- մում ունի նաև չորս փոքրիկ խուցեր, որք նման են ճգնա- րանների, որոց մուտքն բացուած է տաճարիս միջիցն և որք ––––––––––––––––––––– 1) Գաւառիս առաջնորդին։

/Էջ 171/

ունին լուսամուտներ հիւսիսային որմից։ Երկու վանքերս ևս հին և խարխուլ են և տձև ու անճաշակ շինուած. բայց ու- նին հարաւային կողմում երեք կամարակապ աչքերով մի սրահ։ Սրահումն կան ամփոփեալ կաթուղիկոսներ. «Այս է հանգիստ տէր Ոհանէս կաթուղիկոսին»։ «Առըստակէս կաթուղիկոս»։ «Սիմէոն եպիսկոպոս»։ «Այս է հանգիստ Սիմէոն կաթուղիկոսին թվ. ՌԿ.»։ Երկրորդ տաճարիս դրնից վերև արտաքուստ. «ՈԿԱ. թիւ ես Խորեշահ ամուսին Վախտանգա, տէր Խա- չենոյ, դուստր մեծին Սարգսի, քոյր Զաքարի և Իւանոյ, վերս- տին շինեցի զեկեղեցիս Մեծարանից ի փրկութիւն հոգոյ իմոյ Ա. Խ. (Ա. քառասուն) ժամ ինձ. յիշատակ իմ ծնողացն. զՎախտանգ և զիս յաղաւթս յիշեցէք»։ «Ես Մուշեղ որդի Հեջբին միաբանեցայ սուրբ ուխտիս գնեցի զսուբ….. թվ. ՉԽԲ.»։ Վանքս ունի երեք թաղակապ հին խուց, երեք կիսա- ւեր խուց, շրջապարիսպ, մի թթենեաց պարտէզ, չորս հա- րիւր օրավար (դեսեատին) անտառ և հող 1), Մծբնայ Յա- կովբ հայրապետի աջը, մի պատուական աղբիւր, որի մօտ կայ մի բազմադարեան կաղամախի ծառ, որի շրջապատի հաս- տութիւնն է 7 մետր 35 սանթիմ։ Վանահայրն է մի սար- կաւագ։ ԻԹ. ԳԵԱՌՆԱՔԱՐ ՇԷՆ. Հիմնուած է Հաւապտուկ ա- ւերակ վանքի արևելեան ստորոտի ձորում. բնակիչք հատու- ածեալ եկած են Առաջաձոր և Վանք գիւղերից. հողն վան- քապատկան, բարեբեր, տեղական բերքերն նոյն, բառեխառն օդն և կլիման, գովելի ջուրն, տակաւին չունին եկեղեցի և քահանայ, վերջինս գալիս է Առաջաձորից։ Ծուխ 12. ար. 59. իգ. 53։ Լ. Վանք, Վանք գեղ, Վանքի շէն։ Այսպէս է կոչուում գիւղն, որ հիմնուած է Գանձա- ––––––––––––––––––––– 1) Խլուած են հողերն, կոտորած անտառներն և թողած մացառոտներն։

/Էջ 172/

սարի արևելեան հանդէպ Խաչեն գետակի ձախ կողմում։ Աւելորդ է յայտնել թէ իւր անունը ստացած է վանք անու- նից։ Սակայն հարկ է յայտնել թէ գիւղս բաժանուած է եր- կու թաղի, որք շատ հեռի չեն միմեանցից և որք ընդհա- նուր առմամբ կոչուում են Վանք, իսկ մասնաւորապէս ստո- րինն կոչուում է Հիւնայ––հող, իսկ վերինն Գոմայ––կալ։ Գիւղիս բնակիչներն նախ բնակած են եղել Գանձասար վան- քի մօտ, ուր մինչև ցայսօր մնում են տնաբակերն, ապա փոխադրուած են այստեղ։ Ուրեմն բնակիչք բնիկ, հողն վան- քապատկան, տեղական բերքերն նոյն. բարեխառն օդն և կլիման և անվնաս ջուրն, երկար կեանք 85––90, երկու թաղի եկեղեցին է Գանձասար վանքն, քահանայ երկու։ Ծուխ (երկու թաղերում) 167. որոց հետ և Շահմա- սուրն. Ծուխ 180. ար. 849. իգ. 687։ Հղեգեան (5768 ոտք) Սարումս 1), որ գիւղիս հիւսիսային կողմումն է, կայ մի խաչարձան Նահատակ անուն կամ Հղեգեանայ նհա- տակ։ Ուխտատեղի է, բայց ո՛չ ոք չգիտէ նահատակիս անու- նը։ Եղցուն խութ Այսպէս է կոչուում այն քարակիր եկեղեցին, գիւղատե- ղին և հանգստարանն, որ գտնուում է Գոմայ––կալից բա- ւական վերև։ Այս տեղից շատ հեռի չէ Ջրաղացաքարի հանքն, որ սեփական կալուած է Գանձասարայ վանքին։

ԳԱՆՁԱՍԱՐ ՎԱՆՔ (4168 ոտք) (19)

Հիմնուած է մի գեղեցիկ, բարձր և տեսարանաւոր սա- րահարթի վերայ, որ կոլոլահող սարից իբրև լեռնաբազուկ անջատուած և կախուելով Խաչեն գետակի վերայ վերջացած է։ Տաճարս, որ շինուած է ամբողջապէս սրբատաշ, տորոնա- ––––––––––––––––––––– 1) Լեռնաշղթաս սկսուած է Գանձասար վանքի սարից, ձգուած Շահ- մասուր, Ծմակահող, Առաջաձոր, Կիչան գիւղերի արևմտահիւսիսային գլուխ- ներից, անցած Արծաթահանքի մօտով և ճիւղաւորուելով հասած մինչև դաշ- տաբերանն։

/Էջ 173/

գոյն ազնիւ քարով, հիմնարկել տուած է Ջալալ---Դօլայ իշ- խանն յանուն սուրբ Յովհաննէս Մկրտչի չորս հրաշակերտ կամարների վերայ։ Ունի մի աւագ և ութ փոքր խորաներ (որոց չորսն արևմտեան կողմում դրան աջ ու ձախ անկիւն- ներում շինուած իրարու վերայ՝ հիանալի վերելակ սանդուխ- ներով) երկու խորհրդարան, մի դուռն արևմտեան կողմից, մի հրաշազան կաթուղիկէ, ութ փոքր, երեք միջակ, չորս բոլորակ և չորս մեծ լուսամուտներ և մի աւազան։ Երկա- րութիւնն 16 մետր 95 սանթիմ, լայնութիւն 12 մետր 25 սանթիմ։ Վանքիս ներսում աւազանից վերեւ. «Յանուն սուրբ Երրորդութեան Հաւր և որդւոյ և Սրբոյ Հոգւոյն այս գիր արձանի է, զոր ես նուաստ ծառայ Աստու- ծոյ Ջալալ Դաւլա Հասան որդի Վախտանգայ՝ թոռն մեծին Հասանայ՝ բնակաւոր ինքնակալ բարձր և մեծ Արցախական աշխարհի, թագաւոր և ի յոդնասահման նահանգի. զի հայրն իմ ի վախճան կենաց ելից իւր աստեացս անդարձ կտակի հաս- տատեաց ինձ և մաւր իմոյ Խորիշահի՝ որ էր դուստր մեծ իշ- խանաց իշխանին Սարգսի, զի շինեսցուք զեկեղեցիս ի գերեզ- մանատուն հարց մերոց ի Գանձասար, զոր սկսեալ մեր ի ՈԿԵ. թուին Հայոց աւգնականութեամբ բարերարին Աստուծոյ. և ի խփել լուսամտին արևելից մայրն իմ կրոնաւորեալ չոգաւ յԵրու- սաղէմ երկրորդ անգամ, անդէն ի դրան Յարութեան խարազ- նազգեաց ճգնութեամբ, բազմամեայ ժուժկալութեամբ հանգեաւ ի Քրիստոս լուսոյ վկայութեամբ և անղէն պահեցաւ։ Իսկ մեր զբազմածուփ կենցաղոյս ի մտի եդեալ փոյթ գործոյ արարեալ աւարտումն եղև շնորհաւք ողորմութեան ամենագութ Տեառն ՈՁԷ թուին գաւտէորեալ ամենազան ձևաւք, պատկերազան յաւրինակերտ գմբէթազարդ յաւրինուածովք յաւժարութեամբ կամաց մերոց, որպէս տեսանէ Աստուած. հոգացաք զպէտս միաբանիցս գիւղաւրայս Մաչեղ, Հարչանտուս բոլորքոջն, մէկ լուծ Խաչենաձոր, Նորաշէնկան գետն Այգեստան, Սեղնկնի, զոր իմ հայրն էր տուեալ Սահակայն, Փուրկատոստիցն, Արծա-

/Էջ 174/

թենիսն, որ ես տուի խաչաւք, գրաւք, մասամբք, նշխարաւք, պատուական ձուլածոյ ամենայն սպասուք և հանդերձ երևելի զարդուք ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ. և Աստուծով ի մեր իշխանութեան եկեղեցիքս ազատ են կամաւ տէր Վարդա- նայ առաջնորդի սուրբ ուխտիս և միաբանիցս գրեցաք ժամ զաւագ խորանն բոլոր տարին մեզ, և այլ ամեն եկեղեցիքս զա- տիկն իւր ճրագալուցովն իմ հաւրն է Վախտանգայ, Աստուա- ծածնին Դ. աւրն իմ մաւրն Խորիշահին, և յայտնութիւնն իւր ճրագալուցովն իմ աղբաւր Զաքարէի, զաւագ սեղանն, որ իմ է, յԱստուածածնէն մինչ ի խաչն իմ պապուն Հասանայ. յիսնա- կամտէն մինչ ի յայտնութիւն Մամքանայ իմ կենակցին, Ութո- րէից ելիցն մինչ ի առաջաւորն հասարակաց անյիշատակաց, րարեկենդանին Ա. շաբաթն իմ եղբաւր Դաւլին, Բ. (երկրորդ) շաբաթն իմ քուերն Մարինայ, աղուհացից շաբաթ կիւրակէքն իմ եղբաւր Իւանէին, զատկէն մինչ ի Աստուածածինն և ի խաչէն մինչ ի յիսնակամուտն ինձ Հասանայ։ Աւրհնեցաւ եկե- զեցիս ի ՈՁԹ. թուին ի հայրապետութեան տեառն Ներսիսի Աղուանից կաթուղիկոսի։ Հաստատ է դիրս կամաւն Աստուծոյ, որ հակառակի, ոսոխն Աստուած է և իւր սուրբքն։ Անտաւնի տաւնին մի աւր ժամ Յովասափ միայնակեցին կատարի կա- մաւ մեծին Հասանայ»։ Վանքս ունի, իւր արևմտեան կողմին կից և հրաշազան Գաւիթ, նոյնպէս շինուած սրբատաշ քարով, որ կառուցեալ է երկու միապաղաղ միջնասիւների և վեց պատկից կիսասիւ- ների վերայ։ Միմեանց միջից անցած են չորս խաչաձև կա- մարներ, որոց վերայ բազմած է զանգակատան գեղեցկաքան- դակ գմբէթն։ Գաւիթս ունի երկու դուռն հիւսիսային և ա- րևմտեան կողմից, մի փոքր կաթուղիկէ զանգերի համար, գմբէթի գլխին, 15 մետր 52 սանթիմ (արևելքից արևմուտք) երկարութիւն և 14 մետր 65 սանթիմ լայնութիւն (հիւսի- սից հարաւ չափելով)։ Արձանագրութիւն գաւթիս. «Թուին ՉԺԵ. կամաւն ամե- նակալին Աստուծոյ ես Ջալալ Դաւլաս որդի Վախտանգայ կող-

/Էջ 175/

մանցն Արցախայ և ամուսին իմ Մամքան թոռն Բաղուց Թա գաւորին, և հարազատ որդին իմ Աթաբակն յետ կատարման եկեղեցոյս հիմնարկեցաք ժամատունս և բազում աշխատութեամբ աւարտեցաւ, զոր և հայցեմ անմոռաց յիշել յաղաւթս ձեր. փոքր ընծայ տուի զՄառգեղն իւր չարեքտարովն, զճռանց իւր սահմանովն։ Դարձեալ ես Աթաբակս ընծայեցի յաւժարութեամբ ոսկետուփ աւետարան և պատուական սուրբ նշան, զՔրիստա- փորն և զմեր հայրենի հարաւակուռն զԲլրին իւր սահմանովն. և սահմանեցին զխաչի ութաւրէքն պատարագել զՔրիստոս։ Եւ եթէ քրիստոսադաւան ոք հանել ջանայ, ի փառացն Աստուծոյ մահով և կենաւք նզոված է, և յիշատակ նորա մի՛ յիշեսցի ա- ռաջի Աստուծոյ. և թէ մահմետական ոք զհողն հանէ այս եկե- ղեցոյս, առ հասարակ նզոված յԱստուծոյ և ի մարգարէից»։ Վանքում կան հետեւեալ գրչագրերն. 1) Գրչագիր յայսմաւուրք գրուած թղթի վերայ, սկզբից և վերջից թափուած են թերթեր. անխնամ պահուելուց բոր- բոսնած և ոչնչացած է։ 2) Մի Սարգիս շնորհալի, գրուած թղթի վերայ, մեծա- դիր, պակասաւոր սկզբից և վերջից։ 3) Մի հատ մեկնութիւն նարեկի գրուած թղթի վերայ, պակասաւոր սկզբից և վերջից։ Աջեր մասունքներով. 1) Արծաթեայ, ոսկեզօծեալ աջ, որի մէջ է մասն Ս. Յովհաննէս Մկրտչի, շինել տուած է Աղուանից Յովհաննէս կաթուղիկոսն 1779-ին և նորոգել տուած է Բաղդասար մետ- րապօլիտն 1848-ին։ 2) Արծաթեայ ոսկեզօծեալ աջ, որի մէջ է Տեառնեղբայր Յակովբ առաքեալին, ՌՃՀԴ. թուին շինել տուած է Աղուա- նից Եսայի կաթուղիկոսն։ 3) Արծաթեայ ոսկեզօծեալ աջ, որի մէջ է մասն Աղուա- նից Գրիգորիս Ա. կաթուղիկոսին ՌՄՂ. թուին նորոգել տուած է Բաղդասար մետրապօլիտն։ 4) Արծաթեայ աջ, որի մէջ է մասն Յակովբայ գլխա-

/Էջ 176/

դիր առաքեալին, ՌՃՀԶ. թուին յիշատակ է Թարխանու։ Սրբոց մասունքներ խաչերում 5) Արիւն Զաքարիա մարգարէի մի բիւրեղեայ խաչում։ 6) Մասն Յակովբայ Տեառնեղբօր եւ Պանդալիոն բժշկի զետեղուած մի արծաթեայ խաչում։ 7) Մասն Ս. Գէորգի, զետեղուած արծաթեայ անճա- շակ շինուած խաչում։ 8) Մասն Պանդալիոնի մի արծաթեայ խաչի մէջ. 9) Մի արծաթեայ, տափակ և տապանաձև զարդի վե- րայ գրուած է. «Շնորհիւ ամենազօրին կամեցաւ մասնատուփս նշխարաց սրբոց Բանտալիոնի և Ուհանու Գբնեցոյն ձեռամբ Առաքել վարդապետի թվ. ՌՃԾԵ.»։ Գաւթումս ամփոփուած են. «Այս է հանգիստ մեծին Ջալալի. յաղաւթս յիշեցէք. թվ. ՊՁ.»։ «Յովհաննէս կաթուղիկոս»։ «Այս է… Գրիգոր …ողիկոսին ..նից (Գրիգոր կա- թուղիկոսին Աղուանից) ի ՌՃԲ. թուին»։ «Այս տապան Երեմիա կաթուղիկոսին Աղուանից, որ է յազգէն Ջալալ Դօլին ՌՃԽԹ.»։ «Այս է տապան Եսայի կաթուղիկոսին Աղուանից, որ է յազգէն Ջալալ Դօլին ՌՃՀԷ. թուին»։ «Այս է հանգիստ Դաւիթ կաթուղիկոսի, (որ է) որդի Բաղտասար պէկին»։ «Այս է տապան Յօհաննէս Աղուանից կաթուղիկոսին, որ է յազգէն Ջալալ Դօլին թվին ՌՄԼԵ. ին»։ «Այս է Սարգիս Աղուանից կաթուղիկոսին թվին ՌՄՀԷ. ին»։ «Այս է տապան Մետրապօլտին Բաղդասարայ մեծի արհին Կայսեր պսակ հովուապետին Տանս Աղուանից Հայոց ազգին, Յազգէ Ջալալ մեծ իշխանին Տեառն Արցախական աշխարհին, Թվին ՌՅԳ. 1854 Գ. յուլիսի»։

/Էջ 177/

Գաւթի հիւսիսային դրան ճակատակալ քարի վերայ. «Թվին ՉԻ. կամաւն Աստուծոյ ես Յովհաննէս որդի Իւա- նէի առաջնորդ սուրբ ուխտիս Գանձասարայ հրամանաւ տեառն Խաչենո Աթաբակին յիմ հալալ արդեանց գնեցի զՎարդանայ թաղս մին շորից և զնա և այլ ընծէք տվի սուրբ կաթուղիկէս. միաբանքս տվին զՈհանու, զԱկոբա տաւնին զամէն եկեղե- ցիքս ինձ պատարագ…»։ Վանքիս և գաւթիս որմերի վերայ արտաքուստ փորա- գրուած են բոլոր շարժական և անշարժ կալուած, ինչք նուիրողաց անուններն։ Ընդօրինակում ենք այստեղ ամենը, նպատակ ունենալով ի լոյս ածել ժամանակակից անունները, նուէրները, կալուածները, հաւատքը, յոյսը, սէրը և ջերմե- ռանդութիւնը։ Հիւսիսային կողմում արտաքուստ. «Ես Այտինս, Խիմշէս որդիք Աթաբակին տվաք Ալմաճայ- տաբ հողն ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Ներսիսի թվ. ՋԽԴ.»։ «Ես Սմբատ որդի Փիրհամզին տվի Բեմին հողն իմ պա- պեց հոգուն սուրբ ուխտիս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Ներսէսի թվ. ՋԻ.»։ «Թվ. ՋՂԵ. ես Սարգիս կաթուղիկոս որդի Հատիր Մէ- լիքին, թոռն մեծին Սայտունին և գնեցի զհայրենիքն ի Կաս- րայ զ. ըստակն, մինակ տան դ. ըստակն ու կէսն, Առատու- նոյ բ. ըստակն, Կոռալանայ դ. ըստակն տվի սուրբ ուխտս Գանձասարայ. ով զայս հայրենիքս հանէ ի սուրբ եկեղեցոյս, ԳՃԺԸ. հայրապետացն նզոված է, սուրբ Ովանիսիս (Յովհ» Մկրտ.) կապած»։ «Կամաւն Աստուծոյ ես Սայտունս որդի պարոն Աղբաստի տվի իմ հայրենեացն զՏանձաձոր ի սուրբ ուխտս Գանձասա- րայ առաջնորդութեամբ տէր Եղիային. սոքա ետուն տարուան Գ. ժամ. ով զայս հայրենիքս հանցէ, յեկեղեցւոյս, ԳՃԺԸ. հայ- րապետացն նզոված է թվիս ԹՃԾԶ. (1507 փրկչ. թուին)»։ «Թվ. ՊԺ. Իշխանութեամբ մեծի Իւանէի ես տէր Կոս-

/Էջ 178/

տանդ մեծ փափագանաւք գնեցի զղանկականիս, սուրբ ուխտս բերի»։ «Ես Տուրսուն թոռն մեծի Ջալալին տվի Մսերշին հողն ի սուրբ ուխտս Գանձասար առաջնորդութեամբ տէր Նէրսիսի թվ. ՋԽԲ.»։ «Ես Պաստամ որդի մեծին Ջալալին տվի Կունճի հողին կալէն վեր ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Ներսիսին թվ. ՋԻ.»։ «Ի թվս. ՋԻ. ես Պուտաղս ու Վախտանգս և այլ եղբարքս միաբանեցաք ու տուաք Փտուռանց, Կակաչանց, Ծաղկավանաց Գ. ըստակն տուաք ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնոր- դութեամբ տէր Նէրսիսի»։ «Յանուն Աստուծոյ ես Սասնայս Հանդաբերդցի եկի մեծ յուսով ի սուրբ ուխտս Գանձասարա իշխանութեամբ Աթաբա- կին, զիմ հոգոյ արդիւնքն կաթուղիկէս տվի, միաբանքս տուին զծառազարդն զամեն եկեղեցիքս ինձ պատարագ. Բ. ժամ իմ կողակից Մարհանին, ով խափանէ, իմ մեղացս պարտական է ՉԻ. թիւ»։ «Յուսովն Աստուծոյ ես Էսուգնաս դուստր մեծ ամիր Հա- սանայ, յետ մահուան մեծին իմոյ սահմանեցի զնա (?) սուրբ ուխտիս և տվի ընծայ տէր Յոհաննէսին. և միաբանքս տվին Բ. պատարագ ի տաւնի քառասնից… թվ. ՉԾ.»։ «՛Ի ՌՄԼԹ. թուիս կամաւն Աստուծոյ ձեռամբ տեառն Յովհաննու կաթուղիկոսին ես Ապաւ (Մէլիք-Աբով) ուզբաշի որդի Մէլիք Յովսեփա Թալիշու և իմ կենակից Հերիքնազ և որդիք Մէլիք Պէկլար և Մէլիք Ապաւ մեր հալալ արդեանց շի- նեցաք սրբոյ աթոռոյս Աղուանից Գանձասարու երկու եկեղե- ցեաց (տաճարի և գաւթի) տանիսն և խախտեալ որմունս բա- զում աշխատութեամբ յիշատակ մեզ և ննջեցելոց մերոց….»։ Գաւթիս արեւմտեան կողմում արտաքուստ. «Կամաւն Աստուծոյ ես տէր Նէրսէս Ամարասայ եպիսկո- պոս եկի մեծաւ յուսով ի սուրբ ուխտս իշխանութեամբ Աթա- բակին, միաբանեցայ, տվի զիմ հոգոյ արդիւնս, սոքա ետուն Ե. աւր ժամ… ՉԼԱ.»։

/Էջ 179/

«Կամաւ ամենակալին Աստուծոյ ես Բարսեղ որդի Ապա- ջուր երիցու, ամուսին իմ Մամաք…. գնեցի զՏնկին երկիրն, տուի ի կաթուղիկէս…… թուին ՉԻԵ.»։ Գաւթիս եւ տաճարիս հարաւային կողմում արտաքուստ. «Կամաւն Աստուծոյ ես Վելիջան և եղբարքս իմ որդիք Սայտունին թոռն մեծին Աղպաստու տեարք Խաչենու տուաք Աշմանայ իւր Դ. սահմանաւն ՛ի սուրբ ուխտս Գանձասարայ առաջնորդութեամբ տէր Ներսէսի թվ. ՋԻԹ.»։ «Կամաւն Աստուծոյ ես Մէլիքս որդի Սայտունին թոռն մեծին Աղպաստու շուրջառ, սկի և այլ ընծայ Կակաչանց, Փտու- ռանց, Ծաղկավանց.. տվի ի սուրբ ուխտս Գանձասարայ…..»։ Տաճարիս հիւսիսային կողմում ամփոփուած են. «Յովսէփ՝ գիտնական վարժապետ––վարդապետ 1) էր Աւա- գեանց Արցախայոյ պերճ, տապան որպէս կարես, հանդուրժես, մեծն վարժապետն ի քեզ կրեալ զետեղես, զհինաւուրց երախ- տաւորն ամփոփես, զանխօս մանկունս ի սուրբ հօրէն որբ թո- ղես, եկա՛յք ընկերք, ո՜ դուք մուզայք սիրասունք զհօրս զմահ յորդ արտասուօք ողբասցուք, եթէ Յիսուս զիւր Ղազարոս ար- տասուեաց. 1847»։ «Այս է տապան Արիստակէս եպիսկոպոսին, որ էր եղբայր Երեմիա կաթուղիկոսին ՌՃԼԳ. թուին»։ «Մովսէս խաչակիր վարդապետ վախճանեալ 1849-ին»։ «ՈՂԴ. ես Ամադ կանգնեցի զխաչս ի փրկութիւն….»։ «Թւին ՈԾԱ. ես Վախտանգ որդի Հասանայ կանգնեցի զխաչս ի տապանի….. (կոտրած է)»։ «Այս է տապան Գրիգոր վարդապետին, որ է ազգէն Ջա- լալ Դօլին թվ. ՌՃՂԷ.»։ «Յովսէփ վարդապետ Իսրայէլբէկեան Ջալալեանց թվ. ՌՅԺԲ.»։ Վանքս ունի մի քանի թաղակապ հին սենեակներ և շրջապարիսպ, որ ունի երեք դուռն––արևելեան, հարաւա-

–––––––––––––––––––––

1) Այս է գիտնական Յովսէփ վարդապետի գերեզմանն, որ շատ տա- րիներ վարժապետութիւն արած է Արցախիս վանքերումն։

/Էջ 180/

յին և արևմտեան կողմերից։ Վանքս ունէր ընդարձակ հո- ղեր, կալուածներ և անտառներ, ինչպէս տեսանք արձանա- գրութիւններից, որք այն աստիճան յափշտակուած են, մին- չև անգամ մնացած է միայն 9000 արտավար հող ու ան- տառ, վասն որոյ բարոյապէս և նիւթապէս քայքայուում է աննման վանքս. հետզհետէ թափուում են քարերն և ոչնչա- նում, կաթում է շարունակ, զի խախտուած է տանեաց սա- լարկն, քանդուած է պարիսպն տեղ տեղ և չունի օրինաւոր դռներ. գողացուած են այնքան ընտիր ձեռագրերն, խոնա- ւութեան և անխնամութեան կերակուր եղած են մնացեալ ձեռագրերն, որպէս տեսանք. ամիսներով ժամ չէ ասուում վանքումս, քանզի ո՛չ կարդացող կայ, ո՛չ դպրոց, ո՛չ միաբան և ո՛չ գոնէ փոխասաց։ Մի վանահայր վարդապետ կայ այս- տեղ, որ ունի մի ծառայ։

ՊԱՌԱՒԱՁՈՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ.

Այս տեղն, որ կոչուում է և Քեարխանի հարթ, գտնու- ում է վանքիցս վերև Խաչեն գետակի ձախ կողմի բարձրու- թեան վերայ։ Այստեղ կայ մեծ գիւղատեղի, հանգստարան և երկու փոքր եկեղեցիներ, որք շինուած են պատկից։ Տա- կաւին կանգուն են եկեղեցիներս, բայց փլած է գաւիթն, որ շինուած է եղել տաճարներիս արևմտեան կողմին պատկից. դեռ մնում են չորս պատերն։ Հարաւային եկեղեցու որմի վերայ «ՈԼ» թուին և իշխանութեան Սմպատա ես Բարսեղ երէց ու Սարգիս և այլ եղբայրքս և Սանասի իրիցո որդիք մեր ժո- ղովրդովս շինեցաք զեկեղեցիս և բերաք զջուրս, որք երկրպա- գէք զտեղիս, յաղաւթս յիշեցէք և Աստուած զձեզ յիշեսցէ»։ Գաւթում հիւսիսային որմի մէջ հաստատուած մի խաչար- ձանի վերայ. «Թիւն ՈԼԲ.»։ Սորա մօտ մի այլ խաչարձանի վերայ. «Թիւն ՈՀԷ. ես Սարգիս կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգւոյ իմոյ յիշատակ Բ. ժամի ի տարւոջն…»։

/Էջ 181/

Հանգստարանում, որ կայ տաճարներիս արևելեան հան- դէպ, մի խաչարձանի վերայ. «Թիւն ՈԻԹ. ես Գրիգոր կանգնե- ցի զսուրբ Նշանս Վասակ…..»։

ԴԱՐՊԱՍՆԵՐ.

Ջալալեան մեծահամբաւ իշխանազն տոհմի ապարանն է այս, որ գտնուում է Վանքաշէն գիւղի հարաւային հանդէպ Խաչեն գետակի աջ կողմի բարձրութեան վերայ և Հաւապ- տուկ վանքի արևմտեան կողմում։ Մի ընդարձակ շինութիւն է այս, որ իւր մէջ ունի շատ սենեակներ մի քարուկիր պարսպի մէջ։ Ջալալ-Դօլայի ապարանիս մէջ աւելի ուշագրաւ է ընդունարանն և մի այլ սենեակ, որք ներկայացնում են ժամանակին ճարտարապետութեան և ճաշակին ոճը։ Բարձ- րաշէն, ամրապատ, թաղակապ և գեղեցկատես են սենեակ- ներս։ Թաղերի տակ շարուած են վայելուչ և բարակ խոյակ- ներ, որոց վերայ դարձրած ապա թաղերն կամարների վերայ, որք չեչ քարի ազնիւ տեսակիցն են, համակ սրբատաշ։ Առ- հասարակ սակաւ են լուսամուտներն և փոքր։ Չկարողացանք իմանալ սենեկաց թիւը, քանզի ծածկուած են խտացեալ մա- ցառով, ծառերով և մորենիներով։ Անհնար է հետազօտել առանց մացառուտը հարթելու։ Ապարանիցս մի քանի քայլ վեր, մի շարքի վերայ շի- նուած է անտաշ քարով երկու միջակ մեծութեամբ եկեղեցի, որոց հիւսիսայինն ունի մի աւագ և մի փոքր խորան իւր հիւսիսային կողմում. իսկ հարաւային կողմի պատկից տաճարն փոքր է, բայց ունի առանձին դուռն, երկու փոքր և մի ա- ւագ խորան։ Երկու տաճարներիս արևմտեան կողմում եղած է քարուկիր և թաղակապ սրահ, որպիսին էր Պառաւաձորինն, բայց խոնարհուած է այժմ ամբողջ թաղն։ Անյայտացած են Ապարանի և տաճարներիս արձանագիր քարերն։

ՀԱՒԱՊՏՈՒԿ ՎԱՆՔ (մօտ 5000 ոտք) (20).

Աւերակ վանքս, որ Ջաջուռ իշխանի ցեղի յատուկ դամ- բարանն է, շինուած է Դարպասների արևելեան կողմում, մի 13

/Էջ 182/

ձուաձև բարձրացած սարի գագաթին վերայ։ Վանքիս արևե- լեան ստորոտումն է Գեառնաքար շէնն, հարաւային հան- դէպ Խոխանաբերդն, արևմտեան հանդէպ Դարպասներն և հիւսիսային ստորոտով հոսում է Խաչեն գետակն, որ կոչու- ում է Խաչենագետ։ Վանքս փոքր է և թաղակապ, որ ունի մի փոքր գաւիթ իւր արևմտեան կողմում և մի սրահ տա- ճարի և գաւթի երկարութեամբ հարաւային կողմում։ Այժմ խոնարհուած են են գաւթի, սրահի և փոքր խորանի թաղերն ամբողջապէս, բայց մնումեն տակաւին որմերն։ Փոքր խորա- նի դրան ճակատակալ քարի վերայ։ «Թիւն ՈԺԲ. էր յիշխանութեան Հասանա որդո Վախտան- գա և ամուսնո նորա Մամքանա ես տէր Յոհան քվերորդի տէր Գրիգորո և Գեորգ եղբաւրորդի և այլ միաբանքս շինեցաք զե- կեղեցիքս ՛ի փրկութիւն հոգոց մերոց և յիշատակ ծնողաց մերոց….»։ Այլ քարի վերայ. «Յանուն Աստուծոյ ես Աթանաս, որ զԳոգին երկիրն գնե- ցի ՛ի Հաւուց պտուկ տվի. հայր Գեորգ և այլ միաբանքս տվին ի տարումն Դ. աւր պատարագ Նոր կիրակէին. որ զհողն յե- կեղեցւոյս հանէ, ՅԺԸ. հայրապետացն նզոված է…..»։ Հանգստարանում, որ խիստ մօտ է, մի խաչի վերայ. «Թուականն ՈՀԳ. էր ես Ջաջուռ որդի Խաղբակայ կանգ- նեցի զխաչս ՛ի տապանի որդոյ իմոյ Սմպատա, ոյք երկրպա- գէք…..»։ Մօտ սորին. «Ես Վասակ կանգնեցի զխաչս ի տապանի եղբաւր իմոյ Աբու 1) Սեդայ». Ջաջուր իշխանն ևս իւր Հասան որդու գե- րեզմանի վերայ, որ Հեռի չէ Աբու-Սեդի տապանից, կանգ- նած է մի գեղեցկաքանդակ խաչարձան։ ––––––––––––––––––––– 1) Արաբերէն աբու նշանակում է հայր. իսկ Աբու-Սեդայ՝ Սեդի հայր. օրինակ Աբու Բեքր, Աբու Եուսուփ, նշանակում է Բեքրի հայր, Եուսուփի հայր։ Բայց այստեղ Աբու Սեդ նշանակում է հայր Սեդ։ Ինչպէս կարծում եմ Արցախեան նահանգում գործածուած ապեր բառն մնացորդ է Արաբացւոց աբու բառին։ Այժմ ևս գործ են ածում Գեաբի-ապեր, Թիւնի-ապեր, ևն։

/Էջ 183/

Վանքիս արևմտեան կողմում ոչ այնքան հեռի մի կի- սատ և ընկած խաչարձանի վերայ. «Թի. ՈՂԵ. յանուն Աստուծոյ յիշխանութեան Հասանայ ես Գէիորգ (Գեորգ) կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգոյ իմոյ…………»։

ՀԱՄԱՄԻ ՁՈՐ.

Ձորումս, որ գտնուում է Գեառնաքարից վերև կան բաղանիքներ ջրաձորի ձախ ափում, գիւղատեղի և հանգստա- րան և Անապատ անուն մի հնաշէն եկեղեցի։ Այս ամենի համար աւանդաբար ասում են որ պատկանում են Ջաջուռ իշխանին և սորա յետագաներին։ Դեռ մինչև ցայսօր ժողո- վուրդն յարգանօք է վերաբերում իշխանական հին շի- նութեանց։ ԼԱ. ՇԱՀՄԱՍՈՒՐ ՇԷՆ. Հիմնուած է դէպի Արծաթա- սարն երկարած լեռնաշղթայի հարաւային ստորոտում Վան- քաշէնի և Ծմակահողի միջև, բնակիչք տեղափոխուած են Դիզակ գաւառի Առաքել գիւղից. հողն վանքապատկան և միջակ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80. եկեղեցին նորաշէն, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Վանք գիւղից։ Գիւղիս ծխաթիւերը և մարդաթիւերը մտցրած են Վան- քաշինի հաշւոյն մէջ։ ԼԲ. ԾՄԱԿԱՀՈՂ ԳԻՒՂ 1). Հիմնուած է նոյն լեռնա- շղթայի հարաւային ստորոտում Առաջաձոր գիւղի և Շահմա- սուր շինի միջև, բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն. սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80––85. եկեղեցին Ս. Ստեփաննոս, քահանայ մի։ Ծուխ 40, ար. 226, իգ. 197։ Անկնունք եղցի. Գիւղիս մօտ կայ մի հին եկեղեցի, որը հասարակութիւնն ––––––––––––––––––––– 1) Թուրքերէն Բազարքեանդ, իսկ հին անունն՝ Վաճառ գիւղ կամ գիւղաքաղաք։

/Էջ 184/

անուանում է Անկնունք, այս է ոչ օծուած է և ոչ անուն դրուած: Վաճառ աւերակ գիւղաքաղաք. Գիւղիս արևելեան հանդէպ, վաճառ առուի ձախ ափի լանջի վերայ երևում են ընդարձակ աւերակի հետքեր-տնա- տեղեր, խանութների և այլ շինութեանց քարուկիր մնացորդ- ներ: Այս է Ջալալեան իշխանների գիւղաքաղաքն, որպէս ցոյց է տալիս և անունն և աւերակն. Ոչինչ պակաս ընդարձակ ծաւալ ունի և Վաճառ գիւ- ղաքաղաքիս հանգստարանն, որի մէջ սրբատաշ չեչ քարով կառուցեալ է մի եկեղեցի, որի երկարութիւնն է 9 մետր 8 սանթիմ, լայնութիւնն 6 մետր 15 սանթիմ: Հիւսիսային խորհրդարանի ետև կայ մի գաղտնի մուտք, որի ետև և մի անյայտ պահարան: Տաճարիս հարաւային կողմում, գրեթէ պատկից շինուած է մի երկյարկանի փոքր մատուռ նոյնպէս սրբատաշ քարով: Գետնայարկի մէջ կայ մի գերեզմանի նման շէնք, որ ուխտատեղի է: Վերնայարկ մատուռն ունի սեղան և լուսամուտ և դուռն արևմտեան կողմից: Փլած է մատ- րանս հարաւ արևելահայեաց կողմն: Տաճարի արձանագրութիւնն. «Ես Մամքան թագուհի ամուսին Ջալալ Դաւլին և թոռն Բաղուց թագաւորին, այսինքն Սիւնեաց, շինեցի զեկեղեցիքս և տուի ընծայ Ալնճայ հողն զիմ հոգւոյ. սպասաւորքս Ե. պա- տարագ առնեն ինձ, և ծննդեան ութ աւուրքն իմ ծնողաց առնեն, մինչ մեռանիմ` ինձ: Ով ոք որ զտուածս հանէ կամ զժամս խափանէ, դատի յԱստուծոյ և 'ի սրբոց թվին Չ. (1251)»: Դրան արեւմտեան սեմին վերայ. «Հրամանաւ աստուածասէր իշխանին Հասանա տեառն Խաչենո ես Գրիգոր որդի քաջ զաւրականին Ջաջուռա ետու զԱւանախոռին երկիրն ի Սուրբ Նահատակս. տէրս և միա- բանքս տուին ինձ Սուրբ Գրիգորի տաւնն Բ. պատարագ……»: Տաճարիս արեւմտեան կողմում. «Յանուն Աստուծոյ ես Սարգիս Կարնու քաղաքացի սա-

/Էջ 185/

լեցի եկեղեցիս և կանգնեցի զխաչերս ինձ և աշակերտի իմս Յովհաննիսի, յաղաւթ….»: Արդէն ընկած են խաչերն: Փոքր մատրան արեւմտահայեաց ճակատին. «Ես Պապաքո և Խութլաա տուաք զԳոխիներերն ի սուրբ նահատակս, տէրս և միաբանքս տուին Ա. ժամ, Դաւ- թի տաւնին աղբայրակամ, կատարիչքն…»: Մի ընկած քարի վերայ. «..ՉԺԸ. ես Գելանշահդեցի …. Ալանջաի կամ Եղերն և տուաք Սուրբ Ստեփաննոս. միա- բանքս տուին Ա. աւր ժամ 'ի տարւոջն Ադնաանց (գուցէ Ատո- մանց) տաւնին կատարիչքն աւրհնին յԱստուծոյ»: «Շնորհիւն Աստուծոյ ես Հասան որդի Վախտանկայ և Խորիշահի տէր Խաչենու շինեցի զսուրբ եկեղեցիս` յորժամ յայտնեցաւ մասունք սուրբ Ստեփաննոսի 'ի սոյն տեղւոջս ի թուին ՈՀԸ. (1229). սահմանեցի 'ի սպասաւորացն զժամ զատ- կին վասն ինձ և վասն հօրն իմոյ 1)»: Միևնոյն Ջալալ––Դօ- լա––Հասանն է արձանագրութիւնս գրել տուողն, որ շինել տուած է Գանձասարայ հռչակաւոր վանքը, ինչպէս տեսանք։ Եկեղեցուս հիւսիսային կողմում արտաքուստ կայ մի նշանաւոր մահարձան, որի վերայ կայ երկու գեղեցկաքան- դակ քարեայ խաչեր։ Երկար արձանագրութիւն կայ խաչե- րիս պատուանդանին վերայ, թէև եղծուած են գրերից շա- տերն, այսու ամենայնիւ ընդօրինակում ենք եղածը նոյնու- թեամբ, կէտեր դնելով պակասած տեղերում. «…… ԻՉԱ .…րդի կանգ…. աչս յիշատակ Ջալալ Դաւլին….. բարեխաւս ծ….. ՛ի Քրիստոս թ. ՈՂԹ.»։ ԼԳ. ԱՌԱՋԱՁՈՐ ԳԻՒՂ 2). Հիմնուած է նոյն լեռնա- շղթային հարաւային ստորոտում, բնակիչք բնիկ, հողն բէկա- ––––––––––––––––––––– 1) Այժմ պարզուեցաւ մթութիւնն։ Արձանագրութիւնս հաստատում է, որ յայտնուած է այստեղ Ս. Ստեփաննոս Նախավկայի և նահատակի մասունքն. հաստատուում է, որ երկյարկ մատուռներս շինուած են Փրկչա- կան 1229 թուին և կոչուած Ս. Ստեփաննոս, իսկ եկեղեցին շինուած է 22 տարի յետոյ, Չ. (1251) թուին դարձեալ յանուն Ս. Նահատակի (Սուրբ Ստե- փաննոս նահատակ)։ 2) Չիլէթ սար 5132 ոտք Առաջաձորից վերև։

/Էջ 186/

կան, անջրդի և միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, առատ է լուբիան, պատուական օդն, կլիման և ջուրն, եր- կար կեանք 100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, թաղա- կապ երկու կամարների վերայ, երկարութիւնն 16 մետր 13 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 15 սանթիմ և մի քահանայ։ Եկեղեցւոյս հարաւային կողմում. «Թվին ՌՃԺ և Է. հայրա- պետութիւն Պետրոս կաթուղիկոսին, գիւղիս տանուտէրութիւն Եաղուբ (Յակովբ) պէկին, աղսախկալութիւն Պհարին ես ան- արժան Դաւիթ էրեցս շինեցի զեկեղեցիս ՛ի յիշատակ հոգոց մերոց, ով կարդաք, ողորմի ասէք մեղաւորիս»։ Ծուխ 197. ար. 814. իգ. 687։ Եկեղեցումս կայ մի ձեռագիր աւետարան գրուած թղթի վերայ, միջակ դիրքով, առանց պատկերի. Յիշատակարանիցն. «Արդ շնորհիւն Աստուծոյ սկսեալ և ողորմութեամբն կատարեալ ՛ի ձեռաց մեզ. և բիծուն գրչիս Վարանէ (Վարդանէ) եպիսկոպոսիս ՛ի խնդրոյ Շմաւոն քահա- նայիս։ Արդ գինեցի (գնեցի) զսուրբ աւետարանս ՛ի հալալ և արդեանց ինչից իմոց յիշատակ ինձ և ծնողաց իմոց»։ Մատ- թէոաի վերջում գրուած է. «Զստացող սուրբ գրոյս և զծրաւղ սորա զՅորդան եպիսկոպոս յաղաւթս յիշեցէք»։ Աստուածաշունչ. կայ և մի ձեռագիր սուրբ գիրք, որը գրած է Խոսրով անուն ոմն, իսկ ստացողներն են Մելիքսե- դեկ, Յովհաննէս և Մելիտէն քահանայք. բայց յայտնի չէ գրութեան թուականն։ Երկրորդ անգամ սուրբ գիրքս գնած է Վաճառ գիւղաքաղաքացի պարոն Ըռուզ-բէկն և իւր կողա- կից Հաւրին (Հուրին)։ Վերջին անգամ նորոգել տուած են գիւղաքաղաքին բնակիչներն. «Զվերջին աւր նորոգել տուող սուրբ Աստուածաշունչս ես Մկրտիչ, ես Մեհրպապս, ես Շահ- պանդս, Վաճառի մեծն և փոքրն նորոգել տվինք սուրբ Աս- տուածաշունչս... թվ. ՌԿԶ.»։ Աստուածաշունչս գրուած է թղթի վերայ, չունի պատ- կերներ, նախշեր և ծաղիկներ, բայց գեղեցիկ են գրերն և դիւրաւ վերծանելի։ Հռութի գրքի վերջում գրուած է.

/Էջ 187/

«Կամաւ ամենակալին Աստուծոյ, փաթիշահութեան Ջա- յան (Ջհան) Շահիս Ուլու պէկս որդի Մէջլիսին՝ թոռն մեծին Ճալալին, ես Շահանշէս որդի Մեհրապին՝ թոռն Արղութինի մեր հայրենեացս մէջքն խաւսք իլաւ (եղաւ), պարոն Ուլու պէ- կին թալեղ 1) մէկ մարդ մեռաւ. Արապայ հողին վեր 2), գի- նացինք 3) պարոն Աղայպաստին մուտ (մօտ). երեք սահրա- տին 4) վեր արիւն կապեց, Արապայ հողն երետ Ուլու պէկին, սահրատն շինեց Առաջաձորայ ջուրն 5) ու վեր գայ Ցամաք ձորն, ջուրն վեր գայ Ցեց դրած քարերն. Պզտիկ Փոսն, վեր գնայ Կապն, զեայ գինայ Արապայ ջոթերն, գինայ Արապայ հողն, գինայ սարն, վեր գինայ Սրխէ աղբիւրի հողն վեր գի- նայ Սթոռ, վեր գեայ Հաւազայ խոռն 6), վեր գեայ Խառն, վեր գինայ Քարհատն, վեր գինայ Քարի ջաղացն, գինայ գետն 7)։ Այսչանք 8) հանդ տեղ ա Շահանշին, իւր հայրենիք է, այ- լուն պուն բան չկայ (այլում ոչինչ չկայ). որ այլալյլում անի, այն (նա) նահլաթ իլնի 9). այս պայմանիս կապած Եղիա ե- պիսկոպոս առաջնորդ Գանձասարայ վկ 10). ես Յովհաննէս կա- թուղիկոս որդի Ջալալին, թոռն մեծին Աթապէկին վկ. ես Աղապաստի որդի Ճալալին վկ. ես Աղէկս որդի Ճալալին վկ. ես Միրզալիս որդի Տուրսունին վկ. Պաստամս վկ. ես Ամիր Հասանա որդի Ճալալին վկ. թ. ՋԵ. (1456)»։ Երկու քարեայ խաչարձան. Կայ գիւղիցս Ծմակահող տանող ճանապարհի վերայ, բերդի հիւսիսային հանդէպ, խիստ մօտ։ Մարդաչափ բարձր և մեծ խաչարձաններս կանգ- նել տուած է իւր ծնողաց գերեզմանների վերայ Սէր անուն ոմն. «՛Ի թվ. ՈՁԶ. ես Սէրս կանգնեցի զխաչս ծնողին Մայր ––––––––––––––––––––– 1) Մի մարդ մեռաւ Ուլու պէկի կողմի մարդիկներից։ 2) Վեր գնացինք Արապայ հողից։ 3) Գնացինք։ 4) Երեք սահմանների վերայ։ 5) Դատաւորն սահման որոշեց Առաջաձորի ջուրը։ 6) Իջնէ Աւազի մօտն (քանդուած տեղն)։ 7) Խաչեն գետակն (Խաչենագետն)։ 8) Այսչափ անդ տեղ է։ 9) Նզովեալ լինի։ 10) Այս կապած պայմանիս վկայ եմ Եղիա և այլն։

/Էջ 188/

Տիկին (Մայր Տիկնոջ), որք երկիրպագէք Աստուծոյ Քրիստոսի, յաղաւթս յիշեցէք»։ Ճգնաւորի հանգիստ. Ա. Ճգնաւորի բնակարանն և գերեզմանն գտնուում է գիւղիս եկեղեցուց վերև քարայրին մէջ, որի առաջի երեսն պատած, մի լուսամուտ և մի դուռն թողուած է։ Այժմ քան- դուած է պատի վերնամասն։ Ո՞վ է և ինչ անուն ճգնաւոր.––ո՛չ ոք չգիտէ։ Բ. Համանման քարայր և ճգնաւորի գերեզման կայ նաև Ճգնաւորի ձոր կոչուած տեղում, գիւղիս արևելեան կողմում։ Գ. Յար և նման ճգնաւորի քարայր և գերեզման կայ և գիւղիս արևելեան կողմում Անապատի մօտ։ Անապատ. Գիւղիս արևելեան կողմում, մի բարձր քեր- ծի տակ, բարակ ջրաձորի, բարձրից թափուած ջրվէժի աջ կողմում, Շապարանց Յարութիւնի պարտիզում կայ երկու փոքր եկեղեցի, որք համարեա՛ թէ կից են միմեանց։ Եկեղե- ցիներս գրեթէ մեծ մասամբ գոյացած են քարայրից, որի ա- ռաջի կողը քարուկիր պատով պատելով ձևացրած են եկե- ղեցիներ։ Արևելեան եկեղեցին ունի երկու խորան. մինի վերայ գրուած է. «Սուրբ Ովաննէս Մկրտիչ»։ Իսկ մուտքի արևելեան կողմում մի քարի վերայ. «Խորանք սաւրին (սորին) է, որ դրախտի նման են, երկնաւորի Հոգուն սուրբ են՝ զաւրաւարի՝ քրիստոնէից փրկանաւորեցաւ 1) ՛ի փրկութիւն Կարապետս և ի լուսաւորութիւն հոգոյ նորա շինեցաւ խորանս յիշատակ սմայ»։ Իսկ արևմտեան եկեղեցին չունի գրութիւն։ Եկեղեցիներիս դռների առաջ, (հարաւային հանդէպ) մի մեծ և անտաշ քարի վերայ. «Յորժամ նկարեցան հզաւր հանքս, թիւն ՈՂԸ. էր, ես տէր Խաչի Նոյջալա, գրեցան, նկարեցան. կատարեցաք, առաք. և էջս յանող սորա մեր որդի՝ սուրբ տնաւրէնութեամնաՔրիս- ––––––––––––––––––––– 1) Մինջև 1 թուանշանս փորագրուած է մուտք7 մի քարին վերայ, որպէս գրեցի, իսկ թուանշանիցս վերջն՝ մի ընկած քարի վերայ է։

/Էջ 189/

տոսի բարեխաւս հոգոց և մարմնոց և ի պարծանս…։ Տէր Եղիա շինեց զՍուրբ Անապատս և ի սմա յեծէ, ի սմայ թշնա- մին կործանեսցէ սորա. այլք բարեկամ են սմայ. սա բարեխաւս է նոցա, որք միաբան են. սոցա բարին քո Տէ՛ր առատ խաղա- ղութեամբ …ցէ, մնասցէ նմա այժմս ահա և հանդերձեալսն, ոչ միայն ՛ի մի աջեալ, այլ աւրհնեալ եղիցին միաբան։ Մայր Տեառն.. միամաւր իմ, յուսացեալ ի Միածինդ քոյ, լուսաւորեա ընդ սուրս քո»։ Քարիս արեւելեան երեսին. «Որ Աստուծոյ արքայ Ջալալ Դաւլայ և Աթաբակ որդին, որ Աստուծոյ 1) իշխան Խաչենոյ և Ըռանայ 2), Ուքան մանուկն Հասանայ սաղաբ գոլ Աստուած ու մեծ փաթշայան պարոն շահ տէր Միքան Աստուծոյ սիրուլ մեաբան նայ ՛ի սմա ՅԼ։ (330) մեծամեծ իշխանք և զաւրքն ՌՅ. (1300) աց միահամուռ, հա- մակից միմեանց աւրհնեալ և զաւրացեալ եղիցին ՛ի կամս Աս- տուծոյ Հաւր և նմա փառք յաւիտեանս ամէն։ Տունկս բարի, ծառս ամենի, պտուղն իբր հազար բարի, ով փափագի՝ աստ վայելէ, կենաց յուսոյն նա հասանի, ողորմի Աստուած միաբա- նելոցս ՛ի սմա սիրով և արդեամբք յամենայն բարեպաշտ իշ- խանաց մերոց, տացէ Աստուած զբարեմտութիւն հոգոց, մար- մնոց մերոց. ամէն»։ Կարմիր եղցի. Գտնուում է Առաջաձորիս հիւսիսային կողմում. գիւղիս ձմերանոց գոմերի մօտ։ Բոլորովին կանգուն է տաճարս, որի մօտ կայ և գիւղատեղի և հանգստարան։ Նահատակ. Նոյն կողմերում քարուկիր փոքր եկեղեցի, որի մօտ նոյնպէս կայ ընդարձակ հանգստարան և մեծ գիւ- ղատեղի։ ԼԴ. ԿՈՃՈՂՈՒՏ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն լեռնաշղթա- յից (Եկեղանայ սարից) դէպի հիւսիս թեքուած մի սարահար- թի վերայ. բնակիչք տեղափոխուած են Վանքաշէնից, հողն վանքապատկան, տեղական բերքերն նոյն (չունին ոչխար), ամենապատուական օդն, կլիման և ջուրն, սքանչելի տեսա- րանն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին Ս. Աստուածա- ––––––––––––––––––––– 1) Կա՛մ Որ ըստ Աստուծոյ և կամ Աստուծով և կամ յաստուծոյ։ 2) Առանի երկրին իշխող։

/Էջ 190/

ծին, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Վանք գիւղից։ Վաղուց արդէն բնակիչ եղած է գիւղումս. հին է և եկեղեցիս և հանգստարանս, որ եկեղեցուս շրջապատումն է։ Տաճարիս դրան մի խաչքարի վերայ. «ՈՂԸ. ես Սարգիս որդի Ասլանայ եկի աւտար աշխարհ. կալայ հագս մայր իմ (շալակե- ցի մայրս) Շահհնար, յաղաւթս յիշեցէք»։ Գիւղիս և Արութիւնաշինի ծուխերը ձգած են Վանքա- շէնի վերան։

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ.

Հիմնուած է Կոճողուտի արևելեան հանդէպ եղած մա- ցառուտ ձորում, այն առուակի հեղեղատի աջ կողմի բարձ- րութեան վերայ, որ խառնուում է Թարթառին։ Վանքս ու- նի բոլորակաձև և բարձր շինութիւն և կաթուղիկէ և մի դուռն արևմտեան կողմից։ Քանդուած են այժմ խորանն, կաթուղիկէի սալկախն և դռնագլխի քարերն։ Հանգստարան է վանքիս շուրջն, որոց մէջ կան գեղեցիկ ու մեծ մեծ խա- չարձաներ։ Վանքս ունեցած է միաբանից սենեակներ, որք կործանուած են այժմ։ Ամայի է վանքս։ Խորաստանայ մատուռ. Շինուած է վանքիցս վերև եր- կու բարակ ջրերի մէջ։ Աւերակ է այժմ մատուռս, որի մօտ է գիւղատեղի և հանգստարան։ Թխախոռ. Գիւղիս արևմտեան կողմում կայ այս անուամբ գիւղատեղի, հանգստարան և աւերակ եկեղեցի….։ Գիւղիցս վերև կայ կիսաւեր մատուռ և ընդարձակ հին հանգստարան. որի մէջ մի խաչարձանից. «Թ. ՈՀԷ. ես Սարգիս որդի Բագար (ատայ) կանգնեցի զխաչս մաւր իմոյ Ազ (իզին)»։ ԼԵ. ԱՐՈՒԹԻՒՆԱՅ ՇԷՆ կամ ԿԱՐՄԻՐ-ՔԱՐ. Շինուած է մի ձորակի երկու լանջերի վերայ, նոյն լեռնաշղթայի հիւ- սիսային կողմում. բնակիչք տեղափոխուած են Վանք գիւ- ղից. հողն բէկական, տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 85––90 տ. եկեղեցին, քահանան և հանգստարանն Վաղահաս գիւղինն է։

/Էջ 191/

Գիւղիս արևելեան հանդէպ Երի––Հոռաթաղ 1) կոչուած տեղում կայ գիւղատեղի. հանգստարան և կանգուն եկեղեցի, նոյնպէս հարաւային կողմում եղած անտառում կայ աւերակ եկեղեցի, հանգստարան և գիւղի տեղ։ Նոյնպէս Վարի և Վերի Ղամշուտ-ծով (Եղեգնուտ-Լիճ) անուն տեղում կան գիւղատեղեր, հանգստարաններ և աւերակ եկեղեցիներ։ ԼԶ. ՎԱՂԱՀԱՍ կամ ՎՂԱՀԱՍ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն լեռնաշղթայի հիւսիսարևմտեան կողմում, Թարթառ գե- տի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ. հողն վանքապատկան, անջրդի և բարեբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տ. եկեղեցին Մայրաքաղաք կամ Տիրամայր, քարուկիր և խիստ հին, քահանան գալիս է Վանքից։ Ծուխ 40. ար. 160. իգ. 166։ Գիւղիս եկեղեցին սովորաբար կոչուում է Մայրաքա- ղաք, որի շրջապատում կայ մեծատարած հանգստարան։ Ե- եկեղեցու մեծութիւնից և գերեզմանատան ծաւալից երևում է որ ժամանակաւ հռչակաւոր, վանք եղած է մայրաքաղաքս և բազմաբնակիչ գիւղս, որ փոքր է այժմ։ Վանքս կամ եկե- ղեցիս, որ ամբողջապէս շինուած է տորոնագոյն սրբատաշ քարով, ունի մի մեծ գաւիթ, հարաւային եկեղեցի և գրա- դարան։ Ամբողջ շինութեանս երկարութիւնն (արևելքից ա- րևմուտք) 14 մետր 45 սանթիմ, լայնութիւն 12 մետր 97 սանթիմ։ Տարօրինակ ձև ունի գաւիթս, որի արևելեան հիւ- սիսային անկիւնն գրադարան է, իսկ արևելեան միջին և ա- րևելեան հարաւային մասն երկու խորաններ և արևմտեան մասն գաւիթ, որի ամբողջ կամարներն խոնարհուած են և մնում են միայն չորս պատերն։ Սակայն կանգուն են գրա- դարանն միջի միջակ և հարաւային փոքրիկ խորաններն։ Գաւ- թիս հարաւային կողմին պատկից է մի նեղ, ցածր և բարձ- րաշէն եկեղեցի, որ ունի մի միայն փոք խորան հարաւային ––––––––––––––––––––– 1) Երի՝ նշանակում է Վերի, Վարի––Հոռաթաղն արդէն գոմանոց է, բայց կան դեռ մի քանի գերդաստան։ Հոռաթաղ՝ նշանակում է Ուռի ծա- ռի թաղ։

/Էջ 192/

կողմում և մի մեծ խորան։ Գաւթի միջի խորանի ճակատին. «Աստուծոյ շնորհիւն ես Կոստանդին (Ա.) կաթուղիկոս ա- մենայն Հայոց միաբանեցայ եպիսկոպոսարանիս ՛ի ձեռն հոգևոր որդւոյ իմոյ տէր Մարգարէին, յիշխանութեան Մեծի Ջալալ Դաւլին և առաջնորդութեան սորայ տեառն Ներսիսի Աղուանից Կաթուղիկոսի, և այլ սպասաւորք սուրբ ուխտիս հաստատեցին Գ, պատարագ ի տաւնի տեառնընդառաջին Բ. ինձ, Ա. տէր Մարգարին. կատարիչքն օրհնին յԱստուծոյ։ Ով հանէ զաւետա- րանս յեպիսկոպոսարանէս, ինքն եղիցի որոշեալ և հանեալ ՛ի փառացն Աստուծոյ. ՛ի թվիս ՈՂԵ. էր»։ Խորանի աջ կողմում. «ՈԼԲ. թուականութիւն Հայոց ՛ի հայրապետութիւն տեառն Գրիգորոյ ես Հասան որդի Վա- սակայ շինեցի զեկեղեցիս…..»։ Գրադարանիս հարաւային պատի ստորոտում. «Յառաջնորդութիւն Գրիգորոյ ես Սիմէոն և եղբարք իմ ետու շինել զփռնախուցս և կազմել զգրատունս և եղբարք ե- տուն Բ. աւր պատարագ. կատարիչքն աւրհնին…»։ Քանդակագրուած է գաւթիս դրան արտաքին ճակատին. «ԶԳրիգորէս և զմայր և զամուսին իւր յաղաւթս յիշեցէ՛ք թիւ ՉԺԷ.»։ Գաւթիս արևմտեան և հիւսիսային կողմերում արտա- քուստ եղած են ընդարձակ արձանագրութիւններ, որոց մէջ յականէ յանուանէ նշանակուած է եղել վանքիս նուիրուած անշարժ կալուածների քանակութիւններն, տեղերն և նուի- րողաց անուններն։ Գրուած քարերս քանդած և անյայտաց- րած են….. այժմ բաց մնացած են քարերի տեղերն։ Վանքիս հիւսիսային կողմում մի խաչարձանի վերայ. «Յանուն Աստուծոյ ես Յոհան գրասէր և Վախտանգս կանգնեցաք զխաչս ՛ի տապանի որդոյ իմոյ Գրիգորի….. թիւն ՈԿԲ. էր«։ Վաղահաս գիւղիս շրջակայքում. Հին Վաղահաս գիւղն գտնուում է նորիս հարաւային կողմում, որ ունի ընդարձակ

/Էջ 193/

գիւղատեղի, կիսաւեր մեծ եկեղեցի և ճոխ հանգստարան և մի քարեայ բարձր խաչ, որի երկարութիւնն աւելի է 3 մետրից։ Կամիր-Վանք, որ բարձր է փոքր ինչ աւերակիցս, և որ փոքր եկեղեցի է առանց կաթուղիկէի, բայց իւր մօտ կայ հանգստարան։ Վահին անուամբ երկու մատուռ, որք գտնուում են Հին-Գայլ 1) (Ղոջա-Ղուրդ) սարի վերայ։ Մատուռներիցս, որ ուխտատեղի են, մէկի վերայ երբ լցնում են ջուր, անձրև է գալիս, իսկ միւսին վերայ երբ վառում են կրակ, արև է անում։ Վաղահասցիք կատարում են այս գործողութիւնները երաշտային և անձրեւային տարիներում։ Վաղահաս գիւղիս արևելեան կողմում կայ Մատաղիս անուն գիւղատեղի, որ շատ հեռի չէ և ունեցած է՝ ըստ ա- ւանդութեան՝ 800 տուն։ Աւերակիս հիւսիս-արևմտեան կող- մում, Թարթառ գետի աջ ափի մօտ կայ մի քարուկիր կի- սաւեր մատուռ, քարուկիր կամրջի աւերակ և մեծ մեծ քա- րեայ խաչարձաններ։ Խունկըթալա կոչուած տեղում ևս կայ աւերակ գիւղ, եկեղեցի և հանգստարան։ Վաղահաս գիւղիս արևմտեան հանդէպ, խիստ մօտ է մի հին մատուռ, որի դուռն և արևելեան լուսամտի արտա- քին կողմն քանդուած են։

ԽԱԹՐԱՅ ՎԱՆՔ ԿԱՄ ԽԹՐԱՎԱՆՔ. (Դերեզմանատուն Դոփեանց ցեղին)

Հիմնուած է Դոփեանց Գրիգոր իշխանի գանձով Թար- թառ գետի աջ կողմի բարձրութեան վերայ մի սարահար- թում, որ հեռի է Վաղահասից դէպի արևմուտք 3½ մղո- նաչափ։ Կառուցեալ է չորս սիւների վերայ, որոց երկուսն միապաղաղ են և միւս երկուսն երկերկոտոր չորս կամարնե- րի գլխին բազմած է գմբէթն։ Վանքս ունի երկու փոքր և ––––––––––––––––––––– 1) Բարձրութիւն Գայլասարիս 7875 է։

/Էջ 194/

մի աւագ խորան, մի առանձին խորան ևս հիւսիս- արևմտեան կողմում տաճարիս արևմտեան անկիւնում, մի գաղտնի պա- հարան հիւսիսային դասի ձեղունի մէջ 1), երեք դուռն հա- րաւային, արևմտեան և հիւսիսային կողմերից, 17 մետր 10 սանթիմ երկարութիւն, 14 մետր լայնութիւն։ Արտաքուստ տաճարիս արեւելեան ճակատին. «՛Ի ՈԾԳ. (1204) թուիս ես տէր Յովհաննէս շինեցի զե- կեղեցիս (արդեամբ նոյն իշխանի) և ժողովեցի զխաճս և զգիրս որ սմա և արկի զՋոթացն այգին և զՄատաղիսն 2) բազում աշխատութեամբ, և ետու զվանքս իւր ամէն սահմանաւն իմ եղբաւրս (եղբօրս) Հասանայ և իւր որդեանցն Հաթերքու տեառն միջնորդութեամբ. ով խափանէ, խափանեսցի ի կենացն Աս- տուծոյ»։ «Յանուն Աստուծոյ այս իմ գիր է Հասնայ որ երբ իմ աղբերս զեկեղեցիս շինեաց ու զվանքս ինձ երետ, ես զԽնձորոյ Բակս իւր սահմանով ի ի յեկեղեցիս տուի, ով հա- կառակ կայ, Աստուծոյ հակառակ կայ, ով զայս գիր խափանէ, չունի թողութիւն յԱստուծոյ»։ Մի ջարդուած կիսատ քարի վերայ. «Կամաւն Աստուծոյ ես Հասան և մայր իմ Շուշիկ շինե- ցաք զսուրբ կամար, Պետրոս հաւր իմոյ…… թվ. ՈԿԴ.»։ Վանքիս ներսում բեմի երեսին. «Շնորհիւ Քրիստոսի ես Ասփէ 3) դուստր արքայաշուք իշ- խանին Տարսայիճի, թագազարմ մաւրն իմոյ Մինա Խաթունին, նպաստ եղեալ քրիստոսապսակ գլխոյ իմոյ մեծափառ իշխանին Գրիգորի ՛ի շինութեան լուսանուէր սուրբ եկեղեցւոյս, կամե- ցայ ի ձեռն քահանայապետին մեծի տեառն Յովհաննիսի՝ զիմ յարդար ընչից կանգնեցի Բեմի սեղան ՛ի զենմանն Քրիստոսի, զի յամենայն կիրակէ և շաբաթ տաւն ծննդեան և տեառնըն- դառաջին, ատկին, զվարդավառին, աստուածածնին և սուրբ ––––––––––––––––––––– 1) Գաղտնի պահարան կայ և աւագ խորանի գլխին։ 2) Միևնոյն Մատաղիսն աւերակ գիւղ է, որ էր Վաղահասի արևել- եան կողմում։ 3) Տես սորա մասին Գարդման գաւառի թարգմանչաց վանքի աւե- տարանի յիշատակարանը։

/Էջ 195/

խաչի ինձ կատարի պատարագ զամեն եկեղեցիքս. որ և տուի զմեր Խաս հողն Բլրի հանդի զսենեկպան ա. բահի ջուր, թէ ոք ՛ի մերոց կամ յաւտարաց զայս յայս եկեղեցւոյս հանէ կամ զպատարագն խափանէ, ՛ի փառաց որդւոյն Աստուծոյ, որո- շեալ եղիցի»։ Ձախակողմեան փոքր խորանի վերայ. «Այս ձախակողմ խորանի սուրբ Պռոկոպիոս է, զմեծ տէր Յովհաննէս շինող ե- կեղեցոյս որդի Դաւփին, եղբայր մեծ իշխանին Հասանայ յա- ղաւթս յիշեցէք»։ «Աջակողման սուրբ Մինաս, զՄինա խաթուն դուստր մեծ իշխանին Ջալալին և ամուսին Տարսայիճին յա- ղաւթս յիշեցէք»։ Վէմ քարի վերայ. «Աստուած ողորմեա՛ Ամպատիս եղբաւր…»։ Հիւսիսային վերջի սիւնի վերայ. «Աստուծով ես Ազարիա միաբանեցայ սուրբ ուխտիս, տէր Յովհաննէս և միաբանքս տուին Ա. աւր ժամ համբարձման…»։ «Կամաւքն Աստուծոյ և Հասանայ և տէր Յովհաննիսի ես Յակոբ ստացայ զսոյնս (սիւնս) հալալ արդեամբք իմովք, և միա- բանքս ետուն ՛ի տարւոջն Դ. պատարագ…..»։Վանքս նո- րոգուած է ՌՃԽ. թուին Հայոց Յօհան, Բարսեղ, Աթանաս և Ղազար վարդապետների ձեռնով։ Վանքումս, մէջ տեղին մօտ, կայ մի գերեզման, որի տապանաքարի արձանագրութիւնը անհնարին եղաւ կարդալ, քանզի պատեց միգամածն, մթնեց տաճարիս ներսն, չկար մոմ վառելու, մօտենում էր երեկոն, 3½ մղոնաչափ (մօտ 25 վերստ) ճանապարհ ունէինք գնալու և այն գազանների միջով. վասն որոյ մնաց առանց կարդալու։ Սակայն գիտենք հաստատապէս, որ բարեպաշտուհի Ասփայի մարմինն ամփո- փուած է տաճարումս։ Օրհնեալ տիկինս Մեծ-Սիւնեաց Տար- սայիճ իշխանին դուստրն էր և Դոփեանց քաջ Հասան իշ- խանի որդի Գրիգոր իշխանին ամուսինն։ Ասփայ տիկինս վախ- ճանուած է Հայոց ՉԿ. (1311) և ամփոփուած վանքումս (տես նոյնը թարգմանչաց վանքի աւետ. Ա. յիշատակարանը)։

/Էջ 196/

Զանգատուն. Շինուած է 1) վանքիս արևմտա-հիւսիսա- յին անկիւնում արտաքուստ, երկյարկ և սրբատաշ տորոնա- գոյն քարով։ Վանքս ունի շրջապարիսպ, քարուկիր սենակ- ներ և խուցեր իւր հիւսիսային կողմում։ Այժմ աւեր է պարսպի հարաւային կողմն և մի քանի խուցեր։ Պարսպի մեծ դուռն, որ հիւսիս-արևմտեան կողմից է, դեռ կանգուն է իւր պա- տերովն։ Վանքս շրջապատուած է անտառախիտ վաղեմի ծառերով։ Վանքիս կալն. Շինուած է տաճարիս արևելեան հան- դէպ, ձորի աջ կողմի սեռի վերայ։ Կալիցս փոքր ինչ վերև նոյն սեռի վերայ կայ մի քարուկիր մատուռ, որի մօտ նաև այլ կալեր։ Խաչարձան եւ կամուրջ. Վանքից ներքև Թարթառի վերայ կայ մի հին կամուրջ և կամրջիս մօտ մի խաչարձան, որի վերայ քանդակուած է. «Կամաւն Աստուծոյ ես Ասփայ դուստր մեծ իշխանին Տարսայիճին և Մինայ խաթունին և ա- մուսին հսկայազաւր իշխանին Գրիգորի որդւոյ մեծ իշխանին Հասանայ քաջի տեառն Աղուանից կապեցի զխաչս, շինեցի զկամուրջս յիշատակ հոգւոց անցելոց, ներկայից և ապագայից»։ Այլ խաչարձանի վերայ. «Յորժամ թուականն էր ՈՁ. (1201) բարեպաշտ պատրոնիկն Վասակ թոռն Իիւրիկայ թա- գաւորին, որդի Հասանայ որդւոյ Սակռայ տեառն Հաթերքոյ, Հանդաբերդոյ, Հաւքախաղացին, եղբայր Վախտանկայ Նորին աթոռակալի եբեր զխաչս և ոչ կարաց կանգնել վասն անպա- րապութեան. քանզի երթեալ եղև ի Գոլաշտեան և առ զնա յանաւրինաց աւգնութեամբն Աստուծոյ և բնակեցոյց անդ զոր- դին իւր և ինքն նահատակեցաւ ՛ի վերայ քրիստոնէից և իջեալ լոյս ՛ի վերայ ՛ի տեսութիւն բազմաց. և յետոյ ՈԾ. թուին կանգնեցին որդիք նորա Խոյդան և Խաւչախն յիշատակ հոգւոյ նորա և յերկարութիւն կենաց իւրեանց….»։ Պէտք չէ մոռանալ իմ առաջնորդը, որ վաղահասցի մի ––––––––––––––––––––– 1) Շինել տուած է Վահրամ իշխանի որդի Սարգիս եպիսկոպոսն (տես Դատի վանուց արձանագր. շարքում)։

/Էջ 197/

քաջ, սրտոտ և զուարթ երիտասարդ էր Գրիգոր Օհանեանց անուամբ և որ օգնեց ինձ ամեն կերպով։ Խոթայ վանքից ներքև, Թարթառի աջ ափերի վերայ, հետևեալ աւերակ գիւղերում կան աւեր եկեղեցիներ, մա- տուռներ և հանգստարաններ––Ջոխտակ-եղցի, Վարդանայ գիւղ, Մրջման շինատեղ (ընդարձակ աւերակ)։

ԽԱՉԵՆ ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ.

Ա. Շիկաքար (21) որի տեղն այժմ կոչուում է Քարագ- լուխ, իսկ սորա հիւսիսային բարձր քերծն՝ Շիկաքար (մօտ 3100)։ Բերդս ունի երկու մուտք––արեւելեան և արեւ- մտեան կողմերից. դռների կողքերն ամրապնդուած է եղել քարուկիր պատերով, ինչպէս նշմարուում է հետքերից։ Բ. Բերդն է Ուլու-պապի ամրոցն, որ կայ Պտգեսբերքի մօտ։ Բայց ամրոցիս մէջ ևս չկայ ջուր։ Այս բերդն Շիկա- քարի չափ հին չէ, այլ պատկանում է Ջալալեան իշխաննե- րի ժամանակներին։ Գ. Կաչաղակաբերդ, (5642 ոտ.) որ գտնուում է Պտրե- ցիք գիւղի արևմտեան կողմում։ Ձիով մի ժամի ճանապարհ է Պտրեցիք գիւղիցն մինչև ամրոցս, որ արձանացած է Մեծ-Իրանաց վանքի հարաւային կողմում։ Բերդակալ (22) սարն ժայռ է միապաղա՛ղ, առանձնացած բոլորովին իւր չորս կող- մերից և սեպաձև ցցուած հիւսիսից հարաւ դիրքով. որի մա- կերևոյթն փոքր ինչ թեքուած է դէպի հարաւ։ Բերդաքա- րիս արևմտեան, հիւսիսային և արևելեան կողմերն գագաթ- ներից մինչև գետինն բնութեան քարտաշն այնպէս ուղի՜ղ կտրած է, կարծես թէ յատկապէս կանխաւ մրաթելով նշան արած լինէր։ Հարաւային կողմով վիմահերձից վիմահերձ պա- տուած է քարուկիր պատով, նոյնպէս միւս կողմերով քեր- ծերի եզերքներովն։ Միայն հարաւային կողմից է մուտքն, որ բաւական դժուարատար է։ Բաւական տարածութիւն ու- նի բերդիս մակերևոյթն, ուր կայ շատ բնակարանների բա- կեր։ Ափսո՛ս որ ջուր չկայ բերդումս, որ արժանի է անառիկ 14

/Էջ 198/

տիտղոսին. բայց գրեթէ կեդրոնի մէջ ունի մի վիմափոր քա- ռանկիւնի հոր։ Պատերազմների ժամանակ ջուր բերած և լցած են հորս այն պատուական աղբիւրից, որ գտնուում է մուտքի ուղղութեամբ դէպի հարաւ փոքր ինչ հեռի։ Քանի՜ գեղեցիկ տեսարան ունի ամրոցս, հարաւային կողմում երե- ւում են Քիրս լեռնաշղթան, Շուշին, Բողրխան, Խաչենի հա- րաւակողմի գիւղերն, արևելեան կողմում մօտուստ Սուրբ Գէորգ, հեռուստ Կովկասեան լեռնաշղթան, հիւսիսային կող- մում Ջրաբերդի լեռներն, Առաջաձորի լեռնաշղթան, Մռաւ սարն, իւր ստորոտում Աղուան 1) պատն, իսկ իւր արևմտեան կողմում Խոխանաբերդն և Նատարի-Ղալան։ Դ. Խոխանաբերդ (23) կամ Թարխանայ Ղալա. (6237) Չորս կողմերից առանձնացած և ձուաձև արձանացած մի բարձր ժայռ է մի բարձրագոյն սարի վերայ, որ կայ Գան- ձասարի հարաւային հանդէպ, Խաչեն գետակի աջ կողմում։ Սաստիկ զառիվեր, խիստ վտանգաւոր և միշտ ահարկու կա- ծան ժեռքարի վրայով արևելեան կողմից դէպի հարաւ արև- մուտք բարձրանում է մանուածոյ ձևով։ Ահա այսպիսի դը- ժուարատար և միանգամայն սոսկալի է նեղ կածանն, քան- զի, Տէրն մի՛ արասցէ, եթէ սահեցաւ բարձրացողի ոտքն կամ փոքր ինչ ծռուեցաւ նորա մարմնոյ հաւասարակշռութեան դիրքն, իսպառ կորսուած է. վասն զի ընկնելուց յետոյ սե- պացեալ ժայռերին զարկուելով պիտի գլորուի անդունդն։ Բերդակիս մակերևոյթի տարածութիւնն աւելի չէ երեք կա- լաչափ մեծութիւնից. այսու ամենայնիւ պակաս չեն քարու- կիր հին շինութեանց հետքեր։ Քարուկիր պատով պատուած են տեղ տեղ ժայռիս կատարն, ոչ եթէ իսպառ խզելու հա- մար թշնամեաց մուտքը ամրոցիցս, այլ որպէս զի մարդ ––––––––––––––––––––– 1) Այս վաղեմի պարիսպն, որ ընկած է Խաչեն գետակի և Քոլատակ վտակի մէջ՝ խառնուրդի մօտ, չկարողացանք իմանալ թէ ինչ պատճառաւ կոչուում է Աղուանք, թէ և ջանքն անպակաս եղաւ մեր կողմից։ Ար- դեօք պարսպի խիստ հեռաւոր հնութեա՞ն պատճառաւ. թէ Աղուանից թա- գաւորների ժամանակից շինուած լինելու պատճառաւ։––Միայն յայտնի է որ պարիսպս շինուած է ռազմագիտական դիրքով, որով արգելուած է թշնա- մին ջրաձորս մտնելուց։ Սորա մասին տե՛ս ծանօթութիւն 26։

/Էջ 199/

չընկնի վերևից վար պաշարուածներից։ Արդարև անառիկ է ամրոցս և միանգամայն անմերձենալի և շրջապատուած վա- ղեմի անտառներով։ Բայց որովհետև այստեղ ևս չկայ ջուր, վասն որոյ պատրաստած են վիմափոր հորեր և ի պահանջել հարկին ջուր բերած մօտակայ աղբիւրից, որ գտնուում է բաւական տեղ ներքև։ Թէ որքա՜ն դժուարութեամբ իջանք, թողնում ենք բարեմիտ ընթերցողաց երևակայութեանց։ Ե. Նատարին (24) Ղալա. (6493 ոտք) Համարեա՛ թէ յար և նման ամրոց է այս Խոխանաբերդին։ Առաջինն գտնու- ում է վերջնոյս հարաւային կողմում քառորդ մղոն հեռաւո- րութեան վերալ։ Միայն թէ Նատարն բարձրանալու ուղին այնքան վտանգաւոր չէ։ Զ. Անանուն բերդակ. Գտնուում է գրեթէ Առաջաձորի և Ծմակահողի միջև երկու քարեայ խաչերի մօտ։ Բերդաբ- լուրն բոլորովին առանձնացած և ձգուած է հիւսիսից հա- րաւ դիրքով և միանգամայն թրաձև տեսքով. վասն որոյ նեղ և երկար է բերդակիս մակերևոյթն բլրի գագաթի ձևով։ Պարսպուած է բլրիս գագթն ամուր պարսպով, միայն հիւ- սիսային ու հարաւային անկիւններում շինուած են երկու բուրգեր, որք միևնոյն ժամանակ ծառայած են իբրև ջրամ- բար, որոց ջուրն բերուած է մօտակայ աղբիւրներից։ Անպա- կաս են և սորա միջից քարուկիր հին տնաբակեր։ Է. Խաթրայ բերդ (25) Գտնուում է Խաթրայ վանքի արևմտեան հանդէպ, ձորի ձախ լանջի գլխի քերծի մէջ։ Այս ընդարձակ քարայրի նման մի տեղ է, որի առաջն պարսպուած է և որ ունի մի դժուարատար և վերելակ կածան։ Այս ևս պատկանում է Ջալալեան իշխաններին։ Շատ անգամ եղ- նորթներն գալիս և պատսպարուում են ինչպէս բերդումս, նոյնպէս և Խաթրայ վանքում։ ԺԴ. ԳԱՒԱՌՆ, որ ընկած է Թարթառ գետի և Եան- շաղ վտակի ձախ և Թրղի գետակի աջ ափերի, Մթնաձորի 1) և այս ձորի սարի լեռնաշղթային մէջ, որի ստորին ծայրն ––––––––––––––––––––– 1) Ղարանլուխ-դէրէ։

/Էջ 200/

հասած է նոյն Թարթառ գետի ձախ եզրին, ստացած է Ըս- տիսական, Ըռստակ և Հաթերք անունները։ Գաւառս հա- րուստ է ջրերով, անտառներով և ամարանոց պատուական լեռներով, բայց փոքր գաւառակ է։ Ըստ կարգի այժմեան դասաւորութեան մարմնաւոր կառավարութիւնն միացրած է գաւառակս Ջրաբերդի հետ։ Ա. ՀԱԹԵՐՔ ԳԻՒՂ (27). Հիմ,նուած է Թարթառ գետի ձախ կողմում, մի բերդասարի արևելեան ստորոտում, բնակ- չաց փոքր մասն բնիկ, իսկ մեծ մասն տեղափոխուած Փա- ռուխ, Կղարծի, 2 Ճարտար, և Խաչեն գաւառի Խանածախ գիւղերից և Վանից, հողն արքունի, մեծ մասամբ անջրդի և բարեբեր, տեղական բերքերն ցորեն, գարի, գարնանի, գար- նագարի, հաճար, կորեկ, կտաւհատ, սորեկ, լուբիա, բակլայ, խաշխաշ, սիսեռ, ոլոռն, տանձ, խնձոր, թութ, կեռաս, ոչ- խար, տաւար, գոմէշ, չի, խոզ. օդն և կլիման բարեխառն, պատուական ջուրն, երկար կեանք 80––90. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս կամարների վե- րայ առանց միջնասիւների, խիստ հին և բոլորովին անշուք, երկարութիւն 22 մետր 75 սանթիմ, լայնութիւն 9 մետր 85 սանթիմ. քահանան գալիս է Մեծ-Շէնից։ Ծուխ 70. ար. 369. իգ. 325։ Եկեղեցուս դրան արտաքին կողմում մի քարի վերայ կայ կանացի պատկեր, որի շուրջն քանդակուած է կարակ- նաձև. «Կամաւն Աստուծոյ ես տէր Թաթէոս, Մարկոս եղբարքս ամեն կանկնեցինք Սուրբ Աստուածածնայ եկեղեցիս, Ռըստա- կէս աւագ քահանայ. Տէր Աստուած ողորմեա՛»։ Մուղդուսին գեըրզմանոտ. Ընդարձակածաւալ, վաղեմի հանգստարան, որ կայ գիւղի արևելեան հանդէպ, ձորի միւս կողմում։ Մացառուտների մէջ խաչարձանների վերայ. 1) «Սուրբ խաչս բարեխաւս պարոն Ղալաբէկին թվ. ՌԿ.»։ 2) «Սուրբ խաչս է բարեխաւս Խանխաթունին հոգուն, /Էջ 201/ Մանկասարին»։ 3) «Սուրբ խաչս բարեխաւս Խաթունին հոգուն»։ 4) «Կամաւն Աստուծոյ պարոն տէր Ոհանէս կանգնեցի սուրբ խաչերս. թագաւոր Շահ Աբազն, երկրիս պարոն տէր Ոհանէս»։ 5) «Կամաւն Աստուծոյ ես Ղալաբէկի Ո… հաւր եղբայր իմ պարոն տէր Ոհանէս Ղա…. 1)։ 6) «Սուրբ խաչս բարեխաւս Զիլփիխանին»։ Մի այլ խաչազարդ քարի վերայ. «Աստուած ողորմի Դէ- լոյիխանին, որ է որդի Սարումին»։ Սորա վերայ կայ մի գա- յիսոնի քանդակ։ Հաթերքիս շրջակայքում կան հետևեալ հնութիւններն. Աստղաբլուր. Մի բլուր է, որ գտնուում է գիւղիս ա- րևելեան հանդէպ Թարթառի ձախ կողմում։ Բլրիս վերայ կայ մի հնաշէն մատուռ, որի մէջ է մի գերեզման, որ մեծ ուխտատեղի է։ Բայց այժմ խոնարհուած է թաղն. (28) Քարահունչ. Խիստ մօտ Հաթերքին հարաւ-արևմտեան կողմին, կանգուն քարուկիր եկեղեցի, հանգստարան և գիւ- ղատեղի, որի ահագին ընկուզի ծառերն ապրում են տակաւին։ Մասիս կամ Մսիս անուն ուխտատեղի աւերակ մա- տուռ, որ շինուած է Մռաւ սարից անջատուած մի լեռնա- բազկի սեռին վերայ, Հաթերքի հիւսիսային կողմում։ Շուքավանք, որ շինուած է մի թանձր անտառի մէջ, այժմ աւերակ է վանքս, մնում են միայն չորս պատերն։ Մթնաձոր. (Ղարանլուխ դէրէ) աւերակ եկեղեցի, հան- գստարան, գիւղատեղի, կալեր, մարագատեղեր։ Աւերակիս մօտ կայ մի ամենապատուական և մեծ աղբիւր։ Սռին շինատեղ, հանգստարան և գիւղատեղի, որի եր- ––––––––––––––––––––– 1) Հետևելով բոլոր արձանագրութեանց տեսնում ենք որ պարոն տիտղոսը կամ պատուանունը յատկացրած են միայն այն եպիսկոպոսներին, վարդապետներին և քահանաներին, որոց ծագումն իշխանական է, նոյնը տեսաւ նաև ընթերցողն։ Աւանդաբար ասում են որ սոքա են Առաք. պատ. (Գ. գլ. 9 եր.) գրուած. «Օղլան քեշիշն և իւր եղբայր Ղալաբէկին ի Հաթերք գեղջէ»։ Սոքա, որք գնացած են լինում Պարսկաստան, վերադառնում են վերստին իւրեանց հայրենիքն։

/Էջ 202/

կու կողմերով հոսում են ջրեր և թափուում Թրղին գետակի մէջ, որ օժանդակն է Թարթառին։ Ծոս գիւղատեղի––կալեր, ընկուզի ծառեր, կալատեղեր և այլն։ Խոտորաշէն քարուկիր տնաբակեր, ջրաղացներ, հան- գստարան։ Գիւղիցս տեղափոխուած են գանձակի գետաշէնցիք։ Սրաշէն (Սարին շէն) քարուկիր մատուռ, հանգստարան։ Սումին շինատեղ. նոյնպէս գիւղատեղի, հանգտարան և հիմնայատակ մատուռ։ Երկու լճակներ կան Հաթերքի հիւսիսային և 2 արև- մտեան կողմումն։ Ականայ աւերակ. Մեծ գիւղատեղի է Ականայ անուն վտակի աջ կողմում շինուած, որի մէջ կանգուն է տակաւին եկեղեցին որ կառուցեալ է հոյակապ վեց սիւների վերայ, բայց անմարդաբնակ։ Տակաւին մնում են ընկուզի, թթենի և դամոնի ծերունազարդ ծառեր, և ընդարձակ հանգստարան աւերակիս մօտ։ Բ. ՉԱՓԱՐ 1) ՇԷՆ. Հիմնուած է Հաթերքի արևմտա- հարաւ կոմում, Թարթառ գետի ձախ ափին մօտ. եկեղեցին, հանգստարան խիստ հին են. այժմեան բնակիչք՝ մօտ ութ տարի առաջ տեղափոխուած են 20 ծուխ Ղալաղշլաղ, Ծամ- ձոր և Տաթև գիւղերից՝ բնակութիւն հաստատած այնտեղ. ամենայն ինչ նոյն։ Ծուխ 12. ար. 35. իգ. 30։ 2) Կայ պղնձահանք Նոր-շէն աւերակ գիւղի մօտ, որ Չա- փար-շինի հարաւային կողմումն է, և Դադի վանքին հարա- ւային կողմում––Թարթառի ձորում։ Սկսեալ Չափար շինից մինչև Խոթայ վանք, մինչև Եան- շաղ կան շատ աւերակներ, որոց մէջ կան աւերակ եկեղեցի- ներ և մօտերքում հանգստարաններ։ Գաւառումս այժմ մնա- ցած են միայն երկու հայաբնակ գիւղ. երեսուն գիւղից ա- ւելի է մնացեալ հայ գիւղերի աւերակներն, որոց շատերին ––––––––––––––––––––– 1) Չափար գիւղ անուն յիշուած է Դադի վանուց արձանագրու- թեանց մէջ։ 2) Վերադարձած են իւրեանց գիւղերն 8 ծուխերն։

/Էջ 203/

մէջ այժմ տեղակալած են աւազակաբարոյ Քեօլանի անուն մահմետականներ։ Այսպէս են Խոթ գիւղն և Եանշաղ վտակի մօտ եղած Եանշաղ գիւղն, որոց մէջ բնակում են մահմե- տականք, բայց եկեղեցիներն մնում են դեռ կանգուն։ (Եան- շաղ գիւղիս մասին տես և Ջրաբերդ գաւառի Մաղավուզ գիւղի մաշտոցն)։ Ահա այսպէս թափուր մնացած է խեղճ Ըռստակ գաւառս հայ բնակիչներից։ Մի առ մի գրելով ա- ւերակները՝ ձանձրացնում եմ իմ յարգելի ընթերցողները։ Ես չձանձրացայ մի առ մի շրջելուց, Դուք էլ մի՛ ձանձրանաք կարդալուց, ձեր հոգուն մատաղ, սիրելի ընթերցողք։ Այցե- լուն համարեա՛ ամեն քայլափոխում տեսնում է խաչարձան- ներ, աւեր կամ կիսաւեր մատուռներ, եկեղեցիներ և վան- քեր, գիւղերի և շէների աւերակներ ևն. ևն……։

ԴԱԴԻ ՎԱՆՔ 1)

Վանքս գտնուում է Թարթառ գետի ձախ կողմում Խաթ- րայ վանքի ուղղութիւնից բաւական վերև, և ունի վաղեմի շրջապարիսպ։ Առաջին անգամ վանքս հիմնարկուած է, ինչ- պէս վկայում է աւանդութիւնն, Թադէոս առաքեալի Դադի անուն աշակերտի անուամբ։ Բայց անյայտ է այս շինութեան թուականն, զի հետզհետէ նորոգուած է հնութիւնս այլ և այլ ժամանակներում. վասն որոյ և գլխովին անյայտացած է հնութիւնն, միայն մնացած են նորոգութիւններն։ Ահա այս վանքիս վանահայրն էր Վախտանգ թագաւորազնի որդի Գրի- գոր եպիսկոպոսն, որի մօտ գալով կրօնաւորեցան իւր եղբայր Հասան և իւր եղբայրկին Մամայ. «Կամաւն Աստուծոյ ես Հասան որդի Վախտանգայ, տէր Հաթերքու և Հանդաբերդու, Խաչենաբերդու և Հաւքախաղացին կացի յաւագութեանս ամս. Խ. շատ պատերազմաւ յաղթեցի թշնամեաց իմոց աւգնութեամբն Աստուծոյ և եղեն ինձ Զ. ––––––––––––––––––––– 1) Կոչուում է Խութայ կամ Գոթալ վանք, քանզի շինուած է մի խութի վերայ։ Խոթ գիւղն ունեցած է մօտ 300 տուն բնակիչ, որք նախ գաղթում են Երևանի կողմերն և հիմնում Ենիջա գիւղը և յետոյ տեղափո- խուում են Շուլաւերի կողմերն։

/Էջ 204/

(վեց) որդի, զբերդերս և գաւառս ետու նոցա և ես եկի ՛ի վանս մօտ իմ եղբայր պարոն տէր Գրիգորէս և եղէ կրաւնաւոր և բերի զխաչքարս ի յԱղուայ, շատ աշխատութեամբ և բազում հնարիւք կանգնեցի սուրբ նշան հոգւոյ իմոյ։ Արդ՝ վասն ձեր հոգւոցդ, որք ընթեռնուք՝ զիս յաղաւթս յիշեցէք ՈԼԱ. թուիս»։ «Ես Մամա թագուհի ամուսին Հասնայ՝ դուստր Կուրի- կայ թագաւորին, կացաք յաւագութեան ամս Խ. ես և այր իմ, և թողեալ զհայրենիքս որդւոց մերոց եկաք ՛ի վանքս մօտ տէր Գրիգորիս և որդի մեր հոմանուն նորին և զգեցաք զձև միան- ձանց և կանգնեցի զխաչս յիշատակ հոգւոյ իմոյ, որք երկիր- պագէք, յաղաւթս յիշեցէք ՈԼԱ. թուիս (1182)»։ Ապա 1214 (ՈԿԳ.) թուին թագաւորազն Վախտանգի բարեպաշտ տիկինն չորս սիւների վերայ կառուցանել է տա- լիս սրբատաշ քարով առաջնոյն––նոյն վանքի կից հրաշալի շինութիւնը որի հարաւային որմի վերայ արտաքուստ գը- րուած է. «Շնորհիւ ամենակարողին Աստուծոյ և Միածին որդոյ Յիսուսի Քրիստոսի և պարգևօք ամենասուրբ Հոգւոյն ես Արզու խաթուն նուաստ աղախին Քրիստոսի՝ դուստր մեծի իշխանաց իշխանի Քրդին և ամուսին Վախթանկայ թագաւորազնոյ տեառն Հաթերքոյ և ամենայն Վերին-Խաչենոյ, յուսով մեծաւ շինեցի զսուրբ կաթուղիկէս ի տեղւոջ հանգստարանի առն իմոյ և զա- ւակաց իմոց Հասանայ անդրանկին իմոյ և Գրիգորի՝ որ ի Տէր կէսաւրեայ վաղճանելոյ. զի վասն մեղաց իմոց խրատեաց զիս Աստուած և եբարձ ի գլխոյ իմոյ զերկոսեան պսակսն վայե- լուչս, զի անդրանիկն իմ Հասան սպանաւ ի թուրքաց պատե- րազմին վասն քրիստոնէական հաւատոյս և զկնի երից ամաց զկրտսեր որդին իմ զԳրիգորն ի Տէր կոչեցեալ զպարտ բնու- թեանս հատուցանելով վճարեաց ՛ի կենցաղոյս և փոխեցաւ առ Քրիստոս՝ առ ՛ի անմխիթար թողլոյ թշուառացելոյ մաւրս իւ- րեանց։ Այլ զի ի կենդանութեան իւրեանց յոյս ՛ի մտի եդեալ նոցա շինել եկեղեցի յայսմ տեղւոջ և ո՛չ ժամանեցին վասն ա- րագահաս լինելոյ ՛ի վերայ նոցա մահուն. և ինձ աւանդեցին

/Էջ 205/

անդարձիւ կատարել զփափագ սրտից նոցա. և իմ յանձն առեալ մեծ յուսով և շատ աշխատութեամբ շինեցի զքաւարանս ի փրկութիւն հոգւոց նոցա և իմ դստերաց և ամենայն զարմից։ Արդ աղերսիւ հայցեմ, որք երկրպագէք սրբոյ խորանիս, յիշել յաղաւթս ձեր զվերոյգրեալս ՛ի սմա։ Կատարեցաւ ի թուակա- նութեանս Հայոց ՈԿԳ. ՛ի փառս Աստուծոյ»։ Տաճարիս խորանումն սեղանի ետեւ. «Աւգնականութեամբն Աստուծոյ ես Մամա ամուսին ա- րիականին Հասանայ և որդիս մեր Գրիգոր տեարք գոլով տե- ղոյս հայրենեաւք որ և մեր պարոնէքն հաստատեալ էին և մեք տուաք ի սուրբ ուխտս զԾովատեղն, զՃաճոռանց, զՉաւլբէկանց։ Ես Գրիգոր տվի զԾադունանց հողերն զմեր բաժինն իւր չորե- ցովն 1) որդին իմ Տէր Սարգիսն և միաբանք սահմանեցին սուրբ Ստեփաննոսի տաւնի ժամն, որ լինի իմ մաւրն և ա- մուսնոյ իմոյ Ասփային, թէ ոք զժամն խափանէ կամ զընծայն յետ ունէ, դատի յԱստուծոյ. Մոխրաբակս մեր բաժին ևս տվաք ՛ի սուրբ ուխտս թվ. ՉԿԱ.»։ Աւագ խորանի ճակատին. «Շնորհիւն Աստուծոյ ես Աշոտ որդի Ամիր Հասանայ….. ած իշխանէն Պռաւշա և մայրն իմ Աճիբնի միաբանեցաք սուրբ ուխտիս և տվաք… հողն ի Խաչենագետի զլ… սուրբ կա- թուղիկէս տէր Աթանաս… տվին ինձ պատարագ զամեն եկեղեցիս…. թվ. ՉԻ.»։ «Կամաւն Աստուծոյ ես Սմպատ իշխան որդի մեծի Լիպար- տի միաբանեցայ սուրբ ուխտիս Դատու վանաց առաջնորդու- թեամբ տէր Աթանասի և գնեցի զԽռանտաշանց այգին և յԵ- ղեգիս իմ գնած Ձիթահանքն և այլ արդիւնք ըստ կարի և զկանանչաւոր գեղն և այլ որ հաստատեցի ամեն խարճովն ան- չար և ետու ՛ի սուրբ Կաթուղիկէս։ Տէր Աթանաս և այլ միա- բանքս սահմանեցին մեզ զատկի կիրակի յարութեան աւրն զա- ––––––––––––––––––––– 1) Արցախում արօրով հերկած ժամանակ լծում են երկու գոմէշ և եր- կու եզնը, որ կոչուում է չորեց, չորուց, չորկով։ ծագած չորս բառից։ Այժմ ևս գործածական են բառերս։ Այստեղ նշանակում է «հողերն» չորս անասուններով միասին։

/Էջ 206/

մեն եկեղեցիքս մեզ ժամ։ Արդ ով խլէ զմեր տուածն կամ զժամն խափանէ, ՅԺԸ. հայրապետացն նզոված եղիցի, թուին ՉԺԴ.»։ Որովհետև տաճարս և գաւիթն շինել տուած էր բարե- պաշտուհի Արզու խաթունն իբր հանգստարան Վախթանկեան ցեղին, վասն որոյ ամփոփուած են գաւթումս. Վախթանկ թագաւորազնի, իւր կնոջ Արզու խաթունի և սոցա որդւոց Հասնայ անդրակի և կտրսերոյն Գրիգորի , որ վաղաթառամ վախճանեցաւ. Մամքանայ 1), որ քոյր էր Արզու խաթունիս, կին միւս քաջ Հասանին և մայր Գրիգոր իշխանին. Զաքարիա կաթուղիկոսին. Աթանաս ,, Յովհաննէս 2) ,, Սարգիս 3) եպիսկոպոսին. Գրիգոր Կաթուղիկոսին մարմիններն։

ԴՈՓԻ ՈՐԴԻՔՆ ԵՒ ԹՈՌՆԵՐՆ 4).

Դոփ բարեպաշտուհի դուստր Սարգսի իշխանաց իշխա- նին. սա (Դոփ) ունէր ամուսին իւր զբարեպաշտ իշխանն զղարա Գրիգորն և որդի սոցա քաջ և յաղթող զաւրավարն և մեծ իշխանն Հասան տէր Ականոյ, Հանդաբերդոյ, Սոթից, Շաղվաքու և այլ բազում գաւառաց, որ և քան զամենայն առաւել սիրէր զգեաւղն Ծար, հայրենիք և պարգևք քաջու- թեան, որ են գինք արեան տուեալ յաշխարհակալացն Հայոց։ ––––––––––––––––––––– 1) «Այս է հանգիստ Մամքանայ ամուսնոյ Հասանայ դստեր Քրտին և Խորիշահի մայր Գրիգորոյ, աղաչեմ, յիշէք ՛ի բարի թվ. ՉԽԷ.»։ Տես և արձան. Ծարայ։ 2) «.. ի հայր … և ՛ի երանեալն Հաղբատայ և Դատէի և Խաթրայի աթոռակալն զտէր Յովհաննէս, եղբայր քաջ զամրականին Հասանա, և ար- քայաշնորհ իշխանին հաւրն զինուորին Գրիգորոյ, աղաչեմ, յիշէք ՛ի բարին թվ. ՉՁԴ.»։ Միևնոյն ցեղից է։ 3) «Զտէր Սարգիս… յիշեցէք ի բարի թվ. ՉՁԲ.»։ 4) հատուածս ընդօրինակեցինք իշխանական շղթայի շարունակու- թիւնը պարզելու համար։

/Էջ 207/

Սա ունէր զկին Մամքան դուստր Քրտին, և որդի սոցա զբա- րի Գրիգորն և ամուսինն իւր Ասփայ դուստր Կոմսի Տարսա- յիճին իշխողի կողմանն Սիւնեաց. և սա բազում ընչիւք և ծախիւք փարթամացոյց զսուրբ ուխտն Դատի վանս և զԽաթ- րի վանս, զի շինեաց զտաճարսն, որ է Դարպասներն և այլ բազում արդիւնս արար, և միւս որդին տէր Յովհաննէսն՝ որ շինեաց զսուրբ ուխտն գէտամէջ, և որդի Գրիգորի Վահ- րամն, որդի սորա Սարգիսն, որ զբազում արդիւնս արարեալ՝ և մի ի բազմացն այս է զգեղեցիկ զանգականին ի Դատի վանս, ի Խաթրի վանս, ի Գետամէջ, ի գեաւղաքաղաքն Ծար, և է մինչև ցայսօր։ Որդի սորա (Սարգսի) Հասան և այս Հա- սանէս բաժանին Դոփայ ցեղն որք են այսոքիկ. Շահանշէն Ուլուբէկանց պապ. Աղբուղէն Այտինցւոց պապ. Ջհանշէն Ջհանշեցւոց պապ։ Եւ որդի Հասանայ Աղբու- ղէն և որդի սորա Տուրսունն, և որդի սորա Այտինն և ի ժամանակի սորա ՛ի զաւրանալ Իսմայէլացւոցն և ի նուազիլ տանս Հայոց, ցիր և ցան լինելն իշխանացն Հայոց, յարեան այլազգիքն և զմուլքն մեծ իշխանին Հասանայ պէթալմալ արարին. գնաց պարոն Այտինն ՛ի դիւան և երեք ամ աշխա- տեաց, և բազում ինչ տուեալ՝ ազատեաց և ձեռաց այլազ- գեացն զվանորայքս և զշինարէքն, զոր Տէրն ամենայնի տա- ցէ զվարձս վաստակոց իւրոց»։ Վանքիս հարաւային որմի վերայ «Եւ ՛ի նորոգութիւն սուրբ ուխտիս գեաւղս և ագարակս իւրեանց սահմանաւքն զԱպահէն, զԵզնարածանց, զԲչանց, զԿանաչաւորն, որ ՛ի Վայոց ձոր, Բ. տունս յԱրփա հաստատե- ցաք կամակցութեամբ եղբարցս զաւագ խորանի պատարագն յանուն վերագրելոցս կատարի անխափան։ Եթէ ոք այսմ վճռի հաստատնոյ խափանումն առնէ յիշխանաց կամ յարաջնորդաց տեղւոյս կամ ով ոք իցէ, խափանեսցի յոյս նորա՝ որ առ Քրիս- տոս և դատեսցի յԱստուծոյ»։

/Էջ 208/

Զանգակատուն 1) Ինչպէս տեսաւ ընթերցողս, զանգակատունս շինուած է Դոփեանց Վահրամ իշխանի որդի Սարգիս եպիսկոպոսի ձեռ- նով այն խիստ հնաձև, նեղ և երկար վանքի վերայ, որ հիմ- նարկուած էր յանուն Դատի առաքեալին և յետոյ նորո- գուած քանիցս։ «Կամաւ ամենակալին Աստուծոյ և տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի այս մեր գիր է իշխանական հրամանի։ Ես Տուր- սունս, Սէյտիս, Պռաւշս, Գրիգորս, Հասանս և եղբարքս և որ- դիքս մեր զայս հաստատ Սիկիլս տուաք տէր Աւագ եպիսկո- պոսին և իւր եղբայր Մանուէլ աբեղային, որ մեր հայրենի աթոռն զԴատի վանս, զԽաթրի վանս, զԳետամէջն, որ մեր գերեզմանատուն է ՛ի մեր պապանցն մեզ մնացած, վասն սո- ցա լաւ միամտութեան համար, զի ՛ի վանօրայքս մարդ չ՛կար, որ յառաջն կար և շէն պահէր և եկեղեցիքս լուսաւորէր. յայս պատճառէս երես դրաք և զայս սուրբ աթոռնին ՛ի նոքա ապըս- պարեցաք, և զերկու իշխանութիւնն էլ հէնց ի (նոսա) յանձ- նեցաք, որպէս առաջին մեծ կաթուղիկոսն մեծ տէր Զաքա- րիային, տէր Աթանասին և տէր Սարգսին էր տուեալ զԴատի վանս, զԽաթրի վանս, զՀաղբատ իւր վիճակաւն, նոյնպէս և այս տէր Գրիգոր կաթուղիկոսն զայս երեք աթոռս հաստա- տեաց վիճակաւ և շրջաբերական թղթիւ»։ «Կամաւ ամենակալին Աստուծոյ ես Սէյիտս, որդի պարոն Շանշին, թոռն պարոն Հասանայ, ես Գրիգորս, Հասանս, Պէ- կիս, Ալթունս որդիք պարոն Վահրամայ, թոռունք պարոն Հասանայ, ես Այտինս որդի պարոն Տուրսունին, թոռն պարոն Աղբուղին. ես Շահանշէս որդի Հասանայ, թոռն պարոն Ճհան- շին. մեք չորս եղբարք տուաք մեր վանորէիցս զԱպահէն, զԽութ, զԽոզենակս իւր չորս սահմանովն, ի Չափարին հան- ––––––––––––––––––––– 1) Զանգակատանս մօտ, արևելեան կողմում կան երկու մատուռ, ո- րոց մէջ կայ մի մի քարեայ, սխրագործ և հիանալի քանդուած խաչեր. մէկի վերայ. «Զաւրութեամբ Աստուծոյ ես տէր Աթանաս որդի Հասանայ կանգնեցի զսուրբ Նշանս ի յիշատակ հոգւոյ իմոյ». Իսկ միւսին վերայ «զՏէր Գրիգոր սնուցանող Աթանասայ յիշեցէք ի Քրիստոս»։

/Էջ 209/

դէն Ձագունանց ագարակ տեղովն, Բռնչի աղբիւրովն, Թաղա- նանց գետովն. Պետրոսաբակ, որ մեր պապերն տուեալ են զՍոխանանց, զԾովատեղն, Ջաջոռանց, Չաւլբէկանց, զՑրտնոտն, զՇիռմանանց, զԳրիգորաթաղս, զԴատի վանս 1) իւր քաւլա- տակերովն (մացառուտներով) զՀերանանց Հակառակաբերդովն, Նաւի աղբիւրովն, Բերդաքարովն, Կռապաշտուցովն, Ողնովն, Խուզենակուց մեծ այգին, Մանանածովն, Ծաղիկանց, Եզնա- րածանց տուաք Աւագ եպիսկոպոսին, որ մեր ճոճաւոր էր, քանի որ իւր պէտքն է՝ վարէ 2) Աստուծով ազատ է։ Իսկ ե- թէ այլ մարդ վարէ, տասանորդն առնու և տայ վանքին ան- պատճառ։ Այս եղև մեր ուխտ առաջի Աստուծոյ և սուրբ Դա- տի առաքելոյս։ Արդ՛ ով ոք զկնի այս վախմիաթներս այլայլէ կամ խլէ թէ՛ յորդոց և թոռանց մերոց և յազգայնոց իցէ, ա- ռաջի Աստուծոյ պարտական և սևերես լինի. ՅԺԸ. հայրապե- տաց նզոված է……..»։ Վասակ նահատակի որդի Գրիգոր եպիսկոպոսն շինած է մի ուրիշ գաւիթ անտաշ քարերով։ Հասանի որդի Գրիգոր եպիսկոպոսն 3) շինած է մի ե- կեղեցի չորս սիւների վերայ, որ շատ հեռի չէ վանքերիցս, որ գտնուում է խղճալի անմաքուր դրութեան մէջ։ Վանքիս վանահայրն է այժմ տաթևացի ոմն քահանայ, որ մեր եկած ժամանակ նա գնացած էր իւր հայրենիք։ Ափսո՜ս, ափսո՜ս, հազար ափսո՜ս, քայքայուում և աւերուում են պատուական վանքերս, խլուեցան, ինչպէս տեսանք զանազան ժամանակ- ներում, զանազան իշխաններից վանքերիս նուիրուած ահա- ––––––––––––––––––––– 1) Խոթայ վանքի գիւղն։ 2) Նշանակում է՝ հերկել։ 3) Այլ Գրիգոր եպիսկոպոս ոմն ԺԶ. դարում ասում է. «Յանուն Աստու- ծոյ ես տէր Գրիգորէս տղայութեամբ եկի ի դուռն եկեղեցոյս շատ աշխա- տանք արարի. իշխանութիւն Շահ Թահմազին էր զվանքս տուին տըհուլ, ես ղաբուլ չարարի, գնացի Նոր շէնն, շինեցի երեք Ջաղաց, երեք բաղճայ և եկի ՛ի դուռն սուրբ Առաքելոյն, շինեցի զԽութ (Խոթայ վանք), որ եկե- ղեցոյս մալն քաշէ. զբաղուբաղճէս և զջրաղացներս և այլ ամենայն աշ- խատանս եկեղեցւոյս վախմ տուի։ Արդ՝ ով որ այս գեղարանքերս և զիմ վախմերս հանել ջանայ ՛ի սուրբ Առաքելոյս (Դատի վանուցս) ՅԺԸ. հայրա- պետացն նզոված է …….. թուին ՌԷ. (1558)»։

/Էջ 210/

գին կալուածներն, անտառներն և հողերն։ Վիմափոր քարայր. Դատի կամ Խոթայ վանքից վար Թարթառի ձախ կող- մում կայ մի վիմափոր քարայր, որի մուտքն գետնի երեսիցն է։ Լուսահոգի Բաղդասար մետրապօլտի կենդանութեան ժա- մանակ Քեօլանի մահմետական ոմն որսորդ կրակում է մի քօշ, որ անյայտանում է թաւագլոր։ Հասնում է ետևից որ- սորդն և տեսնում որ քօշն ընկած միջոցին ջարդուած են այրի բերանի փտած փայտերն, այրի մէջ ընկած է որսն, ուր և դարսուած են շատ գրքեր։ Որսորդն վեր է առնում գրքե- րից մին, աճապարում Շուշի, յայտնում Բաղդասար մետրա- պօլտին, որ պարգևատրում է որսորդը և Շուշի փոխադրել տալիս ձեռագրերը։ Գրչագիրներումս եղած է մի ձեռագիր ընտիր մաշտոց՝ գրուած սուրբ Մեսրոպի աշակերտ Ստեփան- նոս վարդապետի ձեռնով, որ այժմ գտնուում է Ս. Էջմիած- նի հնադարանում 1)։

ՎԻՄԱՓՈՐ ԴԻՏԱՐԱՆ.

Մի քերծի մէջ, որ կայ Խաթրայ բերդի հիւսիսային հանդէպ Թարթառի ձախ ափի բարձրութեան վերայ, կայ մի բնակարան, որի առաջն պատած և լուսամուտ թողուած է։ Բայց՝ այս բնակարանն մուտ գործելու համար՝ քերծի դրսից չունի վերելակ սանտուղ. իսկ ներսից անյայտ է բոլորովին մուտքի տեղն։ Արտաքուստ ակներև երևում են քարուկիր պատն և լուսամուտն, որի ստորոտով––գետահովտով ճանա- պարհ է։ Այս դիատարանն, մեր կարծիքով հաղորդակցական կապ ունեցած է Խաթրայ և Հաւքախաղաց բերդերի հետ և թշնամու արշաւանքը արգելելու քաղաքական նշանակութիւն։ Դիտարանիցս ներքև կայ մի քարուկիր մատուռ։ ––––––––––––––––––––– 1) Շուշու առաջնորդարանում եղած ձեռագրերի ամենամեծ և ընտիր մասը, որը փոյթ խնամքով ժողոված էր Բաղդասար մետրապօլիտն, վաճա- ռած է Շուշու առաջնորդներից ոմն եպիսկոպոս՝ մի Թիփլիզեցու վերայ մի քանի հազար րուբլու։

/Էջ 211/

Մշահանի վանք. Հիմնուած է յանուն սուրբ Աստուածածնի մի բլրի վե- րայ, որ գտնուում է նոյն գետաձորում և որի գլուխն մեծ հարթ է։ Փոքր է վանքս և պատկից ունի մի փոքր եկեղե- ցի որ ունի մի գաւիթ, որք ամբողջապէս շինուած են ան- տաշ քարով։ Գաւթի որմի մէջ կայ մի ամենափոքր մատուռ։ Բոլոր շինութիւններս քայքայման վիճակի մէջ են։ Եկեղեցու պատի վերայ. «Աստուծով ես Մլեհ տուի զիմ գնած հողն ՛ի Չափարին ՛ի սուրբ ուխտս. միաբանք տուին Սուրբ Յակովբի երկու ժամն Ա. ինձ. Ա. Փ…..»։ Վանքի վերայ. «Ես Մամա խաթուն միաբանեցայ սուրբ ուխտիս, առաջ- նորդ Յովհաննէս և եղբարքս տուին Բ. ժամ»։

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

Ա. ՀԱՒՔԱԽԱՂԱՑ (ԼԱՉԻՆ ՂԱՅԱ) (29)

Մի անտառապատ, վիմահերձ, խոր ձորերով անջատուած, բարձր սար է, որ սեպաձև արձանացած է Թարթառի աջ կողմի բարձրութեան վերայ։ Սարիս արևելահայեաց վիմա- հերձի մէջ կայ մի ահագին քարայր, որի առաջն պատուած է ժամանակաւ քարուկիր պատով, որով ձևացած է քարայրս անառիկ բերդ։ Արդէն աւերուած է քարայրս տանող կածանն, հետևապէս այժմ անկարելի է մուտ գործել ամրոցս։ Սարիս գագաթն գեղեցիկ և սքանչելի սարահարթ է, և բնական ամրոց ձևացած, որ նոյնպէս ունի դժուարատար մուտք, բայց չունի ջուր իւր մէջ։ Մի քանի տասնեակ տարիներ ա- ռաջ՝ բարեհամբաւ Ասլան-բէկ Աթաբէկեանցն շարժուած հե- տաքրքրութենից՝ չուանով վերևից կախել է տալիս քարայրս Հաթերքեցի Գալուստ անուն սրտոդ տղամարդը։ Վերև քա- շելուց յետոյ վերջինս յայտնում է թէ քարայրում կան հնուց մնացած շատ հին, ահագին և խեցեղէն ու դատարկ կարաս- ներ։ Պատերազմի պաշարի համար պահուած են կարասներն։

/Էջ 212/

Բ. ՀԱԿԱՌԱԿԱԲԵՐԴ 1) Գտնուուն է Դատի վանքից վե- րև մի թրաձև և անտառապատ սարի վերայ։ Բերդս ունի ամուր դիրք, հիանալի տեսարան և նշանաւոր ջուր։ Մի քա- րուկիր և մեծ ջրամբար է լի կենդանի ջրով, որ ո՛չ աւելա- նում է և ո՛չ պակասում, ո՛չ ջուր է ընդունում և ոչ արտահանում։ Բոլորովին անջրպետուած է բերդասարս իւր չորս կողմերից խորանդունդ և լայնգոգ ձորերով. միայն ունի մի թելուղի, որ մի սեռի գլխով բարձրանում է դէպի բերդն։ Ամրոցիս մէջ տեղ տեղ երևում են հին շինութեանց հետքեր։ Գ. ԲԵՐԴԱՔԱՐ 2), որ կայ Հաթերք գիւղին կից՝ իւր արևմտեան կողմից, որի արևելեան, հարաւային և արևմտեան կողմերն բարձր քերծեր են. իսկ հիւսիսային կողմն պարըս- պուած է եղել, բայց այժմ իսպառ անհետացած է պարիսպն և հազիւ հազ է նշմարուում ուրեք ուրեք։ Բերդս, որի մա- կերևոյթն հերկուում է այժմ, չունի ամրութիւն, բայց ու- նի մօտակայ տեղից բերուած ջուր, և ուշագրաւ տեսարան։ Դ» ԱԿԱՆԱՅ ԲԵՐԴ. Հիմնուած է անառիկ ամրոցս Հա- թերքի հիւսիս արևելեան կողմում, Բալի սարի ստորոտում։ Խոր խոր ձորեր են բերդիս հիւսիս-արևմտեան և հարաւ- արևելեան կողմերն. պարսպուած է եղել բերդիս մնացեալ ––վերի և վարի կողմերն։ Ամրոցիս մակերևոյթն թեքուած է ձորերի դիրքով դէպի արևելեան հարաւ. բայց սորա մե- ծութեան ծաւալն, համեմատելով միւս բերդերի հետ, ան- համեմատ մեծ է։ Բերդիս մակերևոյթն լի է շինութեանց աւերակներով 3), հանգիստներով, կայ և եկեղեցու աւերակ և ականակիտ աղբիւրի պատուական ջուր։ Այժմ տեղ տեղ աւերուած են պարսպի պատերիցն։ Բալ։ի սարի հիւսիսահա- յեաց լանջի վերայ կայ մի աւերակ մատուռ։ Բերդիս հիւսիսային կողմում, ձորի միւս ափում կայ ե- ––––––––––––––––––––– 1) Անունս կայ և Դատի վանուց արձանագրութեանց մէջ. այժմ կո- չում են Չափարի բերդ։ 2) Հաթերք––Դղեակ է անուանում այս Գօշ-Մխիթարն (եր. 72–73)։ 3) Կայ իշխանական բնակարանների աւերակ ապարաններ, սենեակ- ներ և գոմեր։

/Էջ 213/

րեք տարօրինակ շինուածք, որ հեռի են փոքր ինչ իրարից և ունին իւրեանց վարի և վերի կողմերին մօտ կարակնաձև կլորակ լուսամուտներ։ Թէ ի՞նչ եղած են շինութիւններս, չգիտենք, զի անծանօթ է մեզ շինութեանցս անցեալն։

ԺԵ. ՋՐԱԲԵՐԴ ԳԱՒԱՌ. (30)

Առ հասարակ հարուստ է գաւառս խոր խոր ձորերով, դալարագեղ, անտառապատ, ամենաբարձր, միջակ և փոքր լեռներով, վանքերով և ամրութիւններով և բաւարար հա- ցով և արծաթահանքով։ Ա. ՂԱԶԱՆՉԻ ՇԷՆ, որ կայ Կիչանի արևելեան հիւսի- սային կողմում Խաչեն և Ջրոբերդ գաւառների սահմանագ- լուխ սարի հիւսիային կողմում։ Շինիս հարաւային, արև- մտեան և հիւսիսային կողմերն՝ սկսեալ շինի ստորոտներից, բարձրապատ սարեր են, միայն բաց է արևելեան կողմն. վեր- ջապէս խոր փոսի մէջ ընկած է շէնս։ Բնակիչք բնիկ, հողն բէկական, բարելի, տեղական բերքերն՝ ցորեն, գարի, գար- նանի, կորեկ, կտաւհատ, սորեկ, որիզ, ընկուզ, տանձ, խնձոր, տաւար, գոմէշ, խոզ, օդն և կլիման ճնշիչ ամրան եղանակ- ներում, ջուրն պատուական, երկար կեանք 75––80 տարի, եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, թաղակապ, երկարու- թիւնն 16 մետր 15 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 30 սան- թիմ. քահանան գալիս է Ջանեաթաղից (Ճանկաթաղ)։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Սուրբ Գէորգ այ (է) եկեղեցիս թվ. ՌՃԻ.»։ Ծուխ 35. ար. 175. իգ. 150։ Տաճարիս արևմտեան որմին մօտ մի տապանաքարի վե- րայ քանդակուած է մի քաջ ձիավոր, որ հանած է իւր թու- րը, և բարձրացրած մի այլ ձիաւորի վերայ, որ իջած է իւր ձիուց, բռնած նորա կապը, հանած իւր թուրը, կարծես յանձնում է զայն յաղթողին։ Յաղթուածն ֆէս ունի իւր գըլ- խին վերայ և կանգնած է խղճալի դիրքով։ Քարիս վերայ. «Այս է տապան Ղապատ որդի Յովան…չբէ եղբարսն զայն ստայօն, թվ. ՌԶ. եկաւ երկրիս, շադ դեղ.. ցայք, վեր- 15

/Էջ 214/

ջին Ղալա մէ տեսար ասգար եկաւ մեզ վերայ։ ԷՃ. (700) Թօպկոլայ եկաւ, իմ քարէն չի կարաց օնել (յինքն ունել, գրա- ւել), յեդոյ մասիհադարն դան սպանեցին»։ Յաղթող ձիավորի գլխից վերև գրուած է. «Քարս բերաւ որ է Եղբարասաց պարոն»։ Գիւլ-Մալիք 1) և Կարմիր Եղցուն խութ տեղերում, որք գտնուում են շինիս արևմտեան կողմում, կան գիւղատեղեր, հանգստարաններ և եկեղեցու աւերակներ։ Բ. ՃԱՆԿԱԹԱՂ կամ ըստ օտարահնչիւն ձայնին Ջան- եաթաղ գիւղ. հիմնուած է մի ձորի աջ ու ձախ լանջերի վե- րայ (նոյն լեռնաշղթայի արևելեան կողմում) Ղազանչու հիւ- սիսային կողմում. բնակիչք գաղթած են Պարսկաստանի Ղա- րադաղ նահանգից 2) Պասգևչի ժամանակ. հողն արքունի, սակաւ և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն (ու- նին և մասնաւոր այգի), անվնաս օդն, կլիման և ջուրն, եր- կար կեանք 75––85. եկեղեցին Սուրբ Գէորգ, հնաշէն, կա- ռուցեալ երեք կամարների վերայ, երկարութիւն 17 մետր 17 սանթիմ, լայնութիւն 8 մետր 82 սանթիմ. Դրան ճա- կատակալ քարի վերայ. «Թ. ՌԾԸ. յիշատակ Ղուկասի որդի Գրիգորի»։ Քահանայ մի։ Տաճարիս դրան ամփոփուած են տասնևմի քահանաներ, որք են նախկին բնակչաց հոգևոր հովիւներն։ Ծուխ 85. ար. 390. իգ. 338։ Մեղրակեր (Ղաբարթու) կոչուած տեղում կայ հանգստա- րան, գիւղատեղի և եկեղեցու աւերակ։ Գ. ԳԻՒԼԵԱԹԱՂ, որ մի սեռով միայն բաժանուած է Ճանկաթաղից, հիմնուած է վերջին գիւղիս հիւսիսային կող- մում մի ձորի ձախ լանջին վերայ, որի երեք կողմերն լեռ- նապատ են, բաց է միայն արևելեան կողմն. բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, բայց հացաւէտ, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90 ––––––––––––––––––––– 1) Նշանակում է Գայլ-Մէլիք։ 2) Ամրաղիւլ և Քիւնի գիւղերից։

/Էջ 215/

տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր կառուցեալ երեք կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 5 սան- թիմ, լայնութիւն 8 մետր 40 սանթիմ. քահանայ մի։ Գիւղիս վերի կողմումն է ճըռ-մէլիք-Ալլահվերտու բնա- կարանն, որ բաղկացած է հինգ սենեկից, որից կանգուն է երկուսն և կիսաւեր երեքն։ Շինութեանս երկարութիւնն ձգուած է հիւսիսից հարաւ, որ ունի իւր չորս անկիւննե- րում չորս աշտարակներ։ Դրան հիւսիսային սեմի վերայ. «Այս է Մէլիք Առուշան թվ. ՌՄԽԸ.»։ Ծուխ 74. ար. 327. իգ. 284։ Պղնձահանք. Գիւղիցս կէս մղոնաչափ հեռի դէպի արև- մուտք կայ պղնձահանք, որ անգործածելի է այժմ։ Յովսէփ եղցի. փոքր ինչ վերև պղնձահանքիցն, ուր կայ այս անուն եկեղեցի ջրաձորի աջ կողմում, իսկ ձախ ա- փին՝ գիւղատեղին և հանգստարան։ Մեհմանանց գիւղատեղի, ուր կայ աւերակ եկեղեցի, գիւղատեղի և հանգստարան։ Արծաթահանք գտնուում է Մեհմանանց գիւղատեղիցն կէս մղոնաչափ վերև նոյն սահմանագլուխ լեռնաշղթայի հիւ- սիսային կողմում։ Որպէս երևում է փորուածներից, գործա- ծութեան մէջ եղած է հանքս շատ վաղուց։ 1870 թուին գալիս են Յոյներ, կապալաւ վեր առնում հանքս, բնակու- թիւն հաստատում հանքիս մօտ և սկսում հալել նիւթը։ Որ- պէս թէ կապարախառն է արծաթն և դժուարաւ է ծածկում ծախքը, վասն որոյ անգործածելի է այժմ հանքն…..։ Դ. ԿՈՒՍԱՊԱՏ ԳԻՒՂ. հիմնուած է Գիւլեաթաղի հիւ- սիսային կողմում մի բարակ ջրաձորի ձախ լանջին վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի 1) անջրդի և միջակ արդիւնա- բեր և միանգամայն սակաւաջուր, բայց այգևէտ. տեղական բերքերն նոյն (նաև ոչխար, ձի, այգի, բամբակ, սումաղ, սեխ, վարունկ, ձմերուկ), պատուական օդն, կլիման և ջուրն, ––––––––––––––––––––– 1) Նախ եղած է մէլիքապատկան. չգիտենք ինչ պատճառաւ յետոյ փոխուած է արքունի։

/Էջ 216/

երկար կեանք 100 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, վնասուած է գագաթնագծից, քահանայ երեք։ Եկեղեցուս դռնատակին մի քարի վերայ. «Թի. ՉԺԸ. այս է հանգիստ…..»։ Դռնագլխին. «Թիւն ՈՂ. ես Ապրել որդի Ուղտիկակա գնեցի զխաչս ինձ ու ամուսին իմոյ, աղաւթեցէք 1)»։ Եկեղեցուս թէ՛ ներսում և թէ՛ դրսում ամփոփուած են շատ քահանաների մարմիններ։ Ե. ՀՈՌԱԹԱՂ, որ կից է Կուսապատի այգիներին, թէ- պէտ կազմում է առանձին գիւղ, սակայն ծխաթիւն անբա- ժան է. այսպէս և Զ. ՄԱՐԴԱԿԵՐՏՆ, որ ունի առանձին եկեղեցի և մօտ կէս մղոն հեռի է Հոռաթաղից, հիմնուած միևնոյն Կուսա- պատի ձորի շարունակութեան վերայ, Ուտի առանձնակ գա- ւառի դաշտաբերանի մօտ, բնակիչք անջատուած Կուսապա- տից 2), հողն արքունի, բազմարդիւն, օդն և կլիման ջեր- մագին ամրան, ջուրն ոչ այնքան լաւ, երկար կեանք ո՛չ ա- ւելի 70-ից. եկեղեցին Սուրբ Կարապետ, ծածքն փայտաշէն, քահանայ մի։ Երեք գիւղերումն միասին ծուխ 355, ար. 1850, իգ. 1199, քահանայ 4։ Նահատակ անուն ուխտատեղի, որ գտնուում է Հոռա- թաղի արևմտեան հանդէպ մի բլրի գագաթին վերայ. իսկ Կոտրած եղցին՝ սոյն գիւղի արևելեան հանդէպ սարին վերայ. Երի-Գիւլեաթաղում (Վերի-Գայլաթաղ), որ գտնուում է միևնոյն ջրաձորի մէջ Կուսապատից վերև, կայ հանգստա- րան, գիւղատեղի և քարուկիր փոքր եկեղեցի։ Ինն-մաս անապատ––Հին-Մոխրաթաղ. Հիմնուած է Կու- սապատի հիւսիսային կողմում մի սեռի վերայ, որի երկու կողմերն ձորեր են։ Կառուցեալ է սրբատաշ քարով մի կա- ––––––––––––––––––––– 1) Անկասկած քարերս բերուած են Հանգստարանիցն։ 2) Արքունի երկդասեան ուսումնարան կայ Կուսապատումն։

/Էջ 217/

մարի վերայ, որ ունի եկեղեցու և ո՛չ վանքի ձև, երկարու- թիւն 14 մետր 37 սանթիմ, լայնութիւն 8 մետր 20 սան- թիմ։ Ունի միայն աւագ խորան. որի միջից հիւսիսային և հարաւային կողմերից բացուած է դռնաչափ մուտքեր իբր փոքր խորաններ. Հիւսիսային որմի վերայ. «Ի 1881 ամի շինեցաւ սուրբ ուխտս Ինն Մասանց տրօք ժողովրդոց ՛ի ժամանակս Յովսէփ վարդապետի Փինաչեանց»։ Խորանի հիւսիսային կողմում. «Շինեցաւ Սուրբ Ինն Մասանց սեղանն դստուիս (?) Սհար խանումին վասն հանգուցեալ Յարութիւն բէկ Աթաբէ- կեանի Կուսապատ գեղջ 1884 ամի»։ Տաճարիս հարաւ-արևելեան կողմում կայ և մի հին եկե- ղեցու աւերակ։ Հարկ է յայտնել թէ այստեղ եղած է Մոխ- րաթաղ գիւղն, որի բնակիչք մի քանի տասնեակ տարիներ տեղափոխուած են Նոր-Մոխրաթաղ և մնացած է այստեղ հին եկեղեցին, գիւղատեղին և հանգստարանն։ Նոր-տաճարիս հիւսիային որմի մօտով ամփոփուած են Մէլիք Իսրայէլեանների ննջեցեալները––Սայիբէկի, Սհար- խանումի, Մէլիք-Ադամի կին Թումար-խանումի, և այլ մէլի- քազուն գերդաստանների մարմիններն։ Անապատս ունի երեք սենեակ և մի աշխարհական վա- նահայր։

ՄԷԼԻՔ-ԻՍՐԱՅԷԼԵԱՆՆԵՐԻ Ա. ԱՊԱՐԱՆՆ.

Շինուած է Անապատիս արևմտեան կողմում մի քանի տասնեակ քայլ հեռի։ Շինութիւնն ունի արտաքուստ բերդի ձև––քարուկիր բարձր պարիսպ և մի դարբաս արևելեան կողմից։ Արտաքուստ չափելով ունի 49 մետր երկարութիւն 29 մետր 25 սանթիմ լայնութիւն։ Ամբողջ ապարանն բաղ- կացած է տասներկու սենեկից, որք ունին զանազան ձև և տարբեր մեծութիւն, Սենեակներն եղած են ընտանեկան սե- նեակ, ննջարան, ընդունարան, դատարան, թոնրատուն, խո-

/Էջ 218/

հանոց, սպասաւորանոց, գոմանոց։ Այս ամենի լուսամուտ- ներն բացուած են բերդի ներսի կողմից։ Արևելեան կողմից հաշուելով չորրորդ սենեակն ունի քառակուսի ձև և երդիկ, ամբողջապէս քարուկիր շինուած և սոյն արձանագրութիւնը. «Որ ղորմութեամբն ամենազօրին Աստուծոյ բազում ժա- մանակ է յոյժ տաքնապի շինեալ զտունս, իսկ բարերարին Աս- տուծոյ տուաւ ինձ կարողութիւն և զօրութիւն Սուրբ Հոգոյն՝ հանգուցեալ Մէլիք Իսրայէլի որդի ես Մէլիք Յադամս շինեցի զգեղեցիկ կամարօք և գեղեցկանկար տունս և սարայիս բազ- մահանճար զորդեակն իմ Մէժլումին…ծ. Աստուծոյ, աստուա- ծայնով բարեաւ վայելեսցէ հանդերձ մեօք ՌՄԻ.» 1)։ Հինգերորդ սենեկի վերայ. «Տեսէ՛ք մեր հաւատոյ հայրն Աբրահամ, կեանք նորա է .. ամ, նայ ոչ շինեաց տուն և տեղի և բակ.. վրանօք շրջէր յեր- կրին ի Խառան .. այլ սոյն կեանք մեր կարճացեալ թիւ Ծ. (50) ամ, համայն բոլոր երթալոց եմք մեք միւս անգամ, տե- սէք ՛ի մեր յիմարութիւնս, որ այժմուս գայ, չենք.. ազմա նման ամօք Աբրահամայ թվ. Ռ…»։ Խաչ-Խոռհատ անուն տեղում, որ կայ Հին և Նոր-Մոխ- րաթաղի միջև, կայ աւերակ գիւղատեղի, հանգստարան և մի քարուկիր և միջակ եկեղեցի, որ կանգուն է բոլորովին, որի երկարութիւնն է 12 մետր 23 սանթիմ, լայնութիւնն 7 մետր։ Է. ՆՈՐ-ՄՈԽՐԱԹԱՂ. Հիմնուած է Կուսապատի հիւսի- սային կողմում, տեսարանն զմայլելի (դաշտահայեաց) սեռի վերայ, հողն արքունի, անջրդի, բայց բազմարդիւն. տեղա- կան բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, եր- կար կեանք 90––100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քա- րուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 11 մետր։ Քահանայ մի։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Ես Շուշուայ քաղաքի բնա- կիչ Մեսրոպ Թառումեանս կառուցի ծախիւք իմօք 2) յանուն ––––––––––––––––––––– 1) Անձեռնմխելի թողինք սխալները։ 2) Հաստատապէս տեղեկացայ որ գիւղի հասարակութիւնն շինած է եկեղեցուս պատերը մինչև թաղն։

/Էջ 219/

Աստուածամօր վասն անյիշատակ հանգուցեալ եղբարցն իմոց Աբրահամայ, Գրիգորի և որդւոյն իմոց Աստուածատրի Մ. Թա- ռումեանց ի 1883 ամի»։ Ծուխ 85. ար. 394. իգ. 349։ Ը. ՄԵԾ-ՇԷՆ. Շինուած է համարեա՛ թէ Նոր-Մոխրա- թաղի արևմտեան կողմում, մի արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ (ամենամեծ մասն տեղափոխուած են Գանձա- կի գետաշէնի կողմերն), հողն կիսով չափ արքունի, անջրդի, բայց հացաւէտ, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 18 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 67 սանթիմ։ Աւազանին վերայ «Թվ. ՌԿԹ.––Բնաս.. յիշեցէք ՛ի Քրիստոս»։ Խորանի հիւսիսային կողմում. Սուրբ խաչս բարեխաւս Կարապետ եպիսկոպոսին, սայ է լեալ պատճառ սուրբ եկեղե- ցոյս (շինութեան) թվ. ՌՂԹ.»։ «Սուրբ խաչս բարեխաւս Հայ- րապետին եղբայր պարոն տէր (իշխանազն քահանայ)»։ Քահա- նայ երկու։ Ծուխ 70. ար. 309. իգ. 268։ Կարմիր աւետարան. Եկեղեցումս կայ մի գրչագիր մեծադիր աւետարան, մա- գաղաթեայ, ամբողջապէս գրուած գլխատառերով՛ Բոլորովին անճաշակ են նախշերն և չունի պատկերներ։ Գրուած է Մատթէոսի սկզբում խաչի տակ. «Սուրբ նշանաւ գնեաց (Յի- սուս) մեղաւորիս Իգնատոսի»։ Տեղ տեղ գրուած է նաև «ԶԽաւ- շեն և զիւր ծնողսն յիշեցէք ի Քրիստոս»։ Գրուած է նաևս Մարկոսի վերջում. «Յամի չորրորդի առաջնորդի (՞) ի հայրա- պետութեան տեառն Բարսղի 1) Հայոց կաթուղիկոսի, ես Հայ- րապետ աբեղայս գնեցի զսուրբ աւետարանս ի Յոստան քա- ղաքի յայլազգեաց ՛ի ԻԵ. դեկ. կարմիր և ետու ի սուրբ Խաչի վանքն յիւր սեպհական տեղն, որ առնեն յամէն յամի.. Բ. պատարագ, զտեառնընդառաջին և զԿիւրղին անխափան և որ հեռացուցանել ջանայ ՛ի սուրբ Խաչէն զինչ և իցէ պատճառաւ, ––––––––––––––––––––– 1) Նայելով գլխագրերի ձևերին՝ կարծում ենք որ Բարսեղ Ա. հայրա- պետի օրով (1086 թուերում մօտաւորապէս) եղած է գնելն և ոչ թէ Բարսեղ Բի, որ գահակալած է 1557––1562։

/Էջ 220/

ինքն հեռացեալ լիցի ՛ի փառաց Որդոյն Աստուծոյ. ամէն»։ Իսկ ցանկից յետոյ. «Արդ՝ ես յամենայնի նուաստ տէր Սարգիս ստացայ սուրբ աւետարանս անջինջ յիշատակ ինձ և իմ ծնողացն, որք ըն- թեռնոյք, յիշեցէք ՛ի Քրիստոս»։ Յիշատակարանը գողացած է մի սարկաւագ ինչպէս վկա- յեցին։ Երանի թէ այս միայն լինէր գողացած….։ Ասում են որ 900 ծուխ եղած է Մեծ-շէնս, որպէս ապացուցանում է և մեծ անունն, քանզի այս եղած է մեծ Մէլիք-Ադամի մէ- լիքանիստն։ Երեք եկեղեցի եղած է գիւղումս, մէկն բոլորո- վին անհետացած է, միւսին աւերակն արդէն մնում է, եր- րորդն կանգուն է։ Գիւղումս ծնուած է Դալի-Մահրասա––Աւագ վարդա- պետն, որ ազգական էր այժմեան Մկրտիչ քահանայի և Անդրէաս-բէկի։ Եղցաթումբ. մի թումբ է գիւղիցս վերև, որի վերայ կայ ընդարձակ գիւղատեղի, մեծ հանգստարան և կանգուն եկեղեցի։ Հարթապտուկ. Մեծ-շէնիս հիւսիսային հանդէպ շրջա- պատից առանձնացած և ձուաձև բարձրացած մի սար է, որի գագաթն պատուական հարթակ է։ Հարթակի եզերքներով պարսպուած է եղել հնուց, ինչպէս ակներև է հետքերից։ Այժմ կայ կատարիս վերայ մի ջրաւազան, հանգստարան և ուխտատեղի։ Ի նկատի առնելով շատ բերադասարեր, թուի թէ բերդ եղած է և սարիս գագաթն––Հարթապտուկն։ Թ. ՄԱՂԱՎՈՒԶ կամ Չարտախլու. Հիմնուած է Թար- թառ գետի աջ կողմի բարձրութեան վերայ. Մեծ-շէնի հիւ- սիսային կողմում, մի լեռնահովտում. բնակիչք շատ վաղ՝ նախ տեղափոխուած են Մեծ-Սիւնեաց Մաղավուզ գիւղիցն այստեղ, ապա այս տեղից Շուլաւէրի կողմերն, ապա վերա- դարձած Գետաշէն, հուսկ յետոյ վերստին այստեղ։ Հողն ար- քունի, անջրդի, բայց բեղմնաւոր, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Գէորգ, փայ-

/Էջ 221/

տաշէն, քահանայ մի։ Ծուխ 66. ար. 254. իգ. 299։ Գիւղիս բարեկրօն Յովհաննէս քահանայի մօտ կայ մի գրչագիր մաշտոց, գրուած թղթի վերայ, դիրոն փոքր. յի- շատակարանից. «Արդ գրեցաւ գիրքս այս ի թուականութեան հայկազեան տումարիս ՌԻԴ.»։ Ստացողն է Գրիգոր անուն ոմն կրօնաւոր, իսկ գրողն է ոմն Յովհաննէս Աբեղայ։ Վերջին ստացողն է. «Արդ զվերջին ստացաւղ սուրբ տառիս, որ կո- չի մաշտոց.. Ովանէս էրէց… ՌՃԺԱ.»։ «Յիշատակ է բարե- միտ Յուրին, որ կողակից էի Ավազակին ի երկրէն Ծարայ ի գեղջէն Եանշաղէն. յիշատակ է այս սուրբ.. մաշտոցս հոգոյ իմոյ, տվի իմ ձեռովս Դաւիթ քահանային, օվ որ կարդայ, Աստուած ողորմի ասէ, ամէն»։ «Ես Մրչմանցի տէր Մէլիքսե- թի որդի Մարկոսըս… թվն ՌՃՀԸ. էր» (Այժմ աւերակ են Եանշաղ և Մրջման գիւղերն, ինչպէս գիտէ ընթերցողն)։ Աւետարան փոքրադիր, գրուած թղթի վերայ առանց պատկերի։ Անյայտ է գրողն, տեղն և ժամանակն, միայն յայտնի է երկրորդ ստացողն, որ է Շաղուպատ անուն ոմն։ Նոյն բարեկրօն քահանայ Տէր-Գրիգորեանի մօտ կայ և Ա. Մէլիք-Ադամից մի թուղթ, որով յայտնում է. «Մէլիք Հա- թամէս մալում լինի ձեզ Մաղավուզեցուց, մեծ և փոքր որ իմանաք Մէլքումն ձեզ քօվխայ (տանուտէր) շինեցի. պիտի որ յեսապի (իրաւացի) խօսկան դուս չի կեաք։ Դարձեալ ջամիյեաթ թէ եդ 1) նորայ եկիք թէ Մէլքումը մեզ հաջաթ (հարկաւոր կամ պէտք)-չի, ղապուլ չի, դուք էք հաւանել, շինել թվին ՌՄԻԸ. փետրվարի ամսուն ԺԷ.» (տեղի կնքոյ որի մէջ գրուած է. «Քրիստոսի ծառայ Մէլիք Ադամ»։

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՆԳՍՏԱՐԱՆ.

Այսպէս է անուանում ժողովուրդն այն հանգստարանը, որ կայ Մաղավուզի արևմտեան կողմում, Թարթառ գետի աջ լանջի բարձրութեան վերայ, Երից մանկանց վանքի դէ- մուդէմ։ Ընդարձակ ծաւալ ունի հանգստարանս, բայց ծած- ––––––––––––––––––––– 1) Իմաստն է, (եդ նորայ) եթէ այնուհետև եկիք իմ մօտ և ասացիք թէ Մէլքումն պէտք չէ մեզ, ևն.։

/Էջ 222/

կուած է դժնիկ փուշերով և մացառուտներով։ Հանգստա- րանումս կայ մի հնաշէն մատուռ. որ ուխտատեղի է և փոքր և շինուած անտաշ քարերով, որի գլուխն արդէն խոնար- հուած է. դրան ճակատակալ քարի վերայ քանդակուած է. «Թիւ ՉԹ. էր Կամաւն Աստուծոյ ես Խուռում (Հռիփսիմէ) շինեցի զեկեղեցիս, եղբայր իմ Վահրամ Շահ ի յիշատակ մեզ և ծնողաց մերոց ՛ի յիշխանութեան Ուքանին և յամիրութեան Փախրայդինին և ՛ի յառաջնորդութեան Տէր Սուքիասին. յա- ղաւթս..»։ Մատրանս մէջ մի խաչքարի վերայ. «Թիւ ՈՂԹ.»։ Սորա մօտ. «Ես Գր..րս սնուցած տէր Նարսի 1) կան- գնեցի զ (խ) աչերս ծնողաց իմոց և ննջեցելոց»։ Հանգստարանիս տապանաքարերի մէջ գտանք միայն հետևեալը. Ա. «Այս տապան Քաչալ… է որդի Ապրէսին մեծի.. պապին եխպօրորդի… իմոյ պարոն Անին թվ. Ռ.»։ Բ. «Թվ. Ռ….. որ փոխեցաւ առ Աստուած. Այս է տապան Շահփարին…. Նոյեմզարին….»։

ՄԱՅՐԱՔԱՂԱՔ կամ ՔՂԸՔԱՏԵՂ. (31)

Սևկևլասեռ կոչուած սարի ստորոտով ընկած է մի խոր ձոր գրեթէ արևելքից արևմուտք։ Մատրան կամ հանգստա- րանին ստորոտիցն սկսեալ դէպի նոյն խոր ձորն կախուած են չորս ձորակներ, որոց վերայ վաղուց շինուած է քաղաքի նման մի շինութիւն։ Բերդավայրն ունի միայն երկու մուտք, արևմտեանն՝ խոր ձորին ստորոտովն, որ համարեա՛ թէ հպած է Թարթառ գետի աջ եզերքին, իսկ արևելեան կողմի մուտքն նոյն ձորի վերի ծայրովն։ Երկու մուտքերն ամրապնդուած է եղել քարուկիր պատով, որք քանդուած են այժմ։ Իսկ մնացեալ կողմերն բնութենաստեղծ և անմատչելի ամրու- թիւններ են, այս է բարձր վիմահերձ և քարաժայռ քերծեր են և ահարկու ձորեր։ Վաղուց շինուած են երկու երկյարկ ––––––––––––––––––––– 1) Գուցէ «Ես Գրիգոր սնուցած տէր Ներսիսի»։

/Էջ 223/

քարուկիր և բոլորշի դիտարան, որոց մին քաղաքի հարաւա- յին կողմի բարձրութեան վերայ բերդից դուրս իսկ միւսն՝ արևմտեան մողմում քաղաքի ծայրում, բայց ամրոցի ներ- սումն։ Թափուած են միայն վերշնոյս որմի արտաքին մա- սերն տեղ տեղ։ Այժմ աւերակ և անմարդաբնակ քաղաքատեղումս մնա- ցած են տակաւին հնութեան շատ նշաններ, ինչպէս են քա- րուկիր բնակարանների և այլ շինութեանց աւերակներ։ Հիւ- սիսային դիտարանի մօտ կայ մի մեծ շինութիւն, որ իւր ար- տաքին կողմում ունի երեք բուրգ, մէջ տեղում տասն մետ- րաչափ բարձր քարուկիր սիւն և երկու մեծ սենեակներից բաղկացած շինութիւն։ Այս է ամենից աւելի հնութիւնն, որ կարծես թէ իւր ամրագին կազմուածքովն ներկայացնում է տեղիս հին իշխողի բնակարանը, որ ունի և բնութեան հրա- շալի տեսարան։ Բնակարանիս հարաւային կողմերում կան կիսաւեր քա- րուկիր շատ բնակարաններ, բաղանիսներ, ձիթահանք, որի բոլորաձև մեծ քարերն մնում են անվնաս և կանգուն, կա- մուրջներ, երեք կաղամախի ծերունազարդ և հաստ ծառեր, պառաւ ընկուզենիք, ևն։ Նշանաւոր է Շռշռան աղբիւրի ազ- նիւ ջուրն, որ քաղաքի կետրոնում շռշռալով թափուում է ժայռից։ Բ. Ապարան. Մէլիք-Ադամ մեծի. երկրորդ ապարանս շինուած է արևելեան մուտքի կողմում, որի երկարութիւնն հիւսիս-արևմուտքից ձգուած է արևելեան հարաւ։ Շինու- թեանս գետնայարկն ծառայած է միայն տեղի զառիվայր դիրքը հարթելու. վերնայարկում կայ տասնևհինգ սենեակ, ընդարձակ դահլիճ, խոհանոց 1), երկու պատշգամ։ Գեղեց- կաձև տաշուած և նախշած ճակատակալ քարեր ունին վա- ռարաններն (բուխարի)։ Ամբողջ շէնքն ունի 37 մետր երկա- րութիւն, 34 մետր 40 սանթիմ լայնութիւն, որի ծածքն ––––––––––––––––––––– 1) Գետնայարկով դուրս հանուած է արտաքնոցի և խոհանոցի միա- ցեալ ոտքը։

/Էջ 224/

ողջ փլած է, իսկ պատերն բովանդակ մնում են կանգուն։ Հարկ է յայտնել թէ ապարանիս կողքին է եկեղեցու աւե- րակն։ Բացի տասնևհինգ սենեկից, որք շինուած են մի միջ- նապատով, բայց երկու շարքով, կայ այլ ևս չորս պատուա- կան, բայց կիսաւեր սենեակ և մի երկար գոմ, որի մէջ կայ տասնևվեց ձիու ախոռ, և որի երկար ախոռափայտն մնում է դեծ անփուտ։ Շատ սենեակներում արդէն բուսած են ծառեր։ Հարկ է յայտնել նաև որ Մէլիք-Ադամն 1) նորոգած է ապարանս, որ եղած է կանխաւ, ինչպէս երևում է հին և նոր որմերի տարբերութիւնիցն։ Ապարանիցս փոքր ինչ վերև, արևելեան մուտքի մօտ կան վիմափոր քարայրներ, որք եղած են դռնապանների բնակարաններ։ Քաղաքատեղիս հարաւային կողմումն է Հին––Մեծ-շէնի աւերակն, որի մէջ է մի աւերակ եկեղեցի և մօտերքում հանգստարան։ Մէլիք-Ադամ Բ-ի ժամանակ աւերակիս բնա- կիչներն տեղափոխուում են Գանձակի և Թիփլիսի կողմերն։ Յետոյ տեղափոխուածների փոքր մասն վերադառնում է, բայց փոխանակ այստեղ բնակելու, հիմնում Մեծ-շէնը և բնակում այնտեղ. քանզի երկիւղալի է լինում այստեղ բնակելն։ Ժ. ՔՄՔԱՁՈՐ ՇԷՆ. հիմնուած է Մաղավուզի արևե- լեան սարի ստորոտի հարթում։ Բնակիչներն մօտ քսան տա- րի առաջ բաժանուելով Մաղավուզից բնակութիւն հաստա- տած են այստեղ. միևնոյն են հողն, բերքերն, միայն աւելի լաւ է տեղիս օդն և կլիման. քահանան և եկեղեցին Մա- ղավուզինն է, և ծուխն հաշուած նորա վերայ։ ԺԱ. ՕՌԱԾ 2) ԹԱՓԷ ՇԷՆ. Հիմնուած է փոքր ինչ վար Քմքաձորից, բնակիչք անջատուած են Մաղաւուզից. ––––––––––––––––––––– 1) Աւանդաբար ասում են թէ այս եղած է Մէլիք Իսրայէլեանների ձմերանոց ապարանն. իսկ Ինն-Մաս անապատի մօտինն՝ ամարանոց։ 2) Արցախեան բարբառի գլխաւոր յատկութիւններից մին ևս այն է որ ինչ պարագայում ու տառերով սկսուած անունների առաջի 2 գիրը հըն- ջում է իբր Օ. օրինակ ուռած––օռած, ուղտ––օղտ, ուրախ––օրախ, ևն. Ու- ռած բլուր––Օռած թափէ։

/Էջ 225/

ամենայն ինչ նոյն. Ծուխ Քմքաձորում, Օռած-Թափում և Վառնկաթաղում 30 114. իգ. 103։ ԺԲ. ՎԱՐՆԿԱԹԱՂ կամ ԼԻՒԼԱՍԱԶ. Շինուած Թար- թառի աջ ափի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ, միև- նոյն հողն և բերքերն. օդն և կլիման ծանր և անախորժ ամրան. երկար կեանք 60. եկեղեցին սուրբ Մինաս. քահա- նայ մի։ Ծուխ 20, ար. 70, իգ. 60։ Ջոխտակ շինատեղ. աւերակ գիւղեր են, որք գտնու- ում են Մաղավուզի հիւսիսային կողմում, Թարթառ գետի աջ կողմի լանջի վերայ, ուր կայ և հանգստարան։ Կթղուկոսարան (32) (Կաթուղիկոսարան), որ գտնուում է Թարթառ գետի աջ կողմի նոյն լանջի վերայ, Դոնի շէնի դիմացն։ Քարայրի նման մի բան է, որի առաջն պատելով ձևացրած են բնակարան, որի մէջ մի ժամանակ մնացած է Աղուանից Վիրոյ և այլ կաթուղիկոսներ։ Այժմ ուխտատեղի է հին աւերակս։

ՊԱՌԱՒԻ ԿԱՄՈՒՐՋ (Ղառը քեօրփի).

Արդէն գիտենք Թարթառ գետի վերայ շինուած կա- մուրջներից առաջինն էր Պարտաւի մօտ եղած բազմաչեայ կամուրջն։ Բ-ն է Պառաւի կամուրջս, որ ունի միայն մի աչք և որ շինուած է Վարնկաթաղի առաջ։ Կամրջիս երկու կող- մերի հիմքերն ևս հաստատուած են վիմահերձ ապառաժնե- րի վերայ։ Շինողն եղած է հայ բարեպաշտուհի ոմն տիկին։ Գ. կամուրջն (փայտեայ) Դոնի շինի մօտ է։ Դ. կամուրջն (փայտեայ) Ջրաբերդի մօտով է։ Թարթառիս Ե. կամուրջն է Սարսանքի (քարուկիր) կամուրջն։ Զ-ն, որը շինել տուած էր տիկին Ասփան Խաթրայ վանքից վար Թարթառիս վերայ։ ԺԳ. ՆԵՐՔԻՆ-ՉԱՅԼՈՒ. Հիմնուած է Թարթառ գետի ձախ ափի վերայ դաշտաբերանի մօտ. բնակիչք 1828-ին գաղ- թած են Պարսկաստանի Բադրբեօվ գիւղից. հողն արքունի, բարեբեր, ջրարբի, տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, խաղող, դեղձ, թութ, կեռաս, բամբակ, բոժոժ և որիզ, օդն

/Էջ 226/

և կլիման տենդաբեր ամրան, երկար կեանք 70. եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանան գալիս է Վերին Չայլուից։ Ծուխ 45. ար. 142, իգ. 115։ ԺԴ. ՎԵՐԻՆ-ՉԱՅԼՈՒ. Հիմնուած նոյն գետի ձախ ա- փում փոքր ինչ վերև Ներքին-Չայլուից, բնակիչք գաղթած 1828-ին Ուրմիոյ Ըռհաւա գիւղից, հող, տեղ. բերքեր, օդ և կլիմայ երկար կեանք նոյն են. եկեղեցին Սուրբ Աստուա- ծածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի։ (Գիւղիս մօտ կայ ընտիր գաճ)։ Ծուխ 55, ար. 255, իգ. 234։ ԺԵ. ԹԱԼԻՇ ԳԻՒՂ. Հիմնուած է Վերին-Չայուի հիւ- սիսային կողմում լեռների մէջ մի սարալանջի վերայ. բնա- կիչք բնիկ, հողն բէկական (մէլիքական), անջրդի (մասամբ ջրարբի) հացաւէտ. ջուրն սակաւ, տեղական բերքերն միայն ցորեն և գարի, բարեխառն օդն և կլիման, քաղցրահամ ջուրն. երկար կեանք 85––90. եկեղեցին նորաշէն, կառու- ցեալ հասարակութան ծախքով չորս միապաղաղ սիւների վերայ, որ ունի 21 մետր 85 սանթիմ երկարութիւն, 13 մետր լայնութիւն. երկու դուռն հարաւային և հիւսիսային կողմից. քահանայ մի։ Ծուխ 130. ար. 568. իգ. 455։ Մագաղաթեայ մեծադիր աւետարան 1) գրուած ամ- բողջապէս գլխագրերով. գողացած են յիշատակարանը, վասն որոյ գրում ենք յետոյ գրուածները. «Յանուն Աստուծոյ մեք Ներքի տանուտէրքս… յիշէ Զաւելի դի Մոսին 2). ես Դաւիթ իմ վանական եղբարքս (եղբարբքս) վկայ եմ այս գրոյս ՛ի թուա- կանութեանս ՇԺԶ. հաստատուն, եթէ Աստուած կամի»։ Ապա գրուած է վերջին երեսի վերայ. «զՄաթէոս զՅակոբ երիցու քեռին, որ յարդեանց իւրոց ծախք արար յեկեղեցիս և յեղբարքս, որք զգիրս կարդայք, զնա յաղաւթս յիշեցէք և մեղաց թողու- թիւն խնդրեցէք… հաւր Պետրոսի հրամանաւ Գրեցի»։ Յե- տոյ գրուած է. «Զաստուածափառ և զաշխարհալոյս սուրբ աւետարանս որ ––––––––––––––––––––– 1) Մեզ անյայտ պատճառաւ գտնուում է մի աշխարհականի տան։ 2) Ոճ լատինական, որ նշանակում է՝ Զաւելի Մովսէսեան։

/Էջ 227/

ձեռաւք Հասանայ Ուղին որդոյ բերաւ ի Կեսարիոյ և նոյն Հաս- նայն և ամուսին Ելթի և պարծանաց. որդիք իւր Հասըմբեր և Սասնայ ետուն զսա յիւրեանց տապանատունս որ էին տեղ- ւոյս իշխանք զտուն Շիրանշահանց Դաւթի ձեռաւք ՛ի վանս Եղիշէի և հաստատի սմա բանիւն Աստուծոյ և յանուն Հաս- նային և Ելթոյն յետ մահու պատարագ ի Քրիստոս յամեն ե- կեղեցիս ՛ի զատկին յարութեան աւրն, որ յարոյց ընդ իւր բազում մեռեալք և յարուսցէ Քրիստոս փառաւք զՀասնայն և զԵլթի հանդերձ իւր ծնելաւք միւսանգամ գալստեանն։ Արդ որք խափանեն զպատարագն և կամ հանէ զաւետարանս և զՇի- րանշահանց տունն ի Տապանատնէս 1), հանեսցի նա յարքա- յութենէն Աստուծոյ։ Առանց աշխարհաւերի թիւն Հայոց էր ՉԺԵ.։ ՉԻԱ շինեցաւ ժամատունս (Եղիշէի)»։ Նորոգութեան մասին. «Ի թուաբերութեան Հայկական տումարի հազարերորդի հարիւրերորդի ինուսուներորդի մէկումն (ՌՃՂԱ.) թուին գրեցաւ ամսեանն դեկտեմբերի Գ. հանուրց դիտապետի տեառն Ներսիսի Աղուանից Կաթուղիկոսին և իշ- խանութեանս երկրիս Մէլիք Թամրազին»։ Ապա գրուած է։ «Ես Մէլիքս և եղբայր իմ Նուկզար որդիք Մուրատայ ստացաք զսուրբ աւետարանս ՛ի հալալ արդեանց մերոց ի յի- շատակ մեզ և մեր նախնեաց հաւր Մուրատայ և մաւր Մար- գարտին և որդոց մերոց Եղիշէին և այլ ամենայն արեան մեր- ձաւորաց և ետուք զսայ ի ձեռն Ստեփաննոս աիհեպիսկոպո- սին առաջնորդ սուրբ ուխտին Գանձասարայ, որ կենայ ի դրան սուրբ Յովհաննիսին յիշատակ մեզ և մերոց ամենայնի կենդա- նեաց և մեռելոց»։ Հուսկ յետոյ գրուած է. «Ով մանկունք Սիովնի… ի թուականիս Հայոց ՌՂԹ. Գանձասարայ կա- թուղիկոսն Գանջայո խանն տութսաղ էր արել (բանտարկեալ էր), մինչև հատոյց զպարտսն դահճացն, ազատեցաւ, ելեալ գնաց թէ շրջեսցէ վասն պարտուցն. մինչև Խաչեն գնացի ես ընդ նմա… Գանձասարայ կաթուղիկոսն անուն Գրիգոր կոչի»։ Գիւղումս Ասրի-բէկ Մէլիք-Թամրազեանցի մօտ կան հե- ––––––––––––––––––––– 1) Եղիշ-առաքեալի վանքից (ջրվշտիկ)։

/Էջ 228/

տևեալ հին թղթերն. «ՌՃԾ. թվին Սեպտեմբերի ԻԹ ես Թիւրաչեցի Ատին տղայ Հա՛խնազարս, Հաճի Փահրատս» ծա- խում են սոքա իւրեանց բաղը Մէլիք-Իսախանի 1) տղայ Յո- հանին և սորա եղբօր Բէկլարին: Առուծախի թուղթս նախ վաւերացրած է Յովհաննէս, ապա Եսայի կաթուղիկոսն, «Եսայի կաթուղիկոս այս գրեալ մարդկանց իղրարովն, ղապուլութիւնովն վկայեմ» կնքած է և իւր կնքով; Երկրորդ. «ՌՃԿԵ. յունվարի ԺԸ. ն. ես Ներքին շէնացի (Կիւլստանի գաւառումն է) Ետկարին տղայ Ուհանս իմ կամով ծախեցի իմ բաժին բաղն Գրիգոր վարդապետին ախբօր Սար- գսին վերայ ԺԸ. ռ. 2): Մէլիք Թամրազ վկայ.. Եղիա վկայ… Յարութիւն քոխա վկա.»: Իւրաքանչիւր ստորագրող կնքած է և իւր կնիքը: Երրորդ թուղթն մխիթարական կոնդակ է գրուած Աղու- անից վերջին Ներսէս կաթուղիկոսից առ Մէլիք-Թամրազ, որ սգաւոր եղած է իւր որդու մահուան պատճառաւ, բայց չ'ունի թուական: Ռախտարխանա Այս անուամբ ճանաչուում է միայն աւերակն, որ կայ Խանակեահ դաշտակի վերի բերանում, Թալիշ գիւղն տանող ճանապարհի աջ եզերքի վերայ: Հին շինութիւնս, որ ունի դղեկի ձև, ասում են, եղած է մաքսատուն Կիւլստանի Մէ- լիքներին. որք մաքս առած են գաւառս բերուած ապրանք- ներից: Ռուսաց տիրապետութիւնից յետոյ մի ժամանակ ե- ղած է փոշտի կայարան շինութիւնս, որ այժմ բոլորովին աւերակ է:

ՀՈՌԵԿԱՅ ԿԱՄ ՀԻՒՐԵԿԱՅ ՎԱՆՔ (33).

Հիմնարկուած է Թալիշ գիւղի արևմտեան կողմում լեռ- ների մէջ մի հիւսիսահայեաց լանջի վերայ: Վանուցս շինու- թիւնն ունի շատ հին ձև, քանզի խորանն, ըստ սովորու- թեան, կլոր չէ ներքուստ, այլ քառակուսի, և շինուած է ––––––––––––––––––––– 1) Երևի թէ Մէլիք-Բէկլարեանների ցեղիցն է Մէլիք-Իսախանն։ 2) Հազարն արժէ մի րուբլի, ուրեմն տասնևութ րուբլի ամենն։

/Էջ 229/

անտաշ քարով: Բաց յայսցանէ բոլորովին մութն է, նեղ, փոքր և բարձրաշէն, որ ունի 7 մետր 60 սանթիմ երկարու- թիւն և 4 մետր 32 սանթիմ լայնութիւն: Դրան վերայ. «Ի քահանայապետութեան Ստեփաննոսի զշինող եկեղեց- ւոյս զտէր Յովհաննէս յիշեցէք 'ի Քրիստոս նաև զծնողս և զեղ- բարսն իւր թիւ ՉԻԸ.»: Վանքս ունի և գաւիթ, որ նոյնպէս շինուած է անտաշ քարով, որի երկարութիւնն է 7 մետր 75 սանթիմ, լայնութիւնն 7 մետր: Գաւթիս վերայ. «Յաշխարհակալ տէրութեան Ապաղա խանին և 'ի հայրա- պետութեան տէր Ստեփաննոսին և ի պարոնութեան Նորադի- նին և Սրաադինին և Գուրզադինին ես տէր Յովհաննէս շինե- ցի զգաւիթս յիշատակ ինձ և ծնողաց իմոց ՉԼԳ.»: Գաւթումս ամփոփուած են շատ եպիսկոպոսաց, վարդա- պետաց և սարկաւագաց մարմիններ, այնպէս որ ամբողջ յա- տակն սալարկուած է տապանաքարերով: Վանուցս արևմտեան կողմում դեռ կանգուն են միա- բանից սենեակներն, որ շինուած են բոլորովին քարուկիր և թաղակապ: Բայց այժմ վանքումս չկայ ո'չ վանահայր, ո'չ միաբան և ո'չ իսկ պահապան, վասն որոյ հետզհետէ քայ- քայուում է ամենայն ինչ: Գեղեցկաքանդակ տապանաքարերով և խաչարձաններով զարդարուած են վանուցս շրջապատն: Այստեղ ամփոփուած են ո'չ միայն միաբանից, այլ և Մէլիք-Բէկլարեանց տոհմի և նոյն իսկ Թալիշ գիւղի ննջեցեալներն. այժմ ևս թաղում են Թալիշեցիք: Հետևապէս խիստ ընդարձակ է հանգստա- րանս. որի մէջ փայլուն տեղ գրաւած են Մէլիք-Բէկլարեանց բարեհամբաւ տոհմի շիրիմներն իւրեանց գեղեցիկ արձան- ներով և երկար արձանագրութիւններով, և նախշած տա- պանաքարերով:

ՄԷԼԻՔ-ԲԷԿԼԱՐԵԱՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՆՆ.

Վանքասարիս լանջի ստորոտում կառուցեալ է Կիւլս- տանի իշխող մէլիքների ապարանն, որ արտաքուստ չափելով 16

/Էջ 230/

ունի 42 մետր երկարութիւն, 36½ լայնութիւն: Ըստ եր- կարութեան ներսի կողմում արևելքից արևմուտք երկու շար սենեակներ շինուած են, որոց մէջն բաց է իբրև հրապարակ: Հարաւային շարքում կայ վեց սենեակ, որք ունին ութաչեայ կամարակապ սրահ: Միջի երկու սենեակներն ընդարձակ են և գմբէթաւոր: Հիւսիսային կողմն բաղկացած է երեք մեծ սենեակներից, որոց թաղակապ կամարներն թափուած են: Ապարանս ունեցած է երկու դուռն––արևելեան և արևմտեան կողմերից. առաջինն արդէն քանդուած է իւր կողմի ամբողջ պատով և երկու բուրգով միասին. իսկ արևմտեան դուռն իւր սեմերով քանդած և տարած են Թալիշեցիք եկեղեցուն համար: Ցաւալի է տեսնել որ Թալիշի հայերն չգիտեն սրբու- թեամբ պահպանել իւրեանց նախնեաց թանգագին հնու- թիւնները: Քառաբուրգ բերդակ. Ապարանիս հիւսիսային կողմում, մի քանի քայլ հեռի ձորակի ձախ լանջին վերայ շինուած է քարուկիր մի դղեակ չորս ամրաշէն բուրգերով, որք արձանացած են չորս ան- կիւններում: Կանգուն են հարաւային, հիւսիսային և արև- մտեան պարիսպներն իւրեանց երկու բուրգերով. իսկ կոր- ծանուած է արևելեան կողմի պատն իւր երկու աշտարակ- ներով: Դղեկիս մէջ տեղումն կայ մի նուիրական ուխտատե- ղի, բայց յայտնի չէ իւր անունն: Հիւսիսային պարսպի ներ- սի կողմում կան մի քանի թաղակապ սենեակներ: Դիւտական գիւղատեղի (34) Այժմ ևս Դիւտական է կոչուում աւերակ գիւղատեղիս, որ կայ Թալիշ և Մատաղիս գիւղերի գրեթէ միջև: Աւերա- կիս մօտ կայ մի կիսաւեր եկեղեցի, որ ունի 13 մետր եր- կարութիւն և 7 լայնութիւն. և որ շինուած է բաւական ճաշակով: Եկեղեցուս արևմտեան և հիւսիսային կողմերն լի են գերեզմաններով, սակայն ամենամեծ մասամբ ծածկուած` անտառի ծառերով: Հիանալի՜ աղբիւր, ուշագրա՜ւ դիրք, դու- րալի՜ տեսարան ունի աւերակս:

/Էջ 231/

Հարկ է յայտնել բարեմիտ ընթերցողաց թէ Թալիշ գիւ- ղըն, Հոռեկայ վանքն, Ներքին և Վերին––Չայլուներն և Դիւտական աւերակս կանխաւ պատկանում է եղել Ջրաբերդի գաւառիս` ըստ որոշման սարերի բնական սահմանին: Ահա այս է պատճառն որ Ջրաբերդ գաւառի շարքում գրեցինք շէն և աւերակ տեղերս: Բայց մէլիքութիւնն ծնունդ առնե- լուց յետոյ` այս մասը յատկացրած են Կիւլստանի մէլիքու- թեան: ԺԶ. ՄԱՏԱՂԻՍ 1) ՇԷՆ. Հիմնարկուած է Թարթառ գե- տի ձախ ափի վերայ Պառաւի կամրջից փոքր ինչ վերև. խոր ձոր է գիւղիս տեղն և բարձր լեռներ շրջապատած են գրե- թէ չորս կողմերն. իսկ Թարթառն վշվշալով և մռմռալով հոսում է շինիս ստորին կողմով: Բնակիչք բնիկ, հողն ար- քունի, սակաւ և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, եկեղեցին նորաշէն, կիսատ և դեռ անկնունք, 15 մետր 50ս. երկարութիւն 8 մետր 50 սանթիմ լայնութիւն. քա- հանան գալիս է Վարնկաթաղից: Ծուխ 35, ար. 90, իգ. 75: ԺԷ. ԴՈՆԻ-ՇԷՆ (Դանիէլի շէն) Հիմնուած է նոյն գետի ձախ կողմում Մատաղիսից բաւական վերև. բնակիչք տեղա- փոխուած են Մաղավուզից. հողն արքունի, լեռնային. գե- րազանց օդն, կլիման և ջուրն, եկեղեցին խիստ հին, փոք- րիկ, Սուրբ Գէորգ, քահանայ մի: Հարկ է յայտնել որ գիւղս և եկեղեցիս և հանգստարանս հին են, իսկ այժմեան բնա- կիչք շատ յետոյ եկած են: Եկեղեցիս շինուած է անտաշ քա- րով, որի երկարութիւնն է 6 մետր, լայնութիւնն 4 մետր 40 սանթ. դռնագլխի քարին վերայ. «Ծառայ Աստուծոյ ես Մելքիսեթս նորոգեցի ժամատունս յիշատակ»: Վաղեմի գերեզ- մաններով լի են եկեղեցուս չորս կողմերն: Ծուխ 35. ար. 134. իգ. 113: Հին գիւղատեղի. այսպէս է կոչուում այն աւերակ գիւ- ղատեղին, որ կայ Դոնի շինից վերև և որ ունի պատուական ––––––––––––––––––––– 1) Բնաւ շփոթելու չէ այս Մատաղիսը Խաչեն գաւառի Մատաղիս ա- ւերակ գիւղի հետ։

/Էջ 232/

և առատ ջուր, ընկուզի զառամեալ ծառեր, և որ պատուած է անտառով: Ջոխտակ մատուռ, Զոյգ շինուած քարուկիր մատուռ- ներ են, որք կան Ուղտը-կերանք կոչուած տեղում, նմանա- պէս գիւղիցս վերև: Այստեղ ևս կան գիւղի աւերակ, քարու- կիր շինութեանց հետքեր և կաղամախի ծառեր:

ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆՑ ՎԱՆՔ.

Վանքս շինուած է Մռաւ սարից դէպի արևելք խոնար- հուած մի լեռնաբազկի հարաւահայեաց լանջի հարթակին վերայ, որի ստորոտով սրընթաց խոխոջում է Թրղին 1) գե- տակն, որ ե օժանդակ Թարթառի: Կառուցեալ է չորս սիւ- ների վերայ փոքր դիրքով, անճաշակ ոճով, բայց հպարտ ար- ձանագրութեամբ: Դրան ճակատակալ քարի վերայ. «Ի թուին ՌՃԽ. ին ի ժամանակս Շահ Սուլէյմանին մեծի արքային Պար- սից ես Սիմէօն շնորհիւն Աստուծոյ կաթուղիկոս 2) Աղուանից շինեցի զեկեղեցիս ընդ հարազատ եղբաւր իմոյ Իգնատիոս վարդապետին, որ եմք որդիք Սարգիս քահանային Մեծ շինա- ցւոյ, յաղաւթս յիշեցէք որդիք Նոր Սիաւնի…»: Խորանի ճակատին. «Կերտեցաւ այս յարկ նուիրանաց տանն Աստուծոյ և տաճար փառաց նորոյ ուխտի պատարա- գաց, զոր Տէր Յիսուս մեզ աւանդեաց, շինեցաւ յերկուց հա- րազատաց Սիմէօնի կաթուղիկոսի և Իգնատիոսի րաբունոյ և այլ յոգունց աշխատողաց գրելոց 'ի դպրութեան կենաց, ի թուականիս ՌՃԺԳ ին աւարտեցաւ սոյն եկեղեցի 'ի փառս անճառ Տեառն Յիսուսի……»: Վանքս ունի երկու քարուկիր և թաղակապ խուցեր մին մեծ և միւսն փոքր: ––––––––––––––––––––– 1) Թրղին կամ Թորաղա գետակս առած է իւր սկիզբը Մռաւի ամե- նաբարձր գագաթի Գոմէշ (Կեամուշ)։Սարի (որի բարձ. 12269) հարաւահա- յեաց լանջերից: 2) Այս է ըստ Գաղտնիքի Ա. ճըռ և ինքնակոչ կաթուղիկոսն, որ շի- նած է տաճարս ոչ 'ի փառս Աստուծոյ, այլ ի յագուրդ իւր անարգ փառա- սիրութեան, 'ի դաւաճանութիւն Աղուանից հարազատ կաթուղիկոսութեան, հակաթոռ Գանձասարի……. :

/Էջ 233/

ԺԸ. ԴԱՍՏԱԿԻՒԼ (Դաստակերտ) (35)

Աւերակ գիւղատեղի, հանգստարան և կիսաւեր եկեղե- ցի, որք գտնուում են Դոնի շէնի հիւսիսային կողմում մի բարձր, տեսարանաւոր, անտառապատ, բայց ուշագրաւ սա- րահարթի վերայ: Բաւական փառաւոր շինուած է եղել քա- րուկիր եկեղեցիս, որի գլուխն այժմ խոնարհած է, բայց տա- կաւին մնում են կանգուն աւագ և երկու փոքր խորանների թաղերն: Թէև աւերակ, սակայն վսե՜մ տպաւորութիւն է թողում այցելուաց վերայ եկեղեցիս, որի երկարութիւնն է 13 մետր, լայնութիւնն 10: Աջակողմեան փոքր խորանի ճակատին. «Թւ ՉԻԵ. 'ի փաթշահութեան Ապաղէին, յամի տէրու- թեան Իւանէի, 'ի հայրապետութեան տէր Ստեփաննոսի ես, տէր Սուքիասանց ցեղէն տէր Ներսէս հիմնադրի, տկար ոգով շինեցի զեկեղեցիս յիշատակ մեզ և մերոց, յիշեցէ'ք 'ի Քրիս- տոս, աղաչեմ»: Աջակողմեան խորհրդարանում. «Ես Մուսէս (կանգնեցի) զխաչս Խաթունա և Մամխաչունայ»: Եկեղեցուս դրան ճակատակալ քարի վերայ. «Կամաւն Աստուծոյ, ի դատաւորութեան Արղոււին, ի հայրապետութեան տէր Ստեփաննոսի, ի տէրութեան Իւանէին և Սադրադինին որդոյ Փախրադինին, ես տէր Սարգիս շինեցի զժամատունս, զուգեցի զգաւազանս, զաւետարանս զըստ ողոգին…» (Անընթեռնելի): Այժմ չկայ ժամատունն, այլ աւե- րակ է: Եկեղեցուս չորս կեղմերն լի են խիտառխիտ ամփո- փեալներով: Այժմ մի փոքրիկ շէն կայ այստեղ, որի բնակիչք տեղա- փոխուած են Շուշուց երեք գերդաստան, Մեծ-Սիւնեաց մի գիւղիցն երեք գերդաստան, Զէյուայից չորս գերդաստան, որք զբաղուում են անասնապահութեամբ, գերազանց է օդն, կլիման և ջուրն, քահանան գալիս է Դոնի շէնից: Ծուխ 10. ար. 50. իգ. 40: Միայնակ խաչարձան. Դաստակերտիցս Եղիշ առաքեալի

/Էջ 234/

վանքն տանող ուղու աջ կողմում, ոչ այնքան հեռի ուղուց, անտառում կայ մի հին խաչարձան, բայց անարձանագիր:

ԵՂԻՇ-ԱՌԱՔԵԱԼ ԿԱՄ ՋՐՎՇՏԻԿ ՎԱՆՔ. (36)

Մռաւ սարի քղանցքներից մի լեռնաբազուկ յանկարծ խոնարհուած է բարձրից երկու ձորերի մէջ, ուր և կազմած է իւր ծայրից մի բլրակ, որի վերայ հիմնարկուած է վանքս: Սրբավայրս շրջապատուած է աքխաղխեալ և բարձրագոյն լեռներով և անդնդախոր ձորերով և սոսկալի կիրճերով, վասն որոյ նեղ է և սեղմուած իւր հորիզոնն: Վանքաբլրիս հիւ- սիսային ծայրում բարձրացած և ցցուած է լեռնաբազուկն, արևմտեան և հարաւային կողմերում Դաստակերտի սարի շարունակութիւնն և արևելեան կողմում երկու սարերիս գրկախառնուած դիրքն: Մի վտակ արևմտեան կողմից շըռ- շռալով վիժում է շատ բարձրից 1), պտտում վանքիս հարա- ւային ստորոտի խորագոյն ձորով, դառնում դէպի արևելք և սրընթաց վազում դէպի Թարթառ: Վանքաբլրի հարաւային կողմն սոսկալի վիմահերձ է. իսկ միւս երեք կողմերն` պարս- պուած քարուկիր պատով, որ ունի երեք դուռն արևմտեան, հիւսիսային և արևելեան կողմերից: Բլրիս գագաթում հիմնարկուած է վանքն անտաշ քա- րերով, որի շինութիւնն շատ հին է, ճարտարապետութիւնն` հասարակ, բարձրութիւնն` չափազանց, և ոճն անճաշակ: Այ- սու ամենայնիւ ազդում է այցելուաց պատկառանք և սրբու- թիւն: Ունի երկու դուռն հարաւային և արևմտեան կողմե- րից, 10 մետր երկարութիւն, 5 մետր 80 սանթիմ լայնու- թիւն: Որմերի վերայ տեղ տեղ գործ դրուած է և աղիւս, որի երկայնութիւնն և լայնութիւնն 30 սանթիմ է և հաս- տութիւնն 11 ս.: Այժմ խոնարհուած է վանքիս ամբողջ ձե- ղունն և խորանի արևելեան պատն: Մենաստանս ունի և գաւիթ շինուած միևնոյն ճաշա- ––––––––––––––––––––– 1) Ջրվշտիկ անունը` հաւանական է` որ վանքս ստացած լինի ջրիս այս զմայլելի ջրվէժիցն: Վանքս կոչուած է և Ներս-Միհրի վանք:

/Էջ 235/

կով և ոճով չորս սիւների վերայ, նոյնպէս անտաշ քարով, գաւիթս ունի մի դուռն արևմտեան կողմից, 9 մետր 5 սան- թիմ երկարութեամբ, 8 մետր 45 սանթիմ լայնութեամբ, և սոյն արձանագրութիւնը. «Թւ. ՉԺԳ. կամաւն Աստուծոյ ես Խաչատուր շինեցի ժա- մատունս յառաջնորդութիւն տէր Սիմէօնի, աղաչեմ զձեզ, յի- շեցէք 'ի Քրիստոս»: Ինչպէս տաճարիս շուրջն, նմանապէս գաւթիս յատակն ծածկուած է հանգուցեալ եպիսկոպոսաց, վարդապետաց և միաբանից տապանաքարերով: Ահա շատե- րից մի քանիսի արձանագրութիւններն «Այս է հանգիստ տէր Սիմէոնի ՉԽԷ.»: «  ,, ,, ,, տէր Ովանէսի 'ի թվ. ՊՁ.»: «  ,, ,, ,, տէր Վարդանի Շ. Քս. ՋԽ.»: «  ,, ,, ,, Մատէոս եպիսկոպոսին թվ. ՋՁ.»: «  ,, ,, ,, Մելքիսէթ եպիսկոպոսին, որ է ա- ռաջնորդ սուրբ ուխտիս, որ անմեղ սպանեցին Օսմանցիք ՌՃ.»: Մենաստանիս երկու կողմերում կան մատուռներ: Հիւսիսային կողմում. (սկսեալ այս կողմից դէպի հա- րաւ): Ա. մատուռն ունի երկու խորան և երկու սեղան, որ շինուած է անտաշ քարով: Բ. մատուռն, որ նոյնպէս շինուած է անտաշ քարով, ունի միայն մի խորան և մի սեղան: Գ. մատրան մէջ, որ շինուած է միևնոյն ձևով, կայ Աղուանից Գ. Վաչական թագաւորի գերեզմանն, որի վերայ ձգուած է մի եռանկիւնի տապանաքար, որ պատրաստուած է առանձին խնամքով և յղկուած մաքուր տեսքով, որի եր- կարութիւնն է 1 մետր և 60 սանթիմ. բայց չունի արձա- նագրութիւն: Տապանաքարիս մօտ կայ մի քարեայ խաչար- ձան, որ նշանաւոր է ոչ միայն իւր խիստ հեռաւոր հնու- թեամբ, այլ և իւր վաղեմի քանդակագործութեան գեղա- րուեստի ճարտարապետութեան ձևով, այսպէս է և խորանի աջ կողմում եղածն: Մատրանս, որ ունի մի խորան, դրան

/Էջ 236/

ճակատակալ քարին վերայ քանդակուած է. «Այս է հանգիստ Վաչական թագաւորին (37). Աստուած ողորմի Հայրապետայ և ոյր (իւր) ծնողացն, որ շինեց զեկե- ղեցիս առաջնորդութիւն տէր Սիմիոնի թիւ ՉԼԵ. էր»: Մատ- րանս դրան դիմացն է Ջրաբերդի գաւառի իշխող բարձրահռ- չակ Մէլիք Ադամ մեծի գերեզմանն: Ցաւալի է տեսնել որ անկիրթ մահմետականներն ջարդած են արձանագրութիւն կրող մարմարիոնը, որ զետեղուած է եղել մէլիքիս տապա- նաքարի մէջ: Այսու ամենայնիւ գաւառիս մեծ և փոքր ա- մենքն աւանդութեամբ գիտեն իւրեանց սիրելի իշխան մէ- լիքիս գերեզմանը: Դ. մատուռն, որ կանգնած է վանքին հարաւային կող- մում, երկխորան է և ունի հեռաւոր հնութիւն, որի մէջ է մի գերեզման, որի վերայ փորագրուած է. «Այս է հանգիստ տէր Մեսրոպին որդի (արդւոյն) որ է աւագ եղբայր Մելքիսէթ եպիսկոպոսին թվ. ՌՃԿԲ.»: Ե. մատուռն, որ Դ-ից հարաւ կայ, ունի մի խորան: Զ. մատուռս աւելի հնաշէն է, որ ունի մի սեղան և գրութիւնս. «Յանուն Աստուծոյ ես Առաքել վարդապետ, տէր Մատթէոս շինեցինք զեկեղեցիս, հաջ բերինք…..»: Է. մատուռն ունի միայն մի սեղան: Վանքումս կայ մի հնուց մնացած և կոտրած զանգակ, որի վերայ փորագրուած է. «Յիշատակ է զանկակս Ղազա- րին, որ է որդի Քիրիգորին, է թոռն Եաւրին. Յուսեփի որդի Պապէն, որ է Պողոս թուլգեր (հիւսն). ես Շահնա կարմրեցի (ձուլեցի). գինն է Գ. թուման»: Բացի զանգակիցս կայ և մի այլ կոպիտ և երկարաձև զանգակ, որ աւելի հին է: Վանքս ցարդ սրբութեամբ պահած է Գաղտնիք Ղարա- բաղի հերոսներից երկու քաջերի յիշատակը, որք են Դալի-Մահրասան և Տեօնմազ: Վանքիս արևելեան պարսպի մօտ է Աւագ-վարդապետ––Դալի-Մահրասայի բնակած սենեակն, որ ունի նեղ և փոքր լուսամուտներ և ամուր դիրք: Սենե-

/Էջ 237/

կիս մէջ տիրում է խորհրդաւոր մթութիւն 1): Վանքիս հիւսիսային պարսպի փակուած դրան մօտ ներ- քուստ փորագրուած է գլխագրերով. «ՐՇՅՃ ես Տոնմազս բե- կեցի թվ. ՌՃՀԷ.»: Գրերիս մօտ շինուած է մի փակագիր մեծ ձևով, որը կարդացի միևնոյն Տոնմազ անունը: Մենաստանս ունի և մի քանի հին սենեակներ և գոմ պարսպի ներսում: Վանքիս դրութիւնն խիստ խղճալի է: Անդիմադրելի ժամանակն քանդում և աւերում է ամենայն ինչ: Վիճի տակ ընկած են վանքիս սեփական և անբռնա- բարելի իրաւունք կալուածներն և բոլոր հողերն, սպառուել են արդեանց աղբիւրներն, վանքս կարօտ է նորոգութեան, բայց փո'ղ չկայ փո'ղ, զի խցուած են արդիւնք հոսող ակունք- ներն: Այժմ վանքումս մնում է իբրև պահապան մի տիրա- ցու, որ շինած է վանքի ճանապարհը և նորոգած Զ. մա- տուռը: Ողտի մատուռ. այսպէս է կոչուում կիսաւեր մատուռն, որ կայ վանքի մօտակայ սարի ուսին վերայ: Այստեղ կայ և գիւղատեղի և հանգստարան: Մատուռ. այս անուամբ է ճանաչուում այն կիսաւեր, փոքրիկ և հին շինութիւնն, որ գտնուում է Եղիշ-առաքեալ վանքի և Եղակեր շինի միջև մի տեսարանաւոր բլրի վերայ: Մատրան դռնագլուխ քարի վերայ. «.. Ես Գրիգոր կանգնե- ցի եկեղեցիս բարեխաւս ինձ և ծնողաց իմոց»: Եկեղեցուս մօտ կայ և հանգստարան, որք ծածկուած են մացառուտ- ներով և չունին արձանագրութիւն: Այսպիսի կիսաւեր եկե- ղեցի, հանգստարան և գիւղատեղի կայ նաև Թթոտ կոչուած տեղում, որ գտնուում է աւերակիս հարաւային հանդէպ վա- րի լայնագոգ լեռնահովտի մէջ: ԺԹ. ԵՂԱԿԵՐ ՇԷՆ. Հիմնուած է այն սարի հարաւա- յին լանջի խոր ձորում, որ իբրև սահմանագլուխ ձգուած է Մռաւից մինչև դաշտաբերան: Բնակիչք քսան տարի առաջ ––––––––––––––––––––– 1) Ժամանակի հանգամանքներից ստիպեալ ամրոցի ձև ստացած է Դալի-Մահրասայի սենեակս. լուսամուտներն ոչ եթէ իսկապէս լուսամուտ- ներ են, այլ հրացան արձակելու տեղեր––նեղ ծակեր:

/Էջ 238/

փոխադրուած են Մեծ-Սիւնեաց Տեղ աւանից այստեղ: Հողն արքունի, լեռնոտ և յարմար անասնապահութեան, տեղական բերքերն նոյն, (առատ է ոչխար, տաւար, չ'կայ այգի, պար- տէզ և մետաքս), գերազանց օդն, կլիման և ջուրն, եկեղե- ցին Սուրբ Աստուածածին քարուկիր, կառուցեալ մի կամարի վերայ և հին, երկարութիւն 12 մետր 5 սանթիմ, լայնու- թիւն 7 մետր 50 սանթիմ. քահանան գալիս է Կիւլստանից: Տաճարիս մօտ կայ հնուց մնացեալ մեծ հանգստարան, որի մէջ գիր ունեցող գտանք միայն. «Այս է տապան Մխիթարի որդի Մեժլում քոխային թվ. ՌՃՂԹ»: Ինչպէս երևում է հին աւերակներից, աւելի շատ եղած է Եղակերիս նախկին բնակ- չաց ծխաթիւն: Այժմ ծուխ 35. ար. 100. իգ. 85: Մռաւի սուրբ. Արցախեան նահանգի ամենաբարձր լեռներից մին է Մռաւ սարն, որ ընկած է Ծար, Ըռստակ, Ջրաբերդ, Կիւլ- ստան և Գարդման գաւառների մէջ: Արդէն գիտենք որ սա- րիս հարաւային կողմն ընկած են Ծար և Ըռստակ գաւառն, արևելեան կողմն` Ջրաբերդ. իսկ հիւսիսային կողմն ընկած են Կիւլստան և Գարդման գաւառներն: Մռաւիս այս ամե- նաբարձր գագաթն, որ սահմանագլուխ է Ջրաբերդ և Կիւլ- ստան գաւառների, բազմած է սարիս վերայ իբրև քարաժայռ և ցից բլուր: Երկու դժուարատար, երկիւղալի և վտանգա- ւոր կածան կայ քարաբլրիս կատարն բարձրանալու համար, մին արևելքից` որ է Կիւլստանի մուտքն և միւսն արևմտեան կողմից` որ է Ջրաբերդի մուտքն: Քարաբլրիս գագաթի մա- կերևոյթն մի մեծ կալաչափ հարթակ է, որի եզերքներովն շարուած են ահագին վէմ քարեր 1) ինչպէս պարիսպ, որպէս զի մարդ չընկնի գագթիցն, նոյնպէս և տեղ տեղ մուտքերի երկու կողմերում: Ահա գագաթիս վերայ կայ մի սպիտակ, փոքր խաչքար, որի տակ աւանդաբար ասում են, թէ կայ նահատակի գերեզման, որ է ուխտատեղի: Արևելեան մուտ- քի մօտ կայ մի թոնրաչափ սառցատուն, որի միջից անպա- ––––––––––––––––––––– 1) Զարմանում է մարդ թէ ինչպէ՜ս բարձրացրած են այս լեռնանման մեծ մեծ քարերը այստեղ:

/Էջ 239/

կաս է ամրան եղանակներում ջուր և սառն: Սրբավայր գա- գաթիս բարձ. է 11219 ոտք: Քանի՜ սքանչելի է տեղիս տեսարանն, քանի՜ ուշագրաւ է բնութեան գեղեցկութիւնն, մանաւանդ երբ բոլորովին պարզ է երկինքն: Հարաւային կողմերում երևում են ի բացուստ Արցախեան բարձր լեռնաշղթան, որոց վերայ արձա- նացած են Ծար, Խաչեն, Վարանդայ և Դիզակ գաւառների բարձր գագաթներն. Պարսկաստանի Սաւալան սարն և Երաս- խըն: Արևելեան կողմերում երևում են ամբողջ Արցախի և Աղուանից դաշտերն, Կասպից ծովի հարաւային մասն, հիւ- սիսային կողմում Կովկասեան լեռնաշղթան, Շահ-դաղն իւր ընկերներով և Կազբէկն. իւր. արևմտեան կողմում Կայենի լեռներն: Բայց մօտուստ պատկերացած են բոլոր դաշտային և լեռնային գաւառներն, տեղ տեղ բազմաճղի աղխաղխեալ լեռնագօտիներ, միայնակ կամ ճիւղաւորուած լեռնաբազուկ- ներ, սարաւանդներ, օձաձև գալարուած, նաւաձև, նաւակա- ձև ձգձգուած ձորեր և ձորակներ, վիմահերձ լեռնաճակատ- ներ, խոտադէզերի նման լեռնագլուխներ, բլուրներ և բլրակ- ներ և միանգամայն լերկ, դալարագեղ, անտառապատ և մա- ցառուտ սարալանջեր, սեռեր և սրածայր բլուրներ:

ՋՐԱԲԵՐԴ ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ.

Երկու են գաւառիս գլխաւոր բերդերն––Քաղաքատեղի կամ մայրաքաղաք և Ջրաբերդ: Արդէն խօսած ենք ինչպէս առաջնոյն մասին, նոյնպէս և Ինն-Մասի բերդանման ապա- րանի մասին, ուրեմն խօսինք վերջնոյս Ջրաբերդիս 1) մասին» Ամրոցս գտնուում է Մայրաքաղաքի ուղղութեամբ Թար- թառի խոր ձորումն գետի ձախ ափի վերայ: Համարեա' թէ ջրով շրջապատուած է բերդավայրս. որի արևմտեան ստորո- տով սրընթաց խոխոջում է Թրղին կամ Թորաղա գետակն և միանում Թարթառին. ապա միացեալ ջրերս պատելով բերդին ––––––––––––––––––––– 1) Կոչուած է նաև Չարաբերդ, Չրաբերդ, Ջերմուկի բերդ, ղալա: Բերդս խիստ հին է. տես. Մով. Կաղ. եր 124 «հանդիպեցան յամրոցին Չա- րաբերդոյ»:

/Էջ 240/

հարաւից և արևելքից` դառնում են դէպի հիւսիս և ապա հեռանում վշվշալով: Ահա այսպէս թերակղզի ձևացած է բերդատեղիս: Սակայն Թրղին և Թարթառն բազմադարեան ժամանակամիջոցում քանդած, տարած և խոր խոր ձորեր ձևացրած են իւրեանց յատակը, այնպէս որ այժմ անմատ- չելի, ահարկու և բարձր վիմահերձ ժայռեր են բերդիս երեք կողմերն, իսկ լեռնակողմն վիմահերձիցն վիմահերձ պարս- պուած է ամուր պատով: Ունի միայն մի մուտք պարսպի պատով: Բաւական տարածութիւն ունի բերդիս մակերևույթն, որի վերայ կան բաւական քարուկիր շինութիւններ, կան որ բոլորովին անվնաս մնացած են: Սակայն բուսած են բեր- դումս ծառեր, որոց հաստաբուն արմատներն հետզհետէ փորձ են փորձում քանդել շինութեանց հիմքերը: Բայց որով- հետև բերդումս չկայ ջուր, վասն որոյ բերդիս միջից դէպի Թարթառ գետն կտրած են վիմափոր ականներ, որոց միջի սանդղաձև աստիճաններով երթևեկելով ջուր մատակարարած են բերդիս պաշարման ժամանակ: Թարթառն գործ դնելով իւր մշտագործ գործիները վերստին փորած և իջեցրած է բաւականին իւր հատակը. այս պատճառաւ ականների արտա- քին բերաններն բարձր մնացած են գետի երեսիցն 1): Ինչպէս տեսանք գաւառների սահմանների բաժանմանց շարքում, հնուց մի և անբաժան եղած են Ջրաբերդ և Կիւ- լըստան գաւառներս: Բայց որովհետև մէլիքութեան ժամա- նակ բաժանուած են իրարից գաւառս, որպէս գծուեցաւ սահ- մանն, վասն որոյ առանձին ենք դասաւորում գաւառիս գիւ- ղերը, ծխաթուերը և հնութիւնները: Նշանաւոր են Կիւլստա- նիս տանձն, խնձորն և ցորենն: Ա. ԿԻՒԼՍՏԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Մռաւ սարի հիւսի- սային կողմում Ինջա գետակի ձախ ափի վերայ: Լեռներով շրջապատուած է գիւղս, վասն որոյ գտնուում է այն մի փոսանման ձորի մէջ: Բնակիչք բնիկ, հողն բէկական, բարե- բեր, մեծ մասամբ անջրդի, անվնաս օդն, կլիման և ջուրն, ––––––––––––––––––––– 1) Բերդիս հանդէպ Թարթառ և Թրղի գետախառնուրդի մէջ է Անա- պատն, որ ունի և մի քանի խուցեր:

/Էջ 241/

երկար կեանք 80––85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, հո- յակապ չորս սիւների վերայ (երկու փոքր խորանների վերայ կան երկու խորաններ ևս), երկարութիւն 22 մետր 80 սան- թիմ լայնութիւն 15 մետր 67 սանթիմ, քահանայ մի։ Ծուխ 56, ար. 200, իգ. 175։ Ծեր-աւետարան. երկէջ, մեծադիր, թղթեայ, որ կայ եկեղեցումս և ունի չորս աւետարանչաց անճաշակ պատկեր- ները։ Աւետարանիս գրողն է. «ԶԳրիգոր մեղապարտ գրիչ յիշեա ի Քրիստոս»։ Գողացած են յիշատակարանը մի քանի թերթերով միասին, վասն որոյ անյայտ է աւետարանիս գրու- թեան թուականն և գրուած տեղն։ Տաճարիս դուրսն, արև- մտեան որմի մօտ մի քարի վերայ. «Այս է տապան Օհանէսին, որ էր որդի Օսէփ բէկին և թոռն Մելիք Ստեփանին 1) ՌՄՁԴ.»։ Գիւղիս հիւսիսային ծայրում կայ մի հնաշէն եկեղեցու աւերակ, որ շինուած է եղել ամբողջ սրբատաշ քարով և կո- չուում է այժմ սուրբ Մինաս, որի հիւսիսային որմի վերայ. «Կամաւն Աստուծոյ շինեցինք խորանս տանուտէրն Ուլուխան, աշխատողք երկու տէր Դաւիթն, Սպարապետն, պտղն (պտղա- բերողքն) առ հասարակ ժողովուրդքն թվ. ՌՃԸ.»։ Գիւղումս կայ մի քարուկիր և կամարակապ ապարան, որ ունի սոյն արձանագրութիւնը. «Շնորհիւն Աստուծոյ շինե- ցաւ ապարանս ի թվ. ՌՄԱ. ես Յակոբոս ծառայ Աստուծոյ իշխող գեղոյս որդի Աբրահամ Ըսպարապետին 2)»։ Բանակարա- նիս տէրն, որ այն սոյն սպարապետիս յետագայ ժառանգն է, ունի մի ապահովագիր, որով «Տանուտէրանց Ջանի որդի Յարութիւնն» վաճառում է Ամենափրկիչ վանքի մօտ եղած իւր գետինը Աբրահամ––իւզբաշու որդի Յակովբջան իւզբա- շուն 10,000 թումանի։ Առուծախիս վկայ գրուած են «Հիւ- րեկայ առաջնորդ տէր Պետրոս. Ներսէս ճգնազգեաց վարդա- ––––––––––––––––––––– 1) Մէլիք-Բէկլարեանների ցեղիցն չէ մէլիքս։ որպէս հաստատում են, մէլիքութիւնն սկսուած է իւրով Մէլիք-Ստեփանով և մեռած իւր հետ։ Բայց ինչպէս կարծում եմ, ամփոփեալս լինելու է Մեծ-Սիւնեաց Մէլիք-Ստեփան- եանների ցեղիցն: 2) Երևի թէ Սպարապետս եղած է Մէլիք-Բէկլարեանների զօրապետն, բայց չկայ գրաւոր ոչինչ:

/Էջ 242/

պետ, Քաջամարդիկ Մէլիք-Յոսէփ, Քաչալ Հրապետ, Կոսունց Եաւրի. Չովղուն 1) Յարութիւն, Ուստա Բալաս» ևն. հուսկ ուրեմն գրած է գրագիրն. «ՌՄԻԳ. մայիսի Զ. գրեցաւ Գիւ- լըստանին գլխին կալին Քարագլխին»։

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ ԿԻՒԼՍՏԱՆԻ

Վանքս գտնուում է Սռնւորայ (սառնագին) վտակի ձախ ափի մօտ։ Ինջա գետակի օժանդակն է Սռնաւոր վտակն որ իւր սկիզբը առած է Մռաւի սրբասարի արևելեան կողմից։ Մենաստանս, որ գիւղիցն մօտ կէս մղոն հեռի է դէպի հա- րաւ, կառուցեալ է անտաշ քարով չորս միապաղաղ սիւների վերայ, ունի մի դուռն հարաւային կողմից, մի մեծ, երկու փոքր խորաններ, երկու խորհրդարան և երկու նեղ լուսա- մուտ։ Վանքս, որ ունի 23 մետր 50 սանթիմ երկարութիւն, 10 մետր 10 սանթիմ լայնութիւն, տակաւին կանգուն է, միայն ճաքուած է արևելեան պատն գագաթից մինչև գե- տինն և ծակուած է աւազանի ետևից, որի մօտ քանդակուած է. ՌՂ. թվ.»։ Չունի ուրիշ արձանագրութիւն։ Հարաւային կողմում կան ամփոփեալներ։ Մենաստանս իւր արևմտեան կողմում (խիստ մօտ) ունի երկու թաղակապ սենեակ, մէկի մուտքի սեմին վերայ. «թիւ ՌՃԿԴ. յիշատակ է այս օթաղս Եղիա վարդապետին»։ Միա- բանութեան սենեակներն, որ գտնուում են հիւսիս արևե- լեան կողմում (մի քանի քայլ հեռի) արդէն կիսաւեր են։ Ամենափրկիչ մատուռ. որ մօտ է վանքիս և շինուած քարուկիր, աւազանի արևելեան խաչի վերայ. «Խաչս Հիւրիա ապաշխարողին»։ Սորա դրան առաջ. «Այս է հանգիստ Հիւ- րեղ տատին, աղաչեցէք. թվ. ՌԿԲ.»։ Կարմիր եղցի գտնուում է գիւղից վերև, Ինջայի ձախ կողմի լանջի վերայ աւերակ եկեղեցի, որ շինուած է եղել ––––––––––––––––––––– 1) Փոխաբերական մականուն, որ նշանմակում է՝ բանականները և ա- նասունները կոտորող կարկտաբեր կամ բքաբեր ամենասաստիկ քամի. իսկ իմաստն է քաջամարտիկ, այսպիսի մականուններ շատ կայ Գաղտնիք Ղարաբաղի մէջ:

/Էջ 243/

երկյարկ, այժմ մնում է միայն գետնայարկն, որ ծառայած է լանջը հարթելու։ Աւերակիս մօտ կայ գիւղատեղի և հան- գստարան, որի մէջ մի մամռապատ քարի վերայ. «Այս է տա- պան Առուսի որդի ՌԱ. (թուին)»։

ԴԱՏԻ-ԲԷԿԱՆՑ ՎԱՆՔ.

Կիսաւեր վանքս գտնուում է Կիւլստան գիւղից ներքև Ինջա գետի աջ կողմում։ Մենաստանիս մօտ կայ միաբանից սենեակներ և հանգստարան։ Զաքին նհատակ. Աւերակ վանքիս հիւսիսային կողմում, Պարանապատ անուն անտառում, Ինջայի ձախ կողմում կայ գիւղատեղի, հանգստարան և կիսակործան մի փոքր եկեղեցի Զաքին նհատակ անուն։ Հին-Խրխափոր գիւղ. Հիմնուած է Կիւլստան և Նոր- Խրխափոր գիւղերի միջև մի հովտում. ուր այժմ երևում են գիւղի աւերակն, թթենի, ծիրանի, տանձի և խնձորի ծառերն և պարտէզներն. իսկ ձորի արևելեան կողմում փոքր եկեղե- ցին և հանգստարանն։ Բ. ՆՈՐ-ԽՐԽԱՓՈՐ. Հիմնուած է Սև-գետ––գետակի (ղա- րաչայ) աջ կողմում, Գեօրգին սարի ստորոտում, մի գեղեցիկ դաշտակի հարաւային ծայրում. բնակիչք մի քանի տարի ա- ռաջ տեղափոխուած են Հին-Խորխափորից. հողն բէկական, (մէլիքապատկան) ջրարբի և բազմարդիւն, բացի սովորական բերքերից ընտիր տանձ, խնձոր, մետաքս և բամբակ. օդն և կլիման փոքր ինչ տաք ամրան, ջուրն պատուական. եկեղե- ցին նորաշէն, կիսատ, կառուցեալ չորս սիւների վերայ. որ ունի երկու դուռն հարաւային և արևմտեան, վեց լուսա- մուտ, 16 մետր 56 սանթիմ երկարութիւն և 11 մետր լայ- նութիւն։ Շինուում է Մէլիք-Բէկլարեանց Թալիշ-բէկի ծախ- քով և բնակչաց աշխատութեամբ. քահանայ մի։ Եկեղեցիս ունի մի պատկերազարդ գրչագիր, փոքրադիր աւետարան, գրուած թղթի վերայ, գողացած են յիշատակա- րանը, վասնորոյ անյայտ է գրողն, թուականն և տեղն. մի-

/Էջ 244/

այն գրուած է Մատթէոսի վերջումն. «Ստացող սուրբ աւե- տարանիս Շիրվանայ Հինղարցի Մելքումն և եղբարք Ապրիսն, Փիրպուտաղն»։ Իսկ Մարկոսի վերջում յիշուած են նոյն Մել- քումի բոլոր ազգակիցների անուններն յականէ յանուանէ։ Ծուխ 21, ար. 88, իգ. 88։ Աղբիւր. Որովհետև եղած չէ գիւղումս աղբիւր կամ պատուական ջուր, այս պատճառաւ աւագ––սարկաւագուհին համեստափայլ Փեփրոնէ կոյս Խուբեանց Մէլիք-Բէկլարեանցն՝ իւր սեփական ծախքով վերի սարիցն խեցեղէն խողովակնե- րով շէնս բերել տուած է պատուական ջուր, որը և երկու բաժին անելով՝ մի մասը հանած է եկեղեցուս մօտ հասա- րակութեան համար և միւս մասը՝ մեծ. Թալիշ-բէկ Մէլիք- Բէկլարեանցի բակն։ Եկեղեցու մասին աղբիւրի շինութեան վերայ փորագրուած է. «Ես կոյս աւագ սարկաւագուհի Փեփ- րոնեայ Խուբեանցս Մէլիք-Բէկլարեանց Խարխափութ (Խրխա- փոր) գեղջ աղբիւրն կառուցի իմով արդեամբ ի յիշատակ իմ և հանգուցեալ ծնողացս և քերց և եղբարց իմոց 1-ն մարտի 1893 թ.»։ Երկու արձաններ. Կիւլստանից մինչև Նոր-Խրխափոր բարեպաշտ ոմն հարթելով պատրաստած է կառքի ճանա- պարհ։ Մի արձան կանգնած է Խաչ-կեադուկի 1) մօտ և միւսն Հին և Նոր-Խրխափորի միջև։ Վերջին արձանագրութիւնը. «1890 ամի ի 1-ն մայիսի ճանապարհս շինեց Գրիգոր Մէլիք- Բէկլարեան իւր հօր Բէկլար Ֆրիդօնեան Մէլիք-Բէկլարեանցի յիշատակին։ Այս յիշատակի յարգողը թող ապագայում նորոգի գիրս»։ Աւերակ վանք. Կողեր անուանեալ տեղում կայ մի աւերակ վանք, որից մնացած է միայն արևմտեան պատն և հիմքերն, այստեղ կայ հին հանգստարան։ Գ. ՂԱՐԱՉԻՆԱՐ կամ Աղջա-Ղալա. Հիմնուած է Սև գետակի աջ կողմում. բնակիչք բնիկ, հողն բէկական, ամե- ––––––––––––––––––––– 1) Խաչ-կեադուկումս, կայ երկու քարեայ հին խաչարձան ճանապար- հի աջ ու ձախ եզերքներում, բայց գիր չունին:

/Էջ 245/

նայն ինչ նոյն, երկար կեանք 65––70. եկեղեցին Սուրբ Յով- հաննէս, նորաշէն, կառուցեալ չորս սիւների վերայ. քահա- նայ մի, կայ արքունի ուսումնարան։ Ծուխ 120, ար. 405, իգ. 400։ Դ. ՆՈՐԱՇԷՆ ԳԻՒՂ. Հիմնեալ նոյն գետակի աջ կող- մում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ամենայն ինչ նոյն, ե- կեղեցին Սուրբ Մինաս, ձեղունն փայտաշէն, քահանայ մի։ Ծուխ 38, ար. 223, իգ. 200։ Ե. ՂԱՀՏՈՒԹ կամ ԶԷՅՈՒԱ ԳԻՒՂ. Հիմնուած նոյն գետակի ձախ կողմում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ա- մենայն ինչ նոյն, չունին եկեղեցի, զի խիստ մօտ է Ղարա- Չինարին. քահանան գալիս է Նորաշէնից։ Ծուխ 11, ար. 45, իգ. 42։ Զ. ՆԵՐՔԻՆ-ՇԷՆ. Հիմնուած է նոյն դաշտակի վերի ծայրումն և նոյն գետակի ձախ ափի վերայ մի սարի ստո- րոտում. բնակիչք բնիկ, հողն բէկական 1), կիսով չափ ջրար- բի, ամենայն ինչ նոյն, օդն, կլիման և ջուրն անվնաս, եր- կար կեանք 80, եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ վեց սիւների վերայ, բայց սագաշէն և ցած, խո- րանի հիւսիսային կամարի վերայ. «Եկեղեցիս անուանեցաւ Սուրբ Աստուածածին թվ. ՌՃԽԶ.»։ Երկարութիւնն 20 մետր, լայնութիւն 9 մետր 5 սանթիմ, ճաքած է արևելեան պատն։ Եկեղեցուս դրան ճակատակալ քարի վերայ. «Աստուած ողորմի Գօրեցի Գօրգինի որդի Տաւթին, որ պատճառ եղեւ»։ «Կամաւն Աստուծոյ շինեցաւ սուրբ եկեղեցիս ձեռամբ տէր Եղիային յիշատակ իւր և ծնողացն հօրն Աթին և մօրն Հոռոմին և կողակցին և որդոցն տէր Դաւթին, Կոս- դանտին, Ետկարին… տացութեամբ Շիրմազանի որդի Մել- քումին…»։ Քահանայ երեք։ Եկեղեցումս կայ երկու գրչագիր աւետարան. Ա. աւետարան փոքրադիր, անճաշակ նախշերով, գրուած թղթի վերայ. գողացած են յիշատակարանը, վասն որոյ ան- ––––––––––––––––––––– 1) Թալիշից սկսեալ մինչև այստեղ բոլոր հողերն պատկանում է Մէ- լիք-Բէկլարեանց ժառանգներին. իսկ գիւղինս թուրք բէկի՜: 17

/Էջ 246/

յայտ է գրողն, թուականն և տեղն։ Մարկոսի վերջում միայն յայտնի է նախ՝ որ Յովհաննէս անուն միայնակեաց ստացած է աւետարանս իւր Յովասափ հարազատ եղբօր հետ։ Երկրորդ անգամ ստացած են նոյն աւետարանը այլ հարազատ եղբարք Յունան և Դաւիթ թվ. ՌՁԷ.––ին։ Բ. աւետարան. «Գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Որոտան, ի գիւղն՝ որ կոչի Լոր ձեռամբ անիմաստ և անար- ժան Աբրահամ գրչի ՌՃԻԷ. ամի.». Աւետարանս չունի ո՛չ պատկեր և ոչ յիշատակարան։ Ծուխ 105, ար. 481, իգ. 372։ Իրեք մանկունք. Աւերակ վանքս, որի միայն կանգուն են արևմտեան և հիսւսիային պատերն, գտնուում է գիւղիս հարաւային կողմում, նոյն գետակի աջ կողմում շինուած մի սեռի վերայ, որի երկու կողմերն ձորեր են։ Չունի արձա- նագրութիւն, միայն աւանդութեամբ են ասում Իրեք (երեք) մանկունք։ Վանքիցս վար, ձորի մօտ կայ Լիտր անուն հին գիւղատեղի, հանգստարան և երեք քարեայ խաչեր։ Անջուր կամուրջ. Ներքի և Վերի շէներքի միջև կայ մի հնաշէն և քա- րուկիր կամուրջ Սև գետակի վերայ։ Գետակն փոխած է իւր ընթացքը դէպի հիւսիս և անջուր մնացած է կամուրջն։ Է. ՎԵՐԻ-ՇԷՆ. Հիմնուած է նոյն հովտի վերայ միևնոյն գետակի ձախ ափումն. բնակիչք բնիկ, հողն բէկական, լեռ- նային, անջրդի, հացաբեր. տեղական բերքերն նոյն, գիւղն շրջապատուած լեռներով, անվնաս օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարու- կիր, կառուցեալ երեք կամարների վերայ. երկարութիւնն 19 մետր 50 սանթիմ, լայնութիւն 10 մետր 80 սանթիմ։ Հիւ- սիսային խորանի գլխին կայ գաղտնի պահարան։ Քահանան գալիս է Ներքին-շէնից։ Եկեղեցումս կայ գրչագիր, մագաղաթեայ աւետարան, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերներ և փոքր դիրք։ Գեղեցիկ են փոքր գրերն, բայց անճաշակ և անոճ բո- լոր գլխագրերն, նախշերն, ծաղիկներն և նոյն իսկ պատկեր-

/Էջ 247/

ներն. գրողն է Սարգիս անուն ոմն։ Յիշատակարանից. «Ի ժամանակիս յայսմիկ, որ վասն ծովացեալ մեղաց մերոց ի վտանգի կայր ազգն քրիստոնէից ի ազգէն անորինաց և էր թուականն Հայոց ՋԽԲ. և ողիմբիաթն, որ է նահանջ՝ ՄԼ. և ղանութիւն Հասան բէկին, որ գնաց յաշխարհն Հոռոմոց և ազգի ազգի չարութիւն հասոյց ի հետ ազգին տաճկաց և ի կաթուղիկոսութեան Հայոց տէր Ռաստակեսի (Գ-ի) և հայրա- պետութեան սուրբ ուխտին գետամիջոյ տէր Սարգսի և փակա- կալութեան տեղւոյն Յովհաննէս կոյսակրաւն աբեղայի։ Բայց արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի գաւառիս Խաչենաձորոյ, ընդ հովանեաւ սուրբ Ստեփաննոսի, սուրբ սքանչելագործ Նշա- նիս 1) Սուրբ Սարգսի և ի տէրութեան տեղւոյս պարոն Վէլի- ջանին, զոր Տէր Աստուած ընդ երկայն աւուրս արասցէ։ Արդ գրեցաւ սուրբ աւետարանս յաւրինակէ տեառն Եփրեմի Խուրին Ասորոյ համարաւ և կիտիւ և բանիւ և նշանագրով… ի խնդը- րոյ արքեպիսկոպոսի, որ վառեալ ջահ է եկեղեցւոյ… Պարոն Տէր։ Թողութիւն արարէք եղանակիս, որ գրուեցաւ. անձրև խիստ և տեղիքս գէճ և հողս ջրքաշ և ես մենակ»։ Շարայա- րուած է յետոյ. «Կազմեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ Քարթմանկեցի (Գարդմանցի) Արիստակէս երիցու որդի Վադան քահանային ՌՃՂԸ.»։ Ապա գրուած է ի միջի այլոց. «Ես Վերին շէնի տանուտէր Յարութիւնս առի (գնեցի) զայս Քրիստոսի սուրբ աւետարանս ի անօրինաց ձեռքէն, իբր թէ գերի անկեալ թա- փեցի»։ Ծուխ 91, ար. 524, իգ. 454։

ՄԷԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Գիւղումս բնակում է Բէկլար-բէկ Մէլիք-Շահնազարեանց Շահփուրեանցն, որի նախնիքն ևս Մեծ-Մազրա գիւղից փո- խադրուած են Արցախ, նախ բնակութիւն հաստատած Աւե- տարանոց աւնում, ապա Շուշում, ապա Թիփլիզում և հուսկ յետոյ գիւղումս։ Մէլիք-Շահնազարեանների այս ճիւղի պատ- ––––––––––––––––––––– 1) Խաչենաձորիս վանքերն են Կոշիկ անապատն, որի մէջ գրուած է աւետարանս:

/Էջ 248/

մութիւնն անյայտ մնացած է գրականութեան. վասն որոյ զետեղում եմ այստեղ հետևեալ վաւերաթղթերը իբրև նիւթ ապագայ պատմութեան։ Ա. «Վկայական. 1860 ամի մայիսի 3-ին Առուստամ բէկ Բապայբէկեան Մէլիք Շահնազարեանց Շահփուրեանց, որոյ նախնիքն եղեալ են բնակիչք Գեղարքունւոյ (այլ ազգ. Գեօգ- չայու) բնակելով ի Ղարաբաղ ի ժամանակի նախկին տիրա- պետող կողմանս խանաց 1) շահեալ է ամենայն արտօնութեամբք և իրաւամբ յարգելի և մեծապատիւ բէկանց Ղարաբաղու՝ լի- նելով ՛ի շարս մեծարգոյ Հայոց իշխանաց, ունեցեալ է ընդ տիրապետութեամբ իւրով զստրուկս բնակեալս ի գեղջն Մազ- րայ Գեօգչայ գաւառի Զարզբիլ 2) մերձ Նախիջևանայ, ընծա- յեալ ծնողաց նորա ՛ի Պարսից Շահացն, առ որ յիշեալ Առըս- տամ բէկն ունի զհրովարտակս ՛ի Շահ Ապասէն յանուն հաւու հօրն իւրոյ Մէլիք Եաւրուն Մէլիք Շահնազար Շահփուրեանին Գեղարքունւոյ (Գեօգչայու)։ Ազգն Առուստամբէկին և ի ներկայ ժամանակիս նոյն շահի յարգելի բէկական իրաւամբք և արտօ- նութեամբք. Առուստամ բէկն այժմ ևս գտանի ընդ որդւոց իւ- րոց ի շարս Ղարաբաղու բէկաց և ունի հրովարտակս ի Շահ Ապասէն շնորհեալ նախնեաց նորա և զվկայականս ի տիրա- պետող խանացն Ղարաբաղու և յարգելի աղալարաց վասն մե- ծապատիւ բէկական իրաւանց իւրոց և վասն ծագման նորա յազգէն Մէլիք Շահնազարայ Շափուրեանց Գեղարքունւոյ (Գեօգ- չայու)։ Ի ճշմարտութիւն վերագրելոցն տուեալ եղեև այժմ ևս մեօք այս վկայութիւն որդւոց նորա մեծապատիւ Ասլան բէկին և Բէկլար բէկին Մէլիք Շահնազար Շահփուրեանց ի հետևումն պահանջման նոցա»։ Ստորագրուած են Մուսայէլ Դօլուխանեանց, Սարգիս- բէկ Մուսայէլբէկեան Մելիք-Շահնազարեանց, Սարգիս Բաղրբէկեան ,, ,, , Օվանէս-բէկ Իսրայէլբէկեան ,, , ––––––––––––––––––––– 1) Ճըռ խաներն: 1) Գտնուում է Սոթի հարաւ արևելեան կողմում, որ և տարբեր է Ծար գաւառի Զարից և Զբիլից:

/Էջ 249/

Բ. «Վկայական. Ըստ հրամանի Նորին Կայսերական մե- ծութեան ինքնակալին ամենայն Ռուսաց տուաւ այս ի Լու- սաւորչական Հայոց կանսիստորիէս Ղարաբաղու համաձայն օրագրական սահմանադրութեան Նորին կայացելոյ յ3-դ աւուր փետրվարի 1861 ամի հիմնեցելոյ ի վերայ խնդրագործութեան բնակչի Շուշուայ գաւառի Ջրաբերդ գաւառակի Վերին շէն գեղջ Ասլան բէկի Ռուստամբէկեան Մէլիք-Շահնազար-Շահֆու- րեանց վասն այն թէ արդէն երևի ՛ի հաւաքեալ օրինաւոր ե- ղանակաւ հաւաստութեանց՝ ազգապետ սերնդոց նորա է Մէ- լիք Շահնազար Շահֆուրն, յորմէ ծնեալ են Մէլիք Եավրին և Եաւրի աղայն, ի Մէլիք Եավրիէն ծնեալ է Մէլիք Աստուածա- տուր, յորմէ ծնեալ են Միր-Դաւիթ-խան և Բապայ բէկն, ի Եավրի աղայէն ծնեալ է Նաղտի բէկն, յորմէ և ծնեալ է Միան- սար բէկն, ի Բապայ բէկէն ծնեալ են Ռուստամ բէկն և Առու- շան բէկն, ի Ռուստամ բէկէն ծնեալ են Ասլան-բէկն և Բէկ- լար բէկն, յԱսլան բէկէն ծնեալ են Միրզաջան բէկը և Բալայ բէկե և ի Բէկլար 1) բէկէն ծնեալ են Բալասան բէկն և Սեր- կէյ բէկն։ Ստուգութեան որոյ վկայէ Լուսաւորչական Հայոց վիճակային Կոնսիստորիայն Ղարաբաղու ստորագրութեամբ և դրոշմամբ արքունի կնքոյ, ի 19 Ապրիլի 1861 ամի ՛ի Ք. Շուշի։ Անդամ Կոնսիստորիայի Տէր Իսրայէլով. № 871 Քարտուղար Մէլիք Շահնազարեանց»։ Մի հաստ և հին թղթի վերայ վիմագրուած է Միր- Դաւիթ-խանի պատկերն՝ Պարսից Շահիցն շնորհուած տիտ- ղոսի ժապաւէնով և պարսկական աստղանիշ շքանշանով. Պատկերի տակ վիմագրուած է. «Միր Դաւիթ խան Ծատու- րեան ի տանէ Մէլիք Շահնազարեանց Մազրայի. ասպէտ ա- ռաջին աստիճանի կարգացն Արեգական առիւծոյ Պարսից Ար- քային, ևն. երբեմն դեսպան ՛ի կողմանէ նոյն արքայէ առ թա- գաւոր Փռանցիու 1816 թուին»։ Տպուած է նաև նոյնի Գաղ- ––––––––––––––––––––– 1) Բէկլար-բէկիցս ծնուած են (բացի Բալասան և Սերկէյ բէկերից) Ջաւատ-բէկ, Նազար-բէկ և Առուստամ-բէկ։ Իսկ Ասլան-բէկից ծնուած են Պաւլի-բէկ և Ջիւմշիւտ-բէկ:

/Էջ 250/

ղիերէն թարգմանածն։ Քարահունջ աւերակ կամ Բալլու ղայա կոչուած տե- ղում, որ գիւղիցս վերև է, կայ գիւղատեղի, հանգստարան և մի փոքր եկեղեցու աւերակ, որից մնում են տակաւին չորս պատերն և խորանի թաղն։ Հին-Պարիս աւերակ գիւղատեղի, հանգստարան և եկե- ղեցի, որ գտնուում են այն սարի գլխին, որ արձանացած է Ներքին և Վերին շէներքի և Նոր-Պարիս գիւղի մէջ և կո- չուում է Շամփրապտուկ. Այժմ աւերակ գիւղումս բնակում են մալականներ։ Գիւղիս մօտ կայ մի ուխտատեղի, որը անուանում են Նահատակ։ Ը. ՆՈՐ-ՊԱՐԻՍ գիւղն շատ հեռի չէ մալականներիցն, բնակիչք տեղափոխուած են Հին-Պարիսից, հողն բէկական, ջրարբի և արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն, տակաւին չունին եկեղեցի. քահա- նայ մի։ Ծուխ 38, ար. 191, իգ. 165։ Թ. ԷՐՔԱՋ ԳԻՒՂ. Հիմնուած է մի խոր և հօրիզոնն նեղ ձորի մէջ, որի արևելեան, հարաւային և հիւսիսային կողմերն բարձր լեռներ են, բնակիչք բնիկ, որք մէլիքների հետ գնացած են բնակելու Բօլնիս և յետոյ վերադարձած այս տեղ. հողն բէկական, կիսով չափ ջրարբի, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն գերազանց, երկար կեանք 115 տարի. եկեղեցին Սուրբ Սարգիս, հոյակապ, բարձ- րաշէն, կառուցեալ վեց սիւների վերայ (երկուսն միապաղաղ) երկարութիւնն 21 մետր 70 սանթիմ, լայնութիւն 14 մետր 60 սանթիմ. դրան ճակատակալ քարի վերայ. «…մէ յիշա- տակ թվն ՌՃԿԵ.»։ Աւազանին կողմին մօտ փոքր խորանի ճակատին մի նրբագործ խաչքարի վերայ. «Թվ. ՉԹ. ես Ակոբ կանգնեցի զխաչս Սարգիսա և կամ ամեն ծնողաց մերոց, Աս- տուած ողորմի»։ Եկեղեցուս արևմտեան պատին մօտ արտա- քուստ. մի տապանաքարի վերայ «Թվ. ՌՄԿԶ. որ է Պօլնու- սու գալն (վերադարձն) մայիսի Ի. (20) Քրիստոսի ծառայ տէր

/Էջ 251/

Դանիէլ»։ Քահանայ երկու։ Գիւղիս արևմտեան ստորոտի խոր ձորով հոսում է Փոքր-Կուրակ անուն վտակն, որ է օժանդակ 1) Կուրակ գե- տակին։ Գիւղիս բարեկ. Սարգիս քահանայ Տէր-Սարգսեանցի մօտ կայ. Ա. Մի օրինակ գրչագիր, փոքրադիր, ընդհանրական գրուած թղթի վերայ, որի մէջ է Յակոբոսի, Յովհաննու և Յուդայի առաքելոց թղթերն. (անյայտացած է յիշատակա- րանն)։ Բ. Բացատրութիւն Հայոց ամիսների, որպէս են նաւա- սարդ, հոռի, ևն.։ Գ. Մարմնախաղութիւն և երազահան։ Դ. Բացատրութիւն յատուկ և հասարակ անուանց։ Ե. «Թարգմանութիւն ի Պարսիկ բառից» և ընդօրինա- կութիւն «ի գրոցն Վարդանայ աշխարհագրի»։ Զ. Խրատ Պլուտարքոսի, անյայտ է գրողների անուններն։ Հարկ է յայտնել որ «Պաղդասար» անուն ոմն հեղինա- կից գովասանական ոտանաւորներ են պարունակում Ս. Լու- սաւորչի, Հռիփսիմեանց և Տրդատ թագաւորի մասին Բ. ձե- ռագրումն։ Ծուխ 78, ար. 384, իգ. 364։ Ժ. ԲՕԶԼՈԽ ՇԷՆ. Հիմնուած է Էրքաջից վերև Կուրակի նոյն օժանդակի ձախ ափի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական և անջրդի, բայց հացատու. տեղական բերքերն նոյն (չունին պարտէզ և այգի), եկեղեցին Սուրբ Մինաս, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Նոր-Պարի- սից։ Ծուխ 15, ար. 80, իգ. 70։ Սուրբ Մինաս. ուխտատեղի. գիւղիցս վերև նոյն, օժան- դակի աջ կողմում, մի հին քարուկիր փոքր եկեղեցի է սուրբ Մինաս անուն, որի մօտ կան աւերակ գիւղ և հանգստարան։ ԺԱ. ՄԱՆԱՇԻԹ կամ Մանուշ շէն. Հիմնուած է Բօզ- լուխից ներքև նոյն օժանդակի ձախ կողմի բարձրութեան վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, սա- ––––––––––––––––––––– 1) Իւր սկիզբը առած է Գոմէշ (նոյն Մռաւ) սարի հիւսիսային կողմից:

/Էջ 252/

կայն արդիւնաւէտ, տեսարանն գովելի, օդն,. կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 110. եկեղեցին նոր են սկսաում շինել. քահանան նոյն։ Ծուխ 35, ար. 218, իգ. 141։ Նահատակ. Գիւղիս արևելեան կողմում ընկուզի ծառե- րի տակ մի մատուռ է Նահատակ անուն, որի մէջ կայ մի գերեզման, բայց տապանաքարի վերայ չ՛կայ արձանագրու- թիւն։ Թեօդան աւերակ, գիւղատեղի է որ գտնուում է Ղա- րա-Բուլաղ գիւղն տանող ճանապարհի վերայ, մի ձորակի հիւսիահայեաց լանջի վերայ։ Քարուկիր և սրբատաշ քարով շինուած է եկեղեցին, որի գլուխն խոնարհուած է։ Հարա- ւային կողմի փոքր խորանի վերայ. «Ժամանակս Շահ Սեփին, խանութիւն Մուրթուզա Ղուլի խանին Թահուլդ, կաթուղիկոս Գանձասարայ տէր Գրիգորին թվ. Ռ.»։ Այլ քարի վերայ. «Կամաւն Աստուծոյ ես տէր Եղիշէս շինեցի սուրբ եկեղեցիս յիշատակ հոգւոյ իմոյ, կողակցին, Եկա- ղին, որդիքն Ատի բէկին, Նկեղ»։ Թեօդանի մատուր, աւերակիցս փոքր ինչ վերև մի քա- րուկիր հին մատուռ, որ ունի 5 մետր 18 սանթիմ երկա- րութիւն և 4 մետր 5 սանթիմ լայնութիւն, սակայն չունի արձանագրութիւն։ Արտաքուստ դրան հիւսիսային կողմում պատին յենած է քարեայ մի հին խաչ, որի երկարութիւնն է 2 մետր 35 սանթիմ, և լայնութիւնն 1 մետր 5 սանթիմ. և որի ստորոտում քանդակուած է. «Ի թուին ՉԾԷ. (1308) ես Գրիգոր ու Պապաք կանգնեցաք զխաչս ի բարեխաւսութիւն ծնողաց մերոց ԷՂոր…»։ Մատուռս նորոգած են Մանաւ- շեցիք. «Սուրբ եկեղեցիս Մանուշեցի շինողք են Ղևոնդ, Աւե- տիս, Սահակ, Գրիգոր, Դանիէլ, Սարգիս Ալիքսանեանց 1890 ամի»։ Ուխտատեղի է մատուռս, որի շրջապատն մեծ հան- գստարան է, սակայն անարձանագիր են քարերն։ ԺԲ. ՀԻՆ-ՂԱՐԱ-ԲՈՒԼԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է մի հիւ- սիսահայեաց լանջի վերայ, որի ստորոտով հոսում է Կուրակ գետակի աջ կողմի երկրորդ օժանդակն և փոքր ինչ յետոյ

/Էջ 253/

միանում նոյն գետակի հետ։ Բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100, եկեղեցին Սուբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ վեց սիւների վերայ, երկարութիւն 22 մետր 25 սանթիմ, լայնութիւն 12 մետր 36 սանթիմ. քահանայ մի։ Արեւմտեան դրան ճակատակալ քարի վերայ. «Շնորհօք ամենակալին մեք Ղարաբուլաղի ժողովուրդս մեծ և փոքր շինեցինք սուրբ եկեղեցիս յիշատակ հոգոց մերոց և ամենայն ննջեցելոց ի հայրապետութեան տեառն Պետրոսի (Աղուանից), ի թագաւորութեան Պարսից Շահ Սիւլէմանի խա- նութեան երկրիս Ուղուրլու խանին և պարոնութեան գեղիս Ֆարզալի բէկին, տարուղէն (հարկահան) Մուրթուզա Ղուլին, տանուտէր տէր Սիմէօն, տէր Յակովբ, տէր Ազարիէն, տէր Դաւիթ, Գրիգոր, Ազարիա, Շահնազար, Սարուի Աւան, որ ջերմեռանդ սիրով աշխատեցին. Մեղիդիւթ էրեցս 1) գրե։ ցի թուին ՌՃԻԵ. որ կարդաք, մէկ բերան ողորմի ասէ՛ք ամէն»։ Արաձանագրութեանս աջ ու ձախ կողմերում. «Սուրբ խաչս բարեխօս Շահնազարին»։ «Ես Խօճա Ան- տոնս սակաւ օգնական եղէ սուրբ եկեղեցուս վարձուն յիշա- տակ ինձ և կողակցին Մարիանին և որդոցն Գասպարին, Մել- քումին»։ «Ես Սիմէօն անարժան էրեցս կանգնեցի զսուրբ խաչս և սակաւ աշխատեցի ի վերայ սուրբ եկեղեցոյս…»։ Ծուխ 36, ար. 149, իգ. 147։ Կրակի դիմացող քարահանք––огнеупорная глина գտնու- ում է գիւղիս արևելեան կողմում խիստ մօտիկ։ Հանքիցս հանուած և Բագու տարուած քարերն գործադրուում են կրակով գործող մեքենաների վառարանների համար։ Հին եկեղեցի քարուկիր, միջակ մեծութեամբ, որ գըտ- նուում է գիւղիս վերի ծայրում ընկուզենի ծառոց հարթակի վերայ, ունի միայն մի փոքր խորան հիւսիային կողմում և ––––––––––––––––––––– 1) Եկեղեցուս մեծութիւնն, ութ քահանայից քանակութիւնն և գիւղիս շատ աւերակ տնաբակերն ապացուցանում են թէ գիւղս մօտաւորապէս 700 ծուխ եղած լինելու է, մինչդեռ այժմ 36 ծուխ և մի քահանայ մնացած է:

/Էջ 254/

մի աւագ խորան։ Անապատ. այսպէս է անուանում ժողովուրդն այն քա- րուկիր մատուռը, որ կայ հին եկեղեցու հիսւիսային կողմում խիստ մօտ։ Մատրանս մէջ կայ մի հանգիստ որի տապանա- քարն չունի արձանագրութիւն. հետևապէս անյայտ է մեզ ամփոփեալս։ Մատրանս և հին եկեղեցու միջավայրն ամբող- ջապէս հին ամփոփեալներ են։ Բրտի շինի եղցին. Գիւղիս արևմտեան հանդէպ վտակի ձախ ափի բարձրութեան վերայ կայ աւերակ գիւղատեղի և մի միջակ եկեղեցի։ Այժմ ոչ ոք չէ բնակուում այստեղ. բայց կանգուն մնացած է եկեղեցին։ Միջի վանք. Այսպէս է կոչուում այն եկեղեցին, որ շինուած է հին- Ղարաբուլաղից վերև նոյն օժանդակի աջ կողմում։ Եկեղե- ցիս շինուած է միայն մի կամարի վերայ, որի վերնամասն քանդուած և եկեղեցին ճաքած է արևելքից արևմուտք ուղղու- թեամբ. խախտուած է և բեմն։ Շատ ջանացինք գտնել ար- ձանագրութիւն, սակայն չ՛գտանք, միայն գտանք մի խաչ- քարի վերայ. «Այս խաչս է Կոսին» և այլ կիսատ խաչքարի վերայ. «Այս սուրբ խաչս է տէր Առաքելին Աստուծոյ»։ Եկե- ղեցուս մօտ կայ ընդարձակ գիւղատեղի և սրբատաշ տապա- նաքարերով և նրբագործ խաչարձաններով նշանաւոր հան- գստարան, որի մէջ ամփոփուած են եպիսկոպոսներ, վարդա- պետներ, քահանաներ և ժողովուրդ։ Զմայլում է մարդ գե- ղեցկաքանդակ շիրմաքարերը տեսնելով։ Երի վանք (վերին վանք) Միջի վանքից բաւական վերև վտակի ձախ ափում կա- ռուցեալ է երկու կամարների վերայ մի քարուկիր տաճար, որ ունի մեծ և փոքր խորաններ, աւազան, լուսամուտներ և մի դուռն հարաւային կողմից։ Երկարութիւն 17 մետր 35 սանթիմ լայնութիւն 8 մետր։ Հիւսիսային որմի վերջին կամարի տակ. «թվ. ՉԻ. Ես Տաւտար Որդի Ջանասի կան- գնեցի զխաչս ինձ և եղբաւր իմոյ»։ Տաճարիս մէջ տեղում

/Էջ 255/

ամփոփուած է մի պատուաւոր ննջեցեալ, որի տապանաքարի վերայ փորագրուած է. «Այս է հանգիստ Սուրբ Գրիգորոյ Գանձակայ եպիսկոպոսին»։ Անվնաս մնում է տաճարս, միայն թէ գլխին բուսած են ծառեր, որք կարող են վնասել հետ- զհետէ մեծանալով։ Այստեղ կայ ևս գիւղատեղի վտակի ձախ հովտի վերայ և փոքր ինչ վերև հանգստարան։

ԱԼՀԱՐԱԿ ԼՃԱԿ (38)

Մղոնաչափ է Երի-վանքից մինչև լճակս, որ տաճկերէն կոչուում է Գեօգ-գեօլ և որ շրջապատուած է անտառախիտ լեռներով։ Լեռանց մէջ ամենաբարձրն է Կեփաս 1) (ըստ Տաճկ. Քեափազ) անուանած ապառաժ սարն, որ հպարտօրէն արձանացած է լճակի արևելեան հարաւային կողմում։ Սա- րիս լանջերի դժուարատար տեղերում հօրաններով ճարա- կում են քօշեր։ Լճակս բաժանուած է երկու մասի, վերնա- մասն կոչուում է «Ըստծու ծով» (Աստուծոյ ծով)։ Լճակիս մա- կերևոյթի խորանարդ տարածութիւնն է 54 օրավարաչափ (դեսեատին)։ Լճակիցս, որի շրջապատում տեղ տեղ դիզուած են ահա- գին քարեր, ելնում են ընդհանրապէս երեք տեսակ ձկներ. Ա. տեսակն, որ ազնիւ է միւսերից, որոշուում է իւր սպիտակութեամբ և կարմիր ու սև բծերով։ Բ. տեսակն ևս ունի սպիտակ գոյն, բայց ունի միայն սև բծեր։ Գ. տեսակն ունի սև գոյն և միայն սև ու մեծ մեծ բծեր։ Բացի հիւսիսային կողմից ելած ձկներից ազնիւ և հա- մեղ են միւս բոլոր կողմերից հանուած ձկներն։ Կոսի կալ Միջի վանքի արևմտեան հանդէպ վտակի ձախ կողմի բարձրութեան վերայ մի գեղեցիկ սարահարթում կայ գիւղա- ––––––––––––––––––––– 1) Սարիս գլխին կայ մի գերեզման, որի տապանաքարի վերայ գրուած է թէ Կեփաս ճգնաւորի գերեզմանն է։ Հաւանական է թուում մեզ, որ Ալ- հարակ լեռ անուն տեղի տուած է Կեփաս անուան, որը մահմետական- ներն չկարողանալով ուղիղ հնչել Քեափազ են հնչում։:

/Էջ 256/

տեղի, հանգստարան և փոքր եկեղեցի: Խորանի հարաւային կողմի կամարի վերայ մի խաչքարի ստորոտում. «Թվն. ՈՀԹ. է …. 1) Աստուած ողորմի Սարգսին»: Եկեղեցուս հարաւա- յին կողմում հանգստարանի մէջ. «Ամփերին Մելիցքու Բուրխտ թվին Ռ.»: Բոլոր հին եկեղեցիներս խոզանոց արած են Գե- տաշէնի խոզարածներն: Պատիւ է բերում Գետաշէնցւոց…: ԺԳ. ՆՈՐ-ՂԱՐԱ-ԲՈՒԼԱՂ ՇԷՆ. հիմնուած է շէնս Հին- Ղարա-Բուլաղից փոքր ինչ ներքև նոյն օժանդակի աջ կող- մում. բնակիչք տեղափոխուած են Խաչակապ, Բանանց և Փիր գիւղերից. որք նախ գնած են Պաւլի-խան հայ բէկիցն շինատեղի և անդի հողերը, շինած բնակարաններ և ապա բնակած այստեղ: Տակաւին չունին եկեղեցի: Ծուխ 25, ար. 60, իգ. 55: Նորաշէն կամ Ենիջայ աւերակ գիւղատեղի, եկեղեցի և հանգստարան, որ գտնուում է շինիցս ներքև:

ԲԵՐԴ ՄԷԼԻՔ-ԲԷԿԼԱՐԵԱՆՆԵՐԻ.

Չորս կողմերից առանձնացած, վիմահերձ սեպաձև բարձ- րացած և դէպի արևելք երկարած մի բարձրագոյն սար է, որ գտնուում է Կիւլստան գիւղից վերև: Ինջա գետակն նախ հոսում է բերդիս արևմտեան կողմով, ապա հիւսիսային ստո- րոտով և ապա դառնում դէպի արևելք, վասնորոյ գրեթէ թերակղզի ձևացած է բերդասարս, որի գլուխն բարձրանա- լու համար կայ մի դժուարատար և ոլոր մոլոր կածան, որ խիստ զառիվեր է: Բերդս ունի կրկնապարիսպ, արտաքինն՝ սարի կիսով՝ արևելքից արևմուտք. իսկ երկրորդն՝ սարի գա- գաթի եզերքներով, որ աւելի բրգաշատ է և անմատչելի, կարող ենք ասել, և անառիկ: Բերդիս երկարութիւնն է 230 մետր, լայնութիւնն 20 մ., պարսպի հաստութիւնն 80 սան- թիմետրից մինչև 1½ մետր: Բերդիս հիւսիսային կողմում կայ աւերակ եկեղեցի և շատ աւերակ տնատեղեր: Բայց տա- կաւին կանգուն են մնում Մէլիք-Յովսէփի ապարանն, որ հիմնուած է բերդի հարաւային կողմում մուտքի աջ ու ձախ ––––––––––––––––––––– 1) Անընթեռնելի են կէտադրեալ բառերն։

/Էջ 257/

անկիւններում։ Բերդս ունի երկու դուռն, որից մեծն հա- րաւային կողմից, իսկ փոքրն հիւսիսային կողմից որ անգոր- ծածելի է: Ապարանն բաղկացած է երկու մասից, արևելեան և արևմտեան, խոնարհուած են երկոցունց ծածքերն ևս, բայց տակաւին մնում են պաշտելի հնութիւններն: Բայց որովհետև խմելու ջուր չկայ բերդումս, վասն ո- րոյ բերդի վերին կողմին մօտ արևմտեան հիւսիսային կողմից մինչև գետակն շինուած է մի նշանաւոր, թաղակապ, քա- րուկիր և ստորերկրեայ ական իբրև ջրի ճանապարհ, որով ջուր փոխադրած են բերդիս ջրամբարներն, որք գտնուում են ամրոցի վերի կողմին մօտ, հիւսիսային պարսպի մէջ: Այժմ գետակն քանդելով խորացրած է իւր յատակը և բարձր մնացած է ականի բերանն: Ղալաչա Բերդիս հարաւային հանդէպ հարթակի վերայ կայ մի դղեակ, որը տեղական անուամբ կոչուում է Ղալաչա: Դղեակս ամուր է և քառակուսի. չորս անկիւններում ունի չորս հաս- տատուն աշտարակ. իսկ հիւսիսային կողմից մի դուռն և ա- մեն կողմերից հրացան արձակելու ծակեր, 7½ մետր երկա- րութիւն, 7 մետր լայնութիւն, 4½ մ. բարձրութիւն և 1 մ. 28 ս. պարսպի հաստութիւն: Այս ևս պատկանում է Մէլիք-Բէկլարեաններին. Դղեկիս շուրջն ընդարձակ, բայց աւերակ գիւղատեղի է, որն կարծես թէ, քաղաք եղած լինի, տակաւին պարզ երե- ւում են քարուկիր և խիտ առ խիտ շինուած շատ տնաբա- կեր, փոքր ինչ հեռուն ընդարձակ հանգստարան, բայց ան- արձանագիր: Դղեկիս հարթակի ստորոտում շինուած են եղել նշանաւոր բաղանիսներ. որք կիսաւեր դրութեան մէջ են:

ՉԱՓԱՐԻ ՂԱԼԱ.

Մռաւ սարից դէպի արևելք կախուած մի դալարագեղ լանջի վերայ կայ հողաբերդ, որի արևելեան կողմից հոսում է Ինջա գետակի աջ օժանդակն, որ և միանում է Ամենա- փրկիչ վանքից ներքև՝ Ինջային: Բերդիս, որի շրջապատն պա-

/Էջ 258/

տած է թանձրախիտ անտառներով, ասում են, բազմիցս ա- պաւինած է 'ի հնումն Կիւլստանի հայ ժողովուրդն, մանա- ւանդ պատերազմների ժամանակ և ազատ մնացած թշնամուց: ԺԶ. ԳԱՐԴՄԱՆ ԳԱՒԱՌ, որ ընկած է Կուրակ և Շամ- քոր Գետակների, դաշտաբերանի և Մռաւեան լեռնաշղթայի գագաթնագծի մէջ: Ամենամեծ մասամբ անհարթ է գաւա- ռիս մակերևոյթն: Սարսափելի խոր ձորեր, մութ մութ կիրճեր, օձապտոյտ խոխոմներ, բարձրագագաթ սարեր և բլուր- ներ և թանձրախիտ անտառներ գրաւած են գաւառիս մա- կերևոյթը: Իսկ վերնամասն խիստ զուարճալի է լեռնահար- թեր, ծաղկալի հովիտներ, մարգալի արօտներ, դալարագեղ լեռնալանջեր են գաւառիս Մռաւ և Արութիւն սարի կող- մերն: Ա. ԳԵՏԱՇԷՆ ԱՒԱՆ. Հիմնուած է Կուրակ 1) գետակի ձախ ափի վերայ, խոր է գիւղատեղի ձորն և նեղ հորիզոնն. բնակիչք ամենամեծ մասամբ տեղափոխուած են Ըռստակ և Ջրաբերդ գաւառից. բնիկ է միայն ամենափոքր մասն, հողն արքունի, մեծ մասամբ անջրեի և միջակ արդիւնաբեր, տե-ղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, կտաւհատ, գետնա- խնձոր, տանձ, խնձոր, դամոն, դեղձ, խաղող, ընկուզ, կե- ռաս, թութ, օդն, կլիման և ջուրն գովելի, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ կառուցեալ վեց սիւների վերայ համակ սրբատաշ տորոնագոյն քարով, երկու փոքր խորանների վերայ կայ այլ ևս երկու խորան. երկարութիւն 23 մետր 40 սանթիմ, լայնութիւն 14 մետր 30 սանթիմ: Եկեղեցիս, որի միջից բղխում է բարեհամ ջուր, չունի արձանագրութիւն, բայց երևում է որ նորոգուած է. քահանայ 2: Աւանումս ծաղկած է հիւսնութեան, դարբնու- թեան, ոսկերչութեան, դերձակութեան, թամբագործութեան, ––––––––––––––––––––– 1) Գետակս է սահմանագլուխ Արցախի և Թիփլիսի հոգևոր կառավա- րութեանց թեմերին կամ Ղարաբաղի և Գանձակի: Գետաշէնցիքս տեղափո- խուած են Ըռստակի գաւառի Խոտորաշէն գիւղիցն, որ այժմ աւերակ է: Գետակս իւր սկիզբը առած է Մռաւի միջնագագաթի––Բազրկեանի––հիւսի- սային լանջերից։

/Էջ 259/

սայլագործութեան, քարտաշութեան, ոստայնագործութեան և ատաղձագործութեան, և այլն արուեստներն: Ծուխ 434, արական 920, իգական 782. արական ծը- նունդ 51, իգական ծնունդ 32, պսակ 31. ար. ննջեցեալ 18, իգ. 11:

ԱՒԱԳ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ.

Աւանիս վարի ծայրին մօտ շինուած է մի քարուկիր մա- տուռ, որ ունի միջակ մեծութիւն, ցած դուռն, 7 մետր 90 սանթիմ երկարութիւն, 5 մետր 45 սանթիմ լայնութիւն՝ Նահատակ անուն: Դասամիջի ուղղութեամբ խորանի տակ կայ մի փոս, որի մուտքն բացուած է բեմի ժողովրդահա- յեաց երեսից, որի մասին ասում են նահատակի գերեզման. բայց անծանօթ է անունն:

    Ներքուստ հիւսիսային որմում մի քարեայ խաչի վերայ.

«Սուրբ խաչս բարեխաւս Թանգրղուլին»: Իսկ մատրանս դռնագլուխ քարի վերայ. «Թվ. ՌՃԻԶ. կամաւ ամենակալին Աստուծոյ շինեցաւ սուրբ Նահատակս ձեռամբ Սի.է.նի (գուցէ Սիմէօնի) և որդուն Քա- մալ բէկին, օգնականութեան (թեամբ) գիւղիս, թագաւորու- թեան Պարսից Շահ Սուլէման….»: Մատրանս մէջ, որ և ուխտատեղի է, կան հետևեալ գրչագրերն և մասունքներն. Ա. Աւետարան մագաղաթեայ, միջակ մեծութեամբ, ար- ծաթապատ, ոսկեզօծեալ կողակալներով, որի մէջ կայ չորս աւետարանչաց և Յիսուսի Քրիստոսի բոլոր հրաշագործու- թեանց և բժշկութեանց պատկերներն: Ընտիր է մագաղաթն, գեղեցիկ թռչնագրերն, սքանչելի ծաղիկներն, հիանալի նախ- շերն, ուշագրաւ նկարներն, թանկագին ներկերն, ազնիւ ոս- կեզօծն և զմայլելի գեղարուեստի նրբագործութիւնն: Մար- կոսի և Ղուկասի վերջում գրուած է. «Յիշատակ է աւետարանս Մահտեսի Ջանղուլուն 1) և ծնո- ղացն Վէլիջանին, Համանին և կողակցուն իւրոյ Փարուն և ––––––––––––––––––––– 1) Յետոյ աւելացրած է ուրիշ գրող. «որ եղև քահանայ և եղին զա- նուն նորա տէր Գրիգոր»։

/Էջ 260/

եղբարց Պապին և Ետկարին և հանգուցեալ եղբարցն Միրա- քին, Շահիջանին և ամենայն ազգականաց ամէն: Ծրեցաւ սա- կաւ յիշատակարանս ձեռամբ Ալեքսան գրչի թվին ՌՃԺ, և եօթի և ըստ իմում չափու, ասէք ողորմի»: Յիշատակարանից. «Գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ նուաստ և յետին գրչի Նկղս (Նիկողայոսի) մեղապարտի, ունայ- նագործ մելանաւորի ի թուաբերութեանս Ասքանազեան և Աբեթական տումարի ՌՃԺԶ. և ըստ նորում շրջանի՝ ՂԴ. և գալստենէն Կենարարին ՌՈՀԲ. 1) ի յստոյգ և ընտիր աւրինա- կէ ևս առաւել համաբայիցն, զի գաղափար սորին էր ի դրանէ Սուրբ Սարգիս եկեղեցւոյ ի աշխարս Հոնաց.. աստուածապահ քաղաքն ի Կաֆայ առ ոտս Սրբոյն Սարգսի զաւրավարին ի հայրապետութեան Հայոց տեառն Յակովբայ և առաջնորդու- թեան ամենայն հիւսիսական կողմանց տէր Մարտիրոս քաջ րաբունապետի և ի տեղապահութեան Յակովբ վարդապետի… ի թագաւորութեան Պարսից Շահ Սափին, և Նախիջևանայ խանին Ալուղուլի….. Արդ այժմ աստուածապատում և քրիս- տոսաւանդ տառիս ցանկացող եղեալ աստուածարեալ և պա- տուական այրս մահտեսի Ճանղուին ետ գրել զսուրբ աւետա- րանս յիշատակ հոգւոյ իւրոյ…. զՄէլիք Նարնպէկն… դար- ձեալ յիշեսջիք զՄահտեսի տէր Վարդանն, որ զաւետարանիս զմագաղաթն շնորհեաց… Դարձեալ յիշեսջիք զՂրիմեցի զլուս- պարոնն և զորդեակն իւր զԴաւիթն, որ մեզ տեղ շնորհեցին, որ աւարտեցաք զսուրբ գիրքս, զի դառն մահտարաժամ եղև ի քաղաքն Կափայ և մեր տեսեալ զդառնութիւն և զաղէտ մարցն, կամաւորութեամբն Աստուծոյ և հրամանաւ Նորին բնակեցաք ի Ղրիմ ժամանակ ինչ և աւարտն հասուցաք ըստ մեր տկար բնութեան և ծաղկազարդեցաք ոսկով և բազում գունզգուն որակօք…. Յիշատակ է սա ի յեկեղեցին Ամենափրկչին ի յերկիրն Նախիջևան ի գաւառն Երնջակ ի դէմս Սուրբ Կարա- պետին ի գեաւղն Շահկերտ, որ այժմ կոչեն Ղազանչիլար ի ––––––––––––––––––––– 1) Կա'մ ՌՃԺԶ.-ն սխալ է և կամ ՌՈՀԲ.-ն վասն զի Կենարարին ՌՈՀԲ. թիւն հաւասար է Հայոց ՌՃԻԱ.-ի.իսկ ՌՃԺԶ.-ն հաւասար է Քրկչ. ՌՈԿԷ. թուին։

/Էջ 261/

յառաջնորդութեան յայսմ նահանգիս յԵսայեայ և Առաքել քաջ րաբունապետաց…»: Մեղաց գրութիւնից ազատարար Յիսուսի Քրիստոսի սոյն աւետարանն գերի է ընկնում այլազգեաց ձեռքն, որը գնում է Ջրաբերդի Մէլիք-Ադամ Ա. «որ գնեաց զսա ի հալալ ընչիւք իւրովք 'ի ձեռաց այլազգեաց… նաև մաքուր արծաթօք պա- տեալ զարդարեաց և ընդելուզեաց ոսկով պատուականօք և յետ (եդ) զսա յիշատակ 'ի սուրբ աթոռն Եղիշէի առաքելոյն (Ջրվըշ- տիկ) և սուրբ լուսաւորչին Աղուանից ձեռամբ գերիմաստ և յոգնահանճար Աւագ քաջաջան վարդապետին 1)… Յիշեցէք ի մաքրափայլ աղօթս ձեր զՄէլիք Հաթամն և հայր իւր Մէլիք Իսրայէլն և զպապն իւր Մէլիք Եսային և սորա որդոցն Ովսէ- փին, Մէժլումին, Իսրայէլին ևս առաւել որդւոց սոցին Սէյրա- րին, Ալլահղուլին, Ալլահվերտին և մօրն Հերիքնազին և որդոցն ծաղկելոց նորափթթիցն Իսրայէլին և Մէժլումին և ամենայն արեանառու ննջեցելոց… գրեցաւ թվին ՌՄ. երկուսին, որ ըստ փրկչականին 1753»: Բ. Աւետարան մեծադիր, հաստ, գրուած թղթի վերայ, որի սկզբում կայ ոտնալուայի, Յուդայի մատնութեան, Ղա- զարոսի յարութեան, Ծաղկազարդի, Քրիստոսի խաչելութեան, պատանքուելուն, քառասնօրեայ գալստեան, մկրտութեան, աւետման, ծննդեան և չորս աւետարանչաց պատկերներն, բայց բոլորովին անճաշակ և զուրկ գեղարուեստի շնորհքից և ընտիր ներկերից: Գողացած են և սորա յիշատակարանը, վասն որոյ մնում է անյայտ գրողի անունն, տեղն և թուա- կանն: Միայն գրուած է Մատթէոսի վորջում. «Յանուն Աս- տուծոյ ես Յովհաննէս երէց Պետանց աբեղայս ու Բրտանց Սարգիս մեր սրտի հաւժարութեամբ աւետարանս ծախեցաք Վարդանայ և առաք ի նրանէ ա. կով, բ. կապիճ հաց, աւ- տարանին… Ծարեցի Չարմանին որդին Խատապայ վկայ… Նաճպատինայ որդին Վահրավայ վկայութեամբ, իմ Յոյսիկ Իրի- ցոյ վկայութեամբ, որ զգիրս գրեցի թվ. ՊԵ. քաղոց Գ. գրեցաւ»: ––––––––––––––––––––– 1) Սա ինքն է Դայի մահրասան։

/Էջ 262/

Իսկ միւս թերթի առաջին երեսում գրող Կարապետ աբեղան յայտնում է թէ կազմել տուած է աւետարանս թուին «ՊԻԱ.»: «Զաւետարանս թագւորնայ բերուց (բերաւ) գինն առաւ, ու տարաւ»: Գ. Աւետարան մեծադիր, մագաղաթեայ ամբողջապէս գրուած գլխագրերով, որ ունի միայն ծաղկազարդի և չորս աւետարանչաց պատկերներ, Քրիստոսի պատկերը որ ձախ ձեռնով բռնած է աւետարանը և աջ ձեռնով օրհնում է մի վեղարաւոր և մի գլխաբաց մարդ: Վեղարաւորի գլխից վերև գրուած է. «Քրիստոս որդի Աստուծոյ, ընկալ զբանաւոր զա- ւետարանս մեղապարտիս Սահակայ իբրև զՏէր և ողորմեա'»: Իսկ գլխաբաց մարդից վերև, «Առաքել ծառայ Աստուծոյ»: Աւետարանիս սկզբի նախշերի գլուխներին և տակերին գրու- ած են սպիտակ ներկով. «Տէր Աստուած, ողորմեա Առաքելին… Տէր Աստուած գթայ ի հոգի Ռեմանոսի ծառային քո. ամէն. Աստուած իմ Յիսուս ողորմեա մեղուցեալ ոգոյս, ամէն 1)»: Հարկ է յայտնել թէ միջակ գեղեցկութիւն ունին պատկեր- ներն, նկարներն, ծաղիկներն և ոսկեզօծն: Համարեա թէ երեք յիշատակարան ունի աւետարանս, առաջին յիշատակա- րանի վերջում գրուած է. «Տէր Աստուած ամենակալ, նորո- գեա' 'ի կեանս անծերանալիս զՍահակ ստացող սուրբ աւետա- րանիս лисн ամէն»: Նոյն իսկ աւետարանս գրողի գրչով գրուած է և յիշատակարանս և յունարէն տառերս: Երկրորդ Յիշատակարանովս յայտնում է գրողն թէ աւետարանս ստա- ցած է Սահակ կրօնաւորն, որ եղած էր Անեցի և աշակերտ Հաղբատալ. յիշում է նաև, թէ Սարգիս կրօնաւորն միաբան Հաղբատի, «իբրև զիմաստուն վաճառական խնդրող եղեալ պա- տուական մարգարտին և «գտեալ զսա (զաւետարանս) ի գաւա- ռի անդ Անւոյ, մեծածախ, ոսկեգիր և ոսկեճաճանչ ծաղկաւք զարդարեալ, ստացաւ զսա 'ի հալալ ընչից իւրոց… և ընծա- յեաց զսա մեծ կողմանց եպիսկոպոսարանիս, որ է իւր տեղի սննդեան և 'ի տարւոջն Բ. աւր ժամ…. ընծայեցաւ կենաց ––––––––––––––––––––– 1) Գրուած է Մատթէոսի վերջում նոյն իսկ աւետարանս գրողի գրչով. «Տէր Աստուած ողորմեա' Սարգսի կուսակրաւն քահանայի….»։

/Էջ 263/

աւետարանս Սուրբ Գրիգորիս 'ի թուականութեանս ՈՀԲ. (1223) 'ի յիշխանութիւնս հզաւրին Հասանայ որդւոյ Վախթանգայ և ի հայրապետութեանս (Աղուանից) տեառն Յովհաննիսի: Եւ արդ գրեցաւ սա և ծաղկեալ կազմեցաւ յամի, յորում էր թիւ համարոյ թուականութեանս Հայոց հարիւրոց վեցից և նոյնքա- նեաց տասանց, իսկ նորոյս շրջանի միոյ հարիւրոյ քսան և ու- թեակ 1) թուոյ ի սուրբ ուխտս Հաղբատայ գծագրեցաւ ձե- ռամբ Յակոբայ, յառաջնորդութեան տեառն Յովհաննիսի սրբա- սիրի, ի թագաւորութեանն Հայոց արևմտայինն կողման Լևոնի քրիստոսասէր և յաղթող թագաւորի և մերոյ կողմանցս և Վրաց Գէորգեայ թագաւորի և 'ի սպարապետութեան Զաքարիա Շա- հանշահի…. զբովանդակ գոյք ծնողաց մերոց և եղբարց ծա- խեցաք և շինեցաք զաստուածաբնակ սուրբ եկեղեցիքս և անդ եդաք զսուրբ աւետարանս Աստուծոյ, որ շինեցաւ 'ի մէնջ ի Վանս Արջուառճի՞….»: Յետոյ կազմուած է աւետարանս նախ Հոռոմոսի վան- քում (Օձուն գիւղի կողմերում) «հրամանաւ հաւրն Մխիթա- րայ»: Սորանից ներքև գրուած է. «Ի թվ. ՉՀԴ. կամաւ ամե- նակալին Աստուծոյ ես տէր Վանական գտի հնացեալ և աւե- րեալ զսուրբ աւետարանս և ետու վերստին նորոգել…»: Շա- րայարած է երրորդ անգամ կազմողն. «ՊԼԲ. էր, մեհեկի ամ-սի ԻԶ. էր, որ կազմեցաւ, որ է սուրբ աւետարանս Մեծ Կող- մանց Խաչենոյ Եպիսկոպոսարանէն Մայրաքաղաքէնս 2), իշխա- նութեան պարոն Ջալալին, եպիսկոպոսութեան տէր Գրիգորին Գեռաքարեցին (ւոյն) …»: Կցած է չորրոդ անգամ կազմել տուողն գրելով Մարկոսի վերջում ՛ի միջի այլոց. «Ուլախա- թուն… զի յոյժ հնացեալ էր սուրբ աւետարանս, ետ նո- րոգել զսա ի ժամանակիս, որ է Մատխան (՞) եկն Թաւրէզ թվ. ՋԽԶ…»: Դ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, ––––––––––––––––––––– 1) Կոչուում է այս փոքր թուական Հայոց որ շինուած է Փառիսոսցի Սարկաւագ Յով. վարդապետն փրկչական 1116։ 2) Հաւանական է որ այդ ժամանակներում եպիսկոպոսանիստ աթոռն եղած լինի մեզ ծանօթ Մայրաքաղաքին մէջ։

/Էջ 264/

որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերներ, բայց ան- ճաշակ են նոյն պատկերներն, ծաղիկներն և թռչնագրերն, միայն գեղեցիկ են փոքր տառերն: Յիշատակարանից. «Արդ գրեցաւ աւետարանս այս 'ի գիւղս որ կոչի Դաստիգիւր (Դաս- տակիւլ) ձեռամբ Սարգիս երիցու ի թուականիս ՌՃԻԲ.»: Երեք աւետարանների (բացի Յովհաննիսից) վերջերում գրուած է. «Յիշատակ է Սուրբ աւետարանս Եարամիշին և իւր որդի Ամիր- խոճին, Թումանին… թվ. ՌՃԻԶ.»: Մասունքներ Ա. Մասն կենաց փայտէն զետեղուած մի արծաթեայ փոքր խաչում. Բ. Մասն բազկին Եղիշ առաքեալի, որ կայ մի արծա- թեայ ոսկեզօծեալ աջում, որի վերայ գրուած է. «Այս է աջ սրբոյն Եղիշէի առաքելոյն, աշխատողքս՝ որ այ (է) Իգնատիոս եպիսկոպոս, որ եբեր սուրբ նշխարս ի Կաֆայու (է) յիշատակ սորա, տէր Ոսկան եպիսկոպոս»: «Կամաւն Աստուծոյ Կարա- պետ եպիսկոպոս ետոյ նորոգեցի, Աստուած ողորմի ասացէք»: Աջիս բազկի տակի կողմի վերայ. «Կամաւն Աստուծոյ Մու- րատս որդի Նիազի շինեցի սուրբ աջս, Աստուած ողորմի ասա- ցէք. առաջնորդութեան Ոսկան եպիսկոպոսին, թվն. ՌԿԸ. էր»: Գ. Մասն անյայտ սրբի, զետեղուած մի ականազարդ խաչում: Աւելորդ է յայտնել թէ աւետարաններս և մասունք- ներս բերած են իւրեանց հետ Ջրաբերդից՝ ժողովրդեան հետ տեղափոխուող քահանայք: Անապատ Մի փոքր եկեղեցի է շինուած աւանիս վերի ծայրում գետակի ձախ ափում, քարուկիր կառուցեալ մի կամարի վե- րայ. որ ունի միայն մի դուռն արևմտեան կողմից, երկու նեղ լուսամուտ, մի մեծ և մի փոքր խորան հիւսիսային կող- մում. 12 մետր 14 սանթիմ երկարութիւն 7 մետր 15 սան- թիմ լայնութիւն: Դռնագլխի քարի վերայ. «Այս է Մէլիք Թամրազին (Կիւլ. Մէլիք) որդի Սարուխանին եխպար Եաւրին.

/Էջ 265/

Քապաճին Ապովի որդի, որ 1-ի Մէլիք Օսեփին Վէլուխոյ Պէ- հէզ Սարգսին, Պէհէզ»։ Անհասկանալի է արձանագրութեանս վերջին բառի իմաստն: Գուցէ «Որ 1-ի»––Ա. Մէլիք-Յովսէփին: Ներսում միջնակամարի հարաւային կողմի կիսապատուան- դանի քարին վերա. «Ես Աքոլլեցի Գրիգորի որդի Պօղոսին մար (մայր), Եփրեմին քոր (քոյր) Թագուհին 1)»։ Շինութեան թուականն է սորանից վերև խոյակի վերայ. «Թվ. ՌՃՂԸ.»։ Անապատիս արևելեան և արևմտեան կողմերում եղած են խուցեր, դեռ մի քանիսն կանգուն են այժմ: Հաստա- տում են թէ Կուսանոց եղած է այս, երկար ժամանակ նըս- տած են այստեղ կուսանք, որոց մէջ եղած է և մի կոյս Մէլիք-Բէկլարեանների տոհմից, որի պատճառաւ Մէլիք-Թամ- րազին որդին նորոգել տուած է անապատս: Անապատիս արևմտեան կողմին խիստ մօտ է Հայոց Ուսումնարանի շէնքն, որ դեռ կիսատ է և ունի 34 մետր 45 սանթիմ երկարութիւն և (պատշգամով միասին) 11 մետր լայնութիւն:

ԵՂՆԱՍԱՐ ՎԱՆՔ.

Հիմնուած է գետաշէնիս հարաւային հանդէպ եղած լեռնաբազկի սարահարթի վերայ՝ յանուն Եղիշէի առաքելոյն: Վանքս կառուցեալ է երկու սիւների վերայ համակ սրբա- տաշ քարով, որի երկարութիւնն է 12 մետր 43 սանթիմ, լայնութիւն 10 մետր 33 սանթիմ: Դրան հարաւային սեմի վերայ. «Թ. ՌՃԼԵ. ես Նա..ո..ա Մովսէս էրից»։ Հիւսիսային սեմի վերայ. «Ի հոպելիանէ Ազատարարէ Գ. թուահամարէ մետասան տարեկ վեր տար (1311). ես անարժան տէր Ղազարս գրեցի»։ Երևում է որ վանքս նորոգուած է երբեմն երբեմն: Վանքս ունեցած է շրջապարիսպ և թաղակապ, գեղեցիկ սենեակներ, յորոց այժմ եօթն կանգուն և եօթն կիսակործան են: Նմա- ––––––––––––––––––––– 1) Իմաստն է. Ես եմ Աքուլեցի Գրիգորի որդի Պօղոսին մայրն և Եփ- րեմի քոյր Թագուհին։

/Էջ 266/

նապէս կործանուած են շրջապարսպի արևելեան և արև- մտեան պատերն և վանքիս հիւսիսային որմի արտաքին երեսն: Հին հանգստարան. Գետաշէն աւանիս հանգստարանի հին մասումն կան շատ հին գերեզմաններ, որոց գլխակալ խաչարձաններն զարդարուած են հիանալի նախշերով և քան- դակներով: Այնքա՜ն գեղեցիկ են փորուածքներն, մինչև ան- գամ այցելուն զմայլում է ժամանակին քանդակագործութեան գեղարուեստի նուրբ ճաշակին և ընտիր ոճին վերայ: Խաչար- ձաններիցս մէկի վերայ փորագրուած է. «Խաչս յիշատակ հաւրն իմոյ Խունին և մաւրն իմոյ Գուլին թվ. ՃՂԱ.»։ Կից սրան. «Ես Ետկար աղէս կանգնեցուցի. ես մեղաւորս Ազարիա»։ Այլ խաչարձանի վերայ քանդակագործուած է մի ձիա- ւոր մարդ, որ վահանը կապած իւր ձախ բազկի վերայ գե- ղարդը խրած է մի այլ փախչող ձիավորի սնակուշտն, որ ու- ժասպառ եղած է: Առաջնոյն թիկնապահն, վեր առած վա- հան և նետեր, վազում է իւր տիրոջ ետևից: Փորագրուած է քաջի ստորոտում. «Թվ. ՋՂԹ. Տտէն Ազաբի էչ (էջ) իւր Բ. թաւրովն (թորով, թրով), ողորմի ասացէք»։ Հանգստարա- նումս կան և մելիքազունների գերեզման, որք են Մէլիք- Մնացականեանների ցեղից: Մրցունիս Գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի, որք կան աւա- նիս արևմտեան կողմում գետակին ձախ կողմի բարձր լանջի վերայ: Արդէն գոմանոց փոխած են գիւղիս աւերակը Գետա- շէնցիք, բայց քարուկիր եկեղեցին կանգուն մնում է փոքր ինչ վերև աղբիւրի մօտ, որ շինուած է մի կամարի վերայ, ունի միայն աւագ խորան, մի դուռն արևմտեան կողմից, եր- կու նեղ լուսամուտ,, 12 մետր երկարութիւն, 6 մետր 95 սանթիմ լայնութիւն։ Խորանի վէմ քարն ունի հիանալի նախ- շուն քանդակներ, բայց չունի գիր: Դրան մօտ մի խաչքա- րի վերայ: «Յովհանէսի մորն Նուրացիանին»։ Նոյն արևմտեան ար-

/Էջ 267/

տաքին ճակատում. «Թիւ ՉԷ. Ես Եղահ անշահ կանգնեցի զսուրբ Սարգիսս ինձ և եղբաւր իմոյ Վարդանայ»։ Մի կարակ- նաձև տաշուած քարի վերայ, որ դռնագլուխ եղած է, այժմ ընկած է դրան հիւսիսային կողմում արտաքուստ. «Թվ. ՉԼԴ. կամաւն Աստուծոյ և հրամանաւ սուրբ հայրապետին Ըստեփա- նոսի, եպիսկոպոսութեան տէր Գրիգորի. Սոմաճին, ես Յովա- կիմս… ի բարեխաւսութիւն հոգոյ իմոյ»։ Այս տեղ, դրանս առաջ մի գեղեցկաքանդակ խաչարձանի վերայ փորագրուած է. «Վասն Մկրտիչ եպիսկոպոսի հոգւոյն փրկութեան»։ Բ. ԱԲԼԱՀ ԳԻՒՂ. հիմնուած է Գետաշէնի հիւսիսային կողմում մի ձորի մէջ. բնակչաց մեծ մասն բնիկ, փոքր մասն տեղափոխուած Հաթերքից և այլ տեղերից, հողն արքունի, մեծ մասամբ ջրարբի և արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն, կլիման և քաղցրահամ ջուրն, երկար կեանք 80. եկեղեցին Սուրբ Մինաս, հոյակապ, կառուցեալ վեց սիւների վերայ. երկարութիւն 18 մետր 85 սանթիմ, լայնութիւն 10 մետր 30 սանթիմ: Արձանագրութիւն. «Թվ. ՌՃՁԱ. յիշատակ է Պետրոսին, Յակոբին, Մրզին տրոպ (տրոպ) տէր Պօղոսին, որ էինք որդիք Աւետիսի՝ ազգէն Հասանայ, որ էր ժամանակն Վալի Նամատին (Նատր Շահին), որ կոչի Թահ- մազ, որ թագաւորեցաւ, ի երկրին Բարսից բազում գաւառս աւերեաց»։ Քահանան գալիս է Սուլուկ գիւղից: Ծուխ 34, ար. 91, իգ. 66, ար. ծնունդ 8, իգ. 5, պսակ 3, ար. ննջ. 3, իգ. 2: Տաճարումս կայ Գ. գրչագիր. Ա. Աւետարան պատկերազարդ, գրուած թղթի վերայ, միջակ դիրքով, միջակ գեղեցկութիւն ունին պատկերներն, նախշերն, թռչնագրերն և ծաղիկներն: Յիշատակարանից. «Եւ արդ ես մեղապարտ գծողս Նիկոլայոս.. գրեցի զաւետա- րանս ի քաղաքս, որ կոչի Վան ընդ հովանեաւ Սուրբ Աստուա- ծածնին և սուրբ Վարդան զաւրավարիս ի թուականութեանս Հայոց ՋԺԲ. ի հայրապետութեան տեառն Զաքարիայի Հայոց կաթուղիկոսի և մերոյ աթոռակալի սուրբ ուխտիս Վարակայ տէր Յովհանիսի և 'ի թագաւորութեան Ջհան Շահի Միրզին»։

/Էջ 268/

Յետոյ գրուած է. «Ես Փիլիպպոս կաթուղիկոս զայս աւետա րանս ետու Սոթեցի Յակոբին, որ իւրն յիշատակ դնէ»։ Մար- կոսի վերջում և յիշատակարանի ետև «Ես Մարտիրոս եպիս- կոպոս Էջմիածնայ Պազուխէն գնեցի զաւետարանս ու Գ. շա-րականոց և դրի ի դուռն սուրբ Էջմիածնայ»։ Դժուրին է իմանալ թէ ինչ առթիւ ընկած է այստեղ աւետարանս: Բ. Աւետարան մեծադիր, գրուած հաստ թղթի վերայ, առանց պատկերի, անյայտ է գրողի անունն և տեղն, գրուած է միայն յիշատակարանի տեղ. «թկվս. ԲՃՁԳ. ին». իսկ Մար- կոսի վերջում. «Ի թվականիս ԲՃՂԱ. ին ես Ամիր Վահապ և Սուդի Վասիլ իշխանս շինեցի եկեղեցիս, և գաւառանս, ա- ռուն հանեցի Կինեվանուց ձորերէն ու սարերէն. բնակիչք գիւղիս խոստացան տարէնը Գ. ժամ կատարողն Աստուծոյ աւրհնի: Դարձեալ կամուրջն շինեցի, ու կապն կապեցի. ԹՃ. (900) անծեն յերինջ (չծնուած երինջ) մորդեցի, աչխարաց, ղոչից, գառնից սաւա 1). այս եղաւ դարձեալ Բուսխանի (սառ- նատան) մուլքն իմն էր, ջուր չունէր, շապտէնն ա. աւր ծակ քարով ջուր տվի իմ մլքի խաթրին համար»։ Աւետարանիս սկզբումն. «Շահ Ապազն վար (որ) երեկ, Ղարապաղս կալաւ, պարոն տէր Ոհանն Գանճոյ քաղաքէն շատ գերի ազատեց, շատ գիրանք ա. շարականոց նրետ Սուրբ Եղի- շեայ առաքեալին վանքն. դ. մաշտոց, ա. աւետարան, ա. սաղ- մոսարան, ա. աղթարք, ա. խրատագիրք տուի տէր Մելքի- սեթն…: Տէր Ոհանէսս Ղալապեկ 2) ես այս գիրանքս ազա- տեցինք անաւրինաց ձեռքէն, տվինք մեր հոգիս ա. աւետա- րան տվի Ոսկեան, ա. շարականաց տվի Աւանէս էրէցն Շաշվացի. թիւն ՌԾԶ. էր»։ Գ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, առանց յիշատակարանի, միայն Ղուկասի վերջում գրուած է. «Յանուն Աստուծոյ ես Մուրադչէս ծախեցի զիմ հայրենի աւե- տարանս քեզ Խաչատուր Իրիցիդ.. ի գօառէն (գաւառէ՛ն) Եղի- ––––––––––––––––––––– 1) Բացի ոչխարից-խոյից և գառներից։ 2) Թերևս մտահան արած չէ ընթերցողն Հաթերքեցի Տէր-Հովհաննէս Ղալաբէկը: Երևում է որ աւետարանս բերուած է Հաթերքից։

/Էջ 269/

շէի առաքելոյն 'ի յաթոռոյն Ջրվշտկայ 1)… և սպասաւորին սուրբ ուխտին Հախբատայ.. 'ի թվ. ՊՂԷ. 'ի տրէ ամսոյ 'ի ԻԵ. Աստուած շնորհաւոր անէ. ամէն»։ Ս. Յովհաննէս ուխտատեղի. Գիւղիս հջւսիսային կող- մում բարձր սարի գլխին մի փոքր խաչարձան է, որի մօտ կան մեծ մեծ հացի և կաղնի ծառեր: Խաչիս վերայ եղած է մատուռ, որ վաղուց արդէն փլած է: Գ. ԲԱԽՇԻ կամ ՀԱՃԻ ԳԻՒՂ. Շինուած է Աբլահի հա- րաւ արևմտեան կողմում, մի ձորակի ձախ լանջի վերայ. բնակիչք 1870 թուին տեղափոխուած են այստեղ Հաճի-քեանդ ամարանոցից մարմնաւոր կառավարութեան հրամանաւ, հողն արքունի, լեռնային, անջրդի, մջջակ արդիւնաւէտ, պատուա- կան օդն, կլիման և ջուրն, եկեղեցին Ամենափրկիչ, քարու- կիր կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւն 17 մետր 29 սանթիմ, լայնութիւն 8 մետր 29 սանթիմ: Եկե- ղեցուս դրան մէջ, ներքուստ արևմտեան որմի վերայ. «Սուրբ խաչս էտգար (յիշատակ) Էղիսաբէթ թվ. ՌՀԹ.»։ Յայտնի է որ եկեղեցիս հնաշէն է, գիւղս արդէն աւերակ եղած է, նոր բնակչաց եկած ժամանակ. խջստ մեծ է հին հանգստարանի ծաւալն: Ծուխ 36, ար. 127, իգ. 93, ար. ծն. 5, իգ. 3, պսակ 2, ար. ննջ. 1, իգ. 1: Դ. ՍՈՒԼՈՒԿ ԳԻՒՂ. Շատ հեռի չէ Բախշի գիւղից Սու- լուկ կամ Ազատ գիւղն, որ հիմնուած է Պանդ անուն սարի արևելահայեաց լանջին վերայ. բնակիչներից բնիկ 15 գեր- դաստան, Խոյից գաղթած 20, Բօզլուխից եկած 7, իսկ Բախ- շի գիւղից տեղափոխուած 8 ծուխ: Հողն արքունի, լեռնային անջրդի և սակաւ արդիւնաւէտ, գերազանց օդն, կլիման և ջուրն և տեսարանն երկար կեանք 100 տարի եկեղեցին Ս. Յովհաննէս Մտրտիչ 2) քարուկիր, կառուցեալ չորս սիւների ––––––––––––––––––––– 1) Կարծում ենք որ Ողտի-Մատուռ աւերակ գիւղացի է (գտնուում է Ջրվշտիկ վանքի մօտ) աւետարանիս ծախողն։ 2) Տաճարիս հիւսիսային կողմում, դրան վերայ բարեպաշտ ոմն շինած է երկյարկ զանգատուն. «Սուրբ Աստուածածին (սխալմամբ գրուած է) եկե- ղեցւոյ զանկագատունս շինեցի արդեամբ Մակի Պետրոսեան Աւալեանցի ի յիշատակ հանգուցեալ որդոյ իւրոյ Խաչատուրի 1890 յամի մայիսի 10 օրն»։

/Էջ 270/

վերայ, երկարութիւն 16 մետր 80 սանթիմ լայնութիւն 10 մետր 40 սանթիմ:Արձանագրութիւն. «Շնորհօք Ամենակալին ես Մէլքէմ գամաւս շինեցի եկե- ղեցիս յիշատակ ինձ և նախնեացս պարոն Աղային, Մէ- լիք Ետկեարին, Մէլիք Աղապէկին, Ղամար-Սուլթանին և իւր ծնողին Մէլիք Պաղուն, Աւար խաթունին, կողակցին Սավո- յինային և եղբօրն. Պատօ պէկին, Աղասի պէկին. թվ. Ռ…»։ Քահանայ մի: Ծուխ 50, ար. 192, իգ. 181, ար. ծն. 7, իգ. 6, պսակ 2, ար. ննջ. 1, իգ. 1: Վանք (աւանդութեամբ Երմողեայ քահանային) Գտնուում է Սուլուկից քառորդ մղոնաչափ վերև մի սեռի բլրակի վերայ, որ կախուած է երկու առուակների մէջ: Մատրանս, որ շինուած է հնուց անտաշ քարերով, խոնար- հուած է գլուխն, մնում են այժմ միայն չորս պատերն: Դռնագլուխ քարի վերայ. «Թիւն ՉԻԸ. ես Մխիթար ու Տիրածէր շինեցաք զեկեղե- ցիս ի հայրապետութեան տէր Ըստեփաննոսի Աղուանից կա- թուղիկոսի»։ Փոքր ինչ վերեւ դռնագլխից. «Ապաղայ Ելչ խանին ու Խարայնախին Աւառս լեղով շինեցի զեկեղեցիս»։ Մատրսնա մէջ կայ մի հանգիստ, որի շիրմաքարն կոտրուած է միջից, կտորները միմեանց մօտ բերելով՝ կարդացինք հե- տևեալը. «Այս է հանգիստ Սայի որդի Հասանայ փեսայիս»։ Դարձեալ ներսում մի կոտրած խաչարձանի վերայ. «Թվ. ՈԻԳ. է….»։ Այլ տապանաքարի վերայ դրսում. «այս է հանգիստ Միսայէլայ Սասնի որդի, որք կարդէք, յաղաւթս յիշեցէ'ք թվ. Չ.»։ Մեծ հանգստարան տարածուած է մատրանս շուրջն, յորոց շատերն ունին նշանաւոր տապանաքարեր և գեղեց- կաքանդակ խաչարձաններ: Մի մեծ խաչարձանի վերայ. «Կամաւն Աստուծոյ կանգնեցաւ սուրբ նշանս ի բարեխաւսու- թիւն Մալսուկին և ծնողաց իւրոց և եղբարց իւրոց Արթուշին, Խաւջին, Շահմէլիք խաթունին թվ. ՊՂԶ.»։ Մատրանս հիւ- սիսային կողմում. «Այս է հանգիստ Ջեանայ որդի Հասանայ 'ի թվ. ՉԿԴ:»։

/Էջ 271/

Մատրանս արևմտեան կողմում կայ գիւղատեղի։ Հետ- քերից երևում է, որ նշանաւոր գիւղ եղած է այս։

ՊԱՆԴԱԼԻՈՆ ՎԱՆՔ (39)

Վանքս հիմնուած է նոյնանուն սարի բարձր գագաթին վերայ։ Մատուռիցն մինչև սարիս գլուխն շարունակ զառի- վեր է, բարձրանում է մարդ երկու ժամում և իջնում երեք քառորդ ժամում։ Ձուաձև բարձրացած է վանքաբարձ սարն 1) և բոլորովին առանձնացած իւր շրջապատի բոլոր լեռներից։ Երկու մեծ կալատեղի չափ տափարակ է վանքասարիս կա- տարն, որի վերայ վաղուց եղած է մեծ վանք, շատ սենեակ- ներն և միաբանութիւն։ Բայց այժմ մի մատուռ է շինուած հին վանքի տեղում, որն վաղուց փլած է արդէն։ Բարեպաշտ ոմն Գանձակեցի բարեկ. Սարգիս քահանայ Ազարեանց ի հի- մանէ նորոգած է մատուռս ի յիշատակ վախճանեալ իւր Յով- հաննէս որդուն։ Իսկ մատրանս երկաթեայ դուռն յիշատակ է նոյնպէս Գանձակեցի Պ. Մկրտիչ Յովհաննիսեանին։ Մեծ ուխտատեղի է մատուռս, որի ուխտի օրն է Ս. Աստուածած- նայ տօնն։

ՀԱՃԻ ՔԵԱՆԴ.

Գտնուում է Սուլուկի հիւսիսային կողմում մի անտա- ռապատ և բարձր սարահարթի վերայ։ Ինչպէս կանխաւ իմա- ցանք բնակում էին այստեղ Բախշի կամ Հաճի-քեանդի բնա- կիչներն։ Բայց 1870 թուին կառավարութեան հրամանաւ այս տեղն փոխուեցաւ ամարանոց Գանձակ քաղաքի՝ միևնոյն Հաճի-քեանդ անուամբ։ Այժմ շինած են գեղեցիկ բնակարան- ներ, որք ներկայացնում են իբր մի կատարեալ փոքրիկ քա- ղաք, որի մէջ ամրան ամիսներում լինում են՝ հեռագրա- ––––––––––––––––––––– 1) Վանքիս անուամբ ամբողջ սարս կոչուում է Պանդալիոնի սար, որը, կրճատելով ըստ տեղական սովորութեան, Պանդայ վանք, Պան- դայ սար են անուանում։ «Աղուան. եր. և Դր.» գրքի 208 երեսում գրուած է. «Գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ… Աբեթէի ՛ի գեող Անուն Հա- ւատուն Հինդուզակ ՛ի դուռն.. Պանդալիոնի բժշկի, ևն.»։ Կարծում ենք, որ վերևի մատրան գիւղատեղին է Անուղ––Հաւատուն––Հինդուզակ գիւղն:

/Էջ 272/

տուն, փոշտ և դատարան։ Հայոց եկեղեցին այժմ փոխուած է Ռուսաց եկեղեցու։ Գիւղատեղիներ և հանգստարաններ. Հայոց գիւղատեղի և հանգստարան կայ Ա. Հաճի-քեանդումս։ Բ. Սորանից ներքև արևելեան ձորի մօտ։ Գ. Նշանաւոր խաչարձան Հաճի քեանդից վերև անտա- ռի մէջ։ Դ. Դեղին Սար կամ Սարու եալ կոչուած լանջի վերայ։ Ե. Հաճի քեանդի և Մռութ գիւղի միջև անտառախիտ ճանապարհի վերայ ծմակի մէջ կայ մի աւերակ մատուռ Քեօշք անուն, որի արձանագրութեան քարն կոտորուած է. կէս մա- սին վերայ. «՛Ի թիւ Հայոց ՋԶ. կամաւն Աստուծոյ և ողորմու- թեամբ Քրիստոսի Ամենակալին շինեցի զեկեղեցիս……»։ Մատուռիցս փոքր ինչ հեռի կայ և գիւղի աւերակ։ Ե. ՄՌՈՒԹ ԳԻՒՂ. Հիմնուած է Պանդալիոն սարի հիւ- սիսահայեաց լանջի վերայ անտառի մէջ. բնակիչք բնիկ, հողն արքունի, լեռնային և սակաւ արդիւնաբեր, տեղական բեր- քերն նոյն (չունին պարտէզ և այգի) պատուական օդն, կլի- ման և ջուրն, երկար կեանք 90––95 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, փոքր և նորոգեալ ի հիմանէ, որ ունի մի քահանայ. և սոյն արձանագրութիւնը. «Ես Գանձակ քաղաքացի Մահտեսի Քերովբէ Տէր-Մարտի- րոսեան կառուցի իմով արդեամբք եկեղեցիս Մռուտ գեղջ ի յիշատակ պապին իմոյ Տէր-Մարտիրոս աւագ քահանայի և ծնո- ղաց իմոց Մկրտումի և Հռիփսիմի և կանանց իմոց Խանումի (վախճանեալ) և Սեհարի ամի Տեառն 1881»։ Փորագրուած է արձանագրութեանս տակ. «Եկայք առ իս ամենայն աշխա- տեալք և ծանրաբեռնեալք և ես հանգուցից զձեզ». Ծուխ 30, ար. 135, իգ. 131, ար. ծն. 15, իգ. 14, պսակ 6, ար. ննջ. 2, իգ. 2։ Զ. ՈՍԿԱՆԱՊԱՏ (40) ԳԻՒՂ. Հիմնուած է Մհակ սարի ստորոտում, Գանձակ գետակի 1) ձախ ափի բարձրութեան ––––––––––––––––––––– 1) Կոչուում է և Ոսկանապատի (Զուռնաբադի) գետ,

/Էջ 273/

վերայ, խոր ձորի մէջ, բնակիչք բնիկ, հողն արքունի, լեռ- նային անջրդի և սակաւ արդիւնաբեր.. տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, գովելի ջուրն, 90 տարի երկար կեանքն. Սուրբ Յակովբ եկեղեցին, հոյակապ կառու- ցեալ չորս սիւների վերայ, երկարութիւն 25 մետր 55 սան- թիմ, լայնութիւն 11 մետր։ Տաճարս ունի նաև հարաւային և հիւսիսային պատերում առանձնապէս կամարներ և ոտներ, ինն լուսամուտ, երկու փոքր և մի աւագ խորան և մի դուռն։ Աւազանի մօտ հիւսիսային խոյակի վերայ. «Ես Ովանէ՛ս, Գրիքոր կամարս բերի Գուդկան, դվիմ իմ մեր (մօր) Ուռումի (Հռիփսիմէի) հոգին համար»։ Արտաքուստ արեւմտեան ճա- կատին. «Սուրբ խաչս աւգնական Տէր Ովանէսին թվ. ՈԴ.»։ Քահանայ մի։ Ծուխ 89, ար. 321, իգ. 275, ար. ծն. 7, իգ։ 6, պսակ 4. ար. ննջ. 2, իգ. 2։ Տաճարումս կայ երկու գրչագիր. Ա. Աւետարան մագաղաթեայ, միջակ դիրքով, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերներ։ Ընտիր են պատկեր- ներն, նախշերն ծաղիկներն, թռչնագրերն, ոսկեզօծն և գոյներն։ Յիշատակարանից. «Ի ձեռն ուրումն եբեր յաշխարհէն Հայոց գրեալ ոսկեզաւծ որակաւք ի Դրազարկն ձեռամբ Թորո- սի փիլիսոփային, զոր տեսեալ տեառն Ստեփանոսի Տարսայիճ հզաւր և իմաստուն գիտնականի վարժեալ ի վարժարանի վար- ժապետին Եսայոյ տիեզերաքարող լուսաւորչին, որդի իշխանաց իշխանին քաջ սպառազէն մենամարտիկ զինաւորի Ջալալին, թոռն մեծ Աթաբակին Հայոց և Վրաց Վեհ Տարսայիճին, Տէր և Վերատեսուչ գահերէց և գլուխ արհի երից աթոռոցս Սիւ- նեաց Տաթևոյ և Նորավանից և Ցախաց քարոյ, պետ երկոտա- սան գաւառաց, ուրախ եղև իբրև ընծայ ի վերուստ առաքեալ։ Եւ յաղագս եղբաւր իւրոյ պարոն Շահնշահի, որ կիսաւրեայ մահուամբ, տղա տիաւք, ցանկալի տեսողաց, գեղեցիկ հասա- կաւ, և քաղցր բարուք, աներկևան հաւատով և հաստատուն յուսով՝ ի բազմավրդով կենցաղոյս խրախոյս տուեալ առաջնոր-

/Էջ 274/

դեաց խաղաղական և բարի հրեշտակաւք առ յոյսն ամենայնի և յԱստուած բոլորից, որ հանգուցանողն է ամենայն հոգւոց բարեաց, հանգուսցէ ի գոգն Աբրահամեան նովին հաւատով լցեալ։ Ստացաւ հանդերձ հոգևոր հարբ իւրով Կիրակոս վար- դապետովն ի հալալ արդեանց իւրոց և ընդելուզել ոսկւով և արծաթով և ակամբք պատուականաւք յիշատակ վերասացեալ եղբաւր իւրոյ։ Եւ արդ ես նուաստ, եղկելի, թշուառացեալս Ստեփաննոս խոց լերթոց և թախիծ կսկծալի սրտիւ, հողամած դիմաւք զդասդ սրբազանից զպատահեալսդ տիեզերաքարոզ ա- ւետարանիս սրտի մտաւք յիշել զգեղաղէշ և զարեգակնափայլ եղբայրն իմ զպարոն Շահանշահ առաջի զենման Քրիստոսի… յիշել զծնողսն իմ զհայր իմ զՋալալն և զմայր իմ զամենաւրհ- նեալ Գոնցա և յերկար կենդանութիւն խնդրել երկուց եղբարց իմոց պարոն Էլիկիւմի և Աղբուղային։ Եղև մեզ այս բաւթ տրտմագին ՛ի տաւնի զատկին ՛ի ՉՁ. թուականի Հայոց ՛ի տրէ Գ.»։ Մատթէոսի սկզբում գրուած է ի միջի այլոց. «Ես Յովհաննէսս Ոսկանապատոյ ձեռնաւորս գնեցի զաւետարանս իմ հալալ արդեամբս յիշատակ ինձ և իմ ծնողաց»։ Բ. Աւետարան, թղթեայ, միջակ դիրքով, պատկերազարդ, բայց ո՛չ այնքան ճաշակով գծուած, Յիշատակարանից. «Շնորհիւ Տեառն սկսայ և ողորմութեամբ նորին կատարեցի, զմեղուցեալ գրիչս Իսրայէլ յիշեցէ՛ք…. Արդ գրեցաւ սա յար- քունական երկիրն Մոկաց ի տեղիս Անապատ, որ Փասավանք կոչի, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս.. ձեռամբ յոգ- նամեղ և անարուեստ գրչի Իսրայէլ… ՛ի թուականիս Հայոց ՋԺԲ. ամեն. ՛ի խնդրոյ.. Մահդասոյն Պաւղոսի յիշատակ հոգ- ւոյն իւրոյ»։ Յետոյ գրուած է. «Նորոգեցաւ սուրբ աւետա- րանս ընդ հովանեաւ աստուածընկալ սուրբ Նշանիս Վարագայ ձեռամբ Սահակ անարժան աբեղայի ի յառաջնորդութիւն սուրբ ուխտիս Կիրակոս վարդապետի, որ բազում ջանիւ զվանքս կրկին անգամ նորոգեաց զեկեղեցիք, զդարպաս, զտներ, զոր ի շարժմանէ ապականեալ էր, ի թուականիս ՌՂԸ. ի խնդրոյ Յոհան անուն անկեալ երիցին, որ ստացաւ զսա ՛ի հալալ ըն-

/Էջ 275/

չից իւրոց և ետ նորոգել»։ Դժուարին է իմանալ թէ ի՞նչ դի- պուածով ընկած է Ոսկանապատ գիւղիս մէջ։ Սուրբ Աստուածածնայ վանք. Հիմնուած է գիւղիս վերի ծայրում գետակին ձախ ափի վերայ, կառուցեալ երկու կամարների վերայ, որ ունի մի դուռն հարաւային կողմից և երկու նեղ լուսամուտ արևե- լեան և արևմտեան կողմերից և միւս ևս հարաւից։ Երկա- րութիւն 12 մետր 75 սանթիմ, լայնութիւն 6 մետր 75 սանթիմ։ Ունի եկեղեցու ձև և ոչ վանքի, սակայն ունեցած է միաբանից խուցեր տաճարս իւր արևմտեան կողմում, որ- պէս վկայում են տեսողք. բայց յորդ անձրևի հեղեղներն քանդած և տարած են սոյն սենեակները և կոյտ կոյտ խիճեր դիզած խուցերի տեղերում։ Տաճարիս հարաւային որ- մի մօտ արտաքուստ. «Այս է տապան Յարութիւն պապին, որ վերստին նորոգեաց սուրբ եկեղեցիս թվ. ՌՄՀ.»։ Սուրբ Սարգսի վանք. Ս. Աստուածածնայ վանքիս հանդէպ գետակի աջ ափի վերայ, շինուած երկու կամարների վերայ, վնասուած գա- գաթնագծի ուղղութեամբ մինչև գետինն։ Վէմ խաչքարի ստորոտում. «Սուրբ խաչս աւգնական….»։ Աւերակ դրու- թեան մէջ են միաբանից խուցերն և շրջապարիսպն։ Գիւղիցս բաւական վերև, գետակիս ձախ կողմում կան հետևեալ հնութիւններն, որք շինուած են իրարից զանա- զան հեռաւորութեան վերայ։ Ա. Դաստրափոր աւերակ գիւղ Հայոց, այժմ թրքաբնակ, բայց մնում են հանգստարանն և վեց սիւների վերայ շի- նուած հոյակապ եկեղեցին։ Բ. Ցնծահալ, որ նոյնպէս թրքաբնակ է, որ ունի ըն- դարձակ հանգստարան և մեծ քարուկիր եկեղեցի, որի գլուխն խոնարհուած է։ Գ. Գեատամիշ (Գետամէջ) գիւղ. որ ունի հանգստարան և մի անսիւն միջակ մեծութեամբ եկեղեցի։ Թրքաբնակ է և աւերակս։

/Էջ 276/

Դ. Պալլուջա աւերակ գիւղ։ Է. ՄԻՐԶԻԿ ԳԻՒՂ. Հիմնուած է Ոսկանապատի հիւսիս- արևմտեան՝ կողմում մի տեսարանաւոր և արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ. հողն արքունի, անջրդի և լեռ- նային, տեղական բերքերն նոյն (առատ է տանձ, խնձոր, ոչխար) գովելի օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Գաբրիէլ, քարուկիր, կառուցեալ չորս սիւ- ների վերայ և խաչազարդեալ վաղեմի խաչքարերով. երկա- րութիւն 16 մետր 95 սանթիմ, լայնութիւն 12 մետր 10 սանթիմ։ Դռնագլուխ քարի վերայ. «Արդեամբ Միրզիկայ սուրբ Գաբրիէլ եկեղեցիս շինեցաւ 1674 ամի»։ Հարաւային փոքր խորանի սեմին վերայ. «Կանգնեցի Սարուխանս սուրբ խաչս (բերուած է հանգստարանից) բարեխաւս Ոսկի հոգուն թվ. ՌՀԶ.»։ Եկեղեցիս ունի և փոքր զանգակատուն և մի քահանյ։ Ծուխ 60, ար. 320, իգ. 277, ար. ծն. 17, իգ. 12, պսակ 7, ար. ննջ. 2, իգ. 2։ Ովասափ մատուռ. գտնուում է գիւղիս հարաւային կողմում, մի բարձր սեռի վերայ ուղու տակին։ Այժմ կիսա- ւեր է, շինուած է եղել անտաշ քարով, բուսած է խորա- նում մի մեծ կաղնի ծառ։

ՔԵԱՐԽԱՆԱՅ ՎԱՆՔ.

Հիմնուած է մատուռիցն վերև մի գեղեցիկ լեռնահովտի հարաւային ծայրում։ Բարձր սարեր պատած են վանքիս հիւ- սիսային, արևմտեան և հարաւային կողմերը (վանքիս այս կողմն ձոր է, խորանդունդ ձոր, որից հոսում է մի առուակ և միանում ստորև Գանձ. գետակին)։ Վանքս շինուած է մի կամարի վերայ տորոնագոյն տաշուած քարով, և ունի երկու փոքր և մի աւագ խորան, վեց նեղ լուսամուտ և մի դուռն արևմտեան կողմից, 12 մետր երկարութիւն, 7 մետր 70 սանթիմ լայնութիւն։ Բեմի ճակատին մի խաչքարի վերայ. «թվ. ՌԿԴ.»։ Վանքս ունի և գաւիթ, որ շինուած է հասարակ քա-

/Էջ 277/

րով 7 մետր 30 սանթիմ երկարութեամբ և 7 մետր լայնու- թեամբ, որի մէջ ամփոփուած են. «Հանգիստ հողապատեան տեառն Եղիազարու յաւէտ հան- գիստ է անվշտակիր նշխար սորին, որ աստ կան, հոգին գո- լով միջնորդ առ Տէր ժտական վասն իւր որդեկացս, որ եմք տատանման փորձանաց գաղտնի, որ օցտել փութան զմիաբա- նութիւն հոգևորական, փրկել ի փորձանաց այժմ և յապագայն, հանգեաւ սուրբ հայրն մեր թուին Հայկազնւոյ ՌՃԿԲ.»։ «Այս է հանգիստ Չարեքու անապատի Մկրտիչ վարդա- պետին թվ. ՌՂԵ.»։ «Այս է՛ տապան տանս սպասաւոր Մահտեսի վերաձայնի, Նաւասարդ աղա անուանի, եղբայր Թամրազ Քալանթարու Զա- կամ Մեծ Սահակ ՛ի Ղարամուրատ գեղջէ, կոչի Արամի, մահն դիպէ վաթսուն Բ. ամի ՌՃՂ. թուի և շամդրեա 1) մարմին է ՂԳ. ամի»։ Վանքս ունի և կիսաւեր շրջապարիսպ և մի քանի խու- ցեր միաբանից համար, որք արդէն քայքայուում են հետզ- հետէ և մի քանի օրավար պատուական հողեր։ Վանքիս ա- րևելեան կողմում է Քեանդակիրմազ մականուանեալ Սար- գիս վարդապետի գերեզմանն։ «Այս է տապան Սարգիս վարդապետի Ազարեանց Տփխի- սեցւոյ Քեանդակիրմազ մականուանեալ, որ յայտնապէս անբաս- տութեամբ (անբասիր) վարեաց զկարգ կրօնաւորութեան ի զա- նազան վանորայս Գանձակայ գաւառի աւելի քան 70 տարի և վախճանեցաւ ի հասակի 96 ամաց ի Միրզիկ գեղջ 1877 ամի»։ Վանքիս մօտ կայ վանքապատկան պարտէզ, թթենի և տանձի ծառեր, և հանգստարան և գիւղատեղի։ Աստուածածին աւերակ մատուռ, որ գտնուում է Միր- զիկ գիւղիցս վերև այն սեռի վերայ, որ կախուած է գիւղիս վերայ, իսկ երեք քարեայ խաչարձաններ մատուռիցս վերև։ Ը. ԲՐԱՋՈՒՐ (Աղբրաջուր) ԳԻՒՂ. Հիմնուած է Միրզիկի ––––––––––––––––––––– 1) Գուցէ շատամեայ: 19

/Էջ 278/

հիւսիսային կողմում, բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղա- կան բերքերն և ամենայն ինչ նոյն, եկեղեցին Գաբրիէլ, քա- րուկիր. քահանան գալիս է Միրզիկից։ Ծուխ 33, ար. 191, իգ. 171, ար. ծն. 8, իգ. 6, պսակ 2, ար. ննջ. 2, իգ. 1։ Գիւղիս հարաւային կողմում կայ կայծաքարի և սպիտակ քարի հանք։ Վերջինս նման է Հին-Ղարաբուլաղի քարահան- քի քարերին, որը տանում են ծախում Բագու քաղաքում։ Թ. ՄԵԾ-ԲԱՆԱՆՑ ԳԻՒՂ. Հիմնուած է Արութիւն (Ղոչ- Ղարա) վտակի ձախ կողմի վերայ, մի խոր և հորիզոնն նեղ ձորում (Բրաջրի արևմտեան կողմում) բնակիչք բնիկ, ամե- նամեծ մասամբ արուեստաւոր––արծաթագործ, ոսկերիչ, դեր- ձակ, քարտաշ, որմահիւս, սայլագործ, վաճառական, ևն. հողն արքունի, չափազանց սակաւ, ապառաժ և անպէտք երկրագործութեան. տեղական բերքերն ցորեն, գարի, ոչխար, տաւար. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Լուսաւորիչ, ընդարձակ, կառուցեալ վեց սիւների վերայ և ապառաժ սալ քարի վերայ 1863 թուին, երկարութիւն 28 մետր, լայնութիւն 13 մետր 35 սանթիմ։ Քահանայ երկու։ Ծուխ 263, ար. 1144, իգ. 1116. ար. ծն. 50, իգ. 44. պսակ 14, ար. ննջ. 10, իգ. 9։ Տաճարումս կան հետևեալ գրչագրերն. Ա. Աւետարան մագաղաթեայ, մեծադիր, ամբողջապէս գրուած գլխագրերով և առանց պատկերի, որի սկզբից և վեր- ջից թափուած են թերթեր, կամ գողացած են, վասնորոյ չունի յիշատակարան. միայն գրուած է բուն ընդօրինակողի գրով. «Շնորհիւն Աստուծոյ և ողորմութեամբ ամենասուրբ Հոգւոյն, պահպանութեամբ սրբոյ Խաչին և աղաւթիւք ամենայն սրբոց…. ժառանգեսցէ (ջնջուած)»։ Աւետարանս նախ նո- րոգած է Թադէոս անուն ոմն միայնակեաց, ապա Ալեգսա- նոս աբեղան ՋԲ. թվ.»։ ապա նորոգուած է ՋԿ. թուին. ուր և գրուած է. «Կամաւ Ամենակալին Աստուծոյ ես Կոշ որդի Սեթիկին, թոռն Թադէոսին, աւետարանս իմ պապեց գնուած էր. եկի, դաւի արարի, էլ բարիշեցաք և սազեցաք. Բ. եզն

/Էջ 279/

ինձ ծառայութիւն, ես էլ գիր տուի և զաւետարանիս դաւէն (կռուելէն) անցայ։ Էլ ո՛չ ես և ո՛չ իմ որդին էլ դաւի չանէ. ՅԺԸ. հայրապետաց անիծած է…. Մուրատ փաշէն վկայ, Ջանդարն վկայ, Մուրատ բէկն վկայ»։ Հուսկ յետոյ գրուած է. «Զվերջին նորոգիլ տուող սուրբ զաստուածաշունչ Ծեր ա- ւետարանիս Պանանցայ…. ճամահաթն թվին ՌՀԴ. էր. նո- րոգեցաւ ձեռամբ Շատախեցի Յովհաննէս երիցու… Ո՛չ հան- դիպողք, խիստ դառն, նեղ ժամանակ այսմ տարոյս, Շահ Ա- պազն բազում խան ու իշխանք ուղարկեց Վրացտուն ի քա- ղաքն Տպղիս՝ ընդ ձեռամբ իշխանին անուն Մովրով, սպանեց հնարաւք Ղարչղա խանն, որ իշխանութեամբ ստրատելատ էր և այլ սիրելի խանն Յուսուբ ապանաւ ընդ նմա. մեծ դառնու- թիւն ելաւ ի մէջ Պարսիկ ազգին. վերջն Աստուած գիտի թէ ինչ կուլի»։ Բ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, որ ունի իւր սկզբում աւետման և չորս աւետարանչաց պատկերները, որք այնքան գեղեցիկ չեն։ Մատթէոսի վերջում. «Զստացող սուրբ աւետարանիս զՆերսէս սրբասէր քահանայ զծնողսն… և զա- մուսին իւր Մսրմէլիք»։ Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ մեղապարտ և փծուն գրչի Խաչատուր անպիտան քա- հանայի ի թուականութեանս Հայկազեան տումարի Ջ. և Ժ. ի հայրապետութեան տեառն Գրիգորի և յաշխարհակալութեանն Ջահան Շահի, որ տիրեաց բազում աշխարհի և գաւառի բռնու- թեամբ… (գրեցաւ) ի գիւղաքաղաքն, որ կոչի Ուրծ. ընդ հո- վանեաւ սուրբ Աստուածածնին և սուրբ Ստեփաննոս Նախավ- կային»։ Վերստին կազմուած է Հայոց ՌԻԹ. թուին։ Գ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, որ ունի մի- այն չորս աւետարանչաց պատկերներ։ Հասարակ են պատկեր- ներն, թռչնագրերն, ծաղիկներն և նախշերն. սակայն գե- ղեցիկ են փոքր գրերն։ Անյայտ է գրողի անունն, միայն յայտնի է ստացողն, որ է Պապճան անուն ոմն, որ գրած է. «Արդ.. նախ և առաջ եկն ի վերայ մեզ խաշանց մահ, որ ա-

/Էջ 280/

նասունքն կոտորեց վասն մեր ծովացեալ մեղացէս… եկաւ ի վերայ մեզ նեղութիւն, մուրեախն և թրթուռն Դիզակ և Վարանդ, Խաչեն, Չորաբերդ, որ շատ ժամանակ շրջեց ի վե- րայ երկրիս… վա՜յ մեզ, եկեալ ի վերայ աշխարհիս սով սաս- տիկ ի վերայ երկրիս վասն մեր մեղացէս, վա՜յ մեզ, չիմացանք զի՛նչ գործենք կամ զի՛նչ աշխատեմք, մարմնով չարչարեցանք, հոգով հիւանտացանք, մտօք հեռացանք. վա՜յ մեզ. մենք ասէինք թէ պրծանք. այլ զի՜նչ կը տեսնունք. եկեալ ի վերայ մեզ մահտարաժամ, մեծ և սաստիկ և անո՜ւն, որ պովանդակ աշ- խարհն պատեալ էր, օր մի վաթսուն և եօթանասուն մեռա- նէին։ վա՜յ մեղաւորաց, որ չմնաց քահանայ պատարագին, կամ աշխարհական իւր պսակին, հայր լաց իլաւ (լացաւ) իւր ա՜յ իմ որդին, մայր լալով կոծէր դստան (դուստր) ի վերայ գերեզմա- նին։ Վա՜յ ինձ, զի՞նչ էինք և զի՞նչ տեսաք. Տէր Աստուած Յի- սուս Քրիստոս ի գեօղն, որ կոչի Պալլուջա 1) ի հայրապետու- թիւն տեառն Եսայի.. կաթուղիկոսի ամենայն աղուանից, գրեցաւ ՌՃԿԶ. թվ.»։ Յետոյ շարայարած է այլ գրիչ. «Արդ ի ժամանակս պռնակալութեան Գանճայու քաղաքիս Ուղուր- լու խան, որ է որդի Քալպալի խանին և իշխանութեան ի Ոս- կանապատու Ծորոյս Տէր Մէլիք Յովսէփին, որ է որդի Մէլիք Եաւրին ի Ոսկանապատ գեղջէն….»։ Աւետարանս յետոյ ստացած է Բանանցեցի Եսայի քահանան ՌՄԾԲ. թվին։ Դ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, առանց պատ- կերի, անճաշակ նախշերով, ծաղիկներով և գլխագրերով՝ որի գրողն է. «Փծուն գրիչ սուտանուն Յովսէփ ի թվին Ջ.»։ Ե. Աւետարան թղթեայ, փոքրադիր, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերներ, բոլորովին անճաշակ, գը- րուած է Մեծ-Սիւնեաց Տաթևի վանքում ՌԼԴ. թուին Յով- հաննէս եպիսկոպոսի ձեռնով։ Զ. Աւետարան թղթեայ, նմանապէս ամենայն ինչ ան- ճաշակ։ Յիշատակարանից. «Գրեցաւ թվ. ՌՄԺԱ. ՛ի բառ- նալ թագաւորութեան արևելեան երկրիս Ելիմացւոցն այլազ- գեաց…. զի բազում քաղաքս և գեօղս քայքայեցին և աւար ––––––––––––––––––––– 1) Ոսկանապատից վերև Դաստափոր գիւղի մօտ, գետակի ձախ կող- մում, այժմ թրքաբնակ գիւղ:

/Էջ 281/

արարին յԱղուանս հայս, զի զօրք ելեալ յԱլանաց և յԵլիմաց ի Շօշ քաղաքէ մինչ ի քաղաքն Գանձակ, որ է շահաստան, և ընդ այնմ մնացեալ հեծելազօրօքն, զի իշխանքն Պարսից անօ- րինաց ո՛չ ուրեք հնազանդեալ և ո՛չ միաբանեալ կամաց իրա- րաց՝ սուր հասեալ ընդ ամենայն տեղիս ի տեառնէ»։ Է. Աւետարան թղթեայ, փոքրադիր, ամենայն իյնչ հա- սարակ։ Յիշատակարանից. «Գրեցաւ սուրբ աւետարանս ձե- ռամբ.. անարուեստ գրչի Գրիգորի աբեղայի ի սորւբ և ի հռչակաւոր ուխտս ի Հաղբատ ի թուականութեան Հայոց ՋԴ. ի կաթուղիկոսութեան տեառն Գրիգորի և յառաջնորդութեան տեղւոյս տէր Աստուածատրոյ արքեպիսկոպոսի ի Ղանութեան Տաճկաց (Պարսից) Ջիհան Շահի, ՛ի դառն և ՛ի նեղ ժամանա- կիս, որ ի խստութենէ այլադաւան սեռի որ յահէ և յերկիւղէ նոցա մաշեալք և հալածական լինէաք, փախստեայք և մոլորեալք, գերեալք և տատանեալք։ ՛Ի յառաւել խստութենէ հարկապա- հանջութեան և ՛ի հոլովութենէ գերելոցն և ի չքաւորութենէ ընչից ո՛չ կարէր օգնել եղբայր եղբօր և ոչ ողորմէր ազգս ազ- գիս… Եւ ես անարժան և տառապեալ ծերունիս Գրիգոր՝ երերուն տատանեալ շրջեցայ… ուխտիս Հաղբատայ և տէր Աստուածատուր եպիսկոպոս սիրով ընկալաւ զմեզ»։ Բայց թէ ի՞նչ դիպուածով ընկած է աւետարանս եկեղեցուս մէջ, ան- յայտ է մնում։ Ը. Աւետարան թղթեայ, փոքրադիր, ըստ ամենայնի հասարակ։ Յիշատակարանից. «Արդ գրեցաւ Սուրբ աւետա- րանս ի թուականիս Հայոց ՋՀԳ. ձեռամբ.. Ալեգսանոս աբե- ղայի ի սուրբ ուխտս Մաքենացւոց 1) ի դուռն սուրբ տաճա- րիս Աստուածածնիս»։ Թ. Աւետարան թղթեայ, փոքրադիր և առանց պատ- կերի։ Յիշատակարանից «Շնորհօք և օժանդակութեամբ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի աւարտեցաւ նոր կտակա- րանս.. ձեռամբ.. Մխիթարի ի թուականութեան հայկական տումարի ամի հազարերորդի, հարիւրերորդի, քսաներորդի… ––––––––––––––––––––– 1) Գտնուում է Սևանայ լճակի հարաւային ափից մղոնաչափ հեռի–– Բասար––Կեչարից ոչ այնքան հեռի:

/Էջ 282/

ի յայս ամի սաստիկ մահ յերկիրս Վերին Զակամայ, որ օր մի ՛ի տան միում եօթն հոգի վախճանեցաւ… ի հայրապետու- թեան տեառն Պետրոսի Սրբազան Կաթուղիկոսին Սրբոյ Գան- ձասարայ, ի առաջնորդութեան նահանգիս Մինաս վարդապե- տի և ի տէրութեան Պարսից Շահ Սուլէիմանին ի յերկիրս Վերին Զակամայ ՛ի գեօղս որ կոչի Սուլտանեցիք ընդ հովա- նեաւ սուրբ Աստուածածնիս ի խնդրոյ բարեմիտ Եւային և այրն (առն) իւրոյ Ոսկանին…։ Արդ ես Եւայս ստացայ զայս աւետարանս և ետու վախմ ի դուռն Ղարամուրատ Կուսանաց անապատի Սուրբ Աստուածածնի»։ Հուսկ յետոյ գրուած է այլ գրչից. «Զվերջին ստացող զսուրբ աւետարանս… Մէլիք Սարգիս և ծնողացն հայրն իմոյ Ովանէսն… թվին ՌՃՀԸ»։ Ժ. Աւետարան թղթեայ, միջակ դիրքով, առանց պատ- կերի, ամենայն ինչ հասարակ։ Յիշատակարանից. «՛Ի ՌՃԱ. թուականիս Հայոց և ի յամսեանն մարտի ԻԱ. աղուհացից պա- հոց առաջին շաբաթին երկուշաբաթ օրն եղև սկիզբն գրու- թեան սուրբ աւետարանիս և կատարեցաւ ապրիլ ամսոյ ԺԵ. յաւուր մեծի հինգշաբթին 1)... արդ գրեցաւ սա ի յերկիրս Զակամ ի գիւղս Մէլիքզատայ, ընդ հովանեաւ սուրբ Աստուա- ծածնիս և Սուրբ Թովմայ և այլ սուրբ նահատակի, որ աստ է, ձեռամբ անարուեստ և փծուն գրչի Յակովբայ յետնեալ քա- հանայի»։ Աւետարանս ստացած է Կիրակոս երէցն, ապա Մէ- լիք Ովանէս, «Արդ ես Մէլիք Ովանէսս ստացայ զսուրբ աւե- տարանս ի հալալ արդեանց իմոց յիշատակ ինձ և ծնողացն.. հայրն Միրզախան, և որդիքն իմ Մէլիք Մատթէոսն»։ Եւ ա- պա գրած են Մէլիք-Մատթէոսի թոռներն. «Արդ ես Մէլիք Մատթէոսի թոռն Աղաջանս և Սարգիսն ի թուին Հայոց ՌՄԽԴ. ն էր, որ Չէզոք (Ներքինի Աղա-Մամատ) Շահն Պար- սից եկն ի քաղաքն Թիփլիզ Սուրբ Խաչի պահոց երեքշաբա- թի օրն, առաւ, աւերեց և ցիրուցան արար զամենայն, կոտո- րեաց ավելի քան ԺԲՌ. (12000) մարդ և զայր ու զկին ամեն ––––––––––––––––––––– 1) Սխալ է երևում «մարտի ԻԱ.» ամսաթիւս, քանզի երբ աւագ հինգ- շաբթի օրն լինի ապրիլ. 15, Բշ. (Մեծ պահոց) Ա. օրն եղած կը լինի մար- տի (Ա.) վասնորոյ գրած է գուցէ՛ Մարտի ՛ի Ա.:

/Էջ 283/

կերի արարին և բազում նշխարս սրբոց և զսպաս եկեղեցեաց աւար առին, դարձան յետս նոյն ամի։ Երկրորդ թուին (ՌՄԽԵ.–1796) մեծի պահոց միջոցն Թիփլիզու Էրէկլայ (Հերակլ) ար- քայն վրաց եկն ՛ի վերայ Կանձակու հանդերձ Շամշադինու զօ- րօք և Շուշու Իբրահիմ խանն հանդերձ Լազկիւն. տեղոյս իշ- խող Ջաւատ խանն էր. մազապուրծ եղեալ ի Ղալայն բազում պատերազմ արարին, ոչ կարացին յաղթել նմա. հրաման արա- րեալ եկն ՛ի սար գիւղօրայս Սուլթան Շամշադին զօրօք իւ- րովք և սուտ երդմամբ հանեալ զմեզ կերի վարեցին և սրա- խողխող արարին և մնացելոցն այսր և անդր ընթանալով ոշ ոչ գտաք հանգիստ ոտից մերոց։ Յետոյ զօրքն Վրաց հանդերձ յազկիւն եկն և զմնացեալսն կերի արարին և Բանանց գիւղս ամեն այրեցին հրով։ ԽԶ. (ՌՄԽԶ.––1796) թվին սով և մահն եկն ի վերայ մեր. Կորեկ ալիւրի լիտրն (18 ֆունտ) Թ. ապա- սի դժուար գտանելով, վասն որոյ ուրացեալ այր զկին և կին զայր իւր, հայր ՛ի որդոյ և որդի ՛ի հօրէ, մայր ՛ի դստերէ և դուստր ի մօրէ իւրմէ բաժանեալ, ոչ գտանէինք հանգիստ ո- տից մերոց. զի կերակուր մեր էր կաղինն և կաղնի քլէպ (կե- ղևն) և մեր առեալ զայս սուրբ աւետարանս մեծաւ զգուշու- թեամբ և բազում տառապանօք, շնորհօք սուրբ Հոգոյն հասու- ցաք մինչև ցայսօր։ Իսկ ի թվին մերոյ ՌՄԿ. էր, եկն ի վե- րայ մեր ժանտամահն. առաջ Ըռուսի մէջն անկաւ, շատ կո- տորեց, յետոյ թուրք ազգի մէջն անկաւ, յետոյ Քիլիսա-Քեան- դըն 1) և Նորաշէնն 2) անկաւ, յետոյ սար կեղօրայք և Բանանց կիւղս անողորմ կոտորեց. շատ մարդ առանց կին մնաց, և շատ կին առանց այր, շատն առանց որդի և շատն առանց դուստր։ բազումք առանց քահանայի թաղեցին, բազում տունք աւեր մնացին։ Այս ամենայն եկն ի վերայ մեր վասն մեղաց մերոց։ Սոյն ժամանակ Դաւիթ վարդապետն սաղն (կենդանի մնացածները) վեր առաւ գնաց Քիճիք-Բանանց 3) որ է Դամ- ––––––––––––––––––––– 1) Մինչև ցայսօր Քիլիսա-Քեանդ է կոչուում Գանձակի Հայոց . Յով- հաննէս եկեղեցու թաղն: 2) Նոյն քաղաքի Հայոց հիւսիսային թաղն: 3) Փոքր-Բանանց այժմ աւերակ գիւղն կայ՝ Բանանց գիւղից վերև Ա- րութիւնի վտակի և Քարհատի առուի խառնուրդի հարաւային լանջի վերայ:

/Էջ 284/

պըլաձոր, որ կնաց կումերն, որն կնաց պաղերն, փոքր ինչ հանդարտեաց ցաւն. վա՜յ մեզ, իմացանք, թէ պրծանք ցաւէն. աստուածասաստ բարկութիւնն հասեալ, գազան մի աւերեալ և բազում վնաս արար և քանի մի անձինք չարաչար մեռան… սոյն ժամանակիս նորոգել տուինք սուրբ աւետարանս յիշա- տակ մեզ և ծնողաց մերոց, մեր պապ Մէլիք-Մատթէոսին.։.. գրեալ ՛ի մատեանս ՌՄԿԳ. ՛ի տիրապահ գիւղս Բանանց ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնի եկեղեցոյն։ ՌՄԾԲ. ին Ռու- սըն եկաւ Կանջու վերայ, մէկ ամիս նստաւ, մէկ սհաթումն առաւ. սհաթուկէս ԳՌ. (3000) մարդ կոտորեց»։ ԺԱ. Աւետարան թղթեայ, փոքրադիր, անյիշատակարան, անյայտ գրողի անունն և ամենաստոր չորս աւետարանչաց պատկերներն և ամենայն ինչ։ ԺԲ. Աւետարան թղթեայ, փոքրադիր, ամենայն մասամբ ստոր։ Յիշատակարանից. «Գրեցաւ սուրբ աւետարանս ի դառն ժամանակիս ՛ի լաւ ընտիր օրինակէ ՛ի յերկիր Վերին Զակամ ՛ի Ղարամուրատի Հարանց անապատիս ձեռամբ մեղօք զառա- ծեալ Աւետիս աբեղայի, որ իմ յերկրէն Տաւուշու ՛ի գեղջէն Քամալու. հ. ի թուականիս Հայոց ՌՃԻԸ։»։ ԺԳ. Աւետարան փոքրադիր, գրուած գեղեցիկ թղթի վե- րայ, որ ունի չորս աւետարանչաց պատկերներ։ Յիշատա- կարանից. Աւրհնեալ է Աստուած, թվին ՌՃԺԹ. յուլիսի Ե. աւարտ եղաւ»։ «Արդ ես Կարմիր Ծատուրենց Ջուղայեցի մե- ղապարտ Աւետիքս եկի ի քաղաքն Տփխիս … զուրբ աւետա- րանս ետու յիշատակ ի դուռն Բեդղահեմու Սուրբ Աստուա- ծածնին թվին ՌՃԻԶ.»։ Ապա գրուած է այլ գրչից. «Գրեցաւ թուականիս ՌՄԽԹ. յունվարի Ե. որ ես Սարգիսս Կանջայու ի գիւղն որ կոչի Գետաշէն, ի ժամանակին Ջաւատ խանն էր»։ Աւետարանիս սկզբում յայտնուած է, որ նոյն Գետաշէնցին յիշատակ տուած է աւետարանս Բանանց եկեղեցուն։ Գիւղումս կայ տղայոց միդասեան ուսումնարան, ուր ուսանում են 55 աշակերտ, թոշակատու 48, ձրիավարժ 7, միամեայ ռոճիկ ուսուցչի 350 րուբլի։

/Էջ 285/

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԱՆԱՊԱՏ.

Շինուած է Բանանց գիւղին հարաւային հանդէպ, Արու- թիւն վտակի աջ կողմում և կոլորած առուակի աջ ափի բարձ- րութեան վերայ։ Անապատս, որի տեղն գեղեցիկ հարթակ է, կառուցեալ է մի կամարի վերայ անտաշ քարով, որ ունի մի- այն մի փոքր խորան հիւսիսային կողմում և մի աւագ, չորս նեղ լուսամուտ, երկու դուռն––հարաւից և արևմուտքից, 15 մետր 55 սանթիմ երկարութիւն 9 մետր 25 սանթիմ լայնութիւն բացի գաւթից։ Հարկ է յայտնել, որ ճաքած է գագաթնագծի ուղղութեամբ երկար։ Արեւմտեան դրան վերայ. «Շինեց սուրբ եկեղցիս Միլ- խաւճայ Ազիզն թվ. ՌՀԹ.»։ «Սուրբ խաչս Ովանէսին»։ Նոյն դրան հիւսիսային սեմի վերայ. «Սուրբ խաչս Փարին, Շահումին»։ «Սուրբ խաչս բարեխաւս Հռումսիմին ՌՀԸ.»։ Ունի և մի փոքր գաւիթ և զանգատուն հարաւային դրան վերայ, որի մօտ մի տապանաքարի վերայ. «Այս է տա- պան Տէրունց Յարութիւնի որդի Գաբրիէլ եպիսկոպոսին, 60 ամ վանահայր էր սա անապատիս, 96 ամեայ էր որ փոխեցաւ առ Քրիստոս 182/1331 ՌՄՁ.»։ Զանգատան գետնայարկի հիւ- սիսային ոտքի հարաւահայեաց ճակատին. «Ես Պաղտասարի որդի Մահտեսի Ներսէսս և Օսէփս տվինք սուրբ անապատիս ա. թուման վախմ. սոքա տվին մեզ տարեն դ. ժամ. եթէ ոք խափանի, պարտական լինի առաջի ատենին Քրիստոսի. թվ. ՌՃԽԴ.»։ Զանգակին վերայ. «Յիշատակ է Ապովի որդի Խոճայ Ղազարին ի դուռն Բանանցայ սուրբ Անապատին թվ. ՌՃԺԶ.»։ Անապատիս գլխին, արևելեան կողմի գագաթնագծի վերայ դրուած է մի քառակուսի քար, որի չորս երեսն քանդա- կուած է չորս խաչ և մէն մի խաչի տակ մի մի անուն, որք երևի թէ չորս անձինք կամ չորս եղբարք եղած են նուիրա- բերներն. ահա «Սուրբ խաչս բարեխօս տէր Եղիշէին, Անտու- նին, Գրիգորին և Եղիսէին»։ Իսկ արևմտեան գագաթնագծի վերայ եղածին գրուած է միայն «Տէր Եղիա»։ Անապատիս արևելեան կողմում, շրջապարսպի ներսում

/Էջ 286/

կան ինն թաղակապ խուցեր, որք ցարդ մնում են անվնաս և անաատիս կալն; Իսկ արևմտեան հանդէպ ջրաձորի ձախ ափի բարձրութեան վերայ կայ մի աւերակ մատուռ, որի մէջ դրուած են ութ հնաձև քարեայ խաչեր: Անապատս ունի ընկուզի շատ ծառ իւր հարաւային ձորում: ամայի անապատս և անմարդաբնակ: Երկու կամուրջ, յորոց մին շինուած է քարուկիր և գե- ղեցիկ Արութիւն վտակի վերայ և միւսն նորա օժանդակին, որ հոսում է Անապատին արևմտեան ձորով: Փոքր Բանանց Դամբլաձոր. Գտնուում է Մեծ-Բանանց գիւղից մղոնաչափ վերև նոյն վտակի աջ կողմի բարձրութեան վերայ, ուր կայ աւերակ գիւղատեղի և կիսաւեր եկեղեցի, որի աւազանին վերայ. «Մեհրի ճա'ն, տարան ա՜….»։ Մի կիսատ խաչարձանի վերայ. «Ես Դաւիթս կանգնեցի….»։ Նահատակ Աւերակներիցս ներքև ձորի մէջ կայ մի մեծ քար, որի տակից բղխում է յորդ աղբիւր: Քարիս արևմտահայեաց երե- սին շինուած է հնուց մի խաչ, որ է ուխտատեղի: Ամեն տարի շրջակայ գիւղերից խռնուում է այստեղ մեծ բազմու- թիւն աւագ չորեքշաբթի օրում, մանաւանդ բորոտութեամբ վարակուածներ, որք լողանալով աղբիւրումս բժշկուում են: Ճգնաւորի տեղ. Նահատակիս հանդէպ ձորի ձախ ա- փումն է մի քարայր, որի մէջ––ասում են երկար ժամանակ ճգնած է ոմն ճգնազգեաց ճգնաւոր: Թագաւորաշէն կամուրջ. Ջրաձորիս ստորոտում, Արու- թիւն վտակի վերայ կայ մի քարուկիր և հնաշէն կամուրջ, որի մասին, ասում են թէ շինած է Կիւրիկէ թագաւորն: Մի քանի քայլ վերև Խաչակապ գիւղացիք շինած են այլ նոր և գեղեցիկ կամուրջ, որի երկարութիւնն է 12 մետր, լայ- նութիւնն 4 մետր 50 սանթիմ: Ժ. ՔԱՐՀԱՏ ԳԻՒՂ (Դաշքեասան). Հիմնուած է մի խոր ձորում, որի արևելեան, հարաւային և արևմտեան կողմերն պատած են բարձրագոյն սարեր. բնակիչք բնիկ, հողն ար-

/Էջ 287/

քունի, ապառաժուտ և խիստ սակաւ արդիւնաբեր. տեղա- կան բերքերն նոյն ըստ Մեծ-Բանանց, անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 76, ար. 486, իգ. 393, ար. ծն. 20, իգ. 14, պսակ 9, ար. ննջ. 7, իգ. 5: Երկաթահանք, պղնձահանք և քարահանք (41) Արդէն խօսած եմք հանքերիս մասին իւր տեղումն. իսկ այստեղ միայն ասում ենք ջրաձորիս աջ ու ձախ կողմերն լի են երկաթի, պողպատի, պղնձի և զանազան պատուական քարի հանքեր: Մեծ-Բանանց բնակիչներն շարունակ գործ ածած են երկաթահանքերս մինչև անտառների վերայ տուրք կապելն, քանզի անմաքս եղած են անտառների փայտերն: Հալած և շինած են գութանի խոփ, ձևիչ, ճամբարակ, արօրի խոփ, եռոտանի և առատ երկաթ: Բայց անտառների վերայ տուրք դնելուց յետոյ այլ ևս խափանած են գործածութիւ- նը սակայն մեծ վնասներով: Խաչ-աղբիւր (Խաչ-Բուլաղ), աւերակ գիւղ Հայոց, որ գտնուում է Քարհատի հարաւային կողմում: Աւերակիս մէջ կայ մի նշանաւոր եկեղեցի 1), շինուած սրբատաշ քարով 4 սիւների վերայ, որ ունի «ՌՃԾԹ.» թուականը: Իսկ փոքր ինչ հեռի է հանգստարան: Այժմ մահմետականք են բնա- կում գիւղումս, ուր կայ շուկայ և առուծախ է լինում՝ մահ- մետականներն ձմերանոցից ամարանոց չուելուց յետոյ: Խաչ- աղբիւրիցս շատ հեռի չեն պատուական ամարանոցներն: ԺԱ. ԿԻՐԱՆՑ ԳԻՒՂ. Հիմնուած է Քարհատի հիւսիս ա- րևմտեան կողմում, Արութիւն վտակի հիւսիսային կողմի վե- րայ. բնակիչք բնիկ, հողն սեփական, ամենայն ին նոյն, ե- կեղեցին Սուրբ Աստուածածին, փայտաշէն, քահանան գալիս է Խաչակապ գիւղից: Ծուխ 44, ար. 224, իգ. 223, ար. ծն. 11, պսակ 4, ար. ննջ. 3, իգ. 3: Կանգնեալ խաչ Գիւղիս մօտ կայ այս անուամբ մի փոքր մատուռ, որի ––––––––––––––––––––– 1) Եկեղեցուցս փոքր ինչ ներքևից բղխում է մի յորդառատ աղբիւր, որ ունի մի խաչաձև աւազան, որից առած է Խաչաղբիւր անունը։

/Էջ 288/

խորանի տակ ամփոփուած է ոմն պատուական անձի սուրբ մարմինն, որի մասին աւանդաբար ասում են թէ «Գարդման գաւառիս իշխող Խուրս իշխանի գերեզմանն է, որին պատկա- նում էին ամբողջ հանքերս»։ Մեծ ուխտատեղի է այս: Մատ- րանս մօտ կայ և մի փոքրիկ վանք, մնացեալ խիստ հնուց, բայց այժմ վերնամասն փայտաշէն: ԺԲ. ԽԱՉԱԿԱՊ ԳԻՒՂ. Հիմնուած է Կիրանցի հիւսիսա- յին կողմում, մի առուակի ձախ կողմի վերայ: Գիւղս ևս շըր- ջապատուած է լեռներով. բնակիչք բնիկ. հողն արքունի, ապառաժուտ և նուազ արդիւնաբեր, ամենայն ինչ նոյն, ե- կեղեցին Սուրբ Աստուածածին, կամարակապ չորս սիւների վերայ, որ ունի մի փոքր զանգատուն, 18 մետր, 90 սան- թիմ երկարութիւն, 12 մետր 28 սանթիմ լայնութիւն: Արձանագրութիւնն. «Արդեամբ Խաչակապայ ժողովրդոց շինեցաւ 1650 ամի. նորոգեցաւ 1864 ամի»։ Դրան շուրջն. «Եկայք առ իս ամենայն….»։ Արձանագրութիւն Զանգատան. «Արդեամբ շինեցաւ զան- գակատունս 1864 ամի Վերտի Յարութիւնեան Տռուզեանց»։ Քահանայ մի: . Գիւղիս ստորոտում կայ մի անտաշ քարով շինուած մա-տուռ, որի մէջ ամփոփուած է ոմն սուրբ անձի մարմինն: Մատուռս կոչուում է Խաչ-Քցի. գերեզմանիս վերայ վիճակ են ձգում երիտասարդներն և օրիորդներն: Ահա վիճակար- կութիւնս է Խաչ-Քցի կոչուելու պատճառն: Համանման մատուռ, միջումն ճգնաւորի գերեզման, Ծիրանաւոր անուանեալ, կայ գիւղիս միջում: Երկու մատուռ- ներս ևս ուխտատեղի են, երկոցունց ծածքն փայտեայ և եր- կու ամփոփեալների անուններն և անձնաւորութիւններն անյայտ: Ծուխ 104, ար. 699, իգ. 631, ար. ծն. 30, իգ. 27, պսակ 20, ար.ննջ. 7, իգ. 5:

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔ (1)

Հիմնուած է գիւղիս հիւսիսային կողմում, ոչ այնքան հեռի, մի գեղեցիկ, տեսարանաւոր և հարաւահայեաց սարա-

/Էջ 289/

հարթի վերայ: Ունի խաչաձև շինութիւն, երկու փոքր և մի աւագ խորան, մի կաթուղիկէ, տասն լուսամուտ, երկու խոր- հրդարան, մի դուռն, չափաւոր բարձրութիւն, 11 մետր երկարութիւն, 10 մետր 25 սանթիմ լայնութիւն և հիմնար- կութեան սոյն թուականը ՆԼԸ. (989)։ Վանքս ունի և գա- ւիթ կառուցեալ երկու խաչաձև կամարների վերայ, երկա- րութեամբ 7 մետր 75 սանթիմ, լայնութեամբ 6 մետր 60 սանթիմ: «Գաւիթս այս կառուցաւ ի վանահայրութեան Սա- մուէլ եպիսկոպոսի 1800 ամի»։ Ունի և զանգատուն «Զանգա- կատունս կառոյց Գանձակեցի Պօղոս Ամիրխանեանց ի 1856 ամի»։ Գաւթումս ամփոփուած են սուրբ տաճարիս ծառայող եպիսկոպոսների և վարդապետների մարմիններն. ինչպէս են Սամուէլ եպիս. Դատեանց, միւս Սամուէլ եպիս. Եփրեմ և Խաչատուր վարդապետների ևն.: Վանքումս կայ մեծադիր, մագաղաթեայ և ընտիր ձե- ռագիր մի աւետարան, ամբողջապէս գրուած գլխագրերով: Ունի Յիսուս Քրիստոսի ծննդեան, մկրտութեան, յարութեան, ընթրեաց, աւետեաց, դժողքի աւերման, Աստուածածնայ ննջման և չորս աւետարանչաց ընտիր պատկերներն: Ընտրե- լագոյն են պատկերներն, նկարներն, նախշերն, ծաղիկներն և թռչնագրերն. հիանալի են առհասարակ բոլոր գծագրու- թիւններն, անկեղծ ներկեր, վայելուչ գոյներն և ամենաըն- տիր ոսկեզօծն: Վերջապէս մի մագնիսական զօրութիւն, որ իրեն է քաշում այցելուաց ուշադրութիւնը, գեղարուեստի այն նրբագործութիւնն է, որի նմանն հազուագիւտ է հին ձեռագրաց մէջ: Սակայն հարկ է յայտնել որ պահպանուած չէ խնամքով: Սկզբում մանր գրերով բացատրուած է համե- մատութեանց գործածութեան կերպի եղանակն և տուած գե- ղեցիկ տեղեկութիւններ չորս աւետարանչաց մասին: Գրուած է Մատթէոսի վերջում. «Յանուն առատապարգևին Աստուծոյ, որ միշտ ներգործէ յարարածս բարիս քաղցրութեան կամաց իւրոց: Արդ որպէս յամենայն դարու, նոյնպէս և ի մերս նուազեալ ժամանակիս

/Էջ 290/

յարոյց զքրիստոսասէր և զփառաւոր պարոնն զաւրհնեալն ի կա- նայս Ասփայ դուստր Տարսայիճին տեառն Սիւնեաց յազգէ Ուր- պէլեանց, որ էր ամուսին Մեծ և փառաւոր իշխանաց իշխա- նին պարոն Գրիգորին: Սա ամենայն բարեպաշտութեամբ զար- դարեալ, զարդարեաց զանազան սպասուք և շինուածիւք զեկե- ղեցիս Հայաստանեայց, ստացաւ և սուրբ աւետարանս յարդար ընչից իւրոց և ընծայեաց ի սուրբ ուխտն Խադարի (Խաթրայ) վանս, որ է գերեզմանատուն մեծ իշխանացն ազգին Դոփեանց և ինքն կարճաւրեայ կենաւք փոխի մահուամբ յաշխարէս առ Քրիստոս և դնի ի Դամբանի 'ի նոյն 'ի վերասացեալ սուրբ ուխտն. իսկ ըստ մարմնոյ գլուխ նորին և այր մեծ իշխան Գրիգոր զարդարեալ պճնէ զսա ոսկւով և արծաթով ի յիշա- տակ հոգւոյ սուրբ ամուսնոյն իւրոյ Ասփային և յերկարութիւն կենաց իւր և քրիստոսընծայ զաւակաց իւրոց, որոց յիշատակն նոցա եղիցի աւրհնութեամբ«: Մարկոսի վերջում. «Զմեղապարտ գծիչս զՏիրացու յիշե- ցէք ի Տէր»։ Ղուկասի վերջում. «Զմեծ և զամենաւրհնեալ պարոնաց Պարոն զԳրիգոր որդի Դոփին և զամենագովելի զբա- րեպաշտ ամուսին իւր զՊարոն Ասփայն զստացողք և զարդա- րիչք սուրբ աւետարանիս յիշեցէք ի Քրիստոս»։ Յիշատակարանից. «Ի ժամանակս և 'ի դարս աւուրց տիեզերակալութեան և արքայութեան բոլոր աշխարհաց ազգին Նետողաց, որ տիրէ 'ի ծովէն Պոնտոսի մինչև ցծովն Կազբից և յԵփրատ գետոյ մինչև յանկոյս լերանցն Կովկասու, որոց գը- լուխ և ինքնակալ կանն աշխարհակալ Խարպանդայ կոչեցեալ 'ի թվ. Հայոց ՉԿԱ։: Յայսմ ժամանակի ծագեցաւ ոմն մեծ և երևելի տոհմային պայազատութեամբ ի ցեղէ վեհից, ի զարմէ դիւցազնաց, 'ի դասակարգէ քաջաց, 'ի գնդէ գովելեաց Գրի- գոր մեծ իշխան Հայոց, տէր և պարոն Փոքր Սիւնեաց, Հան- դաբերդոյ և Ականայ և Բարձր (Մռաւ և Գեղամեան մեծ լեռ- նաշղթան) ծովակին Գեղամայ, Սոթից մինչև ի Շաղուագայ, ամուսնացեալ ընդ դստեր Տարսայիճ իշխանին ընդ ամենաւրհ- նեալ պարկեշտ տիկնոջն Ասփայի: Ծնանի 'ի նմանէ ուստերս

/Էջ 291/

և դստերս. իսկ զմինն, որում անուն էր Սարգիս, Նուիրէ Քրիս- տոսի 'ի ստնդեայ հասակին, որ արժանաւորութեամբ 'ի կոչ- մանէ Հոգւոյն էանց ընդ ամենայն աստիճանս քահանայութեան՝ հասեալ ի պատիւ եպիսկոպոսութեան Խաչենոյ, ընդ մարմնա- կան տէրութեան. զոր ունէր ի հարանց ստացեալ, ընգալաւ և զհոգևոր պետութիւն: Արդ յայսմ ամի, որ էր թիւս ՉԿ. փո- խեցաւ յաշխարհէս Ասփայն առ Քրիստոս և եդաւ ի շիրմի ի սուրբ ուխտն Խադարի վանս, վասնորոյ և մեծ Պարոն Գրիգոր նուիրէ գերեզմանի նորա ընծայս յոլով, գեղորայս, այգիս, և անդաստանս և զարդարէ զսուրբ ուխտն զանազան սպասուք և հանդերձիւք, ընդ որս պճնեալ շքեղացոյց և զսուրբ աւետա- րանս 1) ոսկենկար կազմածով և շնորհեաց գերեզմանի նորա և իւր նախնեացն յիշատակ, որում բարձաւղք և ընթերցողք սուրբ աւետարանիս յիշեցէք զԱսփայն 'ի Քրիստոս և դուք յի- շեալ լիջիք ի Տեառնէ»։ Ապա յականէ յանուանէ յիշուած են այն գաւառների և բերդերի անուններն, որք սեփական ժա- ռանգութիւն են Գրիգոր իշխանիս Դոփեանց: «Եւ գաւառք մեր յանուանէ այս է Սոթ, Գլուխ, և Բեր- դաձոր և Ճոխանց, Հոսաբակս, Ատրենիս, Կալեր, Ուռեաց Փոր և Խորուագետ, Դվալանոց, Էրքն Մափռելանց և այլ իւրեանց միջոց Մազրովն ի մեր նախնեաց մնացեալ հայրենիքս է իւ- րեանց չորս սահմաններովն ստոյգ և ճշմարիտ գրեալ 'ի յաւե- տարանիս»։ Վանքս ունի ամուր շրջապարիսպ, ութ խուց, պարտէզ, մեղուանոց, կամուրջներ և պատուական աղբիւր: Իմ շրջած և տեսած բոլոր վանքերից պայծառ է վանքս: Նորոգուած է վանքս, գաւիթն շրջապարիսպն, խուցերն, և նորինորոյ շինուած կամուրջներ: Այս բոլոր նորոգութիւնները, պայծա- ռութիւնը և վերակենդանութիւնը պարտական ենք Գանձա- կեցի մեծ. Ներսէս-բէկ Աբրահամեան տէր-Ներսիսեանցին 2): ԺԳ. ՀԱՐՑՀԱՆԳԻՍՏ ԳԻՒՂ. (Չովդառ) Հիմնուած Մլըզ- նաբերդ կոչուած սարի հիւսիս արևմտեան կողմում, որ ––––––––––––––––––––– 1) Այժմ զարդարանք չկայ աւետարանիս վերայ: 2) Չկարողացանք իմանալ քանի՞ օրավար է վանքիս հողն:

/Էջ 292/

թարգմանչաց անապատի հիւսիսային կողմումն է, մի բարձր և տեսարանաւոր սարահարթի վերայ, որի ետև կայ մի լեռ 1), բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի լեռնային, բայց հա- ցաւէտ. տեղական բերքերն նոյն, գերազանց օդն, կլիման և ջուրն, սքանչելի՜ տեսարանն, եկեղեցին Սուրբ Յովհաննէս, կառուցեալ չորս սիւների վերայ, որ ունի իւր հարաւային կողմում գաւիթ և զանգատուն. քահանան գալիս է Խաչա- կապ գիւղից: Ծուխ 94, ար. 246, իգ. 226, ար. ծն. 22, իգ. 27, պսակ 15, ար. ննջ. 15, իգ. 12: Եկեղեցումս կայ մի սպիտակ փոքր և հին խաչարձան, որ բերուած է Մլզնաբերդից, որ զարմացնում է այցելունե- րը իւր գեղարուեստի նրբագործ քանդակներով, որ ունի. «Թվ. ՈԴ. Անուամբ Աստուծոյ ես Մարգարիտ դուստր Ուխ- տիկայ կանգնեցի զսուրբ նշանս 'ի փրկութիւն հոգւոյն Զարդմ- բերին և Զարդագունին, Մխիթարայ և Կանանին. որք յաղաւ- թըս յիշէք և զԱտոմ, որ գործող էր խաչիս»։ Կայ և մի ձեռագիր աւետարան, մագաղաթեայ, միջակ դիրքով, որ ունի չորս աւետարանչաց պատկերներ: Ընտիր է մագաղաթն, գեղեցիկ պատկերներն, ծաղիկներն, նախշերն և թռչնագրերն: Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւե- տարանս ի թուականութեանս Հայոց 'ի ՈՀ. 'ի մայրաքաղաքս Տարսոն, յորում ամենայն ոք տատանէր,.. յետ մահուն աս- տուածասէր թագաւորին մերոյ Լևոնի. վշտատես ազգս Հայոց վշտանայր. չարն տեղի տայր, որոշեցան ոմանք 'ի սուրբ ուխ- տէն և ի միմեանց միաբանութենէ, և որպէս է սովորութիւն ազգիս՝ ամենայն ոք զինքն յառաջ կոչէր և չհաւանեալ միմեանց՝ լինէր արեան ճապաղիս 'ի բազում տեղիս. և գաւառք և գեողք քանդէին և եկեղեցիք աւերէին: Ի յայսմ դառն և ի շփոթման ժամանակիս աւարտեցի զգիրս սուրբ: Աղաչեմ զամենեսեան, որք կարդայք և լուսաւորիք յաստուածային բանիցս, յիշեսջիք… զնախասացեալ տիկին Առիւծ և զբարի ծնողն իւր զՇուշան ––––––––––––––––––––– 1) Սարիս վերայ կայ կռապաշտ և քրիստոնեայ տարերից մնացած շատ հանգիստներ. գուցէ այս պատճառաւ կոչուած է Հարց-հանգիստ:

/Էջ 293/

Թագուհի (Լևոն թագաւորին)…. և զմեղապարտ գրիչս զԳրի- գոր սարկաւագ»։ Ունի նաև այլ յիշատակարաններ, որք գը- րուած են հետզհետէ: Ա. Վերջին երեսում ՉԽԹ. թուին: Բ. ,, ,, երկրորդ անգամ ստացած է Շա- քեցի Չալապի խոջէն ՊՁԴ. թվին: Գ. Սկզբում ՌԽԸ. թվին: Դ. ,, ՌԾԵ. ,,

ՄԼԶՆԱԲԵՐԴ ՎԱՆՔ (Մածնաբերդ վանք)

Հարցհանգիստ գիւղիս հարաւ արևելեան հանդէպ, ոչ այնքան հեռի, արձանացած է մի սար, որ բոլորովին առանձ- նացած է իւր չորս կողմերից և բարձրացած ձուաձև: Սարիս կատարն 12 կալաչափ հարթակ է, որի գրեթէ մէջ տեղում, նախկին վանքի տեղում, շինուած է երկու երկաթակապ կա- մարների վերայ մի փոքր եկեղեցի, որ ունի մի դուռն, եր- կու լուսամուտ, մի զանգատուն, 12 մետր 12 սանթիմ եր- կարութիւն, 6 մետր 72 սանթիմ լայնութիւն: Դռնագլխին. «Հնադարեան ուխտատեղիս յանուն Սուրբ Սարգսի որ է Մլըզ- նաբերդ, հիմնովին նորոգեց Գանձակեցի Սողոմօն Յար. Նալ- չագաիեանցն ծախիւք իւրովք ի յիշատակ իւր կնոջն Բալախա- նումի, որդւոյն Լեօնի և համայն ննջեցելոց իւրոց 'ի 1891 ՌՅԽ. ամի»։ Վանքաբարձ սարիս գագաթի եզերքներով պարս- պուած է եղել վաղուց ամրագին պատերով իբրև անմերձե- նալի ամրոց, որ այժմ կիսաւեր է: Պարսպիս ներսում կան շատ գերեզմաններ և միաբանութեան խուցերի մեծ աւերակ- ներ, (միայն կանգուն է երկու սենեակ): Հանգստարանս ծած- կուած է կաղնի, տխկի, ճըռ տանձի և այլ ծառերով: Վսկաթել (Ոսկեթել) մատուռ. Գտնուում է գիւղիս հիւսիսային անդնդախոր ձորում, որի միջով հոսում է Հարց- հանգիստ առուակն: Փոքրիկ մատուռ է, ձեղունն փայտաշէն, որի մասին ոչ ինչ չկայ գրաւոր. միայն աւանդութեամբ ա- սում են թէ «Մի Վսկաթել կոյս աղջիկ նահատակուած է այս- տեղ»։ Մատրանս ստորոտից բղխում է մի նշանաւոր աղբիւր: 20

/Էջ 294/

Բախշիկ աւերակ. Ընդարձակ աւերակ գիւղ, մեծ և հին հանգստարան և եկեղեցի, որ շինուած է վեց սիւների վե- րայ, որի երկարութիւնն է 20 մետր 2 սանթ. և որի գլուխն խոնարհուած է այժմ: Աւերակս գտնուում է Հարցհանգիստի հիւսիսային հանդէպ, խորանդունդ ձորի ձախ կողմի բարձ- րութեան վերայ: Պտկեսբերք (Պտկի Սուրբ Գէորգ) կայ աւերակիս արևե- լեան հանդէպ կանգնած մի սրածայր սարի գլխին մի խա- չարձան, որ ուխտատեղի է: Վաղուց եղած է այստեղ անա- պատի նման մի մատուռ, որ աւերուած է յետոյ: Ահա այս է Պտկի Սուրբ Դէորգն: ԺԴ. ՆԻՒԿԶԱՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Սուրբ Գէորգ սա- րիս հիւսիսային և Շամքոր գետակի հարաւային կողմի սա- րահարթի արևելահայեաց լանջի վերայ. բնակիչք Ցիցիանովի ժամանակ գաղթած են Երևանեան նահանգի Ճաթղռան, Ճռըվիզ և Քանաքեռ գիւղերից. հողն արքունի, անջրդի սա- կայն հացաւէտ, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90––100. եկեղեցին Սուրբ Գէորգ, հիմնուած մի կամարի վերայ, որ ունի միայն մի փոքր խորան հիւսիսային կողմում և մի աւագ, 18 մետր 20 սան- թիմ երկարութիւն 9 մետր 5 սանթիմ լայնութիւն: Շինուած է գիւղիս նախկին բնակիչներից: Քահանայ մի: Ծուխ 70, ար. 360, իգ. 323, ար. ծն. 17, իգ. 13, պսակ 9, ար. ննջ. 2, իգ. 2: Գիւղիս հին հանգստարանում, որ մի քանի քայլ հեռի է եկեղեցուց, կայ մի հին մատուռ, շինուած անտաշ քարով, ծածքն փայտաշէն, քարեայ հին խաչերով զարդարեալ բեմի ժողովրդահայեաց երեսն: մատրանս մօտ մի շիրմաքարի վե- րայ. «Այս է հանգիստ Գրիգորոյ թվիս ՉԽԷ.»։

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ ՆԻՒԿԶԱՐԻ ՄՕՏ

Հիմնուած է գիւղիս հարաւ-արևմտեան կողմում մի լան- ջի վերայ, որ նայում է Շամքոր գետակի ձորին, այժմ աւե-

/Էջ 295/

րակ է և մնում է միայն խորանի կամարն, վէմ և սեղան քարերն: Ունի միայն մի փոքր խորան աւագ խորանի աջ կող- մում, մի փոքր գաւիթ, որի ծեփի վերայ գրուած է. «Ես Դաւիթ եպիսկոպոս նորոգեցի զեկեղեցիս այս թվ. ՌՃԻԸ.»։ Եպիսկոպոսիս մարմինն ամփոփուած է խորանի տակ: Աւերակ դրութեան մէջ են վանուցս շրջապարիսպն և միաբանից խուցերն, բայց մնում է հանգստարանն, վա- նուցս հիւսիսային կողմում մի բլրակի վերայ:

ԾԾԵՐ

Ամենափրկչիցս փոքր ինչ ներքև ձորի մէջ կայ մի ա- պառաժ քերծ, որի ստորոտով վազում է մի առուակ: Քեր- ծիս ստորին մասն ձևացած է ինչպէս քարայր, որի առաս- տաղից կախուած են (բնական գոյացած են) ամենատեսակ ծծեր––մարդոյ, ոչխարի, խոզի ևն,: Ծծերի ծայրերից կաթ- կաթում են ջրեր և թափուում աւազանին մէջ, որ տակին է: Ջրիցս խմում են կաթն պակաս մայրեր և աւելանում է կաթն. հաւատքով լողանում են աւազանիս մէջ և բժշկու- ում տեսակ տեսակ ախտաժէտներ: Կարմիր եկեղեցի (կամ Հոռոմաշէն) (42) Շամքոր գետակի աջ ափի մօտ ճանապարհի վերայ հիմ- նուած է տաճարս, որ փոքր, խաչաձև, բարձրաշէն և ամ- բողջապէս սրաբատաշ կարմիր քարով շինուած է, վասնորոյ կոչուում է Կարմիր եկեղեցի: Տաճարս 1) ունի գեղեցիկ և սրածայր կաթուղիկէ, միայն աւագ խորան, որի հարաւային անկիւնում մի փոքր և մութ խորան: Աւելի վանքի ձև ու- նի տաճարս, քան թէ եկեղեցու, ունի և գաւիթ, որի մէջ ամփոփուած են շատ ննջեցեալներ, որոց քարերն չունին ար- ձանագրութիւն. ունի և բաւական խուցեր միաբանից հա- մար և հանգստարան և քարուկիր շրջապարիսպ, որք կիսա- ւեր են և ենթարկուած քայքայման վիճակի: Վանքս իւր հիւսիային արտաքին կողմում, սալկախից ներքև ունեցած ––––––––––––––––––––– 1) Կոչուում է Դասան:

/Էջ 296/

է հայերէն երկար արձանարութիւն, որի մէջ յականէ յա- նուանէ նշանակուած է եղել վանուցս անշարժ կալուածներն: Մի քանի տարիներ առաջ Գանձակեցի ոմն անազնիւ հայ ջարդում է արձանագրութիւն կրող քարերը և նենգութեամբ իւրացնում կալուածները: ԺԵ. ԿԻՒԼԱՄԲԻՒՐ ՇԷՆ. Մի քանի գերդաստան հա- տուածեալ Նիւկզար գիւղից եկած և բնակութիւն հաստա- տած են շինումս, որ կայ Կարմիր եկեղեցուց վերև, Շամքոր գետակի աջ ափի մօտ: Ծուխերն և ամեն ինչ հաշուած է Նիւկզարի վերայ. ունին գեղեցիկ այգիներ: Գետակիս աջ ու ձախ հովտում կան աւերակ գիւղեր և հանգստարաններ: ԺԶ. ՆՈՐ-ՓԻՓ ԱՒԱՆ. Հիմնուած է Շամքոր գետակի աջ կողմում, մի լայնագոգ սարի արևմտահայեաց լանջի վե- րայ: Գիւղն շինուած է երկու սեռի և երկու ձորակի վերայ Կիւլամբիւրից շատ վերև, բնակիչք բնիկ, հողն արքունի, լեռնային, անջրդի և միջակ արդիւնաբեր, տեղական բեր- քերն նոյն––աւելի ոչխար, տաւար, գոմէշ, խոզ, հիանալի տեսարանն, օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100. եկե- ղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, կամարակապ վեց սիւ- ների վերայ, ունի մի կաթուղիկէ դասի վերայ և մի փոքր զանգատուն եկեղեցուս արևմտեան ծայրում տանեաց վերայ. 22 մետր երկարութիւն 12 լայնութիւն, քարեայ խաչկալ և սոյն արձանագրութիւնը. «1849 ՌՄՂԸ. թվին»։ Քահանայ 2: Ծուխ 301, ար. 1641, իգ. 1407, ար. ծն. 72, իգ. 58, պսակ 35, ար. ննջ. 15, իգ. 13: Եկեղեցումս կան հետևեալ ձեռագիրներն. Ա. Աւետարան մագաղաթեայ, միջակ դիրքով, առանց պատկերի, նկարի, նախշի և ծաղկի: Յիշատակարանից. «Եւ արդ ես անարժան գրիչս Աթա- նաս զծոյլս 'ի բարեաց, որ անարժան ձեռաւքս գրեցի զսուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՋԼԷ. 'ի սուրբ ուխտս Աւ-

/Էջ 297/

ծոպոյ 1) 'ի դուռն Սուրբ Աստուածածնին. յիշատակ Գասպա- րին և ծնողաց իւրոց»։ Բ. Աւետարան թղթեայ, պատկերազարդ, բայց բոլորո- վին անճաշակ, անարուեստ և անախորժ գոյներով: Յիշա- տակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս 'ի գեաւղս, որ կոչի Արտամէտ ձեռամբ… Կարապետ երիցու ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին և Սուրբ Ստեփաննոս Նախավկային և Ամենափրկչին 'ի դառն և 'ի նեղ ժամանակիս, որ կամք գերի 'ի ձեռս այլազգեաց, որ պիղծ, ժանդ և արեանարբուն Կարա- պետ Նեռին և որդին կորստեան Սարտար Ջղալ աւղլին 'ի Ըս- տամբուլայ երեգ 'ի Վան և արար ժողով իւր հեծելին և երկու դարբայ (անգամ) հարիւր հազար մարդ ժողովեաց և գնաց 'ի վերայ Շահ Աբասին և Աստուած զնորա բանն ո'չ յաջողեաց, այլ փախեաւ և եկաւ աւերելով 'ի Վան և աւերեաց զՎանայ աշխարհն զամեն, որ սովն կալաւ զարարածս, որ եղ(և) քիլայ ցորեն 'ի ութ ափասի, ապա գնող կեր և ծախող չկեր: Որ ՛ի սովու կերան զշուն և կատու, էշ և ձի և կաշի և աղքատն ժո- ղովէին զերեք և չորս տարու չոր ոսկրներն և սղկէին 2) և ու- տէին և կուտուց կուտուց 3) մեռանէին: Որ կերաւ մայրն զոր- դին և հայրն ծախեց զորդին բ. կորեք հացի, որ մեռան 'ի սովու հազարք հազարաց և բիւրք բիւրոց: Եւ այն որ մնաց, փախեան 'ի Ջզիրեն, 'ի Բաղդատ և յԱրաբսատան, 'ի Թաւրէզ, 'ի Ղազուին և 'ի Խորասան և Գուրջստան և ամենեքեան մե- ռան 'ի ղարիպութիւն, որ 'ի խազարէն մէկ չի դարձ (աւ) 'ի յետ: Որ 'ի Ջազիրէն 'ի քաղաքն միայն երիցներն (երիցունք) խսապ (հաշիւ) արարին ամենքն զիւրեանց թաղածն, խռ: (40000) մարդ էր մեռէր, թող զայն որ ի բուքն խեղդեցան և կամ ի գետն անգան և թող զայլ քաղքունէքն, որ ՛ի Սա- լամաստայ մինչև Գուռջստան և մինչև յԸստամբուլ և հիւսիսա- կողմով մինչև յԱմիրթ, յԱլապ եղև անմարդաբնակ, որ առջք և ––––––––––––––––––––– 1) Ծոպ էր կոչուում 'ի հնումն այժմեան Դիլիջանի ձորն, իսկ Աստուա- ծածնայ վանքն այժմ անմարդաբնակ է, որ կոչուում է Ջոխտակ վանք: 2) Մանրել, ջարդել, փոշիացնել: 3) Կերակուր ի բերան մեռնիլ:

/Էջ 298/

խոզք և մարդակեր գայլքն և շունք ի շուռ գային և այն անաւ- րէն և պիղծ գազանաբարոյ ազգն Հոռոմեցիքն բռնէին զմար- դիկն և չարչարէին, զնոցա ամաւթն ծամէին և ասէին թէ մեզ հաց ու զահրայ տուէք և նոքա ոչ ունէին զատ (իր ինչ), որ տային նոցա և չարաչար մահուամբ սպանանէին…… յառաջն եբեր (Աստուած) զխաշանց մահ, որ երեկ յարևելից և գնաց մինչև 'ի մուտս արևու, 'ի հիւսիսոյ 'ի հարաւ….: Եւ յետոյ եբեր զմարդկային պատուհասն, որ 'ի սովու կերան զմիմեանս, որ եթող հայրն զորդին և մայրն զդուստրն, եղբայրն զեղբայրն և ուտէին կենդանի (ք) զմեռեալն և ամենեքեան յայլ աշխարհ գնային, և որն որ մեռան և որն որ թուրքացան և այլ ոչ դարձան 'ի յիւրեանց տեղն վասն ծովացեալ մեղա՜ց մերոց: Եւ մին 'ի բազմաց եղկելի գործողս էր, որ առի զընտանիքն իմ և գնացի 'ի Ջզիրէն և մեռան անդ զընտանիքն իմ, կին իմ և դստերքն իմ և մէկ որդին իմ Մկրտիչն և հարսներն իմ և եղ- բայրն 'ի Տէր Ատումն, որ զայս աւետարանս ծաղկեց և ամե- նեքեան մեռան ի ղարիպութիւն…. գրեցաւ սուրբ աւետա- րանս ի թուականիս Հայոց ՌԾԴ. ամի յիշատակ Գուլիարին և Սաղդաթեարին և Սպադիարին….»։ Գ. Աւետարան թղթեայ, անթուական և անյայտ գրողի անունն և տեղն: Դ. Աւետարան թղթեայ, որի մէւ կան Քրիստոսի բոլոր բժշկութեանց և չորս աւետարանչաց պատկերներն, վերջից ընկած են յիշատակարանն և շատ թերթեր: Գիւղիս հին եկեղեցու, որի ծածքն փայտաշէն է, փայ- տեայ սիւնի վերալ. «Իշխանութեան Մէլիք Հախնազարի, պա- պեր 'ի Քրիստոս յիշեցէք, Հրապետն, որդիք Պալին Սարգիս, հանգուցեալ որդին Տէր Ղազար, մայրն իւր Նարկիզն թվ, ՌՃԼԶ.»։ Արձանագրութիւն «Սուրբ Աստուածածին բարեխօս տէր Ըստեփաննոսին թվ. ՌՃԺԹ.»։ Սուրբ Գէորգեան միդասեան ուսումնարան, աշակերտք 40, թոշակատու 36. տարեկան ռոճիկ վարժապետին 350 րուբլի:

/Էջ 299/

Շիպի հանք––Ամբողջապէս շիպահանք է գիւղիս հարա- ւային կողմի ահագին լեռն, որից ելած շիպաքարերը փո- խադրում էին գործարաններն, որ գիւղիս հարաւ արևմտեան ծայրումն են: Ապա քարերը վառարաններում այրում էին կրաքարի պէս, յետոյ ջարդում այրուած քարերը և լցնում էին աւազանների մէջ, ջրով լցնում աւազանները, թողնում ամսաչափ, յետոյ հանում աւազաններից, մեծ կաթսաներում եփում զանգուածը. թափում հորերի մէջ, որոց մէջ մնալով լինում էր շիպ: Բայց մի քանի տարի է որ այլ ևս չեն շի- նում Փիփեցիք շիպ. այլ դադարեցրած են կառավարութեան հրամանաւ: Քարահատի խաչ. Նոյն Շիպասարի վերայ մի մատուռ է, որի ծածքն փայտաշէն է և որի մէջ ամփոփուած է ոմն յարգելի անձի մարմինն, բայց անլայտ է սուրբ ամփոփեալի անունն: Ուխտատեղի է: Սվրեցիք. աւերակ գիւղատեղի Փիփիս արևելեան հիւ- սիսային կողմում, որ գտնուում է մի դալարագեղ և բարձր սարահարթի վերայ: Շամքոր գետակի աջ կողմի բարձրու- թեան վերայ: Տակաւին կայ ընդարձակ եկեղեցու աւերակն, որից մնում է կանգուն միայն խորանի թաղն և երկու փոքր խորաններն: Խորանի լուսամտի հարաւային կողմում. «Թվ. ՋԻԲ. ես Համզա կանգնեցի զխաչս որդոյ իմոյ Պապի»։ «Ես Համզա կանգ. զխաչս որդոյ իմոյ Էվատին»։ Աւերակիցս ներքև, ձորի ձախ կողմում կայ հանգստա- րան, ուր մի գեղեցկաքանդակ խաչարձանի վերայ. «Սուրբ խաչս Թումանին Պէկաջին թվ. Պ.»։ Աւելի ուշագրաւ է սորա մօտ եղած մի խաչարձան. որ ունի գեղեցկաքանդակ պա- տուանդան 1), որի վերայ քանդակուած է մի գութան իւր մաճկալով, մաճկալեղբայրով և հօտաղներով, եզներով և գո- մէշներով, և մի ճաշաբեր հարսն, որ կերակրով լի կաթսան իւր գլխին դրած, գութանաւորների համար կէսօրուան ճաշ է բերում: Սորա խաչարձանի վերայ. ––––––––––––––––––––– 1) Երկարութիւնն 1 մետր 10 սանթիմ, լայն. 95 ս.:

/Էջ 300/

«Սուրբ խաչս բարեխաւս Գիչնին. կանկնե….» (43) Ափսո՞ս որ եղծուած են կէտադրեալ բառերն: Այլ քարի վե- րայ. «Սուրբ խաչս Հուռիփսիմի Մարտիրոսին»։ Մաղթում զատէ. Հանգստարանից ներքև նոյն ձորի աջ կողմում, գետակահայեաց լանջի վերայ , մի տեսարանա- ւոր սարահարթում հանգստարան և աւերակ մատուռ: Մատ- րանս մէջ, որ բուսած է մի տխկի ծառ, կայ երկու խաչար- ձան. մէկի վերայ. «Սուրբ խաչս բարեխաւս Խամբկի ՆՀԳ.»։ Խորհրդաւոր մահարձան. Հանգստարանումս մի գերեզ- մանաքարի վերայ շինուած է գութան իւր պարագայիւք, սազ ածող, թմբուկ զարկող. սեղան պատրաստող կին, պա- րող մարդիկ. գինու կուլան ձեռնին, իսկ իշխան ոմն իւր աջ ձեռնով բռնած բազէն և ձախովն գինու թասը: Սորա մօտ կոնգ, գինաման և կենդանի խոյ։ Քարիս արևելեան երեսին կայ մի ահագին արծիւ, որ բարձրացնում է մի գառն: Ափ- սո'ս միայն որ չունի արձանագրութիւն: Սորա մօտ այլ քա- րի վերայ. «Ես Եղոմ կամգնեցի խաչս Նատարին»։ Րուսկան (գուցէ Որսկան) նահատակ. Փայտաշէն մատուռ Փիփի հիւսիսային կողմում, գետակահայեաց լանջի վերայ: Մատրանս մէջ կայ տապան, որի վերայ կանգնած է մի մեծ քարեայ խաչարձան, որ ուխտատեղի է: Հին-Փիփ գիւղ. Շամքոր գետակի աջ կողմում, աւերակ է այժմ: Այս տեղից խոխադրուած են Փիփի բնակիչներն Նոր-Փիփ. բայց անարատ մնում է եկեղեցին, որ շինուած է երկու կամար- ների վերայ: Աւագ խորանի աջ ու ձախ կողմերում կան եր- կու ծակեր, որք գաղտնի պահարաններ են: Հոյակապ տա- ճարիս 1) երկորութիւնն է 26 մետր 35 սանթիմ, լայնու- թիւնն 12 մետր 70 սանթիմ, պատի հաստութիւնն 2 մետր 40 սանթիմ: Աւազանի վերայ. «Յիշեցէք ի Քրիստոս Ծա- տուրն և կողակից իւր Մարեան թվ. ՌՃԺԹ.»։ Հիւսիսային փոքր խորանի դռնագլխին. «Յիշեցէք ի Քրիստոս Գաւրկին և ––––––––––––––––––––– 1) Սուրբ տանս հիւսիային կողմումն է հանգստարանն: /Էջ 301/

Ծատուրն… Առաքեալն և որդին իւր Յովհան»։ Դրան վերայ. «Կամաւն Աստուծոյ մեք Փիփեցոց ժողո- վուրդս միաբան շինեցաք զեկեղեցիս 'ի հայրապետութեան տեառն Պետրոսի (Աղուանից) ձեռամբ Սարգիս վարդապետին, յիշխանութեան Մուրթուզա-Ղուլի խանին. յիշեցէք 'ի Քրիս- տոս տանուտէր Վարդանէսն և կողակից Մարեան»։ Բարսամ ճգնաւոր. Այսպէս են անուանում մատուռը, որ կայ եկեղեցուն հարաւային կողմում: Մատրանս մէջ կայ երեք գերեզման, երկու տապանաքարերի վերայ չկայ արձա- նագրութիւն. միայն երրորդի վերայ. «Ես Մաղագայ եպիսկո- պոս կանգնեցի զխաչս հաւր.. եղբաւրն իմոյ տէր Պար.. մարհ եպիսկոպոսին թվ. ՋԶ.»։ Օխտը եղցի կամ Քարահերձ (44) Շիպասարիցն դէպի Շամքոր գետակն երկարած է մի լեռնաբազուկ, որի հիւսիսահայեաց ծայրի քերծի ճակատում փորուած են եօթը քարայրներ և քարուկիր պատով պա- տուած բաց տեղերն: Քերծս և քարայրներս շրջապատուած են թանձր անտառներով: Քարայրներս բոլորն ևս եկեղեցի չեն, այլ միայն երկուսն, որոց մէջ մնում են վէմ և սեղան քարերն ցարդ: Վիմահերձի ճակատով շինուած է ուղի, որ տանում է այրերն: Ուղիղ Չարեք բերդի հարաւային հան- դէպ են քարայրներս, որոց արևելեան կողմում կայ պատուա- կան աղբիւր, որից խմած և գործածած են այրերումս նստող կաթուղիկոսներն: Աղիւսաշէն. Մի գիւղատեղի, հանգստարան և կիսաւեր եկեղեցի է այս անուամբ, որ գտնուում է Քարահերձից վերև նոյն լեռնաբազկի վերայ:

ԳԱՐԴՄԱՆ ԱՒԱՆ (45)

Գտնուում է Աղիւսաշէն աւերակի արևմտեան հանդէպ Գարդման վտակի 1) ձախ կողմում: Այս էր ահա Գարդման գաւառիս գաւառագլուխն, որի անուամբ ամբողջ գաւառս ––––––––––––––––––––– 1) Այս է Շամքոր գետակի արևելեան մեծ օժանդակն, որ խառնուում է Չորէք բերդի ստորին կողմում:

/Էջ 302/ կոչուած է Գարդման, և գաւառիս իշխանաց աթոռանիստ աւանն: Այժմ աւերակ է աւանս և թրքաբնակ և կոչուում է Գրթմանիկ: Կիսաւեր եկեղեցու արևելեան որմի արտաքին երեսին վերայ քանդակուած է մի խաչքար: Իսկ հարաւային կողմում` մի քանի քայլ հեռաւորութեամբ` գտնուում են 7 հատ ցից, ահագին և նշանաւոր մահարձաններ, որք միատե- սակ են և մօտ առ մօտ. յորոց միոյն վերայ փորագրուած է. «Կանգնեցաւ խաչս Քրիստոսի թ. ՌՄՂԱ.»։ Եղծուած են գրեթէ և անընթեռնելի միւս 6 մահարձանների գրութիւն- ներն: Սրբլթոն. Գարդման աւանիս հարաւային կողմում փոքր ինչ հեռի կայ մի ուխտատեղի Սրբլթոն անուն, որ մի փոք- րիկ մատուռ է և որն բնաւ չունի արձանագրութիւն: Բայց մատրանս մօտ կայ մի մահարձան, 3½ մետր բարձր, որի վերայ փորագրուած է «Այս է տապան սուրբ Սրապիոնի թոռն մեծին Սամորին մեծին Սատին 1) թ. ՉՁ.»։ Լայնածաւալ հանգստարան կայ մատրանս մօտ, որի մէջ են գեղեցիկ մա- հարձաններով զարդարուած շատ գերեզմաններ: Դդում-բլուր. (Ղաբաղ թափէ) ընդարձակ գիւղաեղի, հանգստարան և եկեղեցի, որք կան Գարդման աւանից բա- ւական վերև: Դեռ կանգուն է ընդարձակ եկեղեցին, որ կա- ռուցեալ է 4 սիւների վերայ: Տաճարիս, որի դուռն հարա- ւային կողմից է, մի սիւնի վերայ գրուած է. «Ես Խոսրովս թվ. ՌՃԽԱ.»։ Միւս սիւնի վերայ գրուած է. «'Ի թ. ՌՃԾԵ.»։ Տաճարս հոյակապ է, որ ունի 21 մետ. երկ. 13 լայն.: Այժմ մահմետականներ են բնակում գիւղումս:

ԱՐՈՒԹԻՒՆԱՅ (46) ՍԱՐ (տճկ. Ղոչ-ղարա) 11085 ոտք

Մի հսկայ, բոլորակաձև և գեղեցիկ սար, որ գրեթէ Մռաւեան և Գեղամեան բարձր լեռնաշղթայի խառնուրդի շարքից դէպի հիւսիս դուրս ելած, առանձնացած է, բայց մի հսկայ լեռնասեռով կցուած է նոյն լեռնագօտու խառ- ––––––––––––––––––––– 1) Գուցէ Սադունին:

/Էջ 303/

նուրդին և վեհանձնաբար արձանացած Գարդման գաւառիս լեռնամասում: Համարեա' թէ իւր շրջապատի բոլոր բարձր լեռներից ամենասիրունն է: Հինգ ժամ է տևում մինչև սա- րիս գագաթն բարձրանալն և երեք ժամ` իջնելն: Չորս կա- լաչափ տեղի մեծութեամբ տափարակ է սարիս կատարն, որի վերայ կայ մի գերեզման, որի շուրջն շարուած են շատ քա- րեր: Այս երևոյթն ենթադրել է տալիս թէ մատուռ եղած լինելու է վաղուց այստեղ: Գերեզմանիս մօտ կայ մի լճացեալ ջուր, որ անկասկած գոյացած է ձիւնից և անձրևից. սակայն անպակաս է ամառ. ձմեռ ջուրն լճակիցն: Քանի՜ ուշագրաւ է գագաթիս տեսարանն, քանի՜ գեղեցիկ և անբացատրելի է դիրքն. անթերի՜ զուարճութիւնն և բարձրաթռի՜չ այցելուի սլացող միտքն….: Սարիս լանջերից և ստորոտներից բղխում են հետևեալ գետակների բուն սկզբնական ակունքներն: Ա. Գանձակ գետակի մի մասն: Բ. Արութիւնայ վտակն, որ հոսում է Բանանց գիւղի մօտով: Գ. Գարդման վտակն: Դ. Փառիս վտակն, որ հոսում է փառիսոսի վանքի ա- րևելեան կողմով, բաժանում Գարդման և Փառիսոս գաւառ- ներն իբր սահմանագլուխ և ապա միանում Շամքոր գետա- կին Ջոխտակ կամրջի (Ղօշա քեօրփի) մօտ: Ադի շէն. այժմ աւերակ է, բայց եկեղեցին կանգուն է: աւերակ գիւղս, եկեղեցիս և հանգստարանս գտնուում է Փա- ռիսոսի վանքի արևելեան հանդէպ, Փառիսոսի վտակի աջ կող- մի բարձրութեան վերայ:

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

Ա. Ղալա անուն բերդակ, որ կայ Ոսկանապատից մօտ մի մղոն վերև նոյն գետակի ձախ ափին: Քարուկիր և գրե- թէ քառակուսի է բերդակս, որ ունի չորս աշտարակ և մի դուռն: Փոքր է, բայց ունի գեղեցիկ դիրք, հաստատուն

/Էջ 304/

պարիսպ և յարմար տեղ: Երևի թէ գետակի կողմում ունե- ցած է կրկնապարիսպ, որ փոքր ինչ ցած է բուն պարսպից և ունի քարուկիր շինութիւն և բնակարան իբր տուն: Բ. Մլզնաբերդ կամ Մածնաբերդ (47) Գտնուում է համանուն վանքի հիւսիային հանդէպ, ձորի միւս կողմում: Իւր շրջապատից առանձնացած է նաև բերդասարս, որի հարաւային և արևելեան կողմերն վիմա- հերձ և բարձրագոյն ապառաժներ են, հիւսիսային կողմն ան- մերձենալի սարալանջ, իսկ արևմտեան կողմն ունի հաստա- տուն պարիսպ երեք ամուր աշտարակներով: Ունի միայն մի դուռն արևմտեան կողմից և բաւական մեծութիւն, որի մա- կերևոյթն թեքուած է հարաւից հիւսիս: բերդիս վերնամա- սում 1) կայ հանգստարան և բնակարանների շատ աւերակ: Ստորին մասում կայ յատկապէս միջնաբերդ, որը տեղացիք անուանում են Նարին-Ղալա, որ ունի առանձին պարիսպ և մուտք: Մեծ ուշադրութեամբ ամրափակուած են քարու- կիր պատերով կասկածաւոր տեղի կիրճերն. վերջապէս նշա- նաւոր ամրոցներից մին է բերդս և շատ հին: Բերդիս հիւ- սիսային մասում կայ մի բարակ ջուր, սակայն երևի թէ բնա- կիչք չեն բաւականացած ջրովս, այլ խեցեղէն խողովակներով ջուր բերած են արևմտեան կողմից: Կարծես թէ եղած է և քաղաք: այժմ հերկում են Հարցհանգիստ գիւղի բնակիչներն բերդիս մէջը - հետզհետէ քայքայւուում է են պատերն: Գ. Ղըզ-Ղալա բերդակ, որ կայ Նիւկզար գիւղի արևե- լեան կողմում, մի սարի վերայ, որ բաւական հնաշէն է: Դ. Կեռստավանք բերդ. Հիմնուած է Շամքոր գետակի աջ կողմի բարձրութեան վերայ Րուսական նահատակից փոքր ինչ ներքև: Բերդիս տեղն թեքուած է դէպի գետակն, իսկ երկու կողմերն` ձորեր են: Ունի շրջապարիսպ, որից այժմ տեղ տեղ քանդուած է կամ լաւ ևս է ասել մնում է պարսպի ստորին մասն և քարու- ––––––––––––––––––––– 1) Բարձր են վերնամասիս հարաւային և հիւսիսային ծայրերն, իսկ փոս միջավայրն:

/Էջ 305/

կիր շինութեանց բեկորներ: Ոմանք կարծում են թէ վանք եղած է այս, իսկ այլ ոմանք թէ` բերդ է: Մենք հաւանա- կան ենք համարուն վերջին կարծիքս. քանզի ժամանակաւ մեծ ճանապարհ եղած է գետակիս ձորովն Գեղամայ լճի ա- րևելեան ափի վերայ, վասն որոյ Չարէք բերդն շինուած է գետակիս ձախ և բերդս աջ ափերի վերայ` թշնամեաց մուտ- քը արգիլելու համար:

ԺԷ. ՓԱՌԻՍՈՍ ԳԱՒԱՌ.

Գաւառիս սահմաններն են արևելքից Շամքոր գետակն և Փառիս օժանդակն, հարաւից` Գեղամեան լեռնաշղթայի գագաթնագիծն, արևմուտքից` Տաւուշ գետակի արևելեան օժանդակն և հիւսիսից դաշտաբերանն: Այցելու սուրբ (Փիրնազար) երկու աւերակ եկեղեցիներ, որք կան Տանձուտից բաւական վերև: Մերձաբնակ պարսիկ բնակիչներն մեծ յարգանքով են վերաբերուում ուխտ անե- լով և մոմեր վառելով աւերակներիս քարերին և յարգանքով արտասանում Փիր-Նազար: Տանձուտ աւերակ. Գտնուում է Փառիս վտակի ձախ ափի վերայ, Ատի շէն աւերակի հանդէպ: Խիստ ընդարձակ է գիւղիս աւերակն և հանգստարան. ևս առաւել եկեղեցին, որ հիացնում է այցելուները իւր հոյակապ շինութեամբ և մեծութեամբ: Կառուցեալ է վեց սիւների վերայ. ունի եր- կու փոքր և մի աւագ խորան, երկու գեղեցիկ խորհրդարան, երկու դուռն հարաւից և հիւսիսից. 27 մետր երկարութիւն, 15 մետր 60 սանթիմ լայնութիւն: Այժմ խոնարհուած է աւագ խորանն, ձախակողմեան դասի կամարով միասին և փոքր ինչ տեղ տաճարիս արևմտեան հիւսիսային անկիւնից (ձեղունից). չունի արձանագրութիւն:

ՓԱՌԻՍՈՍԻ ՎԱՆՔ.

Հիմնուած է Տանձուտիցս փոքր ինչ վերև մի պատուա- կան և անտառապատ սարահարթի 1) վերայ: Արևմտեան ––––––––––––––––––––– 1) Սարահարթս ունի բոլորակ ձև, միջակ մեծութիւն:

/Էջ 306/

կողմում բարձրացած է Հովուի սարն (Չօպան-դաղի) սարա- հարթիցս վերև, որի եզերքներով շրջապատուած է ամուր պարիսպ, որ այժմ կիսաւեր է, որի մէջ կայ երեք եկեղեցի: Ա. շինուած է արևելեան կողմում. Բ-ն` մէջ տեղում. Գ-ն` արևմտեան կողմում, համարեա' թէ մի շարքի վերայ: Բ. և Գ. տաճարներն ունին երեք սիւնով կամարակապ գա- ւիթ. իւրեանց հարաւային կողմում, իսկ Գ. տաճարն իւր դռնագլուխ քարի վերայ ունի. «Մուսէս երէց»։ Միջի եկեղե- ցին աւելի մէծ է միւսերից: Երեքն ևս հին շինուածք են, որոց դռներն բացուած են հարաւային կողմից: Արևելեան տաճարս ևս ունի փոքրիկ գաւիթ, որի մօտ է զանկատունն, որ շինուած է սրբատաշ չիչ քարով. չիչ քարով շինուած են բոլոր տաճարների և սրահների անկիւնաքարերն և կամար- ներն. իսկ մնացեալ մասերն անտաշ քարով: Բ. և Գ. տա- ճարներն ունին 25 մետր երկարութիւն և 11 մետր 70 սան- թիմ լայնութիւն: Ամբողջապէս կանգուն են տաճարներս. բայց աւերակ են միաբանից բոլոր խուցերն: Շատ գերեզ- մաններ կան թէ՛ պարսպիս ներսումն և թէ' դրսումն, սա- կայն չգտանք գրութիւն: Վանքիս մօտ երևում են ջրաւա- զան և խեցեղէն խողովակների հետքեր, արևմտեան կողմի աղբիւրի ջուրն բերուած է վանքս: Ջոխտակ-կամուրջ. Գետաբակի երկաթուղու վերջին կայարանն է այս, որ կայ Փառիսոս և Շամքոր վտակների խառնուրդի մէջ: Կայարանումս դիզուած են խարոյկներով փայտ և ահագին ամբարներով ածուխ, որք հետզհետէ փո- խադրւում են Գետաբակի և Փառիսոսի գործարաններն պղնձա- քարերը հալելու: Երկաթուղու գիծն վերջացած տեղի արևելեան հանդէպ, վտակի աջ կողմի բարձրութեան վերայ կայ մի եկեղնցի, որի գլուխն խոնարհուած է:

ՓԱՌԻՍՈՍ ՔԱՂԱՔ (Ղալաքեանդ) (48)

Շինուած է Շամքոր գետակի աջ ու ձախ ափերի լան- ջերի վերայ Ջոխտակ կամրջից մօտ երեք մղոն վերև: Բաւա-

/Էջ 307/

կան ընդարձակ է աւերակիս ծաւալն. բնակչաց որքանու- թիւնը մօտաւորապէս գիտենալու համար` բաւական է յայտ- նել, թէ աւերակ քաղաքումս կայ տասնևմի եկեղեցի, երեքն գետակի աջ ափի վերայ, յորոց մին կանգուն է և երկուսն կիսաւեր. իսկ ութն շինուած է գետակի ձախ կողմումն, ո- րից կանգուն են` երկուսն և աւերակ` վեցն: Աւերակների հիմքերն պարզապէս երևում են և շատ տարի չէ որ քան- դած են, ինչպէս վկայում են ականատեսներն: Մայր եկեղե- ցին հիմնուած է գետակի ձախ ափի վերայ, որը մի քանի տարի առաջ քանդած 1) և սորա քարերով շինած են խա- նութներ: Աւերակ տաճարիս երկարութիւնն է 15 մետր, լայնութիւնն 11 մետր 50 սանթ. և գտնուում է այժմեան խանութների մօտ: Դեռ պարզապէս նշմարուում են խիտ առ խիտ տնաբակեր և քարուկիր շինութեանց շատ հետքեր: Աւագ եկեղեցուս արևմտեան կողմում, ոչ այնքան հեռի, եր- կաթուղու գծի տակ կայ երկու քարեայ խաչարձաններ. ա- րևելեան խաչարձանի վերայ. «Թվին ՉԻ. յանուն Աստուծոյ ես Հայրապետ . ւա … եղ- բայր Փա կանգնեցաք զխաչս յիշատակ հաւր մերոյ Խորենայ, մաւր մերոյ Շաղակկոյ ու եղբաւր մերոյ Խայոմթենշայ, ով զայս գիրս կարդայ… 2)»։ Արևմտեան խաչարձանի վերայ. 3) «Թվ. ՋԼ. յանուն Աստուծոյ ես Սասնայս կանգնեցի զխաչս 'ի տէրութեան ժամանակի իմոյ` յիշատակ ինձ և ծնողաց իմոց և ամուսնոյն իմոյ Սիրունիկայ և որդւոյ իմ Սարգիսայ և դստերն իմոյ Մամա Խաթունայ, Նփաղհաճայ եղբաւրն Սիրունիկայ. կանգնեցաւ խաչս բարեխաւսութեան հոգոց մերոց: Ով կար- դայ այս. Դաւիթս յիշեսցէ առ Աստուածջրհեց…. (շինող վար- պետի անունն է Դաւիթն)»։ Այժմ անմարդաբնակ է քաղաքս, բայց ամրան երեք ա- միսներում հաւաքուում են այստեղ մի քանի վաճառական- ––––––––––––––––––––– 1) Տակաւին մնում են հիմքն և խորանի կլորակն 2) Անընթեռնլի են կետադրեալ բառերն: 3) Ունի 2 մետր 75 սանթ. երկար: 1 մետր. 22 սանթ. լայնութ.

/Էջ 308/

ներ` դարբին, պայտառ, դերձակ և այլ արհեստաւորներ` ա- մարանոց բարձրացողների պէտքերը հոգալու և շահուելու համար: Սուրբ Յովհաննէս. Քարուկիր փոքր եկեղեցի, որ կայ Փառիսոս քաղաքի աւերակի արևելեան հանդէպ գետակի աջ կողմի բարձրութեան վերայ, մի գեղեցիկ հարթակի վերայ: Տաճարիս երկարութիւնն է 8 մետր 27 սանթիմ, լայնութիւնն 5 մետր 5 սանթիմ: Փոքր ինչ ծակուած է հարաւային դասի առաստաղից: Արտաքուստ արևմտեան մի կանաչագոյն խաչ- քարի վերայ. «Թվ. ՇԾԵ. (1106) ես Վա….. (անընթեռնելի)»։ Դրան մօտ այլ խաչքարի վերայ. «Թվ. ՋԻ.»։ Ունեցած է և շրջապարիսպ և միաբանից խուցեր, բայց կործանուած են, մնում են միայն գերեզմաններ: Եկեղեցուս արևմտեան կողմում, փոքր ինչ վար լանջի վերայ կայ մի փոքրիկ մատուռ շինուած անտաշ քարով, որի մէջ կայ մի գերեզման, բայց անարձանագիր է քարն, որ կո- չուում է Ճգնաւորի գերեզման: Աւերակ գիւղատեղիներ, եկեղեցիներ և հանգստա- րաններ կան Ղարա-Բուլաղ, Սաբէթ-Կէչմազ և Չայ-դաղ կո- չուած տեղերում, որք գտնուում են Փառիսոս քաղաքիս հիւ- սիսային կողմում: Գարգար աւերակ գիւղ Փառիսոս քաղաքի հիւսիս-արև- մտեան կողմում, ջրաձորի աջ լանջի վերայ, ուր կայ կիսաւեր եկեղեցի և հանգստարան: Այժմ մահմետականներ են բնա- կում այստեղ և կոչում են գիւղս Գեառգեառ: Փոքր-Ղարա-Մուրատ 1) Գարգար գիւղիս արևմտեան հանդէպ, վտակի ձախ կող- մի բարձրութեան վերայ Հայոց գիւղ, այէմ թրքաբնակ, բայց կայ կիսաւեր եկեղեցի և հանգստարան: Մեծ-Ղարա-Մուրատ, որ կայ նոյն վտակի ձախ կողմի լանջին վերայ: Այստեղ կայ երկու եկեղեցի, մինն խիստ ըն- դարձակ, հոյակապ, կանգուն և միւսն փոքր և կիսաւեր` ––––––––––––––––––––– 1) Գււղերիս բնակիչներն Վրաց վերջին Հերակլ թագաւորի օրով գաղ- թած և բնակութիւն հաստատած են Շուլաւերում:

/Էջ 309/

մօտ առ մօտ: Վեց սիւների վերայ շինուած է մեծ եկեղե- ցին, որի մէջ մնում են վէմ և սեղան քարերն: Խորանի ճա- կատին. «Շինեցաւ սուրբ տաճարս ձեռամբ անարժան Ջուղա- յեցի ուստա Մուսէսին որդի Ետկարին զաւակ Սողոմոնին` հրա- մանաւ Փիլիպոս կաթուղիկոսին եկի շինեցի սուրբ եկեղեցիս Ղարամուրատին Հայոց թվին ՌՁԳ. ով կարդաք, ողորմի Մո- սէի յիշեցէք 'ի Տէր, Աստուած ձեզ յիշէ, ամէն»։ Ձախ փոքր խորանի ճակատին. «…. թվին ՌՁԴ. էր… և եկեղեցի… Սառիկն և հայրն Վելիճանն և որդին Ղարա մուրատն, Ղու- կասն և դուստրն իւր Գուլաղէն, Զաքարի հայրն Վելիճան, կողակիցն իւր Գուլդանէն, որդին իւր Աջամն, Հախնազարն, Ովանէսն յիշեցէք և Աստուած ողորմի ասէք»։ Փոքր ինչ սո- րանից ներքև. «Սուրբ սեղանի քարն յիշատակ է Ըռըստիմին, իւր եղբայր Էվազին, Պարոնին, իրենց մայր Խաթունին թվ. ՌՁԴ»։ Գիւղիս, եկեղեցուս և հանգստարանիս ծաւալից այ- ցելուն եզրակացնում է թէ Մեծ-Ղարա-Մուրատ գիւղաքա- ղաք եղած է: Այժմ թրքաբնակ է և այս: Խոնարհուած է փոքր եկեղեցու առաստաղն: Դռան վերայ. «Շնորհիւ Աստու- ծոյ ես Ովանէս վարդապետս, որդի ապաշխարողի շինեցի զե- կեղեցիս (անապատ կուսանաց) արդեամբ գուիք (գոյիւք) ամե- նայն քրիստոնէից` յիշատակ ինձ և ծնողաց իմոց և ամենայն աշխատողաց 'ի մայրապետութեան անապատիս Թագուհւոյն և Կայինային 'ի ՌՃԾ. թվ.»։ Կիսաւէր Անապատ Մեծ Ղ.-Մուրատիս արևելեան հան- դէպ վտակի աջ կողմի հարթի վերայ, որի մօտ կայ հանգս- տարան և խուցերի աւերակ և մի երկար քարեայ սիւն, որ ընկած է գետնի վերայ, բայց կրում է խաչ նշան և հակիրճ արձանագրութիւնս «Սուրբ Սարգիս»։

ԽԱՄՇԻ ՎԱՆՔ (49)

Հիմնարկուած է աւերակիս կամ սիւնիս արևելահիւսիս կողմում մի ձորահովտում: Կառուցեալ է սրբատաշ քարով երկու սիւների վերայ սագաշէն, որ կանգուն է բոլորովին և 21

/Էջ 310/

որի երկարութիւնն է 15 մետր 5 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 60 սանթիմ է: Դրան վերայ արտաքուստ. «Սուրբ խաչս Մար….. (եղծուած է)»։ Սորա հիւսիային կողմում. «սուրբ խաչս Ամիրխանին»։ Վանքս իւր հիւսիս-արևելեան անկիւ- նում ունի երկյարկ զանգատուն շինուած համակ սրբատաշ քարով: Թափուած են ինչպէս վանքիս տանեաց նոյնպէս և զանգատանս սալկախներն: Վերջնոյս գետնայարկում աստի- ճանաւոր պատուանդանի վերայ հաստատուած է մարդաչափ բարձրութեամբ մի քարեայ խաչ` յար և նման Յիսուս Քրիս- տոսի խաչափայտին, որի հարաւային և հիւսիսային թևերի վերայ. «Յիսուս Քրիստոս» և գագաթնահայեաց ստորոտում. «Թվ. ՌՁԸ.»։ Անյագ նայում է այցելուն, զմայլում և միան- գամայն զարմանում խաչիս նուրբ քանդակագործութեան գեղարուեստի ճարտարութեան վերայ: Խաչիս մօտ մի այլ քարի վերայ կայ երկար արձանագրութիւն, բայց մահմետա- կանք ջարդած են քարս և արած միջից երկու բաժին: Ան- կարող եղանք գտնել կէսը, որ միմեանց մօտ բերէինք և ըն- դօրինակէինք»։ Վանքս ունեցած է և շրջապարիսպ, միաբանից սենեակ- ներ, որք աւերուած են այժմ, միայն մնում հանգստարանի տապանաքարերն: Փնտխլու կամ Նոր-Սարաթովկա, գիւղս մինչդեռ կան- խաւ եղած է հայաբնակ, այժմ մալականաբնակ է և հիմ- նուած Զակամ գետակի արևմտեան օժանդակի ձախ ափին: Սակայն մնում է հանգստարանն, որ ունի խիստ երկար (մի քար 3 մ. երկար է) տապանաքարեր և կիսաւեր եկեղեցին, որի երկրութիւնն 18 մետր, լայնութիւնն 11 մետր է: Գիւղիցս Բաշ-գեղ տանող ճանապարհի վերայ կան հե- տևեալ հնութիւններն. Ա. Մի փոքր եկեղեցի, հանգստարան և գիւղատեղի կայ ճանապարհի արևելեան եզրի մօտ: (Գուցէ այս է Սուլթանէ գիւղն, որի մասին տես Բանանց գիւղի Թ. աւետարնի յի- շատակարանը):

/Էջ 311/

Բ. Սորանից գրեթէ նոյնչափ վերև ճանապարհի արև- մտեան եզրում է Մէլիք-զատա գիւղի աւերակն, մի մեծ և մի փոքր կիսաւեր եկեղեցի և խիստ լայնածաւալ հանգստա- րան (50): Գ. այլ անանուն գիւղատեղի, հանգստարան և աւերակ եկեղեցի, որ կայ Բաշ-գիւղից ներքև: Ա. Բաշ-գեղ. Հիմնուած է մի սարի 1) հարաւահայեաց լանչի վերայ. բնակիչք տեղափոխուած են այստեղ Չորաթան գիւղից. հողն արքունի, սակաւ, լեռնային, անջրդի, բայց հացատու և յարմար անասնապահութեան, տեղական բեր- քերն` ցորեն, գարի, գարնանի, հաճար, ոչխար առատ, կով, եզն, գոմէշ, գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 112 տարի. եկեղեցին նորաշէն, Սուրբ Մինաս, ծածքն փայ- տաշէն, «Անուն Սրբոյն Մինասայ շինեցաւ եկեղեցիս արդեամբ ժողովրդոց Բաշքեանդի 1872 ամի մայիս 5-ին»։ Քահանայ 2 ծուխ 115, ար. 804, իգ. 639: Գիւղիս նախկին բնակչաց եկեղեցին Սուրբ Յովհաննէս անունն, ծածքն փայտաշէն, որի մէջ փոքր խորանում. «թվ. ՌԾԶ.». Այս է եկեղեցուս շինութեան թուականն: Մի կի- սատ խաչքարի վերայ. Սիմոն, Տէր Մխիթար, Զանէ հան- գուցեալ ի Տէր»։ «Սուրբ խաչս բարեխաւս Սահակի կին Եղի- սաբէթին»։ Նախկին բնակչաց հանգստարանում կայ մինչև 700 տարուան, այս է Հայոց ՈԽԳ. թուականից արձանագ- րութիւն: Գիւղիս շրջականերում կան հետևեալ աւերակներն. Ա. Փարա-գիւղ, որի մէջ կայ և եկեղեցի և մօտն հան- գստարան` Բաշ––գիւղիս արևելեան կողմում: Բ. Աղքիլիսա (սպիտակ եկեղեցի), ուր կայ գիւղատեղի, հանգստարան և մեծ եկեղեցի: Աւերակներումս, որ գտնու- ում են գիւղիս հարաւային կողմում. բնակում են մալա- կաններ: Գ. Փոքր և աւերակ եկեղեցի, որ գտնուում է Աղ-քի- լիսայից փոքր ինչ հեռի: ––––––––––––––––––––– 1) Սարս գրեթէ գտնուում է Զակամ գետակի և Տաւուշ գետակի արևե- լեան օժանդակի (Ախնջի) միջև:

/Էջ 312/

Դ. Կարմիր վանք (Ղզըլ-քիլիսա), որ շինուած է կար- միր քարով Աղ-քիլիսի հարաւային կողմում. Բաբաջան անուն վտակի ձախ ափում. մի բարձրագոյն ժայռի վերայ: Ե. Այլ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի Կարմիր վանքի արևմտեան կողմում: Զ. Բաբաջան գիւղատեղի, եկեղեցի և հանգստարան, Կարմիր վանքից ներքև նոյն վտակի ձախ կողմում: Է. Շմեղ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի, Բաշ-գեղի արևմտեան կողմում Շմղ կոչուած տեղում:

ՀԻՆ-ԳԵՏԱԲԱԿ

Հիմնուած է Շամքոր գետակի ձախ կողմում մի ձորի հարաւահայեաց լանջի վերայ, որի նախկին բնակիչներն առ- հասարակ եղած են հայ: Այժմ ևս այստեղ է Հայոց սուրբ Գէորգ եկեղեցին, մեծ հանգստարանն, շուկան, խանութ- ներն և շատ կանգուն տուներ: Այստեղ եղած է և ուրիշ մի եկեղեցի Հայոց, որը քանդել տուած է պղնձահանքի կապա- լառու պ. Քելլ գերմանացին և քարերը գործ դրած այլ շի- նութեանց համար: Նոյն պ. Գերմանացին շինել տուած է ինչպէս այստեղ, նոյնպէս և Փառիսոս քաղաքի ստորոտում շատ գործարաններ, բնակարաններ և զանազան շինութիւն- ներ (բոլոր գործարանների և երկաթուղու գործիքներ շինե- լու համար) այս տեղից մինչև Ջոխտակ կամուրջ երկաթուղի և հեռագիր: Վերջապէս այստեղ են պղնձահանքերն: (որոց արտադրած պղինձներն աւելի ընտիր են) տեսակ տեսակ շո- գեշարժ մեքենաներ, վառարաններ, պղնձաբովեր, ձուլարան- ներ, զտարաններ, ևն. ևն.: Մօտ 800 մարդ է բանում օրա- կան թէ՛ այստեղ և թէ՛ Փառիսոսի գործարանում: Պղնձաքա- րերը հանում են հանքերից––լեռների տակերից, նախ զա- տում վատերը լաւերից, վատերը դիզում լեռնաձև, այրում ածխով կամ փայտով, ապա ջարդում և լցնում բովերի մէջ, վերստին հալում, զտում և հուսկ յետոյ կոտոր կոտոր ձու- լում կաղապարներում: Ընտիր պղնձի հետ ելնում է և ոսկի: Բայց անտանելի է սաստիկ մուխն և ծծմբահոտն, որք գի-

/Էջ 313/

շեր և ցերեկ Եգիպտոսի խաւարի նման թանձրակոյտ և մա- ռախլապատ տարածուած են ոչ միայն գետաբակիս վերայ, այլ և ծածկում են մերձաւոր շրջակաները: Այժմ այստեղ բնակում են վաճառականներ, արուեստաւորներ, ծառայող- ներ, հայ, ռուս, գերմանացի գործավարներ և մշակներ, ո- րոց մէջ կան և մահմետականներ: Երևի թէ շրջապարիսպ ունեցած է Հին-Գետաբակս իբր ամրոց, բայց անհետացած է այժմ: Բ. ՆՈՐ-ԳԵՏԱԲԱԿ գիւղ. Հիմնուած է Հին-Գետաբակի արևելեան կողմում––սեռի ետևի արևելահայեաց լանջի վե- րայ. բնակիչք 1863 թուին տեղափոխուած են Ղազախի Կոթ, Ղալաչա և Ոսկեպար գիւղերից այստեղ, նախ բնակութիւն հաստատած Հին-գետաբակում, ապա տէրութեան հրամանաւ փոխադրուած Նոր-Գետաբակս: Տեղական բերքերն նոյն, հողն արքունի, բայց խիստ սակաւ և միանգամայն ապարդիւն. ան- վնաս օդն, կլիման և ջուրն, եկեղեցին նոյն––է սուրբ Գէ- որգ, քահանայ մի: Ծուխ 33, ար. 215, իգ. 202, ար։ ծն. 25, իգ. 22, պսակ 6, ար. ննջ. 7, իգ. 5: Սուրբ Սարգիս. Ուխտատեղի է և փոքրիկ մատուռ Հին- Գետաբակի արևելեան հանդէպ ջրաձորի աջ կողմի բարձր և գեղեցիկ սարայարթում. ունի և փայտաշէն սրահ և անտա- ռապատ շուրջ: (Այս տեղ բնակած է Յովհան––Մայրագոմեցի գիտնական վարդապետն): Չարէքայ անապատ Հիմնուած է Շամքոր գետակի ձախ ափի վերայ: Գրեթէ սագաշէն և փոքր եկեղեցի է կառուցեալ չորս սիւների վե- րայ, ունի և գաւիթ, որ շինուած է տաշուած քարով: Ար- տաքուստ հարաւային դրան վերայ. «Ի թվին ՌՃԼԳ. շնորհաւք ամենակալին Աստուծոյ կա- ռուցաւ յանուն փրկչին վերնատուն տեղի Հոգւոյն ճշմարտի ե- կեղեցիս սուրբ և գաւիթ գովելի. շինեցաւ ձեռամբ տեառն Ներ- սիսի հանդերձ եօթանասուն եղբարց ամենի փրկութեան.»..»։ Արտաքուստ արևմտեան դրան սեմի վերայ.

/Էջ 314/

«Սուրբ խաչս բարեխաւս տէր Մովսէսին Ներսէսեանց վասն փրկութեան հոգւոյ Բարխուտարին, որք բազում սիրով ետուն շինել զգաւիթ սուրբ եկեղեցւոյն»։ Անապատս ունի և փոքր զանգատուն, որի վերայ. «Ի թուին ՌՃԸ. կամաւք Աստուծոյ շինեցաւ զանգակա- տունս յանուն Հրեշտակապետացն Միքայէլի և Գաբրիէլի ի հայ- րապետութեան Պետրոսի սրբազան կաթուղիկոսին տանն Աղուա- նից և յառաջնորդութեան սուրբ ուխտիս և անապատիս Չա- րէքայ Սարգիս վարդապետի ձեռնտուութեամբ և աղաւթիւք եօթանասուն միաբանից կատարումն եղև խորանիս ի փառս Աստուծոյ, արդ ես Քրիստոսի ծառայ Սարգիս վարդապետ և աղաւթաւոր եղբարքս շինեցաք զսուրբ կաթուղիկէս ի փրկու- թիւն հոգւոց մերոց և ամենայն հետևողաց, որք ընթեռնուք, յիշեցէք զմեզ ի Քրիստոս»։ Փոքր ինչ դէպի արևելք Հարանց մատուռ, որի վերայ. «Ի թուին Հայոց ՌՃԺԶ. ի հայրապետութեան տեառն Պետ- րոսի կաթուղիկոսին, ես Քրիստոսի ծառայ Սարգիս վարդա- պետս կանգնեցի զխաչս ի լուսաւորութիւն հոգւոյ իմոյ և ծնո- ղաց իմոց տէր Յաւանէսին, Եղիսաբէթին և միաբանիցս, որք աստ կան հանգուցեալ և ամենայն ողորմածաց մերոց…..»։ Անապատս ունի և միաբանից խուցեր և ամուր շրջապարիսպ, որի դրան ճակատին. «Ի թուին ՌՃԿԳ. ես Մկրտիչ վարդա- պետս շինեցի պարիսպս, որ եղև խարջ ԻԸ, թուման. Ովանէս վարդապետն տուաւ Ժ. թուման. շինեցաւ…»։ Մատրանս մէջ ամփոփուած են Դաւիթ եպիսկոպոսի և Կիրակոս, Սահակ և Սարգիս վարդապետների մարմիններն: Վանքս ունի վանա- հայր և մի քանի ծառաներ. Խունիսայ վանք. Հիմնուած է Նոր-Գետաբակի արևելեան հանդէպ, Գե- տաբակ անուն վտակի ձախ կողմում, մի հարթակի վերայ, որին մօտ է Մօլլալու թրքաբնակ գիւղն: Փոքր վանքս ունի կաթուղիկէ և գեղեցիկ շինութիւն. բայց այժմ անմար- դաբնակ:

/Էջ 315/

Ջոխտակ եկեղեցի. մօտ առ մօտ կանգնած են երկու եկեղեցիքս Նոր-Գետաբակի արևելեան հիւսիսային հանդէպ մի դալարագեղ լանջի վերայ, որոց մօտ կայ գիւղատեղի և հանգստարան: Բայց անարձանագիր են տաճարներն և հան- գստաքարերն: Սուրբ Ստեփաննոս. Ջոխտակ եկեղեցու արևելեան կող- մում, նոյն սարի արևելահայեաց լանջի վերայ, Տանձուտ կո- չուած տեղում (այլ է Տանձուտս նախորդիցն) կայ մի աւե- րակ եկեղեցի, որի քարերը քանդած և տարած են մերձաբ- նակ Սաւեանկա գիւղի բնակիչներն 1): Այժմ մնացած է մի- այն աւագ խորանի կլորակ մասն: Հարաւային փոքր և աւագ խորանի մէջ եղած պատում մի խաչքարի վերայ. «Եկեղեցիս Սուրբ Ստեփան, ես Մովսէս….»։ Այստեղ կայ մեծ գիւղատեղի և հանգստարան: Գ. ԳԱՌՆԱԿԵՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Շամքոր գետակի ձախ ափին. խորագոյն ձոր է գիւղիս տեղն, վասն որոյ և խեղդուած տեսարանն. բնակիչք բնիկ, հողն արքունի և նուազ արդիւնաբեր և սակաւ, տեղական բերքերն նոյն և այգի––գինի, օղի, սևկևիլ, դեղձ, տանձ, խնձոր, ոչխար, փոփոխական օդն, տենդաբեր կլիման, 65––70 տարի երկար կեանքն. եկեղեցին Սուրբ Աստուածածին, կառուցեալ երեք կամարների վերայ 1838-ին. ունի մի աւագ և մի փոքր խո-րան (հիւս. կողմում). երկարութիւն 12 մետր 35 սանթիմ, լայնութիւն 8 մետր 20 սանթիմ. քահանայ մի: Ծուխ 80, ար. 618, իգ. 533, ար. ծն. 29, իգ. 23, պսակ 12, ար. ննջ. 4, իգ. 3: Քարոզ գրքեր. Ա.-ն գտնուում է Փիփեցի պ. Յովհան- նէսի մօտ, որ նօտրագիր է և պարունակում է առաքինու- թեանց և մոլութեանց ճառեր: Բայց թափուած են ձեռագ- րիս սկզբից և վերջից թերթեր: Բ.-ն բարեկրօն Յովսէփ քա- ––––––––––––––––––––– 1) Աղանդաւորներիս բնակութեան տեղին ևս աւերակ գիւղ եղած է այոց, որի մէջ եղած է եկեղեցի և հանգստարան:

/Էջ 316/

հանայ Բալեանցի մօտ, որ պարունակում է զանազան խրա- տական բաներ, որը գրած է «ամենախոնարհ ծառայ Աստու- ծոյ Եսայեայ դպիր տէր Խաչատրեանց 1848»: Ծաղկոց վանք. Հիմնարկուած է Շամքոր գետակի ձախ ափի վերայ մի ժայռի գլխին, որ փոքր ինչ վերև է գիւղիցս: Մենաստանս ոչ սիւներ ունի և ոչ կաթուղիկէ, այլ ունի սովորականից շատ մեծ դուռն, բարձրագոյն շինուած և նեղ նեղ լուսամուտներ, 9 մետր 25 սանթիմ երկարութիւն և 6 մետր 40 սանթիմ լայնութիւն: Անյայտ է վանուցս շինու- թեան թուականն: Դրան ներսում հիւսիսային կողմում. «Սուրբ խաչ տէր Ուհան պարոն Գաբրիէլին քաւարան թվ. ՌՃԼԸ.»: Մենաս- տանս ունեցած է և փայտաշէն գաւիթ, որը, հնութեան պատճառաւ քանդած են Գառնակերցիք յորդորմամբ նոյն Յովսէփ քահանային, այժմ շինում են նորը, որի պատերն քարուկիր են, իսկ ծածքն փայտաշէն (գի փայտով): Գաւ- թումս կայ երկու գերեզման, տեղացիք աւանդաբար Ճգնա- ւորների գերեզման են անուանում. տապանաքարերն ան- տաշ են և անարձանագիր: Հրեշտակապետաց վանք. Մենաստանիցս փոքր ինչ վերև է Գաբրիէլ և Միքայէլ Հրեշտակապետաց անուամբ շինուած վանքն, որ նոյնպէս գետակին ձախ ափին է և սագաձև կառուցեալ ինչպէս պարզ եկեղեցի: Ունի երկու փոքր և մի աւագ խորան (աւագ խո- րանի միջից բացուած է հարաւային փոքր խորանի դուռն և շինութեան կարգից բոլորովին դուրս հանուած է հիւսիսա- յին փոքր խորանն) 10 մետր 65 սանթիմ երկարութիւն, 8 մետր լայնութիւն, և այս արձանագրութիւնը. «Շնորհիւն Աստուծոյ շինեցաւ Սուրբ Միքայէլ և Գաբրիէլս ձեռամբ Յով- հաննէս վարդապետի և Մահտեսի Յովհաննէսի հանդերձ միա- բան եղբարբք թվ. ՌՄԿԵ.»: Վանքս ունի նաև քարուկիր գաւիթ, որի մէջ ամփոփուած են ննջեցեալներ: Մի շիրմա- քարի վերայ. «Այս է հանգիստ ճգնաւոր Յոհաննէս վարդա-

/Էջ 317/

պետի շինող վանիս Մաղաքի որդի. թվ. ՌՄՀԷ.»: Վանքումս կայ մի ձեռագիր աւետարան, որ գրուած է հասարակ թղթի վերայ. չունի յիշատակարան, անճաշակ է ամեն ինչ: Մի տպ. ձայնքաղ շարականի սկզբի թերթի վերայ. «Տենդի աղօթք. Սուրբքն Սուքիր ինքն և Սուքիասանք. իժ մի ժանի և էր իբրև վարազին. կամին սպանանել զնա և ասէ. «Մի՛ք սպանանել զիս, երդնում զնոյն Կենդանին, որ տարածեցաւ ի վերայ խաչին, որ տեղ որ յիշէին, այլ ոչ մեր- ձենան ի տեդին, ջերմին և սարսափելոյն, զի հեռասցէ ծա- ռայս Աստուծոյ այս ինչ անուն»: Մենաստանս ունի ինն հին խուցեր, որք ունին նեղ լուսամուտներ և ցած դռներ և մի այգի, որի մէջ կան բա- ւականին պատուաստեալ թթենիք, որթ, կեռասի, ընկուզի և բանջարանոց: Հարանց. վանուցս արևմտեան հանդէպ մի քանի քայլ հեռի կայ մի հին հանգստարան, որի մէջ կան ճգնաւորաց, վարդապետաց և միաբանից շատ հանգիստներ: Ճգնարան. Ահա այս է Հարանցն: Վանքիս արևելեան հանդէպ գետակի աջ ափի քերծում մի քարայր է, որի մէջ կայ երեք պատուական խաչքար և որի մէջ, աւանդաբար ա- սում են, ճգնած են ճգնազգեաց անձինք: Կաղնի խաչ. Գիւղիս արևմտեան հիւսիսային կողմում, ձուաձև բարձրացած երկու սարերի մէջ ընկած մի սեռի վե- րայ կայ երեք հնադարեան խաչարձան, որ իբր ուխտատեղի յարգուած է հասարակութիւնից: Ծիրանաւոր. Կաղնի խաչից բաւական վերև, նոյն ճա- նապարհի աջ կողմում կայ աւերակ եկեղեցի, գիւղատեղի և հանգստարան: Նահատակ. Գառնակերի հիւսիս արևելեան կողմում, նոյն Շամքոր գետակի աջ ափի վերայ կայ մատուռ, ձեղունն փայտաշէն, որի մէջ կայ մի գերեզման, որ է անունն ան- յայտ նահատակի գերեզմանն:

/Էջ 318/

Դ. ԲԱՐՍՈՒՄ ԳԻՒՂ. Հիմնուած է Շամքոր գետակի ձախ ափի վերայ Գառնակերից մօտ մի մղոն վար. բնակիչք գաղթած են Անի քաղաքից, հողն արքունի, անջրդի, շիկա- հող, և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն, խոր ձոր է գիւղի տեղն, նեղ հորիզօնն, խեղդուած տեսարանն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին նորաշէն, կիսատ, չորս սիւների վերայ. երկարութիւնն 22 մետր, լայնութիւնն 11 մետր 40 սանթիմ. քահանայ մի: Ծուխ 154, ար. 614, իգ. 472, ար. ծ. 28, իգ. 21, պս. 10, ար. նն. 10, իգ. 8: Գրչագիր աւետարան, թղթեայ, անարուեստ են չորս աւետարանչաց պատկերներն, նկարներն, և կեղծ գոյներն: Յիշատակարանից. «Եւ արդ գրեցաւ սա ի թուականութեանս Հայոց ՌԻԸ. ձեռամբ մեղուցեալ և անարժան Յովհաննէս եպիս-կոպոսի ՛ի գերահռչակ ուխտիս Եւստաթէոսի սուրբ առաքելոյն ԹՌԸՃ. (9800) սուրբ նշխարացս որ աստ կան հաւաքեալ ի մէջ տաճարիս ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին ՛ի հայ- րապետութեան տեառն Յովհաննիսի Աղուանից կաթուղիկո- սի….»: Ստացողն է «Յակովբ էրեց»: Գիւղիս մօտերքում կայ երեք եկեղեցի և երկու վանք: Ա. քարուկիր և փոքր եկեղեցի, որ կայ գիւղիս հարա- ւային հանգստարանի տակ՝ փայտաշէն ծածքով. դռնագլուխ փայտի վերայ. «Թիվ. ՌՃԵ. էր»: Բ. Գիւղիս հին եկեղեցին, որ կայ հիւսիային հանգս- տարանի մօտ, նոյնպէս փայտաշէն ծածքով: Գ. Թռան (բարձր տեղ թառած) եղցի վերջին հանգս- տարանիս մէջ մի սեռի վերայ: Կանգուն մնում են միայն չորս պատերն, միջումն բուսած է մի բռշնի ծառ: Ա. Վանքն կայ գիւղիս արևելեան կողմում այգիների մէջ, որի չորս պատերն քարուկիր, ծածքն փայտաշէն, ա- նունն անյայտ, մեծութիւնն միջակ: Բ. Վանքն Սռւրբ Հռիփսիմէ, որ կայ այգիներում Ակուբանց բաղում: Ամբողջապէս քարուկիր եղած է վանքս, խոնարհած է առաստաղն, որ փայտաշէն է այժմ: Այս է

/Էջ 319/

Գօշ-Մխիթարի ակնարկած Հռիփսիմէի մենաստանն: Համարեա՛ թէ ընդարձակ հանգստարաններով շրջապատուած է գիւղս: Տեղացի ծերունիք այս երևոյթը բացատրում են հետևեալ կերպով. «Լազկին (Լեկզի) քանի հետ (անգամ) եկած, սար- սափելի պատերազմներ արած, թալանած, կոտորած և գերի- ներ տարած է, մանաւանդ այստեղ մեր Ձորն հաւաքուած հա- յոց հետ: Քանի հետ ղալապատլղ արած են Շամքօռ զետիս աջի ձորում 1): Չորս կողմի հայերն հաւաքուած են ձորս պա- տերազմների ժամանակ. կռիւներում նահատակուած բոլոր հայերն թաղուած են այս հանգստարաններումս, սրան համար էլ շտացալ ա մեր գերեզմանուտը»: Ներքին-Ղօթիւլ. Գիւղատեղի հանգստարան և եկեղեցի, որք են Շամքոր գետակի աջ ափի վերայ, ուր կայ և հնուց մնացեալ այգիներ: Մէլիք-Առստամի ծագումն. (Պատմական աւանդութիւն) «Բարսում գիւղացի Մէլիք- Առստամի նախնիքն ծագած են Բագրատունի թագաւորազն սերնդից, այս է Կիւրիկեան թագաւորների յետագաներից»: Կիւրիկեան Բագրատ Բագրատունի իշխանն զինուորական ծա- ռայութեան է մտնում Վրաց մի թագաւորին մօտ, բայց անբաւականութեան պատճառաւ մի ժամանակից յետոյ ել- նում է նոյն ծառայութիւնից և դիմում Պարսից Շահ-Աբաս առաջնոյն: Նախ ներկայանում է Պարսից նախարարական ժողովին, ծանօթացնում իւր Բագրատունի լինելը և փափագ յայտնում զինուորական ծառայութեան մէջ մտնելու: Շահ- Աբաս իւր նախարարներից իմանալով Բագրատի նպատակը՝ ընդունում է զինքը զինուորական ծառայութեան մէջ, այ- նուհետև հետզհետէ փորձով տեսնելով Բագրատի հաւա- տարմութիւնը և կամենալով վարձատրել նորա ծառայու- թիւնը՝ Շահ-Աբաս խանութիւն է տալիս նրան: Բագրատ ––––––––––––––––––––– 1) Ձորս, ծածկուած է մշտադալար գի ծառերով, բաւական խոր ա- հարկու, դժուարամատչելի և ապահով է պատսպարուելու համար: Այս տեղ կայ հարկ եղած անհրաժեշտ պիտոյք––պատուական ջուր, վառելափայտ, ջրաղաց: Մուտքն գետակի աջ կողմիցն է:

/Էջ 320/

խանից ծնուում է Առստամ-բէկն: Առստամ-բէկից՝ Այտին- բէկն, Այտին-բէկից՝ Առստամ-բէկ բ. որ ստանալով մէլիքու- թեան հրովարտակ գալիս է նախ Կուսապատ աւանն, ամուս- նանում Ապրէս-աղայի Վարդխաթուն դստեր հետ, ապա գա- լիս Գանձակ Շահվերտի խանին մօտ ներկայացնում շահա- կան հրովարտակը և այնուհետև բնակութիւն հաստատում, իւր նախնիքներից ժառանգութիւն մնացած, Բարսում գիւ- ղումս և տիրում Մլզնաբերդից մինչև Եօթն-աղբիւր (Ետտի- բուլաղ): Կիւլստանի Մէլիք-Աբով Գ. ամուսնանում է Մէլիք- Առստամիս դստեր հետ և հաստատում սերտ բարեկամու- թիւն: Մէլիք Առստամիցս ծնուում է Ստեփան-աղան. իսկ սորանից ծնուում են Գրիգոր, Աւագ, Աւետիս, Յարութիւն, Ստեփան, Առստամ, Յովսէփ և Մկրտիչ աղաներն: Մէլիք- Առստամն մինչև իւր մահն ապրում է քաջութեամբ, տի- րում իւր սեփական ժողովրդեան, որ գաղթած է Անի քա- ղաքից և բնակութիւն հաստատած Բարսում գիւղումս և իշ- խում Մլզնաբերդին և ի թիվս այլ գիւղօրէից Քարատակ 1) Համշափոր 2), Վերին-Ղօթիւլ 3) և Ներքին-Ղօթիւլ 4) գիւ- ղերին: (Աւերակներս ընկած են Գարդման գաւառի արևմտա- հայեաց ծայրում: Մէլիք-Առստամիս գերեզմանն գտնուում է Գանձակի Ս. Յովհաննէս եկեղեցու գաւթի հարաւային կողմում, որի տապանաքարի վերայ քանդակուած է. «Անմոռաց յայս տապան քաջ անուանի Հանգչի մարմին Մէլիք-Առստամի 5), Յազգէն Բագրատունի Հայկազանց տոհմի, ––––––––––––––––––––– 1) Այժմ աւերակ գիւղ, եկեղեցի և հանգստարան, որ կան Նիւկզարից Նոր-Փիփ տանող ճանապարհի վերայ: 2) Նոյն այժմ աւերակ, որի մէջ կայ և եկեղեցի և հանգստարան, որ կան նոյն ճանապարհի արևելեան կողմում, Քարատակից մղոնաչափ վերև: 3) Նոյն ճանապարհի արևմտեան կողմում եկեղեցի և հանգստարան: 4) Բարսում գիւղիս հարաւային հանդէպ, գետակի աջ ափի վերայ, մնում է եկեղեցին, որի շուրջն հանգստարան է: 5) Մելիքիս ծագման և իրաւանց և գործնէութեան մասին գրած է Գերազնիւ պօլկովնիկ Յ. Դաւթեան Լազարեանց տպ. ի Թիփլիս 1877 Կովկաս. գլխաւոր Կառ. տպարանում ռուսերէն լեզուաւ:

/Էջ 321/

Տիրող Բարսում, Գանձակ նահանգի, Ծնեալ 1722, վախճանեալ 1794 ամի»: Ե. ՋԱԿԻՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Բարսումի հիւսիսային կողմում, մի տեսարանաւոր տեղում. բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80––90. եկեղեցին Սուրբ Աստուա- ծածին. քահանայ մի: Ծուխ 110, ար. 459, իգ. 349, ար. ծն, 22, իգ. 18, պսակ 10, ար. ննջ. 9, իգ. 5: Զ. ՉԱՐՏԱԽԼՈՒ ԳԻՒՂ. Հիմնուած է Ջակիրի արևմտեան կողմում մի հարթավայր տեղում. որի բարձ. 5181, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, հացաւէտ. տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80–– 90 տ. եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ, քահա- նայ մի: Ծուխ 200, ար. 770, իգ. 550, ար. ծն. 40, իգ. 31, պսակ 20, ար. ննջ. 15, իգ. 10: Տղայոց միդասեան ուսումնարան. աշակերտք 35, միա- մեայ ռոճիկ վարժապետին 300 րուբլի: Գիւղիս մօտ է Ոսկան նահատակ անուամբ ուխտատե- ղին, որ Բուլանլուղ ևս է կոչուում: Է. ՊԱՏԻ ԳԵՂ. Հիմնուած է մի բարձրահայեաց (4973 ոտք) տեղում. բնակիչք եկած են Ջրաբերդից, Փամբակից և Ղարա-Մուրատ գիւղերից. հողն արքունի, անջրդի, բայց բա- րեբեր. տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տ. եկեղեցին սուրբ Աստուա- ծածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 245, ար. 735, իգ. 713, արակ. ծն. 50, իգ. 48, պս. 28, ար. ննջ. 15, իգ. 14. Ը. ՂՈՒԼԱԼԻ ԳԻՒՂ. Հիմնուած է մի խոր ձորում Տա- ւուշ գետակի օժանդակի (Ախնջի) վտակի աջ ափի վերայ, որ սահմանագլուխ է Փառիսոս և Քաւս գաւառների. (նախկին բնակիչք գերի տարուած են Պարսկաստան). այժմեան բնա- կիչք նախ՝ Փառիսոս քաղաքից տեղափոխուած են Մեծ-Ղա- րա-Մուրատ գիւղն, ապա այստեղ. հողն արքունի, սակաւ,

/Էջ 322/

միջակ արդիւնաբեր. օդն, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանքն 80––90 տ. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, ծածքն փայտաշէն, քահանայ մի, որ եկած է Բաշ գեղից: Ծուխ 114, ար. 742, իգ. 601, ար. ծն. 31, իգ. ծ. 26, պս. 15, ար. նն. 8, իգ. 6: Եկեղեցումս կայ չորս գրչագիր. Ա. Աւետարան թղթեայ, փոքրադիր. անճաշակ են չորս աւետարանչաց պատկերներն և նկարներն, բայց գեղեցիկ են փոքր տառերն: Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սայ ՛ի թուաբերութեանս Հայոց ՉԾԴ. յԱրարատեան գաւառիս ի տե- ղիս որ կոչի Նորագեղ»: Անյայտ է գրողի անունն, նախկին ստացողն է Սիմէօն անուն ոմն քահանայ, երկրորդ ստա- ցողն է Թանում Հայոց ՋՂԹ.-ին: Բ. Աւետարան թղթեայ, փոքրադիր, բազմապատկեր, սակայն անարուեստ, անճաշակ և առանց յիշատակարանի: Գ. Աւետարան թղթեայ, փոքրադիր, գրուած Հերմինի վանքում, չունի թուական, անյայտ է գրողն: Դ. Աւետարան փոքրադիր, թղթեայ. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՌՃԺԸ. ի հայրապետութեան երիցս երանելոյ հովուապետին տանս Աղուանից տեառն Պետրոսի կաթուղիկոսին, թագաւորութիւն Պարսից Շահ Սիլէմանին գրեցաւ ձեռամբ .. Յովհաննիսի ՛ի յերկիրս Գանձակու ՛ի գեաւղս, որ կոչի Հարցհակիս(տ) ՛ի դրան Սուրբ Մլոնաբերդին. ի դառն ժամանակիս աւարտեցաք որ հարկապահանջութիւն բազմացեալ էր և անօրէնքն յամենայն ժամ խրոխտային ՛ի վերայ քրիստոնէից ազգին»: Խորանաշատ վանք (51) Հիմնուած է նոյն օժանդակ վտակի աջ կողմում, Ղու- լալի գիւղի արևելեան կողմում, մի գեղեցիկ հովտի մէջ: Արևմտահայեաց ձորակիս աջ կողմում կառուցեալ է վանքս համակ տորոնագոյն սրբատաշ, պատուական քարով չորս կա- մարների վերայ, որոց գլխին կանգնած է մի գեղեցկաձև կաթուղիկէ: Տաճարս հրաշալի է Գանձասարից յետոյ. ունի

/Էջ 323/

մի աւագ և չորս փոքր խորան (իրարու վերայ) երկու խոր- հըրդանոց, երկու դուռն, 13 մետր երկարութիւն, 10 մետր 55 սանթիմ լայնութիւն: Աւագ խորանի ստորոտով, դասա- հայեաց կլոր երեսին վերայ շինուած ին տասն փոքրիկ, գե- ղեցիկ և խորանաձև կերտուածներ: Փորագրուած է խորա- նի մօտ. «ՈԿԹ. ես Աւելդատ Սրտժեցի միաբանեցայ Խորանաշատ Սուրբ Աստուածածնին (ս) և ետու զծախս այսմ խորանիս յի- շատակ ծնողաց և եղբաւրց իմոց Շաւուրին և Ապիրատին և վարդապետն հաստատեաց Բ. ժամ յայսմ խորանիս. Ա. ի տաւնի Վարդավառին և Ա. Վարագայ խաչին անխափան. հաստատ է կամաւն Աստուծոյ»: Աւագ սեղանի ետև փոքրիկ խորանների գլխին. «Անդրէաս ՈԿԷ.» «Յովսէփ քահանայ ՈՀԱ»: Հիւսիսային փոքր խորանի վերայ. «ՈԿԵ. ես Աբրահամ Կանաչհողեցի 1) և ամուսին իմ միա- բանեցաք Խորանաշատու Աստուածածին (նին), ետու զծախս խորանիս և վարդապետն հաստատեաց ինձ Բ. ժամ ի տաւնի Սուրբ Գրիգորի անխափան»: Վանքս իւր արևմտեան կողմին կից ունի հրաշազան գաւիթ կառուցեալ չորս միապաղաղ և կլոր սիւների վերայ՝ նոյնպէս շինուած սրբատաշ քարով: Գաւիթս ունի 16 մետր 6 սանթիմ երկարութիւն, 15 մետր 90 սանթիմ լայնութիւն և չորս փոքր խորան, որոց երկուսն իրարու վերայ դրան հարաւային կողմում և միւս երկուսն հիւսիսային: Տաճարիս արևելան որմի վերայ արտաքուստ. «Յանուն Աստուծոյ ես Գրիգոր որդի Վասակայ Միջկա շինեցի զԿաւշկակերանց 2) և տուի ի Սուրբ Աստուածածինս Խորանաշատու. վարդապետն հաստատեաց մեզ Բ. պատարակ ի տաւնի Հոգեգալստեան Ա. ինձ և Ա. ամուսնո իմո, կատարիչքն…»: Գաւթի հարաւային որմի վերայ կայ արևի ժամացոյց: Այժմ տեղ տեղ քայքայուած են վանքիս և գաւթիս սալ- կախներն և շրջապարսպի պատերն. մի վանք, որ զարմաց- ––––––––––––––––––––– 1) Կանաչ-հողեցի: 2) Կօշկակերանց:

/Էջ 324/

նո՛ւմ է այցելուները իւր երկնանման շինութեամբ և լացաց- նո՛ւմ իւր անցեալի փառքով և ներկայիս աւեր և ամայի դրութեամբ: Մենաստանս ունի և շրջապարիսպ, որի ներսում, տա- ճարի հարաւային կողմում կայ մի փոքր մատուռ՝ շինուած սրբատաշ քարով, որը տեղացիք անուանում են Սուրբ Կի- րակի: Այստեղ կայ մի կիսաւեր մատուռ ևս՝ շինուած հա- սարակ քարով, որի մէջ կան ամփոփեալներ: Երրորդ մատուռն, որ շինուած է սրբատաշ քարով, պարսպից դուրս արևելեան կողմումն է, միաբանից հանգս- տարանում: Խոնարհուած է մատրանս գլուխն, որի մէջ, ա- սում են, է Վանական վարդապետի գերեզմանն. որպէս վկա- յում է և Կիրակոս, բայց տապանաքարն չունի արձանագրու- թիւն: Վաքս ունեցած է մեծ կալուածներ և հողեր, որովք ապահոված է եղել վանիս ապագան. այժմ միայն մնացած է 15 օրավար անվիճելի հող, մի աւերակ ձիթահանք, ծե- րունազարդ ծիրանի և ընկուզի ծառերով լի խոպանացեալ պարտէզ և պատուական քարահանք: Աւերակ գիւղեր, եկեղեցիներ և հանգստարաններ կան վանքիս հեռաւոր և մերձաւոր շրջապատում Բլովիկ, Չիլ- քինլու, Ղօշաջի, Աղ-Բուլաղ, Իրիցի շէն, Սղնախ եւ Չի- նարի 1) կոչուած տեղերում: Ղուլալի գիւղից վերև, գետակի աջ կողմի լանջի վերայ կայ մի քարուկիր մատուռ, որի մէջ––ասում են Վանական վարդապետն բնակած է մի ժամանակ ստիպեալ Թաթարների երկիւղից: Մատրիցս փոքր ինչ վերև կայ գիւղատեղի, աւե- րակ եկեղեցի և հանգստարան:

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ.

Ա. ՓԱՌԻՍՈՍ ԲԵՐԴ 1). Համանուն աւերակ քաղաքին ––––––––––––––––––––– 1) Մի քանի գերդաստուն հատուածելով Ղուլալի գիւղից բնակութիւն հաստատած են գիւղումն, որ կայ Խորան. վանքից ներքև: Իւրեանց մայր գիւղի հաշուի մէջ է և սոցա ծխաթիւն և ամեն ինչ:

/Էջ 325/

հիւսիսային լանջին կից՝ բարձրացած է մի քարաժայռ սար, որ բաղկացած է կրաքարից և բոլորովին առանձնացած իւր երեք կողմերից։ Սարիս, որ համարեա՛ թէ ձգուած է արևել- քից արևմուտ դիրքով, արևելեան և հարաւային կողմերն վիմահերձ ապառաժներ են և լայնագոգ ու խոր խոր ձորեր, հիւսիսային կողմն ամենասաստիկ զառիվայր լանջ և լայնա- գոգ ձոր. իսկ արևմտեան կողմից բերդասարս հաղորդակցու- թիւն ունի մի երկարաձիգ և թրաձև սեռով Ղանղալ սարի հետ: Քարուկիր, բրգաշատ և ամուր պարսպով պարսպուած է ոչ միայն հիւսիսային և արևմտեան կողմերն, այլ և բարձր քերծերի գլուխներն: Ամրոցիս երկարութիւնն է 100 մետր, լայնութիւնն մօտ 80 մետր. ունի մի դուռն արևելեան կող- մից, տասներկու աշտարակ, 3 մետր 75 սանթիմ պատի հաս- տութիւն: Բերդիս մէջ լի է աւերակների հոծ բեկորներով, որոց մէջ կայ երկու քարուկիր մատուռ, որոց գլուխներն խոնարհած են և չունին արձանագրութիւն: Բերդս ունեցած է անառիկ բառի բուն նշանակութիւնը, սակայն այժմ տեղ տեղ քայքայուած են պարսպի պատերն: Նշանաւոր է ամրոցիս ամենապատուական և յորդառատ ջուրն որ զարմացնում է այցելուները իւր ազնուութեամբ և սառնութեամբ և հնարագէտ շինուածով: Հիւսիսային պարսպին կից՝ ներքուստ շինուած են երկու պատկից քարուկիր և թաղակապ ստորերկրեայ սենեակներ, որք իրարու հետ հաղորդակցութիւն ունին մի մեծ դռնով, որ բացուած է միջնապատից: Ա. սենեակն գրեթէ կիսով չափ լցուած է հողով. իսկ Բ-ն լի է ջրով: Ասում են որ ջուրը ստորերկրեայ ականով բերած են Ղանղալ սարց՝ հաղորդա- կից սեռովն: Պատմում են թէ հետաքրքիր անձինք ջրաւա- զանիս մէջ լցրած են յարդ, որ ելած է Ղարա-Բուլաղ ա- նուն մեծ աղբիւրից՝ որ բերդիս հիւսիսային ստորոտի ձո- րումն է և դարձնում է երկու ջրաղաց: Փորձով, որպէս ––––––––––––––––––––– 1) Արութիւնայ սարի հարաւային կողմում է Դինալ սարն 11057 ոտք. ապա Գեղամայ լճի և գաւառիս մէջ ընկած են իբր սահման Օկրուջա 11986, Սև խաչ (Ղարա խաչ) 10081 սարերն:

22

/Էջ 326/

թէ իմացած են, որ մեծ աղբիւրն կապ ունի ջրաւազանիս հետ: Բերդիս հարաւային քերծում կան վիմափոր այրեր, ո- րոց մէջ կայ վիմափոր ննջարան: Մուտքն ոչ եթէ բերդիս միջովն է, այլ արտաքուստ քերծի տակովն (52): Բ. ՄԱՄՌՈՒՏ ԲԵՐԴ (53). Հիմնուած է Չարէք անա- պատից վար Շամքոր գետակի և Գետաբակ վտակի ջրախառ- նուրդում: Բերդավայրն թեքուած է դէպի Շամքոր գետակի ձախ ափն: Բերդս ունի ամուր բուրգերով շրջապարիսպ, իսկ արևելեան կողմից կրկնապարիսպ, ունի չափաւոր մեծու- թիւն, ամուր դիրք, իւր միջում մի կոնաձև բլուր, զանա- զան մեծութեամբ քարայրներ և քարուկիր շինութեանց շատ փլատակներ: Այժմ համարեա՛ թէ անտառապատ և մա- ցառուտ է ամրոցս և որջ եղած աւազակների. ահարկու են քարայրներն և սոսկալի անտառիս մէջ մտնելն: Ջուր չկայ բերդումս, վասն որոյ ունի ստորերկրեայ ա- կան, որով ջուր փոխադրած են բերդս Շամքոր գետակից: Հետզհետէ քայքայուելու վերայ են տեղ տեղ ամրոցիս պա- րիսպներն: Գ. Վահրամ իշխանի բերդաքաղաք ամրոցն (այժմ կո- չուում է Ղալա-Բոյուն), որ հիմնուած է մի ձկնաձև սարի վերայ: Սարս գտնուում է Զակամ գետակի ձախ կողմում, որի դիրքն ձգուած է հիւսիսային արևմուտքից հարաւային արևելք: Ահա սարիս վերայ է բերդն, որ միևնոյն ժամա- նակ եղած է և քաղաք ինչպէս ակներև երևում է խանութ- ների, տների և եկեղեցիների աւերակներից: Արդէն յայտնի է երեք եկեղեցու աւերակն, իսկ եթէ եղած է և այլ եկե- ղեցի, ոչինչ յայտնի չէ: Շրջապարիսպն, որ տեղ տեղ կիսա- ւեր է, տեղ տեղ քայքայուելու վերայ, ձգուած է սարի դիր- քի ձևով: Բերդիս մօտ կայ և հանգստարան (54): Դ. Դղեակ, որ կոչուում է (Ղըզ-ղալա) որ գտնուում է Ղուլալի գիւղից բաւական վերև նոյն օժանդակի (Ախնջի) աջ ափի վերայ: Ջրեզերքումս ցցուած է մի բարձր և սրա-

/Էջ 327/

ծայր ժայռ, որ իւր արևելեան կողմից ունի մի դժուարա- տար և ոլոր մոլոր կածան: Հազիւ թէ կալաչափ մեծութիւն ունի ժայռիս գագաթն, որի շուրջն տեղ տեղ նշմարուում են տակաւին քարուկիր պատերին հետքերն և ջրաւազանի վիմափոր փոսեր: Դղեկաբարձ ժայռիս արևելեան ստորոտի հարթակում կայ մի եկեղեցի և հանգստարան (55):

ԺԸ. ՔՈՒՍՏԻ կամ ՔԱՒՍ ԳԱՒԱՌ.

Ա. Ղրղի (ղարա-ղայա) գիւղ. Հիմնուած է նոյն (Ախնջի) օժանդակի ձախ կողմի բարձր սարի արևելահայեաց լանջին վերայ. բնակչաց մի մասն բնիկ և միւս մասն տեղափոխուած Ղարա-ղայա գիւղից (գտնուում է Թարսայ գետակի վերայ)։ հողն արքունի, լեռնային և միջակ արդիւնաբեր. տեղական բերքերն՝ ցորեն, գարի, կորեկ, գարնանի, ոչխար, տաւար, գոմէշ, խոզ, տանձ. խնձոր, պատուական օդն, կլիման և ջուրն, ուշագրաւ տեսարանն, 90 տարի երկար կեանքն, սուրբ Յովհաննէս եկեղեցին, որ նոր կառուցեալ է վեց սիւների վերա, քահանան գալիս է Նորաշէնից: Ծուխ 84, ար. 541, իգ. 449. Կիսատ-խաչարձան. Ղըզ-ղալա-դղեկի հիւսիսային հան- դէպ, նոյն օժանդակի ձախ ափում ճանապարհի վերայ ընկած մի կիսատ խաչարձան, որի արձանագրութիւնը, թէև եղծուած է տեղ տեղ, այնու ամենայնիւ արժան հա- մարեցինք նոյնութեամբ ընդօրինակել. «……. ու- թեամբ ողորմեալ ես … Կիւրիկէի, զԱբասայ աւազան է … որդեկիր և զտէր Յովհանէս ե …. սի արձան շին .. իյո տափին աւետարան … ի ձորի բերաք աշ- խատութեամբ խաչս կանգնեցաք հանդիսիւ բարեխաւս առ Քրիստոս Յիսուս յահեղ աւուրն դատաստանի»: Զօրաւոր. Ղրղի գիւղիս արևմտահարաւ կողմում հա- րաւահայեաց մի խոր ձորի հարաւահայեաց լանջի վերայ կայ գիւղատեղի, հանգստարան և փոքր եկեղեցի, որի մօտ մի կոտորուած խաչքարի վերայ.

/Էջ 328/

«Ես Յոհան հայր և եղբայր իմ Տիրածէր կանգնեցաք զխաչերս, Քրիստոս Աստուած ող…»: Հանգստարանում մի խաչքար տապանաքարի վերայ. «խաչս ոե. թիւ տէր Աթանասի….»: Եկեղեցուցս փոքր ինչ հեռի կայ մի հանքային թթու ջուր, որ յար և նման է Շուշուց վեր եղած թթու ջրին: Վանական վարդապետի քարայր (56) Զօրաւորի հիւսիս-արևմտեան կողմում մի բարձր քերձի գլխին կայ մի քարայր, որի մէջ է մի վիմափոր փոքրիկ եկեղեցի և որի մէջ կայ մի գերեզման: Քարայրիցս հեռի չէ աւերակն, որի մէջ կայ եկեղեցի և հանգստարան: Աւերակս այժմ կոչուում է Շլորուտ (սալոր-սալորուտ): Ահա այս է Կիրակոսի «Ոլորուտ» անուած գիւղի աւերակն: Բ. ՉՈՐԱԹԱՆ ՇԷՆ. Հիմնուած է Ղրղի գիւղի հիւսի- սային կողմում, մի տեսարանաւոր տեղում. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, բայց հացաւէտ. տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 90––100 տարի. եկեղեցին սուրբ Յովհաննէս, ծածքն փայ- տաշէն և առանց փոքր խորանի, երկարութիւնն 18 մետր, լայնութիւնն 9 մետր 65 սանթիմ: Արտաքուստ դրան արևմտեան կողմում. «Թվ. ՌՃԼԲ. յանուն Աստուծոյ շինեցաւ սուրբ եկեղեցիս ձեռամբ մեղապարտ Ովանէս եպիսկոպոսին Խորանաշատու»: Խորանի հիւսիսային կողմում. «Սուրբ խաչս բարեխօս Ովանէս եպիսկոպոսի աշակերտ տէր Դաւթի»: Քա- հանան գալիս է Մովսէս գիւղից: Գրչագիր աւետարան թղթեայ, անճաշակ պատկերներով և անազնիւ գոյներով, գրուած է ոմն Սարգիս անուն անձի ձեռնով. «Արդ գրեցաւ սայ ի յերկիրս Աղուանից և գաւառս Մաղաւուզայ ի գիւղս, որ կոչի Վաղազուն ի դուռն սուրբ ուխտիս թվիս ռղա.»: Ստացողն է Մանկասար անուն ոմն: Իսկ գիւղիս հանգստարանում, որ արևմտեան կողմումն է, կայ մի մատուռ Բարձրեալ անուն, որ ուխտատեղի է: Ծուխ 28, ար. 198, իգ. 170. Գ, ՄՈՎՍԷՍ ԳԻՒՂ. Հիմնուած է Տաւուշ գետակի աջ

/Էջ 329/

կողմում մի ձորի մէջ. բնակիչք բնիկ, հողն արքունի և բազմարդիւն. տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն անվնաս, տեսարանն խեղդուած, երկար կեանք 80 տ. եկե- ղեցին սուրբ Գէորգ, քարուկիր, կիսատ. քահանայ երկու: Ծուխ 74, ար. 507, իգ. 488. Դ. ՆՈՐԱՇԷՆ ԳԻՒՂ. Հիմնուած Չորաթանի արևմտեան կողմում մի փոքր ձորակի ձախ լանջին վերայ. բնակիչք բնիկ. հողն արքունի, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուց- եալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 19 մետր 75 սան- թիմ, լայնութիւնն 10 մետր 45 սանթիմ. քահանայ մի: Ծուխ 38. ար. 351, իգ. 262. Միդասեան ծխական ուսումնարան, աշակերտք 40, թո- շակատու 35, տարեկան ռոճիկ վարժապետի 300 րուբլի: Ե. ԿԱՐՄԻՐ-ԱՂԲԻՒՐ. (ղզըլ-բուլաղ) գիւղ. շինուած է մի սարահարթի վերայ Նորաշէնի արևմտեան կողմում. բնա- կիչք բնիկ. հողն արքունի և միջակ բարեբեր. տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 88––95 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս ծածքն փայտաշէն. «Ես տէր Վարդանս շինեցի զեկեղեցիս ձեռամբ Մուրադխանի թվ. ռճծ.»: «Սուրբ խաչս Խանաղին»: «Ովանէս եպիսկոպոս շինեցի զեկեղեցիս ձեռամբ տէր Գրիգորին»: Քա- հանայ մի: Ծուխ 105, ար. 602, իգ. 494. Զ. ԲԵՐԴ-ԳԻՒՂ. (թովուզ-ղալա). Շինուած է Տաւուշ գե- տակի ձախ ափի վերայ. բնակիչք բնիկ. (մասամբ եկամուտ), հողն արքունի, անջրդի և միջակ բարեբեր, տեղական բեր- քերն նոյն, բարեխառն օդն, կլիման և ազնիւ ջուրն, երկար կեանք 85 տարի. եկեղեցին սուրբ Գրիգոր (կանխաւ շինուած է եղել չորս սիւների վերայ, բայց խոնարհած է գլուխն), ծածքն փայտաշէն. երկարութիւնն 21 մետր 70 սանթիմ, լայնութիւնն 10 մետր 62 սանթիմ: Ներքուստ արևմտեան որմի վերայ:

/Էջ 330/

«Անուն Աստուծոյ ես թիփլիզեցի Չիթախէնց մղտեսի խոճա Սոռլիս շինեցի եկեղեցիս, խորանս Շացոռոյոին (՞) սրբազան եպիսկոպոսին Թաւուզա երկրիս Մէլիք-Ղորխմազին1) կամակցութեամբ յիշատակ հոգւոյ իմոյ և ծնողաց իմոյ Թաղի և Բէկիսուլթանի և կողակցին իմոյ Դարիճանին և ոդոյ իմոյ Ստեփանին և կողակցին Ասլիզատին, Յարութիւնին և կողակցին Բէկիխաթունին և Պօղոս Սարկաւագին և դստերացն իմոյ Ապաշխարող Աննային և Հռիսիմէին, Շահրուպանին և իւր դուստր Քևոժվանին, փեսայ Մելքոնին և իւր դուստր Բէկիսուլթանին»: Քահանայ մի: Ծուխ 101, ար. 598, իգ. 458. Գիւղիս արևմտեան կողմում կայ Սուրբ Սարգիս ուխ- տատեղի քարուկիր մատուռ, որի մօտ կայ ընդարձակ հան- գստարան: Սուրբ Սարգսից վերև Աւագ-Սուրբ-Նշան քարուլիր մատուռ, որի մօտ կայ մանր խուցեր և որ ուխտատեղի է: Գիւղիս հարաւային կողմում, գետակի աջ ափի վերայ մի ծառի տակ կայ մի վարդապետի գերեզման: Է. ՆԱՒՈՒՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Բերդի արևմտեան կող- մում. բնակիչք հաւաքածոյ, հողն արքունի, տեղական բեր- քերն նոյն, օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին. քահանայ մի: Գիւղիս մօտերքում կան մանր լճակներ և գեղեցիկ խաչարձաններ. Ծուխ 34, ար. 253, իգ. 205. Ը. ՏԱՒՈՒՇ ԳԻՒՂ (57) Թովուզ. Հիմնուած է Բերդ գիւղի հիւսիսային կողմում, մի ձորի հարաւահայեաց լանջի վերայ. բնակիչք հաւաքուած2) զանազան տեղերից. հողն արքունի ––––––––––––––––––––– 1) Անկարելի եղաւ իմանալ թէ սա ինքն միայն իշխա՞ծ է Տաւուշի ձորիս, թէ եղած են և այլ իշխողներ. մէլիքութիւնը իւր նախնիքներից ժառանգած է թէ իրանից սկսուած է, յետագայ իշխող մէլիք ժառանգ ունեցա՞ծ է թէ ոչ: Միայն յայտնի է, որ հայ եղած է և մականուն է ՂՈՐԽ- ՄԱԶՆ և ոչ մկրտութեան: 2) Աւանդաբար ասում են «ՊԱՐՍԿԱՍՏԱՆ ԳԵՐԻ ՏԱՐԱԾ ԵՆ ԳԻՒՂԻՍ ՆԱԽ- ԿԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ»:

/Էջ 331/

և սակաւ արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն (կայ և այգի). անվնաս օդն, կլիման, պատուական ջուրն, նեղ հորեզօնն, խեղդուած տեսարանն. 80 տարի երկար կեանք, սուրբ Աստուածածին եկեղեցին, ծածքն փայտաշէն, բեմն և ժողովրդահայեաց երեսներն խաչազարդ, որք բերուած են հին հանգատարանից, մի քանիսին վերայ կայ արձանա- գրութիւն. «Սուրբ խաչս է Վանէսին և Հռիասմոնոյ և Գոհարին և ՛ի վեր Քրիստոս Աստուած, վաշ վաշ… Վարդան կազմող (խաչիս) ՌԿԷ.»: «Սուրբ խաչս բարեխաւս Փարուն»: «  ,, ,, ,, Մխիթար… Քիրամ կազմող թվ. ՌՀԹ.»: Եկեղեցուս հիւսիսային կողմում կայ մի առանձին փոքր խորան (բացի փոքր խորանից) որ ուխտատեղի է. ոչ ոք չգիտէ գիւղացիներից թէ ի՞նչ ուխտատեղի է: Քահանան գալիս է Բերդից: Ծուխ 95, ար. 663, իգ. 502. Գիւղիս անդերում կան հետևեալ աւերակներն. 1) ԽԱՉԱՂԲԻՒՐ գիւղիս հիւսիսային կողմում, որի մօտ կան խաչարձաններ: 2) ՔԱՐՈՒԿԻՐ ՄԱՏՈՒՌ Դռընկեանայ բերդի հարաւային ստորոտում, որ ուխտատեղի եղած է կանխաւ (գիւղիս արևել- եան կողմում): 3) ՍՈՒՐԲ ԿԻՒՐԱԿԻ մատուռ (գիւղիս հարաւային հան- դէպ Կածարէթի լանջի վերայ) որի մէջ կայ քարեայ խաչար- ձան՝ մնացեալ ի հնուց՝ և որ ուխտատեղի է: 4) ՍՈՒՐԲ ԳԷՈՐԳ ՄԱՏՈՒՌ (Կածարէթի մօտ հարթակի վերայ հին հանգստարանում, գիւղիս հարաւային հանդէպ), որի ծածքն փայտաշէն է և ունի խորանումն մի խաչարձան: 5) ՉԻՆՉԻՆ. Գեղեցիկ ցանքսերով զարդարուած բարձր սարահարթ (գիւղիս արևմտեան կողմում), ուր կայ գիւղա- տեղի, հանգստարան և եկեղեցի, որի ծածքն փայտաշէն է:

/Էջ 332/

6) ՂՈԶԱՆԱՅ ՇԻՆԱՏԵՂ. Չինչինի արևմտահիւսիս կող- մում, ուր կայ հանգստարան և մի աւերակ եկեղեցի, որից մնացած է միայն սեղանի կլորակ թաղն: 7) ԿԱՊՏԱՎԱՆՔ. որ գտնուում է Ղոզանայ շինատեղի արևմտեան կողմում մի անտառապատ սարահարթի վերայ, որի հիւսիսային խորանդունդ ձորով հոսում է Հախում վտակն: Վանքս շինուած է կապտագոյն1) մեծ մեծ և անտաշ քարերով: Վանքս կառուցեալ է չորս կամարների վերայ, որոց ոտքերն զետեղուած են պատերում: Մենաս- տանս ունի խաչաձև շինուածք, մի աւագ խորան, չորս փոքր խորաններ, երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից, մի գեղեցկաձև կաթուղիկէ, 11 մետր 50 սանթիմ երկարութիւն, 9 մետր լայնութիւն և երկու խորհրդանոց: Արեւմտեան դրան վերայ. «Ա. աւր պասխային նոր կիւրակին ես Հանէս արդեամբ կառուցի եկեղեցիս հոգոյ իմոյ…. թվ. Ո.»: Հարաւային դրան վերայ. «Անուամբ Աստուծոյ ես Աջիշէր որդի Գորգորոյ ըմբերիս միաբանեցայ այս եկեղեցիս. բնակիչք եկեղեցուս գրեցին Բ. պատարագ յայտնութեան ճրագալուցին ինձ, միւսն ամուսնոյն իմոյ, կատարողք աւրհնեալ եղիցին»: Սորա մօտ. «ՈՁԳ. ես Աբլհասնն միաբանեցայ այս եկեղեցիս և հայրս և միաբանքս գրեցին մին աւր պատարագ սուրբ խաչին….»: Մենաստանս ունեցած է մի քանի խուցեր և շրջապա- րիսպ. բայց այժմ տեղ տեղ թափուած են կաթուղիկէի և տանեաց սալկախներն, միջից ջարդուած է սեղան քարն, քայքայուած են Խաչաձևի հարաւային և արևմտեան վեր- նամասերն, շրջապարսպի և խուցերի ամենամեծ բաժիններն: Բայց կան ամփոփեալ միաբաններ վանքիս մօտերքում: Մենաստանս իւր հարաւային կողմում ունի մի նշա- նաւոր աղբիւր, որի ջուրն՝ իւր հազուագիւտ ազնուութեամբ, ––––––––––––––––––––– 1) Դուցէ այս յատկութիւնից ստացած լինի ԿԱՊՏԱՎԱՆՔ անունը կամ ԿԱՊՏԵԼ բայից կապտուած:

/Էջ 333/

ասես՝ թէ անմահական է: Թ. ԹԱԹԼՈՒ ԳԻՒՂ. Հիմնուած է Տաւուշ գիւղի հիւսի- սային կողմում Հասան վտակի աջ ափում. բնակիչք բնիկ (նախ բնակած են եղել Պառաքար կոչուած տեղում, որ գտնուում է միևնոյն անդում, ապա փոխուած են այստեղ) հողն արքունի, սակաւ և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն, օդն և կլիման ծանր ամրան և տենդաբեր. երկար կեանք 70 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս, ծածքն փայտաշէն. քահանայ մի: Ծուխ 96, ար. 519, իգ. 415. Ժ. ՀԱԽՈՒՄ ԳԻՒՂ. Հիմնուած է Թաթլուից վերև նոյն վտակի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք հաւաքուած են զանազան տեղերից. հողն արքունի և միջակ արդիւնա- բեր. ջրարբի են վտակահովիտներն. տեղական բերքերն նոյն. համարեա թէ նոյն են օդն և կլիման, ջուրն պատուական, երկար կեանք 75 տ. եկեղեցին Սուրբ Նշան. ծածքն փայ- տաշէն, քահանայ մի: Ծուխ 82, ար. 448, իգ. 379.

Տաճարումն կան հետեւեալ աւետարաններն.

Ա. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, անյայտ գրողի անունն, ժամանակն և տեղն: Բ. Աւետարան թղթեայ, մեծադիր. Յիշատակարանից. «Գրեցաւ սուրբ աւետարանս և ի դառն և ի նեղ ժամանակիս ի լաւ, ընտիր աւրինակէ ի յերկիրս վերին Զական ՛ի գիւղս՝ որ կոչի Շաքար բէկ ձեռամբ մեղաւք զառածեալ Յովհաննէս իրիցու, որ եմ ի յերկրէն Գանջայոյ ՛ի գեղէն Շատախոյ, որդի մահտեսի Դաւիթ քահանայի ՛իհայրապետութեան սուրբ Ա- թոռոյն Էջմիածնայ տեառն տէր Մովսէսին, որ կրկին լու- սաւորեաց զՀայաստան աշխարհս և յայսմ ամի փոխեցաւ առ Քրիստոս, հայրապետութիւն Աղուանից տէր Յովհաննիսին, որ մատնեցաւ ի ձեռն պարսիկ ազգին, տարան ի դուռն Շահին, վերջն Աստուած գիտէ և եպիսկոպոսութեան պարոն

/Էջ 334/

տէր Բարսեղին ի թուականիս հայոց ՌՁԲ. ի ժամանակս Շահ Աբասին….»: Յետոյ գրուած է կարմիր թանաքով. «Աոտուածաշունչ աւետարանս վախմ ՛ի արէ ՛ի դուռն սուրբ Աստուածածնի տաճարիս, որ է հարանց անապատ Ղարամու- րատու… առաջնորդ սուրբ ուխտիս Յովհաննէս եպիսկոպոս հարանց անապատիս Ղարամուրադու թիւին ռճիգ.-ին գրեցաւ ձեռամբ անարժան Եղիա աբեղային…»: Հուսկ յետոյ շարայարուած է. «Ողորմութեամբն Աստուծոյ նորոգեցաւ սուրբ աւետարանս ՛ի դուռն Եղնասարա անապատն… Պետ- րոս սարկաւագին ՌՋՂ. ապրիլ ա. »: Գ. Աւետարան թղթեայ, միջակ դիրքով, որ ունի չորս աւետարանչաց պատկերներ, բայց չունի ո՛չ յիշատակարան և ո՛չ թուական: Դ. Աւետարան թղթեայ, փոքրադիր. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սայ յամի թուաբերութեանս Հայոց ՋԾԴ։ ի վանս Գլակայ ի դուռն սուրբ Կարապետի ծեռամբ.. Մար- տիրոսի, որ մականուն աբեղայի, ի հայրապետութեան տէր Սարգսի Հայոց Կաթուղիկոսի …»: Ե. Աւետարան թղթեայ, պատկերազատ. (խիստ անճա- շակ և անարուեստ). «Արդ գրեցաւ աւետարանս յընտիր աւ- րինակէ ի թուիս Հայոց ՌԼԵ. ի գեաւղն՝ որ կոչի Դվնիկ ի դուռն սուրբ Սարգսին ծեռամբ Ներսէս գրչի» (գրուած է Ղուկասի վերջում): Տաճարումս ամփոփուած է Գրիգոր ե- պիսկոպոս Մանուչարեանի մարմինն: Պառաւաքար. Այս անուն ուխտատեղի կայ Հախումի հիւսիսային հանդէպ համանուն վտակի ձախ կողմում, մի բերդաձև սարի գլխին: Չորս քարով պատուած է ուխտատե- ղուս շուրջն, որի մէջ կայ չորս խաչաքար տապանաքարով գերեզման. և այլ համանման գերեզմաններ:

ՇԽՄՈՒՐԱՏԱՅ ՎԱՆՔ

Հիմնուած է Հախում գիւղից բաւական վերև, Հասան վտակի ձախ ափին, մի բարձր և ցից ժայռի ներքև, ճանա-

/Էջ 335/

պարհի տակ: Վանքս կառուցեալ է խաչաձև, տաշուած մոխ- րագոյն չիչ քարով. ունի մի աւագ և չորս միմիանց վերայ շինուած փոքր խորան, երկու դուռն արևմտեան և հարա- ւային կողմերից, երկու խորհրդարան, մի գեղեցիկ կաթու- ղիկէ. 9 միտր երկարութիւն, 7 միտր 40 սանթիմ լայնու- թիւն: Հարաւային դրան վերայ եղած է գաւիթ, որ փլած է այժմ: Գաւթիս արևելեան կողմում կայ խորան, որի ճակա- տակալ քարին վերայ. «Յամի Կ երորդի, ե, երորդի նորո շրջակայիս1) ես տէր Գրիգոր շինեցի խորանիկս Աստուածաբնակ հրամանաւ Սա- դորնո մեծի իշխանի վասն յիշատակի ննջեցելոց իւրոց և յա- ւետենականութիւն անձին իւրոյ, որք սպասաւորէք ի սմա, զիս զտէր Գրիգոր և զծնողս իմ յաղաւթս յիշեսջիք ընդ նմին և այլ զազգատոհմն». Տաճարիս հիւսիսային փոքր խորանի ճակատին. «Յանուն Աստուծոյ ես Դանիէլ և Այլարայ միաբանեցաք վանքս և տուաք յայտնութեամբ Ժամհերայ տղին……»: Ուշա- գրաւ է այն երևելի խաչարձանն, որ կանգուն է տաճարիս հարաւ-արևմտեան կամարակալ ոտի ճակատին. այո՝, ասում եմ որ իւր գեղարուեստի նրբաքանդակ ճարտարութեամբ զարմացնում է այցելուները: Վանքիս բուն արձանագրու- թիւնն կայ արևմտեան դռնագլուխ քարի ճակատին, որը անկարելի եղաւ կարդալ: Վանքս ունի և երկրորդ գաւիթ իւր արևմտեան կող- մում, որի վերնամասն-թաղն-շինուած է սրբատաշ չիչ քա- րով՝ երկու սիւների վերայ և որի երկարութիւնն հիւսիսից հարաւ 10 մետր, արևմտից արևելք 9 մետր 40 սանթիմ է: Այժմ խոնարհուած է գաւթիս գլուխն, որ իւր մէջ ամփո- փուած ունի շատ ննջեցեալներ, բայց անարձանագիր են ––––––––––––––––––––– 1) Փառիսոսցի Յովհաննէս-սարկաւագ վարդապետն շինած էր մի նոր տումար փրկչական 1116 թուին, որ կոչում է նոր թուական: Երբ սարկա- ւագադիր 1 թուականս հաւասար է փրկչ. 1116-ին և Հայոց ՇԿԵ.-ին: Ուրե- մն 65 (կե.) «ՆՈՐՈՅ ՇՐՋԱԿԱՅԻՍ» հաւասար է փրկչ. 1181-ին, որ է վանքիս հիմնարկութեան թուականն:

/Էջ 336/

տապանաքարերն: Տաճարս ունեցած է շրջապարիսպ և միա- բանից խուցեր, սակայն քանդուած են այժմ: Վանքիս տա- նեաց վերայ բուսած են ծառեր: Վանքիս արևելեան կող- մում, ոչ այնքան հեռի, կայ գիւղատեղի և հանգստարան Շխմուրատ անուն: ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ԱՒԵՐԱԿՆԵՐ. վանքիցս բաւական վերև վտակաձորիս ձախ կողմում կայ Քարագեղ, Աղ-սու եւ Խաչ- բուլաղ անուն գիւղատեղի, հանգստարան և կիսաւեր ու աւերակ եկեղեցիներ: ՉԻՆԱՐԻ կոչւած տեղում, որ կայ Հախումեցւոց գո- մերի մօտ, կայ գիւղատեղի և սուրբ Գէորգ անուն մի մա- տուռ, որի մէջ կան խաչարձաններ և որի ծածքն փայտա- շէն է:

ՎԱՐԱԳԱՅ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ՎԱՆՔ (58)

Հասան վտակի ձախ կողմում մի տեսարանաւոր սարա- հարթի վերայ հիմնարկուած է հրաշալի վանքս, որ շրջա- պատուած է թանձր անտառով: Շինուած է յար և նման Գանձասարի ձևով, բայց երկնագոյն սրբատաշ քարով, որ ունի մի աւագ և ութ փոքր խորան (չորսն արևմտեան կողմում) մի գեղեցկաձև կաթուղիկէ, երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից. 15 մետր 60 սանթիմ երկարութիւն 10 մետր 70 սանթիմ լայնութիւն: Հարաւային դրան ճա- կատակալ քարի վերայ. «Շինեցաւ եկեղեցիս ձեռամբ Յով- հաննէս վարդապետի հրամանաւ և իշխանութեամբ իշխանաց իշխանի Վասակայ որդւոյ… պոռնկի բարսաւ (?) և սահնա- կեցար չարաչար» (թերիմաստ է բանս): Տաճարիս հիւսիսային որմի վերայ ներքուստ. «՛ի թվ. ՈՁ. (1231) ընդ այլ աշխարհս հոլովս հարաւ գաւազան և ցասումն Աստուծոյ գաւառն Խլաթա ի ձեռն Խորազմին և Թամթարին, ընդո րս և մեծահռչակ սուրբ ուխտս Վարագային շինեցեալ վասն մեղաց մերոց յայսմ ամի. ես Ղուկաս հայր Վարագայ առեալ զտիեզերահամբաւ սուրբ

/Էջ 337/

նշանն զշնորհեալն յԱստուծոյ ՛ի փառս մարդկան ՛ի ձեռն Պատրոնիկեայ և սուրբ Հռիփսիմեանց և Թոդկաւս վեց ամ շրջեցայ թափառեալ ի տեղւոյ ի տեղ. ապա ի կամսն Աստու- ծոյ ամենատես խնամոց տեառն հասի ՛ի նոր բերդն առ Քրիստոսասէր իշխանն Վասակ յաստուածաբնակ անապատ կոչեցեալ վանքս և ազդումն հնչեալ առիս հաճոյանալ սուրբ Նշանիս ՛ի տեղւոջս. նկարեցի և զգեղաղէշ եկեղեցիս արժանի հանգստեան սորա և մեծարեալ ՛ի քրիստոնէիցս՝ առի զվան- քս և ետու զխաչս եկեղեցիս այս միջնորդութեամբ և վկայ- ութեամբ տեառն Յովհաննու շինողի եկեղեցոյս՝ առաջի հրեշ- տակաց և մարդկան և հաստատեցաւ ինձ ՛ի տաւնի սրբոց առաքելոցն Պետրոսի և Պողոսի, Յակովբայ և Յովհաննու յամենայն եկեղեցիս պատարագ: Արդ եթէ ոք հանել ջանայ աստի, կապանս և անէծս ժառանգեսցէ ՛ի հոգի և ՛ի մարմին անբժշկելի ՛ի սուրբ Նշանէս և յամենայն սրբոց Աստուծոյ: Որչափ այս եկեղեցիս շէն է, մի՝ ոք իշխեսցէ ի զխաչս 1) հա- նել և զիմ յիշատակս խափանել, ապա թէ ոչ, նախ զինքն ջնջեսցէ ի կենաց գրոցն և ՛ի յիշմանէ Աստուծոյ. ասասցեն հրեշտակք և մարդիկ, եղեցի՝ եղեցի՝»: Արեւմտեան դրան ճակատակալն վերայ. «՛Ի թվին ՈՁԶ. (1237) ես վասակ որդի Դաւթի, որ- դւոյ Վասակայ, ՛ի տանէ Բագրատունի ի տոհմէ Դաւթայ մարգարէին ՛ի փառս Աստուծոյ կառուցի զեկեղեցիս, զոր շի- նեցի ի ձեռն Յովհաննու և ընծայեցի զԾաղկագուզի իւր կոպարովն ՛ի վանս ի Քրիստոս և հաւանութեամբ եղբարցս հաստատեցաւ ինձ պատարագ յայտնութիւն և զատիկն յիմ շինեալ մեծ եկեղեցիս, որպէս իմ հաւրն յիւր շինեալ փոքր եկեղեցին գրեցաւ և կնքեցաւ, անուամբ Աստուծոյ յաւուր՝ յորում Վարազայ հայրն Ղուկաս զսուրբ Նշանն եդ յեկեղե- ցիս: Արդ թէ ոք զմեր տուեալ գիւղերս ՛ի մեր եկեղեցոյս հանել ջանայ և զմեր յիշատակն խափանել, թէ քրիստոնեայ է՝ ––––––––––––––––––––– 1) Վանքումս չէ կենաց փայտի մասն, զի այժմ անմարդաբնակ է մենաստանս:

/Էջ 338/

ի Քրիատոսէ և յիւր ընտրելոցն է նզոված, և թէ յայլազգեաց՝ յԱստուծոյ և ՛ի դենէ և յառաջնորդաց իրեանց և մեր մեղացն պարտական է յաւուրն դատաստանի և ասասցէն ամէն, եղիցի, եղիցի»: Վանքս ունեցած է և հրաշալի գաւիթ, որի գլուխն փլած է այժմ և որի երկարութիւնն է 14 մետր 50 սանթիմ և լայնութիւնն 13 մետր 20 սանթիմ. և ունի սոյն ար- ձանագրութիւնը. «Թվ. ՉԺ. կամաւ Աստուծոյ ես Հայրուտս վայելեալ զձիավարժ իշխանութեան և հասեալ յայս տեղի՝ զարհուրեցայ ՛ի սպառնալեաց և դիմեցի յեղբարանոց անա- պատիս առ ոտս տեր Յովհաննէս շինողի սուրբ ուխտիս և ստացայ զտնակս սակս յիշատակ ինձ և իմոցն….»: Մենաստանիս հարաւային կողմին կից է մի այլ վանք իւր գաւթով միասին: Այս է Վասակի հայր Բագրատունի Դաւիթ իշխանի շինել տուածն, ինչպէս իւր արձանագրու- թեանց մէջ յիշեց արդէն Վասակ իշխանն: Այժմ խոնարհած է և գաւթիս գլուխն: Իսկ իւր հիւսիսային կողմին կից՝ մեծ վանքս ունի մի առանձին խորան, որ քայքայուելու վերայ է: Ունեցած են վանքերս և շրջապարիսպ, և միաբանից խուցեր, որք բոլո- րովին քանդուած են այժմ: Վանքերիս վերայ գործ դրուած են տորոնագոյն, երկնագոյն եւ կանաչագոյն քարեր, որոց հանքերն գտնուում են վանքիս հարաւ արևմտեան կողմում ոչ այքան հեռի: Երևում է թէ վանքս բերուած է խողովակներով այն ջուրն, որ հոսում է հարաւային ձորով. այժմ յայտնի է ջրաւազանն և ուրեք ուրեք աւերուած խողովակներն. ջուրն ընդհատուած է և վանքս անմարդաբնակ: Կայ այլ ևս երկու մատուռ մին վանքի հարաւային և միւսն հիւսիսային կողմում: Այս կողմումն է և միաբանից հանգստարանն:

/Էջ 339/

ԺԱ. ԱՇՈՒՂԻ կամ ԼԱԼԻ գեղ. Հիմնուած է Աղստև գե- տակի աջ կողմում. Վարագեան լեռնաբազկի հիւսիսահայեաց լանջի մի սեռի վերայ. բնակիչք տեղափոխուած են Խաչեն և Ջրաբերդ գաւառներից. հողն արքունի և կիսով չափ ջրարբի, տեղական բերքերն նոյն, պատուական տեսարանն, բարեխառն օդն և կլիման, և բարեհամ ջուրն, երկար կեանք 85 տարի. եկեղեցին նոր սկսեալ. քահանան գալիս է Ուզուն-Թալայից: Ծուխ 30, ար. 140, իգ. 113: Ա. ԴԻՏԱՐԱՆ կամ ԴԻՏԻՒԱՆ. Հիմնոած է Ղազախ քաղաքից վերև, նոյն գետակի և արքունի ճանապարհի աջ կողմում մի բլրակի վերայ, որ ունի բոլորշի ձև, և քարու- կիր շինութիւն, որի գոյութիւնն շատ հին չէ: Բ. ԴԻՏԱՐԱՆ շինուած է թրծեալ աղիւսով և կրացե- խով եռայարկ, նոյնպէս բոլորշի, որ կայ Ուզուն-Թալա կայարանի հանդէպ գետակի աջ կողմի ափի վերայ: Շատ հին չէ և այս, որ ունի վերնայարկում հրացան արձակելու ծակեր և որն ճեղքուած է վերից վար: ԺԲ. ՈՒԶՈՒՆ-ԹԱԼԱ գիւղ. Հիմնուած է Վարագեան լեռնաբազկի հիւսիսահայեաց լանջերի և սեռերի վերայ. բնակիչք կիսով չափ բնիկ և կիսով չափ տեղափոխուած Խաչեն և Ջրաբերդ գաւառներից, հողն արքունի, արդիւ- նաւոր և կիսով չափ ջրարբի, տեղական բերքերն նոյն (ունի այգի և պարտէզ). օդն, կլիման և ջուրն սննդարար, երկար կեանք 90 տարի. եկեղեցի երկու, արևելեանն՝ Ամենափրկիչ. քարուկիր, կառուցեալ չորս բոլորշի սիւների վերայ, որ ու- նի 17 մետր երկարութիւն 11 մետր լայնութիւն. մի քա. հանայ: Իսկ արևմտեանն՝ Ս. Աստուածածին, նոյնպէս կամա- րակապ չորս սիւների վերայ, որ ունի 15 մետր 15 սանթիմ երկարութիւն, 9 մետր 15 սանթիմ լայնութիւն և մի քա- հանայ: Երկու թաղերում միասին քահանայ 2. Ծուխ 133, ար. 650, իգ. 500.

/Էջ 340/

Միդասեան ծխական ուսումնարան. աշակերտք 50, տարեկան ռոճիկ վարժապետին 300 րուբլի:

ՍՐՎԵՂ ՎԱՆՔ (1)

Հիմնուած է Համզա սարից դէպի Ուզուն-Թալա խո- նարհուած լեռնաբազկին հարթակին վերայ, որ անտառապատ է և ուշագրաւ: Մենաստանս շինուած է թրծեալ աղիւսով և կրացեխով բացի հիմունքներից, որք քարաշէն են: Վան- քս ունի չորս փոքր և մի աւագ խորան, երկու լուսամու- տով մի վեղարաձև կաթուղիկէ, երկու դուռն հիւսիսային և արևմտեան կողմերից, բարձրագոյն շինուածք, 15 մետր 60 սանթիմ երկարոթիւն, 10 մետր 22 սանթիմ լայ- նութիւն: Վէմ քարի վերայ. «Կանգնեցաւ սուրբ Նշանս ՛ի բարեխաւսութիւն Ո. ամի»: Հիւսիսային որմի վերայ աւազանից արևմուտք. «Թիւ ՈԱ. ես Արտաւազ և Սարգիս շինեցաք զեկեղեցիս ձեռամբ Յով- հաննիսի..»: Վանուցս արևելեան-հիւսիային կողմում ար- տաքուստ. «ՈԾ. թուին ես Անանիաս որդի սուրբ ուխտիս բարեխաւսութեամբ աւրն աղաւթ… երկրպագէք»: Վանքս նորոգուած է զանազան ժամանակներում. զոր- օրինակ երևում է շինութեան նշաններից և ծեփի հետ- քերից: Արեւմտեան դրան վերայ. «Ես Ասդոհի տղայ Մխիթարս սուրբ Սրվեղի Բ. դուռս շինեցի (նորոգեցի), ով կարտայ, ողորմի ասի թվ. ՌՃԽԱ.»: Բոլորովին աւերակ են մենաստանիս խուցերն և շրջա- պարիսպն և Ձիթահանքն և բուսած են վանքի տանեաց վերայ մի քանի հացի և բռշնի ծառեր և վնասուած են հիւսիային կողմի ձեղունն և արևմտեան հիւսիային ան- կիւնն: Մենաստանիս հիւսիային կողմում, պարսպի ներսում կայ սուրբ Աստուածածին անուն մի եկեղեցի, որի ծածքն ––––––––––––––––––––– 1) Բացատրում են երկու տեսակ իմաստով. Ա. վեղարի նման սրա- ծայր կաթուղիկէ ունեցող վանք: Բ. Սարու հող–շիկահող–վանքատեղ:

/Էջ 341/

փայտաշէն է և ուխատեղի: Խեցեղէն խողովակներով վանքս բերուած է վաղուց ԿԵՈՒՌ (Յորդ) աղբիւրն, այժմ չէ հոսում ջուրն, բայց կայ ջրաւազանն և խողովակների հետքերն: Վանքիս շրջապատում կան երեք Գիւղատեղիներ և հանգստարաներ, որք ծածկուած են թանձրախիտ անտառ- ներով: Վանքիս հիւսիային կողմում, ճանապարհի վերայ կան կարմիր, կանաչ և դեղին գոյնով հեղեր, որովք գիւղացիք ներկում են կարմիր, կանաչ և դեղին գունով թելեր: Սուրբ Նշան մատուռ, որ գտնուում է Ուզուն-թալա և աշուղի գիւղերի միջև: Քարուկիր է, հնաշէն և անարձա- նագիր, որի մօտ կայ գիւղատեղի, հանգստարան և գեղե- ցիկ ծառեր: ԺԳ.Ռեւազլուշէն. հիմնուած է Ուզուն-թալայի արև- մտեան կողմում նոյն սարի (Համզայի) հիւսիային ստորո- տում, նոյն գետակի աջ ափի բարձրութեան վերայ. բնակ- չաց կէս մասն բնիկ, միւս կէսն փոխադրուած Սռի գիւղից. հողն արքունի և միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն. եկեղեցին սուրբ Գրիգոր, ծածքն փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 22, ար.107, իգ. 98. Ռևազլու և Խաչթառակ գիւղերի միջև կայ մի ընդար- ձակ Գիւղատեղի, երկու հանգստարան զարդարուած խա- չարձաններով, ձիթահանքի քարեր և խաղողի որթեր: ԺԴ. խաչթառակ գիւղ (Սարհատլու). շինուած է նոյն սարի ստորոտում, բնակչաց մի մասն բնիկ և միւսն տեղա- փոխուած Ջրաբերդի և Կիւլստանի գիւղերից, հողն արքունի և սակաւ արդիւնաբեր, տեղական բերքերն, օդն և կլիման նոյն, երկար կեանք 85––90 տարի, եկեղեցին սուրբ Աստուա- ծածին, ծածքն փայտաշէն. քահանան գալիս է Հաչա-ջուր գիւղից: Ծուխ 60, ար. 410, իգ. 342. 23

/Էջ 342/

Ղամիշ-կեօլում, որ կայ գիւղիս արևմտեան կողմում, կան գիւղատեղի և հանգստարան և եկեղեցի, որից մնացած է այժմ խորանի գլխի թաղն:

ՄՈՐՈՅ ՁՈՐՈՅ կամ ԾՌՎԶԻ ՎԱՆՔ

Հիմնուած է գիւղիս, գրեթէ հարաւային կողմում, Ծռ- վիզ կոչումած գոմերի մօտ, ձորի աջ կողմում: Կառուցեալ է խաչաձև սրբատաշ չիչ քարով: Վանքիս երկարութիւնն է 7 մետր 20 սանթիմ, լայնութիւնն նոյնչափ: Այժմ քան- դուած են արևմտեան կողմի կամարն, արևելեան կամարի կէսն և կաթուղիկէի սալկախն: Խորանի հիւսիային կողմում: «Թ. ՈԿԶ. ես Մխիթար և ամուսին եմ միաբանեցաք եկեղեցւոյս և ետուն մեզ ժամ Աստուածածնին բ. մին ինձ, Ա. (միւսն) Հարկևորին, ով խափանէ, մեր մեղաց պարտական է, դրած աղին արծաթագին»: «Յանուն Աստուծոյ ես Սասնայս միաբանեցայ իմ որդաւ- քս Մորոյ-ձորոյ Աստուածածնիս և հայրս Գրիգոր և այլ մի- աբանքս ետուն ինձ տարին Բ. ժամ զՎարդավառին շաբաթ աւրն և զկիւրակէն Ա. աւրն ինձ, Ա. Շուշանկան…»: Հիւսիային կողմում. «Անուամբ ամենակալին Աստուծայ ես Գեաւրկի (Գեօրկի) Թագաւորաց1) թագաւոր ետու զՄորոյ Ձորոյ վասն հայր Յովհաննէս և արարի ազատ յամենայն հար- կէ. ամիր Քրտին հոգացողութիւն (թեամբ) որ ինձ աղաւթս անեն. որ մեր հրամանացս հակառակ լինի, Աստուծոյ հրա- մանին է հակառակ, հաստատ է գիրս անուամբ Աստուծոյ»: Կաթուղիկէի արևմտեան կողմի վերայ արտաքուստ. «Ես հայր Գրիգոր… վանքս շինեցի Աստուածածին…. (ան- ընթեռնելի)»: Արդէն հերկուած են միաբանից խուցերի և շրջապարսպի տեղերն, որոց արևելեան կողմում կայ Գիւ- ղատեղի և հանգստարան: ԺԵ. Կարվանսարա գիւղ. (կարաւանի իջևանելու տեղ). ––––––––––––––––––––– 1) Վրաց Գէորգի թագաւորն և Թամար թագուհու հայրն, որ թագա- ւորեց 1156––1184 թուականն փրկչին:

/Էջ 343/

շինուած է Աղստև գետակի աջ ափի վերայ, Աղտան վտակի աջ ու ձախ կողմերի վերայ. գիւղիս նախկին բնակիչներն գերի տարուած են Պարսկաստան և ցրուած են մնացեալ- ներն: Այժմեան բնակիչք տեղափոխուած են Երևանի Ղըրխ- Բուլաղ, Արզն և Կեամրիս գիւղերիցն (անյայտ է տեղափո- խուելու ստոյգ թուականն), հողն արքունի, մեծ մասամբ անջրդի, նուազ արդիւնաւէտ, բայց այգևէտ. տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 90––100 տարի. եկեղեցին Ամենափրկիչ, ծածքն փայտաշէն, քահանայ երեք: Ծուխ 115, ար. 751, իգ. 613. Տղայոց միդասեան ուսումնարան, ուր ուսանում են 77 տղայք, թոշակատու 68, ձրիավարժ 9, տարեկան ռոճիկ վարժապետին 310 րուբլի:

Եկեղեցումն կան հետեւեալ գրչագրերն.

Ա. Աւետարան մեծադիր, թղթեայ, պատկերազարդ. միջակ գեղեցկութիւն ունին պատկերներն, ծաղիկներն, թռչնագրերն և նկարներն: Փտած և թափուած են յիշա- տակարանի կէսն, միայն մնացած է. «…….. Գրեցաւ Հայկական թուականիս չհա. յանապատս Աղուանաձոր (Վանայ կողմերում) ընդ հովանեաւ սրբուհւոյ մաւրս լուսոյ Աստուածածնիս և Վա- սիլ թագաւորի սուրբ Նշանիս և այլ և այլ հաւաքեալ սրբութ- եանցս ՛ի ղանութեան Բյուստիտին (?) և ի քահանայապե- տութեան տեառն Զաքարիայի ձեռամբ ամենամեղ և անար- հեստ գրչի Յակոբայ մեղապարտ… հանդէպ սրբարար ծով- ուն, ուր մանր ձկունք ելանեն….. ստացող սորա Մոսէս կրաւնաւոր հանդերձ ծնողիւք և եղբայրք կենդանեաւք….»: Վերջին յիշատակարանից. «Գրեցաւ ի թուին հայոց ՊԵ. են ՛ի դուռն սուրբ Նախավկային ձեռամբ սրբոյ Էջմիա- ծնի նուիրակ Սիմէոն վարդապետի յառաջնորդութեան սուրբ սքանչելագործայ տեառն Ներսիսի եպիսկոպոսի, վկայութեամբ բազմաց ժողովրդոց…»:

/Էջ 344/

Բ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, ամբողջապէս գլ- խագրով գրուած, որի սկզբից պակաս են թերթեր, վասն որոյ չունի յիշատակարան: Սակայն նայելով գլխագրերի ձևերին՝ 800 տարուայ գրուած լինելու է աւետարանս: Գ. Աւետարան միջակ դիրքով, թղթեայ, որ ունի մի- այն չորս աւետարանչաց անճաշակ պատկերներ. Յիշատա- կարանից. «Եւ ես յետինս ՛ի կրաւնաւորաց… Գրիգոր ե- պիսկոպոս…. գծեցի զսա մեղսամած մատամբ իմով ՛ի Բջ- նի ընդ հովանեաւ երկնանման աթոռոյ սուրբ Աստուածածնիս ՛ի հայրապետութեան տեառն Սարգսի (Բ-ի) Հայոց վերադի- տողի ՛ի թուաբերութեանս Հայոց ՋԻԷ…. Եւ արդ ես պատրոնս և ամուսին իմ Մէլիքխաթուն ստացաք զսուրբ ա- ւետարանս ՛ի յարդար վաստակոց մերոց և տուաք ընծայ ՛ի դուռն սուրբ Ամենափրկիչ Աշտարակու և սուրբ Մարիամին և սուրբ Կամբրաւորին ի վայելումն մանկանց սոցա»: «… և ես տէր Գրիգոր եպիսկոպոս աշտարակեցի նստելով եպիսկոպոս իմ ի սուրբ աթոռս ԺԷ. ամ և Զ. ամիս գրեցի զսուրբ աւետարանս…..»: Դ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, պատկերազարդ, որք նկարուած են ճաշակով, արուեստով և ընտիր գոյնե- րով, ընկած է յիշատակարանի կէսն, վասն որոյ մնում է անյայտ գրողի անունն, տեղն և թուականն: Միայն գրուած է Մատթէոսի վերջում. «Զստացող սուրբ աւետարանիս զբա- րեմիտ և հաւատարիմ տանուտէր Յովհաննէսն և զեղբայրն իւր զՄարտիրոսն, որ ստացաւ զսուրբ աւետարանս….. թվ. ՌՃԻԱ.»: Ե. Աւետարան միջակ դիրքով, թղթեայ, պատկերազարդ (անճաշակ են). Յիշատակարանից. «Արդ գրեցաւ և աւար- տեցաւ սուրբ աւետարանս ի գաւառս Միջագետաց յԱմիթ մայրաքաղաքի ընդ հովանեաւ Թէոդորոսի զինւորին և ամենա- սրբուհի կուսին Մարիամու Աստուածածնի և սուրբ Կարապե- տին Յովհաննու և Գէորգայ զաւրավարին ի հայրապետու- թեան տեառն Կոստանդնի Վահկեցոյ և ՛ի վերադիտողութեան

/Էջ 345/

Ամիթ Շահաստանի տեառն Մկրտչի աստուածաբան վարդա- պետի և արքեպիսկոպոսի ամենայն միջագետաց և երիցփո- խանի Կաթուղիկոսի ամենայն Հայաստանեայց և մինչ ի ծայ- րս արևելեան իշխեցողի, և ի թագաւորութեան ամենայն Միջագետացս պարունայց պարոնի, որ կոչի Շահ Աւթման պահաթուր ի թվ. Հայկականս տումարի ՊՅ. երորդի, յորում ամի մերկացաւ սուրն վաղակաւոր յազգերէ իւրմէ և վասն ծո- վացեալ մեղաց սուր պատուհասի Աստուծոյ տարածեցաւ տա- րաժամ մահ ընդ ամենայն երկիր և առաւել ևս բարկութիւնն Աստուծոյ տեղեաց յԱմիթ մայրաքաղաքի և իսպառ կոտորեաց զամենայն առհասարակ առաւել քան զանդրանկածախն Եգիպ- տոսի, որպէս յանապատի զԻսրայէլ և յաւուրս Դաւթի ՀԷ. հազարացն. զի անկաւ ՛ի ժողովրդենէն ԶՌ. (6000) արանց միայն, զորս ՛ի թիւ արկին, թող զանհամարսն և զայն որ արտաքոյ քաղաքին ի Գաւառսն և ՛ի գեաւղսն որ և բազում աւանս անմարդաբնակ արար, մինչ զի չորքոտանիքն յամայի շրջէին և ամենայն հայրենիք կողոպուտ եղեն յարքունեան: Եւ արդ ոչ ոք կարէ ընդ գրով արկանել կամ լեզուաւ ճառել զաղէտս կսկծանաց և զողբս տարակուսանաց և զհառաչանս սրտից և զգործս տարակուսանաց, որ գործեցան ՛ի միջի մերում. զի բարկութիւն Աստուածային էր և սաստիկ էր հրաման…… յամենայն ուրեք ողբ հառաչանաց և յամե- նայն տուն գործս տարակուսանաց լալումն որբոց և աղաղակ այրեաց, կսկիծ ծերոց և մաղկատումն մանկամեռ մարց, յա- մենայն լեզուէ վա՜յ և յամենայն բերանոց ապաշաւանք….. Մայտեսի Ազիզն… որ ստացաւ զսուրբ աւետարանս… և ընծայեաց սուրբ աւետարանս նուիրէք սուրբ Թորոս զաւրա- վարին… և կայցէ սուրբ աւետարանս յիշատակ անջնջելի….. յիշեցէք ՛ի Քրիստոս.. զԳրիգոր գրագիիր, որ գրեաց զսա յընտիր աւրինակէ այլև զԱբրահամ վարդապետ, որ զարդար- եաց զսա ծաղկով»: «Նորոգեցաւ սուրբ աւետարանս ՛ի թվ. ՌԽԴ. ի քաղաքն յԱմիթ ՛ի դուռն սուրբ Կիրակոսի, ՛ի յառաջնորդութիւն Ամ-

/Էջ 346/

թայ Ղուկաս քաջ րաբունապետին…. ի դառն և ՛ի նեղ ժա- մանակիս, որ քրիստոնեայքն խիստ նեղութեան կային. հար- կապահանջութիւն շատացեր էր ՛ի վերայ քրիստոնէիցն. մէկ խարաջ մի Գ. Դ. ղուրիշ կառնին, հա՜նց (այնպէ՜ս) թան- գութիւն, որ չարէք ցորեն ԺԳ. շահի կու առնեն. այս տարի մեռաւ Խոնթքար Մուրատն և թագաւորեց որդի Մահմուտ փաշան….»: Սուրբ Գրիգոր մատուռ, շինուած անտաշ քարով, խո- նարհուած է ծածքն, որ գիւղիս արևելեան կողմումն է: Գեղեցկաքանդակ խաչարձաններով քանդակուած է մատրանս ներսն և ուխտի օրն է Աստուածածնայ վերափոխումն: Խոզ-մարագ կոչուած տեղում կայ Գիւղատեղի և հան։ գստարան: ԺԶ. Վերին-Աղդան. Շինուած է Կարվանսարայի հա- րաւային կողմում Աղդան վտակի աջ ու ձախ ափերի վերայ: Գիւղս բաժանուած է երեք թաղի Ներքին, Միջին եւ Վե- րին. բնակիչք տեղափոխուած են Ներքին-Աղդանից, հողն արքունի, լեռնային և միջակ արդիւնաբեր, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին երկու, ներքին թաղենն՝ Աստուածածին1) Վերի թաղինն՝ Նորաշէն (դեռ չունի անուն). քահանայ մի: Ծուխ 90, ար. 686, իգ. 638: Գիւղիս արևելեան կողմում, սարի ստորոտում կայ ընդ- արձակ հանգստարան, որի մէջ կան խիստ հին ամփոփեալ- ներ: Տապանաքարերից շատերն ունի խաչարձաններ: Մի անտաշ քարի վերայ, որի խաչարձանն չկայ. «Խաչս բարե- խաւս Սուլթանի Նաւին»: Այլ քարի վերայ. «Խաչս բարե- խաւս Ասպըտէրին ամենայն ննջեցելոց» (բազմախաչ է տա- պանաքարս): ––––––––––––––––––––– 1) Եկեղեցումս կայ մի մասունք արծաթեայ աջի մէջ, որը՝ հերկելու ժամանակ՝ գութանն հանած է հողի տակից, յայտնի չէ՝ թէ որ սրբի մա- սունքիցն է:

/Էջ 347/

«Սուրբ խաչս Ավաքին ամուսին»: սորանից փոքր ինչ վերև է գիւղատեղին և եկեղեցու աւերակն, որ շինուած է եղել մի սեռահարթի վերայ, որի շուրջն պարսպուած է ե- ղել ահագին քարերով: Այժմ մնացած են միայն եկեղեցու և պարսպի աւերակներ:

ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿԻ ՄԱՏՈՒՌ

Մի միապաղաղ քարի վերայ շինուած է մատուռս, որ կայ եկեղեցու աւերակի հարաւային հանդէպ, ձորի ձախ կողմի սեռի վերայ: Մատուռս, որի չորս պատերն շինուած է անտաշ և թաղն տաշուած քարով, ունի մի խորան, եր- կու խորհրդարան, չորս լուսամուտ, մի դուռն արևմտեան կողմից և մի կաթուղիկէ և 14 մետր շրջապատ, արտա- քուստ չափելով: Դրան ճակատակալ քարին վերայ. «Կամաւն Աստուծոյ, ղանութիւն Արղունին, թագաւո- րութիւն Դեմետրի ես Մկրտիչս շինեցի զեկեղեցիս ծնողաց իմոց և վասն թողութեան մեղաց իմոց. ամեն. թիվ. ՉԼԵ.»: Հիւսիսային սեմ խաչարձանի ստորոտում. «Աստուծով ես Ալափես ետու զմարանս Մարկոս. ՄԽ. (իթար) քահանա ետ ա. պատարագ զգաւիթս ՛ի սուրբ խաչին» (տօնին): Մատրանս շուրջն հանգստարան է, իսկ հիւսիսային կողմում խիստ մօտ կան խուցերի աւերակներ: Անանուն մատուռ շինուած միևնոյն սեռի վերայ, փո- քր ինչ վերև մացառուտների մէջ, որ աւերակ դրութեան մէջ է այժմ. Քոսի աղբիւր. երկու պատուական ջրով աղբիւրներ են, որք բղխում են աւերակ մատրան ստորոտի ձորից և հոսում սուրբ կիրակի մատրան հարաւային ձորով: Աղբիւրներիս ակների մօտ կայ մի տորոնագոյն խաչարձան, որի մօտ լուացուելով սրբուում են բորոտութիւնից։

/Էջ 348/

ԼԱՉԻՆ-ՂԱՅԱԻ-ՁՈՐ.

Գտնուում է Վերին-Աղդանի հարաւային սարի մէջ մի ջրաձորի վերի մասումն: Այս մի խորագոյն, հորիզօնն նեղ, անտառապատ, ահարկու և մթնագին ձոր է, որ ունի միայն մի մուտք ջրաձորով-հիւսիսից հարաւ: Վերնամասն գոգա- ւոր է և ամեն կողմերից անմատչելի: Սոյն մասում կան քարայրներ, բայց մին անմատչելի է այժմ քանզի աւերուած է վերելակ կածանն և ոտից կռուաններն: Ահա այս ձորում և այրերում պատսպարուած են շրջաբնակ հայերն և ազատ մնացած Լեկզիների աւերիչ արշաւանքներից և գերեվարու- թիւնից: Երեք տարի առաջ ձորիցս գտած են տասներկու պղնձեայ ափսէ և երկու արոյրէ աշտանակ: Անապատ. Մրղուզ սարի արևմտեան ստորոտում, Սալա գիւղի մօտ (այժմ թրքաբնակ է որ կանխաւ եղած է հայաբնակ) կայ մի փոքր վանք անապատ անուն, շինուած սրբատաշ քարով: Բացի անապատից՝ գիւղումս կայ քարուկիր մեծ եկեղեցի և ընդարձակ հանգստարան: Գետաշէնում (Չայքեանդ), Թարսա-չայի աջ կողմում, կայ մեծ եկեղեցի և հանգստարան: Մինչդեռ կանխաւ հայաբնակ եղած է, այժմ թրքաբնակ է: Հանքային ջուր, որ գտնուում է մօտ կէս մղոնից աւելի վերև նոյն ջրի ձախ ափումն և կոչուում է տաճկ. Ղոթուր-բուլաղ: յար և նման է ըստ ամենայնի ջուրս Շուշուց վերև եղած թթու ջրին: ԺԷ. Ներքին-Ճամբարակ. շինուած է նոյն վտակի (Թարսայ-չայի) աջ ափում, հանքային ջրից վերև, բնակիչք բնիկ, հողն արքունի և խիստ սակաւ արդիւնաբեր, քանզի մօտ 8000 ոտք բարձր է սոցա բնակութեան և ցանքսերի տեղերն. տեղական բերքերն ցորեն, գարի, ոչխար, տաւար և գոմէշ. գերազանց օդն, կլիման և ջուրն ամրան. եկեղե- ցին սուրբ Աստուածածին, քահանան գալիս է Վերին-Ճամ- բարակից:

/Էջ 349/

ԺԸ. Վերին-Ճամբարակ. շինուած նոյն վտակի աջ կող- մում մի առուակի աջ ափի վերայ. ամենայն ինչ նոյն. եկե- ղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր և հին, քահանայ մի: Ծուխ (երկու գիւղերում միասին) 67, ար. 550, իգ. 440. Գիւղիս արևմտեան հանդէպ վտակի ձախ կողմի բար- ձրութեան վերայ կայ գիւղատեղի, հանգստարան և եկեղե- ցու աւերակ: Վիմափոր խաչարձաններ, Գօշ առուի ձախ ափում, Թարսա-չային խառնուրդին մօտ, ճանապարհի գլխին, ապա- ռաժ քերծի ճակատին փորուած է երեք խաչ, երկուսն մեծ և մին փոքր: Մեծերի գլխին. «Գրիգորոյ է». իսկ տակին. «ՈՁԳ. թուին հայոց»: ԺԹ. Ղօշայ-վանք-շէն. շինուած է Թարսա-չայի ձախ կողմում հովուի սարի (Չոբան-դաղի 8435 ոտք) ստորոտում, մի արևելահայեաց լանջի վերայ. բնակիչք 1855-ին տեղա- փոխուած են այստեղ Զաւէ գաւառի Կոթ, Դոստլու, Գվեղ և Սռի գիւղերից. հողն վանքապատկան, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն պատուական, քահանայ մի, հոգևոր պէտքերն կատարուում են վանքումն. Ծուխ 25, ար. 140, իգ. 130.

ԳՕՇ-ՄԽԻԹԱՐԱՅ ՎԱՆՔ (59)

Հիմնարկուած է շինիս մէջ մի գեղեցիկ հարթակի վե- րայ. բարձր և անտառապատ լեռներ պատած են վանքիս և շինիս հարաւային, արևմտեան և հիւսիսային կողմերը, բաց է միայն արևելեան կողմն և գոգաւոր խոր փոս վան- քիս և շինիս տեղն: Մենաստանս շինուած է յանուն սուրբ Աստուածածնայ ամբողջապէս տորոնագոյն տաշուած քարով և հոյակապ կառուցեալ չորս բարձրաշէն կամարների վերայ Գանձասար վանքի իսկական ձևով: Վանքս ունի չորս փոքր և մի աւագ խորան, երկու խորհրդարան, տասներեք լու- սամուտ, մի վեղարաձև կաթուղիկէ, երկու դուռն արևմտ- եան և հիւսիային կողմերից. 15 մետր 75 սանթիմ երկարութիւն, 11 մետր 50 սանթիմ լայնութիւն։ Շարժից

/Էջ 350/

վնասուած են արտաքուստ արևելեան որմն, կաթուղիկէն և տեղ տեղ սալկախն. իսկ ներքուստ արևմտեան և հարաւայ- ին կողմերն:

Աջակողմեան դասի Բ. խորանի ճակատին.

«՛ի ՈԽ. թուին զկնի չորս ամաց առնլոյ զԵրուսաղէմ Սալահադինին՝ սկսեալ եկեղեցիս սուրբ ի նորս Գետիկ և կատարի ամս է, ՛ի խանգար զատկին յունաց ձեռամբ վար- դապետին Մխիթարայ ՛ի հայրութեան Վարդանայ, ձենտու- ութեամբ բարեպաշտ իշխանին Վախտանկայ և նորին զուգա- կցին Արզու խաթունին, և նորին եղբարցն Սմբատայ, Վասա- կայ և խորթն1) Գրիգորոյ և նոցին զաւակացն: Լիցի նոցա պատարագ յեկեղեցիս ՛ի տաւնի սուրբ Աստուածածնին Գ. աւուրն. բայց զԱ. Հասանայ հաւրն Վախտանկայ. Ա. մաւրն նոցին Մամին և Ա. հաւրն Արզու խաթունին Քրդին բարե- պաշտի անխափան»:

Աւագ խորանի վերայ

«Յուսով ողորմութեան Աստուծոյ ես Ճարս որդի պարոն Ումիկին, թոռն Ճարին, աշխարհաւ Մանածկերտացի յաշ- խարհակալութեան Ղարա նուին ՛ի թագաւորութեան վրաց Դեմետրի Բագրատունոյ իմ հայրն Ումիկ գնեալ էր զԳետիկ ի ԽՌ. կարմիր տուգատի. ես Ճարս գրեցի զՀովս (գեղս) իւր ամեն սահմանաւք ի դառն ժամանակի, որ հայրենիքն աժան էր և ոսկին թանկ. ԴՌ. կարմիր դուգատ տուի Գետկայ Աս- տուածածնին իմ հոգոյ տանս յիշատակ անջնջելի իմ ծնողացն Ումիկին և Թագուհւոյ, ինձ և իմ որդեացն Արղութիւն և իւր եղբարցն, առաջնորդութեամբ Ղասապ վարդապետին. և մի- աբանքս սահմանեցին զաւագ Ե. շաբաթ աւրն, և զատկի աւրն զամէն եկեղեցիքս պատատագ որչափ մեք կենդանի եմք՝ մեր ծնողացն լինի, և յետ ելից մերոց յաշխարհէս՝ մեզ լինի: ––––––––––––––––––––– 1) «Վախթանկայ Խաչենւոյ տեառն Հաթերքոյ, և եղբարց իւրոց՝ Գրիգորոյ և Գրիգորիսի և Խոյդանայ և Վասակայ» (Կիր. եր. 125 տպ.՛ի Մոսկ. 1858):

/Էջ 351/

Արդ՝ ով այս գեղս հանել ջանայ յայս եկեղեցւոյս, կամ զիմ յիշատակն խափանէ ով ոք և իցէ, որ լինիցի ի ծննդոցն Ադամայ, եղիցի նզովեալ չլբ.»: Վանքս ունի և գաւիթ, որ կառուցեալ է չորս մի- ապաղաղ և բոլորակ սիւների և ութ կիսասիւների վերայ տաճարի արևմտեան կողմին կից նոյնպէս սրբատաշ քարով: Գաւթի կեդրոնի ուղղութեամբ շինուած է մի ութանկիւնի գմբէթ իբր երդիկ: Գաւիթս ունի չորս [չ-ն և ո-ն բնագրում շրջված են - Ա. Դ.] խորան. տասնևմի լուսամուտ, մի երդիկ, երկու դուռն, 15 մետր 79 սանթիմ երկարութիւն (հիւսիսից հարաւ) 13 մետր 40 սանթիմ լայ- նութիւն: Արեւմտեան դրան վերայ. «….. Եցի ես որ- դի Գայլաձագին միաբանեցայ սուրբ Աստուածածնիս. հաստա- տեցին մեզ Դ. պատարագ ի տաւնի Յովհաննու Կարապետին զկնի յայտնութեան զԱ. իմ հաւրն Գայլաձագին, զԱ. իմ մաւրն Մամաքին. զԲ. իմ եղբարցն Բուսլանին և Աղբերկանն. կատարիչքն աւրհնին յԱստուծոյ ի թվ. ՉԽԲ.»: Երկրորդ վանք. որ կոչուում է սուրբ Գրիգոր Լուսա- ւորիչ , պատկից է գրեթէ սուրբ Աստուածածին վանքին հարաւային կողմին: Շինուած է յար և նման մեծ տաճարի ձևով, բայց առանց գաւթի: Սուրբ Գրիգորս ունի 11 մետր 90 սանթիմ երկարութիւն, 9 մետր 12 սանթիմ լայնութիւն, բայց քանդուած է ամբողջ կաթուղիկէն, խորանի կամարի վերի քարերից մի քանիսն, հարաւային կողմի երկրորդ կա- մարի քարերից մի քանիսն և սալկախներ: Աւագ խորանի վերայ. «Շնորհիւն Աստուծոյ և կամակցութեամբ եղբարցս և միջնորդութեամբ տէր Գրիգորիսի գրեցաւ յիշատակ եղբաւրս մերոյ Պետրոն Արտաւազայ. միաբանք սուրբ ուխտիս սահ- մանեցաք ՛ի տաւնի Դաւթի և Յակոբայ մատուցանել պատա- րագ ամենայն եկեղեցիքս զկէսն Արդաւազայ և զկէսն ամուս- նոյն իւրոյ Աւթային, որ խափանէ դատի ՛ի տեառնէ»: Հիւսիսային փոքր խորանի դրան վերայ. «Ի տաւնի սուրբ խաչին Ա. աւրն պատարագ Խաչատուր

/Էջ 352/

վարդապետին և եղբարց իւրոց և ծնողացն, զի նոցա ընչիւք շինեցաւ խորանս»:

Հարաւային փոքր խորանի դրան վերայ

«Ծառայն Աստուծոյ Գերգ (Գէո՞րգ) և ամուսին իւր Կա- տայ և զաւակունք նոցին շինեցին իւրեանց ընչիւք զխորանս. Բ. աւր պատարագն նոցա է ՛ի տաւնի սրբոցն Գէորգայ. խափանողքն դատին ի Տեառնէ»:

Տաճարիս դրան ճակատակալ քարին վերայ

«Յուսովն Աստուծոյ Բ. եղբարքս Մարտիրոս և Գրիգոր, և ամուսին Թամար միաբանեալ Եփրեմաւ շինեցաք զեկեղեցիս, վասն որոյ տնկեցաք և զայգիսն. տէր Յովհաննէս և միաբանքս ետուն նոցա պատարագ զեկեղեցիս Բ. տաւնն սրբոյն Գրիգո- րի զԵ. խորանս Մարտիրոսի, Գրիգորի, Փիրաժի, Թամարին, Նազխաթունին և Մատթէոսի անխափան. կատարիչքն աւր- հնին յԱստուծոյ ՈՁ»: (Արևի ժամացոյց տաճարիս հարաւային արտաքուստ որմի վերայ): Երրորդ տաճար Սուրբ Կարապետ, որ համարեա թէ կից է մեծ տաճարի գաւթին հարաւային որմին: Այս ևս շինուած է համակ սրբատաշ քարով մի կամարի վերայ։ Քանդակազարդ են բեմն և խորհրդարաններն և զոյգ լուսա- մուտներ ունի մեծ խորանն: Տաճարս ունի երկու փոքր և մի մեծ խորան, հինգ լուսամուտ, մի դուռն, 6 մետր 90 սանթիմ երկարութիւն, 5 մետր 38 սանթիմ լայնութիւն:

Տաճարիս հարաւային որմի վերայ արտաքուստ

«Ի ՈՁԶ. ես Գրիգոր որդի Ս…. միաբանքս ետուն զաւագ խորան եկեղեցւոյս ինձ պատարագ….»: Խախ- տուած են սուրբ Կարապետիս հարաւային որմի արտաքին երեսի քարերն և թափուած մի քանիսն սալկախի հետ: Սուրբ Կարապետիս դրան աջ ու ձախ կողմերում ար- տաքուստ դրուած են երկու քարեայ ականաւոր խաչարձան-

/Էջ 353/

ներ, որք գրաւուոմ են այցելուների ուշադրութիւնը իւր- եանց սխրալի քանդակագործութեամբ: Հարաւային կողմինն կոտորուած է ստորոտի մօտից. անվնաս է հիւսիսայինն, որի ստորոտում քանդակուած է. «Պաւղոս» որ է շինող վար- պետի անունն:

ԶԱՆԳԱՏՈՒՆ

Եռայարկ և բարձր շինութիւն է, որ գրեթէ պատկից մեծ տաճարի գաւթի հիւսիսային կողմին: Մարանատուն է գետնայարկն, որ պատերի արտաքին երեսներն շինուած են ահագին անտաշ քարերով: Միմեանց միջով անցած են չորս կամարներ, որոց ոտքերն հաստատուած են չորս պատերի մէջ զետեղուած ութ կիսասիւների վերայ հիանալի ճար- տարապետութեամբ: Գետնայարկս, որի յատակն լի է ահա- գին քարուկիր հորերով-տաքարներով, ունի վեց լուսամուտ և մի դուռն: Միջնայարկն գաղտնի պահարան է: Խաչաձև շինուած է վերնայարկն, որ ունի մի դուռն հարաւային կողմից, երկու փոքր սեղաններ Գաբրիէլ և Միքայէլ հրեշ- տակապետաց անուամբ արևելեան կողմում մի լուսամուտ (միջնասիւնով զոյգ լուսամուտ) հիւսիսային և մի արևմտեան կողմից: Մուտքի առաջ կայ մի ծակ, որից ներս մտնելով մարդ գտնում է զինքը թանձրամած խաւարի մէջ: Ահա այս է միջնայարկ գաղտնի պահարանի դուռն: Այժմ խո- նարհուած է զանգատանս կաթուղիկէն: Արձանագրութիւն. «Կամաւն Ամենակալին Աստուծոյ ի թվիս ՉԽ. մենք երկու եղբարքս Դասապետ վարդապետ և Կա- րապետ եդաք հիմն և ՛ի վերայ եդաք զանգակատուն և եկե- ղեցի յանուն հրեշտակապետացն Գաբրիէլի և Միքայէլի սա- կաւ ընչիւք մերովք և քեռոյն մերոյ Իգնատիոսի. արդեամբք բազմաւք եդաք և պարիսպ շուրջ եկեղեցեաւքս և այլ աշխա- տութիւնս ըստ մերում կարի: Սարգիս վարսապետն հայր վա- նիցս և միաբանքս հաստատեցին զատկին և ճրագալուցին պա- տարագ, յոր եկեղեցին Դասապետ վարդապետին և Կարապե-

/Էջ 354/

տին սահմանեսցին: Արդ աղաչեմ զամենայն ժառանգաւորսդ յիշման արժանի արարէք զամենայն աշխատեալսն ՛ի սմա, ևս առաւել Զաքէոսն և Գրիգորն»: Սեղանատունն. որ ընդարձակ շէնք է և որի գլուխն ամբողջապէս խոնարհուած է այժմ. պատկից է զանգատան գետնայարկի արևմտեան և գաւթին [գ-ն և ա-ն բնագրում շրջված են - Ա. Դ.] հիւսիսային կողմերին: Ջորս պատերն շինուած են անտաշ մեծ մեծ քարերով. եր- կարութիւնն է 17 մետր և լայնութիւնն 12: Ուսանողաց և միաբանից թիւն թէ որքա՜ն մեծ եղած է, դիւրաւ կարելի է մակաբերել սեղանատանս մեծութիւնիցն: Այժմ քայքայուած են միաբանից բոլոր սենեակներն և շրջապարիսպն թողլով միայն իւրեանց տխուր հետքերն և աւեր հիմքերն: Շատ տապանաքարեր կան բոլոր տաճարների արևմտ- եան կողմերում և սակաւ արևելեան: Իսկ մեծ տաճարի արևելեան կողմում կայ մի փոքր մատուռ շինուած սրբա- տաշ քարով, որի մասին ոմանք կարծում են թէ գրադա- րան եղած է:

Սուրբ Հռիփսիմէ մատուռ

Այսպէս են անուանում մատուռը, որ շինուած է հա- մակ սրբատաշ քարով նախորդ տաճարների ձևով, որ գտ- նուում է շինամիջում և որ ունի 5 մետր 70 սանթիմ եր- կարութիւն և նոյնչափ լայնութիւն:

Ներքուստ հարաւային որմի վերայ

«՛Ի տաւնի սուրբ Գէորգայ Ա. պատարագ Շերանշահին է անխափան»: Կաթուղիկէի վերայ. «Չ. Տէր Աստուած ողորմեա՛ Խա- չատուր վարդապետին և Բարսղին շինողաց եիեղեցւոյս և ա- մենայն աշխատողացն ի սմա»: Մատրանս մօտ ևս կան ամ- փոփեալներ:

/Էջ 355/

Հոգին սուրբ մատուռ

Սուրբ Հռիփսիմէ մատուռից վերև է շինի գլխին, որ ունի և գաւիթ: Մատուռը և գաւիթը նորոգած է Պ. Սմ- բատ Փարսատանեանն: Գաւթումս կայ երկու տապանաքար. հիւսիսային շիրմաքարի վերայ փորագրուած է. «Մխիթար»: Ահա այս է Գօշ-Մխիթարի գերեզմանն, որի գլխատակի հողը բժշկութեան համար՝ հաւատով այնքան տարած են որ մեծ փոս ձևացած է: Իսկ հարաւային տապանաքարին վե- րայ. (Գրիգոր քահանայ): Մատրանս և գաւթիս շուրջն լի է խիտաևխիտ գերեզմաններով։ Մատրանս հարաւային կող- մում կայ պատուական խաչարձանով մի տապանաքար, որի վերայ քանդակուած է. «Ոգոյն հարազատ եղբարք Պաւղոս և Յովհաննէս երկորեակ նշանքս աւծելոյն Յիսուսի, ծնողաց մե- րոց, որք երկրպագէք… մի թուի….» (եղծուած է և անընթեռնլի): Հազար ափսո՛ս, հետզհետէ բոլորովին ոչնչանում են այս պատուական տաճարներն. կարօ՜տ են նորոգութեան, բայց նորոգող չկայ. խղճալի դրութեան մէջ են, բայց նա- յող չկայ. բոլոր տաճարներս յանձնուած է մի անհասկացող քահանայի, որ իսպառ անհոգէ: Յափշտակուած են1) վանուցս բոլոր կալուածները, որովք 700 տարի շէն, պայծառ կեանք և կենդանութիւն ունեցած են վանքերս, այժմ զոհ են գնում անհոգութեան: Վանքիցս փոքր ինչ ներքև է Ուռելանջ գիւղն, որ այժմ աւերակ է, բայց կայ իւր հանգստարանն և կիսաւեր եկեղեցին: Իսկ վանքիս հարաւային կողմումն է Տզրկածով անուն գիւղն, որ այժմ թրքաբնակ է: Բաց յայսցանէ լճակի հարաւային կողմում է Աղ-քիլիսա անուն գիւղն, որի մէջ ––––––––––––––––––––– 1) Ինչպէս երևում է արձանագրութիւններից, վանքերս ունեցած են սեպհական շատ անշարժ կալուածներ-այգիներ, ջրաղացներ, գիւղեր, վա- րելահողեր, անտառներ և ամարանոցներ: Սակայն այժմ յափշտակուած են անտիրութեան պատճառաւ:

/Էջ 356/

կայ և փոքր եկեղեցի և հանգստարան. այլ այժմ թրքա- բնակ:

Հին-Շար-Խաչ

Վանուցս հիւսիս-արևմտեան կողմում, սարի հիւսիսա- հայեաց լանջի վերայ կայ մի աւերակ գիւղ և հանգստարան: Երկոցունցս մէջ տեղում, այս է աւերակի և հանգստարանի միջև, կայ մի բարձր ժայռ, որի հարաւային և արևմտեան երեսների վերայ շարքով շինուած են քսանևվեց հատ մեծ և փոքր խաչեր: Հաստատում են թէ սոյն հանգամանքից ստացած է Շար-խաչ անունը հին գիւղս. որ անցած է և նորի վերայ: Աշուղի գիւղատեղ. գտնուում է նոյն սարի ստորոտում, մի առուակի ձախ կողմին ուր կայ և հանգստարան: Սորա- նից փոքր ինչ վերև է Եղցու-Թալա կոչուած տեղն, ուր է գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի: Այս տեղից շատ հեռի չէ Գէորգ ճգնաւորի քարայրն և գերեզմանն: Իսկ սոցանից փոքր ինչ ներքև Աղստև գետակի աջ ափի վերայ կայ մի կիսաւեր եկեղեցի, որ է Հին-գետակի վանքի աւե- րակն. մեր համեստ կարծիքով: Ի. ԴԻԼԻՋԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի (Եղջե- րուասար1) Մարալ-դաղի) արևմտահայեաց լանջի վերայ, նոյն- պէս Աղստև գետակի աջ կողմի բարձրութեան վերայ. բնա- կիչք տեղափոխուած են Սև-քար, Հաչա-ջուր գիւղերից և Ջրաբերդի գիւղերից. հողն արքունի, անջրդի, սակաւ և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, հնաշէն (պատրաստուում են շինել նորը). քահանայ մի: Ծուխ 100, ար. 537, իգ. 474. Միդասեան երկսեռ ուսումնարան, (գեղեցիկ է մանա- ւանդ օրիորդաց ուսումնարանի շէնքն) ուր ուսանում են 60 ––––––––––––––––––––– 1) Կոչուում է և Մայմեխ սար, որ ունի 8435 բարձր.:

/Էջ 357/

աշակերտ և 25 օրիորդ. թոշակատու 70 (երկսեռ միասին). տարեկան ուսուցչաց 1015 րուբլի:

ԱՒԵՐԱԿՆԵՐ

Գիւղիս արևելեան կողմում, ճանապարհի վերայ է Դի. լի անուանեալ աւերակ գիւղն, եկեղեցին և հանգստարանն: Դիլիջան գիւղիս մէջ է մի հին եկեղեցի (բանանց գիւղացի Ջղեթանց Ալեքսանի խանութի դիմացն), որի երկարութիւնն է 14 մետր. լայնութիւնն 6 մետր 80 սանթիմ, և ընդար- ձակ հին հանգստարան: Բախտիարի գիւղատեղի և հանգստարան Աղստևի աջ ափի հովտում. Կիսաւեր եկեղեցի, որ գտնուում է Աղստև գետակի և Դիլիջան վտակի խառնուրդի մէջ, որի մօտ բնա- կում են այժմ Մալականներ.

Գաւառիս Բերդերն

Ա. ԵՐԳԵՎԱՆՔ ԲԵՐԴ (60)

Գտնուում է Ղուլալի գիւղի արևմտեան հանդէպ Տա. ւուշի օժանդակ (Ախնջի) վտակի ձախ կողմի բարձր սարի վերայ: Տակաւին երևում են պարսպի պատերն և տեղ տեղ աւերուածների հետքերն: Թէև ցից ցից ժայռեր, նեղ նեղ կիրճի և մացառուտ ձորեր են բերդիս շուրջն, այսու ամե- նայնիւ այնքան ապահով չէ: Ջուրը ամաններով բերած են իւր արևմտեան ձորում եղած աղբիւրից, որի մօտ կայ ըն- կուզի մեծ մեծ ծառեր, գիւղատեղի և հանգստարան: Բ. ՏԱՒՈՒՇ կամ ԹՈՎՈՒԶ բերդ, որ կայ նոյնանուն գետակի աջ ափը բարձր սարի վերայ, Բերդ գիւղի արևել- եան հանդէպ: Բերդավայր սարս բոլորովին առանձնացած է իւր շրջապատից-արևելեան և հիւսիսային կողմերից և անջր- պետուած է լայնագոգ ձորերով. հարաւային և արևմտեան կողմերն ահագին վիմահերձ և բարձր ապառաժներն են, որոց ստորոտը քերելով խոխոջում է Տաւուշ գետակն, Բեր- 24

/Էջ 358/

դս ունի կրկնապարիսպ, որոնց մին սարիս ստորոտով, որ սկսուած է սաստիկ զառիվայր հարաւային կողմից և հասած մինչև արևմտեան վիմահերձն. իսկ միւսն բրգաշատ, որ ձգուած է վերնաբերդի արևելեան և հիւսիսային կողմերով: Ստորին բերդում երևում են տնաբակեր և քարուկիր կիսա- ւեր եկեղեցի. իսկ վերնաբերդում, որ գրեթէ անառիկ է, երևում են քարուկիր շինութեանց հիմունքներն միայն և ջրաւազաններ: Բերդումս չկայ ջուր, վասն որոյ խորագոյն ականով և խեցեղէն խողովակներով ջուր են բերած ի հնու- մն Կիլիլուան կոչուած առուակից մինչև ստորին բերդն, որից ամաններով փոխադրուած են վերնաբերդիս ջրաւազան- ներն: Գ. ԿԱԾԱՐԵԹ ԴՂԵԱԿ. որ կայ Տաւուշ գիւղի հարա- ւային հանդէպ եղած սարի վերայ: Սարիս բերդաբարձ մա- սն միապաղաղ և ապառաժ քար է, որի հարաւային և արևմտեան կողմերն վիմահերձ են. իսկ արևելեան և հիւ- սիսային կողմերն խիստ զառիվայր լանջեր: Միապաղաղ քա- րաժայռիս գագաթի շուրջն պարսպուած է քարուկիր պա- տով և ձևացրած փոքրիկ դղեակ, որի երկարութիւնն է 50 մետր և լայնութիւնն 20: Դղեկիս արևելեան մասում պա- տի ներսում կայ վիմափոր մի ջրաւազան, որի ջուրն բերուած է՝ ի պահանջել հարկին արևմտեան կողմից-Ճգնաւորի աղ- բիւրից-խեցեղէն խողովակներով մինչև դղեկիս ստորոտն, որից և ջրաւազանս: Երբեմն երբեմն ելնում են խողովակ- ներիցն գերեզման փորելու ժամանակ, քանզի մօտ է սուրբ Գէորգ մատուռն և հանգստարանն. (տե՛ս Տաւուշ գիւղի շարքում): Վիմափոր քարայր է դղեկիս տակն, որ մի մուտք միայն ունի հիւսիս-արևելեան կողմից: Այցելուն ներս մտ- նելով՝ նախ տեսնում է մի փոքր քարայր, որից մի այլ մուտք տանում է վիմափոր քարայրն: Այժմ հող լցուած է թէ առաջին և թէ երկրորդ մուտքն, վասն որոյ դժուար- ութեամբ է մուտ գործուում ներս: Դ. ԴՌԸԿԵԱՆԱՅ ԲԵՐԴ. գտնուում է Տաւուշ գիւղից

/Էջ 359/

վար համանուն գետակի ձախ կողմում. Օքսուզլու թրքա- բնակ գիւղի մօտ մի բարձր բլրի գլխին: Պարսպուած է սա- րիս վտանգաւոր կարծուած տեղերն և կիրճերն: Ունի նշա- նաւոր ամրութիւն, բարձր դիրք, զուարճալի տեսարան և ջրամբարներ: Ջուրն բերուած է ամաններով մօտակայ ջրիցն: Ե. ՑԻՑ ՔԱՐ կամ ՆՈՐ-ԲԵՐԴ (61) Ձուաձև բարձրացած և միապաղաղ արձանացած ժայռ է, որի կատարը դղեակ ձևացրած են հնուց՝ պատելով հարկ եղած տեղերը: Ջուր չկայ դղեկիս մէջ, երևի թէ բերած են մերձակայ աղբիւրիցն: Դղեակս գտնուում է Վարագայ վանքի և Աշուղի գիւղի միջև եղած սեռի վերայ. ըստ նոր բաժանման սեռիս գա- գաթնագիծն է սահման Շամշադին և Ղազախ գաւառների: Զ. ՃՇԱՔԱՐ. Ռևազլու շինի արևելահարաւ կողմի բարձր քերձի մէջ կայ մի քարայրանման տեղ, որի մակերևութի տարածութիւնն մօտ երեք կալաչափ է: Քարայրիս առաջքն պատուած է քարուկիր պատով և ձևացած անմատչելի բերդ, որ ունի մի դժուարատար, սանդղաձև և երկիւղալի կածան: Այստեղ ևս չկայ ջուր, բայց երևի թէ սափորներով ջուր բերած և կարասների մէջ լցրած են: Դղեակս կոչուում է և Ճգնաւորի քար. զի այստեղ կայ և երկու գերեզման (62): Է. ՂԸԶ-ՂԱԼԱ. գտնուում է մղոնից փոքր աւելի վե- րև Կարվանսարայից Աղստև գետի աջ կողմի բարձրութեան վերայ մի ժայռի գլխին, որ առանձնացած է իւր շրջապա- տից: Կամենալով յարգել հանգուցեալ Մարտիրոս Սիմոնեան- ցի յիշատակը, զետեղում ենք այս տեղ նորա իսկ հետազօ- տութիւնը, որ տպուած է Ղըզ-ղալայիս մասին «Մեղու Հայ..» մէջ 1874 ամի 31 թուահամարում: «Մենք հասանք բերդի պատերին և նորա միակ մուտքով, որ քարից ու կրից շինած կիսաւեր կամար էր և երկու կողմից մարտկոցներ և բուրջեր, ներս մտանք բերդը, բարձրացանք նորա ամենաբարձր կէ- տը………., ժայռի գագաթին գտանւում է մի քառակուսի հրապարակ, որի երկարութիւնը.. և լայնութիւնն է մօտ 15 սաժէն…. մի ընդհանուր պարապով շրջապատուած է այդ

/Էջ 360/

հրապարակը… Պարսպի անկիւններում գտանվում են բոլորակ բուրջեր…. ներսը գտանվում են մեծ և փոքր սենեակների աւերակներ, ոմանք երկյարկ: Դէպի հիւսիս գտանւող բուրջը չունէ ոչինչ արհեստական մուտք…. մի աւերակ.. ընդարձակ սենեակ, որի չորս պատերը կանգնած էին առանց առաստաղի և.. երկյարկ էր եղած… ամենից մեծ սենեակի (մէջ) ներսը դուրս էին եկած մեծամեծ ծառեր: Հարաւային կողմում գտա- նվում էին… երկու.. նեղ և ձիգ սենեակների աւերակ… եր- դիկի տակ գտանվում էր… մեծ ծառ, որ գլուխը դուրս էր հանել երդից… Այդ սենեակից մի դուռը տանում էր դէպի ներսի կամարակապ սենեակը, որ բացի այդ դռնից ոչինչ մուտք և երդիկ չունէր…. ժայռի մէջ փորած գտանվում էր.. մի երկայն սենեակ, որ ունէր մի մուտք… ժայռից կտրած սանդուխտ..: դա պահպանվում էր ամբողջութեամբ, կային և մի քանի այլ շինութիւններ… կան և բաց դեղնագոյն սրբա- տաշ քարեր, որոնք գործ են դրուած դռների, երդիկների և կամարների համար:…. Ամբողջ մնացած շինութիւնների ոմանց ներսը գտանվում էր կամիր ներկ քսած. իսկ մէկի պատի վե- րայ մի տող գրուածքի տեղ էր, որ աւերվել էր, և միայն կարողացանք պարզ որոշել տողի սկզբի հայերէն տառերը «ԱԾ» (Աստուած)»: Ը. ՇՆՔԱՐ կամ ՍՂՆԱԽԻ ՁՈՐ. Գտնուում է Թարսա չայի արևելեան և Աղստև գետակի աջ կողմում: Ձորիս դիր- քըն ընկած է դէպի արևելք, որի միջով հոսում է մի առուակ և թափուում Աղստևի մէջ: Ձորիս աջ կողմում շինուած են վաղուց չոր քարով մեծ մեծ սենեակներ. կան և քարայրեր, որոց առաջի կողմերը ամրացրած են հնուց պատերով և ձևացրած մի մի ամրագին դղեակ: Այս տեղերքումս ևս ամ- րանալով բազմաթիւ հայեր ազատ մնացած են Լեկզիների գերեվարութիւններից: Աւելորդ է գովել ձորիս յարմարու- թիւնները––ամուր դիրք, ապահով պատսպարան, առատ փայտ, պատուական ջուր, ահարկու մուտք և սոսկալի նեղուց:

/Էջ 361/

ԺԹ. ԶԱՒԷ ԳԱՒԱՌ (Ղազախ)

Ա. ՊՕՂՈՍ-ՔԻԼԻՍԱ ԳԻՒՂ. Հիմնուած է Դիլիջանի հիւ- սիս արևմտեան կողմում, Աղստև գետակի ձախ կողմում մի լեռնալանջի վերայ. բնակիչք գաղթած են Երևանի Արզնի և Կամրիս գիւղերից Հասան խանի ժամանակ. հողն արքու- նի, լեռնային և միջակ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն––ցորեն, գարի, գարնանի, ոչխար. տաւար––պատուա- կան օդն, ջուրն և կլիման, երկար կեանք 115 տարի. եկե- ղեցին սուրբ Աստուածածին, հնաշէն, կամարակապ. քահա- նայ մի: Ծուխ 74, ար. 501, իգ. 408: Գիւղումս կայ միդասեան ուսումնարան, աշակերտ 25, վարժապետին տարեկան 300 րուբլի: ՂՈՒՇ-ԴՈՂԱՆ կոչուած տեղում, գիւղիս հիւսիսային կողմում կայ աւերակ եկեղեցի գիւղ և հանգստարան:

ՋՈԽՏԱԿ-ՎԱՆՔ

Գտնուում է Պօղոս-քիլիսայի արևմտեան կողմում եր- կու առուակների մէջ ընկած մի անտառապատ հովտում: Երկու վանքեր են մօտ առ մօտ շինուած: Արևելեան վանքն1) կառուցեալ չորս կամարների վե- րայ, որոց գլխին բազմած է կաթուղիկէն, ունի չորս փոքր և մի աւագ խորան. ութ լուսամուտ, երկու խորհրդարան, մի դուռն արևմտեան կողմից և երկու ճգնարան. 9 մետր 78 սանթիմ երկարութիւն, 7 մետր 57 սանթիմ լայնութիւն: Գեղեցկաքանդակ խաչերով զարդարուած են երկու վերին և փոքր խորաններ և սոցա ժողովրդահայեաց երեսներն: Այժմ խոնարհուած է ամբողջ կաթուղիկէն, հարաւային լու- սամտի շրջանակ անկիւնաքարերն, դրան սեմերն և գլխի քարն և բուսած են տանեաց վերայ ծառեր: Վանքիս հա- ––––––––––––––––––––– 1) Արձանագրութիւնից երևում է որ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ է անուոն:

/Էջ 362/

րաւային կողմում արտաքուստ: «Կամաւն Աստուծոյ ես Տալիթայս միաբանեցայ սուրբ Գրիորիս. միաբանքս ետուն Ա. պատարագ ՛ի տաւնի ծառա- զարդին. կատարիչքն աւրհնին յԱստուծոյ»:

Աւագ խորանի հիւսիսային կողմում ներքուստ.

«Այս իմ գիր է Բէկիս և Բարինիս, որ գնեցաք զաջոյ խորանս հանապազ մեզ պատարագ. կատարիչք գրոյս աւրհնին յԱստուծոյ»: Արեւմտեան վանք. շինուած է այս եկեղեցու ձևով մի կամարի վերայ, որ ունի երկու փոքր և մի աւագ խորան չորս լուսամուտ և մի դուռն արևմտեան կողմից, 8 մետր 62 սանթիմ երկարութիւն, 6 մետր 40 սանթիմ լայնութիւն: Ամբողջապէս կանգուն է վանքս և անվնաս. միայն բուսած են տանեաց վերայ ծառեր:

Դրան ճակատակալ քարի վերայ.

«ՈԾ. Հայոց .. ամիրութեան Լաշայի, ՛ի տէրութեան .. խանին ես Հայրապետ առաջնորդ ուխտիս որ կոչի Պետրոսի վանս, շինեցի զսուրբ Աստուածածինս և յուսով կարգեցի զճրագալոյցն Բ. խորանն ինձ պատարագ առնել և Ա. իմ եղ- բաւրն Շմաւոնին և .. զամեն եկեղեցիս իմ ծնողացն… մա- կաց. կատարիչք գրոյս աւրհնեալ… խափանիչք դատապարտին.. մեղացս տէր է առաջի Աստուծոյ» (կէտադրեալ բառերն եղծուած են):

Հիւսիսային փոքր խորանի դրան վերայ.

«Ի թվ. ՈԾԶ. ես Մայրացեալս շինեցի զխորանս ՛ի հա- լալ արդեանց իմոց և առաջնորդք սորա ի տուն ՛ի տարումն.. ժամ տեառնընդառաջին. խափանողքն դատին ի Տեառնէ»:

/Էջ 363/

Հարաւային փոքր խորանի դրնագլխին.

«Յայսմ խորանի Ա. ժամ ի տաւնի սուրբ Սարգսին՝ Սար- գսին արասցեն, զի նորա արդեամբք շինեցաւ խորանս, ով զժամս խափանէ, դատի ի Տեառնէ»: Կային արձանագրութիւն- ներ և վանքիս արևելեան արտաքին կողմում. բայց մեծ մասամբ եղծուած, վասն որոյ թողինք: Վանքերիս շուրջն լի է գերեզմաններով: Միաբանից սենեակներն շինուած են եղել գետնափոր, վիմափոր և փայ- տեայ: Իսկ շրջապարսպի հետքերն անգամ անկարելի եղաւ գտնել:

ՄԱԹՈՍԻ ԳԻՒՂԱՏԵՂ.

Ջոխտակ վանքին հարաւային հանդէպ, մի առուի աջ կողմի բարձրութեան վերայ, մի կանաչազարդ սարահար- թում, որի հարաւ-արևելեան ծայրումն է հանգստարանն և եկեղեցին, որ փոքր է և կառուցեալ մի կամարի վերայ: Վերից մինչև վար քանդուած է խորանի լուսամուտն իւր կողերի պատերով միասին. և բուսած տանեաց վերայ ծա- ռեր: Եկեղեցիս ունի և գաւիթ, որի երկարութիւնն ձգուած է հիւսիսից հարաւ մի միջնակամարով: Գաւթումս ամփո- փուած են շատ ննջեցեալներ:

Եկեղեցւոյ դրնագլխին վերայ,

«Կամաւն Աստուծոյ (ես) տէր Յորդանան շինեցի զեկեղե- ցիս ՛ի թվին ՈՂԶ. իշխանութեան Աւագին ողորմութեամբ և տրաւք Պղնձահանացն Աստուածածնի և առաջնորդութեամբ Պետրէի և Համազասպա, որք երկրպագէք, յիշեցէք ի Քրիս- տոս զԾնողք մեր զԵնոք և զՄարթա իւր և զՄխիթար, զՄե- նաւոս, զոր (դին) Նաթանաէլն Յորդանանա Հոռիմսիմի….»: «Աստուած ողորմի Խաչատուրին» «Տէր Աստուած ողորմի Աղ- բադին և Անդաւին»: Հարաւային սեմի վերայ. «Ես Պետրէ և

/Էջ 364/

Համազասպ համարեցաք զԾովքն. եդաք սահման ժողովուրդ Աստուածածնիս, ով որ խափանէ, դատի ի տեառնէ, ամէն»: Եկեղեցուս հիւսիսային որմի մօտ արտաքուստ կայ խաչարձան, որի երկարութիւնն առանց պատուանդանի է 2 աետր 50 սանթիմ և լայնութիւնն 1 մետր 20 սանթիմ. որի վերայ քանդակուած է: «Շնորհիւ Աստուծոյ ես Մխիթար և Արուեր (կանգնեցաք) սուրբ խաչս բարեխաւս մեզ թվ. Չ.»: Սուրբ Սարգիս մատուռ. Պօղոս Քելիսայի արևմտեան կողմում մի տեսարանաւոր բլրի վերայ:

ՀԱՂԱՐԾԻՆ ՎԱՆՔ (63),

Հիմնարկուած է Պօղոս-Քիլիսայի հիւսիսային կողմում, մի խոր ձորի ձախ լանջի հարթակի վերայ: Վանքիս հարա- վային ձորով հոսում է Հաղարծին վտակն, և արևելեան ձո- րով մեծ աղբիւրի ջուրն, որ դարձնում երկու ջրաղաց: Եր- կու ջրերս միանալով վանքից փոքր ինչ վար խառնուում են Աղստևին: Ա. ՎԱՆՔՍ, որ անուանուած է սուրբ Աստուածածին, շինուած է խաչաձև չորս կամարների վերայ սրբատաշ մոխրագոյն քարով. որոց վերայ բազմած է գեղեցկաձև կա- թուղիկէն. ունի մի աւագ, երկու փոքր խորաններ, երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից, հինգ լուսա- մուտ, (և մի զոյգ լուսամուտ մեծ խորանի ետև), երկու խորհրդարան, 14 մետր 50 սանթիմ երկարութիւն, 11 մե- տր լայնութիւն. (երկու փոքր խորանների դռներն բացուած են աւագ խորանի միջով): Վանքիս հարաւային դրնագլխի վերայ՝ խոշոր գրերով. «Թվ. ՇԻ.»: Միւս կողմում «ՉԼ.»: Դրանս արևելեան կողմում կայ մի գեղեցկաքանդակ խաչարձան պատուանդա- նով հանդերձ, որի մօտ մի քարի վերայ քանդակուած է երկու վեղարաւոր վերդապետների պատկերներ, որք փիլոն

/Էջ 365/

ծածկած և բարձրացրած են Հաղարծին վանքիս կաղապարը: Խաչարձանիս կից է մի մեծ և լայն տապանաքար, որն բա- ժանուած է միջից մի գծով. այս քարիս տակ ամփոփուած են երկու հոգևոր եղբարք, որք միացած են եղել հոգւով, սրտով, համամիտ և համակամ գործով: Զոր օրինակ մի հոգւով բնակած են երկու մարմնոց մէջ կենդանութեամբ. նոյնպէս մի քարի տակ բնակած են մահուամբ երկու մար- մնով:

Ներքուստ տաճարիս հարաւային որմի վերայ.

«Շնորհիւն Աստուծոյ ես Բէկս որդի Աշոտոյ յազգէ Հար- բանց և ամուսին իմ Բոբոնա և եղբայր իմ Սմբատ միաբանե- ցաք ի սուրբ ուխտս, որպէս և հայրս իմ և տվաք գինս շի- նութեան»: Վանքս նորոգած են Թիփլիսեցի Չիթախեաններն. «ես Թիֆլիզեցի Չիթաղի որդի Թաղայ, որդի մահտեսի Սուլխանս և եղբայրն իմ Զալն և մեր որդիքն Ստեփաննոսն և Թաղին և Փահրապատցի Խոճա Գուլին և իւր որդի Յարութիւն մե- ծաւ յուսով՝ որ առ Քրիստոս վերստին նորոգեցաք զՀաղար- ծինոյ զեկեղեցիսն զսուրբ Աստուածածինն և սրբոյն Գրիգո- րին՝ յիշատակ մեզ և համօրէն ննջեցելոց մերոց ՛ի թվ. ՌՃԼ. Հայոց»: Վանքիս ունի և մեծ գաւիթ, որ շինուած է կաթնա- գոյն չիչ քարով և ունի 15 մետր 30 սանթիմ երկարութիւն, 13 մետր 82 սանթիմ լայնութիւն: Ամբողջապէս խոնար- հուած է գաւթիս գլուխն: Բ. ՎԱՆՔ Սուրբ Գրիգոր, որ շինուած է մեծ վանքի հարաւային կողմում միևնոյն ձևով, բայց կաթնագոյն չիչ քարով և որ ունի չորս փոքր և մի աւագ խորան1), մի դուռն, ինն լուսամուտ, երկու խորհրդարան, մի կաթուղի- կէ, 9 մետր երկարութիւն, 7 մետր 90 սանթիմ լայնու- թիւն: Վանքս ունի հրաշալի գաւիթ, որ կառուցեալ է չորս ––––––––––––––––––––– 1) Բեմի մէջ տեղից է խորանս բարձրանալու սանդուղն:

/Էջ 366/

միապաղաղ սիւների և տասներկու կիսասիւների վերայ: Ա- ռաստաղի մէջ տեղում բազմած է կամարների վերայ մի ութանկիւնի գմբէթ, որ ունի նոյն ձևով երդիկ: Երկարու- թիւն հիւսիսից հարաւ 14 մետր 30 սանթիմ, լայնութիւն արևելից արևմուտք 11 մետր 50 սանթիմ:

Դրան վերայ.

«Կամաւ ամենակալին Աստուծոյ այս մեր գիր յիշատակի է և արձան մշտնջենաւոր որդոց մերին Սարգսին յազգէ Բա- գրատունեան Իւանէի և Զաքարէի. յորժամ նախախնամութիւնն Աստուծոյ եհաս յարարածս և ետ տիրել սեփհական ժառան- գութեան նախնեաց մերոց, ետ ՛ի ձեռս մեր յառաջ զանա- ռիկ դղեակն զԱնբերդ և զթագաւորանիստ քաղաքն Անի և ապա զամուրն Բջնի. զՄարանդմինչև Գաւազան2) ՛ի Թավրէզ, ՛ի Կարնոյ քաղաքէն մինչև ՛ի Խլաթ, զՇաքի և զՇրուան, զԲար- տա մինչև ՛ի Պէլուկան և այլ բազումս իւրեանց սահմանաւքն, զոր աւելորդ համարեցաք յիշատակել: Այլ և անբարկանալին Աստուած սիրեաց զթագ պարծանաց գլխոյ իմոյ Զաքարիային և կոչեաց առ ինքն, որոյ ձեռն եղև արիութիւն: Եւ ես շի- նեցի ՛ի մեր վանքս Հաղարծին ժամատուն վիմարդեան, կա- մարակապ ՛ի դրան սուրբ Գրիգորիս և այգի յԵրևան ետու վասն յիշատակի եղբաւրն իմոյ. և պարտին սպասաւորք սորա զաւագ խորանի պատարագն Զաքարէի մատուցանել անխա- փան: Կատարիչք գրոյս աւրհնեալ լինին յԱստուծոյ, ամէն»:

Գաւթումս.

«՛Ի թուին ՈԾԵ. յաշխարհակալ տէրութեան Զաքարէի և Իւանէի, յառաջնորդութեան Ստեփաննոսի ես Խալաթ որդի Սմբատա իմ գեղն Քանաքեռ Սկանդարեանց զհողն գնեցի և ՛ի Հաղարծինս ետու վասն իմ հոգոյս և վասն յերկարութեան ––––––––––––––––––––– 2) Գովզան գետ Պարսից, որ այժմ կոչուում է Կզլ-Օզան և որ հոսում է Պարսկաստանի հիւսիսային կողմից և թափուում Կասպից ծովի մէջ. (Դ. Թագ. ԺԷ. 6. և Ա. Մնաց. Ե. 26):

/Էջ 367/

Շահանշի և Աւագին: Եւ միաբանքս զծառզարդարին զերկրորդ գալստեան ժամն ինձ ետուն զամենայն եկեղեցեացս, ով զայ- գին աստից հանցէ կամ զիմ ժամն խափանէ, իմ մեղաց տէր է և Յուդայի մասնակից եղիցի»: Գաւթիս հիւսիս-արևելեան կողմում երկու քարերի վե- րայ քանդակուած է մի թագաւորի և մի վարդապետի պատկերներ, որոց շրջապատում կայ գրութիւն, բայց գրե- թէ անվերծանելի:

Տաճարիս նորոգութեան մասին.

«Ի թուին ՈԴ. ՛ի Թագաւորութեան Ափխազաց Գաւր գեայ, ՛ի հայրապետութեան Հայոց տեառն Գրիգորիսի ես Խաչատուր վարդապետ և Սուքեաս նորոգեցաք զսուրբ Գրի- գորիս հրամանաւ թագաւորին և իւր մեծ իշխանին Սարգսի ամիր սպասալարին՝ զհին և զնոր կազմութիւնս գրով ետ ՛ի սուրբ Գրիգորս զայգին Միջնաշինին ջրին, զՏեառն խաչ Կո- պավանից ՛ի միջին զՔուրդ գեղանն, զԱբասաձորն, զՏանձու- տն. և հրամայեաց թագաւորն զսուրբ Խաչն տաւնն իւր յի- շատակ կատարել: Արդ՝ որք հակառակ կան և հանել ջանան, քակեսցին տամբք և որդւովք և ազգայնովք. նզովեսցին ՛ի վարձէ Աստուածածնէն և ՅԺԸ. հայրապետաց և ջնջեսցին յայսմ կենաց. ամէն»:

Գաւթիս մէջ կան շատ ամփոփեալներ:

Սուրբ Գրիգոր վանքիս հարաւային կողմին կից շինուած է համակ սրբատաշ քարով թագաւորաց Դամբարան մատուռն, որ ունի երկու խորան: Հիւսիսային խորանի առաջ եղած տապանաքարի վերայ քանդակուած է:

«ՍՄԲԱՏ ԹԱԳԱՒՈՐ»: Իսկ հարաւային.

«Հանգիստ.. ա. թագաւորին Գագկայ»: Խոնարհած է մատուռներիս գլուխներն և սոցա գաւթի թաղն:

/Էջ 368/

Գ. ՎԱՆՔ սուրբ Ստեփաննոս. շինուած է սուրբ Գրի- գոր վանքի արևելեան կողմում, խիստ մօտ. միևնոյն ձևով, ոճով և ճաշակով: Փոքրիկ, գեղեցկագոյն և ուշագրաւ վան- քս ունի չորս փոքր և մի աւագ խորան, երկու խարհրդա- րան, ինն լուսամուտ, մի կաթուղիկէ, մի դուռն արևմտեան կողմից, 6 մետր 38 սանթիմ երկարութիւն, 5 մետր 80 սան- թիմ լայնութիւն: Կաթուղիկէին վերայ. «՛ի թվ. ՈՂԳ. իշ- խանութեան Իւանէի և առաջնորդութեան Խաչատուր վար- դապետի ես Խալթ որդի Հարբայ շինեցի զեկեղեցիս վասն իմ հոգւոյս փրկութեան. և ամենայն միաբանքս զյայտնութեան ճրագալուցին ժամն ինձ հրամայեցին և զզատիկն որ անխա- փան առնեն. կատարիչք գրոյս աւրհնին յԱստուծոյ»: Հարաւային որմի վերայ արտաքուստ. «Ի թուին Հայ- ոց ՌՃ….. աց Շահ Սուլէմանին որդոյ փոքր Շահ Ապասին և տէ… Ս. իշխանին և մէլիքութեան պարոն Շահնազարին և ՛ի հայրապետ.. Ջուղայեցւոյ և առաջնորդութեամբ սուրբ ուխտիս Յակովբայ եպիսկոպ.. տէր Պետրոս աշակերտի նորին. ողորմութեամբ Աստուծոյ մեք յետինքս ՛ի կրօնից Թիփլիզեցի հոգեջան որդիքս Պարոս, Մխիթարս, Սափարս և Զալիս և որդիքն տէր Գասպարն, Հոգեջանն, Բաղդասարն և Մելքոնն զմեր հոգոյ արդեամբքն նորոգեցաք զսուրբ Ստեփաննոս, որ յոյժ խախտեալ էր՝ վասն փրկութեան հոգւոց մերոց և երկա- րութեան կենաց որդոց մերոց. և միաբանք սորա հաստատե- ցին յայտնութեան և յարութեան պատարագն զմեզ յիշատա- կել և մեք խոստացաք որ զկանթեղ սորին միշտ ՛ի վառ պա- հել որդէց որդի, կատարողքն օրհնին յԱստուծոյ ամէն»:

Սեղանատուն

Շինուած է Մեծ Վանքի փլած գաւթի հիւսիս- արև- մտեան կողմում տաշուած չիչ քարով երկու սիւների և տասներկու կիսասիւների վերայ, այնպէս որ առաստաղն ու- նի չորս չորս խաչաձև կապուած կամարներ, երկու երդիկ, երկու լուսամուտ, մի դուռն, 23 մետր երկարութիւն, 10 մետր լայնութիւն.

/Էջ 369/

Հարաւային դրան վերայ

«՛Ի թվ. ՈՂԷ. յառաջնորդութեան Յովհաննէսի վարդա- պետի շինեալ……1)»: Հարկ է յայտնել որ քանդուած խախտուած են վանքե- րիս սալկախներն և տեղ տեղ որմերից քարեր: Բոլոր վան- քերի շրջապատում կան գերեզմաններ: Վանքս ունեցած է և շրջապարիսպ, որ այժմ իսպառ աւերուած է, և միաբա- նից սենեակներ, որք հասած են եղել քայքայեալ դրութեան: Մօտ տասն տարի է որ արժանապատիւ Պօղոս վարդապետ Մարգարեանցն արիւն քրտինք թափելով ճգնում է պայ- ծառացնել վանքերս: Նորոգել տուած է մի քանի խուցեր, որոց առջև տեսլեամբ գտած է մի պղնձեայ ահագին կաթ- սայ, ապա փորելով գիտինը հանած է նոյն կաթսայն և ղրկած Մայր աթոռի սուրբ Էջմիածնի տաճարի պահարան, որ ունի ձուլածոյ շինուածք 21 փութ և 26 ֆունտ ծան- րութիւն, երեք հնաձև ոտք, չորս ամուր կանթեր և այս արձանագրութիւնը. «՛Ի թ. ՈՁԱ. ես Զոսիմա քահանայ մե- ղապարտ անձամբ ստացա զքոբս յարդեանց իմոց. միաբանքս էտուն ինձ ՛ի տարին Ա, ժամ Գորգա (Գէորգայ) զաւրավարի տաւնին»: Կաթսայի հետ գտած է նաև մի զանգակ, որ ունի 2 փութ 2 ֆունտ ծանրութիւն: Արժանապատիւ Հայր- սուրբն մաքառելով ամեն տեսակ նեղութեանց, աղքատու- թեանց և թշուառութեանց հետ պահպանում է վանքերս և ցարդ հազիւ կարողացած է վանքապատկան անել 5000 օրա- վար հողերից միայն 1105 օրավար (դեսեատին) հող, և այս ևս տակաւին վճռուած չէ վերջնականապէս: Վանքերս, իւրեանց արևմտեան կողմում, ունին կալ, քարուկիր մարագ, կալապան և ահագին ցորենահոր. ունին նաև վարելահող, անտառ, խոտահարք, թոնրատուն, ջրա- ղաց, գոմ և անասուն: Այս ամենի վերակենդանութիւնը պարտական ենք Պօղոս հայր-սրբին: Վանքիս արևելան կողմում կայ երեք քարուկիր մա- ––––––––––––––––––––– 1) Եղծուած են բոլոր կէտադրեալ բառերն:

/Էջ 370/

տուռ:––Կիսաւեր է Ա. մատուռն, որ շինուած է մի միա- պաղաղ քարի վերայ: Բ. Մատուռն փոքրիկ է և ունի գաւիթ: Գ. Մատրան, որ նոյնպէս ունի գաւիթ, փլած է թա- ղըն: Երևի թէ յատուկ դամբարաններ եղած են մատուռներս, որոց գաւիթներում և շրջապատում կան գերեզմաններ:––շատ հեռի չեն վանքերիս քարահանքերն:

Վանքերիս շրջապատներում

Խազինա-քար. վիմահերձ ապառաժ քարայր, որ գտնու- ում է վանուցս հիւսիս արևմտեան կողմում: Վիմահերձս իւր հիւսիսային կողմով ունեցած է միայն մի դժուարատար մուտք, որ աւերուելով ժամանակի մաշիչ բռնութիւնից, այժմ եղած է անմատչելի: Աւանդաբար ասում են թէ վանքիս գանձն պահուած է քարայրումն: Մի քանի տարի առաջ Լօռիցի ոմն երիտասարդ Դալլաք––Յովսէփ անուն կտրում է երկար և բազմաճղի ծառեր, շարում քերձի ճա- կատին, բարձրանալով վերելակ ճղներով մտնում ներս և տեսնում որ Խազինաքար ասուածն ոչ այլ ինչ է, եթէ ոչ մի քարայր, որի առաջի բաց կողմը քարուկիր պատով պա- տած են ժամանակաւ և ձևացրած մի փոքրիկ բերդակ: Նոյն դալլաքն (սափրիչ) հանած է այրիս միջից գորգի, կարպետի և այլ բրդեղէն կարասեաց փտած մանրուքներ: Քարայրիս վերևում քերձի գլխին կայ մի խորագոյն հոր, որի բերանի լայնութիւնն մօտ մի մետր է: Շատերն կարծում են թէ հորս հաղորդակցութիւն ունի քարայրին հետ և գուցէ մի ժամանակ հորովս ել և էջ արած լինին մարդիկ: Մեծ––աղբիւր. Քարայրիս ստորոտից բղխում է յոր- դառատ ակն, որ բանեցնում է երկու ջրաղաց: Անյայտացած ջերմուկ. Պատմում են թէ տաք ջուր եղած է վանուցս արևմտեան կողմում. բայց վանքերս ան- մարդաբնակ մնալուց յետոյ՝ բնակում են սրբավայրերումս մահմետականներ, որք անյայտացնում են տաք ջուրը՝ կաս-

/Էջ 371/

կածելով թէ ջրին պատճառաւ քրիստոնեայք շինութիւններ կը շինեն ջրին մօտ և իւրեանց ձեռքերից կը խլուին շատ բարիքներ: Մի քանի տարի առաջ մի խոզարած տեսնում է որ իւր խոզերից մին ընկաւ մի փոքրիկ լճակի մէջ, իսկոյն աղիողորմ խանչեց խոզն և առժամայն թափուեցան խոզին մազերն: Խոզարածն փորձելու համար ձեռնը մտցնում է ջրին և իսկոյն զգում որ սարսափելի տաք է այն: Խոզարա- ծս խոստանում է ցոյց տալ լճակը արժ. Պօղոս վարդապե- տին, բայց անսպասելի մահուամբ վախճանուում է և վեր- ստին անյայտ է մնում ջերմկի տեղն: Աւերակ Հաղարծին գիւղ. Վանքերիցս քառորդ մղո- նաչափ վար, ճանապարհի վերայ, Հաղարծին վտակի ձախ ափին է գիւղի աւերակն, ուր կայ և հանգստարան և կոր- ծանեալ եկեղեցի: Բ. ՆՈՐ-ՇԱՐ-ԽԱՉ ԳԻՒՂ. Հիմնուած է Հաղարծին աւե- րակից մղոնաչափ վար Աղստև գետակի ձախ ափի լանջի վե- րայ. բնակիչք նախ Ջրաբերդի գիւղերից տեղափոխուած են Հաչա-ջուր, ապա Նոր-Շար-Խաչ գիւղս. հողն արքունի և սակաւ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն. բարեխառն օդն, կլիման, և անվնաս ջուրն. երկար կեանք 80––90 տա- րի. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 55, ար. 504, իգ. 483. Հախկախլու կոչուած տեղում, որ բաւական վար է Նոր-Շար-Խաչից, կայ աւերակ գիւղատեղի, կանգուն մատուռ և հանգստարան. այժմ մահմետականաբնակ է: Գ. ՔՐԴԵՒԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Կայենի1) լեռնաբա- զուկների մէկի հարաւահայեաց լանջի վերայ, բնակիչք նախ Արցախի գաւառներից տեղափոխուած են Սև––քար գիւղն, ––––––––––––––––––––– 1) Հայերէն Կայենի սար (տաճ. Դալի դաղ) է կոչուում լեռս, որ կայ Նոր-Շար-Խաչի հիւսիսային կողմում և ունի 8741 ոտք բարձրութիւն: Տէրն մի՝ արասցէ, եթէ շրջակայ գաւառներումս կարկուտ իջնելու լինի, փորձով հատատուած է, որ կարկուտն նախ գոյանում է սարիս վերայ դիզուած ամպերի բովի մէջ, թերևս այս վատ յատկութեանց համար անուանած են ԿԱՅԵՆԻ ՍԱՐ:

/Էջ 372/

ապա այստեղ. հող, արքունի, հացատու, բայց բազմիցս կարկտահար. տեղական բերքերն նոյն. գերազանց օդն, կլի- ման և ջուրն. երկար կեանք 110 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին: Ծուխ 32, ար. 255, իգ. 233. Դ. ԹԱԼԱ ԳԻՒՂ. Շինուած է Աղստև գետակի ձախ կողմում, մի սարի ստորոտում. բնակիչք տեղափոխուած են Խաչեն և Ջրաբերդ գաւառներից. հողն արքունի. տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանք 80 տարի, եկեղեցին սուրբ Նշան. ծածքն փայտաշէն, քա- հանայ մի: Ծուխ 40, ար. 268, իգ. 230. Ե. ԽԱՒԱՐԱՁՈՐ շէն (Ղարանլուղ դերէ). Հիմնուած է նոյն սարի հիւսիսային կողմի խոր ձորի բերանի հովտում, բնակիչք տեղափոխուած Արցախի նոյն գաւառներից. հողն արքունի, տեղական բերքերն՝ խաղող. թութ, ոչխար, տա- ւար, խոզ. վատառողջ օդն և կլիման, երկար կեանք 55––60 տարի, եկեղեցին սուր Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Հաչա-ջրից: Ծուխ 15, ար. 82, իգ. 67. Զ. ՆԵՐՔԻՆ-ԱՂԴԱՆ ՇԷՆ. Հիմնուած է Աղստև գետի ձախ կողմում. խճուղու գլխին. բնակիչք փոքր մասամբ բնիկ. հողն արքունի և նուազ բարեբեր, տեղական բերքե- րըն նոյն, վնասակար ամրան օդն և կլիման, երկար կեանք 54 տարի. եկեղեցին սուրբ Աստուածածին. քահանան գալիս է Թալայից: Ծուխ 20, ար. 127, իգ. 100. Է. ՆՈՐ-ՀԱՉԱ-ՋՈՒՐ ԳԻՒՂ (Աչա-սու) Հիմնարկուած է նոյն գետակի ձախ կողմում, երկու առուակներ մէջ. բնակ- չաց մեծ մասն բնիկ, իսկ փոքր մասն տեղափոխուած Ար- ցախի յիշեալ գաւառներից. հողն արքունի և բարեբեր, գինևէտ և ուրեք ուրեք ջրարբի. տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, երկար

/Էջ 373/

կեանք 80––85 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին. նո- րաշէն, կառուցեալ չորս սիւների վերայ. երկարութիւնն 21 մետր 40 սանթիմ, լայնութիւնն 13 մետր 25 սանթիմ. քահանայ երկու: Եկեղեցումս կայ մի ձեռագիր յայսմաւուրք, բայց թափուած են թերթեր, պակասաւոր է, և անյայտ գրողի անունն ևն. Ծուխ 151, ար. 1007, իգ. 890. Նահատակ. անունն անյայտ ուխտատեղիս գտնուում է գիւղիս հիւսիսային կողմում մի բարձրակատար սարի վե- րայ. անտաշ քարով շինուած քարուկիր մատուռ է, որ ունի սքանչելի տեսարան: Սուրբ Յովհաննէս. Քարուկիր մատուռ, ուխտատեղի գիւղիս արևմտեան կողմում, որի մօտ կայ հանգստարան: Հին-Հաչա ջուր. Գիւղիցս վերև, ջրաձորի ձախ կող- մում, Մակարայ վանքի հիւսիսային հանդէպ, ուր կայ գիւ- ղատեղին և հանգստարանն:

ՄԱԿԱՐԱՅ ՎԱՆՔ (64)

Հիմնուած է Հին-Հաչա-ջրի հարաւային հանդէպ, մի գեղեցիկ և բարձրահայեաց սարահարթի վերայ: Ա. Հին-Վանք սուրբ Աստուածածին ամենից առաջ շի- նուած կիսատաշ քարերով, խաչաձև, որ ունի չորս փոքր, մի աւագ խորան, վեց լուսամուտ, մի դուռն, 11 մետր երկա- րութիւն 8 մետր 10 սանթիմ լայնութիւն և մի գաւիթ իւր արևմտեան կողմին կից, որ կառուցեալ է չորս սիւների և տասն կիսասիւների վերայ: Մէջ տեղում չորս կամարների վերայ եղած է մի հրաշալի գաւիթ, որ խոնարհած է այժմ: Միապաղաղ են և բոլորշի տաշուած սիւներն1) և կիսասիւ- ներն, որք ունին և գեղեցիկ պատուանդաններ և խոյակներ: Գաւիթս իւր հարաւային կողմում ունի երկու փոքր խորան իրարու վերայ. հիանալի է քանդակագործ սանդուղն, որ ––––––––––––––––––––– 1) 2 մետր 71 սանթիմ է սիւների հաստութիւնն: 25

/Էջ 374/

տանում է վերի խորանն. իսկ իւր հիւսիսային կողմում ունի մի մեծ սենեակ, որ եղած է մասնատուն (նշխար գոր- ծելու տեղ). որի մէջ կայ վառարան (բուխարի): Գաւիթս ունի նաև երկու դուռն հարաւային և արևմտեան կողմե- րից, վեց լուսամուտ. 14 մետր 10 սանթիմ երկարութիւն և նոյնչափ լայնութիւն:

Գաւթիս դրան սեմի վերայ

«ՈՂ. թիւս. Թամելս մեծ յուսով միաբանեցայ Աստուա- ծածնիս և ետու (զարդիւնս) յուսովն Աստուծոյ»: Սորանից ներքեւ. «Ես Սերոբ և Թոմա քահանայք և եղբարք զմեր հոգոյ արդիւնս տուաք ի սուրբ Աստււածածինս. հայրս Յովհաննէս և միաբանքս ետուն մեզ Բ. պատարագ Թոմային ՛ի տաւնի Անտոնի. որ խափանէ, մեր մեղացն պար- տական է և դատի յԱստուծոյ թվ. ՉԲ.»: Բ. ՆՈՐ-ՎԱՆՔ. Շինուած է ամբողջապէս սրբատաշ պղնձագոյն քարով կից հին վանքին և գաւթին խաչաձև, չորս բարձրակառոյց կամարների վերայ. բայց խոնարհուած է այժմ սորա կաթուղիկէն: Վանքս որ շինուած է Գանձասա- րի ճաշակով, ոճով և ճարտարապետութեամբ, ունի եօթն քոքր և մի աւագ խորան, տասն և մի լուսամուտ (երեքն կլորակ է), երկու խորհրդարան, երկու դուռն հիւսիսից և արևմտքից.15 մետր 30 սանթիմ երկարութիւն և 11 մե- տր 10 սանթիմ լայնութիւն: Աւագ խորանի կլորակի վերայ շինուած է տասներեք հատ ամենափոքր, բայց ամենագեղե- ցիկ խորաններ, որպիսին տեսանք միայն Խորանաշատ վանքի աւագ խորանում: Վերին փոքր խորանների մուտքն բա- ցուած է աւագ խորանի միջով; Հրաշալի և ուշագրաւ է բեմի ժողովրդահայեաց ճակատն, որ շինուած է գոյնզգոյն քարերով և զարմանազան նրբաքանդակ նախշերով:

/Էջ 375/

Հարաւային փոքր խորանի դրան վերայ.

«Կամաւն Աստուծոյ ես Դաւիթ առաջնորդ սուրբ ուխ- տիս կամակցութեամբ եղբարցս գրեցաք զՏեառն ընդառաջ աւրն զամեն եկեղեցիքս, որ Վահրամա լինի պատարագ, որ- չափ ի շինութեան է սուրբ ուխտս, ով խափանէ…»:

Հարաւային որմի վերայ, ներքուստ, նոյն խորանի մօտ.

«Անուամբն Աստուծոյ այս մեր գիր է Դաւթի և այլ միաբանացս որ գրեցաք վասն Յովսէփայ, որ ետ ոսկի ՛ի գին եկեղեցւոյս և մեք տուաք Ա. պատարագ ի տաւնի քառաս- նիցն»:

Արեւմտեան լուամտից վերեւ, արտաքուստ.

«Տէր Յիսուս Քրիստոս ողորմեա՛ Իւան Շահին և ամուս- նոյն ՈՂԲ.»:

Արտաքուստ հարաւ. որմի վերայ արեւի ժամացուցի տակ.

«Յուսով Աստուծոյ ես Յովանէս քահանայ էտու զիմ հո- գոյ արդիւնս և գնեցի յԱրտաւազայ իւր ամեն որդեանցն զայգին և ընծայեցի Աստուածածնիս. Յովանէս առաջնորդ և միաբանքս էտուն Բ. ժամ ՛ի տաւնի աշխարհամատրան. Ա. ժամ ինձ և Ա. ժամ իմ մաւրն Զուղին. ով զայգին խափանէ, ՅԺԸ. հարապետացն անիծած է թվ. ՉԹ.»: Գ. ՓՈՔՐ ՄԱՏՈՒՌ. շինուած է վանքերիս արևելեան կողմում և ունի սոյն արձանագրութիւնը «Ի թուին ՈԽԷ. Հայ (ոց) ես յամենայնի մեղապարտս Յովհանէս՝ ամեն միաբան եղբարցս կամակցութեամբ և ձեռնտուութեամբ՝ զեկեղեցիս՝ յիմ ծնողացն և եղբարցն, որ այժմ ննջեցեալ են, յանուն շինեցի Վասակայ, Շուշկանն, Հասանա և Վաչէի, և խնդրեմ մեծ յուսով և հաւատով և զԱստուածածին և զՔրիստոսի չար- չարանսն բարեխաւս ունիմ, որ յետ իմ սպասաւորին տեղոյս,

/Էջ 376/

զի զատկի աւրն նոցա արասցեն ժամ, որ խափանէ, նզով առցէ. կատարիչքն աւրհնին յԱստուծոյ»: Այժմ աւերուած են վանուցս շրջապարիսպն և միաբա- նից սենեակներն և խուցերն և տեղ տեղ թափուած վան- քերի սալկախներիցն և որմերից քարեր: Գերեզմաններ կան գաւիթներում, վանքերիս արևմտեան կողմերում և դռների առաջ: Հարկ է յայտնել որ Բ. վանքի արևելեան արտաքին որմի վերայ կայ մի երկար արձանագրութիւն, որի մէջ յի- շուած է միայն Մակարայ վանք անունն: Անմարդաբնակ են վանքերս: Հին-Պիպիս գիւղ. Այժմ աւերակ գիւղ, սուրբ Աստուա- ծածին անուամբ կանգուն մատուռ և հանգստարան վան- քերիս հարաւային կողմում: Քոլամիջի խաչ. Մակարայ վանքից վար, ճանապարհի հարաւային կողմում (և Հաչա-ջրից վերև) գիւղատեղի, հան- գստարան և փոքր եկեղեցի սուրբ Աստուածածին անուն: Ը. ՍԵՒ ՔԱՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Հաչա-ջրի հիւսիս- արևմտեան կողմում, մի հովտի մէջ. բնակիչք տեղափո- խուած են Կիւլստան և Ջրաբերդ գաւառներից, հողն ար- քունի, ջուրն սակաւ, տեղական բերքերն նոյն, պատուա- կան օդն. կլիման և ջուրն, երկար կեանք 90––95 տարի, եկեղեցին սուրբ Պետրոս, ծածքն փայտաշէն, քահանայ եր- կու: Եկեղեցումս կայ երկու ձեռագիր աւետարան, որք պա- կասաւորք են, և չունին յիշատակարան. Ծուխ 175, ար. 1306, իգ. 1116. Թ. ՆՈՐԱԳԵՂ. Սռի գեղ կամ Ղլիջ-քեանդ. Հիմնուած է մի սեռի վերայ Սև-քարի հիւսիսային կողմում, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի և միջակ արդիւնաբեր, տե- ղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, պակաս ջուրն, երկար կեանք 80––85 տարի, եկեղեցին սուրբ Յով- հաննէս, ծածքն փայտաշէն. քահանայ մի: Ծուխ 77, ար. 411, իգ. 342.

/Էջ 377/

Ժ. ՄԷԼԻՔ ԳԻՒՂ. Հիմնուած է մի տեսարանաւոր հարթի վերայ. Սռի գիւղի արևմտա-հիւսիս կողմում. բնա- կիչք բնիկ. հողն արքունի, անջրդի. միջակ արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջու- րըն, երկար կեանք 90––100 տարի. եկեղեցին սուրբ Յով- հաննէս. ծածքն փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 38, ար. 262, իգ. 175. ԺԱ. ՆՈՐ-ՊԻՊԻՍ կամ Ջողազ. Հիմնուած է Ոսկեպար1) (ըստ տաճկ. Ասկի փարա) վտակի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ, հողն կիսով չափ արքունի, տեղական բերքերն նոյն. անախորժ ամրան օդն, կլիման և ջուրն, և տենդաբեր, երկար կեանք 50 տարի, եկեղեցին սուրբ Գէ- որգ. ծածքն փայտաշէն. քահանան գալիս է Մէլիք գիւղից: Ծուխ 35, ար. 177, իգ. 174. ԺԲ. ՆՈՐ-ԿՈՒՆԷՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Նոր-Պիպիսի արևմտեան կողմում այն սեռի վերայ, որ ընկած է Ոսկե- պար վտակի և Կունէն առուակի մէջ. բնակիչք գաղթած Երևանի Նորք և Կողթ կամ Շամշատին գաւառի Կռզեն գիւղերից. հողն կիսով չափ արքունի. տեղական բերքերն նոյն, օդն կլման և ջուրն ոչ այնքան գովելի՛, երկար կեանք 60––70 տարի, եկեղեցին սուրբ Երրորդութիւն, քահանան գալիս է Ոսկեպար գիւղից: Ծուխ 34, ար. 185, իգ. 156. Սուրբ Աստուածածին մատուռ. Գիւղիցս վերև Կունէն2) առուակի աջ ափի բարձրութեան վերայ. շինուած անտաշ քարով մի կամարի վերայ: Դրան գլխի քարին վերայ. «Թվին ՌՃԽԴ. ես Մէլիք-Շահնազարս… ամուսին Խանզատէն շինե- ցինք սուրբ Աստուածածին ձեռամբ Յակոբին»: Մեծ հան- գստարան շրջապատած է մատրանս շուրջն: Հին Կունէն աւերակ, որ կայ մատրանս հիւսիս-արևմտ- եան հանդէպ առուի ձախ ափին: ––––––––––––––––––––– 1) Վտակիս ջուրն միանում է Աղստևին Ղազախ քաղաքի հանդէպ: Գիւղիս մօտ կայ մի ուխտատեղի Պիպիս կամ Ջողազ անուն. ուխտի օրն է զատիկ օրերն: 2) Խառնուում է Ոսկեպարին:

/Էջ 378/

ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ 1)

Հին-Կունէնից փոքր ինչ վերև, նոյն առուակի ձախ կողմում մի լեռնաբազկի վերայ: Հիմնուած է չորս կամար- ների վերայ, որ ունի մի աւագ խորան (առանց փոքր խո- րանի), չորս լուսամուտ, երկու խորհրդարան, մի կաթու- ղիկէ, մի դուռն արևմտեան կողմից, 10 մետր 25 սանթիմ երկարութիւն, 7 մետր 45 սանթիմ լայնութիւն: Որմերի ներսի երեսներն շինուած են անտաշ, իսկ դրսի երեսներն՝ սրբատաշ քարով: Մենաստանս ունի և գաւիթ, որ կից է իւր արևմտեան կողմին, կառուցեալ ութ կիսասիւների վե- րայ, երկարութիւն (հիւսիսից հարաւ) 10 մետր 40 սանթիմ, լայնութիւն 9 մետր 50 սանթիմ: Գաւթիս դրնագլուխ քա- րի վերայ. «Ի թվին ՈՂԴ. կամաւ բարերարին Աստուծոյ և ողորմութեամբ՝ Աթաբագ ամիր ապսալար Խութլու փուղին (Խութէ ու Բուղին) ես Գրիգոր թոռն Խաչենիսենց ապաւի- նեցայ սուրբ առաքելոյս իմ հալալ արդեամբ և բնակիչք սուրբ ուխտիս ետուն Բ. պատարագ ՛ի տաւնի սուրբ Գրի- գորի գիւտի նշխարացն-. կատարիչքն աւրհնին Աստուծոյ և խափանողքն դատին ՛ի Տէր»: Արտաքուստ տաճարիս հարաւային որմի տակ կայ մի նշանաւոր խաչարձան, որի երկարութիւնն 2 մետր 50 սան- թիմ է (առանց պատուանդանում զետեղուած մասին) լայ- նութիւնն 1 մետր 10 սանթիմ: Խաչարձանիս վերին մա- սումն քանդակուած է Յիսուսի Քրիստոսի պատկերն2), որը բռնուած են երկու հրեշտակներ: Իսկ Յիսուս Քրիստոս բռ- նած է իւր ձեռքում մի թուղթ, որի վերայ քանդակուած է, «Ես եմ լոյս աշխարհի….»: Իսկ ստորին մասում. «Ով քառաթև սուրբ պանծալի, Փրկագործող մարդկան ազգի, ––––––––––––––––––––– 1) Հիւսիսային պատում կայ մի գազտնի պահարան, որի ճանապարհն գաւթի տանեաց վերայովն է: 2) Փորագրուած է պատկերիս կողքերով. «Բանն Հաւր Բարձրեալ անսկզբնական Կարապետին լե՜ր աւգնական»:

/Էջ 379/

Տեսիլ փառաց անճառելի, Գերապայծառ և սխրալի, Յորժամ փայլես ընդ ամպս երկնի, Լե՛ր բարեխաւս Տեառն Յիսուսի, Կարապետին քո աւգնողի, Ալմկանին իւր կենակցի, Եւ զաւակացն գովելի, Համայն ազգացն, որ ՛ի կամս Հաւր ննջեցին»: Խաչարձանիս վերայ փորագրուած են նաև ուրիշ խօս- քեր աւելի խոշոր գրերով, սակայն անընթեռնելի են, քանզի եղծուած են: Մենաստանս ունի ամրոցի նման ամուր պարիսպ՝ շի- նուած լեռնաբազկի դիրքով, որ ձգուած է գրեթէ հիւսի- սից հարաւ և ունի հաստատուն և բարձր բուրգեր: Պար- սպի ներսում կան միաբանից խուցեր, պալատանման բնա- կարաններ, սենեակներ և գոմեր: Վանքիս արևելեան կող- մում, հովտի մէջ կայ, գիւղատեղի, ձիթահանքեր և հին շինութիւններ: Իսկ հարաւ արևմտեան կողմում, ձորի միւս լանջի վերայ, հանգստարան և մի քառաթև և բարձր խաչ, որպիսին տեսանք Խամշի վերքի մօտ:

Կերանց վանք.

Հիմնուած է Առաքելոց վանքից բաւական վերև նոյն վտակի ձախ ափի մօտ: Տաշուած մոխրագոյն քարով շինուած են դռներն և հիմքից բարձր երկու շար քարերով շրջապատն. իսկ մնացեալ բոլոր մասերն շինուած են թրծեալ աղիւսով: Մենաստանս կառուցեալ է երկու սիւների և երկու կիսա- սիւների վերայ, խաչաձև է ներքուստ, բայց եկեղեցու ձև ունի արտաքուստ: Ունի երկու փոքր և մի աւագ խորան, երկու խորհրդարան, երկու դուռն (հարաւից, արևմուտքից) ութ նեղ և երկար լուսամուտ, մի բարձրագոյն և գեղեցիկ կաթուղիկէ1). 17 մետր 60 սանթիմ երկարութիւն, 12 մետր ––––––––––––––––––––– 1) Կաթուղիկէիս արտաքին երեսն շինուած է մանր և գոյնզգոյն եփած աղիւսներով:

/Էջ 380/

15 սանթիմ լայնութիւն: Բարձրում նկարուած են սրբոց պատկերներ, բայց ոչ հայկական ճաշակով և ոճով, այլ յու- նական. սակայն պատկերների ստորոտում կան հայերէն գրեր, զորս անհնարին եղաւ մեզ կարդալ խիստ հեռաւո- րութեան պատճառաւ: Հիւսիսային փոքր խորանի միջից կայ մի վերելակ, նեղ և մութ սանդուղ, որ տանում է մի գաղ- տնի պահարան: Բեմի դասահայեաց ճակատն չէ շինուած աղիւսով, այլ քա- րերով, որոց վերայ կան նրբագործ քանդակներ, ծաղիկներ և նախշեր. գեղեցկաքանդակ են և դռների սեմերն: Մենաստանս ունի երկու գաւիթ. արևմտեան դրան վերայ եղած գաւիթն շինուած է տաճարիս լայնութեան չափով. իսկ հարաւային դրան վերայ եղածն՝ ըստ երկարու- թեան: Տաճարիս հիւսիային կողման կից կայ մի մատուռ, որի ստորին մասն շինուած է քարով, իսկ վերնամասն՝ աղիւսով: Տաճարիս արևմտեան գաւթից մի քանի քայլ դէպի արևմուտք, երեք կամարի վերայ շինուած է մի ընդարձակ շինութիւն, որ ունի երկու դուռն արևելքից և արևմուտքից: Կարծում ենք թէ սեղանատուն է այս կամ ուսումնարան: Տաճարս ունեցած է քառակուսի ձևով շրջապարիսպ, որ սկսուած է սեղանատուն կարծուած շինութեան հիւսի- սային ժայռից, պատած հարաւային և արևելքից հասցրած նոյն ապառաժ ժայռի ծայրին, որ քանդուած է արդէն: Ունեցած է և սենեակներ և խուցեր, որք աւերուած են այժմ: Տաճարիս հարաւային և արևելեան արտաքին որմերի տակերն լի են գերեզմաններով: Պարսպի շուրջն լի է տնատեղի բակերով. իսկ գիւղիս հանգստարանն գտնուում է հիւսիսային հանդէպ եղած մօտ բլրակի վերայ:

Դեղձնուտի վանք

Հիմնուած է Կերանց վանքի հարաւ-արևելեան կողմի անտառապատ լեռների մէջ: Հարաւային կողմից միանում է

/Էջ 381/

Կունէն վտակի մի այլ առուակ, որի ջրաձորի արևմտեան կողմում բաւական վերև շինուած է Դեղձնուտ անուն վան- քն Դեղձնուտ կոչուած տեղում: Վանքս ամբողջապէս շի- նուած է սրբատաշ քարով, որ գրեթէ ունի Մակարայ վան- քի մեծութիւնը և մի գաւիթ, որ շինուած է շատ յետոյ: Տաճարս ունի երկու փոքր և մի աւագ խորան, երկու խոր- հրդարան, մի դուռն արևմտեան կողմից: Գաւթումս ամփո- փուած են մի քանի ննջեցեալներ, սակայն աւելի ուշագրաւ են երկու գեղեցկաքանդակ խաչարձաններն, որոց գեղարուես- տի նրբագործութիւնն ներկայացնում է ժամանակին ճար- տարապետութեան արտափայլումը: Հարկ է յայտնել թէ խախտուած է վանքիս գաւիթն, որի մօտերքում կան գե- րեզմաններ: Սամսոնի վանք. Կառուցեալ է Խնձորկուտի ջրաձորում, մի տափարակ տեղում, անտաշ քարով: Փոքր վանքս, որ ներսից խաչաձև է, ունի կաթուղիկէ, աւերակ խուցեր և հանգստարան: ԺԳ. ՆՈՐ-ՈՍԿԵՊԱՐ (Աքսիպար). Հիմնուած է Կունէն գիւղի հիւսիի-արևմտեան կողմում Ոսկէպար վտակի աջ կող- մի բարձրութեան վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, ոչ այքան գովելի օդն և կլիման ամրան, երկար կեանք 75 տարի, եկեղեցին սուրբ Աստուա- ծածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 35, ար. 172, իգ. 121. Հին-Ոսկեպար. Ընդարձակ աւերակ, Նոր-ին հանդէպ, վտակի ձախ կողմումն, որի մէջ կայ կիսաւեր մեծ եկեղեցի և հանգստարան, բաղանիս և փլատակների տակ ծածկուած շէնքեր: Փորուածքներից գտնում են սսկեղէն, արծաթեղէն և պղնձեղէն զարդեր և անօթներ և երկաթեայ խոփ, ձև- իչ, ճամբարակ: Այս տեղից փոխադրուած են Նոր-Ոսկեպարի բնակիչներն. բայց այժմ թրքաբնակ է աւերակս: Աշտարակ. Աւերակ Ոսկեպարիցս վերև կայ մի քարու- կիր բարձր աշտարակ նոյն վտակի ձախ կողմում, որը անուա-

/Էջ 382/

նում են Ղըզ-Ղալա: Մի դիտարան է այս: Ջոխտակ եկեղեցի. Մօտ մղոնաչափ վերև կայ աւե- րակ հայկական գիւղ, հանգստարան և երկու մօտ առ մօտ կիսաւեր եկեղեցիներ: Ահա այս է նոյն անունը կրող աւե- րակն, որ այժմ թրքաբնակ է: Աւերակ Գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի կայ Նոր-Ոսկեպարի հիւսիսային հանդէպ վտակի ձախ կողմում: ԺԴ. ԲԱՂԱՆԻՍ ԳԻՒՂ. Հիմնուած է այն լեռնաշղ- թայի հարաւահայեաց լանջի վերայ, որ սկսուած է արևմտ- եան լեռներից, անցած Ճչեվանք, Բաղանիս և Ղոշղոթան գիւղերի հիւսիսային կողմով դէպի Գաւարզին: Բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, երկար կեանք 85 տարի, եկեղեցին փայտա- շէն և վնասուած, քահանան գալիս է Ղոշղոթան գիւղից, որ խիստ մօտ է: Ծուխ 47, ար. 239, իգ. 183. ԺԵ. ՂՈՇՂՈԹԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Բաղանիսի հիւ- սիս-արևելեան կողմում. բնակիչք բնիկ, հողն արքունի, տե- ղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս, ծածքն փայտաշէն. քահանայ երկու: Ծուխ 89, ար. 575, իգ. 450. ԺԶ. ՃՉԵՎԱՆՔ ՇԷՆ. Բաղանիսից վերև մի անտառա- պատ ձորի ձախ լանջի վերայ. բնակիչք տեղափոխուած են այստեղ Ջալու և Հաղբատ գիւղերից. հողն արքունի, տե- ղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն, եկեղեցին նորաշէն սուրբ Աստուածածին, քահանան գալիս է Պարանայ գիւղից. Ծուխ 17, (արականք և իգականք հա- շուած են Ղոշղոթանի վերայ):

Դվեղայ սուրբ Սարգիս վանք.

Հիմնարկուած է մի անտառապատ ևե խոր ձորի աջ լանջի հարթակի վերայ, որի հիւսիսային կողմն վիմահերձ

/Էջ 383/

ապառաժ է: Մենաստանս շինուած է ամբողջապէս սրբա- տաշ քարով, բայց եկեղեցու ձևով և ունի երկու փոքր, մի աւագ խորան, մի առանձին խորան ևս հիւսիսային որմի մէջ, մի դուռն հարաւային կողմից, մի քանի լուսամուտ, մի զանգատուն, որ բազմած է աւագ խորանի գլխին, 11 մետր 80 սանթիմ երկարութիւն, 7 մետր 80 սանթիմ լայ- նութիւն: Հնաշէն են աւագ խորանն և հիւսիսային երկու խորաններն, իսկ նորոգուած են մնացեալ բոլոր մասերն: Հարաւային կամարի վերայ «Շինեցաւ յատակս սուրբ սեղանոյս արդեամբ Խաչատուր և Դարչօ Հախվերտեանցի»: Դրան ճակատին: «Ողորմութեամբն Աստուծոյ շինեցաւ եկեղեցիս յանուն սրբոյն Սարգսի տրովք բարեպաշտից, ջանիւք և վերակացու- թեամբ տփխիսեցի Եսայեան Նուրենց, զոր յիշատակէ Տէր յաւուրն վերջին: Հիմնարկեցաւ ՛ի 1845 և աւարտեցաւ 1849 ամի Տեառն»: Վանքիս հիւսիսային կողմում կայ մի մատուռ սուրբ Կիւրակէ անուն: Մատրանս հիւսիսային խոր ձորում ժայ- ռից բղխում է մի պատուական ջուր, որը անուանում են Օրհնած աղբիւր: Ոմանք թիփլիզեցիք շինած են վանքիս մօտ մի քանի սենեակներ, ուխտի օրերն են ամեն զատկին. մեծ բազմու- թիւն է լինում այստեղ ուխտաւորաց: ԺԷ. ՆՈՐ-ՊԱՐԱՆ կամ ԱՊԱՐԱՆ գիւղ. Շինուած է սուրբ Սարգսի արևմտեան հիւսիսային կողմում մի ջրաձորի արևելահայեաց լանջի վերայ. ամբողջ ձորն զարդարուած է այգիներով, բնակիչք տեղափոխուած են այստեղ Ապարանից, վասնորոյ և պահած իւրեանց նախկին բնակավայրի անունը- Ապարան––, որը կրճատելով կոչած են Պարան: Հողն ար- քունի, լեռնային, սակաւ, բայց արդիւնաւէտ, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն գովելի, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Սարգիս, ծախքն փայտաշէն, քահանայ երեք:

/Էջ 384/

Ծուխ 95, ար. 573, իգ. 441. Աւերակ գիւղ, հանգստարան և եկեղեցի կայ Հին-Պա- րանում, որ գիւղիցս վերև է և Մկնաձորում: Իսկ Պղնձա- հանք, որ կայ Միսխանա կոչուած տեղում, աւելի վերև է Հին-Պարանայ աւերակից: ԺԸ. ՆՈՐ-ԿՈՂԲ ԳԻՒՂ. Շինուած է Պարանայի արև- մտեան կողմում (խիստ մօտ) մի ջրաձորի արևմտահայեաց լանջի վերայ, բնակիչք տեղափոխուած են Արարատեան նա- հանգի Կողբ գիւղիցն, վասն որոյ պահած են միևնոյն գիւ- ղանունը, բարբառը և սովորութիւնները. հողն արքունի, տեղական բերքերն նոյն, գովելի օդն և կլիման, բայց ոչ ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Աստուա- ծածին, հոյակապ, կառուցեալ վեց միապաղաղ սիւների վե- րայ, երկարութիւն 22 մետր 35 սանթիմ, լայնութիւն 13 մետր 5 սանթիմ, քահանայ երկու: Եկեղեցումս կայ մի գր- չագիր աւետարան, որ պակասաւոր, անպատկեր և թղթեայ է, որը գրած է Սարկաւագ Նասիպն Դիզակ գաւառին Տագ գիւղումն Հայոց ՌԺԲ. թուին: Ծուխ 160, ար. 979, իգ. 814. Միդասեան ուսումնարան, որ ունի գեղեցիկ շինութիւն, յարմար դասարաններ և սոյն արձանագրութիւնը. «Կանգնե- ցաւ ուսումնարանական շինութիւնս ՛ի սեպհական տեղոջն սեպհական արդեամբ կամ ծախիւք Կողպա բնակիչք պ. Բէկ- լարի և որդոց նորա Սարգսի և Մարտիրոսի Տէր-Բարսեղեանց ի յիշատակ նոցա և որդոց նոցա ի թուականին Փրկչին 1892-ին և Հայոց ՌՅԽԱ.»: Աշակերտք 30. համարեայ թէ ամենքն ևս ձրիավարժ են. տարեկան վարժապետին 250 րուբլի: Սուրբ Աստուածածին մատուռ. Գիւղիս հին հանգս- տարանում սրբատաշ մոխրագոյն քարով շինուած է կիսաւեր մատուռս, որի վերայ. «Ես Ասլան և Սար… զերկն խաչին զ… յեկեղեցիս և տվաք Ե.. սուրբ Աստուածածին Բ. աւր ժամ.. տարումն կարգեցաք լոյս.. Ադիղին և Արևտեղին. ով

/Էջ 385/

այլ հակառակեսցէ, Կայենին և Յուդային մասն ժառանգեսցէ»: Մատրանս մօտ (արևելեան կողմում) մի խաչարձանի վերայ. «Ի թւիս ՈՂԳ. ես Սարգիս քահանայ կանգնեցի զխաչս ի յիշատակ ինձ և որդոց իմոց Եպիփանայ, Եփրեմի և եղ- բաղց Ունծ Ալէքսիոսի, Իգնատիոսի և հաւրեղբաւր իմոյ Ոհա- նին, արդ որք երկրպագէք, յիշեսջիք զմեզ առ Քրիստոս»: Շարայարուած է. «ԶԱբէլ և տէր Աւագ կազմոզ խաչիս յիշե- ցէք ի Տէր»: Սուրբ Նշան ուխտատեղի. Գտնուում է գիւղիս հա- րաւային կողմի բարձրագոյն սարի արևմտահայեաց սեռի վերայ, փայտաշէն է, որի մէջ մի կիսատ խաչքարի վերայ. «Ես Բենիամին վարդապետ Հայոց արարի յիշատակ ինձ սուրբ զբեմս, որ է հիմն հաւատոյ և պատուանդան սուրբ Նշանիս տեղի աղաւթից երթևեկաց և յոյս, որ գնան արդարութեամբ յերկրի»: Այլ քարի վերայ. «Յանուն սրբոյն Գիսայ (գուցէ Սարգիսայ) ես հայր Գրիգոր կանգնեցի նշանս Քրիստոսի աւգնական մեր ի Տէր և որք Տեառն են»:

ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԱՅ ՎԱՆՔ (65)

Սուրբ Նշանից փոքր ինչ վերև մի զմայլելի սարահար- թի վերայ կառուցեալ է վանքս համակ սրբատաշ, սպիտակ, տորոնագոյն և երկնագոյն քարերով մի կամարի վերայ, որ ունի չորս փոքր և մի աւագ խորան, երկու խորհրդարան, չորս լուսամուտ, մի դուռն, 12 մետր երկարութիւն և 8 մետր լայնութիւն: Հիանալի քանդակներով զարդարուած են բեմի և խորհրդարանների քարերն:

Դրան գլխի քարի վերայ.

«Ես Ռըստակէս և այլ միաբանքս հաստատեցաք ՛ի տա- րին Բ. ժամ. Ա. Աբեսալայ, Ա. Ազըզին ՛ի տաւնի քառա- սնից, որ խափանէ, մեր մեղացս տէր է առաջի Աստուծոյ»:

/Էջ 386/

Տաճարիս արևմտեան կողմին կից է քառակամար և գեղեցիկ գաւիթ, որ կանգնած է երկու միապաղաղ սիւների և վեց կիսասիւների վերայ: Գաւիթս ունի երկու փոքր խո- րան, երկու գեղեցկաքանդակ խաչարձան, երեք լուսամուտ, մի դուռն, 14 մետր 85 սանթիմ երկարութիւն 13 մետր լայնութիւն: Հարաւային խորանի վերայ «Տէր Աստուած ողորմեա՛յ յԱզատին և իւր ծնողացն ամեն ՈՂԶ.»: Հար. խա- չարձանի վերայ. «Տէր Աստուած ողորմի Աւմ Տողմիշին, Դաւփին, Խոյտանին»: Հիւսիային խաչարձանի վերայ. «Տէր ողորմեայ Թաշ- տին և իւր ծնողաց, որ զխաչս կանգնեաց ՛ի թվիս Հայոց ՉԽ.»: Գաւթիս յատակն լի է տապանաքարերով, որք են գերեզման եպիսկոպոսաց և վարդապեաաց: Տաճարիս հարաւային որմի վերայ արտաքուստ, արևի Ժամացոյց. «՛Ի թուակ ԷՃԲ. (ՉԲ.) ես Վասակ, Սիսխաթունս էգի ետու Աստուածածնիս. Ռըստակէս և միաբանքս տվաք Գ. ժամ աւետեացն տաւնին. ով զիրուր տայ (խառնէ), յԱս- տուծոյ անիծած եղիցի»: Վանքիս արևելեան կողմում (արտաքուստ) ընկած է մի կոտրած տափակ քար, որի վերայ գծուած է տասն և ինն կարակնաձև գծեր, որոց մէջ գրուած են հայոց թուեր-ա- բ. գ. դ. ե. զ. ևն. թուերն նման են տարեգրի, վերադրի, եօթներեակի. երևի թէ դաս տալու համար շինուած է: Քարիս ստորոտում քանդակուած է. «Շարադրութիւն Գրիգորոյ»: Շատ ջանացի ընդօրինակել նոյնութեամբ, բայց որովհետև եղծուած են շատ գրեր, վասն- որոյ թողի ակամայից և հեռացայ: Վանքիս շուրջն լի է գերեզմաններով, այս տեղ կայ և գիւղատեղի, որ կոչուում է Վանք: Անյայտ են միաբանից խուցերի տեղերն: Վանքիս արևմտահիւսիս կողմում, քարընկէց հեռի կայ մի մատուռ, որ շինուած է սրբատաշ քարով, իսկ հա- րաւ արևելեան կողմում, փայտաշէն ծածքով Բարձրեալ անուն այլ մատուռ:

/Էջ 387/

Անշարժ խաչարձան. Վանքիս աղբիւրից վերև, քարա- հանքում վանքաշէն վարպետներն տաշած են քարահանքի ճակատը, նախ շինած մի մեծ խոնչայ և ապա խոնչայիս մէջ մի հիանալի խաչարձան: Հին-Կողբ. աւերակ գիւղատեղի, կիսաւեր եկեղեցի և հին հանգստարան, որք կան Նոր-կողբից վերև համանուն վտակի աջ կողմում: Տւարայ եղցի. աւերակ գիւղատեղի, հանգստարան և կիսաւեր ընդարձակ եկեղեցի, Հին-կողբից մօտ քառորդ մղոն վերև նոյն ջրաձորի ձախ ափի վերայ: Մխիթար վարդապետի մատուռ. Նոր.Կողբի այգինե- րի գլխին, ջրի ձախ ափին, ծածքն փայտաշէն մատուռ, որի մէջ ամփոփուած են երկու վարդապետի և երկու քահանայի մարմիններ: Սուրբ Առաքել. Գիւղիս արևմտա-հիւսիս հանդէպ սա- րի վերայ քարուկիր մատուռ, որից մնում են միայն չորս պատերն. որի մօտ կայ գիւղատեղի և հանգստարան: Ամուրիներ (Ազափլար). մատրանս հարաւային կողմի բարձրութեան վերայ՝ խաչարձաններով գերեզմաններ, որոց մասին աւանդաբար ասում են. թէ երեսուն հայ ամուրի երիտասարդներ քաջութեամբ պատերազմում են Լեկզիների հետ և յաղթում նոցա հրոսակներին, բայց յետոյ նահատա- կուում են օժանդակ եկան Լեկզիներից և ամփոփվում են իւրեանց ընկած տեղերում և խաչեր կանգնում գերեզման- ների վերայ և անուանում Ամուրիներ: Վարդի գիւղ. Գիւղիս արևմտեան կողմում աւերակ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի, որից մնում են չորս պատերն և վէմ քարն: Հանգստարանումս կայ սուրբ Գէորգ անուն մի մատուռ. Բարսում գիւղատեղի, հանգստարան և մի մատուռ, որի միջի գերեզմանը անուանում են Բարսում Ճգնաւոր: ԺԹ. ՇԷՆ կամ ՇԻՆՈՂ գիւղ. Հիմնուած է Ձորագետի աջ կողմի բարձրութեան վերայ և բաժանուած երկու թաղի:

/Էջ 388/

Հիւսիսային թաղն արդէն եղած է բերդաթաղում, որի շր- ջապատն անմատչելի վիմահերձներ են. այս բերդիս հիւ- սիսային կողմով հոսում է Ձորագետն, արևմտեան՝ Շինող գետակն, հարաւային աղբիւրաջրեր, արևելեան կողմն պար- սպուած է վաղուց, որ ունի և ամուր բուրգեր, այնպէս որ բերդավայրն բարձրացած է իւր չորս կողմի ձորերից: Ամ- րոցս ունի երկու մուտք արևելեան և հարաւային, առաջի մուտքով ել և մուտք են անում սայլեր և անասուններ. իսկ երկրորդով ընդանիք ջուր են բերում աղբիւրներից, քան զի նեղ, զառիվայր և դժուարատար է: Բոլորովին հարթ է բերդիս մակերևոյթն, որ ունի բաւական մեծութիւն և գեղեցիկ տեսարան: Եկեղեցին սուրբ Գէորգ1) նորաշէն. հոյակապ, որ ունի 16 մետր 30 սանթիմ երկարութիւն, 9 մետր 82 սանթիմ լայնութիւն, քահանայ մի: Բարեկրօն Ալեքսան քահանայի մօտ կայ մի ձեռագիր շարական, գր- ուած թղթի վերայ փոքրատիր: Յիշատակարանից: «Արդ եղև աւարտ գրչութեան.. ի շրջակայութեան Հայ- կազեան տումարի հազար հարիւր և չորս ամի ՛ի դառն և ամբարի, վշտաշատ ժամանակի, որ երերուր և տատանեալ ազգս Հայոց ՛ի ձեռն այլազգեաց և անօրինաց և յանիրաւ պահանջողաց, ի հայրապետութեան տեառն Պետրոսի նորըն- ծայ և սրբազան կաթուղիկոսի և առաքելական աթոռ սորին Գանձասար կոչի և ՛ի խանութեան երկրիս մերում Մուրթուզա խանին ՛ի սուրբ և ՛ի գերահռչակ ուխտիս որ կոչի.. Չարեքայ անապատ… բայց եղև սկսանել շարականոցիս ՛ի երկրին մե- րում վերին Զակամ ՛ի հայրենական գեօղն իմ անուն Պապա- ջան և այժմ օտարացեալ և փախուցեալ կամ ՛ի երկիրս, զոր ՛ի վերոյ գրեցաք, ՛ի գիւղս որ կոչի Խաւունիս, որ եղև աւարտ շարականոցիս, զի ՛ի շէնս այս կայ պատուական Ջուխտակ ––––––––––––––––––––– 1) Բերդիս մէջ արևմտեան կողմում կայ մի հին եկեղեցի, որ կան- գուն է ամբողջութեամբ: Արևելեան կողմում, արտաքոյ բերդին մի քա- րուկիր մատուռ սուրբ Աստուածածին անուն, որի մօտ կայ և հանգստա- րան և քարայրներ, որք փոխուած են գոմերի: Իսկ բերդիս հիւսիսային քերծի քարայրներից ելնում է բորակ:

/Էջ 389/

եկեղեցիս1) … Գերեցաւ ձեռամբ ամենամեղ., գրչի Աւետիս անպիտանի քահանայ կոչի»: Հարաւային թաղն կոչուում է Նորաշէն, որի բնակիչ- ներն մօտ քառասուն տարի առաջ հատուածելով Շնողից հիմնարկուած են բերդի հարաւային հանդէպ: Թաղս ևս ունի իւր յատուկ եկեղեցին սուրբ Սարգիս, հոյակապ կան- գնեալ չորս սիւների վերայ, քահանայ երկու: Երկու թա- ղերիս բնակիչներն ևս գաղթած են Արցախի մէլիքների գա- ւառներից, հողն արքունի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն. 85––90 տարի երկար կեանք: երկու թաղերում միասին: Ծուխ 197, ար. 961, իգ. 826. Ղարախանի հանգստարան (Նորաշէնի արևմտեան կող- մում) որի մէջ կայ մինչև 900 տարուայ խաչարձան և իւր մօտ գիւղատեղի և աւերակ եկեղեցի: Բուրայ եղծի. որ կայ Ղարախանի հանգստարանի հա- րաւային կողմում, որի մէջ տարին մի անգամ պատարագ են մատուցանում Բուրայ քահանայի տօնին, որի մարմինն ըստ աւանդութեան ամփոփուած է եկեղեցումս, որ նորո- գուած է: Շինու Սարկաւագ. մի աւերակ մատուռ, որ կայ Բու- րայ եկեղեցու արևմտեան կողմում: Աւանդաբար ասում են, «Մատրանս մէջ ամփոփուած է Շինու սարկաւագի մարմինն»: Ուխտատեղի են երկոցունցս գերեզմաններն ևս––քահանային և սարկաւագիս––. Ակեղցու ղաշ. Ղարաքեօթիւկ, Թեղուտ և Ձորագեղ կոչուած տեղերում ևս կան աւերակ գիւղեր, եկեղեցիներ և հանգստարաններ: Մանստեւի վանք. Ձորագեղից հարաւ, Շինող վտակի վերայ սրբատաշ քարով շինուած վանք, որի տանեաց վերայ դրուած է մի խոյ (քարեայ արձան) որի գլուխն երևում է արևելեան կողմում. իսկ դմակն՝ արևմտեան կողմում, Մե- ––––––––––––––––––––– 1) Թերևս ընթերցողն մտահան արած չէ Նոր-Գետաբակի արևելեան հանդէպ եղած ՋՈՒԽՏԱԿ ԵԿԵՂԵՑԻՆ, որի մօտ եղած աւերակն է ԽԱՒՈՒՆԻՍ գիւղն: 26

/Էջ 390/

նաստանս ունի միաբանից խուցեր և հանգստարան: Ի. Արճէշ գիւղ. Հիմնուած է Շինողի կամ Շինու արևել- եան կողմում, մի գեղեցիկ տեսարան ունեցող լանջի վերայ, բնակիչք տեղափոխուած են Շինող գիւղից. հողն արքունի. տեղական բերքերն նոյն, գովելի օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տարի. եկեղեցին սուրբ Յակովբ. ծածքն փայտաշէն, քահանայ մի, որի մօտ կայ մի ձեռագիր նարեկ, բայց սկզբից և վերջից թափուած են թերթեր: Ծուխ 61, ար. 234, իգ. 202. Սուրբ Յակովբ մատուռ. այս է նախկին բնակչաց փոքր եկեղեցին, գիւղիս վերի կողմին մօտ: Ուղտըքամակ կոչուած ձորում, որ կայ գիւղիս արևե- լեան կողմում, կայ գիւղատեղի, հանգստարան և աւերակ մատուռ: Ճգնաւորի գերեզման. գիւղիս հարաւային կողմում կայ մի հին եկեղեցի, որի շուրջն լի է հին ամփոփեալնե- րով, որոց մէջ կայ ճգնաւորի գերեզման անուն մի հան- գիստ, որը այնքան յարգում է ժողովուրդն, մինչև անգամ զգուշանում է երդուել նոյն գերեզմանով: ԻԱ. Լճկաձոր շէն. Հիմնուած է Արճէշի արևելեան և Ձորագետի աջ կողմում մի հիւսիսահայեաց խոր ձորի մէջ. բնակիչք նախ Խոյից գաղթած են Ուլաշլու, որ մօտ է Բօր- չալու կոչուած բերդին, ապա տեղափոխուած թարգևին1) ապա ճալու և հուսկ յետոյ Լճկաձոր, հողն արքունի, ան- վնաս օդն, կլիման և ջուրն. եկեղեցին նորաշէն և կիսատ, քահանան գալիս է Արճէշից: Շինումս կայ 12 ծուխ, որք արականով և իգականով հաշուած են Արճէշի ծխաթւոյն հետ: ԻԲ. ԲԵՐԴԱ-ԳԻՒՂ (Ղալաչայ) Շինուած է Կողբ գիւղից փոքր ինչ վար նայնանուն վտակի աջ ափում: Բաժանուած է երկու թաղի––Արևելեան և Արևմտեան թաղ. բնակիչք ––––––––––––––––––––– 1) Ձորագետի աջ կողմում են ՈՒԼԱՇԼՈՒ կամ ՂՈՒՇՉԻՇԱՐ, ԹԱՐԳԵՒԻՆ, ՃԱԼՈՒ աւերակ գիւղերն և հանգստարաններն: Թարգևին գիւղում մնում է կանգուն ՍՈՒՐԲ ՆՇԱՆ եկեղեցին:

/Էջ 391/

բնիկ, հողն արքունի և բարեբեր (առատ են այգիներն) տեղական բերքերն նոյն, ամրան ճնշիչ ձորի օդն և կլիման, երկար կեանք 60 տարի. Արևելեան թաղի եկեղեցին սուրբ Գէորգ, քարուկիր. Արևմտեան Աստուածածին, ծածքն փայ- տաշէն. քահանայ մի: Ծուխ 160, ար. 614, իգ. 461. Օդարկու (Քեաքլիկ) գիւղիս հիւսիսային կողմում մի ձուաձև, բարձր և գեղեցիկ բլուր, որի գագաթի վերայ կայ մի աւերակ մատուռ Սուրբ Աստուածածին անուն, որի մօտ կայ մի մոխրատանձի: Զուլոյի գերեզման (Խազնադաշ). Օդարկուի արև- մտեան կողմում, մի ձորի արևելեան լանջին վերայ է աւե- րակ գիւղն, իսկ նոյն ձորի արևմտեան կողմում, ճանապարհի տակին է խաչարձաններով զարդարուած հանգստարան, որի մէջ և Զլոյի գերեզմանն: Մերձաբնակ մահմետականներն ջարդած են գեղեցկաքանդակ խաչարձաններից շատերն: Ղեասի գիւղատեղի. Զլոյի գերեզմանի արևմտեան կող- մում, խոր ձորի ձախ լանջի վերայ է այս գիւղատեղին, հանգստարանն, աւերակ եկեղեցին և նշանաւոր ջուր ունե- ցող աղբիւրն: ԻԳ. ԴՎԵՂ կամ ԴՈՎԵՂ գիւղ. Շինուած է Դվեղայ սուրբ Սարգիս վանքից վար, նոյն ձորի ձախ լանջի վերայ. բնակիչք տեղափոխուած են Բերդագիւղից, հողնար քունի, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն, կլիման, երկար կեանք 85 տարի եկեղեցին սուրբ Սարգիս, նորաշէն, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Պարանից: Ծուխ 30 Բերդագեղի վերայ հաշիւ արուածէ ծխաթիւ և գլխաթեւերն: ԻԴ. ԴՈՍՏԼՈՒ ԳԵՂ. Շինուած է Դվեղի արևելեան կող- մում, նոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ. հողն արքունի, լեռնային անվնաս օդն և կլիման. եր- կար ձեանք 75––80 տարի, եկեղեցին սուրբ Գէորգ. ծածքն փայտաշէն, քահանայ մի:

/Էջ 392/

Ծուխ 72, ար. 322, իգ. 301. Ամենափրկիչ կամ Բարձրեալ. Մի հին, խարխուլ, քարուկիր մատուռ, որ կայ գիւղիս արևմտեան կողմում: ԻԵ. ԿՈԹԻ ԳԻՒՂ. Շինուած է մի խոր ու լայնագոգ ձորում Գագայ սուրբ Սարգսի արևմտեան կողմում. բնակիչք բնիկ. հողն արքունի, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանայ երկու. «Այս Աստուածածին եկեղեցին յիշատակ է Կոթի Գիւղայ հա- սարակութեան 1850 ամի»: Ծուխ 200, ար. 961, իգ. 826. Գիւղումս պ. Տէր-Սահակեանցի տան կայ երկու կոնդակ ուղարկուած Եփրեմ կաթուղիկոսից1) որ արտայայտում է իւր շնորհակալութիւնը սուրբ Էջմիածնի համար ղրկուած գոր- գերի մասին և օրհնում է ղրկողները: Գիւղիս արևմտեան կողմում, գիւղիցս սուրբ Սարգիս վանքն տանող ճանապարհի վերայ կայ մարդաչափ բարձրու- թեամբ իմ արձան, որ խիստ հին է: Մարդարձանս, որ ներ- կայացնում է մի երիտասարդի հայկական տիպը, կերպա- րանքը, զգեստը, գուցէ դարերով ծածկուած է լինում բար- ձրակոյտ հողերի տակ: Ոմն երիտասարդ քանիցս երա- զում տեսնելով, որ ոմն անձանօթ անձն հրամայում է քան- դել և հորելով երևան հանել մարդարձանը: Ահա այսպէս գտնուած է: Չեմ կարող վճռաբար ասել թէ որ դարու գործ է այս. բայց կարող եմ վստահութեամբ ասել թէ խիստ հին է ըստ երևութին:

Գաւառիս բերդերն

Ա. Շար-խաչ Գիւղի հիւսիս արևմտեան կողմում, մեծ քերծից վար կայ մի հին և փոքր բերդ, որի արևելեան և ––––––––––––––––––––– 1) Սոյն երջանկայիշատակ կաթուղիկոսիս օծման հանդիսի առթիւ Կարբեցի Յովսէփ վարդապետ Մարուքեանցն 1824 Նեմբ. 9-ին խօսած է մի ՃԱՌ, որով յայտնում է Հայաստանեայց եկեղեցու ուրախութիւնը: Բնագիր ճառը յանձնեցի Մայր Աթոռոյս Ս. Էջմիածնիս Մատենադարանին:

/Էջ 393/

հարաւային կողմերն վիմահերձ ժայռեր են, իսկ մնացեալ կողմերն պարսպուած են քարուկիր պատով: Այժմ շատ տե- ղեր քայքայուած են պարսպիցն: Բ. ՄԱՆԹԱՇ ՂԱԼԱ. «Ղըզղալայի հանդէպ ճանապարհի Աղստև գետի միւս (ձախ) կողմի լերանց շղթայումը գտա- նվում է Մանթաշղալան, մի սուր սուր ժայռի գագաթին: Թէպէտ նրան շատ մօտենալը հեշտ է և չէ ներկայացնում ա- ռանձին դժուարութիւն, բայց նոյնիսկ գագաթին մօտ նոյն- պէս դժուար է բարձրանալ: Մանթաշ ղալայի շինութիւնների թիւն աւելի փոքր է և աւելի աւերակ, այնպէս որ այն տեղ ոչինչ շինութիւն չկայ ամբողջ մնացած, ինչպէս Ղըզղալա- յում: Աւերակների միւս մանրամասնութիւնները ներկայացնում են միևնոյն դրութիւնը՝ ինչ որ Ղըզղալայինը: Այդ երկու ղալաների Աղստափայ գետի ափին.. գտնվում է մի փոքրիկ աւերակ քարուկրից շինած, որ, ինչպէս պատ- մում են տեղացիք, բաղնիք է եղել: Այն կղզին… այժմ և կոչ- վում «Համամի ճալա» այսինքն բաղնիքի կղզի1): Ղզղալայի, Մանթաշղալայի և աւերակ բաղնիքի մասին ժողովրդեան մէջ մնացել է նոցա մէջ ընդհանրացած աւան- դութիւն: Ասում են.. Եղել է մի հերոսուհի գեղեցիկ աղ- ջիկ, որ ունեցել է իր զօրքը: Շատ իշխաններ գրաւվելով նորա գեղեցկութիւնից՝ ցանկացել են ամուսնանալ նորա վե- րայ՝ բայց նա մերժել է բոլորի առաջարկութիւնը, կամենա- լով կոյս մնալ: Երբ ոչինչ միջոցով հնար չէ եղել մամոզել նորան, այն ժամանակ այդ բախտախնդիր իշխանները կամե- ցել են ուժով տիրանալ նորան: Իշխանուհի հերոսը իւր կուսութիւնը պահպանելու համար ժողովում է իւր ձեռքի տակ եղած մարդկանց և զօրք կազմելով.. շինելով Ղզղալա ամրոցը, ապահովութիւն գտնում այդ տեղ: Նորա վերայ սիրահարուած իշխաններից աւելի զօրեղը և համարձակը.. չէ կամենում ձեռնաթող անել իւր սիրոյ առարկան: Աղջկայ քաջագործութիւններն աւելի և աւելի վառում են Մանթաշի ––––––––––––––––––––– 1) ՃԱԼԱ նշանակում է հովիտ և ոչ թէ կղզի:

/Էջ 394/

սրտումը սիրոյ կայծը և նա Ղզղալի հանդէպ շինում է Մանթաշ ղալէն և այնտեղից երբեմն երբեմն յարձակմունք- ներ է անում Ղզղալի վերայ, ՛ի զուր է անցնում նորա ջանքը, միշտ յաղթող է հանդիսանում աղջիկը: Վերջապէս միանգամ աղջիկը իւր զօրքը տալիս է իւր զօրավարի ձեռքը և ուղարկում է Մանթաշ ղալի վերայ: Այդ կռւում, ու ինքն աղջիկը անձամբ չէ զօրավարում, յաղթւում է նորա զօրքը և Մանթաշը դորանից յետոյ հեշ- տութեամբ կարողանում է ձեռք ձգել աղջկան: Դորանից յե- տոյ կայանում է նոցա մէջ հետևեալ դաշը-որ նոցանից ամեն մինը կենայ առանձին իւր ղալայում, միայն ՛ի նշան բարե-կամութեան շինում են գետի ափին վերոյիշեալ բաղանիքը, որ այդ լինի նոցա միմեանց այցելութեան տեղը: Դոցանից յետոյ, ասում են, նոքա երկու ժայռերի գագաթից նշան- ներով խօսում էին միմեանց հետ և արտայայտում իրանց մտքերը և սէրը1): Գ. ՄԹՆԱՁՈՐ (ղարանլուի դէրէ): խորագոյն անտառա- պատ, հորիզօնն նեղ, սոսկալի ձոր, որի մէջ կան քարայրներ և պատսպարուելու տեղեր և պատուական ջուր: Այստեղ պատսպարուած են Լեկզիների արշաւանաց ժամանակ շրջա- կայ գիւղերի բնակիչներն, ինչպէս պատմում են ծերունիք: Դ. ԿԱՅԵՆԻ ԲԵՐԴ. Գտնվում է Մակարայ վանքից բա- ւական վերև Պայտաթափ (Նալթեօքան) սարի հարաւային կողմում: Առանձնացած է իւր չորս կողմերից բերդակիր սարս և անջրպետուաց ձորերով: Ահագին քարերով. պարսպուած է սարիս գլուխն գագաթի դիրքով, բայց անպարիսպ են տեղ տեղ վեմահերձերի գլուխներն: Բերդիս մակերևոյթն թեքուած է դէպի արևելահարաւ, որի մէջ երևում են բնա- կարանների աւերակներն և կուտակ կուտակ քարեր և տեղ տեղ ջրաւազաններ, որն բերուած է արտաքուստ մօտակայ աղբիւրից: Աւերակ մատուռ. բերդիս հիւսիսային կողմում ––––––––––––––––––––– 1) Ղըզղալա և Մանթաշ ամրոցներիս մասին հանգուցեալ Մարտիրոսի գրածները ստացած եմ շնորհիւ իմ ազնիւ բարեկամ գիւտ քահանայ Աղան- եանցի նեղսակիր ջանից:

/Էջ 395/

արտաքուստ, որի մէջ կայ չորս կտոր եղած խաչարձան: Ե. ԲԵՐԴԱՔԱՐ. Գտնուում է Դեղձնուտի և Սամսոնի վանքերի մօտերքում, Խնձորկուտ անուանեալ ջրի աջ կող- մում: Իւր շրջապատից առանձնացած և բարձրացած է Բեր- դաքարս, որի կատարի մեծութեան ծաւալն հազիւ լինի հինգ կալաչափ տեղի տարածութեան: Քարուկիր պատով պարս- պուած է քարագլխի եզերքին: Ունի միայն մի դժուարատար, խիստ սառիվեր և միանգամայն վտանգաւոր կածան, որ առաջնորդում է տղեակն: Կայ յատուկ շինուած ջրաւազան, բայց ջուրն բերուած է ի պահանջել հարկին դղեկիս հարա- ւայի և հիւսիսային ստորոտներում եղած աղբիւրներից: Զ. ԳԱՒԱՐԶԻՆ ԱՄՐՈՑ. Ոսկեպար կա Ջողազ վտակի ձախ կողմում արձանացած է մի բարձր. միապաղաղ, գորշա- գոյն, զարմանալի և միանգամայն ահարկու ժայռ, որի արևե- լեան ստորոտով շինած են հնուց պարիսպ, որի ներսի կող- մում կան սենեակներ և խուցեր, որոնցից միոյն մէջ կայ ջրհոր և ջուր: Ժայռիս գագաթն բարձրանալու համար կայ միայն մի դժուարատար, սոսկալի, նեղ, չափազանց զառիվեր, և միանգամայն վտանգաւոր կածան հիւսիսալին կողմից: Գագաթն համարեա՛ թէ հարթակ է մօտ երկու կալաչափ, որի վերայ բուսած են թբլղի, հռմառկի թուփեր, և բռշնի, ջաղանի և վայրի դեղձի ծառեր: Ահա այս է Գաւարզինբերդ հռչակուածն, որի վերայ երկու տեղ շինուած է վիմափոր ջրաւազան, ջուրն բերուած է յիշեալ ջրհորիցն: Ժայռիս արևմտեան կողմում, բաւական բարձր երևում է մի մեծ ծակ, որի ետև, ասում են կայ մի մեծագոյն քա- րայր, որի ճանապարհն անյայտացած է այժմ: Երբեմն եր- բեմն արծիւներն այրիցս հանում են գորգի և կարպետի փտած կտորներ և ձգում վար: Գաւարզնի հարաւ-արևելեան կողմում, Ոսկեպար վտակի ափի վերայ Դամիրչիլար գիւղն, որի մօտ է մեծ հանգս- տարան և եկեղեցու աւերակն. բայց այժմ մահմետականա- բնակ է գիւղս և այլ մի քանի գիւղեր, որի կանխաւ եղած

/Էջ 396/

են հայաբնակ և որք կան Դամերչիլարիս շրջակայքում: Է. ԳԱԳԱՅ ԲԵՐԴ (66) Կոթի գիւղի արևելեան և Գա- ւարզնի հիւսիս-արևելեան կողմում արձանացած է Գագ անուն մի սար, որի հարաւային, արևելեան և հիւսիսային կողմերն դաշտալեզուներ են1): Գագ սարիս գագաթի եզեր- ներով պարիսպ ձգուած է վաղուց և ձևացրած մի անմատ- չելի բերդ, զի առանձնացած է սարս: Բաւական ամուր է բերդս, ափսո՛ս,, որ ջուր չունի իւր մէջ, վասն որոյ փորու- ած են մի քանի վիմափոր աւազաններ, որք բազմիցս լի են լինում անձրևաջրով: Համարեա՛ թէ 20-ից աւելի վիմափոր այրեր կան յատկապէս պատրաստուած, որք ի հնումն գուցէ ծա- ռայած են իբրև զօրանոց, յորոց մի քանիսն ունին երդիկներ: Գագայ վանք––Սուրբ Սարգիս. Բերդիս մէջ, սարիս ամե- նաբարձր գագաթին վերայ, շատ վաղուց շինուած է սրբատաշ կաթնագոյն քարով մի փոքր վանք: Ժամանակի երկարութիւնն մաշած լինելով վանքիս շինութիւնը՝ վասն որոյ քանիցս նորոգուած է: Սակայն վերջին անգամ վերանորոգած է վանքս Կոթի գիւղացի պ. Արզուման Խաչատրեան Տէր-Սար- գսեանցն միևնոյն գունով տաշուած քարով: Վանքիս ուխ- տագնացութեան ժամանակներնեն սուրբ Սարգսի և զատկի օրերն: Վանքիս մօտ՝ նոյնպէս շինուած սրվատած քարով՝ կայ մի մատուռ սուրբ Կիւրակէ անուն: Ը. ԲԵՐԴԱՏԵՂ.Պարանայ և Կողբ գիւղերի միջև կայ այս անուն մի սար, որի կատարի վերայ նշմարուում է բերդի նշաններ: Վաշուց պարսպուած է եղել սարիս գլխի հարթակի շրջապատն, այժմ թէև աւերուած է պարիսպն, բայց ոչ հիմունքներն, որք դեռ մնում են հողի աակ: Փոքր է դշեկիս ծաւալն, այսու ամենայնիւ պարսպին ներ- սից փորած, գտած և հանած են մեծ մեծ կարասներ, որք ––––––––––––––––––––– 1) Գարգարացւոց մեծ դաշտի շարունակութիւնիցն երկու դաշտալեզու- ներն ևս, յորոց մեծն ընկած է Գագ լեռնաշղթայիս և Կուր գետի աջ ափե- րի մէջ և հետզհետէ նեղանալով վերջացած Կոտրած-Կամրջի մօտ. իսկ փո- քրն ընկած է նոյն Գագ սարի արևմտաձիգ լեռնաշղթայի և Ոսկեպար վտա- կի մէջ և գամ քան զգամ սեղմուելով վերջանում Նոր-Պիպիս գիւղի մօտ:

/Էջ 397/

պահուած են եղել այստեղ իբրև պաշար ջրի, քանզի ջուր չկայ այստեղ: Բացի կարասներիցս դղեկիս արևելեան կող- մում կայ մի հոր, որ բաւական խոր է. կարծում ենք, որ այս ևս ջրի համար է: Թ. Բերդագիւղի մօտ եղած Դղեակն, որ շինուած է գիւղիս արևելեան թաղի հիւսիսային ծայրում մի բլրի վե- րայ: Դղեակս ունի քառակուսի ձև, աշտարակներով պարիսպ և մի փոքր դուռն, որ այժմ ևս կանգուն է և անվնաս: Ժ. ՂԵԱՍԻ ԲԵՐԴ, որ Ղըզ-ղալա ևս է կոչուում. Ղեաս աւերակ գիւղի արևմտեան եզրից բարձրացած է մի սար, որի երկարութիւնն ձգուած է արևելքից արևմուտք և բոլորովին առանձնացած: Ամրոցիս մուտքն արևմտեան կողմից է, որ բարձրանում է սարի գլուխն, ուր կայ մի խաչարձան: Սարիս գլխի վերայ կայ երկու սարաբլուր, որք բարձրացած են ուղտի մէջքից բարձրացած աւելամասերի նման, բայց փոս մնացած է երկու սարաբլուրների մէջ տեղն: Ահա երկու բարձրութեանցս վերայ հիմնուած են երկու ամրագին դղեակներ: Առանց աշտարակների են պա- րիսպներն, որ տեղ տեղ բոլորովին կանգուն են և տեղ տեղ կիսաւեր: Արևմտեան դղեակն մեծ է քան արևելեան: Եր- կոցունց մէջ ևս չկայ ջուր, որը բերած են Ղեաս աւերա- կին մօտի պատուական աղբիւրիցն և ամբարած կարաս- ներում: Արևելեան դղեկիս տակի արևելեան բարձր քերծի մէջ կայ մի մեծագոյն քարայր, որ ունի նեղ, բայց երկար և բարձրագոյն դիրք: Քարայրիս առաջքը պատած են ժամա- նակաւ և ձևացրած բերդակ. որի մուտքն բարձրանում է սանդղաձև աստիճաններով և մտնում քարայրս յատուկ շինուած դռնով: Քանի՜ ահարկու է այրիս արձագանքն, մանաւանդ խորքերում: Այստեղ ևս չկայ ջուր, բայց կան հացի տաշտերի նման աւազաններ: Այս ևս պատկանում է Ղեասին (Ղուկասին): ԺԱ. Բերդն է Շինողն, որի մասին խօսած ենք:

/Էջ 398/

ԺԱ. ԲՈՐՉԱԼՈՒ ԲԵՐԴ. Գտնում է Խրամ և Ձորագետ ջրերի միախառնուած տեղից վերև, Ձորագետի աջ կողմում մի բլրի վերայ։ Բերդիս հիմունքներն շինուած են քարու- կիր, իսկ գետնից վերև թրծեալ աղիւսով և կրաշաղախ ցե- խով։ Բերդս փոքր է, իւր ներսում ունի թաղակապ սենեակ- ներ, բայց չունի ջուր։ Սակայն բերդիս մօտ կայ մի փոքր լճակ, որից արտահոսում են երկու ջրաղաց դարձնելու չափ (վնասակար Ղարասու) ջուր։ Երևի թէ ջրիցս գործ ածած են բերդումս, որ կիսաւեր է այժմ։ Հնարակետ ամրոց Կուր և Խրամ գետերի մէջ ընկած է մի շատ հին ամրոց, որի երկարութիւնն ձգուած է գրե- թէ արևմուտքից արևելք։ Բերդավայրի մեծ մասի մակե- րևոյթն թեքուած է Կուր գետի կողմից դէպի Խրամն. իսկ ստորին մասինն՝ խոնարհուած է դէպի գետախառնուրդն։ Բերդավայրիս երկու ջրերի մէջ մտած մասն ստացած է սուրանկիւն ձև, միջի մասն՝ լայն ձև և վերի մասն նեղ ձև. քանզի Խրամն արմունկ տալով նեղացրաց է այս մասը։ Մակերևութի երկարութիւնն այժմ քառորդ մղոնաչափ է և լայնութիւնն՝ մի տասն և չորսերորդ մղոնաչափ։ Հարկ է յայտնել որ թէ՝ երկարութիւնից և թէ՝ լայնութիւնից շատ պակասեցրած են գետերն, մանաւանդ Խրամն, ինչպէս ակ- ներև է։ Գետից գետ փորուած լայն և խոր խրամով բա- ժանուած է երեք մասի, Ստորին, միջին և վերին ամրոց։ Միջավայրի բարձրութեան վերայ կրացեխով և թրծեալ աղիւսով շինուած է մի ամրոց, որ ունի չորս աշտարակ իւր չորս անկիւներում և 120 մետր շրջապատ (արտաքուստ չափերով)։ Կործանուած է այժմ ամրոցս՝ բայց դեռ մնում են աշտարակների մնացորդներն և պարսպի հետքերն։ Ամրոցիս Կուրի գետահայեաց կողմերն յատուկ պատրաս- տուած անպիսի լանջեր են, որից անհնար է թշնամւոյն բարձրանալ. երևի թէ այսպէս պատրաստուած է եղել և Խրամահայեաց լանջերն, սակայն յորդած ժամանակ գետն երկար դարերի ընթացքում քանդած և տարած է։

/Էջ 399/

Բոլոր բերդամասերի երեսներն լի է վաղեմի աղիւս- ների, յախճապակեայ անօթների, խեցեղէն կոպիտ և հաստ կարասների, սափորների և ամանների բեկորներով և շի- նութեանց հետքերով։ Թուի թէ ներկայ դարուս առաջին և երկրորդ քառորդում հերկած են ամրոցներիս մակե- րևոյթը, մանաւանդ վերնամասերն։ Երկու տեղ երևում են հանգստարաններ, մին ամրո- ցիս արևմտեան կողմում. փոշտի հին ճանապարհի տակին և միւսն՝ Խրամի ձախ ափերի վերայ։ Մեր կարծիքով երկու հանգստարաններս միացած են եղել, այս է Կոտրած կա- մրջի մօտից մինչև Կուրի հանդէպն ամփոփեալ են ննջեց- եալներ, բայց տապանաքարերը տարած են և գործ դրած ուրիշ շինութեանց համար։ Ի նկատի ունենալով այդ բոլոր յատկութիւնները, կարծում ենք որ այս է Հնարակերտ ամ- րոցն (67)։ Կոտրած-կամուրջ. Շինուած է Խրամի վերայ Նոր-Կա- մրջից փոքր ինչ վար։ Տակաւին երևում են Խրամի աջ ու ձախ ափերի վերայ ոտքերի անքակ մնացեալ մասերն։ Նոր-Կամուրջ. Հիմնուած է Կոտրածից փոքր ինչ վե- րև, որ կառուցեալ է կրացեխով և թրծեալ աղիւսով և ունի չորս աչք, ամենամեծն է հիւսիսային աչքն։ Երկու եզերքների ոտքերի մէջ շինուած են երկու մեծ սենեակներ, իսկ մէջ տեղի մօտ, կամրջի երեսի արևելեան կողմից կայ մի մուտք, որ սանդղներով իջնում է մի այլ սենեակ, որ շինուած է մի ոտքի մէջ։ Երևի թէ պահապանի տեղեր են սենեակներս։ Կամրջիս երկարութիւնն է 160 մետր և լայ- նութիւնն՝ 7. որի երկու եզերքներով հաստատուած են երկաթեայ վանդակներ։ Կամրջիս շինութիւնն թերևս հին է. բայց նորոգութիւններ եղած են Ռուսաց երկրիս տիրե- լուց յետոյ։

Հարաւային կամ վերին գաւառներ

Ի. Բերձոր կամ Բերդաձոր գաւառ, որի բնակչաց ամե-

/Էջ 400/

նամեծ մասն այժմ մահմետականներ են Հետևեալ գիւղերն, որ կանխաւ հայաբնակ եղած են, այժմ մահմետականաբնակ են, որոց մէջ կան եկեղեցիներ և հանգստարաններ։ Սկսեալ Երասխի ձախ ափից մինչև Ղալաղշլաղ գիւղն. 1) Դիրի՝ Երասխի ձախ ափում կամրջի մօտ Դիրի սարի տակ. 2) Թոմաս գիւղում եկեղեցին աւերակ. 3) Բայաթ այժմ Բաշարաթ ,, ,, 4) Հին-փոքր թաղլարում ,, ,, 5) Հորնաւոտում ,, ,, 6) Հատք գիւղում ,, կիսաւեր 7) Դաշտահատ գիւղում ,, աւերակ. 8) Չէք ,, ,, ,, 9) Փարաջան ,, ,, ,, 10) Հին-Մեծ թաղլարում1) ,, ,, 11) Եաւրին-խութ (մերձ կոզառ) ,, 12) Երկաթաւոր (Դամիրլու) ,, 13) Սափիան գիւղում ,, 14) Թումասլու ,, կիսաւեր. 15) Ամուտուկա ,, ,, 16) Խոջիկ ,, ,, 17) Պատար ,, ,, 18) Սարգիս ,, ,, 19) Ջղջիկ այժմ Ջաղջիկ. 20) Սպիտակ շէն. 21) Ջամին-գիւմ (գոմ). 22) Գառնակաշ. 23) Ծակարի. Հայաբնակ են այժմ միայն հետևեալ գիւղերն. Ա. ԴՈԼԱՆԼԱՐ. Շինուած է Հին-Մեծ-թաղլարրի հա- րաւային կողմում մի սարի վերայ. բնակիչք գաղթած են Ղարադաղից. հողն արքունի, լեռնային և նուազ հացատու. ––––––––––––––––––––– 1) Նոր-Թաղլարեցիք նախ Պարսկաստանից գաղթած են այստեղ և մի ժամանակից յետոյ տեղափոխուած են Նոր-Թաղլար աւանն: /Էջ 401/ տեղական բերքերն ցորեն, գարի, գարնանի, հաճար, սորեկ, ոչխար, տաւար, այծ, խոզ, գոմէշ. կերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տարի. եկեղեցին սուրբ Աս- տուածածին. ծածքն փայտաշէն քահանայ մի։ Ծուխ 29, ար. 123, իգ. 117. Բ. ԽԱՆՁԱՁՈՐ գիւղ. Հիմնուած է Ծամ-ձոր գիւղին արևմտեան կողմում. բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն բէկական. տեղական բերքերն միևնոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս։ Ծուխ 57, ար. 287, իգ. 222. Գ. ՅԱՐԱՐ ԳԻՒՂ. Շինուած է Խցաբերդի արևմտեան կողմում բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն բեկա- կան, տեղական բերքերն միևնոյն, գերազանց օդն, կլիման և ջուրն երկար կեանք 100 տ. եկեղեցի չունին, քահանայ մի։ Ծուխ 134, ար. 532, իգ. 482. Դ. ԽՑԱԲԵՐԴ ԳԻՒՂ. Շինուած է Դիզափայտի արև- մտահայեաց լանջին վերայ. բնանկիչք գաղթած են Ղարա- դաղցից. հողն արքունի, լեռնային (6000 ոտքից աւելի բարձր է) գերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տ. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի. Ծուխ 50, ար. 166, իգ. 158։ Ե. ՂԱԼԱ-ՂՇԼԱՂ. Հիմնուած է (Սաղսաղան 7083 ոտք) բարձր սարի հարաւային լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 110 տ. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանայ երկու։ Ծուխ 337, ար. 1436, իգ. 1175.

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

Ա. ԱՄՏՈՒ ՏԵՂ ԱՄՐՈՑ. Շինուած է Հակարի գետի ձախ կողմում համանուն սարի վերայ (որի բարձր. 4131 ոտք)։ Քարուկիր պատով պարսպուած է վաղ ժամանակից

/Էջ 402/

սարիս գլուխն, որ ունի բաւական մեծութիւն, ամուր դիրք, պատուական տեսարան, և բարեխառն կլիմայ։ Ամ- րոցիս մակերևոյթն լի է շինութեանց բեկորներով, որոց մէջ տակաւին կանգուն է մի քարուկիր մատուռ, որ ուխ- տատեղի է և որի շուրջն ամփոփուած է հնուց ննջեցեալ- ներ։ Մատրանս հիւսիսային կողմում կայ երկու այլ գերեզ- ման, իսկ արևմտեան կողմում կայ մի վիմափոր աւազան, որ միշտ լի է ջրով. գալիս են կաշուի հիւանդութիւն ու- նեցողներ (ինչպէս է բորոտութիւն ևն.) լողանում ջրումս և աղօթում մատրանս մէջ և վերադառնում առողջացած։ Բ. ԹՈՄԱՍ ԲԵՐԴ. Հիմնուած է համանուն սարի վե- րայ ( որի բարձր. 5230 ոտք) որ կայ Ամու տեղի հարաւ արևելեան կողմում։ Թոմաս սարս առանձնացած է իւր ամեն կողմերից և բարձրացած ձուաձև, որի վերայ է ամ- րոցն։ Այս ևս ունի քարուկիր պարիսպ, նշանաւոր ամրու- թիւն, սքանչելի տեսարան և մի աւերակ փոքր եկեղեցի։ Գ. ՂԱԼԱԼՈՒ ԲԵՐԴ. որի սարն արձանացած է Բաշա- րաթ սարի արևմտեան հանդէպ և Բազմին (Բեզմին) սարի հարաւային հանդէպ։ Առանձնացած է իւր շրջապատից և բերդասարս, որ ունի մօտ 3600 ոտք բարձրութիւն և որի շուրջն ահագին քերծեր են։ Հնուց պարսպուած են մուտքի կողմերն և հարկ եղած տեղերն։ Ամրոցիս մէջ ևս կան հին շինութեանց շատ բեկորներ և աւերակ մատուռ։ Դ. ԽՑԱԲԵՐԴ. որի մէջ արդէն բնակում են հայեր, ուր կայ և եկեղեցի, ինչպէս գիտենք։ Ամրոցս, որի բար- ձրութիւնն պակաս չէ 6000-ից, ունի ամուր պարիսպ, բերդակալ սար. ազնիւ ջուր, զմայլելի տեսարան և ամեն ընտիր յատկութիւն։ Հարկ է յայտնել որ հետզհետէ քայ- քայուում են բոլոր բերգերիս պարիսպներն։ ԻԱ. և ԻԲ. Գաւառներն են Հարճլանք և Վակունիք։ Առհասարակ լեռնուտ են երկու գաւառներս ևս, որոց մէջ են Արտաշաւի սարն 4456 ոտք, Տղիկ կամ Տղայ՝ 5180, Լաչին՝ 6328, Սարի պապ (սարի պապա) 7574, Կարմիր

/Էջ 403/

քար (Ղզըլ-դաշ) 6552, Բաբադէմ՝ 6006, Փինկան՝ 7903, Յուշարձան (Վանքասար) 1861, Տէրտէրի սար (Քէշիշ-դաղի) 7560, Ներքին-Բևեռաթափ (Մխթեօքան) 6944, Աղջկայ բերդ (Ղըզ-ղալա) 9324, Դիւրին (Դիւրու դաղ) 6914, Սպի- տակ քերծ (Ալա կայա) 7672, Չիլ-կեազ (Չիլկեազ) 7777, Սահմանասար՝ 8687, Վանքա սար (Քիլիսա-դաղի) 7553, Երկաթաղբիւր (Դամիւր-բուլաղ) 7639, Կովսար (Ինաք-դաղի) 8583, Հին-գայլ (Ղոջա-ղուրդ) 7675, Սարի աղբիւր (Սարի բուլաղ) 9898, Պել-սար (Դալի-դաղ) 11907, Վերին-Բևեռա- թափ (Մխթեօքան) 11851, Աղխասար (Ախիա-դաղ) 8364։ Սքանչելի ամարանոցներ են լեռներս։ Երկու գաւառներումս կան մօտ վաթսուն գիւղ, որ կանխաւ եղած է հայաբնակ, բայց այժմ մահմետականա- բնակ են, որոց մէջ սակայն անպակաս են հայկական հնու- թեանց հետքեր––կա՛մ կիսակործան, կա՛մ հիմնայատակ կոր- ծանուած և կա՛մ կանգուն տաճարներ, եկեղեցիներ, մա- տուռներ և հանգստարաններ։ Ահա՛ այն գիւղերից մի քա- նիսն։ Զերդի (Զարդ) Տիկ, Բաբադէմ, Նիլջան, Ենկիջա, Ղա- րաչամ, Արտաշաւի, Վաղազին, Հաճի, Հոչազ, Հաճի Սամ- լու, Խալիփալլու (Առաջնորդապատկան), Սուաթ, Մարջան- լու, (Մունջուխլու), Հաթամլար, Հաճիլար, (Հարճլանք), Չուրման, Շամքեանդի, Կարաբայնի (Կարաբաց), Կարաչանի, Լիլօ-Բաղր (Լիլաբակ), Ալակչի (Մաղագործ), Թուրքիշվան (Թրքաշվանթուր քաշող և հալածող գիւղ), Շուքարան, Աղան, Ասրիկ (Իսրայէլի գիւղ), Աղջաքանդ (Ըղջկաքանդ––Աղջկայ քանդած), Ալուխան, Սևանդ (Սև հանդ), ևն.։ Միայն մի հայաբնակ գիւղ մնացած է այժմ Հարճլանք գաւառում, որ է։ Ալղուլի, Հիմնուած է Արտաշի սարի հարաւային կող- մում. բնակիչք բնիկ, հողն արքունի, օդն, կլիման և ջուրն պատուական, կրկար կեանք 95––105 տ. եկեղեցին սուրբ Աստուածածին. քահանայ մի։ Ծուխ 74, ար. 372, իգ. 286.

/Էջ 404/

Մի բերդ կայ միայն երկու գաւառներումս Աղ- ջկայ––բերդ (Ղըզ-ղալա) անուն, որ գտնուում է Ղըրխ-ղըզ (40 օրիորդ) սարի հիւսիսային կողմում և ունի 9324 ոտք բարձրութիւն։ Հարկ է յայտնել թէ այնքան ամուր տեղեր կան գաւառներումս, մինչև անգամ կարօտութիւն չկայ բերդերի։ ԻԳ. Սիսական––Ոստան, Սիսական, Ծար, Վերին-Խա- չին, այժմ Զառ կամ Զար գաւառ։ Գաւառս ևս, որ կանխաւ եղած է հայաբնակ, այժմ թրքաբնակ է ամբողջապէս, այսուամենայնիւ կան կանգում, կիսաւեր կամ հիմնայատակ կործանեալ եկեղեցիներ, վան- քեր և հանգստարաններ հետևեալ գիւղերում։ Լև (Լևոնի գիւղ) Ջամիլ, Եղջերուագոմ (Մարալ դամի), Դամիրչիլար (Դարբնոց), Աղալար, Քիլիսաքեանդ (եկեղեցա- ձոր), Ղամիշլու (Եղեգնուտ), Չիլքին, Ալլահվերտի (Աս- տուածատրի գիւղ), Շահքեանդ (Շահնշէի գիւղ), Լև ղալա, Չափնի, Քիլիսալու, Ալխասլու, Չայքեանդ (Գետաշէն) Քա- լուաջար, Բաշքեանդ (Գլխաւոր գիւղ), Միլլի, Ջոմարդ, Շահդամ, Հաճի-Բաբա, Շռոթկան, Խաչպարալի (Խաչ-պարան), Ուլուխան, Փիրխանայի (Սրբադուն) Թարխանլու, Խայիւտ- ցոկ (Հայոց ձոր), Զակլիկ. Չախմախ, Զբիլ, Ղարախաչ, Չի- րախ, Մամատ-Սափի, Իստի սու (Ջերմուկ), Բաղասաղ, ևն.։ Գաւառիս իշխանանիստ գիւղաքաղաքն եղած է Ծարն, որ կայ մի լեռնահովտում։ Գիւղաքաղաքիս չորս կողմերն ի բացուստ շրջապատած են, բարձրագոյն, ձիւնապատ, կա- րակնաձև և շղթայաշար լեռներ սկսեալ արևելքից մինչև հիւսիս, որք են. սարի աղբիւր (սարի-բուլաղ) 9900 ոտք, Տաք ջրին սար՝ 7240, Սև խաչ 9000, Քիթ (Քեթի) 11284. Կութ, սար՝ 9000 ոտք. Վիմահերձ և բարձր քերծեր են գիւղաքաղաքիս հիւսիսային, արևելեան և հարաւային կող մերն, որոց միջից հոսում են սրընթաց Թարթառ գետի վտակներն և միանում գիւղաքաղաքիս ստորոտում. իսկ արևմտեան կողմով՝ վիմահերձից վիմահերձ ձգուած է պա-

/Էջ 405/

րիսպ. այնպէս որ միանգամայն նշանաւոր ամրոց դարձած է Ծարս։ Գիւղաքաղաքիս մակերևոյթն հարթ է (ստորին կողմն փոքր ինչ թեքուած է դէպի արևելք) և ունի մեծ տարածութիւն, որ լի է աւերակ շինութեանց կոյտ կոյտ բեկորներով, մատուռներով և խաչարձաններով։ Ա. ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ մատուռ, քարուկիր, կանգուն և շինուած Ծարիս հարաւային եզրում, որ ունի 7 մետր 15 սանթիմ երկարութիւն, 4 մետր 75 սանթիմ լայնութիւն։

Արտաքուստ դրան գլխին խաչքարի վերայ.

«Սուրբ Սարգիս»։ Ապա «Քրիստոս որդի Դաւթի աւդնէ վանս Հասանայ անարժան ծառայիս յաւուրն ատենի ամէն թվ. ՉԻԳ.»։ Մատրանս դրան հարաւային կողմում արտա- քուստ կայ երկու նշանաւոր և գեղեցկաքնդակ խաչար- ձան՝ զետեղուած աստիճանաւոր պատուանդանների վերայ։ Հիւսիսային խաչարձանի վերայ, (որի երկար. 2 մ. 60 ս. լայն. 1 մ. 10 ս.) «Թվիս Հայոց ՉԼԸ. Աստուծով ես Գրի- գոր որդի Հասանայ քաջ և յաղթող զաւրավարին և մեծի իշ- խանին Ականոյ, Հանդաբերդոյ, Սոթից, Շողգահո և այլ բա- զում գաւառաց, կանգնեցի զխաչս ի գեղս որ կոչի Ծար սի- րեցելոյն հաւրն իմոյ հայրենիք և պարգև քաջութեան»։ Հարաւային խաչարձանի ճակատի վերի կողմում քան- դակուած է սուրբ Աստուածածնայ պատկերն, որ գրկած է մանկացեալ Յիսուս Քրիստոսը։ Տէրունական պատկերիս շուրջն պատած են քառակերպեան կենդանիք, սուրբ Հոգին, արեգակն և մի թռչուն։ Խաչարձանիս ստորոտում. «Սուրբ Աստուածածին Քրիստոս Աստուած... ես Մամքան դուստր Քրդին ու Խորիշահի, ամուսին Հասանայ կանգնեցի զխաչս»։ Կան ուրիշ շատ տապանաքարեր և պատուական մահարձան- ներ, բայց անիրաւ քրդերն որը կոտրած են և որի գրերը ջնջած։ Մամքան տիկնոջ կանգնած արձանի համանմանն ամենայն մասամբ կայ փոքր ինչ հեռի դէպի արևմուտ (5 քայլաչափ), որի վերայ փորագրուած է։ 27