Մասնակից:Gardmanahay/Կանոնակարգային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմիմաստության կանոնակարգ

Սույն կանոնակարգով կարգավորվում են Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների անվանումների համընկնումները, դրանց հետ կապված այլ հարցերը:

Այն հոդվածները, որոնց թեման (օրինակ՝ սպորտային ակումբ, պարբերական, անձ, մշակութային ստեղծագործություն և այլն) բնութագրող անվանումները համընկնում են, ապա պետք է համապատասխանեցվեն բազմիմաստության հիմնական բանաձևին, ինչպես նաև հատուկ նշված բացառությունների պահանջներին:

Բազմիմաստության հիմնական բանաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմիմաստության հիմնական բանաձևը հանդիսանում է այն հիմնական ուղեցույցը, որով կարգավորվում են միևնույն անվանում ունեցող հոդվածների միջև առաջարկված հակասությունները, այսինքն՝ երբ հանրագիտարանային երկու և ավել թեմա ունեն միևնույն անվանումը, ապա վերջինների մասին հոդվածները, հաշվի առնելով Հայերեն Վիքիպեդիայում նույնանուն հոդվածներ լինելու անհնարինությունը, պետք է համապատասխանեցվում են սույն բաժնի դրույթներին:

Միևնույն անվանում ունեցող երկու և ավել թեմաների անվանումները միմյանցից պետք է տարբերակվեն հիմնական անվանմանը հաջորդող բնութագրիչով/ներով, որը/որոնք պետք է գրել փակագծերում: Օրինակ՝ Վրեժ (օրաթերթ, ՀՅԴ), Վրեժ (արական անուն), Վրեժ (ամսաթերթ, ՀԱՀԳԲ):

Առանձին դեպքերում բնութագրիչները թույլատրելի է գրել առանց փակագծերի, եթե այդ հարցը Հայերեն Վիքիպեդիայի խորհրդարանում կազմակերպված քննարկման արդյունքում ստացել է դրական գնահատական: Այդ դեպքում քննարկման արդյունքում կայացված որոշման մասին պետք է գրվի տվյալ հոդվածի քննարկման էջում:

Միևնույն հիմնական բաղադրիչ (բառ, անուն) պարունակող հոդվածների սնուցող անվանումը (կամ մայր անվանումը), այսինքն առանց լրացուցիչ բնութագրիչի բառը կամ բառերը, պետք է վերահղվի նույն անվան այլ կիրառումներ էջին: Օրինակ՝ Վրեժ բառը պետք է վերահղել Վրեժ (այլ կիրառումներ էջին):

Բացառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձանց մասին հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միևնույն անուն ազգանունն ունեցող անձանց մասին հոդվածների անվանումները պետք է պարունակեն տվյալ անուն ազգանունը, ինչպես նաև վերջինին հաջորդող փակագծերում նշված տվյալ անձին հայտնի դարձրած այն մասնագիտությունը, գործունեության, հատկանիշի, բնութագրիչի, պաշտոնի անվանումը, որն ամենից շատն է բնութագրում այդ անձին: Օրինակ՝ Արամ Նահապետյան (ֆիզիկոս), Արամ Նահապետյան (պետական գործիչ), Արամ Նահապետյան (վարչապետ):

Եթե միևնույն անուն ազգանուն ունեցող երկու և ավել անձինք ունեն միևնույն բնութագրիչը (մասնագիտություն, գործունեության անվանում և այլն), ապա առաջին բնութագրիչի կողքին գրվում է տվյալ անձին բնորոշ և մյուսից տարբերվող բնութագրիչ: Երկու բնութագրիչները միմյանցից բաժանվում են ստորակետներով: Օրինակ՝ Արամ Նահապետյան (ֆիզիկոս, պետական գործիչ), Արամ Նահապետյան (ֆիզիկոս, հասարակական գործիչ):

Համընկնող հիմնական անվանումը՝ անուն ազգանունը (օրինակ՝ Արամ Նահապետյան), պետք է վերահղվի համանուն անվան այլ կիրառումներ էջին, որը պետք է ստեղծել «այլ կիրառումների մասին» կանոնով (պետք է մշակվի): Օրինակ՝ Արամ Նահապետյան էջը պետք է վերահղվի Արամ Նահապետյան (այլ կիրառումներ) էջին: