Մասնակից:Elen Gevorgyan/Կատուն ու աղվեսը (մուլտֆիլմ)
«Կատուն ու աղվեսը», ռուսական մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Կոնստանտին Բրոնզիտը «Պիլոտ» ստուդիայում` «Մելնիցա» ստուդիայի մասնակցությամբ, 2004 թվականին:
«Կատուն ու աղվեսը» մտնում է «Гора самоцветов» շարքի մեջ: Մուլտֆիլմի սկզբում երևում է «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Վոլոգոդի շրջանում» պլաստիլինե անիմացիան:
Մուլտֆիլմը ստեղծվել է ըստ նույնանուն ռուսական ժողովրդական հեքիաթի, որն արդեն ունեցել էր երկու էկրանավորում. «Վախի աչքերը մեծ են» և «Կատու Կոտաֆեևիչ»:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի մարդ ուներ մի չարաճճի և շատակեր կատու: Մարդն ի վերջո չի դիմանում, կատվին գցում է զինվորական համազգեստի մեջ և տանում է նրան անտառ ու դեն է նետում նրան: Այնտեղ կատուն պատահական հանդիպում է աղվեսին և ասում, թե նրան «ուղարկել են որպես սիբիրական անտառների վոյեվոդ»: Եվ աղվեսը առաջարկում է նրան ամուսնանալ իր հետ: Կատուն համաձայնում է, և նրանք սկսում են ապրել միասին: Հաջորդ օրը աղվեսը գնում է «վոյեվոդի» համար հյուրասիրություն հավաքելու: Ճանապարհին նա հանդիպում է գայլին, վարազին և արջին: Նրանց ասում է, որ նա «վոյեվոդի» կինն է, և ասում է նրանց քաղցրավենիք հավաքել, դնել կոճղի վրա և թաքնվել: Երեկոյան նրանք քաղցրավենիքը բերում են, դնում են կոճղի վրա և թաքնվում: Երբ աղվեսը իր «ամուսնու» հետ գնում են կոճղի մոտ, կատուն տեսնում է իր համար պատրաստված քաղցրավենիքը և նետվում է դրանք ուտելու: Ամբողջն ուտում է, իսկ գայլը չդիմանալով որոշում է «վոյեվոդին» տեսնել: Կատուն տեսնում է գայլի քիթը և ճանկերը խրում է քթի մեջ, գայլը սկսում է պատեպատ կպչել, իսկ կատուն վախից բարձրանում է ծառը, որտեղ արջն էր, արջը սկսում է փախչել «վոյեվոդից» և բարձրանում է ծառի կատարը, ծառից ընկնում է ուղիղ վարազի վրա: Իսկ կատուն այդ ժամանակ կորցնում է իր կոճակը, այն ընկնում է ուղիղ գայլի քթին. գայլը, վարազը և նապաստակը վախենում են և փախչում: Այդ օրվանից կատուն և աղվեսը սկսում են կուշտ ապրել:
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեմադրող ռեժիսոր | Կոնստանտին Բրոնզիտ |
Սցենարի հեղինակ | Կոնստանտին Բրոնզիտ |
Բեմադրող նկարիչներ | Կոնստանտին Բրոնզիտ, Դարինա Շմիդտ |
Նկարիչ անիմատորներ | Դարինա Շմիդտ, Գալինա Վորոպայ, Օլգա Կաժանովա |
Վալենտին Վասենկով | |
Հնչյունային ռեժիսոր | Վլադիմիր Գոլոունին |
Մոնտաժող | Ռոման Սմորոդին |
Դերերը հնչյունավորել են | Օլեգ Կուլիկովիչ, Ալեքսանդր Լենկով |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Բոյարսկի |
Նախագծի գլխավոր պրոդյուսեր | Իգոր Գելաշվիլի |
Նախագծի ղեկավար | Ալեքսանդր Տատարսկի |
- Ori Animation Co. Ltd — Յուլիա Գալկինա
Պրեմիերա և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005-«Гора самоцветов» շարքի առաջին 11 ֆիլմերի պրեմիերան կայացել է 10-րդ Ռուսական անիմացիոն կինոյի բաց փառատոնի շրջանակներում, Սուզդալում[1] 2005 թվականի փետրվարին[2]
- 2005 — Ռուսական անիմացիոն կինոյի բաց փառատոնի մրցանակ, բրոնզե աղջիկ` սագի հետ, մալաքիտի պատվանդանով, տրվել է Կոնստանտին Բրոնզիտի «Կատուն ու աղվեսը» ֆիլմին լավագույն ռեժիսուրայի համար: Ռուսական անիմացիոն կինոյի բաց փառատոնի ժյուրիի դիպլոմ, Սուզդալում (2005), «Пилот» մեծ կինոստուդիայի հավաքական մտքին` «Гора самоцветов» հավաքածուն ակտիվորեն ստեղծելու համար[3]
- 2005-«Պատուհան դեպի Եվրոպա» XIII ռուսական ֆիլմի փառատոն Վիբորգում. Կոնստանտին Բրոնզիտի «Կատուն ու աղվեսը» ֆիլմը անիմացիոն կինոյի բաժնում արժանացել է «Ոսկե նավակ» մրցանակին[4]
- 2005-Մոսկվայի X մանկական «Ոսկե ձկնիկ» անիմացիոն ֆիլմի միջազգային փառատոն. ժյուրիի մրցանակ Կոնստանտին Բրոնզիտի «Կատուն ու աղվեսը» ֆիլմին` որպես երեխաների համար ստեղծված լավագույն ֆիլմ[5]
- Կինեմատոգրաֆիայի ոլորտում ազգային «Ոսկե արծիվ» մրցանակ, 2005 թվական, լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Кот и лиса»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Кот и лиса»