Մասնակից:Elen Gevorgyan/Կատուն ու աղվեսը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Elen Gevorgyan/Կատուն ու աղվեսը

«Կատուն ու աղվեսը», ռուսական մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Կոնստանտին Բրոնզիտը «Պիլոտ» ստուդիայում` «Մելնիցա» ստուդիայի մասնակցությամբ, 2004 թվականին:

«Կատուն ու աղվեսը» մտնում է «Гора самоцветов» շարքի մեջ: Մուլտֆիլմի սկզբում երևում է «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Վոլոգոդի շրջանում» պլաստիլինե անիմացիան:

Մուլտֆիլմը ստեղծվել է ըստ նույնանուն ռուսական ժողովրդական հեքիաթի, որն արդեն ունեցել էր երկու էկրանավորում. «Վախի աչքերը մեծ են» և «Կատու Կոտաֆեևիչ»:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի մարդ ուներ մի չարաճճի և շատակեր կատու: Մարդն ի վերջո չի դիմանում, կատվին գցում է զինվորական համազգեստի մեջ և տանում է նրան անտառ ու դեն է նետում նրան: Այնտեղ կատուն պատահական հանդիպում է աղվեսին և ասում, թե նրան «ուղարկել են որպես սիբիրական անտառների վոյեվոդ»: Եվ աղվեսը առաջարկում է նրան ամուսնանալ իր հետ: Կատուն համաձայնում է, և նրանք սկսում են ապրել միասին: Հաջորդ օրը աղվեսը գնում է «վոյեվոդի» համար հյուրասիրություն հավաքելու: Ճանապարհին նա հանդիպում է գայլին, վարազին և արջին: Նրանց ասում է, որ նա «վոյեվոդի» կինն է, և ասում է նրանց քաղցրավենիք հավաքել, դնել կոճղի վրա և թաքնվել: Երեկոյան նրանք քաղցրավենիքը բերում են, դնում են կոճղի վրա և թաքնվում: Երբ աղվեսը իր «ամուսնու» հետ գնում են կոճղի մոտ, կատուն տեսնում է իր համար պատրաստված քաղցրավենիքը և նետվում է դրանք ուտելու: Ամբողջն ուտում է, իսկ գայլը չդիմանալով որոշում է «վոյեվոդին» տեսնել: Կատուն տեսնում է գայլի քիթը և ճանկերը խրում է քթի մեջ, գայլը սկսում է պատեպատ կպչել, իսկ կատուն վախից բարձրանում է ծառը, որտեղ արջն էր, արջը սկսում է փախչել «վոյեվոդից» և բարձրանում է ծառի կատարը, ծառից ընկնում է ուղիղ վարազի վրա: Իսկ կատուն այդ ժամանակ կորցնում է իր կոճակը, այն ընկնում է ուղիղ գայլի քթին. գայլը, վարազը և նապաստակը վախենում են և փախչում: Այդ օրվանից կատուն և աղվեսը սկսում են կուշտ ապրել:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող ռեժիսոր Կոնստանտին Բրոնզիտ
Սցենարի հեղինակ Կոնստանտին Բրոնզիտ
Բեմադրող նկարիչներ Կոնստանտին Բրոնզիտ, Դարինա Շմիդտ
Նկարիչ անիմատորներ Դարինա Շմիդտ, Գալինա Վորոպայ, Օլգա Կաժանովա
Վալենտին Վասենկով
Հնչյունային ռեժիսոր Վլադիմիր Գոլոունին
Մոնտաժող Ռոման Սմորոդին
Դերերը հնչյունավորել են Օլեգ Կուլիկովիչ, Ալեքսանդր Լենկով
Պրոդյուսեր Ալեքսանդր Բոյարսկի
Նախագծի գլխավոր պրոդյուսեր Իգոր Գելաշվիլի
Նախագծի ղեկավար Ալեքսանդր Տատարսկի
  • Ori Animation Co. Ltd — Յուլիա Գալկինա

Պրեմիերա և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005-«Гора самоцветов» շարքի առաջին 11 ֆիլմերի պրեմիերան կայացել է 10-րդ Ռուսական անիմացիոն կինոյի բաց փառատոնի շրջանակներում, Սուզդալում[1] 2005 թվականի փետրվարին[2]
  • 2005 — Ռուսական անիմացիոն կինոյի բաց փառատոնի մրցանակ, բրոնզե աղջիկ` սագի հետ, մալաքիտի պատվանդանով, տրվել է Կոնստանտին Բրոնզիտի «Կատուն ու աղվեսը» ֆիլմին լավագույն ռեժիսուրայի համար: Ռուսական անիմացիոն կինոյի բաց փառատոնի ժյուրիի դիպլոմ, Սուզդալում (2005), «Пилот» մեծ կինոստուդիայի հավաքական մտքին` «Гора самоцветов» հավաքածուն ակտիվորեն ստեղծելու համար[3]
  • 2005-«Պատուհան դեպի Եվրոպա» XIII ռուսական ֆիլմի փառատոն Վիբորգում. Կոնստանտին Բրոնզիտի «Կատուն ու աղվեսը» ֆիլմը անիմացիոն կինոյի բաժնում արժանացել է «Ոսկե նավակ» մրցանակին[4]
  • 2005-Մոսկվայի X մանկական «Ոսկե ձկնիկ» անիմացիոն ֆիլմի միջազգային փառատոն. ժյուրիի մրցանակ Կոնստանտին Բրոնզիտի «Կատուն ու աղվեսը» ֆիլմին` որպես երեխաների համար ստեղծված լավագույն ֆիլմ[5]
  • Կինեմատոգրաֆիայի ոլորտում ազգային «Ոսկե արծիվ» մրցանակ, 2005 թվական, լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]