Մասնակից:Edul.Sanosyan1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գևորգ Ղահրամանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Արմենի Ղահրամանյան /Gevorg Ghahramanyan, Геворг Каграманян/ (ծնվ. 2002թ. օգոստոսի 25, Անուշավան),հայ պատանի ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն (2017):[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Ղահրամանյանը ծնվել է 2002 թվականի օգոստոսի 25-ին Շիրակի մարզի Անուշավան գյուղում: Մանկությունը անցել է հայրենի գյուղում, որտեղ ստացել է իննամյա կրթություն: Այժմ սովորում է Գյումրու Օլիմպիական քոլեջում: Մանկուց սիրել է ծանրամարտը: Գևորգի կյանքում մեծ է եղել պապիկի դերը: Նա եղել է մարզիկի հիմնական ոգեշնչող ուժը: 
Ծանրամարտով սկսել է զբաղվել 2011 թվականից (9 տարեկանից): Գևորգը 6 տարի՝ դասերին  զուգընթաց հաճախել է մարզումների Գյումրիի Յուրի Վարդանյանի անվան մարզասրահում: Նրա մարզիչներն են Վահան Բիջախչյանը և Գևորգ Դավթյանը:

Մարզական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում մասնակցել է տարբեր մրցույթների, արժանացել է պատվոգրերի, մեդալների և այլ մրցանակների: 2015 թվականի մասնակցել է ՀՀ ծանրամարտի պատանիների բաց առաջնությանը՝ գրավելով առաջին տեղ (ցուցաբերել է երկամարտի 155 կգ արդյունք): 2016 թվականին Լեհաստանում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը գրավելով հինգերորդ հորիզոնականը: 2017 թվականին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում (69 կգ քաշային կարգում) Գևորգը պոկել է 105 կգ, հրել 133 կգ և երկամարտում գրանցելով 238 կգ արդյունք դարձել է Եվրոպայի չեմպիոն: