Մասնակից:EcoLab/Ավազարկղ
Արտաքին տեսք
Բու այլ տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բու այլ տունը գտնվում է Վանաձորին հարակից անտառային տարածքում՝ բուսածածկ սարերով, անտառային գետակով շրջապատված բնության մի անկյունում: Բու այլ տունը մի տարածք է, որտեղ իրագործվում են կրթական նախաձեռնություններ, որտեղ հասունանում ու փորձարկվում են տարբեր սոցիալական ու բնապահպանական գաղափարներ, որտեղ միաժամանակ հնարավոր է հանգստանալ ու կենտրոնանալ: Բու այլ տան հիմնական գաղափարներից մեկը կենսակայուն լինելն է՝ կահույքը վերամշակված փայտից է, ջեռուցման համակարգը բնական թափոններով է գործում, սնունդը տեղական ու առողջ է: Տան եկամուտն ուղղվում է Հայաստանի մարզերում երիտասարդների համայնքային ծրագրերի ֆինանսավորմանը: