Մասնակից:Dona Manucharyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՐԱՐ Երգչախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության մեջ արտացոլված է անհատի կենսառիթմը։ Երգչախումբը երաժշտության մեկնաբանման կատարյալ միջոց է, որով երաժշտության բազմազանության և անսահմանության մեջ հնարավոր է շոշափել ամենախորքային և նրփագույն շերտերը։ Երգչախումբը մարդկային ձայների խտությունն է, որի գունատեմբրային ներկապնակը կառուցվում է մարդկային հույզերի և բանականության անմիջական ներգործումով։ Երգչախմբային կատարումը առավելապես ուղղված է և հարաբերվում է մարդկային հոգու և ոգու հետ, որտեղ ունկնդիրը ասես մի անոթ լցվում է հնչյունի և բառի ձույլ հնչականությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՐԱՐ երգչախումբը հիմնադրվել է 2012 թ., Երևանում, Գոռ Մելքումյանի կողմից։ Երգչախումբը հանդես է գալիս իգական և երկսեռ կազմերով։ Երգչախմբի երգացանկը ընդգրկում է բազմաոճ ստեղծագործություններ, որոնք կատարվում են ավելի քան տասը օտար լեզուներով։ Երգչախումբը համագործակցում է hայ և օտարազգի ժամանակակից կոմպոզիտորների հետ, hանդես է գալիս ինքնուրույն համերգային գործունեությամբ և միևնույն ժամանակ համագործակցում բազում կազմակերպությունների և անհատների հետ։ 2013 թ. թողարկել է իր առաջին ձայնասկավառակը։ Երգչախմբի խմբերգերը տեղ են գտել “Treasures of Music: Armenia” ձայնասկավառակում` թողարկված 2017 թ.։ 2018 թ.-ից մասնակցում է երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված համերգներին։ Երգչախմբի առանձնակի կարևոր նախագծերից է փիլիսոփա-երաժիշտներին նվիրված համերգ-դասախոսությունները, որոնցից է 2021 թ. Հայաստանում առաջին անգամ կայացած «Ֆրիդրիխ Նիցշեն՝ մարմնավորյալ երաժշտություն» նախագիծը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թ. ԱՐԱՐ երգչախումբը արժանացել է «Խաղաղություն աշխարհին» երգչախմբային միջազգային փառատոնի (World Peace Choral Festival 2021) «Ոսկե մրցանակ»-ին (Gold Award)։ Այս տաս տարիների ընթացքում երգչախումբը ձևավորել է իր ինքնուրույն փիլիսոփայությունը, որտեղ ստեղծագործությունների ընտրությունը, մեկնաբանմումները և բարձրորակ ունկնդրի ձևավորումը առաջնային կարևորության խնդիրներն են։

Սոցիալական ցանցերում Ֆեյսբուք
Ֆոտո, վիդեո, աուդիո ՅուԹյուբ
Ինստագրամ
Կայքէջ

Կատեգորիա:Երգչախմբեր Կատեգորիա:Հայկական երաժշտական խմբեր Կատեգորիա:Երաժշտական խմբեր այբբենական կարգով