Մասնակից:Diffad/sandbox
«Էյ-Էմ» իրավաբանական ընկերություն (անգլ. "AM" Law Firm) - իրավաբանական ընկերություն Հայաստանում, ստեղծվել է 2012թ.: Մատուցում է իրավաբանական ծառայություններ իրավունքի բոլոր ճյուղերով ազգային և միջազգային ընկերություններին, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«AM» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին` երկու խոշոր իրավաբանական ընկերությունների` «Լեքս Փարթներս» ՍՊԸ և «Դիֆենս» ՍՊԸ թմերի միավորման արդյունքում, որոնք մինչ այդ ավելի քան 10 տարի գործունեություն են ծավալել իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում:
«AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերն է Գրիգոր Մինասյանը:
2014թ.դեկտեմբերից Ընկերությունը հանդիսանում է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երևանյան մասնաճյուղի հյուրընկալող (host) ընկերությունը[1] [2] [3]
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012թ. ընկերությունը ներկայացրել է «Ջազվե» ՍՊԸ շահերը՝ Մեծ Բրիտանիայում գրանցված «Բարբրի Լիմիթեդ» ընկերության դեմ դատական գործում: Ընկերության փաստաբանների աշխատանքի արդյունքում վեճն ավարտվել է հաշտությամբ:[4]
2013-2014 թվականներին ընկերությունը ներկայացրել է «Աֆին Լիզինգ» ավստրիական լիզինգային կազմակերպությունը` «Սպայկա» հայկական ընկերության դեմ դատական գործում: 6 տարի տևած դատական վեճն ավարտվել հաշտությամբ` «Աֆին Լիզինգ» կազմակերպության օգտին:[5]
Ընկերությունը մասնակցել է «fake»-երի մասին օրինագծի քննարկմանը, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծի, «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի, մայրության նպաստների վերաբերյալ օրենսդրական նախագծի սահմանադրականության վերաբերյալ և բազմաթիվ այլ նախագծերի մշակմանը և քննարկմանը:
Հանրային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014թ. հուլիսին ընկերությունը հովանավորել է «Նվագում ենք հանուն փոփոխության» մանկական դասական երաժշտության փառատոնի հաղթող մասնակցին` տրամադրելով կրթաթոշակ:[6]
2014թ. հոկտեմբերին «AM» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպվել է «Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը» վերտառությամբ ուսանողական մրցույթ, որի ընթացքում երիտասարդ իրավագետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:[7]
Արտասահմանյան գործընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Estrade, Azad & Harutyunyan (France)
- Galstyan Law Group (USA)
- Doradztwo Pravne AGLEGAL (Poland)
- JUDr. Daniela Jezova (Slovakia)
- BGI Advisory Services Georgia (Georgia)
- BLC (Georgia)
- Law Offices of Dr. Hasan Amirshahi & Assoc (Iran)
- Alreza Shahidi Razavi & Associates (Iran)
- BRC Limited Liability Company in Russia (Russia)
- Danevych Law Firm (Ukraine)
- Advocate’s office of Markaryan Ruben Valeriy (Russia)
- Avakov Tarasov & Partners (Russia)
Աղբյուրներ և ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիա:Հայաստանի իրավաբանական ընկերություններ Կատեգորիա:Իրավաբանություն
- ↑ Երևանում բացվեց տարածաշրջանում միակ՝ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության մասնաճյուղը
- ↑ Հայաստանում բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակը
- ↑ Opening ceremony of EPLO branch in Yerevan, Armenia
- ↑ «Ջազզվեն» և «Բարբրի Լիմիթեդը»
- ↑ Տարվա հաշտություն. հայ-ավստրիական բիզնես վեճը լուծվել է հայկական դատարանում
- ↑ Ընկերությունը տրամադրեց կրթաթոշակ
- ↑ «Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը». AM իրավաբանական ընկերությունն ամփոփել է մրցույթի արդյունքները