Jump to content

Մասնակից:Davit T.Mkrtchyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Wileyfox-ը բրիտանական սմարթֆոնների գործարան է,որը հիմնադրվել է 2015 թվականին։ Ա:լ։ Wileyfox-ը, ունենալով համեմատաբար փոքր արտադրամաս և արտադրելով ոչ այդքան հզոր հեռախոսներ,ունի բավականին էժան արտադրանք։

'Սմարթֆոնների առաջին սերունդ․ Swift,Storm' Այս հեռախոսները վաճառքի են հանվել 2015 թվականի օգոստոսին՝աշխատելով Cyanogen OS 12.1: Երկու տեսակներն էլ ունեցել են երկու SIM քարտերի հնարավորություն,սակայն հեռախոսները չունեին ստերեո բարձրախոս։ Swift Wileyfox Swift հեռախոսը երկրորդ սերնդի Android One օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների մրցակից է հանդիսանում։Տեսանկարահանման հնարավորություններն են 1080p, 30fps;720p,60fps: Դիմային տեսախցիկի սենսորն է Samsung S5K3M2 Isocell pixels,որը ապահովում է ավելի լավ նկարի որակ։ Սմարթֆոնն ապահովված է GPS- և GLONASS համակարգերով։ Մոդելըն ունի 2 գույն՝ ավազաքարային սև և սպիտակ,սակայն տարբեր երկրներ ունեն տարբեր հասանելություն։ Իր վաճառքի սկզբնական ժամանակահատվածում Swift-ը ամենաէժան Cyanogen OS օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսն էր Արևմտյան Եվրոպայում։