Jump to content

Մասնակից:Davit Amiryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

== Նորանկախ Հայաստան

Հայաստանի երրորդ հանրապետությունը հանդիսանում է սովետական հայաստանի հաջորդողը իր տարածքային և իր մշակութային առանձնահատկություններով: Հայաստանը ինչպես և Սովետական Հայաստանն էր, ունի 29 000 քառակուսի կիլոմետր, որը հայերի հայրենիքի լոկ 8 տոկոսն է կազմում: Նորանկախ Հայաստանը սկսած 1994 թվականի կեսերից գտնվում է կիսապատերազմական վիճակում, որը լրացուցիչ բարդություններ է ստեղծում, թե տնտեսական և թե ֆինանսական ոլորտներում: 
Հայաստանի անկախացումը և իր դեֆակտո ինքնիշխանության ձեռքբերումը տեղի ունեցավ բարդագույն ժամանակահատվածում: Հայաստանը 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով, որի պատճառած վնասները ահռելի էին կանգնել էր լուրջ մարտահրավերների առջև.աղետի գոտում գտնվում էր Հայաստանի ազգաբնակչության 20 տոկոսը, վթարային վիճակում էր գտնվում ողջ արդյունաբերական համակարգը որի գլխավոր կայանատեղին գտնվում էր Վանաձոր քաղաքում: Էլ ավելի սրվեց իրավիճակը, ադրբեջանա հայկական կոնֆլիկտի սրման հետ կապված երբ մասսայական հայերի ներգաղթ տեղի ունեցավ Ադրբեջանից: Նորանկախ Հայաստանը սկսած 1991-ից մինչև 1994 թվականի կեսերը ոչ թե պայքարում էր իր ինքնիշխանության այլ իրականում մղում էր գոյապայքար, որը այլ անուն չի կարող ունենալ քան հենց Հայրենական պայքար: Հայաստանը շրջափակման մեջ էր, թե արևելքից և թե արևմուտքից իսկ հարավից կիսաշրջափակման մեջ քանի որ Իրանի միջոցով անհնար էր դուրս գալ միջազգային շուկա քանի որ Իրանի նկատմամբ սանկցիաներ էր դրված: Նորանկախ Հայաստանը ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատկանում է Հայերին և անհնար է նրան կոտրել: Հատկանշական է, որ Հայաստանը այս ծանրագույն պայմաններում կարողացավ հաղթանակ տանել Արցախյան պատերազմում այն դեպքում երբ պատերազմում էր ավելի մեծ տեխնիկական և մարդկային ներուժ ունեցող հակառակորդի հետ: 
 
Նորանկախ հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող լինել միաբևեռ միայն այն պատճառով որ հայկական սփյուռքը տեղաբաշխված է տարբեր երկրներում: 
Նորանկախ Հայաստանի բարեկամ և դաշնակից է համարվում Ռուսաստանի Դաշնությունը: Ռուսաստանի համար Հայաստանը ունի անգնահատելի դեր, քանի որ այս տարածաշրջանում Հայստաննում է միայն գտնվում Ռուսական ցամաքային բազա: Բացի դրանից Հայաստանը մի տեսակ պատնեշ է հանդիսանում Ռուսաստանի հարավային սահմանների համար: Ռուսաստանում Հայերի թիվը անցնում է 2 միլիոնը, որոնց գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությունից արտագաղթածներն են:
Նորանկախ Հայաստանի բնակչությունը 2013-ին կազմել Է 2,7 միլիոն մարդ իսկ 2002-ին 3,2 միլիոն մարդ: Այս տվյալներից ելնելով կարելի է հաստատել այն պնդումները, որ Հայաստանը գտնվում է լուրջ սոցիալտնտեսական ճգնաժամի հետ որը ունի թե իր օբյեկտիվ և թե սուբյեկտիվ պատճառները: Սակայան միայն նշել սոցիալ տնտեսական գործոնը սխալ կլինի: Հատկանշական է նաև որ 1989-2002 թվականների տվյալներով Հայաստանի բնակչությունը 3,3 միլիոնից դարձել է 3,2 միլիոն: Այսպիսով վերջին տվյալները վերլուծելով կարելի է կատարել մի շատ հետաքրքիր եզրահանգում. նախ 1989-ից մինչև 1999  թվականները ավելի անբարենպաստ սոցիալ տնտեսական իրավիճակ է տիրել Հայաստանում սակայն դա չի հանդիսացել պատճառ արտագաղթի համար: Այսպիսով կարելի է պնդել որ արտագաղթի գլխավոր պատճառը հավատի բացակայությունն է վաղվա օրվա նկատմամբ: