Մասնակից:DavGab98/Սևագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cygnus Flare
Բնօրինակ անուն( Տիեզերային Ժայթքումներ )
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԺանրերJazz,
Կայքcygnusflare.com

Cygnus Flare-ը (հայերեն՝ Տիեզերային Ժայթքումներ) ջազ ֆյուժն, դասական ջազ, լատինո ջազ ոճերում հանդես եկող հայ-բրիտանական տրիո է։ Այն կազմավորվել է 2014-ի ամռանը ՝ Լոնդոնում։ Խմբի շարքերը համալրում են ՝ Արման Վարդանյանը(դաշնամուր), Դեյվիդ Հորլերը(բաս կիթառ) և Կարոլինա Սքոթը(հարվածային գործ․)։

Խմբի Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Վարդանյանը Հայաստանից է, որտեղ էլ սկսել է զբաղվել երաժշտությամբ։ Նա 8 տարեկանից սկսած սովորել է երաժշտական դպրոցում, ուսումնասիրելով ՝ դասական երաժշտությունը։ Հետագա տարիների ընթացքում մեծ սիրով է լցվել ջազ երաժշտության հանդեպ, ինչն էլ ստիպել է նրան նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Նա 2001թ․ ի վեր, բնակվում է Մեծ Բրիտանիայում, դասավանդելով դաշնամուր ` մեծերին և փոքրերին։ Այս ամենին զուգահեռ նա ստեղծագործում է, և կոմպոզիտորական գործունեություն ծավալում։

Դեյվիդ Հորլերը պրոֆեսիոնալ երաժշտությամբ զբաղվում է 2013թ-ից` ավարտելով Լոնդոնի ժամանակակից Երաժշտության Կենտրոնը: Այժմ նվագում է մի շարք խմբերում` սկսած էքսպերիմենտալ փոփից մինչ մեծ ջազ բենդ ու այլ բազմաֆունկցիոնալ խմբեր /նրա ներշնչման աղբյուրն են եղել Ջեֆ Քլայն, Փոլ Մորգան, Սիլա Մեյթլենդ, Ջեֆ Գասքոյն/ : Ներկայումս անցկացնում է մասնավոր պարապմունքներ, շրջել է ողջ Լոնդոնով, ինչպես նաև եվրոպական մի շարք այլ վայրերով մասնակցելով բազում երաժշտական միջոցառումների։

Կարոլինա Սքոթը Շոտլանդիայից է, և հենց այնտեղ էլ սկսել է նրա հետաքրքրությունն ու ուսումնասիրումը դեպի հարվածային գործիքները։ 2008թ․ Լոնդոն տեղափոխվելուց հետո նա իր մասնակցությունն է ունենում մի շարք երաժշտական միջոցառումներում, ինչպես նաև նվագում է լոնդոնյան մեծ ջազ խմբերի, նվագախմբերի հետ, թողնելով մի շարք ձայնագրություններ։ Կարոլինան Լոնդոն է ժամանել Բոստոնում անցկացրած երկու տարիներից հետո, այնտեղ նա նվագել է ՝ Harvard University-ում, Berklee College of Music-ում, ինչպես նաև ՝ New England Conservatory-ում, տեղի ուսանողների հետ միասին։

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cygnus Flare-ի պաշտոնական կայք