Մասնակից:Darkkartik/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվրոպական եղնիկն ապրում է անվանումից հասկանալով Եվրոպայում։ Եվրոոպական վիթի ապրելակերպը նման է ազնիվ եղջերուի ապրելակերպին, այնուամենայնիվ նա մի փոքր ավելի համեստ և հավատարիմ է հիմնականում սոճիների պուրակների և այգիների նման լանդշաֆտներին։ Նա ավելի քիչ վախկոտ է և զգույշ, սակայն արագությամբ և ճարպկությամբ չի զիջում ազնիվ եղջերուին։

Եղնիկը որոճող և բուսակեր կենդանի է։ Նա սնվում է խոտով և ծառերի տերևներով, երբեմն՝ ծառի կեղևներով, սակայն այնպիսի վնաս չեն հասցնում անտառներին ինչպես ազնիվ եղջերուները։

Զուգավորման ժամանակահատվածը սկսվում է սեպտեմբեր ամսից և տևում է մինչև նոյեմբերի կեսը։ Այս ժամանակ արական սեռի ներկայացուցիչները բարձր ձայներ հանելով կանչում են իգական սեռի ներկայացուցիչներին՝ շեշտը դնելով իրենց տիրույթի իրավունքների վրա։ Ուժեղ արուները հաստատվում են իրենց տիրույթումում՝ փորելով գետնին ոչ խորը փոսեր, որտեղ նրանք պառկում են և ձայներ հանում։ Իգական սեռի ներկայացուցիչները տեղափոխվում են փոքր խմբերով և փնտրում են ամենահզոր վիթերի տարածքները։ Սակայն, ի տարբերություն ազնիվ եղջերուի, արական սեռի ներկայացուցիչը չի քշում իգական սեռի ներկայացուցիչներին նախիրի մեջ և չի խանգարում նրանց մտնել իր տիրույթ։

Հունիսի կեսից մինչև հուլիսի վերջը, 32-շաբաթական հղիությունից հետո, իգական սեռի ներկայացուցիչները հեռանում են խմբից և լույս աշխարհ բերում իրենց ձագերին՝ հիմնականում մեկին, երբեմն՝ երկուսին։

Կաթով կերակրելը տևում է հիմնականում 4 ամիս։ Երիտասարդները սեռական հասունության հասնում են երկուսից երեք տարեկանում։ Նրանց կյանքի միջին տևողությունը կազմում է 30 տարի։ Նորածին ձագուկները երբեմն դառնում են աղվեսների, վարազների և ագռավների զոհերը։ <iframe width="760px" height="500px" src="https://sway.office.com/s/DsEjY5ZpABwAkmLK/embed" frameborder="0" marginheight="0" marginwidth="0" max-width="100%" sandbox="allow-forms allow-modals allow-orientation-lock allow-popups allow-same-origin allow-scripts" scrolling="no" style="border: none; max-width: 100%; max-height: 100vh" allowfullscreen mozallowfullscreen msallowfullscreen webkitallowfullscreen></iframe>