Մասնակից:Cinemart NGO/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը հիմնադրվել է 2014թվականին ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի կողմից Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ֆինանսավորմամբ:

Կենտրոնի հիմնական գործառույթներն են.

• Տեղական ակտիվ երիտասարդության համախմբում` հանրային շահերի պաշտպանության գաղափարի և գործողությունների համար

• Կենտրոնի շահառուների հատուկ ուսուցումներ շահերի պաշտպանության ոլորտում

• Առողջապահական և կրթական հիմնարկների աշխատանքի մասնակցային մոնիտորինգի իրականացման համակարգում

• Շահերի պաշտպանության, իշխանությունների և հանրային միջոցների օգտագործող հաստատություների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ գործողությունների նախաձեռնում և իրականացում:

Հիմնադրված օրվանից կենտրոնն իրականացրել է մշտադիտարկումներ Լոռու մարզի մի շարք բժշկական հաստատություններում,դպրոցներում և ԲՈՒՀ-երում: Մշտադիտարկել է նախընտրական փուլերում վարչական ռեսուրսների չարաշահմները:

ՏԻՄ,ԱԺ ընտրություններին,Սահմանադրական հանրաքվեին Վանաձոր ՔԵԿ – ը իր մեծաթիվ և փոքրաթիվ դիտորդներով դիտարկել է ընտրության ընթացքը, կազմակերպել ասուլիսներ՝ համագործակցելով դիտորդական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ: Կենտրոնը գործում է Վանաձոր քաղաքում, Տերյան 4/38 հասցեում: Այն բաց տարածք է քաղաքացիների համար: 2018 թվականի նոյեմբեր ամսից կենտրոնն ստացել է իրավաբանական անձի կարգավիճակ և գրանցվել որպես <<Սինեմարթ>> երիտասարդական հասարակական կազմակերպություն: Կենտրոնը և ՀԿ-ն ունեն իրենց էջերը ֆեյսբուք սոցիալական ցանցում :

Կենտրոնը համակարգում է Վարդուհի Անանյանը: