Մասնակից:Brusovlibrary/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊԼՀ գրադարանի շենքը

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1935 թ.: Գտնվում է Թումանյան 42 հասցեում։

Պատմություն[1][խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊԼՀ գրադարանը հիմնադրվել է 1935 թ.: Դրանից առաջ հիմնադրվել է նաև բուհը: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 80-ամյա պատմությունը սկիզբ է առել 1935 թվականի փետրվարի 4-ին: Գործել է որպես երկամյա մանկավարժական ինստիտուտ ռուսաց լեզվի ուսուցիչներ պատրաստելու նպատակով: Բուհը թե՛ համակարգային, թե՛ բովանդակային բազում փոփոխությունների է ենթարկվել, սակայն հավատարիմ է մնացել իր կարևոր սկզբունքին՝ օտար լեզվի բարձրակարգ մասնագետների պատրաստմանը: Պահպանելով ավանդույթները՝ գրադարանը որդեգրել է հետազոտական գործունեությանը, դասավանդման և կրթության զարգացմանը նպաստելու սկզբունքը: Գրադարանի հիմնական առաքելությունն է կազմակերպել ԵՊԼՀ ընթերցողական համակազմի համալսարանական պահանջներին և գրադարանավարության արդի չափանիշներին համապատասխան սպասարկում:

Գործունեություն և գրքային ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊԼՀ գրադարանի ընթերցասրահ

Գրադարանը ԵՊԼՀ-ի ակտիվ ստորաբաժանումներից մեկն է համարվում: ԵՊԼՀ գրադարանում գործում են հետևյալ բաժինները՝ համալրման և մշակման, բաժնույթի և գրապահոց, էլեկտրոնային սպասարկման և տեղեկատվության, ընթերցասրահ, Ավստրիական գրադարան: Այսօր կարևորագույն դեր ունի գրադարանի ավտոմատացումը: Անընդմեջ ընդլայնվում են գրադարանային ծառայությունների շրջանակները տեխնոլոգիաների և տեղեկատվության ժամանակակից ձևերի ու մեթոդների ներդրմամբ:

Գրադարանից կարող են օգտվել համալսարանի ամբողջ աշխատակազմը և ուսումնառողները: Յուրաքանչյուր այլ բուհի ուսանող կամ դասախոս կարող է այցելել ԵՊԼՀ գրադարան որպես արտաքին ընթերցող և օգտվել գրադարանի ֆոնդերից միայն գրադարանի տարածքում:

Գրադարանային ֆոնդերը ձևավորվում և նպատակաուղղված համալրվում են ԵՊԼՀ-ում գործող կրթական ծրագրերին և գիտահետազոտական ուղղություններին համապատասխան: Հիմնականում ֆոնդերը զետեղված են տարբեր հավաքածուներում, դասակարգված են հատուկ բաժիններով և հասանելի են էլեկտրոնայի գրացուցակի միջոցով:

Հիմնադրման օրվանից ի վեր գրադարանը համալրվել է օտարալեզու գրականությամբ: Այսօր գրքային ֆոնդի մոտ 200000 կտոր գրքից միայն 30%-ն է հայերեն: Օտարալեզու ֆոնդերը հիմնականում համալրվում են դեսպանատների և հյուպատոսարանների միջոցով՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Չինաստանի, Կորեայի, Պարսկաստանի, Հնդկաստանի և այլն: Գրադարանը ակտիվ համագործակցում է նաև ՄԱԿ-ի, Եվրախորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների գրասենյակների հետ: Ընթերցասրահում է գտնվում ՄԱԿ-ի անկյունը, որը պարբերաբար համալրվում և թարմացվում է նոր գրականությամբ:

Համագործակցում է Հայաստանի բոլոր բուհական գրադարանների հետ տարբեր ձևաչափերով՝ գրքափոխանակումից սկսած մինչև նեղ մասնագիտական հարցեր։ Գրադարանում հաճախ են կազմակերպվում գրադարանային ոլորտին առնչվող սեմինարներ, հանդիպումներ։

Գրադարանն իրականացնում է միջգրադարանային բաժնույթ ոչ միայն Ազգային և ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանների հետ, այլև գրքափոխանակություն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի օժանդակությամբ։ Արդեն մի քանի տարի է՝ գրադարանը համագործակցում է «Առաջին գրական գործակալության», «Անտարես», «Զանգակ», Ռուսաստանի «Совпадение», «Квадривиум» հրատարակչությունների հետ։ Կազմակերպվում են գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ, այդ թվում՝ արտասահմանյան:

Համակարգչային ընթերցասրահ

Հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թ. ներդրվել է գրադարանային գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգը, հիմնված բաց/ազատ կոդերի սկզբունքով նախագծված KOHA համակարգի վրա: ԵՊԼՀ գրացուցակը Հայաստանի գրադարանների համահավաք քարտագրման համակարգից տեղափոխվեց KOHA-ի հիմքի վրա գործող նոր համակարգ:[1]
  • 2011-ից գործում են «Առցանց պատվեր» և «Հարց գրադարանավարին» ծառայությունները: «Գրականության հայտ» ծառայությունը ի սկզբանե ստեղծվել է որպես օժանդակ միջոց առարկայական նկարագրերի կազմման համար և միտված է օգնելու դասախոսներին:
  • Անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին (ՀԷԳԿ), ինչի շնորհիվ գրադարանին հասանելի են միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական շտեմարանները, որոնց առկայությունը պարտադիր է գիտահետազոտական աշխատանքների համար:
  • 2015 թ. ԵՊԼՀ գրադարանը իր պատմության ընթացքում առաջին անգամ ընդգրկված է որպես գործընկեր Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների կառուցում (Erasmus+ Capacity Building in Higher Education) «Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով» (Library Network Support Services: modernising libraries in Armenia, Moldova and Belarus through library staff development and reforming libraries) /LNSS/ նախագծում:[2]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չուլյան, Աննա. «Երեվանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանը հնի և նորի խաչմերուկում. Բանբեր Հայաստանի գրադարանների, 3 (1), 2017» (PDF).