Jump to content

Մասնակից:Bella Hovhannisyan/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գալեր (լատին․՝ galla– գխտոր), ցեցիդիաներ, բույսերի օրգանների տեղային ախտաբանության գոյացություններ, որոնք առաջանում են նրանց հյուսվածքների վրա որոշ վիրուսների, բակտերիաների, սնկերի, կլոր որդերի, միջատների և տզերի ազդեցության հետևանքով։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալերի ձևն ու քիմիական կազմությունը կախված են հարուցչի տեսակից, ախտահարված օրգանների վրա տեղադրության բնույթից, հյուսվածքների ձևաբանությունն կառուցվածքից և այլ գործոններից։ Գալերի զարգացումը տերևների վրա հանգեցնում է նրանց վաղաժամ չորացման, ճյուղերի վրա դանդաղեցնում է նրանց աճը և տձևացնում ընձյուղները։ Խանգարվում է բույսի բնականոն սնուցումը, հաճախ բույսը չորանում է։ Գալերի առավել տարածված հարուցիչներից են ցորենի, ճակնդեղի կլոր որդերը, գալամլակների ընտանիքի միջատները, խնձորենու արյունալվիճը, խաղողի ֆիլոքսերան, տանձենու տիզը, կաղամբի արմատապալար, եգիպտացորենի բշտային մրրիկ, կարտոֆիլի քաղցկեղ և նման այլ հիվանդություններ առաջացնող սնկերն ու բակտերիաները։ Գյուղատնտեսության համար դրական նշանակություն ունեն բակլազգիների արմատների վրա պալարաբակտերիաների առաջացրած գալերը (ազոտ սևեռողներ), որոնք հողը հարստացնում են ազոտով։ Բոլոր օրգանների, ինչպիսիք են տերևի բողբոջները, վնասվում են, ձևավորվում են տերատոմորֆներ (դեֆորմացիաներ)[1]: Որոշ դեպքերում միջատի զարգացման ցիկլի զգալի մասը տեղի է ունենում գալերի և տերատոմորֆայի ներսում։ Նյութափոխանակության խանգարումների պատճառով գալերըը հարստանում են դաբաղանյութերով։ Դաբաղով հատկապես հարուստ են կաղնու, սումակի և պիստակի գալերը[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 42. — ISBN 5-06-000085-0 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014-04-20-ին. Վերցված է 2012-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Бузгундж или бызгундж // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։