Jump to content

Մասնակից:Azizyan024

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրիշա Ռաֆայելի Ազիզյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Ռաֆայելի Ազիզյան
ծնվել է 21.11.1962
ծննդավայր ԼՂ, Մարտունի
ազգություն հայ
մահացել է 28.04.2018
մահվան վայր Արցախ, Մարտունի

Գրիշա Ռաֆայելի Ազիզյան: Ծնվել է 1962թ. նոյեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում:1969-77թթ. սովորել է տեղի ութամյա դպրոցում:Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Ճարտարաշինարարական Համալսարանում:1984-86թթ ծառայել է խորհրդային բանակի շարքերում:Ծառայությունն ավարտելուց հետո բնակություն է հաստատել Սարատով քաղաքում և աշխատել այնտեղ:Արցախյան շարժումը Գ. Ազիզյանին և նրա հետ աշխատող հայորդիներին ետ բերեց ծննդավայր, որտեղ արդեն կրտսեր եղբայրը` Ժիրայրը ընդհատակյա ակտիվ գործունեություն էր սկսել պաշտպանական միջոցառումների կազմաներպման ուղղությամբ:Գրիշան անմիջապես զինվորագրվեց հայրենի բնակավայրի պաշտպանության համար մղվող պայքարին:Նրա ձևավորած ջոկատը ռազմական ուղղին սկսեց հարազատ թաղամասի ինքնապաշտպանությունից:Կարճժամանակահատվածում Նա աչքի ընկավ իր հրամանատարական բարձր ունակություններով և նշանակվեց վաշտի, ապա նաև գումարտակի հրամանատարի պաշտոններում:Նրա ղեկավարած գումարտակի մասին բարձր գնահատանքով էին խոսում ինչպես զինվորական հրամանատարությունը, այնպես էլ ժողովուրդը:Գումարտակը մասնակցել է ինչպես շրջանի, այնպես էլ այլ բնակավայրերի ազատագրման և պաշտպանության գործողություններին` հատկապես աչքի ընկնելով Ավդալ֊Գյուլափլուի, Ֆիզուլիի,Քյալբաջարի,Հորադիզի, Ամիրանլարի, Մաճկալաշենի, Ղարադաղլուի, Կուրապատկինոյի, Մուղանլուի, Մարզիլուի, Վերին Վեյսալուի, Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլըի, Աղդամի, Հադրութի ազատագրական մարտերում։1994թ-ին ամենաթեժ գործողությունների ժամանակ հերոսաբար նահատակվեց Գրիշայի հարազատ եղբայր Ժիրայրը ։Գրիշա Ազիզյանը միշտ եղել է ենթակաների կողքին և անձնական օրինակով առաջնորդել նրանց մարտական գործողությունների ամենաթեժ կետերում:Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Գրիշա Ազիզյանը արժանացել է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանի:1995թ. առողջական խնդիրների պատճառով զորացրվել է պահեստազոր:Նա ուներ իր տեսլականը անկախ և ազատ հայրենիքի վերաբերյալ և մինչև իր կյանքի վերջը հավատարիմ մնաց իր գաղափարներին ու համոզմունքներին:2018թ. ապրիլի 28-ին չարաբաստիք հիվանդությունը խլեց Նրա կյանքը: