Մասնակից:Astghik.1996

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները մշտապես գտնվում են Թուրքիայի ուշադրության կենտրոնում, միաժամանակ տարածաշրջանային պետությունները կարևորում են Թուրքիայի դերակատարումը՝ որպես իսլամադավան երկիր, որն իր շահերն է հետապնդում իրադարձությունների հորձանուտում։

Հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում տարածաշրջանային կարևորագույն խաղացողներից Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունները դիտարկելիս հարկ է կանգ առնել մի քանի հիմնական ասպեկտների վրա՝ արձանագրելով ակնհայտ լարվածություն։