Jump to content

Մասնակից:Asostar/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաթնատամներ

Կաթնատամները ժամանակավոր ատամներ են,որոնք թվով քսանն են՝ութ կտրիչներ,չորս ժանիքներ և ութ աղորիքներ:Ինչպես գիտենք երեխան ծնվում է առանց ատամների,իհարկե լինում են բացառություններ,կաթնատամների ծկթումը սկսում է վեցից ութ ամսեկանում,սովորաբար ստորին կենտրոնական կտրիչներից,և ավարտվում երեք տարեկանում:Կաթնատամների ծկթումը կարող է ուղեկցվել ցավերով,անհանգտտութամբ,ջերմութան բարձրացմամբ,քնկոտութամբ:

Կաթնատամների աաղմնադրումը սկսվում է ներարգանդային շրջանի երկրորդ ամսից,ուստի նրանց ձևավորման վրա անմիջականորեն կարող են ազդել հղի կնոջ տարած հիվանդութոունները,սթրեսը,ոչ լիարժեք սնունդը:Հղիության ութերորդ շաբաթից արդեն գոյութոուն ունեցող ատամնաթիթեղի մեջ առաջանում են տաաական զանգականման արտափքումներ(համապատախանաբար վերին և տտորին ),որից հետագաոում էլ առաջանում են կաթնատամներ։

== Ընդհանուր բնութագիր Կաթնատամները թվով քսանն են: Կաթնատամային կծվածքում ունենք 8 կտրիչներ,4 ժանիքներ և 8 աղորիքներ(ծամողական ատամներ)։ Կաթնատամները անատոմիորեն կազմված են՝

  1. պսակից
  2. վզիկից
  3. արմատներից

Կտրիչները և ժանիքները ունեն մեկական արմատ,իսկ աղորիքները(ծամողական ատամները) երեքական արմատներ: Կաթնատամները կազմված են հետևյալ հյուսվածքներից՝

  1. Էմալ
  2. Դենտին
  3. պուլպան(նարդա-անոթաիիին խուրձը)
  4. ցեմենտ

Էմալը ծածկում է ատամի պաակը և երեխաների մոտ այն ավելի քիչ կրակալված է,ուստի հեշտութամբ է ենթարկվում կարիեսային քայքաման:Դենտինը ևս ի տարբերութոուն մնայուն ատամների ավելի քիչ կրակալված է,իսկ դենտինի կառուցվածքային տարր համարվող դենտինային կանալները ավելի լայն են և կարճ,որն էլ իր հերթին նպաստւմ է ինֆեկցիայի արագ տարածմանը դեպի նյարդ և շուրջատամնային հյուսվածքներ:Ատամի խոռոչը ավելի ծավալուն է ,արմատախողովակները ավելի լայյն: Կաթնատամներըը նման են մնայուն ատամներին,սակայն ունեն մի շարք առանձնահատկություններ՝

  • պաակները ավելի փոքր են
  • ավելի կապտավուն երանգ ունեն
  • պաակները ավելի լայն են և տափակ
  • արմատները ավելի չռված են
  • ունեն բարձր թափանցելիություն
  • ավելի քիչ են կրակալված,ուստի հեշտ են բորբոքվում

Կաթնատամնայյին կծվածքում ատամների միջև ունենում ենք ազատ տարածություններ՝դիաստեմաներ և տրեմաներ:Դրանք նորմալ են համարվում և այդ տարածությունները հետագայում ապահովվում են կաթնատամներին փոխարինող ատամների ճիշտ դիրքադրումը,քանի որ նույնանուն ատամերից ավելի մեծ է կաթնատամից:Կաթնատամների արմատները ավելի չռված են,քանի որ արմատների միջև գտնվում է մնայուն ատամի աաղմը:

Կաթնատամների ծկթման ժամանակահատվածների միջին ցուցանիշներն

  • տտորին կենտրոնական կտրիչները 6-9 ամսեկանում
  • վերին կենտրոնական կտրիչները 7-10 ամսեկանում
  • ստորին կողմնային կտրիչները 9 -12 ամսեկանում
  • վերին կողմնային կտրիչները 9-12 ամսեկանում
  • Վերին առաջին աղորիքները 12-13 ամսեկանում
  • Ստորին առաջին աղորիքները 13-19 ամսեկանում
  • Վերին ժանիքները 16- 20 ամսեկանում
  • Ստորին ժանիքները 17-22 ամսեկանում
  • Ստորին երկրորդ աղորիքները 20-33 ամսեկանում
  • Վերին երկրորդ աղորիքները 24-36ամսեկանում
 Սրանք միջին տվյալներ են և հաճախ լինուն են տատանումներ,աակայն զգալի ուշացումների կամ վաղաժամ ծկթումների դեպքւմ պետք է դիմել մասնագետի:

Նորմայում կաթնատամների արմատնորը սկսվում են ներծծվելը,կաթնատամները սկսվում են շարժվելը և փոխարինվելը մշտական ատամներով։

  • տտորին կենտրոնական կտրիչները 4-5 տարեկանում
  • վերին կենտրոնական կտրիչները 5-6 տարեկանում
  • ստորին կողմնային կտրիչները 6-7 տարեկանում
  • վերին կողմնային կտրիչները 7-8 տարեկանում
  • Վերին առաջին աղորիքները 8-9 տարեկանում
  • Ստորին առաջին աղորիքները 8-9 տարեկանում
  • Վերին ժանիքները 9-11 տարեկանում
  • Ստորին ժանիքները 9-10 տարեկանում
  • Ստորին երկրորդ աղորիքները 10-12 տարեկանում
  • Վերին երկրորդ աղորիքները 10-12 տարեկանում

Սրանք միջին տվյալներ են և հաճախ լինուն են տատանումներ,աակայն զգալի ուշացումների կամ վաղաժամ փոխարինումների դեպքում պետք է դիմել մասնագետի:

Կաթնատամի խնամքը անհրաշտ է սկսել առաջին ատամի ծկթումից հետո:Մայրը երեխային կեռակրելուց հետո պետք է ստերիլ բինտով սրբի փոքրիկի ատամը:Արդեն մոտ երկու տարեկան հասակում,երբ ունենք ձևավորված կաթնատամային կծվածք,ծնողը պետք է երեխային սովորեցնի ատամնախոզանակով ճիշտ մաքրել ատամները,դեռևս առանց ատամնամածուկի,ողողել բերանը ջրով և թքել:Երեք տարեկանից արդեն թույլատրելի է մաքրել ատամները մանկական ատամնամածուկով՝առավոտյան հաց ուտելուց հետո և երեկոյան քնելուց առաջ:Մանկական ատամնամածուկի ընտրությունը պետք է կատարել՝ելնելով երեխայի տարիքից։Մինչև 3 տարեկանը նախընտրելի են ֆտոր չպարունակող ատամնամածուկները,3-ից 8 տարեկանում ֆտորի քանակը չպետք է գերազանցի 500 ppm-ը,8 -14 տարեկանների համար նախընտրելի են մինչև 1400 ppm ֆտոր պարունակող ատամնամածուկները։Ատամնախոզանակը ևս պետք է լինի մանկական՝փափուկ կամ շատ փափուկ,որպեսզի չվնասի երեխաների բերանի խոռոչի փափուկ լորձաթաղանթը։Ատամնախոզանակը անհրաժեշտ է փոխել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։