Մասնակից:Ashugh22/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Միտտերան

Ֆրանսուա Մորիս Ադրիան Մարի Միտտերան (фр. François Maurice Adrien Marie Mitterrand) (26 հոկտեմբերի 1916 թվական, Ժարնակ, դեպարտամենտ Շարանտա, - 8 հունվարի 1996 թվական, Փարիզ )- ֆրանսիացի քաղաքական գործիչ , սոցիալիստական շարժման առաջնորդներից մեկը, 1981 թվականից մինչև 1995 թվականը Ֆրանսիայի նախագահ: Նրա 14-ամյա նախագահությունը (երկժամկետ յոթ տարի)- ամենատևականն է ֆրանսիայի պատմության մեջ: Նախագահական իր ժամկետի սկզբում Միտտերանը ցրում էր խորհրդարանը և հայտարարում էր վաղաժամկետ ընտրություններ, որպեսզի առաջին հինգ տարվա նախագահական ընտրություններում ունենա խորհրդարանական մեծամասնություն, և դրանից հետո երկու անգամն ել նրա կուսակցությունը պարտվեց հաջորդ ընտրություններում, որի պատճառով վերջին երկու տարում երկու ժամկետներում Միտտերանը ստիպված էր հաշտվել պահպանողական վարչապետների հետ:

Միտտերանը եղել է 20-րդ դարի ամենածեր Ֆրանսիայի նախագահը (նա եղել է 78 տարեկան և 7 ամսեկան,երբ նա լքեց նախագահական պաշտոնը) և ամենից քիչը ապրեց բոլոր նախագահներից պաշտոնից հեռանալուց հետո (236 օր): Իր մահից քիչ առաջ ,1995 թվականի մայիսին Միտտերանը ժամանեց Մոսկվա Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 50-ամյակը նշելու համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Միտտերանը ծնվել է 1916 թվականի հոկտեմբերի 26-ին Ժարնակ քաղաքում (Շարանտա դեպարտամենտ): Նրա հայրը սկզբում երկաթուղային կոմպանիայի գործակալ էր , իսկ հետո զբաղվում էր քացախի արտադրությամբ: Ֆրանսուան ուներ 3 եղբայր և 4 քույր:

Երիտասարդ տարիներին Միտտերանը հետամուտ էր պահպանողական հայացքների և եղել էր ջերմեռանդ կաթոլիկ: Սուրբ Պետրոսի Անգուլեմյան քոլեջում սովորելու տարիներին Միտտերանը միացավ «Կաթոլիկական ազդեցության»-ը, միաժամանակ պահպանեց կապերը Մարկ Սանիեյի «Սիոն» ձախ կաթոլիների շարժման և «Ազգային կամավորականներ»-ի ուլտրաաջերի հետ:

Ստացել է իրավաբանական կրթություն: Կռվել է երկրորդ աշխարհամարտի ժամանակ, 1940 թվականին վիրավորվել է, գերի է ընկել: Փախուստի երկու փորձ է կատարել, երկրորդը` 1941 թվականին, ավարտվել է հաջողությամբ: Մասնակցել է ֆրանսիական Դիմադրությանը: Զուգահեռաբար մտել է Վիշիական ռեժիմի ադմինիստրացիայի մեջ, զբաղվելով ռազմագերիների ճակատագրով և անգամ ստացել է «Ֆրանցիսկի շքանշան »` Վիշի ռեժիմի պետական մրցանակ:

1944 թվականին նրա կինը դարձավ Դանիելլա Միտտերանը, որը տարբերվում էր հաստատուն ձախակողմյան հայացքներով:

Կռվից հետո Միտտերանը շուտով վերադարձավ քաղաքականություն: Նա մտավ «Դիմադրության սոցիալիստական և դեմոկրատաական միության» ցենտրիստական խմբի մեջ, որը գտնվում էր դե-ֆակտո «Ձախ հանրապետականների միության» աջցենտրիստական ընտրական ալյանսի մեջ: 1946 թվականին ընտրվել էր Նեվր դեպարտամենտի պատգամավոր և 1947 թվականին մտավ նախարարների խորհուրդ: Հետագայում Չորրորդ հանրապետության տարիներին նա զբաղեցնում էր տարբեր պաշտոններ, այդ թվում` նախկին ճակատային զինվորների հարցերով նախարարի, անդրծովյան տարածքների հարցերով նախարարի , Եվրոպական Խորհուրդի հարցերի նախարարի, ներքին գործերի և արդարադատության նախարարի` ընդամենը 11 տարբեր պաշտոններ:

Դե Գոլի կողմից հինգերորդ հանրապետության հռչակումից հետո Միտտերանը ելույթ ունեցավ 1958 թվականի Սահմանադրության և նոր ռեժիմի նախագահի անձնական իշխանության քննադատությամբ: 1958 թվականի խորհրդարանական ընտրություններում նրա թեկնածությունը պաշտպանեցին կոմունիստները,բայց ոչ «Ֆրանսիական ինտերնացիոնալ բանվորական սեկցիան»(ֆրանս.Section Française de l'Internationale Ouvrière — SFIO): Միացյալ սոցիալիստական կուսակցության մեջ նրան չընդունեցին: 1965 թվականին հիմնեց դեմոկրատական և սոցիալիստական ձախ ուժերի Ֆեդերացիան:

Չնայած բոլոր ձախակողմյան ուժերի կողմից աջակցությանը Ռադիկալ-սոցիալիստներից մինչև Ֆրանսիական կոմունիստական կուսակցություն, նա 1965 թվականին նախագահական ընտրությունների երկրորդ տուրում տանուլ տվեց 1965թվականին (44,8% ձայներ)և 1974 թվականին(49,2% ձայներ), զիջելով իր տեղը համապատասխանաբար դե Գոլին և Ժիսկար դ'էստենին:



1971 թվականից մինչև 1981 թվականը գլխավորեց Սոցիալիստական կուսակցությունը որպես առաջին քարտուղար: Այդ ժամանակամիջոցում սոցիալիստներին առաջին անգամ հաջողվեց Երկրորդ աշխարհարամարտից հետո երկրորդ պլան մղել ձախ թևի հզոր կոմունիստական կուսակցությանը: Հաղթել է նախագահական երկրորդ ընտրություններում` 1981 թվականին (51,75% ձայներ) և 1988 թվականին (54% ձայներ), առաջ անցնելով համապատասխանաբար Ժիսկար դ'էստենին և Շիրակին: Միտտերանի տրիումֆը ամրապնդվեց սոցիալիստների կողմից Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում,որը կայացել էր 1981 թվականի հունիսին: Միտտերանի օրոք Պիեռ Մորուայի սոցիալիստական առաջին կառավարության կազմավորումը կոմունիստ-նախարարների մասնակցությամբ փորձեց իրագործել մասշտաբային ձախակողմյա ծրագիր ,իրականացնելով ազգայնացում,պետական իշխանության ապակենտրոնացում,աշխատանքային շաբաթի կրճատում, թոշակային տարիքի իջեցում, մահապատժի վերացում և ԶԼՄ-ների ազատականացում: Սակայն կապիտալի հոսքի պատճառով Մորուային 1984 թվականին փոխարինած վարչապետ Լորան Ֆաբիուսը կանգնեցրեց ձախակողմյա (ըստ էության ) բարեփոխումները անցավ «կոշտ խնայողության» ռեժիմին:

1986 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ աջակողմյա ընդդիմությունը և Միտտերանը ստիպված էր վարչապետ նշանակել Ժակ Շիրակին ,որը նշանակում էր Ֆրանսիայի պամության մեջ առաջին ` «համագոյակցության» ժամանակաշրջանը`«ձախակողմյան» նախագահը աշխատում է «աջակողմյան» վարչապետի հետ:


Միտտերանը եղել է եվրոպական ինտեգրացիայի ակտիվ կողմնակից, պաշտպանում էր Եվրոպական միության երկրների ընդհանուր դրամա-տնտեսական և քաղաքական ստեղծման գաղափարը, աշխաատում էր Ֆրանսիայի `ԱՄՆ-ի և ԳՖՀ-ի հետ հարաբերությունների մերձեցման ուղղութամբ: Դրանով հանդերձ հենց Միտտերանի օրոք ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի միջև ձևավորվեցին վստահալից հարաբերություններ, հիմնված լինելով նացիզմի ժխտման վրա: Աֆրիկյան մայրցամաքում Միտտերանի կառավարության քաղաքականությունը,որը վարում էր նրա որդի Ժան-Կրիստոֆը, հաճախ տարբերվում էր իր նեոգաղութատիրական վերաբերմամբ, ռազմական հեղաշրջումների աջակցությամբ և կառավարություններին ու ռազմականացված կառույցներին զենքի տրամադրմամբ ` զգալի մարդու իրավունքների խախտմամբ:


Միտտերանը մահացել է 1996 թվականի հունվարի 8-ին շականակագեղձի քաղծկեղից: Նախագահելու տարիներին նա թաքցրել էր իր հիվանդությունը: Նրա մահվանից հետո հայտնի դարձավ ,որ նա իր տաասնչորսամյա նախագահության տարիներին հիվանդ էր քաղցկեղով և վերջին ամիսներին գործնականորեն անգործունակ էր:[1]: Թաղված է Ժարնակի գերեզմանոցում, Շարանտա դեպարտամենտում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]