Մասնակից:Ashugh22/Ավազարկղ9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտյան Պատ, Լացի Պատ կամ Ա-Կոտել (եբրայերեն՝ ‏הַכֹּתֶל הַמַעֲרָבִי‏‎‎‎, հա-Կոտել հա-Մաարավի, Աշքենազական արտասանությունը` Կոսել ‎) - հին պատի մասսը(485 մ երկարությամբ) հին քաղաք Երուսաղեմում, պահպանված լինելով հռոմեացիների կողմից Երկրորդ Տաճարի կործանումից հետո մ.թ.ա 70 թվականին: Հուդդայականության մեծագույն սրբությունը  :

Բազում դարերի ընթացքում համարվում է բազմաթիվ հրեաների սերունդների հույսի ու հավատի խորհրդանիշ ,նրանց ուղտագնացությունների և աղոթքների վայր: Ամենավաղ աղբյուրը, որը կապում է հրեաներին Պատի հետ, թվագրվում է 4-րդ դաում: 20-րդ դարում Սիոնիստական շարժման հետ մեկտեղ Պատը դարձավ հրեական համայքի և մահմեդական արաբների կրոնական առաջնորդների միջև վեճերի պատճառներից մեկը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Տաճարի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Թանախի, հողատարածքը, որտեղ հետագայում կառուցվեց Երուսաղեմի Տաճարը, Դավիթ թագավորը գնել է հեբուսացի Արավնայից (Օրնա): Այդ հողատարածքի գնման փողերը հավաքված էին Իսրայելի յուրաքանչյուր ցեղերից: Այդտեղ Դավիթ թագավորը վեր խոյացրերց Իսրայելի Աստծո համար զոհասեղան, իսկ նրա որդի և գահաժառանգ Սողոմոնը կառուցեց Առաջին Տաճարը: 403 տարի շարունակ Տաճարը համարվում է միասնական Աստծո փառաբանման տեղը: Այստեղ էր նաև գտնվում Բարձրագույն Դատարանը և օրենսդիր կենտրոնը: Տաճարում կատարվում էր` ամենօրյա ծառայություններ զոհաբերություններով, իսկ տարին երեք անգամ տոների ժամանակ բոլոր հրեա տղամարդիկ պարտավոր էին գալ այստեղ: Տաճարը կանգուն է մնացել մ.թ.ա 825 թվականից մինչև մ.թ.ա. 422 թվականը, երն կործանվեց Նաբուգոդոնոսորի կողմից:(այստեղ և հետո մի շարք թվեր տրված են հուդդայական ռաբբիական ավանդույթներին համապատասխան և չեն համապատասխանում եվրոպական պատմության պաշտոնական կարծիքի հետ. Այսպես Առաջին Տաճարի գոյության ընթացքում եվրոպական (և համաշխարհային)պատմության մեջ թվագրվում է մ.թ.ա.989 թվականից մինչև մ.թ.ա.586 թվականը):[աղբյուրը նշված չէ 926 օր]


Երկրորդ Տաճարի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեաների` բաբելոնյան գերությունից Երուսաղեմ վերադառնալուց հետո մ.թ.ա 368 թվականին այդ տեղում Զորոբաբել բեն-Շեալտիելի ր քահանայապետ Յոշուա բեն- Հահոցոդակի ղեկավարությամբ սկսվեց Երկրորդ Տաճարի կառուցումը: Բայց շուտով այլազգիների կողմից ստեղծված խորընդոտների պատճառով աշխատանքները դադարեցվեցին և վերսկսվեցին միայն մ.թ.ա 352 թվականին: Շինարարությունը շարունակվել է չորս տարի շարունակ և մ.թ.ա 348 թվականին Տաճարը սկսեց գործել: Համաշխարհային պատմությունը թվագրում է Երկրորդ Տաճարի օծման մոմենտը (և գործելու սկիզբը) մ.թ.ա 516 թվականը: Այսիքն, այսպիսով Երկրորդ Տաճարը վերածնվեց Առաջին Տաճարի կործանումից 70 տարի հետո, որը կանխագուշակվել էր Երեմիա մարգարեի կողմից []: 420տարի շարունակ Տաճարը հանդիսացել է հերա ազգի համար որպես հոգևոր, հասարակական, օրենսդրական և դատական կենտրոն:

Անվան առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ հրեական տեքստերը հիշատակում են «Տաճարի արևմտյան պատի մասին», սակայն կասկած կա, այդ տեքստերում նկատի է առնված ներկայիս Արևմտյան Պատը,թե այլ պատ, որը կանգուն է Տաճարի կոմպլեքսի մեջ: Ամենավաղ հրեական հիշատակումը «Արևմտյան Պատ» տերմինի ակնհայտորեն վերաբերվում է պատին, որը մենք տեսնում ենք այսօր, թվագրվում է 11 դարին և պատկանում է Ախիմաաց բեն- Պալտիելին: «Լացի Պատ» տերմինը արաբական el-Mabka բառի թարգմանությունն է կամ «Հեծեծանքի Տեղ»` պատի անվան արաբական բառի անվանումը: Այդ սահմանումը ծագում է հրեական ավանդույթից գալ այդ վայրը հեծեծել և սգալ Տաճարի կործանումը:

Ահա ինչպես պատասխանեց Ռաբբի Ռեուվեն Կուկլինը այն հարցին «Ինչու՞ է հուդդայականության սրբությունը այդպես անվանվում»:

Լացի Պատը դա Լեռան պատի միակ ֆրագմենտն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Միդրաշում, որը գրվել է 2 հազար տարի առաջ ասվում է, որ Արարիչը երդվեց` պատի այս մասը չի կործանվելու: Սկզբունքորեն պատը հենց այդպիսին չի համարվում հուդդայականության սրբություն: Հրեաների սրբությունը դա Տաճարն է, որը կառուցվել է Լեռան վրա: Հրեաների համար,որոնք ապրում էին Տաճարի կործանումից հետո, այդ պատի նշանակությունը կայանում է նրանում, որ նա միակն է, ինչ մնացել է Տաճարից: Սակայն միդրաշի մեջ (Բեմիդբար Ռաբբա 11, 2) ասվում է, որ այդ պատի երբեք չի գնում Շխինան(Աստվածային ներկայությունը): Եբրայերեն նա չի անվանվում «Լացի Պատ»: Նրա անվանումը Կոտել Մաարավի է, որ թարգմանաբար նշանակում է «Արևմտյան Պատ»: Այդպես նաև հաճախ անգլերենում անվանում են The Western Wall: Նրան անվանում են այդպես, քանի որ արևմտյան պատի այդ ֆրագմենտը շրջապատում է Լեռը: Արաբները տեսնելով, որ հրեաները գալիս են պատի մոտ աղոթելու Բարձրյալին և լացելու Տաճարի կործանումը, անվանեցին այն «Լացի Պատ»: Այստեղից սկսվեց նրա անվանումը նաև մի շարք այլ լեզուներում, օրինակ անգլերեն` (The Wailing Wall) և ռուսերեն:

«Լացի Պատ» անվանումը և այնպիսի անվանումներ, ինչպես «լացի տեղը», պարբերաբար հայտնվում են անգլիական գրականության մեջ 19-րդ դարի ընթացքում: Ֆրանսերեն լեզվում օգտագործվել է Mur des Lamentations տերմինը, գերմաներենում` Klagemauer:

Տեղագրությունը և չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Պատի տակ ըստ սովորության հասկացվում է 57 մետր հին պատի բաց ֆրագմենտ, որը տեղակայված է արևմտյան լանջին: Այդ ֆրագմենտը դուրս է գալիս ճակատով Հրեական Թաղամասի մեծ հրապարակը և հատկացված է աղոթքի համար: Սակայն իր ամբողջ մեծությամբ Արևմտյան Պատի այդ հատվածը, որը դուրս է գալիս դեպի հող, ձգվում է 488 մետր և մեծ տարածությամբ թաքնված է բնակելի շինություններում, որը կառուցվել է նրա երկարությամբ  : Այլ բաց ֆրագմենտները իր մեջ ներառում են Պատի հարավային մասը, որը մոտավորապես 80 մետր է, և ևս մեկը, ավելի կարճ, ութմետրանոց ֆրագմենտ, հայտնի որպես Փոքր Արևմտյան Պատ, որը գտնվում է Երկաթե Դարպասների մոտ՝ Հին Քաղաքի Մահմեդական թաղամասում: Պատի ամբողջական բարձրությունը նրա հիմքից Արևմտյան Պատի Հրապարակի շրջանում գնահատվում է 32 մետր, այդ թվում բաց ֆրագմենտը կազմում է մոտավորապես բարձրությամբ 19 մետր: Պատը կազմված է 45 քարե շերտերից, որից 28-ը գտնվում են հողի վրա, իսկ 17-ը հողի տակ: Առաջին յոթ տեսանելի շերտերը վերաբերվում են Հորդանանյան ժամանակաշրջանին: Պատի այդ ֆրագմենտը կառուցված է առանց ամրացնող լուծույթի հսկայական հարթ տաշած կրաքարի մելեկ (մելեկե)քարերից, հնարավոր է ձեռք բերված Սեդեկի քարանձավից, որը գտնվում է Մահմեդական թաղամասում, կամել Ռամատ Շլոմոյից՝ Հին Քաղաքից 4 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Քարերի միջին բարձրությունը 1-1,2 մետր է, երկարությունը՝ 1,5-3մ: Այդ քարերի մեծամասնությունը կշռում է երկուսից վեց տոննա ամեն մեկը, իսկ մնացածները կշռում են ավելի շատ, ներառյալ մեկ արտասովոր քար, 13 մետր երկարությամբ և համարյա 570 մետր զանգվածով, որը տեղադրված է Ուիլսոնի կամարի հյուսիսային մասում: Այդ քարերից յուրաքանչյուրի արտաքին մասը շրջապատված է թեթևակի դուրս եկած ուղղանկյուաձև բարակ կտրած զարդաշրջանակով: Զարդաշրջանակների լայնությունը 5-ից 20 սանտիմետր է, այն ժամանակ երբ իրենց խորությունը կազմում է 1,5 սանտիմետր: Հերովդեսյան ժամանակաշրջանում պատի վերևի 10 մետր կազմել էր 1 մետր լայնություն և ծառայել են կրկնակի սյունաշարի բարձավանդակի երկրորդ պատ:


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանգնեցումը, Մ.թ.ա 19 թվական

Թանախի համաձայն Սողոմոնի Տաճարը կառուցվել է մ.թ.ա 10-րդ դարում և կործանվել է բաբելոնացիների կողմից մ.թ.ա 586 թվականին, իսկ Երկրորդ Տաճարը վերջացրել և օծել են մ.թ.ա. 516 թվականին: Մոտավորապես մ.թ.ա 19 թվականին Հերովդես Մեծը (մ.թ.ա 37-4թթ) սկսել է Լեռան ընդարձակման լայնամասշտաբ ծրագիրը: Ի լրումն Տաճարի չափսերի մեծացման նա արհեստական ճանապարհով մեծացրեց փոքրիկ կեղծ-բնական սարահարթը, որի վրա կանգնած էին Առաջին և Երկրորդ Տաճարները, մինչև Լեռան ընդարձակ չափսերը րա ներկայիս տեսքը: Դա հանգեցրեց իր հետևից անջրպետված տարածության չափսերի մեծացմանը, այդ պլատֆորմի անցնում էր նեցուկ պատը, որը պահպանում է հողաթումբը, որը լցվել էր Լեռան մակերեսի ընդարձակման համար: Այսօրվա Արևմտյան Պատը համարվում է այդ նեցուկ պատի մասը: Պատին մեծ կայութնություն տալու համար հողաթմբի հողային լցված մասսաների ճնշման դեմ, ամեն հաջորդ կառույցի շարքը նախորդից ընկրկված է խորքը: 2011 թվականին իսրայելական հնէաբանները հայտարարեցին հռոմեկան դրամների հայտնաբերման մասին, որոնք հատվել էին Հերովդեսի մահվանից շատ ավելի ուշ, Պատի հարավային մասի զանգվածային հիմքի ծիսական ավազանում, որը հաջորդել է լեռան թարմացված կոմպլեքսի կառուցման ժամանակին և լրացված է եղել, որպեսզի ապահովի նոր պատերի հիմքը: Դա ցույց է տալիս, որ Հերովդեսը չի կառուցել ամբողջ Պատը, և որ նրա մահվան ժամանակ շինարարությունը չի եղել անգամ ավարտման մոտ: Այդ հայտաբերությունները հաստատում են պատմաբան Հովսեփոս Փլավիոսի նկարագրությունը, որի համաձայն շինարարական աշխատանքները ավարտված էին միայն Հերովդեսի ծոռան՝ Ագրիպպա 2-րդ թագավորի կառավարման ժամանակներում: Համաձայն համընդանուր կարծիքի Հերովդես Մեծի կողմից կառուցվել է պատի կեսից ավելին, որը թվագրվում է Երկրորդ Տաճարի ժամանակաշրջանում, ներառյալ նրա 17 շերտերը , որոնք գտնվում էին ներկայիս մակերեսի ցածր մակարդակին: Հերովդեսի Տաճարը կործանվել է Հռոմեական Կայսրության կողմից Երուսաղեմի հետ միասին մ.թ.ա 70 թվականին, Առաջին հրեական պատերազմի ժամանակ:

Հռոմեական կայսրությունը և քրիստոնեության առաջացումը մ.թ. 100-500 թվական Նոր Դարաշրջանի առաջին դարերում, հռոմեացիների կողմից մ.թ.135 թվականին Բար-Կոհբայի ապստամբության ճնշումից հետո, կայսերական հրովարտակի համաձայն հրեաներին արգելվեց ապրել Երուսաղեմում: Կան ոչոշ ապացույցներ այն մասին, որ 2 և 3 դարերում հռոմեական հայսրերը նրանց թույլտվություն են տվել այցելել քաղաքը ժամերգության կատարման համար Ձիթենյաց Լեռան վրա, իսկ նաև Լեռան վրա: Երբ Կոնստանտին 1-ի ժամանակ կայսրությունը դարձավ քրիստոնեական, նրանք իրավունք ստացան մտնել քաղաք միայն տարին մեկ անգամ Թիշա Բ՛ Ավ-ի ժամանակ, որպեսզի պատի մոտ սգան Տաճարի կորուստը և դառնորեն վշտանան իրենց ազգի ճակատագրին համար: գրված մ.թ.333 թվականին թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է դա տեղի է ունեցել Մորիայի լեռան մոտ «որի մոտ ամեն տարի գալիս են հրեաներըանուշահոտ յուղերով օծում են նրան, վշտանում են հառաչանքներով, պատռում են իրենց զգեստերը և այդպես հեռանում են »: Մինչ մեր օրերն են հասել նկարագրություններ, ներառյալ այնպիսիններ Եկեղեցու Հայր Գրիգոր Նազիազանցու և Հիերոնիմոսի նրա մեկնաբանությունները Սոֆանիային, գրված մ.թ. 392 թվականին: 4-րդ դարի քրիստոնեական աղբյուրները նշում են, որ հրեաները բախվում էին մեծ դժվարությունների, Արևմտյան Պատի մոտ աղոթելու իրավունքի գնման ժամանակ, թեկուզև Իններորդ Ավի օրը:Մ.թ. 425 թվականին Գալիլիայի հրեաները նամակ գրեցին կայսրուհի Էլիա Եվդոկիային խնդրելով թույլտվություն աղոթելու Տաճարի մոտ: Թույլտվությունը տրվեց և նրանց պաշտոնապես թույլ տրվեց նորից բնակվել Երուսաղեմում: Միջին դարեր 500-1500 թթ. Այն չափով, որ Հերովդես Մեծի ներքևի շարքի շարվածքը ծածկվել են հողակույտներով, պատը վերաշինվել է: Հաջորդ չորս շերտերը ավելացվեցին Ումայադների կողմից 7-րդ դարում: Խաչակրաց արշավանքների սկսման ժամանակաշրջանից քիչ առաջ այդեղ սինագոգ էր կանգնած: Հրեա ուղտագնաց Իսահակ Չելոն (1334) գրում է արաբական թագավորի մասին, որը Պաղեստին գրավեց քրիստոնյաներից:(Հնարավոր է նա նկատի է ունեցել Երուսաղեմի գրավումը Ումարի կողմից 637 թվականին): Թագավորը երդում տվեց, որ եթե նրան հաջողվի գրավել Երուսաղեմը, նա կվերականգնի Տաճարի փլատակները: Իր հաղթանակիղ հետո նա սկսեց փնրել փլատակները, բայց նրանք թաքնված էին աղբի կույտի տակ: Թագավորին մոտեցավ մի ծերունի, ասելով: «Ես կասեմ քեզ,թե որտեղ է Տաճարը, բայց ես ուզում եմ, որ դու երդվես մեզ թողնել Արևմտյան Պատը»: Այն բանից հետո, երբ թագավորը երդում տվեց, նրան ցույց տվեցին, թե որտեղ է հողի տակ թաղված փլատակները: Թագավորը հրամայեց մաքրել այդ տեղը և «կառուցեց հսկայական մզկիթ և թողեց Արևմտյան Պատը հրեաներին, որոնք խոնարհվեցին նրան աղոթքի համար»: Երուսաղեմի պաշարումից հետո, 1193 թվականին, Սալադին ալ- Աֆդալի որդի և հետնորդը պատին հարող տարածքը առանձնացրեց բարեգործական ֆոնդի համար:(վակֆ): Այն անվանվեց ի պատիվ ականավոր միստիկ Աբու Մադյան Շուաիբայի և նվիրվեց մարոկական նորաբնակիչներին, որոնք այնտեղ հաստատվեցին: Տները կառուցված էին պատից ընդամենը չորս մետր հեռավորության վրա: Ռաբբի Օբադիան Բերտինորոյից, 1488 թվականին գրում է և պնդում է, որ «Արևմտյան Պատը, որի մի մասը դեռևս կանգուն է, կառուցված է հսկայական, հաստ քարերից, ավելի մեծ, որոնք ես տեսել եմ հին կառույցներում Հռոմում և այլ հողերում»:

Օսմանյան ժամանակաշրջան, 1517-1917 թթ.

1517 թվականին Սելիմ 1-ին ժամանակ Օսմանյան կայսրությունը գրավեց Երուսաղեմը մամլուքներից, որոնք տիրում էին այն 1250 թվականից: Օսմանյան թուրքերը ցուցաբերում էին բարյացակամ վերաբերմունք հերաների նկատմամբ, սիրալի կերպով ընդունելով հազարավոր հրեաների, որոնք նորերս արտաքսվել էին Իսպանիայից Ֆերդինանդ 2 Արագոնացու և Իզաբելլա 1 Կաստիլացու կողմից: Սուլթան Սուլեյման Փառահեղը հրամայեց ամբողջ քաղաքի շուրջ կառուցել հսկայական բերդապատ` այսօրվա Հին քաղաքի պատը: Գոյություն ունեն Սուլեյմանի կողմից ձեռնարկած ջանքերի տարբեր նկարագրություններ, որպեսզի ոչոծեն Տաճարի փլատակների գտնվելու վայրը: Ռաբբի Էլիեզեր Նահման Պուախը (մոտավորապես 1540 թվական) հաղորդում է:

==== «Ինձ ասել են, որ Սուլթան Սուլեյմանի օրերին Տաճարի գտնվելու վայրը հայտնի էր և Սուլթանը պրպտում էր Երուսաղեմի յուրաքանչյուր անկյունը, ձգտելով գտնել այն: Մի անգամ մարդը, որ պատասխանատու էր այդ աշխատանքի համար, հուսահատ երկար, անարդյունք որոնումներից և հարցուփորձերից, տեսավ համապատասխան մի կին, որը իր գլխին տանում էր աղբի և թափոնների զամբյուղ: Նա հարցրեց նրան: Ինչ ես տանում գլխիտ: Եվ նա պատասխանեց` աղբ -Եվ ուր ես այն տանում -Այնսպիս և այսպիսի տեղ -Որտեղ ես ապրում -Բեթղեհեմում -Իսկ Բեթղեհեմի և այդ տեղի միջև չկա աղբակույտ -Մեր ավանդույթը այնպիսինն է, որ ով էլ որ այստեղ մի փոքր աղբ բերի, գործում է բարի գործ» Պաշտոնյայի հետաքրքրությունը գրգռվեց և նա հրամայեց բազմաթիվ մարդկանց հավաքել աղբը այդտեղից...և սրբատեղը բացվեց: Երբ Սուլթանը իմացավ դրա մասին, նա ուրախացավ մեծ ուրախությամբ և հրամայեց սրբել Սինանը և ցողել այդ տեղը, իսկ Արևմտյան Պատը ցողել վարդաջրով...==== 16-րդ դարի երկրորդ կեսին Սուլեյման Փառահեղը հրեաներին իրավունք տվեց Արևմտյան Պատի մոտ աղոթքներ կատարել և հրամայեց իր պալատական ճարտարապես Միմար Սինանին կառուցել այդտեղ նրանց համար օրատորիա: 1625 թվականին, գիտնական, որի անունը չի պահպանվել, առաջին անգամ հիշատակվում էր Պատի մոտ կազմակերպված աղոթքներ: Ռաբբի Գեդալիան Սեմիտիզից, որը ուղևորվեց Երուսաղեմ 1699 թվականին, գրում է, որ Օրենքի ձեռագրերը բերվում էին Պատի մոտ հասարակական հուզումների և պատուհասների դեպքում: Հարուրամյակների հետ միասին Պատին հարող տարածքը կառուցապատվեց: Պատի մոտ հասարակական հնարավորությունը իրականացվում էր մարոկական թաղամասից` նեղ թողոցների լաբիրինթոսով: 1840 թվականի մայիսին Իբրահիմ Փածայի կողմից հրատարակված ֆիրմանով նա արգելեց հրեաներին Պատի առաձ անցում հարցել: Նա նաև նախազգուշացրեց նրանց «ձայնի բարձրացման և իրեն գրքերի ցուցադրության»համար: Նրանց սակայն թույլ տրվեց «այցելություններ կատարել այնտեղ, ինչպես հնում»: Ռաբբի Հովսեփ Շվարցը, որ գրում էր 19-րդ դարի կեսերին, նշում է:

«Այդ պատը այցելություն են կատարում մեր բոլոր եղբայրների կողմից ամեն մի տոն օրով և հանդիսություններին և հաճախ նրա ստորոտին մեծ տարածությունը այնպես է խտանում,որ ոչ բոլորն են կարողանում խոհարհվել այստեղ միաժամանակ: Այն նաև այցելվում է, չնայած քիչ քանակությամբ, ամեն ուրբաթօրյա իրիկուն, իսկ ոմանց համարյա ամեն օր:Մահմեդականները ոչ մեկին չեն խանգարում այդ այցելություններին, քանի որ մենք ունենք կոստանդնուպոլսի Սուլթանի հին ֆիրման այն մասին, որ մեր այցելության հնարավորությունը չպետք է խանգարվի, թեկուզ Բարձր Դուռը այս առավելության համար ստանում է հատուկ հարկ, որը սակայն անկարևոր է»: Օսմանյան ժամանակաշրջանին են վերաբերվում հետևյալ`պատի տասնըչորս շերտերի կառուցվածքը (Ումայանդներից հետո)(19-րդ դարի սկզբներին հողի երեսին մնացել էր միայն հերովդեսյան շերտերի վերին հինգ շարքերը): Նրանց ավելացումը վերագրվում է (հավանաբար սխալ է) սեր Մովսես Մոնտեֆիորիին, որը իբրև թե 1886 թվականին ավելացրեց հավելյալ շերտեր «ստվերի ստեղծման և անձրևից պաշտպանման համար, բոլոր նրանց համար, ովքեր գալիս են մեր Տաճարի մոտ սուրբ մասունքերին աղոթելու»:(Վերջին երեք վերին շերտերը դրվեցին Երուսաղեմի մուֆտիի կողմից 1967 թվականին): Ժամանակի ընթացքում այդտեղ հավաքվող մարդկանց թվաքանակը հանգեցրեց լարվածության հրեա այցելուների, որոնք ցանականում էին ավելի հեշտ ներթափանցում և ավելի լայն տարածքություն և տեղաբիկների միջև, որոնք բողոքում էին աղմուկի համար: Դա սկիզբ դրեց հրեաների փորձերին իրավունք ստանալ Պատին հարող հողատարածքի: 1830-ական թվականների վերջերին հարուստ մի հրեա Շեմարիա Լուրիա անունով փորձեց Պատի մոտ տուն ձեռք բերել, բայց անհաջողություն կրեց, ինչպես և հրեա իմաստուն Աբդուլլան Բոմբեից, որը փորձեց գնել Արևմտյան Պատը 1850-ական թվականներին: 1869 թվականին Երուսաղեմում բնակություն հաստատեց Ռաբբի Գիլել Մոշե Գելբշտեյնը: Նա կազմակերպում էր պատի մոտ ամենօրյա ռեժիմով նստաատեղերի և սեղանների փոխադրում կազմակերպված գիտական խմբերի և մինյանի համար, որը նա գլխավորեց այնտեղ տարիների ընթացքում: Նա նաև մշակեց ծրագիր, որով ենթադրվում էր Պատի մոտ դուրս եկող մի քանի բակերի ձեռք բերումը մտադրություն ունենալով հիմնել երեք սինագոգ-մեկական Սեֆարդների, Հասիդների և Փարիսեցիների համար: Ինչպես նաև նա փորձում էր վերականգնել «պատվո պահակախմբի» հին պրակտիկան, որը, համաձայն միշնայի (Միդդոդ տրակտատում), որը տեղադրված էր Լեռան շուրջը: Նա տուն վարձակալեց Պատի մոտ և վարձեց տղամարդկանց, որ նրանց այնտեղ պահակություն պահպանեն, ինչպես նաև այլ տարբեր դարպասների մոտ լեռան շուրջ: Սակայն այդ կարգը գոյատևել է միայն կարճատև ժամանակամիջոցում, միջոցների պակասության կամ արաբների դիմադրության պատճառով: 1874 թվականին Մորդեխայ Րոսանենսը վճարեց Պատին հարող ճանապարհի կրկնակի սալարկման գումարը: 1877 թ Երուսաղեմի մուֆտին ընդունեց հրեաների առաջարկը գնել Մորրոկական թաղամասը, սակայն հրեական համայնքի միջև տարաձայնությունները չթողեցինք համաձայնության իրականացմանը:1887 թվականին խոստումնալից փորձ կատարվեց բարոն Ռոդշիլդի կողմից,որը ծրագրում էր գնել ու քայքայել Մարրոկական թաղամասը <<ի պատիվ հրեական ազգի՝նրա պատվի նշանավորումը >>: Գնման մասին առաջարկը քննվել և հավանության է արժանացել Երուսաղեմի օսմանյան նահանգապես Ռաուֆ փաշայի և Երուսաղեմի մուֆտի Մուհամմեդ Թաղիր Հուսեյնի կողմից: Չնայած նրանից հետո, երբ վերին քաղաքական և մահմեդական իշխանությունների կողմից թույլտվություն տրվեց ծրագրի իրականացման համար, գործարքը <<դրվեց դարակում>> ,այն բանից հետո, երբ իշխանությունները պնդեցին, որ թաղամասի քանդումից հետո այնտեղ չպետք է իրականացվի ոչ մի կառույց,ինչել կանխամտածվեր կառուցել,կարելի է միայն ծառեր տնկել տարածքի գեղեցկացման համար:Ընդ որում հրեաները չէին ստանում նրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն:Դա նշանակում է, որ նրանք լիազորություններ չունեին արգելել որևէ մեկին, ովել որ լիներ օգտագործելու տարածքը տարբեր գործողություններ կատարելու համար,գումարած ջորիների վրա անցումը,որը կհանգեցներ աղոթողների անդորրի խախտմանը:Այլ հաղորդագրությունները ծրարգրի անհաջողությունը վերագրում են հրեաների ներքին պառակտություններրի հետ, կապված նրա հետ,թե այդ ծրագիրը իր հետ չի բերելու արաբների կողմից անցանկալի արձագանքի:

1895 թվականին հրեական լեզվագետ և խմբագիր Ռաբբի Խայիմ Խիրշենզոն ներգրավված էր Արևմտյան Պատի գմնան անհաջող ծրագրի մեջ և կորցրեց իր ամբողջ ակտիվները:Անգամ Պաղեստինի հողերի զարգացման կազմակերպության փորձերը հրեաների համար ձեռք բերել Արևմտյան Պատի մոտ տարածքներ առաջին աշխարհամարտի սկսման ժամանակ այդպես էլ չբերեցին պտուղներ: Օսմանյան կայսրության առաջին աշխարհամարտի մեջ մտնելուց հետագա երկու ամիսների ընթացքում Երուսաղեմի թուրքական նահանգապետ Զակեյ Բեյը առաջարկեց հրեաներին վաճառել Մարրոկական թաղամասը,որը բաղկացած էր համարյա 25 տներից, որպեսզի մեծացնեն իրենց աղոթքների համար տարածքը:Նա պահանջեց 20 000,00 ֆունտ, որը պետք է գնար ինչպես մահամեդական ընտանիքների վերաբնակեցման,այնպես էլ Պատի դիմաց հասարականան պարտեզի ստեղծման համար:Սակայն քաղաքում ապրող հրեաները չկարողացան հավաքել պահանջվող գումարը:Մի քանի ամիս անցարաբ-մահմեդականների կողմից Երուսաղեմի թուրքական իշխանությունների վրա ճնշումների արդյունքում հրեաներին պաշտոնական դեկրետի համաձայն արգելվեց պատի մոտ նստատեղեր դնելը և մոմոեր վառելը:Հարաբերությունների մեջ այդ տհաճ շրջադարձի դեմ դուրս եկավ Խախամ Բաշին,որին հաջողվեց հասնել արգելքի վերացմանը:1915 թվականին հաղորդագրություն եկավ այն մասին, որ թուրքական բանակի հրամանատար Ջեմալ փաշան փակեց Պատը մոտ այցելությունները սանիտարական նկատառումներով:

Բրիտանական կառավարումը 1917-1948թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի դեկտեմբերին բրիտանական զորքերը Էդմունդ Ալլեմբիի գլխավորությամբ գրավեցին Երուսաղեմը թուրքերից:Ալլենբին խոստում տվեց, որ «ամեն մի սուրբ կառույց,հուշարձան,սուրբ տեղ,սրբատողի,տարածք,որը կապված կլինի ավանդույթի հետ,զոհաբերության,որը կտակվել է բարեպաշտությամբ,սեփականություն կամ ավանդական աղոթավայր,որըպատկանում է երեք կրոնների հետ,կպահպանվեն և կպաշտպանվեն համաձայն այն հավատացյալներին և ավանդույթներին, որոնց հավատի համար դրանք սրբություն են »:

1919 թվականին սիոնիստական լիդեր Խայիմ Վայցմանը, որը ձգտում էր հրեաներին հնարավորություն տալ անրգել ներթափանցում իրենց սրբատեղերին, դիմեց Երուսաղեմի բրիտանական ռազմական նահանգապետ,գնդապետ սեր Ռոնալդ Ստորրսին, 75 000,00 մինչև 100 000,00 ֆունտ առաջարկությամբ (ներկայիս գներով համարյա 5 մլն ֆունտ) գնելու Պատի մոտ հատվածները և բնակիչների վերաբնակեցման համար: Ստորրսը այս գաղափարին վերաբերվեց մեծ էնտուզիազմով, քանի որ հույս էր պահում, որ փողերի մի մասը կհատկացվի մահմեդական կրթության զարգացմանը: Դրականորեն սկսված բանակցությունները տապալվեցին մահմեդական ուժեղ ընդիմության պատճառով: Երկու տասնամյակ հետո Ստորրսը գրեց:

«Այդ առաջարկությունների ընդունումը կյանքի վերածվելու դեպքում,կքավեր տարիների գարշելի ստորացումները`ներառյալ կամրջի և Պատի պղծումը և արաբական նվագախմբի տրագիկոմեդիկ ոռնոցները հրեական աղոթքների ժամանակ,իր գագաթնակետին հասած 1929 թվականի սարսափելի բռնությունների բռնկման ժամանակ  »:

1920 թվականների սկզբներին ծագեցին`Պատի համար առաջին արաբա-հրեական առաջին տարաձայնությունները, երբ մահմեդական իշխանությունները նրա վերեվի մասերում իրականացրեցին ոչ մեծ շինարարական աշխատանքներ: Հրեաները համաձայնվելով տարվող աշխատանքների անհրաժեշտությամբ, դիմեցին բրիտանացիներին, խնդրանքով , որպեսզի դրանք իրականացվեն վերջերս կազմավորված Հնագիտական դեպարտամենտի հսկողության ներքո, քանի որ Պատը համարվում է հնագույն մասունք:

1926թվականին, մի այլ անպտուղ փորձ կատարվեց Պաղոստինի Սիոնիստական Ադմինիստրատոր գնդապետ Ֆ.Խ.Կիշեմի կողմից, որը մտադրվել էր Պատի մոտ գտնվող ամբողջ տարածքը գնելու և այնտեղ բաց տարածք ստեղծելու նպատակով, տեղերով, որտեղ կարող էին նստել ծեր աղոթողները: 1928 թվականին Սիոնիստական Կազմակերպությունը հայտնեց, որ Պաղեստինի Գերագույն Կոմիսար Ջոն Չենսելորը գտնում է, որ Արևմտյան Պատը պետք է անցնի հրեաների հսկողությանը, և զարմանում է , «թե ինչու ոչ մի մեծագույն հրեա ֆիլանտրոպ դեռևս չի գնել այն»:

1928 թվականի անկարգությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի ստատուս-քվոյի վերաբերյալ համաձայնությունը, հրապարակված մանդատային իշխանությունների կողմից, արգելեց Պատի մոտ տեղակայել նստատեղեր կամ բազկաթոռներ: Վերջին այդպիսի արգելքի նախադեպը տեղի գտավ 1915 թվականի, սակայն օսմանյան դեկրետը շուտով չեղարկվեց(Խախամ Բաշիի միջամտությունից հետո): 1928 թվականին Երուսաղեմի շրջանային Կոմիսար Էդվարդ Քեյթ-Ռոուչը համաձայնեց արաբների խնդրանքին արգելքի կյանքի կոչելուն: Դա հանգեցրեց բրիտանական սպայի Պատի մոտ տեղակայմանը, հետևելու, որպեսզի այնտեղ հրեաները չտեղակայվեն: Ինչպես նաև հրեաներին թույլ չտրվեց բաժանել տղամարդկանց և կանանց վարագույրով բաժանելը(մեխիցոտ): Իրականում առաջացավ ճկուն  modus vivendi:այդպիսի վարագույրներ տեղադրվում էին ժամանակ առ ժամանակ, երբ աղոթքներին հավաքվում էին մեծ քանակությամբ մարդիկ:

1928 թվականի սեպտեմբերի 28-ին Յոմ-Կիպպուր տոնի ժամանակ, բրիտանական ոստիկանությունը դիմեց ուժի վերացնելու վարագույրները, որը օգտագործվում էր աղոթքի ժամանակ տղամարդկանց և կանանց բաժանման համար: Կանայք, որոնք փորձում էին խանգարել վարագույրները հեռացնելուն, ծեծվեցին ոստիկանության կողմից, որոնք օգտագործում էին մահակների փոխարեն ջարդված փայտե շրջանակներ: Հետո ծեր աղոթողներից խլվեցին բազկաթոռները: Այս դեպքը հայտնվեց միջազգային լուրերի կենտրոնում և ամբողջ աշխարհում հրեաները դուրս եկան բրիտանացիների արարքների դատապարտմամբ: Երուսաղեմի ուլտրաօրտոդոքս հրեաների բարձրագույն ռաբբին նամակ խմբագրեց իր խմբակցության անունից , Էդ Խարեդիդը և Ագուդադ Իսրայելը հանդես եկան սրբավայրի պղծման կտրուկ հայտարարությամբ: Տարբեր հասարակական լիդերներ կոչ արեցին համընդանուր գործադուլի: Մեծ ցույց տեղի ունեցավ Էց Խայիմ եշիվայում, որից հետո զայրացած ամբոխը գրոհեց տեղի ոստիկանական բաժանմունքը, որտեղ, իրենց պնդմամբ թաքնվում էր այդ խայտառակ ակցիայի հետ կապված բրիտանական սպան:

Կոմիսսար Էդվարդ Քեյթ-Րոուչը նկարագրեց վարագույրը, որպես օսմանյան ստատուս-քվոյի խախտում, որը արգելում է հրեաներին կառուցել Պատի մոտ որևիցե ձևի կառույցներ: Նա հրեական համայնքին տեղեկացրեց այն մասին, որ վերացումը տեղի է ունեցել իր հրամանով, Բարձրագույն մահմեդական Խորհրդի բողոքներից հետո: Արաբներին անհանգստացնում էր այն, թե արդյոք հրեաները չեն ցանկանում տարածել իրենց իրավունքները Պատի նկատմամբ և նպատակ չեն դնում այդ քայլով ի վերջո տիրել Ալ-Աքս մզկիթին: Բրիտականակն իշխանությունը տարածեց դեպքի հետ կապված բացատրական հայտարարություն, պատասխանատվությունը դնելով պատի մոտ գտնվող հրեական գաբբայի վրա: Հայտարարության մեջ նշվում էր, որ վարագույրի հեռացումը անհրաժեշտ էր, սակայն ափսոփանք էր հայտնվում տեղի ունեցած հետընթաց դեպքերի կապակցությամբ:

Լայնամասշտաբ արաբական բողոքների կոմպանիաները ընդդեմ ենթադրաբար հրեական խարդավանքների դեմ, որոնք նպատակադրվել էին գրավել Ալ-Աքսի մզկիթը, ցնցեց ամբողջ երկիրը: Ստեղծվեց «Մահմեդական սրբատեղիների պաշտպանության կազմակերպություն»: Արաբների այդ անհանգստություններին ի պատասխան Հրեական Ազգային Խորհուրդը իր դիմումի մեջ հայտարարեց:«Ներկայումս մենք հայտարարում ենք,հաստատակամոորեն և անկեղծ, որ ոչ մի հրեա երբեք չի մտադրվել ոտնահարել մահմեդականների իրավունքները իրենց հին սրբատեղիների համար,բայց և մեր արաբ եղբայրները նույնպես պետք է ճանաչեն հրեաների իրավունքները՝ Պաղեստինում այն տեղերի հետ կապված, որոնք նրանց համար համարվում են սուրբ»: Խորհուրդը նաև պահանջեց, որպեսզի բրիտանական ադմինիստրացիան Պատը էքսպրոպրիացիայի ենթարկի հրեաների համար:

Սկսած 1928 թվականի հոկտեմբերից Մուֆտի Խադջ Ալ-Հուսեյնը կազմակերպեց  :

Բրիտանացիների կողմից իրականացվեց անկարգությունների վերաբերյալ հետաքննություն և Արևմտյան Պատի հետ կապված սկզբունքայի վեճի ուսումնասիրություն,հատկապես աղոթող հրեաների իրավունքը՝ Պատի մոտ բերել հավելյալ պարագաներ: Գերագույն մահմեդական խորհուրդը ներկայացրերց ի պաշտպանություն իրենց բողոքների փաստաթղթեր, որոնք թվագրվում էին թուրքական ռեժիմի ժամակաշրջանից: Նույն ժամանակամիջոցում կրկնակի դիմումներոբ գլխավոր Ռաբբունապետին՝պահանջով նշել այն պարագանները,որոնք թույլատրված էին,այդպես ել չստացան որևիցե պատասխան: Ռաբբունապետը հրաժարվեց կատարել պահանջները, պատճառաբանելով, որ հրեաները իրավունք ունեն աղոթելու պատի մոտ առանց որևէ սահմանափակումների: Դրանից հետո 1928 թվականի նոյեմբերին կառավարությունը հրատարակեց Սպիտակ գիրք«Արևմտյան Պատ կամ Լացի Պատ Երուսաղեմում:Գաղութների հարցերով Պետական Քարտուղարի հուշագիր»անվանմամբ, որտեղ պնդվում էր ստատուս-քվոյի պահպանման համար և գրություն էր թողնված, որ հերաները կարող են բերել միայն«այն պարագաները, որոնք թույլատրված են թուրքական ժամանակներից»:

Մի քանի ամիս անց Խաջ Ամինը բողոքեց Չենսելորին այն բանի համար, որ«հրեաները պատի մոտ բերում են նստատեղեր և սեղաններ աճող քանակությամբ,մեխեր են խփում և ամրացնում են լապտերներ»:

Պաղեստինյան խռովություններ 1929 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի ամռանը մուֆտին կարգադրեց ստեղծել ելք Պատը շրջանցող հարավային ուղում:Նախկին «կույր պարկը» վերածվեց միջանցիկ անցատեղի, որը տանում էր Լեռից դեպի Պատի մոտ գտնվող աղոթատեղին:Նեղ արահետի երկայնությամբ սկսեցին արածեցնել ջորիների,որոնք հաճախ այնտեղ թողնում էին արտաթորանքներ:Դա և դրա հետ մեկտեղ այլ շինարարական աշխատանքների ծրագրերի հետ մեկտեղ ,որոնք իրականացնում էին մոտակայքում և Պատի մոտ այցելելու իրավունքի սահմանափակումը հանգեցրին նրան,որ հրեաները բողոքներ ուղարկեցին բրիտանացիներին.վերջիներս մնացին անմասնակից:

1929 թվականի օգոստոսի 14-ին Պատի մոտ աղոթող հրեաների վրա անհատական հարձակումներից հետո ,Թել Ավիվում 6000 հրեաներ դուրս եկան ցույցի,գոչելով«Պատը մերն է»:Հաջորդ օրը հրեական Տիշա Բ ՛ավ տոնին 300 երիտասարդներ բարձրացրեցին սիոնիստական դրոշը և երգեցին սիոնիստական հիմնը:Հաջորդ օրը օգոստոսի 16-ին 2000 հոգանոց կազմակերպված ամբոխը,որ բաղկացած էր արաբ-մահմեդականներից հարձակվեցին Արևմտյան Պատի վրա,վերքեր հասցրեցին գաբբային և այրեցին աղոթագրքերը,պատարագի համար ամրակները և խնդրանքներով գրությունները:Ցույցը տարածվեց քաղաքի հրեական առևտրային շրջանին,իսկ մի քանի օր հետո շարունակվեց Քեբրոնյան կոտորածներով:

1930 թվականի Միջազգային հանձնաժողովը[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ի պատասխան 1929 թվականի ցույցերի բրիտանական կառավարությունը նշանակեց հանձնախումբ «Արևմտյան Պատի կամ Լացի Պատի վերաբերյալ`մահմեդականների և հրեաների իրավունքների և բողոքների որոշման համար»:Ազգերի Լիգան հանստատեց հանձնաժողովը,միայն այն պայմանով,որ նրա անդամները չեն լինի բրիտանացիներ:

Հրեաները հանձանաժողովից պահանջեցին հետևյալ գործողությունները:

•Արձանագրել ճանաչումը այն`դեռևս անհիշելի ժամանակներից պնդվող փաստին,որ Լացի Պատը հրեաների համար սուրբ վայր է,ոչ միայն Պաղեստինում բնակվող հրեաների,այլ նաև ամբողջ աշխարհի հրեաների համար:

•Տնօրինել` հրեաներին Պատի մոտ մուտքի իրավունքը,նրանց ավանդույթներով ժամերգության և աղոթքներ կատարելու վերաբերյալ,առանց միջամտության և խոչնդոտների

•Տնօրինել`հրեական ծառայության շարունակման համար թույլտվության,պարկեշտության պայմաններում և համաձայն այն սուրբ ավանդության այն ձևակերպման,որը իրագործվում է հարյուրամյակների ընթացքում,առանց այլոց կրոնական դավանանքի իրավունքի խախտման:

•Տնօրինել`սահմափակումների վերաբերյալ ինչ հրատարակումներ էլ լինեն,որոնք կլինեն անհրաժեշտ ժամերգության և աղոթքների համար,պետք է վստահված լինեն Պաղեստինյան Ռավվինատին,որ դրանով հանդերձ պետք է վերականգնի այդ հարցում իր ամբողջական պատասխանատվությունը,որը այդ պատասխանատվության կրման համար նա կարող է խորհրդակցել համաշխարհային Ռավվինատի հետ:

•Մանդատային իշխանություններին առաջարկել,հանձնաժավի անդամների`ծրագրին համաձայնվելու դեպքում,որ իրենք պետք է ընդունեն անհրաժեշտ միջոցներ `ներկայումս Վակֆ Մաղրաբիի կողմից զբաղեցրած սեփականության վերաբերմամբ, որը կարող էր ազատվել,այն դեպքում,երբ Վագֆը կարող էր նրանցից փոխորենը գնել նոր կառույցներ,որոնք կառուցված կլինեն Երուսաղեմի որևէ ընդունելի թաղամասում,այնպես,որ բարեգործական նպատակները,որոնց համար շնորհ բերեց Վակֆը,հասցվեին:

Հանձնաժողովը նշեց,որ «Հրեաները չեն ձգտում Պատի վերաբերյալ որևէ սեփականություն ունենալու կամ ել նրա մոտ գտնվող այլ տարածքների(concluding speech of Jewish Counsel, Minutes, page 908)»:

Դավիթ Ելլինը,ով վկայություն տվեց հանձնաժողովի առջը,հայտնեց:

«Ձեր դատարանի առաջ կանգնած է այսօր մի ազգ,որը զրկված է այն ամենից,ինչ թանկ և սուրբ է իր համար,իրենց իսկ սեփական տարածքում հայտնվելու օրից,իրենց սեփական քահանայապետեր գերեզմաներից,իրենց սեփական մեծ թագավորների գերեզմաններից,իրենց սուրբ մարգարեների գերեզմաններից,և գլխավորապես այն տեղից,որտեղ կանգուն էր սքանչելի Տաճարը:Ամեն ինչ խլվեց նրանից,և իր սրբությունների վկայության միակ պատառիկը մնում է մինչ հիմա`փոքրիկ պատի մի մասը,որը իր մի մասով սահմանամերձ է իր նախկին Տաճարի տարածքին:Այս պատի դիմաց`բաղկացած մերկ քարերից,բաց երկնքի տակ կանգնում է ժողովուրդը,ամառվա տոթին և ձմեռային անձրևին,և բացում է իր սիրտը իր Աստծում,որ երկնքում է»:

Հանձնաժողովը որոշեց,որ Պատը,հարակից տարածքները և Մարրոկական թաղամասը պատկանում է միմիայն մահմեդական վակֆին:Սակայն հրեաները իրավունք ունի «ազատ ներթափանցում Արևմտյան Պատի մոտ,ժամերգություն կատարելու նպատակով»,հետևելով մի քանի պայմանականությունների,որը սահմանափակում է բերել Պատի մոտ առարկաններ,և արգելված էր փչել շոֆարով(որը հայտարարվել էր հակաօրինական): Մահմեդականներին արգելված էր ընդհատել հուդդայական ժամերգությունը : 1930 թվականի ապրիլին Իցխակ Օրենշտեյնը, որը զբաղեցնում էր Կոտելի Ռաբբիի պաշտոնը, գրանցել է, որ «Այսօր առավոտյան մեր ուսուցիչ Ռաբբի Հովսեփ Խայիմ Զոննենֆելդը եկավ աղոթելու Կոսսելու մոտ և այնտեղ գտնվողներից մեկը հանեց փոքրիկ աթոռ Ռաբբի համար,որպեսզի նա հանգստանա մի քանի վայրկյան:Սակայն չհասցրեց Ռաբբին նստել նրա վրա,երբ արաբ պաշտոնյան եկավ և վերցրեց աթոռը:»