Մասնակից:Ashot.Hambarcumyan/Ավազարկղ
Աթլետը (նաև մարզիկ կամ մարզուհի) այն մարդն է, որը մրցում է մեկ կամ մի քանի մարզաձևերում, որոնք ներառում են ֆիզիկական ուժ, արագություն կամ տոկունություն[1]: Ատլետները կարող են լինել պրոֆեսիոնալներ կամ սիրողականներ: Պրոֆեսիոնալ մարզիկների մեծամասնությունը ունի առանձնապես լավ զարգացած կազմվածք, որը ձեռք է բերվել լայնածավալ ֆիզիկական մարզումների և դիետիկ ռեժիմով ուղեկցված խիստ վարժությունների արդյունքում։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մարզիկ» բառը հունարենից ռոմանիզացիա է (հռոմեացում). άθλητὴς, athlētēs, նա, ով մասնակցում է մրցույթի,առաջացել է ἄθλος, áthlos-ից կամ ἄθλον, áthlon՝ մրցույթ կամ սխրանք: Ըստ Webster's Third Unabridged Dictionary (1960) «մարզիկ» բառի առաջնային սահմանումն է «մարդ, որը ակտիվ է սպորտում. նա,ով զբաղվում է <<դաշտային սպորտով>>,հատկապես որսորդությամբ կամ ձկնորսությամբ։
Ֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզոտոնիկ վարժություններում ներգրավված մարզիկներն ունեն ձախ փորոքի վերջնական դիաստոլիկ ծավալի միջին աճ և ընկճվելը կամ թուլանալը ավելի քիչ հավանական է[2][3] : Իրենց ծանր,լարված ֆիզիկական գործունեության շնորհիվ մարզիկները ավելի շատ են այցելում մերսման սրահներ և վճարում մերսոթերապևտներին և մերսողներին իրենց ծառայությունների համար,քան դա հավանական է ընդհանուր բնակչության դեպքում[4] : Այն մարզիկները, որոնց սպորտաձևը պահանջում է ավելի շատ տոկունություն, քան ուժ, սովորաբար ավելի քիչ կալորիաներ են ընդունում, քան մյուսները[5]։
«Մարզիկի գեներ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև աթլետիզմի վրա մեծապես ազդում են շրջակա միջավայրի գործոնները, տեսություն է ստեղծվել, որ գենետիկական արտահայտությունը կարող է չափավոր դեր խաղալ նաև մարզիկի կարողությունների վրա, կա տեսություն,որ գենետիկական ևս կարող է չափավոր դեր խաղալ մարզիկի կարողությունների վրա[6]: Ուսումնասիրելով այս պնդումը՝ երկու հատուկ գեների՝ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ACE) և ACTN3-ի վերաբերյալ ուսումնասիրությունների մետա-վերլուծությունները հանգեցնում են այն եզրակացության, որ գենետիկական արտահայտման որոշակի տատանումները կարող են չափավոր ազդեցություն ունենալ մարզական վիճակի վրա. առաջինը ավելի տարածված է տոկունության վրա հիմնված դեպքերում, իսկ երկրորդը՝ ուժի վրա հիմնված[7][8]: Առաջարկվել են վիճակի հետ կապված այս և այլ գենետիկական պոլիմորֆիզմների վերաբերյալ հետագա ուսումնասիրություններ:
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]<<Բազմակողմանի մարզիկ>>
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բազմակողմանի մարզիկը» այն մարդն է, որը բարձր մակարդակով հանդես է գալիս բազմաթիվ մարզաձեւերում: Օրինակները այն մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ կերպով խաղացել են մեկից ավելի սպորտաձևերով, ներառում են Ջիմ Թորփը, Լիոնել Քոնաչերը, Դեյոն Սանդերսը, Դենի Էյնջը, Բեյբ Զահարիասը և Էրին Ֆիլիպսը: Մյուսների թվում են Ռիկի Ուիլյամսը, Բո Ջեքսոնը և Դեյմոն Ալենը, որոնցից յուրաքանչյուրը կոչումավորվել է ինչպես բեյսբոլի գլխավոր լիգայի, այնպես էլ պրոֆեսիոնալ գրադիրոն ֆուտբոլային լիգաների կողմից, ինչպիսիք են NFL-ը և CFL-ը: Մեկ այլ կնոջ օրինակ է Հիզեր Մոյսը՝ ձմեռային օլիմպիական խաղերի բազմակի ոսկե մեդալակիր բոբսլենդում և ռեգբիի համաշխարհային փառքի սրահի անդամ, ով նաև միջազգային մակարդակով ներկայացրել է Կանադան հեծանվավազքում և համալսարանական մակարդակով մրցել է բասկետբոլում և թեթեւ ատլետիկայի ոլորտներում: Ճապոնացի մարզիկներ, ինչպիսիք են Կազուշի Սակուրաբան, Կազույուկի Ֆուջիտան, Մասակաթսու Ֆունակին և Նաոյա Օգավան, հաջողությամբ հանդես են եկել պրոֆեսիոնալ ըմբշամարտում և մասնակցել խառը մարտարվեստներում:
«Աշխարհի մեծագույն մարզիկ»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշխարհի մեծագույն մարզիկ» տիտղոսը ավանդաբար պատկանում է թեթև աթլետիկայի մեջ տասնամարտում (տղամարդկանց) և ութամարտում (կանայք) լավագույն մրցակցին։ Տասնամարտը բաղկացած է 10 մրցումներից․ 100 մետր, հեռացատկ, հրում, բարձրացատկ, 400 մետր, 110 մ արգելավազք, ձողացատկ, նիզակակիր և 1500 մ։ Յոթնամարտը բաղկացած է յոթ մրցաձևից՝ 100 մ արգելավազք, բարձրացատկ, հրաձգություն, 200 մետր, հեռացատկ, նիզակակիր և 800 մետր: Այս մրցումները հաջողակ լինեու համար մարզիկից պահանջում են մարզական կարողությունների ողջ սպեկտրի տիրապետում՝ ներառյալ արագությունը, ուժը, համակարգումը, ցատկելու կարողությունը և տոկունությունը: Թեև «Աշխարհի մեծագույն մարզիկ» տիտղոսը բնական է թվում այս երկու իրադարձությունների համար, դրա ավանդական ասոցիացիան տասնամարտի/յոթամարտի հետ պաշտոնապես սկսվեց Ջիմ Թորփից: 1912 թվականին Շվեդիայի Ստոկհոլմում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ Թորպը նվաճեց ոսկե մեդալ տասնամարտում (ի թիվս այլոց)։ Թորփը պրոֆեսիոնալ կերպով մրցում էր բեյսբոլում, ամերիկյան ֆուտբոլում և բասկետբոլում նաև թիմային կերպով մրցում էր աթլետիկայում, բեյսբոլում, լակրոսսում և պարահանդեսային պարերում: Շվեդիայի թագավոր Գուստավ V-ը, երբ Թորպին շնորհում էր տասնամարտի ոսկին, ասաց. «Պարոն, դուք աշխարհի մեծագույն մարզիկն եք»[9]:Այդ իրադարձությունից ի վեր այս տիտղոսը ասոցացվում է տասնամարտի հետ:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Collins English Dictionary, Millennium Ed. - 'athlete'
- ↑ MORGANROTH, JOEL, et al. "Comparative left ventricular dimensions in trained athletes." Annals of Internal Medicine 82.4 (1975): 521–524.
- ↑ Oler, Michael J., et al. "Depression, suicidal ideation, and substance use among adolescents. Are athletes at less risk?." Archives of Family Medicine 3.9 (1994): 781–785.
- ↑ Jönhagen, Sven, et al. "Sports massage after eccentric exercise Արխիվացված 2020-09-28 Wayback Machine." The American Journal of Sports Medicine 32.6 (2004): 1499–1503.
- ↑ Thompson, Paul D.; Cullinane, Eileen M.; Eshleman, Ruth; Sady, Stanley P.; Herbert, Peter N. (1984). «The effects of caloric restriction or exercise cessation on the serum lipid and lipoprotein concentrations of endurance athletes». Metabolism. 33 (10): 943–950. doi:10.1016/0026-0495(84)90249-X. PMID 6482736.
- ↑ «Sportsbay alternatives».
- ↑ Puthucheary, Zudin; Skipworth, James R. A.; Rawal, Jai; Loosemore, Mike; Van Someren, Ken; Montgomery, Hugh E. (2011-06-01). «The ACE Gene and Human Performance». Sports Medicine (անգլերեն). 41 (6): 433–448. doi:10.2165/11588720-000000000-00000. ISSN 1179-2035. PMID 21615186. S2CID 42531424.
- ↑ Ma, Fang; Yang, Yu; Li, Xiangwei; Zhou, Feng; Gao, Cong; Li, Mufei; Gao, Lei (2013-01-24). «The Association of Sport Performance with ACE and ACTN3 Genetic Polymorphisms: A Systematic Review and Meta-Analysis». PLOS ONE (անգլերեն). 8 (1): e54685. Bibcode:2013PLoSO...854685M. doi:10.1371/journal.pone.0054685. ISSN 1932-6203. PMC 3554644. PMID 23358679.
- ↑ Flatter, Ron. «Thorpe preceded Deion, Bo». espn.com. Վերցված է 11 December 2020-ին.