Jump to content

Մասնակից:As789098/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԷՖԵՍ Ապահովագրական ՓԲԸ
ՏեսակԱպահովագրական ընկերություն
Հիմնադրված է2023 թ․ հուլիսի 25
ՎայրԵրևան, Հայաստան
ՏնօրենԱրևշատ Մելիքսեթյան
Կայքefes.am

ԷՖԵՍ Ապահովագրական ընկերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԷՖԵՍ ապահովագրական ընկերություն, (EFES Insurance), հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ապահովագրական ոլորտի նորաստեղծ ապահովագրական ընկերություն։ Տրամադրում է ապահովագրական ծառայություններ և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց։

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիան ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության գրեթե բոլոր տեսակներով է։ Ընկերության կողմից կնքվող ապահովագրական պայմանագրերի հիմնական տեսակներն են՝ դժբախտ պատահարներից, առողջության, ցամաքային տրանսպորտի, փոխադրվող գույքի (բեռների), հրդեհից և բնական աղետներից, ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության, ֆինանսական վնասների, ընդհանուր պատասխանատվության, արտասահման մեկնողների աջակցության ապահովագրությունը: Բացի այդ Ընկերությունն իրականացնում է օդանավերի, ինչպես նաև դրանց օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն:

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հուլիսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկը ապահովագրական և վերաապահովագրական գործունեության ԱՊՈ0012 և ԱՊՎ0005 լիցենզիաներ է տրամադրել ԷՖԵՍ ապահովագրական ՓԲԸ-ին։ Ընկերության լիցենզիան ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության գրեթե բոլոր տեսակներով է։

Ընկերության 100% բաժնետերը Ինթելիջենթ Մենեջմենթ ՍՊԸ-ն է, որի մասնակիցներն են Լևոն Ալթունյանը և Արևշատ Մելիքսեթյանը։ Նոր են միայն ընկերության գրանցման փաստաթղթերը․ ԷՖԵՍ-ի 2 հիմնադիրների և 5 թոփ մենեջերների համատեղ ապահովագրական փորձը կազմում է 153 տարի, իսկ միջին կառավարման անձնակազմի ապահովագրական փորձը գերազանցում է 7 տարին:

Ընկերության բաժնետիրական կապիտալը, ըստ 2023 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունների, կազմում է 2,000,000,000 ՀՀ դրամ, իսկ ակտիվները՝ 3,057,151,000 ՀՀ դրամ։

Հատկանշական է, որ հուլիսի վերջին գրանցվելով Կենտրոնական բանկում՝ Ընկերությունը մինչև հոկտեմբեր հասցրել է համագործակցություն հաստատել ՀՀ-ում գործող գրեթե բոլոր բանկերի, լիզինգային ընկերությունների, ինչպես նաև մի շարք զբոսաշրջային գործակալությունների հետ:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում: Ընկերությունը առայժմ չունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ։ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակը 100 է։

Ընկերությունը իրեն դիրքավորում է, որպես հաճախորդակենտրոն և հաճախորդի կարիքները հոգացող ընկերություն։ Այստեղ կարևորը ոչ միայն պրոդուկտն ու ծածկույթն է, այլև ծառայությունը։ ԷՖԵՍ-ի գլխավոր արժեքը հաճախորդի հետ հարաբերություններն են և յուրաքանչյուր հաճախորդ ամենակարևորն է։ Սա է փաստում նաև Ընկերության կարգախոսը՝  ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ԵՍ։

Ընկերության լոգոյի անձրևանոցի կոնցեպտի հիմքում պաշտպանության գաղափարն է։ Այստեղ անձրևանոցն իր պաշտպանության տակ է առնում հաճախորդին հնարավոր ամենաանսպասելի իրավիճակներում՝ հանդես գալով որպես պաշտպանիչ վահան։ Այս կոնցեպտով ԷՖԵՍ-ը խոստանում է, որ հաճախորդի հետ միասին կանցնի բոլոր փորձություններով և ամեն քայլափոխին կլինի այն հովանոցը, որի տակ միշտ ապահով է:

Ընկերության ղեկավարները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության խորհուրդ՝

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջիորջիո Կալեգարի – Խորհրդի նախագահ
  • Վարդան Արամյան - Խորհրդի անդամ
  • Մասիս Վարդանյան – Խորհրդի անդամ
  • Մխիթար Մելիք-Շահնազարյան – Խորհրդի անդամ
  • Տիգրան Փինաջյան – Խորհրդի անդամ

Ընկերության գործադիր ղեկավարություն՝

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արևշատ Մելիքսեթյան – Գլխավոր գործադիր տնօրեն
  • Վարդան Գևորգյան - Գլխավոր գործադիր տնօրենի առաջին տեղակալ /Ֆինանսական տնօրեն
  • Լիլիթ Շմավոնյան - Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ /Կորպորատիվ բիզնեսի տնօրեն
  • Իրինա Արությունովա - Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ /Զարգացման տնօրեն
  • Լևոն Քոչարյան - Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ /Գործառնական տնօրեն
  • Սերգեյ Շահինյան - Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ /Մանրածախ բիզնեսի տնօրեն

Տրամադրվող ծառայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը տրամադրում է ապահովագրական ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։ Ընկերության կողմից կնքվող ապահովագրական պայմանագրերի հիմնական տեսակներն են՝

  1. առողջության ապահովագրություն,
  2. ցամաքային տրանսպորտի ապահովագրություն / ԿԱՍԿՈ,
  3. արտասահման մեկնողների աջակցության ապահովագրություն / Ճամփորդության ապահովագրություն,
  4. դժբախտ պատահարներից ապահովագրություն,
  5. փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն,
  6. հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն,
  7. տնային կենդանիների ապահովագրություն,
  8. ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրութուն,
  9. ֆինանսական վնասների ապահովագրություն,
  10. ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,
  11. կանխավճարի ապահովագրություն,
  12. մաքսային երաշխիքի տրամադրում,
  13. շինմոնտաժային ռիսկերի ապահովագրություն,
  14. օդանավերի, ինչպես նաև դրանց օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն:

Տեղեկատվություն ֆինանսական գործունեության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում իրականացվող քաղաքական և տնտեսական փոփոխությունները, ինչպես նաև իրավական, հարկային և օրենսդրական համակարգերի զարգացումը շարունակական բնույթ են կրում և Հայաստանի տնտեսության կայունությունը և զարգացումը մեծապես կախված է այս փոփոխություններից։

Ընկերության ղեկավարությունը շարունակաբար վերլուծում է տնտեսական իրավիճակը ներկա միջավայրում։ Ապագա տնտեսական և քաղաքական իրավիճակը և վերջիններիս ազդեցությունը Ընկերության գործունեության վրա կարող են տարբերվել Ընկերության ղեկավարության ներկա սպասումներից։

2023 թվականի չորրորդ եռամսյակի դրությամբ Ընկերության հավաքագրած համախառն ապահովագրավճարները կազմել են 632,127,000 դրամ, իսկ զուտ հատուցումները՝ 124,656,000 դրամ։

Ընկերության բաժնետիրական կապիտալը կազմել է 2,000,000,000 ՀՀ դրամ, իսկ ակտիվները՝ 3,057,151,000 ՀՀ դրամ։[1]

Վերաապահովագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԷՖԵՍ-ի ամենաուժեղ կողմերից է միջազգային հզոր վերաապահովագրական ընկերությունների հետ բազմամյա և բազմաճյուղ համագործակցությունը։ Ընկերության մենեջմենթն ունի բարձր հեղինակություն և համբավ համաշխարհային վերաապահովագրական համակարգում։ Ընկերության ռազմավարական գործընկերներն են․[2]

Վերաապահովագրող
A+ A- A2
AA A+
AA- A+
AA A++
A+ A+ AA
A Baa1 A
AA- A+ AA-
A+ A AA-
A-
A A2 AA-
AA- A+ Aa3 AA-
AA- A+ Aa3
AA A++ Aa2 AA
A+
AA- A+ AA-

Փոխկապակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանանց ՆԲԿ[3]

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԷՖԵՍ-ը Հայաստանում որպես նորարար և որակյալ բժշկական ծառայություններ մատուցող բուժկենտրոն հայտնի Վարդանանց բուժկենտրոնի հետ միասին կազմում է միասնական էկոհամակարգ, ինչից կարելի է ենթադրել, որ առողջության ապահովագրությունը և բժշկական աջակցությունը Ընկերության ռազմավարական ուղղություններից մեկն է։

Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնն արդեն 19 տարի համատեղում է պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ անձնանց տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն ունեն։ Բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը, իսկ սարքավորումները մշտապես համալրվում են՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։

Բժշկական կենտրոնի կենտրոնական կլինիկան գտնվում է ք․ Երևան Վարդանանց 18/1։ Մասնաճյուղեր կան ինչպես Երևանում՝ Հրաչյա Քոչար 35/1 հասցեում, այնպես էլ ք․ Վանաձորում և ք․ Սևանում։ 2024 թվականին նախատեսվում են ևս 2 մասնաճյուղերի բացում ք․ Երևանում։

  1. «Հաշվետվություններ». My Site. Վերցված է 2024-01-16-ին.
  2. «Վերաապահովագրողներ». My Site. Վերցված է 2024-01-16-ին.
  3. «Vardanants». vardanants.am. Վերցված է 2024-01-16-ին.