Jump to content

Մասնակից:Arusyak1998/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջավախքի ժողովրդական բանահյուսությունը

Հարուստ ու բազմազան է Ջավախքի ժողովռդական բանահյուսությունը:Բարձրագահ լեռները,անդնդախոր ձորերը,կապուտակ լճերը, երփներանգ ծաղիկներով զարդարված դաշտերն ու արոտավայրերը սքանչելի գեղեցկություն են պարգևել մեր լեռնաշխարհին:Եվ այդ ամենը,անշուշտ,խթանում են մարդու ստեղծագործական միտքը:Թևավոր են ջավախքցու խոսքերը,լի են հումորի զգացումով:Ասում են՝ յուրաքանչյուր ջավախքի պոետ է,գուսան:Գուսանական արվեստն այստեղ հասել է կատարելության բարձր աստիճանի:Այստեղ են ծնվել հայ պոեզիայի և արձակի նշանավոր դեմքեր Վահան Տերյանը,Դերենիկ Դեմիրճյանը:Այստեղ են ծնվել և ստեղծագործել գուսաններ Սիրիային,Ջիվանին,Թիֆիլին,Մաթինը,Ֆիադին,գուսանական արվեստի մեջ այստեղ ե կատարելագործվել Հավասին:Գուսան Ղունկիանոս երգիչ Կարնեցին իր կյանքի վերջին տարիները անցկացրել է գավառի Վարեվան գյուղում:Նա ստեղծագործելու հետ միասին զբաղվել է մանուկների դաստիրակության գործով:Ցավոք,հրապարակի վրա նրանից ոչինչ չկա:Ի պատիվ վարևանցիների ուզում ենք նշել,որ գուսանի շիրմի վրա կառուցել են տուֆակերտ մի հոյակապ մատուռ,որը դարձել է ուխտատեղ: Ինչպես հեղափոխությունից առաջ,այնպես ել նոր ժամանակներում,Ջավախքում ժողովրդական բանահյուսությունը հոսել է հորդառատ աղբյուրի նման: Նախահեղափոխական աշխատավոր գյուղացու վիշտն ու տառապանքներն առտահայտող երգերի փոխարեն մեր օրերում նոր բովանդակություն են ստանում ժողովրդական երգերը՝ գովերգում է նոր կյանքը,նոր մարդն ու նրա ստեղծագործական աշխատանքը: Ժողովրդական բանահյուսությունը նոր վերելք ապրեց Ջավախքում երեսունական թվականներին:Այդ ժամանակներում հայտնի են դառնում բազմաթիվ բանաստեղծներ,որոնց աշուղական մոտիվներով գրված սրտաբուխ երգերը մտնում են բանահյուսության մեջ: Անցյալ դարի 90-ական թվականներին Ջավախքի բանահյուսության ուսումնասիրության բնագավառում լուրջ աշխատանք է կատարել հայ նշանավոր ազգագրագետ և բանահավաք Երվանդ Լալայանը և 1892 թվականին հրապարակել է «Ջավախքի բուրմունքը» խորագրով ժողովածուն: Մեր ժողովրդական երգերը արժանացել են Թումանյանի, Իսահակյանի,Կոմիտասի և այլ նշանավոր մարդկանց ուշադրությանը:Կոմիտասը շրջագայել է գավառի գյուղերը,ուշի-ուշով ունկնդրել է ժողովրդական երգեր կատարողներին,գրի է առել շատ երգեր ու եղանակներ և Ջավախքից վերադարձել մեծ «բեռով»: Քարասունական թվականներից սկսած Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը պարբերաբար ելույթներ է ունենում Ջավախքում:Այս հանգամանքը առիթ է հանդիսացել ժողովրդական երգերի,ինչպես նաև պարերգերի լավագույն նմուշների գրառման համար անսամբլի ղեկավար,նշանավոր խմբավայր,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի կողմից:Դրանցից շատերը մտցված են անսամբլի ծրագրում և մեծ ժողովրդականություն են վայելում: Մինչև 1830 թվականը և դրանից էլ շատ վաղ Ջավախքում ապրել են բնիկ հայեր:Հայաշատ են եղել Խանդո,Բարալեթ,Կորխ,Վաչիան,Գումբուրդո,Կարզախ և մյուս գյուղերը:1595 թվականին Թուրքիայի անցկացրած հարկահանության հաշվառքի տվյալների համաձայն,որոնք ամփոփված են,«Գյուրջիստանի վիլայեթի մեծ դավթարը»ժողովածուում,հարկատու ծխերը հիմնականում եղել են հայեր: Կարզախ գյուղում հայ ծխերի թիվը հասել է 33-ի:Այդ դավթարում հիշատակված են ծխերի ղեկավարների անունները՚ Վարդան,Սարգիս,Սուքիաս,Կիրակոս,Հովսեփ,Բայանդուր և այլն:Այս ամենի հիման վրա կարող ենք ասել,որ հայերը Ջավախքում համալրվում էին հնաբնակներ և ոչ թե «հյուրեր»,ինչպես ջանում են ապացուցել ոմանք: Կասկածից վեր է,որ այս շրջանում ևս Ջավախքցիները ունեցել են իրենց հորինած երգերը:Դրանցից մեզ հասել են պատառիկներ,որոնցում հիշատակվում են Էրզրում,Մուշ,Ալաշկերտ,Արդահան և այլ տեղանուններ:Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել,որ այդ երգերը,հիմնականում հորինվել են թուրքերեն,գրի չեն առնվել,չեն թարգմանվել և կորստի են մատնվել... Մեր ուսումնասիրությունների ընթացքում նկատել ենք,որ շատ ժողովրդական երգեր,որոնք տարածված են Ջավախքի համարյա բոլոր գյուղերում,տեղայնացված են մասամբ էլ ձևափոխված:Այդ տեսակետից հատկապես աչքի ե ընկնում «Գենա լավ են մեր գեղացիք» կատակերգը,որը դիպուկ ձևով տալիս ե Ջավախքի գյուղերի բնութագիրը:Այս երգերը կատարողները իրենց գյուղերի մասին արտահայտում են դրականորեն;Օրինակ՚«Լավ եզ լծող մոդեկամցիք»,«Հացով հարուստ են Խանդոցիք»,«Քաջ ու անվախ են Կարզախցիք» և այլն: Ջավախքին հարևան է Ախալցխայի հայաբնակ շրջանը:Այստեղի բնակիչները ևս 1830 թվականին գաղթել են Էրզրումից,նրանք էլ ունեն հարուստ բանահյուսություն,ուստի շատ երգեր փոխանցվել են մի շրջանից մյուսը և սեփականացվել:Այս պատճառով բանահավաքները երբեմն դժվարանում են որոշել՚ այս կամ այն երգը Ջավախքում է հորինվել,թե Մեսխեթում(Ախլցխայում): Վերջում ցանականում ենք նշել այն մեծ աշխատանքը,որ կատարում է Թբիլիսիի «Մերանի» հրատակչությունը այս բնագավառում՚ Վրաստանում բանկվող հայ բանաստեղծների և գրողների գործերը հրատարակելու հետ միասին մեծ տեղ ե տալիս նաև բանահյուսությանը:1985 թվականին լույս տեսավ մեր կազմած «Ջավախքի ժողովրդական երգեր» և 1987 թվականին «Ջավախքի գուսանների երգեր» ժողովածուները: Չնայած այս ամենին,Ջավախքի հարուստ բանահյուսությունը գիտական ուսումնասիրության լուրջ կարիք ե զգում: Ստորև ներկայացնում ենք մի քանի նմուշ Ջավախքի ժողովրդական բանահյուսությունից: Ախալքալաքի երգը Ախալքալաքի չարխ ու ֆալակ, Միջի մարդը հուրի մալաք, Ոչ ժամ գիտեն,ոչ պատարագ, Կուսեն կարագ,կերթան մարագ, Հարսներու հետ ծունր ու խաչ, Թուշը՚ թշին հաՙ պաչ, հաՙ պաչ: Գեղի մեջը, եղի մեջը, Մեղրի մեջը,սերի մեջը, Հարսնյաց հանդեսի մեջը, Կուսեն,խմեն,քեֆ կքաշեն, Ջան,ջան կսեն,իրար կաշեն, Պար ու հանդես,հարս ու հարսնիք: Ախալքալաք բերդի քով է, Ամռան շոգին էնտեղ հով է, Սիրունը շատ՚ սիրե, գովե, Կախարդող աչքերի ծով է, Քեֆ ու սերը անուշ բան է, Սիրունը հոգի կհանե: Հարսի նազին նազ չի հասնի, Աղքատ մարդուն մաս չի հասնի, Սիրողը թե փող չունենա, Ախալքալաքի սիրուններին՚ Լավ է,որ միշտ հեռու մնա: