Jump to content

Մասնակից:Arus Hovhannisyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարանջատված ինքնության խանգարում,հայտնի է նաև որպես անձի երկատում,մտավոր խանգարում է,որը բնորոշվում է ամենաքիչը երկու տարբեր և հարաբերականորեն տևական ինքնություններով,կամ տարանջատված անհատականության վիճակներով,որը երևում է մարդու վարքագծի մեջ՝ ուղեկցվելով կարևոր տեղեկության նկատմամբ հիշողության վատացմամբ,որը չի կարող համարվել հասարակ մոռացություն։Այս ախտանիշերը չեն նկարագրվում ալկոհոլի կամ թմրադեղի չարաշահման,կաթվածի,կամ ուրիշ առողջական խնդիրների ժամանկ և ոչ էլ երեխաների երևակայության մեջ։Ախտրոշումը հաճախ դժվար է տրվում,քանի որ այս հիվանդությունը նման է այլ մտավոր խանգարումների։Նաև պետք է հաշվի առնվի կեղծ հիվանդ ձևանալը,եթե այդտեղ հնարավոր է ֆինանսական կամ դատական շահ գտնել,նաև շինծու խանգարումը,եթե աչքի է ընկնում օգնություն փնտրող վարքագիծը։ Անձի երկատումը ամենավիճելի հոգեբուժական խանգարումներից է՝ առանց պարզ միաձայնության ախտորոշման չափանիշի կամ բուժման հարցում։Բուժման էֆեկտիվության վերաբերյալ արված հարցումները նախապես վերաբերում էին կլինիկական մոտեցումներին և դեպքերի ուսումնասիրությանը։Տարանջատված ախտանիշները սկսվում են անուշադրության սխալներից,հասնում են մինչև ցրվածության, երազկոտության և ախտաբանորեն տարանջատված խանգարումների։ Չկա ոչ մի կանոնվոր,փորձնականորեն ապացուցված սահմանում <Անձի տարանջատման> գոյության մասին։

Չնայած ո՛չ համաճարակաբանական հարցումներ և ոչ էլ երկայնակի ուսումնասիրություններ չեն իրականացվել, այնուամենայնիվ մարդիկ հավատացած են,որ անձի երկատումը հազվադեպ է ինքնաբերաբար որոշվում։Ախտորոշումները փոփոխվում են ժամանակի ընթացքում։Սովորաբար նախնական ախտորոշումը չի բավարարում,հատկապես նրանք,որոնք համախտանիշներ են պարունակում այլ հիվանդությունների հետ։Երկու կանոնավոր տվյալ կա գերակշռության դեպքում։ Վնասվածքների և երկատման ուսումնասիրություների միջազգային կազմակերպությունը նշում է,որ ընդհանուր բնակչության մեջ այդ գերակշռությունը 1-3 տոկոս է,իսկ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ստացիոնար հիվանդների խմբում 1-5 տոկոս։

Այս հիվանդությունը ավելի հաճախ ախտորոշվում է Հյուսիսային Ամերիկայում,քան աշխարհի մնացած վայրերում և 3-9անգամ ավելի շատ հայտնաբերվում է կանանց մոտ քան տղամարդկանց։ Անձի երկատման ախտորոշումների թիվը մեծապես աճեց 20-րդ դարի երկրորդ կեսին,սրա հետ մեկտեղ էլ հիվանդների պնդմամբ աճեց նաև ինքնությունների( ալտեր էգո ) թիվը (միջին հաշվով 2-3-ից հասնելօվ գրեթե 16-ի)։ Անձի երկատումը վիճելի է նաև իրավական համակարգում, որտեղ այն օգտագործվում է որպես խելագարության պաշտպանության հազվադեպ հաջողության հասնող ձև։ 1990-ականներին նկատվեց այս ախտորոշումը ներառող դատական գործերի զուգահեռ աճ։

Ինքնության խանգարումները,ներառյալ անձի երկատումը,համարվում են տրավմայից կամ սթրեսից առաջացած հիշողության խանգարումներ,բայց այս վարկածի հիմքում ընկած մեթաբանությունը շատ թույլ է։Մինչև հիմա հիշողության վերաբերյալ գիտական ուսումնասիրությունները քիչ են եղել,իսկ արդյունքները՝անորոշ։ Այլընտրանքային վարկածներից մեկն այն է,որ ինքնության խանգարումները առաջանում են որոշ թերապևտների(hատկապես հիպնոս օգտագործողների) կողմից գործածվող միջոցների կողմնակի ազդեցությունից։Այս 2 վարկածների տարաձայնությունները ընթանում են լարված բանավճերով։

Անրի երկատումը ամենատարածված ախտորոշումներից էր 1970֊ականնեին,80֊ականներին և 90֊ականներին։ Սակայն անհայտ է՝արդյոք այս խանգարման հաճախականություն աճեց,թե ոչ,արդյոք այն սկսվեց ավելի շուտ բացահայտվել բժիշկների կողմից,թե ոչ,և, վերջապես, արդյոք հասարակական֊մշակութային գործոնները պատճառ հանդիսացան բժշկահարույց(բժշկական հետազոտությունների արդյունքում առաջացած) հիվանդությունների վերաբերյալ շնորհադեսների աճին։

1980 թվականից հետո ախտորոշման անսովոր քանակը համախմբեց մի քանի բժիշկների,ովքեր,հիմնվելով ինքնության խանգարումներ ունեցող մարդկանց բնութագրերի վրա,այն վարկածի կողմնակիցն էին,ըստ որի անձի երկատումը բժշկահարույց հիվաննդություն է։ Ախտորոշման ոչ սովորական քանակը նաև բացատրվել է բժիշկների՝ անձի երկատման դեպքերը հասկանալու գիտելիքի և փորձի պակասով։

Տարանջատում տրմինը,որ ներառում է ինքնության խանգարումները,ինչպես նաև անձի երկատումը, կոնկրետ,հաստատված և համաձայնեցված սահմանում չունի։Տարատեսակ։փորձարկումներից շատերը տարանջատումը սահմանում են հասարակ ուշադրության պակասից մինչև որպես հիշեղության խանգարում։ Այսպիսով անհայտ է՝ արդյոք որևէ ընդհանուր հիմք կա բոլոր փորձարկումների հիմքում․թե ոչ,կամ էլ արդյոք հիվանդության թույլ և ուժեղ ախտանիշերը տարբեր վարքերի և կենսաբանական կառուցվածքների արդյունք են։ Գրականությունում օգտագործված այլ սահմանումները նույնպես ընդհանուր հայտարարի չեն գալիս։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Hypnosis, which was pioneered in the late 18th century by Franz Mesmer and Armand-Marie Jacques de Chastenet, Marques de Puységur, challenged Locke's association of ideas. Hypnotists reported what they thought were second personalities emerging during hypnosis and wondered how two minds could coexist.

Անձի երկատման առաջին դեպքը հայտնաբերել է Պարասելսուսը 1646 թվականին։19֊րդ դարում երկակի գիտակցությունը՝ պատմականորեն անձի երկատման նախատիպը, հաճախակի նկարագրվում էր որպես լուսնոտություն այն գիտնականների կողմից,որոնց վարկածի համաձայն հիվանդները նորմալ գիտակից վիճակից անցնում են լուսնոտ վիճակի։

Ոգեպաշտության,հարահոգեբանության և հիպնոսի նկատմաբ ուժգին հետաքրքրությունը շարունակվեց 19֊րդ դարում և 20֊րդ դարի սկզբում՝զուգահեռաբար ընթանալով Ջոն Լոքի այն տեսակետի հետ,ըստ որի գաղափարների կապ կա,որը պահանջում է զգացմունքների և դրանք գիտակցելու համատեղություն։Հիպնոսները,որոնք