Մասնակից:Artur Vardanov

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիազորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիազորությունը կազմակերպության ռեսուրսների օգտագործման և որոշ աշխատակիցների ջանքերի դեպի որոշ առաջադրանքների կատարումն ուղղված սահմանափակ իրավունքն է: Լիազորությունները տրվում են պաշտոնին, այլ ոչ թե անձին, որն այդ պահին զբաղեցնում է այդ պաշտոնը:

Գոյություն ունի լիազորությունների բաշխման երկու մոտեցում՝ ավանդական, որի դեպքում լիազորությունները փոխանցվում են վերին օղակներից եպի ստորինները: Եվ լիազորությունների ընդունման, որի դեպքում, ըստ Չեստեր Բերնարդի, աշխատակիցը իրավունք ունի որոշել՝ ենթարկվել հրամանին, թե ոչ:

Լիազորությունների սահմանները լայնանում են դեպի վերև: Լիազորությունների մեծ մասը սահմանվում է ավանդույթներով, մշակութային ստերեոտիպերով: Մարդիկ ենթարկվում են ղեկավարներին մասամբ այն պատճառով, որ այդպես ընդունված է:

Լիազորություն և իշխանություն:[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է ունենալ իշխանություն՝ չունենալով լիազորություն: Այլ կերպ ասած, լիազորությունը սահմանում է, թե կոնկրետ պաշտոնը զբաղեցնող մարդը ինչ կարող է անել (ինչ իրավունք ունի անել): Իշխանությունը սահմանում է, թե նա իրականում ինչ կարող է անել:

Գծային և շտաբային լիազորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծային լիազորությունները այն լիազորություններ են, որոնք փոխանցվում են անմիջապես ղեկավարից ենթակային և այդպես շարունակ: Գծային լիազորությունը որոշում է ղեկավարի իրավական իշխանությունը ենթակաների նկատմամբ: Գծային լիազորություն ունեցող ղեկավարը ունի նաև որոշ որոշումներ ընդունելու և որոշ հարցերում առանց վերադաս ղեկավարին տեղյակ պահելու գործելու իրավունք (իհարկե, որոշակի սահմաններում): Գծային լիազորությունների բաշխումը առաջացնում է կազմակերպության կառավարման մակարդակների աստիճանակարգ: Այդ պրոցեսը կոչվում է սկալյար պրոցես, իսկ աստիճանակարգը կոչվում է սկալյար շղթա կամ հրամանների շղթա:

Շտաբային լիազորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիազորությունների տվյալ տեսակը օգնում է կազմակերպությանը առանց <<մեկ ղեկավարի>> սկզբունքը խախտելու, մասնագետների օգնությամբ լուծել խորհրդատվական կամ սպասարկման բնույթի հարցեր:

Շտաբային լիազորությունների հիմնական տեսակներն են.՝

Հանձնարարական լիազորություններ.լիազորությունների այս տեսակը ունեցող անձինք անհրաժեշտության դեպքում կարող են խորհրդատվություններ տալ դրանց կարիքը ունեցող ղեկավարներին կամ կատարողներին, թե ինչպես ավելի լավ կլինեի լուծել այս կամ այն նեղ մասնագիտական հարցը (խորհրդատուներ):

Համակարգող լիազորությունները կախված են համատեղ որոշումների ընդունման հետ: Այս լիազորությունները ունեցող անձը իրավունք ունի վերին օղակի մենեջերների  անունից համաձայնեցնել կառավարչական կառուցվածքի առնձին սուբյեկտների գործողությունները: Այսպիսի լիազորություններ ունեն տարբեր տիպի կոմիտեները և խորհուրդները, որոնք ձևավորվում են ժամանակավոր կամ մշտական հիմունքներով:

Կարգադրիչ լիազորություններ ունեցող անձը իրավունք ունի ընդունել այնպիսի որոշումներ, որոնք պարտադիր են կատարման համար: Այս լիազորությունները կարող են լինել գծային և ֆունկցիոնալ:

Գծային լիազորությունները ենթադրում են պաշտոնական ուղիղ կապի առկայություն ղեկավարների և ենթակաների միջև, որի շրջանակներում ղեկավարները նախանշում են, թե ինչ, երբ և որտեղ պետք է անեն կամ չանեն ենթակաները նպատակին հասնելու համար, պատասխանատվություն են կրում յուրաքանչյուր աշխատակցի և աշխատանքների կոորդինացման համար: գծային լիազորությունները ավելի պարզ են դարձնում ղեկավար-ենթակա հարաբերությունները: Սովորաբար, գծային լիազորությունների շարքին են դասվում

  1.        Հիմնական ստորաբաժանումների (արտադրություն, ֆինանսներ, առաքում) գործունեության օպերատիվ կառավարումը,
  2.        Անձնակազմի աշխատանքների կազմակերպումը,
  3.        Աշխատանքների կատարման համար պայմանների ստեղծումը,
  4.        Աշխատողներին աշխատանքի ընդունելու/ազատելու հարցերը,
  5.        Աշխատողներին գնահատելու, պարգևատրելու, պատժելու հարցերը,
  6.        Աշխատավայրում բարեհամբյուր մթնորոտի ձևավորումը:

Ֆունկցիոնալ լիազորությունները հանգում են այնպիսի որոշումների ընդունմանը, որոնք պարտադիր են կատարման համար, կարգավորում են այլ գծային ղեկավարների ղեկավար-ենթակա աշխատանքները: այդ որոշումները սովորաբար նախանշում են աշխատանքային մեթոդները, այսինքն, ինչպես գործել, որ հասնել նպատակին (պլանավորման բաժնի պետ, հաշվապահ):

Վերահսկիչ լիազորությունները հնարավորություն են տալիս իրականացնել ղեկավարների և ենթակաների գործունեության վերահսկումը, պահանջել նրանցից պարտադիր ինֆորմացիա, իրաականացնել դրանց վերլուծությունը և այլն:

Համաձայնեցնող: Այս լիազորությունները հնարավորություն են տալիս հայտնել վերաբերմունքը գծային և ֆունկցիոնալ լիազորությունների շրջանակներում ընդունած որոշումների վերաբերյալ: Դրանք լինում են նախազգուշացնող (իրավաբան. Որ դեպքում ինչ կարող է լինել) և կասեցնող (հաշվապահ. Եթե, օրինակ, չստորագրի փաստաթուղթը, ոչինչ հնարավոր չի լինի անել):

Կառավարչական լիազորությունների փոխանցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպչական կառուցվածքների շրջանակներում իրավունքների, պատասխանատվության, պարտավորությունների ռացիոնալ բաշխումը և վերաբշխումը (կառուցվածքային սուբյեկտների միջև) կոչվում է լիազորությունների փոխանցոմ:

Լիազորությունների փոխանցոմը պրոցես է, որի ընթացքում ղեկավարները առանց ենթակաների գործողությունների մեջ ակտիվ խառնվելու իրենց ֆունկցիաների մի մասը փոխանցում են ենթականերին:

Սովորաբար փոխանցվում են հետևյալ աշխատանքները.

  1. Սովորական ամենօրյա աշխատանք
  2. Նեղմասնագիտական գործունեություն
  3. Ոչ էական հարցեր
  4. Նախապատրաստական աշխատանքներ

Սակայն գոյություն ունեն որոշ աշխատանքներ ,խնդիրներ , որոնց լուծումը պետք է դրվի միայն ղեկավարի վրա (բարձր ռիսկ պարունակող, ռազմավարական նշանակություն ունեցող, ոչ ստանդարտ հարցեր): Չեն բաշխում հետևյալ հարցերը.

  1. Նպատակների սահմանում
  2. Որոշումների ընդունում
  3. Կազմակերպության քաղաքականության մշակում
  4. Աշխատողների
  5. Բարձր ռիսկ պարունակող հարցեր
  6. Ոչ սովորական, բացառիկ հարցեր

Լիազորբությունների բաշխման ժամանակ ղեկավարը սահմանում է պատասխանատվության, իրավունքների, պարտավորությունների աստիճանը:

Առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղեկավարը հնարավորություն է ստանում զբաղվել իր անմիջական մասնագիտական պահանջվող հարցերով
  2. Ղեկավարը հնարավորություն է ստանում կենտրոնանալ ռազմավարական խնդիրների, պլանավորման, կազմակերպության զարգացման հարցերի բվրա
  3. Ակտիվ և ստեղծագործ աշխատակիցներին մոտիվացնելու լավագույն միջոցն է
  4. Սովորեցնելու լավագույն միջոցն է
  5. Մասնագիտական աճի (կարիերայի) լավագույն միջոցն է:

Լիազորություների փոխանցման փուլերը.[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աշխատղներին տալիս են անհատական կոնկրետ առաջադրանք
  2. Աշխատողներին տալիս են լիազորություններ և ռեսուրսներ
  3. Աշխատողին տալիս են պարտավորություն տվյալ աշխատանքը կատարելու համար

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1]
  2. http://usum.am/load/liazorowt'yownneri_e'owt'yowny'_patasxanatvowt'yowny'_liazorowt'yownneri_tesaknery'_kar'avarman_kazmakerpakan_kar'owcvac'qi_d'_avo_man_tarrery'/48-1-0-2207