Մասնակից:Armenicus83

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միներալնիե Վոդի կամ Մին Վոդի-քաղաք է,որն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի շրջանի վարչական կենտրոնը,եւ մտնում է Կովկասյան Հանքային ջրեր էկոլոգիա-առողջարանային շրջանի կազմի մեջ :Այն գտնվում է Կումա գետի հովտում Ստավրոպոլ քաղաքից հարավ-արեւելք՝մոտ 130 կմ հեռավորության վրա:Քաղաքից ոչ շատ հեռու գտնվում է Ռուսաստանի Դաշնության հարավի ամենամեծ օդանավակայանը(կառուցված 1925 թ-ին),որը հնարավորություն է տալիս Կովկասյան Հանքային ջրերի շրջանը կապել երկրի այլ նահանգների հետ,Հյուսիս-կովկասյան երկաթուղու Արմավիր-Պրոխլադնայա գծի ենթաճյուղին պատկանող երկաթուղային կայարանը,«М-29 Կովկաս» դաշնային նշանակություն ունեցող ավտոճանապարհը:Միներալնիե Վոդի քաղաքից հնարավոր է շատ արագ հասնել Ժելեզնովոդսկ,Պյատիգորսկ,Եսսենտուկի,Կիսլովոդսկ առողջարանային քաղաքներ: Բնակչությունը- 76 291 մարդ(2013թ-ի տվյալներ): Քաղաքը կառուցվել է 1878 թ-ին Ռոստով-Վլադիկավկազ երկաթուղու շինարարության ընթացքում,եւ սկզբնականում կրում էր «Սուլթանովսկի» անունը: Միներալնիե Վոդի