Jump to content

Մասնակից:ArmenYegh/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վրեժ Հաջյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրեժ Վարազդատի Հաջյան (Նոյեմբերի 30, 1942թ., Լենինական(Գյումրի), ՀԽՍՀ, ԽՍՀՄ) Հայ հասարակական գործիչ, Պատմաբան, ՊՄՊ Երևանի մարզային ծառայության պետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942թթվականի նոյեմբերի 30-ին Լենինականում(այժյան Գյումրի)։

1966 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի (այժմյան ՀՊՄՀ) պատմության ֆակուլտետը։Գործուղվել է Սպիտակ քաղաք, որտեղ աշխատել է երկրորդ միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ։1968 թվականին նշանակվում է կոմերիտմիության շրջանային խորհրդի երկրորդ քարտուղար,սակայն մի քանի ամիս անց հիասթափվելով կոմերիտմիության կեղծ կարգախոսներից ու սկզբունքներից, նա հրաժարվում է այդ աշխատանքից և վերադառնում է մանկավարժական գործունեությանը։Որպես տնօրեն աշխատանքի է անցնում Սպիտակի մեծահասակների գիշերօթիկ դպրոցում։1973-ին նշանակվում է Սպիտակի շրջանի ժողովրդական բաժնի վարիչ,1978 թվականին տեղափոխվում է կոմունիստական կուսակցության Սպիտակի շրջկոմ՝ որպես կուսակցական կազմակերպչական բաժնի վարիչ։ 1985 թվականին նշանակվում է ժողովրդական վերահսկողության Սպիտակի շրջանային խորհրդի նախագահ։1987-ինl ընտրվում է Սպիտակի շրջխորհրդի գործկոմի նախագահ և աշխատում մինչև 1991 թվականը։ 1988-ին Վ.Հաջյանը գլխավորում էր Ադրբեջանի հայ փախստականներին հայրենիքում հաստատվելու աշխատանքները կազմակերպող հանձնաժողովը։1992 թվականին նշանակվում է «Հայէկոնոմ» բանկի Սպիտակի մասնաճյուղի կառավարիչ։1997-ին թողնում է բոլոր բարձր պաշտոնները և մինչև 2001 թվականը զբաղվում է անասնապահությամբ։2001 թվականից մինչև 2009 թվականը աշխատում է ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետի տեղակալ։2009-ին բնակություն է հաստատում Երևանում։2013-ից աշխատանքի է անցմում Երևանի մարզային ծառայությունում ՝ նախ որպես պահապան, ապա՝ 2017 թվականին՝ մարզային ծառայության պետ։