Մասնակից:Aria.G/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Медив (անգլ. Medivh) — Warcraft հորինված տիեզերքի հիմնական գործող անձանցից: Նա մասնակցել է Warcraft: Orcs and HumansWarcraft III: Reign of Chaos խաղերում, Ջեֆ Գրաբի Warcraft: Վերջին պահապանը գրքում նկարագրված իրադաձություններում, հանդիպում է World of Warcraft: The Burning Crusade խաղում, նրա մասին հիշատակվում է Warcraft II: Beyond the Dark Portal խաղում, ինչպես նաև Warcraft ֆիլմում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիվի մայրը , Մագնա Էգվինը, Տիրիսֆալի օրդենի՝ Բոցավառվող լեգիոնի դևերի հնարավոր ներխուժումներից Ազերոտի պաշտպանության համար ստողծված կազմակերպության միակ կին պահապանն էր: Հենց նա էր հաղթել Դևերի Տիրակալ Սարգերասի ավատարին: Բայց տիտանի անկումը պլանավորված էր, քանզի նա իր հոգու մի մասը տեղակայել էր Պահապանի մարմնում՝ հույս ունենալով ապագայում խլել նրա՝ Ազերոտի ամենահզոր էակի ուժը:

Մի քանի հարյուր տարի անց, Տիրիսֆալի խորհուրդը ստիպեց Էգվինին ընտրել ժառանգորդ և նրան փոխանցել Պահապանի ուժը: Չվստահելով Օրդենի կախարդներին, ում համար քաղաքական ինտրիգներն ավելի կարևոր էին, քան դևերի դեմ պատերազմելը, նա որոշեց ծնել որդի-ժառանգորդ: Որպես հայր նա ընտրեց Սթորմվինդի արքա Ռին  III-ի արքունիքի դատական հրաշագործ Նիլաս Արանին:

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիվի մանկությունը երջանիկ էր: Նրան մեծացնում էր հայրը՝ Նիլաս Արանը և սովորում էր թագավորության լավագույն կախարդների մոտ: Նրա լավագույն ընկերներն էին Անդուին Լոթարը և արքայազն Լեյն Ռինը: Նրանք միասին ճանապարհորդում էին թագավորությունով մեկ: Տասներեքերորդ տարեդարձի նախօրեին, Մեդիվի մոտ տեղի ունեցավ մոգական էներգիայի հսկայական պոռթկում: Դա նրան անասելի ցավ էր պատճառում: Նիլաս Արանը, փորձելով փրկել որդուն, մահանում է նրան մեկ հպումից: Մեդիվի մոգական ուժը հանդարտեցնելու համար հավաքվում են թագավորության ուժեղագույն մոգերը, սակայն դրանից հետո Մեդիվը հայտնվեց կոմայի մեջ: Պատանուն տեղափոխեցին Նորթշիրի աբբայություն, որտեղ նրա մասին հոգ էին տանում Անդուին Լոթարը և տեղի հոգևորականները:

Խելագարությունը և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիվն արթնացավ 20 տարի անց: Նրա մեջ շատ բան էր փոխվել: Թագավորությունում մարդկանց մեծամասնությունը նրան խելագար էին համարում, սակայն ոչ ոք, նույնիսկ Էգվինը չէին գիտակցում կատարվածի մասշտաբները: Սարգերասի մութ էությունը նրա մե էր մտել դեռ ծննդից առաջ և սպասում էր նրա մեջ Պահապանի ուժի արթնացմանը: Այժմ մոգի մարմնում ընթանում էր պայքար Պահապանի ուժի և Լեգիոնի առաջնորդի ուժի միջև, տեղ չթողնելով Մեդիվի համար:

Մոգը բնակություն է հաստատում Կարաժան աշտարակում, որտեղ Սարգերասը սկսում է իր պլանի իրագործումը: Հենց նա է բացում Մութ հանգույցը և Հորդայի նեխխուժման սկիզբը դնում: Օրքերի օգնությամբ նա պլանավորում էր ոչնչացնել մարդկանց ու վերին էլֆերին և հասնել Դամբարանին, որտեղ Էգվինը թաքցրել էր իր մարմինը: Այն փակ էր մարդկանց, էլֆերի և դևերի, սակայն ոչ օրքերի համար:

Էգվնը իմանում է որդու դավաճանության համար և փորձում է նրան խելքի բերել, սակայն հասկանալով, թե ով է թաքնված Մեդիվի մարմնում, կռվում է նրա դեմ: Նա ադեն չուներ Պահաանի ուժ, և Մեդիվը հաղթում է նրան: Բայց այդ մարտը խորը հետք է թողնում տարօրինակ էակի հոգում, որտեղ իսկական Մեդիվի գիտակցությունն էր:

Շուտով Դելարանի մոգերը Մեդիվի մոտ են ուղարկում Կադգար անունով ընդունակ աշակերտի: Գարոնայի՝ Գուլաի Ստվերների Խորհրդի ներկայացուցչի հետ միասին նրանք հայտնաբերում են, որ Մեդիվը գտնվում է Սարգերասի տիրապետության տակ: Որոշ ժամանակ անց նրանք այդ մասին հայտնում են Լեյն արքային, սակայն նա չի հավատում նրանց ֆանտաստիկ պատմվածքին:

Բայց Անդուին Լոթարը լսելով Կադգարին, հասկանում է, թե ինչքան վտանգավոր կարող է լինել Մեդիվը: Նրանք զինվորների ջոկատով ներխուժում են Կարաժան: Աշտարակի նկուղում տեղի է ունենում խելագար մոգի դեմ պայքար: Կադգարը, բարձրացնելով Լոթարի սուրը, խոցում է Մեդիվին: Նա սպանում է մոգին, բայց միաժամանակ ազատում է նրան Սարգերասի իշխանությունից: Դևի էությունը ուղևորվում է դեպի Դատարկության շրջապտույտի խորքեր: Սակայն մահվանից առաջ Մեդիվն անիծում է Կադգարին՝ պատանուն վերածելով ծերունու:

Օրք կախարդ Գուլդանը, որն այդ ժամանակ թափառում էր Մեդիվի գիտակցությունում՝ փնտրելով Դամբարանի տեղադրությունը, ընկնում է կոմայի մեջ, ինչը բերում է հեղափոխության Հորդայի մեջ: