Մասնակից:Araqangaraq/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պասիտա Աբադ (անգլ.՝ Pacita Abad,[[{{{1}}}]] [[ {{{3}}}]]),ամերիկաֆիլիպիննյան նկարչուհի: Ծնվել է Բասկոյում ոչ մեծ կղզում,որը գտնվում է Ֆիլիպինների հյուսիսային մասում,Լուսոնի և Թայվանի միջև: Նրա 30-ամյա գեղարվեստական կարիերան սկսվեց ԱՄՆ ուղևորության ժամանակ,որտեղ մեկնել էր կրթության մակարդակը բարձրացնելու նպատակով: Նրա աշխատանքները ցուցադրվել են ավելի քան 200 թանգարաններում, ցուցասրահներում և այլ հարթակներում, այդ թվում նաև 75 անձնական ցուցահանդեսներում՝ ողջ աշխարհում: Նկարչուհու աշխատանքները այսօր կարող ենք տեսնել պետական, կորպորատիվ, մասնավոր հավաքածուներում ավելի քան 70 երկրում:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967թ. Աբադը ստացավ բակալավրի աստիճան,որպես քաղաքագետ՝ Ֆիլիպինների համալսարանում: 1970թ. նա մեկնեց ԱՄՆ մտադիրվաց լինելով սովորել իրավագիտություն,բայց դրա հետ մեկտեղ Աբադը 1972թ.-ին ստացավ բակալավրի և մագիստրոսի աստիճան Ասիայի պատմություն բաժնից Lone Mountain (Սան- Ֆրանցիսկո)համալսարանում: Հենց այդ ժամանակա Կալիֆորնիայում նա ամուսնացավ Ջեկ Գարսերի հետ,Սթենֆորդի համալսարանի ուսանող,իսկ ավելի ուշ ստացավ տնտեսագիտության մագիստրոսի կոչում միջազգային զարգացման գծով: Աբատը գեղանկարչություն սովորել է Կոռկորան արվեստի դպրոցում (Վաշինգտոն,Կոլումբիայի շրջան) և Արվեստի ուսանողների լիգայում(Նյու Յորք): Նա ապրել է 5 մայրցամաքներում և աշխատել ավելի քան 80 երկրներում,դրանց մեջ են նաև ՝Գվատեմալը,Մեքսիկան,Հնդկաստանը,Աֆղանստանը,Եմենը,Սուդանը,Մալին,Պապուա Նոր Գվինեան, Կամբոջան և Ինդոնեզիան:Մահացել է 2004թ.-ի դեկտեմբերի 7-ին թոքերի քաղցկեղից:

Ստեղծագործական գործունեիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա վաղ աշխատանքները կրում էին սոցիալ-քաղաքական բնույթ,իր գործերի մոծամասնությունը դիմանկարներ էին կամ պարզագույն դիմակներ: Իր աշխատանքների մյուս փուլի մեջ մտնում էին մեծ նկարները,որոնց վրա պատկերված էր ստորջրյա աշխարհը,արևադարձային ծաղիկները և վայրի բնության կենդանիները:Բայց և այնպես Աբադի  ամենամեծ և ծավալուն  նակրների փուլը դա նրա վառ և գունավոր աբստրակտ աշխատանքներն են` շատ մեծ  կտավներ և մի քանի փոքրիկ կոլաժներ,պատրաստված տարբեր նյութերից՝ քաթանից և թղթից,թելատու կտորից,մետաղից,կերամիկայից և ապակուց:Ամբողջությամ  Աբադը ստեղծել է 4000-ից ավելի աշխատանքներ:Նա նկարել է 55 մետրանոց Ալկաֆյան կամուրջը Սինգապուրում,գծելով 2350 երփներանգ շրջաններ:Աբադը աշխատել է նկարչության տրեպունտո(կոչված կվիլտինգի տեխնիկայի համարժեքով) տեխնիկայով,որում օգտագործվում են կարի տարրեր նկարներին՝ ծավալ և քանդակագործական էֆեկտ տալու համար:Այնուհետև նա սկսում է օգտագործել իր նկարների մեջ այնպիսի նյութեր ինչպինսինն են ՝ հաելիներ,խեցիներ,պլաստիկ կոճակագամներ և այլ առարկաներ: