Մասնակից:AramMour/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Կարապետ կեղեցի
Հիմնական տվյալներ
Երկիր{{Դրոշավորում/Աթենք, Հունաստան

| Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ =

}}
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՀունահայոց թեմ
Օծման թվականՓետրվարի 22, 1981
Ներկա վիճակԳործող
ԱռաջնորդՏ.Նարեկ քհնյ.Շահինյան
ՀիմնադիրՀունաստանի Ազգային Վարչություն
Կառուցման սկիզբՀունվար, 1979
Կառուցման ավարտՀունվարի 2, 1981
sourpgarabed.gr

Սուրբ Կարապետ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցուն պատկանող գործող եկեղեցի Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին հիմնադրվել է 1981 թվականի հունվարի 2-ին, իսկ օրհնությունը և օծումը՝ 1981 թվականի փետրվարի 22-ին, ձեռամբ Հունահայոց թեմի առաջնորդ՝ Սահակ արքեպիսկոպոս Այվազյանի ։

Եկեղեցու շինութիւնը տեվել է երկու տարի և Նավակատիքն ու օծումը տեղի է ունեցել է հաջորդ երեք օրերի ընդհացքին,1983 թվականի Հունուար 14-16 ին եկեղեցու անվանակոչութեան օրը ձեռամբ լուսահոգի Առաջնորդ Սրբազան Հօր՝ Տ. Սահակ Ս. Արք. Այվազյանի, Թեսաղոնիկեի հոգեվոր հովիւ Հոգշ. Տ. Շահէ Վրդ. Փանոսյանի և նորակերտ եկեղեցու հոգեվոր հովիվ Արժ. Տ. Գեղարդ քհանա. Բապողլյանի և ներկայությամբ բոլոր շրջանների հոգեվոր հովիվների, հոյն պետական, կառավարական , ինչպես նաև Ազգային Միյութենական և հայ Առաքելական Կաթոլիկ և Բողոքական հոգվոր աոաջնորդների, և Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդի հույն ներկայացուցիչ Պրն. Պապանտոնիուի։

Եկեղեցու մուտքին մայր դրան ձախին զետեղոված է մարմարէ ցուցատախտակ որի վրա գրված է.- ԿԱՌՈՒՑԱՒ ԵԿԵՂԵՑԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՐԲ. ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵԿԻ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Տ.Տ. ԽՈՐԷՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՒ ԱԹՈՌԱԿԻՑ ՆՈՐԻՆ Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ և ՅԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ Տ. ՍԱՀԱԿ Ս. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ, Ի ԹՈՒԻՆ ՀԱՅՈՑ ՌՆԼԲխ 1983։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1922 ական թվականներին, Կիլիկիայի հայության դատարկվելու և Իզմիրի աղետից փրկված հայության մի հատվաց ,ապաստան գտավ Հունաստան։ Բազմության մի մասը կհաստատվեն Աթենքի հարակից շրջանում,՝ Դուրղուտի կոչվող թաղամասում ,«Ֆիքս» գարեջրի գործարանի հարակից տարացքում և այդ ժամանակներին ամայի դաշտավայրի էր։Սկզբում վրանների տակ և ապա կամաց - կամաց վրանների ներքնամասերը աղիյուսապատելով ու հետո թիթեղածածկելով, ամայի դաշտավայրը մոտ 10 հազարից ավելի գաղթականներ էին բնակվում , եկեղեցիներով, դպրոցներով և ազգային միյութենական եռուն գործունեութեամբ հայկական մեծ գաղթակայանի էր վերածվաց։ Գաղութի նորակազմ բնակիչները իրենց համար հասցե ունենալու համար, գաղթակայանը Ֆ‎իքս գարեջրի գործարանին մոտ լինելու համար ՝ շրջանը անվանում են «Ֆիքս»։ Այսպիսով այստեղ գործող հայկական դպրոցները, եկեղեցիները եւ զանազան միյությիններ ինքնաբերաբար կոչվեցին «Ֆիքս»։ «Ֆիքս»ը կոչվում էր «Դուրղութի», տեղանունը առաջացել է թուրքական տիրապետության եղաց ժամանակ Դուրղութ Փաշայի անվան հետ , իսկ գաղթող թրքախոս հայերն այն անվանակոչեցին «Դոմուզ Դամ», որ խոզերի բուծարան էր նշանակում,այն իմաստով՝,որ հայերի գաղթից առաջ եղել է խոզեր արոտավայր։ Ֆիքսի Հայկական գաղթակայանի աղյուսապատ և թիթեղածածկ եկեղեցի-դպրոցը, որի հիմնադրության մասին ճշգրիտ ու հստակ տեղեկությունները չի պահպանվել , ունէր մեծ սրահ ։ «Սրահ»ը օգտագործվում էր աղոթավայր և իրարից տախտակները ձևափոխելով ու դասավորելով դառնում էր որպես դպրոց։ Կիրակիները, Զատիկի տոնին, պատարաքներին, առավոտյան ժամերգությունների ընդացքին, աշակերտները տախտակները դուրս բերելով, դպրոցը եկեղեցի կդառնար կամ հակառակը։

Եկեղեցու խորանի աջին, կար թաղականության գրասենյակը և քահանայի սենեյակը, որի առաջնամասին գտնվում էր փայտէ աշտարակաձև զանգակատունը։ Քահանա հոր սենյակի շարունակության վրա գործում էր մանկապարտեզը ,Ծիլ, Բողբոջ,Կոկոմ և Ծաղիկ դասարանների մասնաճյուղերը և մանկապարտեզի ու նախակրթարանի աշակերտության զբոսանքի յատուկ բավականաչափ ընդարձակ բակը,անձրևների ժամանակ, բակ վեածվում էր անձրևաջրից գոյացաց լճակների։ Բակի և մանկապարտեզի բաժիններին կից կար նաեւ հայ արիներու հավաքատեղին։Դպրոցը իր նույն աշակերտներով կը գործէր առավոտյան և հետմիջօրյա ժամերով ։ Նախակրթարանի բոլոր դասարանները իրար միջև բաժանարարներ չունենալու, դասավանդութեան ժամերը իրար չխանգարելու համար յաճախ երբ եղանակը լավ էր լինում իրենց դասաժամերը բակում էին անցկացնում; Ֆիքսի Ս.Կարապետ եկեղեցի - դպրոցի այս ընդհացքը պայմանների բերումով շարունակվեց մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը՝ գերմանացիների կողմից Հունաստանի գրավումը, այսինքն՝ 1940 , սովի տառապյալ օրերը։

Տիրող այս պայմաններում դպրոցը, որոշ ժամանակով փակվում է։Հետագայում վերաբացվելով փոխադրվեց Հայ Կաթողիկե հաստատության շենքը։ Իսկ եկեղեցին մինչև 1969 , Թաղամասի քանդումի և շինարարական փոփոխումներուի հետևանքով դադրեցվեց գործել ու դարձավ պատմություն։Հունական եկեղեցիական օրենքով, եկեղեցին հավանաբար կարելի էր պահել, եթէ նրա արտոնագիրը ոչ թե դպրոցի, այլ եկեղեցիու համար հաստատվաց լիներ։ Շրջանի բարեփոխումների հետևանքով թաղամասի հայությունը գրեթե 13 տարիր զրկված մնաց հայ եկեղեցուց։

Հակառակ բազմապիսի դժվարութիյուննեի, Ազգային Վարչության թափած ջանքերին , Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդի ընձեռած օժանդակության շնորհիվ, և Թաղային Խորհուրդի ,եկեղեցիաշինության յանձնախումբի հետևողական ջանքերին, ինչպես նաև թաղամասի հայության եկեղեցու հանդէպ ունեցաց կորովին, տիրող հուսալքումները միանգամ ընդմիշտ փարատեցան ու իրականութիւն դարձավ նոր եկեղեցու շինությունը։

Եկեղեցու այժմյա հոգևոր հովիվն է Արժ. Տ. Նարեկ քհնյ.Շահինյան