Մասնակից:Apresyan Meline

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էդիկ Սամվելի Մելքումյան Ծնվել է 1961թ. Տավուշի մարզի Պառավաքար գյուղում: 1989-1992թթ. մասնակցել է Եղեգնաձորի Խաչիկ ու Արենի, Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, ԼՂՀ Շահումյանի շրջանի Էրքեջի, Մանաշիդի, Բուզլուխի, Լաչինի, Խոզնավարի, Միչքենդի, Շուշիի, Ղուշի-Այրումի, Այրումի, Ոսկեպար գյուղերի ու շրջանների ինքնապաշտպանությանն ու ազատագրման մարտերին: 1992թ. զոհվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղի համար մղված մարտերի ժամանակ: Հուղարկավորվել է Շամշադինի շրջանի Պառավաքար գյուղի տոհմական գերեզմանատանը: Հայրենիքի պայտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և արիության համար ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով Էդիկ Սամվելի Մելքումյանը պարգևատրվել է <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանով: 1997թ. հետմահու պարգևատրվել է նաև ՀՀ<<Արիության>> մեդալով: Մարտական ընկերները Էդիկ Մելքումյանին "Արջ" էին կոչում: Էդիկն առաջիններից էր, ով 1989-ին անդամակցել էր "Արաբո" ջոկատին: Ղարադաղլուի ազատագրման մարտում նա առաջինն էր մտել բնակավայր` իր վրա վերցնելով թշնամու կրակը: Դա ընկերներին թույլ էր տվել շրջանցել կրակակետը և ոչնչացնել այն: Այդ մարտում էլ "Արջը" զոհվել էր` փրկելով զինակից ընկերներին: Էդիկը մարտի դաշտում մի կարգախոս ուներ` առջևում պետք է լինեն նրանք, ովքեր երեխաներ ունեն: Այժմ Պառավաքարի միջնակարգ դպրոցը կոչվում է Հերոսի անունով: