Մասնակից:Anzhel Melikbekyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A Kenwood Chef

Քենվուդ Լիմիթիդ-ը խոհանոցային տեխնիկայի բրիտանական արտադրող է,որը հիմնված է Հեմփշիր նահանգի Հավանտ քաղաքում։ Kenwood-ը նախագծում, արտադրում և վաճառում է խոհանոցային տեխնիկա, ներառյալ խառնիչներ, բլենդերներ, սննդի մշակիչներ, թեյնիկներ և տոստերներ։

Ընկերությունը հիմնադրվել է Քեննեթ Մեյնարդ Վուդի կողմից 1947 թվականին Ուոքինգ քաղաքում՝ Գոլդսվորթ Ռոուդ 79 հասցեում[1]: 1962 թվականին ընկերությունը տեղափոխվել է Հավանտ, որտեղ այժմ իրականացնում է իր գործունեությունը։

Հայտնագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ականներ

Kenwood-ի առաջին արտադրանքը Քեննեթ Վուդի կողմից հորինված տոստերն էր, որը շուկա դուրս եկավ 1947 թվականին, որը հայտնի է որպես A100:

1950–1960-ական թթ․

Երեք տարի անց՝ 1950 թվականին, Ideal Home Exhibition-ում ներկայացվեց Kenwood Chef Kitchen մեքենայի առաջին տարբերակը։

1970–1980-ական թթ․

Ընկերության առաջին սննդի պրոցեսորը թողարկվել է 1979 թվականին ։1989 թվականին ընկերությունը ներդրումներ է կատարել Չինաստանում իր առաջին գործարանում։

1990-ականներ-մինչ օրս

1997 թվականին, 81 տարեկան հասակում, Քեննեթ Վուդը մահացավ կարճատև հիվանդությունից հետո:

2001 թվականին, իտալացի մրցակից փոքր կենցաղային տեխնիկա արտադրող De'Longhi ընկերությունը գնել է Քենվուդ ընկերությունը 45.9 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 66.7 միլիոն դոլար)[2]։

Kenwood Chef-ի օրիգինալ դիզայներ, Քեննեթ Գրեյնջը ,ասպետի կոչում է ստացել 2013 թվականին՝ դիզայնի ոլորտում ունեցած վաստակի համար[3]։

Ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Kenwood-ի արտադրանքը ներառում է հետևյալ կատեգորիաները․

  • Խոհանոցային մեքենաներ
  • Սննդի և խմիչքի պատրաստում (Սննդի մշակիչներ, բլենդերներ, հյութեղացուցիչներ)
  • Նախաճաշ (Թեյնիկներ, տոստերներ, սրճեփներ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Woking News & Mail, 22 September 2017. [1] (Retrieved 2018-05-30.)
  2. Kenwood cooks up a £45.9m deal with Italy's De'Longhi, Dominic White, Daily Telegraph, London, 17 February 2001.Retrieved 25 January 2016.
  3. «Kenneth Grange». Վերցված է January 20, 2015-ին.

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Home appliance brands


Կաղապար:UK-company-stub