Մասնակից:Annpano
Հրաչիկ Արտաշեսի Փանոյան (1922-2000) Հոգեբույժ, առողջապահության կազմակերպիչ:</big>
Ծնվել է 1922 թ. դեկտեմբերի 18-ին Կիրովական քաղաքում`ծառայողների ընտանիքում:
1930-40 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Կիրովականի թ. 2 դպրոցը:
1940-41թթ. եղել է Սամարղանդի սանինստրուկտորների դպրոցի կուրսանտ:
1941-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Ծառայել է Խորհրդային բանակի 2-րդ ՈՒկրաինական և Տափաստանային հետևակային դիվիզիայի 12-րդ գնդում` որպես ֆելդշեր: Ծառայության բերումով եղել է Չեխոսլովակիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Ավստրիայում, որտեղ պարգևատրվել է Վիեննայի ազատագրման մեդալով: 1946-51 թթ. սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Վերապատրսաստման դասընթացներ է անցել Երևանում (1951, 1968, 1988) և Մոսկվայում (1954, 1966, 1969, 1972): 1951-55թթ. աշխատել է Կիրովականի 1-ին բուժմիավորման հոգեբուժական կաբինետի բժիշկ:
1955-93թթ. աշխատել է իր կողմից հիմնադրված Կիրովականի միջշրջանային հոգեբուժական դիսպանսերի գլխավոր բժիշկ:
1973թ. ԵրԲի-ում պաշտպանել է թեկնածուական թեզ`Հոգեկան հիվանդությունների էպիդեմիոլոգիան Հայաստանի հյուսիսային շրջաններում թեմայով և ստացել բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1951-75թթ. դասավանդել է Կիրովականի բժշկական ուսումնարանում:
1975-93թթ. դասախոսել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում`1982թ-ից հանդիսանալով մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ:
Գիտական ուսումնասիրությունները նվիրված են հոգեբուժության և հոգեբանության խնդիրներին: Հեղինակ է մեկ տասնյակ գիտական հոդվածների:
Մասնակցել է միջազգային միութենական և հանրապետական գիտաժողովների Մոսկվայում (1954, 1967, 1975), Վորոնեժում (1972), Երևանում:
Տիրապետել է հայերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներին:
1943թ. ընդունվել է Կոմունիստական կուսակցության շարքերը: Եղել է Հայաստանի Կոմկուսի 28-րդ համագումարի պատգամավոր: 1965-88թթ. անընդմեջ եղել է Կիրովականի քաղաքային խորհրդի պատգամավոր: Եղել է Կիրովականի քաղխորհրդի առողջապահության և սոցիալական ապահովության մշտական հանձնաժողովի նախագահը, Կիրովականի Սթափության ընկերության նախագահը, Գիտելիք ընկերության դասախոս, Պատերազմի և աշխատանքի վետերանների խորհրդի նախագահության անդամ: 1970 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր բժշկի կոչման:
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի`2 և Կարմիր աստղի շքանշաններով, Հայրենական մեծ պատերազմի 11 մեդալներով, Առողջապահության գերազանցիկի նշանով, Գիտելիք ընկերության, Կարմիր խաչի և մահիկի պատվոգրերով, շնորհակալագրերով և այլն: Մահացել է 2000թ. օգոստոսի 28-ին Վանաձոր քաղաքում:
2002թ-ին նրա հիմնադրած հոգենյարդաբանական դիսպանսերը վերանվանվել է և կրում է Հրաչիկ Փանոյանի անվան Լոռու մարզի հոգենյարդաբուժական դիսպանսեր անունը: Անձնական կյանքը: Խոշոր տեքստ
ՈՒնեցել է կին և երեք երեխա: