Մասնակից:Anna Rafayelyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Anna Rafayelyan (քննարկում)

Լեհաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիա

Բնակչությունը 38 մլն մարդ է։ Ամենախոշոր երկրներից է Արևելյան Եվրոպայի։ Գտնվում է Բալթիկ ծովի հյուսիսում, Կարպատներում և Սուդեթների հարավում։ Տարածքը կարելի է բաժանել երեք ֆիզիկաաշխարհագրական մասերի`հյուսիսային, կենտրոնական և հարավային։ Հյուսիսայինը ցածր է և հարթավայրային, կենտրոնականը հիմնականում հարթ ռելիեֆ ունի, գետերի և հովիտների հանգույց է, հարավայինը ավելի լեռնային է։ Այստեղ գտնվում են Արլ. Կարպատները, Սուդեթները, Արլ. Տատրան, Բեսկիդները։ Լեհաստանը դարերի պատմություն ունի։ Պոսպոլիտան ավանդական անունն է Լեհաստանի Հանրապետության`15-րդ դարի վերջին։ Դա եղել է բացարձակ միապետություն`թագավորի գլխավորությամբ։ Երկրում ուժեղ կաթոլիկական ավանդույթներ կան։ Ամեն քաղաքում կամ գյուղում կան եկեղեցիներ։ Լեհաստանի տնտեսությունը ինդուստրիալ-ագրարային, երկրում զարգացած է լեռնաարդյունաբերությունը, բազմաճյուղ մեքենաշինությունը, տեքստիլ արդյունաբերությունը։ Կարևոր դեր է խաղում գյուղատնտեսությունը-տարեկան, կարտոֆիլ, ցորեն, շաքարի ճակնդեղ։ Վարչականորեն Լեհաստանը բաժանվում է 16 մարզերի։ Լեհաստանը գրավում է բազմադարյա ճարտարապետական կոթողների սիրահարների, այնպես, ինչպես արքայական ամրոցները Վարշավայում և Կրակովում, լեհական խոշոր ձեռնարկատերերի ամրոցները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն են համարվում Վարշավայի, Կրակովի, Թորունիայի ճարտարապետական կոթողներ, գրավիչ են նաև Գդանսկը, Պոզնանը և այլ քաղաքներ։ Լեհաստանի մոտ գտնվող լեռների` Կարպատների, Սուդեթների շնորհիվ այստեղ իրականացվում են լեռնադահուկային տուրեր, որոնք ավելի էժան են, քան Ավստրիայում և Շվեյցարիայում։ Լեհաստան են գալիս հարևան Գերմանիայից և իրականացնում ձիարշավային տուրեր և տուրեր մարզերում։ Լեհաստանը կարելի է բաժանել հետևյալ տուրիստական շրջանների`

  • Ծովափ, Բալթիկ ափ և Կաշուբներ
  • Վարմիա, Մազուրներ, Պոդլյասե
  • Լյուբուսկյան հող, Մեծ Լեհաստան, Կույավական-Պամորական շրջան
  • Սուդեթներ և Սիլեզիա
  • Փոքր Լեհաստան և Կարպատներ


Ծովափ, Բալթիկ ափ, Կաշուբներ-սա հյուսիսարևմտյան մասն է երկրի`500 կմ Բալթիկ ափով։ Այս վայրն անվանում են <Կաշուբյան Շվեյցարիա>։ Այստեղ են գտնվում խոշոր քաղաքներ Շիցինը և Գդանսկը։ Գդանսկ-Այս քաղաքի հետ են կապված շատ համաշխարհային պատմական դեպքեր։ 1939 թ-ի կրակոցներով սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Քաղաքում մեծ թիվ են կազմում տեսարժան վայրերը`ռատուշաներ, եկեղեցիներ։ Հին քաղաքում գտնվում է յոթհարկանի շենք`Վելիկի Մլինը (Մեծ Մելնիցան)։ Կառույցը ստեղծվել է 14-րդ դարում։ Շրջանը հայտնի է նաև բնության պարկերով`հատկապես բիզոնների պարկը։ Այտեղ է գտնվում Սոպատ քաղաքը`հայտնի իր երաժշտական փառատոններով։ Լեհաստանի հյուսիս կամ Վարմիա, Մազուրներ ու Պոդլյասե, անվանում են Լեհաստանի <կանաչ թոքեր>։ Այս նոսր բնակեցված շրջանում գերակշռում են անտառները և լճերը (Մեծ Մազուրյան լիճը)։ Հարավում գտնվում են ճահճուտները Բելովեժյան խիտ անտառները։ Այս շրջանը հիմնականում ձգում է բնության սիրահարներին։ Վարմիան շրջան է, որտեղ կան ամրոցներ ու եկեղեցիներ, որոնք ձգում են բնության սիրահարներին։ Լյուբուսկյան հող, Վելիկոպոլշա, Կույավա-Պամորական շրջան-գերազանցապես գյուղատնտեսական շրջան է`երկրի կենտրոնական և արևմտյան մասերում։ Այստեղ կան մի քանի արտադրական կենտրոններ։ Շատ գետեր, լճեր, անտառներ ապահովում են լավ հանգիստ։ Այս պատմական շրջանում կան շատ ամրոցներ և եկեղեցիներ։ Վելիկոպոլշան համարվում է լեհական հանրապետության օրրան. Գնեզնոն Լեհաստանի առաջին մայրաքաղաքն է։ Խոշորագույն կենտրոնները այս շրջանի համարվում են Պոզնանը, Բիդգոշը և Թորունը։ Ռեկրեացիոն առումով ամենահայտնի քաղաքը առևտրական Պոզնան քաղաքն է։ Քաղաքում կան շատ մշակութապատմական հուշարձաններ, հատուկ ճարտարապետական հուշարձան, որը կապված է լեհական հայտնի պոետ Ադամ Միցկևիչի հետ։ Նրա անունով է անվանված նաև հրապարակը և համալսարանը։ Կենտրոնական և Արևելյան Լեհաստան-Վարշավան և Լոդզն են-խոշորագույն արդյունաբերական կենտրոններ։ Վարշավան մայրաքաղաք է 1918-թ-ից։ Վարշավայում են գտնվում արժեքավոր ճարտարապետական կոթողներ, ավելի քան 30 թատրոն, 50 թանգարան և պատկերասրահներ։ Վարշավան կազմված է Հին և Նոր քաղաքներից։ Հին քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն է համարվում։ Դա քաղաքի սիմվոլն է։ Հին քաղաքի առևտրական շուկան ամբողջությամբ վերականգնվել է 1945թ-ի ոչնչացումներից հետո։ Առաջին կառույցներն այստեղ կառուցվել են 16-17 դարերում։ Հին քաղաքի շատ խանութներ ու ռեստորաններ ունեն իրենց հին սովորույթները։ Ռեստորան (նախկինում գինու մառան) Ֆուկեռան գործում է արդեն 300 տարի և համարվում է լավագույններից քաղաքում։ Այտեղ եղել են հայտնի հանրապետական գործիչներ, օրինակ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Կիսինջերը։ Ֆրետա փողոցում է գտնվում Մարի Կյուրիի տունը`հայտնի ֆիզիկոս, քիմիկոս, նոբելյան մրցանակակիր։ Հին քաղաքում է գտնվում Օրդենա Մայր Տաճարը, որը կառուցվել է 1683թ-ին։ Հին քաղաքի հարավային մասում գտնվում է արքայական ամրոցը։ Արքայական ամրոցից ոչ հեռու գտնվում է <Բրիստոլ>հյուրանոցը`վարշավական ամենահայտնի հյուրանոցներից մեկը, կառուցվել է 1899 թ-ին։ Չնայած հյուրանոցների մեծ թվին, այս հյուրանոցը համարվում է ամենահարմարավետներից քաղքում։ Մյուս կարևոր տեսարժան վայրը քաղաքի Մշակույթի պալատն է`Դեֆիլենդ հրապարակում։ Թատերական հրապարակում գտնվում է Մեծ թատրոնի շենքը`կառուցված կլասիցիզմի ոճով, 19-րդ դ-ի կեսերին։ Վիսլա գետի ափին գտնվում են տներ`կառուցված 19-րդ դ-ում։ Այս թաղամասում է գտնվում հայտնի շուկան, որտեղ իրենց ապրանքը առաջարկում են մեծ թվով օտարերկրացի առևտրականներ։ Կենտրոնական շրջանի մեծ մասը զբաղեցնում է գյուղատնտեսությունը։ Մազովիա-ամենախտաբնակ շրջանն է Լեհաստանում։ Գրեթե հինգ միլիոն մարդ է ապրում վարշավական մեգապոլիսում։ Բացի Վարշավայից, տուրիստական կենտրոն է Լոդզը, Կելցեն, Սվենտոկշինական լեռները, Մազովյան և Լյուբլին քաղաքը։ Հարավ-արևմտյան մաս, Լեհաստանի Սուդեթներ և Սիլեզիա, հայտնի է որպես հին արտադրական շրջան, մեծ բազայով, որից է լեռնահանքային, մետալուրգիական, տեքստիլ արտադրությունը։ Տուրիստական կենտրոն են այս շրջանի քաղաքներ Օպոլեն, Կարկոնոշին, Կատովիցեն, ուխտագնացության կենտրոն Չենստոխով քաղաքը։ Այս շրջանի կենտրոնական քաղաքը եվրոպական մայրաքաղաք Վրոցլավն է։ Եվրոպական ժառանգությունը զգացվում է հազարավոր պատմություն ունեցող այս քաղաքում։ Քաղաքի նախագիծը նման է բոլոր լեհական քաղաքներին`հին քաղաք, կենտրոնական հրապարակ, շուկա, ռատուշա։ Մայր Տաճար Սբ. Յանին երկու աշտարակներով, կառուցվել է 3-14րդ-դդ-ում։ Կառույցը համարվում է ամենահին գոթական հուշարձաններից Լեհաստանում։ Վրոցլավը համարվում է Լեհաստանի ամենախոշոր կրթական կենտրոններից։ Տեղական ինստիտուտում սովորում են մոտ ինը հազար ուսանող։ Փոքր Լեհաստան և Կարպատներ-գտնվում է երկրի հարավում։ Կրակովյան շրջանը և Մեծ Տատրաներըհամարվում են երկրի կարևոր տուրիստական կենտրոններ։ Բեսկիդները և Բեշադները`տեղադրված շրջանի արևմուտքում, Ուկրաինայի և Սլովակիայի հարևանությամբ, համարվում են ամենաքիչ բնակչություն ունեցող Եվրոպայի շրջաններից, հետաքրքրություն են ներկայացնում արձակուրդային հանգստի համար։ Փոքր Լեհաստանի շրջակայքում գտնվում է Կրակով քաղաքը։ Միջնադարում Կրակովը եղել է թագավորանիստ քաղաք։ Կրակովը անվանում են Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք։ Կրակովի Հին քաղաքը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկի մեջ։ Քաղաքում կան մեծ քանակությամբ միջնադարյան կառույցներ`Սբ. Մարիամի տաճարը, Սբ. Բոյցեխի տաճարը, Մայր Տաճարը։ Գլուվնի շուկայում են գտնվում մեծ թվով կաֆեներ և ռեստորաններ։ Մոտ յոթանասուն հազար հրեա է ապրել այստեղ`երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Ֆաշիստները ոչնչացրել են նրանց համակենտրոնացման ճամբարներում։ Ավելանում է հետաքրքրությունը հրեաների պատմության և մշակույթի հանդեպ, որը առաջին հերթին կապված է Կազիմյոժ շրջանի հետ։ Բարձր Տատրաներում գտնվում է լեռնադահուկային կուրորտ Զակոպանեն։ Շրջակայքում կա ազգային պարկ։