Մասնակից:Anna Hoxikyan
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ 1912-1914 ԹԹ
Հայկական հարցը դարձյալ միջազգային ասպարեզում հայտնվեց 1912 թվականից` կապված Բալկանյան երկրորդ պատերազմի հետ: Պատերազմի ավարտից հետո Թուրքիան կորցրեց իր արտաքին նվաճումների մեծ մասը, իսկ մնացած երկրամասերում` Հայաստանում, Կիլիկիայում, Միջագետքում, Պաղեստինում, Սիրիայում ապրող բնակչությունը ձեռք էին բերել որոշակի ազգային գիտակցություն և պահանջում էին սեփական մշակույթի ազատ զարգացման և քաղաքական ազատության հնարավորություն:Թուրքական կառավարությունը չէր կարող երկար ժամանակ հանդուրժել այս դրությունը և ուղիներ էր փնտրում դուրս գալու այս իրավիճակից: Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար կարևոր էր հասկանալ նաև այն հանգամանը,որ թուրքական կառավարությունը այս հարցում միայնակ ոչ մի հաջողություն չէր կարող գրանցել իր օգտին: Եվ չափազանց կարևոր էր խոշոր տերությունների բռնած քաղաքական դիրքորոշումն այս հարցում: Տերություններից միայն Ռուսաստանն էր, որ բացահայտ հանդես էր գալիս Հայկական բարենորոգումների կողմ, քանի որ այն միջոց էր Ռուսաստանի ձեռքին իր նվաճողական քաղաքականությունն առաջ տանելու համար: 20-րդ դարում Ռուսատանը փաստորեն դարձել էր Հայկական հարցի եզակի սուբյեկտ, այն առաջ մղող երկիր:
Գերմանիան ունենալով տնտեսական և քաղաքական շահեր Թուրքիայում /մասնավորապես Գերմանիան հույս ուներ Կիպրոսի կոնվենցիայի օրինակով, Մեծ Բրիտանիայի հետ համատեղ հանդես գալ Թուրքիայի ասիական շրջանների ամբողջականության երաշխավորի դերում ` ընդդեմ Ռուսաստանի նկրտումների/ ստանձնեց Թուրքիայի պաշտպանի դերը: Անգլիան սարսափում էր դեպի հարավ Ռուսաստանի առաջխաղացումից ու նրա դեմ պատնեշ էր փնտրում: Այդպիսին կարող էր լինել Հայաստանը, սակայն Հայաստանի անկախանալը նաև վտանգավոր կարող էր լինել յդ նույն Անգլիանիիայի համար:Եվ Լոնդոնը կողմնորոշվեց ոչ թե հօգուտ Հայաստանի, այլ Թուրքիայի: Դրա համար էլ աշխատում էր հայերի դեմ տրամադրել մեծ տերություններին: Ֆրանսիան խոսքով պաշտպանն էր ճնշված ժողովուրդդների, և ազգերր ինքնորոշման, գործով թուրքական պետության դաշնակիցն էր:
Ահա այս պայմաննեերում քննարկման դրվեց Հայկական հարցը, որին այս անգամ ևս վիճակված չէր իրականություն դառնալ, չնայած այն հանգամանքին, որ այս անգամ հայերը դիվանագիտական լուրջ և նախապատրաստված աշխատանք կատարեցին հայկական պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարի գլխավորությամբ: Բանակցությունները ընթացան մի քանի փուլով. Դրանք սկսվեցին Ենի Քյոյում, բայց կողմերը համաձայնության չեկան, և բանակցությունները ընդհատվեցին` հետագայում դրանք վերսկսելու պայմանավորվածությամբ: Կարճ ժամանակահատվածում Հայկական հարցը դարձավ լուրջ դիվանագիտական պայքարի և բանակցությունների պայքարի թատերաբեմ, որից յուրաքանչյուր տերություն ցանկանում էր ճնշված ժողովրդի պաշտպանի քողի ներքո առավելագույն տնտեսական և քաղաքական օգուտներ ստանալ: Այստեղ ի հայտ եկավ Գերմանիայի <<հոգատարությունը>> Թուրքիայի և Հայկական հարցի նկատմամբ: Արդյունքում Հայկական հարցը վերածվեց ռուս-գերմանական բանակցությունների: Թուրքիան, զգալով մեծ տերությունների հովհանավորությունը, բացահայտ հայտարարում էր, որ չի պատրաստվում գնալ զիջումների Հայկական հարցում: Ռուսաստանի ջանքրով տերությունները` Թուրքիային պատժելու համար, որոշեցին տնտեսական ճնշում գործադրել նրա վրա: Եվ դա ի վերջո տվեց իր արդյունքը. 1914 թ. հունվարի 26-ին կնքվեց ռուս-թուրքական համաձայնագիրը` նվիրված հայկական բարենորոգումներին: Սակայն դեռ վաղ էր հուսալ, որ հայկական բարենորոգումները կդառնային իրականություն: Թուրքիան արհեստական ժամանակ էր տնտեսում, որպեսզի կարողանա խուսափել բարենորոգումների իրականացումից հայկական վիլայեթներում: Եվ ահա ստեղծվեց այդ առիթը. 1914թ. օգոստոսի 1-ին բռնկվեց առաջին համաշխարհային պատերազմը: Թուրքիան անմիջապես օգտագործեց հարմար առիթը և բարենորոգումները հետաձգեց անորոշ ժամանակով: Ահա այսպիսի ճակատագիր էր վիճակված Հայկական հարցին: