Մասնակից:Anna Hovh13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Վերնատուն» է կոչվել այն գրական խմբակը,գրողների հավաքատեղին,որ հիմնադռրվել է 1899թ․ Թիֆլիսի Բեհբության փողոցի համար 50 տան վերնահարկի՝ Հովհաննես Թումանյանի բնակարանում և որոշ ընդմիջումներով գոյատևել է մինչև 1908թ․ վերջը։ «Վերնատան» ղեկավարը և հոգևոր առաջնորդն էր Հովհաննես Թումանյանը։ Խմբակի հիմնական անդամներն էին Ղազարոս Աղայանը,Ավետիք Իսահակյանը,Լևոն Շանթը,Դերենիկ Դեմիրճյանը։ «Վերնատունը» կազմակերպում էր ընթերցումներ,գրական զրույցներ,ասուլիսներ,գրքերի քննարկումներ։ «Վերնատան» միջոցառումներին մասնակցել են Պերճ Պռոշյանը,Նիկոլ Աղբալյանը,Շիրվանզադեն,Նար–Դոսը,Վրթանես Փափազյանը,Վահան Տերյանը,Լեոն,Ստեփան Լիսիցյանը,Մարիամ Թումանյանը,Գևորգ Փաշինջյանը և ուրիշներ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանը այդ խմբակին նվիրված կտավ ունի,որը կոչվում է «Վերնատուն»։