Jump to content

Մասնակից:Anna Arushanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԳԻՏԵ՞Ք, ՈՐ.... Քիմիան շատ հին գիտություն է: Հին Եգիպտոսում կարողանում էին հանքանյութից մետաղ հալել (երկաթ, պղինձ, կապար, անագ, ծարիր), ստանալ դրանց համաձուլվածքները: Եգիպտացիներն օգտագործել են ոսկի և արծաթ,արտադրել են ապակի, խեցի, ներկեր, օծանելիք: Նրանք տիրապետել են բազմաթիվ, մինչև այժմ դեռևս չբացահայտված գաղտնիքների: Օրինակ, մինչև հիմա հայտնի չէ, թե ինչպես էին զմռսում մահացած փարավոններին և նշանավոր եգիպտացիներին: Հայտնի չէ նաև որոշ ներկերի բաղադրությունը: Եգիպտացի վարպետների պատրաստած անոթների կապույտն առ այսօր չի խամրել, շարունակում է մնալ պայծառ, չնայած արդեն անցել է մի քանի հազար տարի: