Մասնակից:Anna Aprikyan/Ամիր Հադդադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամիր Հադդադ

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիր Հադդադը ծնվել է 1984 հունիսի 20ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Հայրը հրեա, իսկ մայրը իսպանուհի: Ամիրը հանդիսանում է իսրայելցի-ֆրանսիացի երգիչ և երգահան:Նա ավարտել է իր պարտադիր զինվորական ծառայությունը Իսրայելական պաշտպանության ուժերում. այնուհետև շարունակել ուսումը որպես ստոմատոլոգ, սակայն երգն ու երաժշտությունը նրան ավելի էին գրավում:


Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիրին ճանաչեցին այն ժամանակ,երբ նա 2006 թվականին մասնակցեց Իսրայելի Kokhav Nolad 4 երգի մրցույթին, սակայն շատ հուզված լինելու պատճառով ուշաթափվել է բեմի վրա: 2014 թվականին նա մասնակցեց ֆրանսիական The Voice նախագծի 3րդ եթերաշրջանին. Կույր լսումներ փուլում Ամիրը կատարեց Էլթոն Ջոնի "Candle in the Wind" երգը, որի ժամանակ բոլոր չորս ժյուրիներն էլ պտտվեցին, բայց նա իր մարզիչ ընտրեց Ջենիֆերին: Ամիր Հադդադը հասավ եզրափակիչ փուլ գրավելով երրորդ տեղը: Նա նաև հայտնվել է Forever Gentlemen 2 ամսագրի կազմում: Ամիրը ներկայացել է բազմաթիվ բարեգործական համերգներով Փարիզում:


Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիրը ծնված օրվանից ունեցել է լսողության հետ խնդիրներ, և լսում է միայն ձախ ականջը: 2014 թ. հուլիսի 7-ին, Ամիրն ամուսնացել է իսրայելուհի Լիտալի հետ:


Եվրատեսիլ 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

2016թ. ֆրանսիական France 2 հանրային հեռուստատեսությունը ընտեց Ամիր Հադդադին ներկայացնելու Ֆրանսիան Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում: Երգը ընտրվել է France 2 հեռուստաալիքի կողմից, այն կոչվում է «J'ai Cherche» «Ես փնտրում էի» : Երգի հեղինակը հենց Ամիրն է համատեղ Նազիմ Խալեդի եւ Յոհան Էրամիի հետ: Մրցույթում Ամիրը առանձնանում էր բոլորից իր գեղեցիկ ժպիտով: Հայաստանը 12 միավոր տվեց հենց Ֆրանսիային, և Ամիրը զբաղեցրեց 6րդ հորիզոնականը: 2016թ. ապրիլի 29ին դուրս եկավ Ամիրը նոր ալբոմը, որը կոչվում է "Au cœur de moi"