Մասնակից:Anna 256/Ավազարկղ
'Ավետարանոց (նախկինում՝ Չանախչի), գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում` շրջկենտրոնից 38 կմ հարավ։ Եղել է Վարանդա գավառի կենտրոնը և մելիքների նստավայրը։ Գտնվում է Քիրս լեռան ստորոտում` 1200 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 800 հեկտար։ Բնակչությունը՝ 1150 (2003 թ.)։ Զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (Ի. Աթայանի անվան), մշակույթի տուն, հիվանդանոց, բուժկետ։ Ավետարանոցում և շրջակայքում պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին (XIII դար), Ս. Նշան Կուսանաց անապատ (XV դար), Սրբոց Ղևոնդյանց վանքերը, Վարանդայի մելիքների գերեզմանները, Մելիք-Շահնազարյանների ապարանքները և տոհմական դամբարանները, բազմաթիվ խաչքարեր և այլն։
Դաշտեր, Մարգագետիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետարանոցի շուրջը գիտակներին, առվակներին, զուլալ աղբյորներին կից առատ են դաշտերը և մրգագետիններ: Ողջ տարվա ընթացքում այս տեղամասերը կանաչ են: