Մասնակից:Ani Markosyan 055

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոշեկուլ:Ինքնակառավարվող փոշեկուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոշեկուլ(Vacuum cleaner) էլեկտրական ապարատ որը ներծծման միջոցով հավաքում է փոշին եւ մանր մասնիկները հատակներից եւ այլ մակերեսներից :

Կարող ենք ասել որ գոյություն ունի փոշեկուլի մոտ 8 տեսակ, որոնցից են՝ խորը մաքրող, լվացվող, վակումային, սրբող ինչես նաեւ վերջերս շատ արդիական դարձած ինքնակառավարվող փոշեկուլները :

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փոշեկուլի մոդելը ի հայտ է եկել դեռ 1860 թվականին [1]: Առաջին փոշեկուլի գյուտի հեղինակն է Դանիել Հեսսը (Daniel Hess) : Նա  ի սկզբանե սարքը անվանակոչել է՝ «գորգ մաքրիչ» (carpet sweeper) այնուհետեւ տարիների ընթացքում այն անվանել են «փոշեկուլ» (vacuum cleaner) : Այնուհետեւ փորձելով կատարելագործել սարքը իր հերթին այս գյուտի մեջ իր մեծ դերն է ունեցել Հուբերտ Սեսիլ Բուտը(Hubert Cecil Booth) եւ ստեղծել իր ժամանակի ամենահզոր փոշեկուլը : Իր նոր ստեղծած փոշեկուլը ուներ մեկ այլ առավելություն ամենահզորը լինելուց բացի, այն ներծծող փոշին չէր փչում շրջապատ, ինչպես անում էր Հեսսի ստեղծած փոշեկուլը այլ՝ հավաքում էր հատուկ փոշեհավաքի մեջ : Այստեղից կարող ենք ասել որ Բուտը նաեւ փոշեհավաքի գյուտարարն էր : Նշենք նաեւ որ Բուտի ստեղծած փոշեկուլը աշխատում էր բենզինով [2]:

Booth տրոլեյբուս փոշեկուլ, մատակարարված Royal Naval College-ի կողմից, Օսբոռն; 1905


Booth- ի փոշեկուլը աշխատավայրում, 1903.

Հետագա զարգացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ փոշեկուլի առաջին մոդելները շատ ծանր էին եւ շատ ջանքեր էիր պահանջում օգտագործելու համար , շատ մեծ էին զբաղեցնում էին չափազանց մեծ տարածքներ  ինչպես նաեւ անհարմար էին հետագայում շատ փորձագետներ սկսեցին տարբեր մեխանիզմներ օգտագործելով նվազեցնել փոշեկուլի քաշը: Համեմաելու համար կարող ենք ասել որ առաջին փոշեկուլերը կշռել են մոտ 50 կիլոգրամ , ժամանակի հետ փոխվել է դրանց քաշը հասնելով մինչեւ 4 կիլոգրամի [3]:

Ինքնակառավարվող փոշեկուլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակառավարվող փոշեկուլ ( Self-propelled vacuum cleaner or Robotic vacuum cleaner) սարք որը մաքրում է միջավայրի կեղտը եւ փոշին ինքնակառավարման համակարգով:

Ինքնակառավարվող փոշեկուլների առաջին մոդելները հայտնվել են դեռ 1990ական թվականներին սակայն դրանք ավելի ու ավելի սկսել են կատարելագործվել 2000ականների սկզբին: Առաջին ինքնակառավարվող փոշեկուլը ստեղծել է շվեդական Էլեկտրոլյուքս (Electrolux) ընկերությունը , որը օգտագործելով  Տրիլոբիթ (Trilobite)  արհեստական բանականության ալգորիթմը ստեղծել է սարքը: Սրա արդյունքում սարքը անվանակոչվել է Electrolux Trilobite : Ի սկզբանե այն լավ էր աշխատում բայց ուներ խնդիրներ քանի որ բախվում էր շրջապատում եղած առարկաներին եւ կանգ էր առնում պատերից որոշակի հեռավորության վրա: Դրա պատճառով սարքի արտադրությունը դադարեցվում է:

Դրանից հետո Dyson ընկերությունը հանդես է գալիս իր նոր մտահաղացմամբ  եւ հանրությանն է ներկայացնում  իր նոր DC06 մոդելը, բայց քանի որ դա շատ ծախսեր էր պահանջում այդպես էլ  երբեք մասսայական արտադրության մեջ չմտավ: Սրանից ուղիղ մեկ տարի անց 2002 թվականին iRobot- ը `ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերություն, թողարկեց Roomba- ն: Սա համեմատած մյուսների կարողանում էր հեշտությամբ փոխել ուղղությունը երբ բախվում է խոչընդոտի: Այն լայն տարածում գտավ արագորեն և այլ ընկերություններ վերադարձան ռոբոտացված փոշեկուլի գաղափարին: Roomba- ն մինչ օրս ունի ավելի քան 40 մոդել բոլոր գների սահմաններում:

Դայսոնի DC06 մոդելը

Այս սարքերը արդյունավետ միջոց են առանց ջանք գործադրելու մաքրել կեղտը: Նրանք ծրագրավորած են այնպես որ ինքնուրույն մաքրում են տարածքը, երբ որ  դրա անհրաժեշտությունը կա: Սարքը ունի շատ առավելություններ որոնցից մեկը իր կոմպակտ լինելն է նաեւ  պակաս աղմկոտ են `համեմատած ստանդարտ փոշեկուլների հետ:  Թերություններից մեկը այն է, որ այն ծախսում է ավելի երկար ժամանակ տարածքը մաքրելու համար ի շնորհիվ իր ավելի փոքր չափսերի, նաեւ ասենք որ նրանք աշխատում են միայն հարթ մակերեսների վրա, ինչը, հավանաբար, այսօր նրանց հիմնական թերությունն է:


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. http://www.vacuumcleanerhistory.com/#:~:text=The%20vacuum%20cleaner%20is%20an,can%20also%20clean%20other%20surfaces. Invention and History of Vacuum Cleaners

2. https://www.popularmechanics.com/technology/gadgets/a20973/history-of-the-vacuum-cleaner/ The Messy History of the Vacuum Cleaner

3. https://cosmosmagazine.com/technology/how-do-vacuum-cleaners-work/ How do vacuum cleaners work?

4. http://www.vacuumcleanerhistory.com/vacuum-cleaner-development/history-of-robotic-vacuum-cleaner/    History of Robotic vacuum cleaner.

5. https://www.sciencemuseum.org.uk/objects-and-stories/everyday-wonders/invention-vacuum-cleaner    Invention of vacuum cleaner

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Florencio O Garcia;Vacuum Cleaner Maintenance: How to Fix & Care for The;F O G Publications;1992

2. Leila Berg, Lisa Kopper; Vacuum cleaners;, Methuen Publishing Ltd;1985

3. Tod E Kurt;Hacking Roomba;John Wiley & Sons Publishing; November2006