Մասնակից:Ani Kostandian

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ես Անի Կոստանդյանն եմ, սովորում եմ "Այբ" ավագ դպրոցում։ Տիրապետում եմ երեք լեզուների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Սովորում եմ նաև իսպաներեն և ռումիներեն ու հուսով եմ, որ շատ շուտով այս լեզուներին էլ կտիրապետեմ։ Հետագայում ցանկություն ունեմ սովորել շատ այլ լեզուներ ևս։ Շատ եմ սիրում նկարել, լուսանկարել, պարել և երգել։ Իմ ամենասիրելի զբաղմունքներից են նաև գրքեր ընթերցելն ու ստեղծագործելը։ Նաև կատարում եմ լրագրողական աշխատանքներ։ Թղթակցել եմ որոշ օրաթերթերի և կայքերի։ Ցանկանում եմ նպաստել հայալեզու Վիքիպեդիայի զարգացմանը, քանի որ այն դեռևս շատ աղքատիկ է։ Վիքիպեդիան հարկավոր է բոլորին, հատկապես՝ իմ հասակակիցներին՝ աշակերտներին և ուսանողներին։ Հուսով եմ՝ հաճելին կհամատեղեմ օգտակարի հետ. թե՛ կարևոր աշխատանք կկատարեմ և օգուտ կտամ հասարակությանը, թե՛ փորձ ու շատ նոր գիտելիքներ ձեռք կբերեմ։