Jump to content

Մասնակից:Ani134340/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շատրվանագլուխը ստեղծատգործության հերոսները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովարդ Ռոարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության գլխավոր հերոսը, հիանալի, շատ ազնիվ ճարտարապետ։ Ռոարկն ունի բավակաան մոտ ընկերներ և կոլեգաներ, սակայն միշտ միայն իր վրա է հույս դնում։ Նա բարձրահասակ, հյուծված երիտասարդ էր մոխրագույն աչքերով և յուրահատուկ նարնջագույն մազերով։ Ծնված լինելով աղքատ ընտանիքում՝ երիտասարդն աշխատում է՝ շինարարական գործեր է կատարում, և կարողանում է իրեն ապահովել ավագ դպրոցի և համալսարանի տարիներին։ Նա նույն լրջությունը կիրառում է իր աշխատանքների ժամանակ։ Հարկ է նշել, որ Հովարդը սիրում էր մի աղջկա Դոմինիկ Ֆրանքոն անունով։ Նա պատմության մեջ հանդիսանում է տղամարկկանց իդեալիզացիայի օրինակ՝ աշխարհում յուրահատուկ և հետաքրքիր շենքեր կառուցելով։

Հովարդ Ռոարկը հանդիսանում է պատնության գլխավոր հերոս, և իր պատմությունը հանդիսանում է գրքի հիմնաքարը։ Հովարը երբեք չի շեղվում իր սկզբունքներից։ Այն Ռենդը նրան ներկայացնում է որպես օրինակ, թե ինչպիսի՛ն պետք է լինի տղամարդը։ Հետևաբար, Ռոարկի կերպարը չի զարգանում պատմության ընթացքում՝ իդեալական տղամարդը չի փոխվում։ Չնայած նրան, որ Ռենդն այնքան էլ չէր կարևորում կրոնը, նա հաճախ բնութագրում էր Ռոարկին որպես սրբություն։ Ռոարկը քարոզչություններ չի տարածում, սակայն իր հետևորդների մեջ սերմանում է նվիվարծություն և հիացմունք։ Քեմրոնը, Մելորին, Դոմինիկն ու Ուայնենդը 180 աստիճանով փոխում են իրենց արժեքները նրան հանդիպելուց հետո։ Ինչպես բոլոր քրիստոնեական կերպարների համար գրականությունում, Ռոարկի թշնամիները հալածում են նրան։ Չնայած աշխարհի ատելությանը, Ռոարկն իր կյանքն ապրում է այնպես, ինչպես, ըստ Ռենդի, մարդ պետք է ապրի։

Էլլսուորթ Թուհի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության չարագործը և Ռոարկի թշնամին՝ մարդ ուժի հանդեպ ծարավով, բայց անտաղանդ։ Վաղ տարիքից, Թուհին վերևիվ էր նայում մյուսների ձեռքբերումներին, և ամեն կերպ փորձում էր վերացնել մյուսների տաղանդներն ու նպատակները։ Նա փոքրամարմին, փխրուն թվացող երիտասարդ է, սակայն իր համոզիչ ձայնն ու մանիպուլյացիայի ենթարկելու ունակությունները դարձնում են նրան ուժեղ մրցակից։ Նա անձնուրացությունն ու ալտրուիզմն օգտագործում է իրեն շրջապատող անձանց ցանկացած բան համոզելու համար։ Իր փիլիսոփայությունը կրոնի, ֆաշիզմի և սոցիալիզմի խառնուրդ է, և նա երբեմն նմանվում է ռուս դիկտատոր Իոսիֆ Ստալինին։

Ռոարկին հակառակ, Թուհին մարմնավորում է ամեն վատ մարդկային գիծ, նա ինքը կոռուպցիոն անձնավորություն է։ Ռոարկը երբեք չէր փորձում ընկերներ շահել կամ կառավարել մարդկանց, իսկ Թուհիի ուժը հենց դրա մեջ էր կայանում՝ կառավարել թույլերին։ Թուհիի վատ վարքն առաջացել է այնքան վաղուցվանից, ինչպես Ռոարկի բարությունը՝ նա փոքրուց էր սովորել մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելը, և դա դառնում է արվեստ իր համար այն ժամանակ, երբ նա ավարտում էր համալսարանը։ Մյուսներին նվաստացնելով՝ Թուհին նրանց կարողանում է ստիպել չհավատալ իրենց ուժերին և կարողանում է կառավարել իրենց կյանքը։ Նա քարոզում է անձնուրացություն և անտարբերություն էգոյի հանդեպ, որպեսզի մարդիկ շատ իրարից չտարբերվեն։ Քանի որ Թուհին այնքան էլ տաղանդավոր չէ, նա իրեն ավելի է բարձրացնում՝ մյուսներին ցածրացնելով։ Նրա տակտիկաները նման Իոսիֆ Ստալինի տակտիկաներին։

Դոմինիկ Ֆրանկոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ճարտարապետ Գայ Ֆրանկոնի դուստրն է, ում նուրբ տեսքը, խամր ոսկեգույն մազերը և մոխրագույն աչքերը ծածկում են նրա կարողություններն ու կոպտությունը։ Անհետաքրքիր, ցինիկ և սառնասիրտ լինելով՝ Դոմինիկը հանդիսանում է մազոխիստական հայացքների տեր մարդ։ Չնայած նրան, որ նա սիրում է Ռոարկին և իր հավատները, նա ի սկզբանե փորձում էր ոչնչացնել նրան։ Որպեսզի պատժի ինքն իրեն իր վարքի համար, նա ամուսնանում է Փիթր Կիթինգի, այնուհետև՝ Գեյլ Ուայնենդի հետ։ Դոմինիկի գեղեցկությունն ու ուժը նրան դարձնում են յուրահատուկ կին և Ռոարկի իդեալական լրացումը։ Գրքի սկզբում նա համոզված է, որ աշխարհը քայքայվում է և լավագույնը լինելը գոյատևելու միջոց չէ։ Նա իրեն շրջապատում է այն ամենով, ինչն ատում է, որպեսզի չտեսնի, թե ինչպես է աշխարհը ոչնչացնում այն ամենն, ինչ սիրում է։ Դոմինիկի աչքին միանգամից ընկնում է Ռոարկի տարբերվող բնավորությունը, սակայն նա սկզբից չէր հավատում, որ նա կկարողանա գոյատևել այս անձնուրաց և իռացիոնալ հասարակությունում։

Գեյլ Ուայնենդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի դաժան մեդիա մասնագետ, ով ամեն ինչ անում է՝ շատ ուժ ունենալու համար։ Նյու Յորքի աղքատ թաղամասում ծնված և մեծացած, ինքնուս այս մարդը միշտ ցանկացել է կառավարել ավելի կոռումպացվածներին, սակայն հարստության հետևից ընկնելով՝ նա նույնպես դառնում է նրանց նման։ Նրա՝ մարդկության մեջ հավատը վերականգնվում է, երբ նա հանդիպում է Ռոարկին, ով կոռումպացված չէ, և նա դառնում է Ռոարկի մտերիմն ու ընկերը՝ վերջում նրան դավաճանելով։

Խարիզմատից, ընդունակ և արիստոկրատիկ Ուայնենդը գիծ է գծում Ռոարկի աշխարհի և շրջապատող աշխարհի միջև, և այս բաժանումը դարձնում է նրան գրքի տրագիկ կերպարը։ Ռոարկի նման՝ Ուայնենդն ունի արտասովոր կարողություններ և ուժ, բայց, Ռոարկին հակառակ, նա թողնում է աշխարհին՝ կոռումպացնել նրան։ Երբ նա առաջին անգամ հանդիպեց Ռոարկին, նա միմիայն հետաքրքրված էր հասարակության անցուդարձով։ Նրա երիտասարդական իդեալիզմը կոտրվում է աշխարհի ցինիկության պատճառով։ Ուայնենդն իրեն կարողանում է ապահովել թերթեր վաճառելով։ Աշխարհի հետ այս կապը նրան դարձնում է միզանտրոֆիկ, ձանձրացած և ինքնասպանության հակված։ Սակայն, հանդիպելով Դոմինիկին և Ռոարկին, նրա աշխարհայացքն 180 աստիճանով փոխվում է։ Ռոարկի դատապարման ժամանակ նա փորձում է ամեն ինչ փոխել դեպի լավը, սակայն չի հասցնում։

Ռոարկի դասընկերն, ով ապրում է միայն հայտնի լինելու և մյուսների կողմից բարձր գնահատականի արժանանալու համար։ Քիթինգը լավ արտաքինով և բավականին հաջողակ է, սակայն նա գողանում է իր միակ նորմալ գաղափարները Ռոարկից։ Բարձունքում լինելու համար նա անում է ամեն ինչ՝  ստում է, գողանում, սպանում, և նույնիսկ իր կնոջը՝ Դոմինիկին,

փոխանակում է՝ նոր պրոյեկտի վրա աշխատելու համար։ Նա իր սխալը շատ ուշ է հասկանում և մնացյալ կյանքն ապրում է թշվառ պայմաններում։

Ռենդը քիչ հավանություն ունի Քիթինգի պատմության հանդեպ։ Քիթինգն ամենասկզբում երիտասարդ և գրավիչ ճարտարապետության բաժնի ուսանող էր, և չնայած նա Ռոարկից ցածր էր, նրան կարիերաները տարբեր ընթացք են ստանում։ Գրքի վերջում, Քիթինգը հարբեցող է դառնում՝ արժանանալով նույն բախտին, ինչ տաղանդավոր Հենրի Քեմրոնը։ Եթե Հենրին տառապում էր մյուսների պատճառով, Քիթինգն իր սխալների զոհն է դառնում։ Ուայնենդին հակառակ, ով իր պոտենցիալը չէր զարգացնում, Քիթինգը ոչ մի պոտենցիալ չուներ։ Շատրվանագլխու , կերպարն ընտրում է իր ճակատագիրը, ուստի այն պահից, երբ Քիթինգը դառնում է անազնիվ, նա իրեն մատնում է դժբախտության։

Հենրի Քեմրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոարկի մենթորը, անկառավարելի և ագրեսիվ ճարտարապետ, ով իր կարիերայի ամենաբարձր կետում է գրքի սկզբում։ Ռոարկի նման՝ նա տառապում է հասարակության պատճառով, քանի որ նա սիրում է իր շինությունները, սակայն Ռոարկի պես ուժեղ չէ և իր կյանքն ապրում է դժվար և մահանում՝ դեռ աշխարհի հետ պայքարելով։