Jump to content

Մասնակից:Ani.gevorgyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1990-ական թվականների ճգնաժամը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճգնաժամը Հայաստանում, մարդկանց հայտնի է որպես «մութ ու ցուրտ» տարիներ: Չնայած այն տևել է 3-4 տարի, սակայն այն թողել է խոր ազդեցություն եւ տպավորություն: Այդ տարիները՝ 1992 թ.-ից մինչև 1995թթ, մարդիկ կոչում էին տարբեր ձևերով՝«սոված», «սառը», «վատ», սակայն առավել տարածվածն էր «մութ»-ը: Խորհրդային Միությունից անկախանալուց հետո, Հայաստանը կանգնած էր բազմաթիվ խնդիրներ առջև : Ի լրումն ավերված տնտեսության, առկա էր նաև պատերազմ Լեռնային Ղարաբաղում: Չկար էլեկտրականություն, գազ կամ վառելիք, բնակարանները տաքացնելու համար: Անհնար էր բնական գազի մատակարարումը Հայաստան, քանի որ գազատարը անցնելու էր Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանը փակել էր սահմանը, բոլոր երկաթուղիները չէին աշխատում, Թուրքիան ևս փակել էր սահմանը Հայաստանի հետ: Բացի այդ, տարածքային հակամարտությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև, կարևոր դեր էր խաղում Հայաստանի համար, քանի որ Հայաստանը չէր կարող օգնություն ստանալ Ռուսաստանից Վրաստանի տարածքով: Միակ բաց նավահանգիստը՝ վրացական «Փոթի» նավահանգիստ էր, որը ֆիզիկապես չէր կարող ապահովել Հայաստանը բոլոր անհրաժեշտ իրերով: Չորս տարի առաջ, 1988թ. երկրաշարժից հետո անջատել էին ամենամեծ ատոմակայանը «Մեծամոր»-ը, որը իր հզորությամբ Հայաստանի արտադրվող էլեկտրականության մեկ երրորդն էր կազմում: Հայաստանին մնում էր ամբողջությամբ ապավինել իր ՀԷԿ ռեսուրսներին, ծախսելով երկրի ամենաթանկ բնական պաշարները: Էլեկտրականությունը բնակարաններում մատակարարվում էր մոտ երկու ժամ օրեկան: Յուրաքանչյուր թաղամաս ուներ իր ժամանակացույցը: Կար ևս մեկ մեծ խնդիր, էլեկտրաէներգիայից և գազից բացի: Մարդիկ ունեին մեծ հացի խնդիր: Ամբողջ երկիրը հացի կարիք ուներ: Մարդիկ ստիպված էին երկար ժամանակ սպասել հերթում, քանի որ հաց չկար , և երբեմն հերթը կարող էր ձգվել մի քանի օր:

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

http://hetq.am/eng/news/62353/armenia-the-dark-years-of-independence.html