Մասնակից:Anannajar

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մխիթար Մոս-Մուշեղյանը (անձնագրային անունը՝ Մուշեղ Մովսեսի Մխիթարյան)։ Հայ դրամատուրգ, հասարակական-մշակութային գործիչ[1][2][3][խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթար Մոս-Մուշեղյանը (անձնագրային անունը՝ Մուշեղ Մովսեսի Մխիթարյան) ծնվել է 1995 թվականի մարտի 27-ին, Երևանում, պատմաբանի ընտանիքում։ Վաղ պատանեկան տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել թատերարվեստի և գրականության հանդեպ։ 2008 թվականին կազմավորել է «Մխիթար Մոս-Մուշեղյան» թատերախումբը, որը հետագայում հիմք է հանդիսացել Երևանի «Յանուս» արտիստական թատրոնի կազմավորմանը: Թատրոնը ղեկավարել է մինչ 2015 թվականը, բեմադրելով շուրջ չորս տասնյակ ներկայացումներ մեծահասակների և փոքրերի համար։ 2015 թվականին Մխիթար Մոս-Մուշեղյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության մեղադրանքով, որի արդյունքում վերջինս վայր է դրել «Յանուս» արտիստական թատրոնի ղեկավարի պաշտոնը։ Թողնելով թատերական գործունեությունը ակտիվորեն զբաղվել է գրականությամբ և հասարակական գործունեությամբ[4]։ Հեղինակ է 9 գրքերի («Երբ անցյալն է աղաղակում» բանաստեղծություններ, Երևան-2019, «Բաղրամյան» պատմական դրամա, Երևան-2020, «Կալոդեն․Արյունոտ շուշաններ» պատմական դրամա, Երևան-2020, «Խնամախոս» կատակերգական դրամա, Երևան-2020, «Ճեղքելով դարը» պատմական դրամաներ, Երևան-2021, «Ապրումներ» բանաստեղծություններ, Երևան 2021, «Чтобы сохранить верность» պատմական դրամա ռուսերեն լեզվով, Երևան-2022, «Метаморфозы старого человека» հոգեբանական դրամա ռուսերեն լեզվով, Երևան-2022)։ 2023 թվականի մարտի 27-ին, հեղինակի ծննդյան տարեդարձին լույս տեսավ բանաստեղծությունների երկրորդ «Մենախոսություն» երկրորդի համար ժողովածուն, որի կապակցությամբ իրականացված շնորհանդեսին իրենց տեսաուղերձներն էին հղել հեղինակի գրչընկերները հայկական սփյուռքից և օտարազգի գրչընկերները, այդ թվում Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սիդորովը և Ռուսաստանի գրողների միության միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ժդանով Լուցենկոն։Մխիթար Մոս-Մուշեղյանը անդամակցում է ԱՄՆ հայ գրողների և լրագրողների միությանը, Կալիֆորնիայի հայ գրողների միությանը, Երգիծաբանների համահայկական միությանը, Ռուսական բանաստեղծների միությանը։ Հանդիսանում է Մշակույթի գործիչների միության, Հայ դրամատուրգների միության, Հյուսիսային Ամերիկայի գրողների միության պատվավոր անդամ, Ավստրալիայի Ռուսական գրականության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (ապրիլ 2022), ակադեմիկոս (հոկտեմբեր 2022), Գրականության և աևվեստի զարգավման միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավարն է, Ավստրալիայի Ռուսական գրականության միջազգային ակադեմիայի մրցութային կազմկոմիտեի նախագահը Հայաստանի և Արցախի Հանրապետություններում։ Ուկրաինայի հասարակական պարգևների կոմիտեի կողմից արժանացել է «Մշակութային դիվանագիտություն» մրցանակի։ 2022 թվականին Կալիֆորնիայի հայ գրողների միության «Հայ գիր» ամենամյա մրցույթի շրջանակներում արժանացել է «Տարվա լավագույն դրամատուրգ» կոչման, Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի կողմից արժանացել է «Լավագույն ռուսալեզու հայկական պիես» մրցանակի։ Հայաստանյան և արտասահմանյան Ժամանակակից գրականության շուրջ չորս տասնյակ մատենաշարերի համահեղինակ է։ Մոս-Մուշեղյանի առաջարկով և խմբագրությամբ Կալիֆորնիայի հայ գրողների միությունը և Հայ դրամատուրգներիի միությունը թողարկել են ժամանակակից դրամատուրգիայի մատենաշարեր (յոթ հատոր)։  Մոս-Մուշեղյանի առաջարկով և խմբագրությամբ Հյուսիսային Ամերիկայի գրողների միությունը հրատարակել է յոթ երկրների ժամանակակից ռուսալեզու դրամատուրգների պիեսներն ամփոփող «Современная драматургия» ժողովածուն։ Մոս-Մուշեղյանը պարբերաբար հանդես է գալիս ժամանակակից մշակույթի հիմնախնդիրներին առնչվող հոդվածներով, վարում հարցազրույցներ, գրում առաջաբաններ։ Հանդիսանում է մի շարք ժամանակակից համահեղինակային մատենաշարերի, ինչպես նաև հեղինակավոր գրողների (Ռուբեն Մարուխյան, Գևորգ Սարգսյան, Բյուրեղիկ Մնեյան, Գայանե Աղաքարյան․․․․) գրքերի խմբագիրը։ 2022 թվականից Երգիծաբանների համահայկական միության խմբագիրն է։ 2023 թվականի ապրիլին նշանակվել է Մշակույթի գործիչների միության միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ։ 2023 թվականի ապրիլի 12-ին "Ֆիդայիներ" ՌՀԲՀԿ-ի կողմից պարգևատրվել է "Մարշալ Բաղրամյան" մեդալով[5]։

Ունի երկու զավակ։

  1. «Посол культуры». www.avangard.am. Վերցված է 2023-05-16-ին.
  2. «РАССЕКАЯ И СШИВАЯ ВРЕМЕНА». golosarmenii.am. Վերցված է 2023-05-16-ին.
  3. «ВМЕСТЕ МЫ СДЕЛАЕМ БОЛЬШЕ». golosarmenii.am. Վերցված է 2023-05-16-ին.
  4. «Մշակույթի գործիչների միություն». 2023-05-06. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Blogger». accounts.google.com. Վերցված է 2023-05-16-ին.