Մասնակից:Am.17

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
     ՍՈՒԽԱՆԻ                                        
   Սուխանի պարսկերեն նշանակում է գիտուն,բանիմաց։Աբել Չոլախյանի աշուղական անունն է։Սուխանու մասին ոչ մի գրավոր տեղեկություն չի պահպանվել,միայն կան, կցկտուր տվյալներ և թուրքերեն հորինված երգեր։ 1924 թվականին այդ երգերը գրի է առել աշուղի Հակոբ եղբոր թոռը՝ Պողոս Աբելյանը։ Դրանք այժմ պահվում են Ախալքալաքի գավառագիտական թանգարանում։
      Սուխանին ծնվել է Էրզրունի Պալլի–Մակիփ գյուղում 19–րդ դարի առաջին կեսերին, չքավոր գյուղացու ընտանիքում։ 1830 թվականի մասսայական գաղթի ժամանակ այս գյուղի բնակիչները գալիս են Ջավախք և բնակություն հաստատում Գումբուրդու գյուղում։
   Սուխանին Պուլսում սովորել է նշանավոր աշուղների մոտ և երգեր է հորինել թուրքերեն և պարսկերեն լեզուներով, հայերեն ոչ մի երգ չի գրել։ Աշուղը պատանի հասակում մայրենի լեզվով գրել–կարդալ է սովորել, ունեցել է իր երգերի դավթարը, որը, սակայն, չի պահպանվել։
   Ավանդաբար մինչև մեր օրերը հասած տեղեկություննեի համաձայն Սուխանին իր գերազանց ընդունակությունների  և աշուղական բարձր արվեստի շնորհիվ եղել է պարսկական շահի պալատական երգիչներից մեկը։
    Սուխանին հիմնականում ստեղծագործել է սիրային երգեր, սակայն սոցիալական անարդարությունները, ինչպես նաև ազգային հալածանքները նրան շատ են հուզել, և նա երգերի միջոցով բողոքի ձայն է բարձրացրել։
   Աշոտը ամուրի կյանք է վարել, չի ամուսնացել։Մահացել է Գումբուրդու գյուղում անցաց դարի վերջերին։
   Սույն ժողովածուում զետեղված է Ա․ Կարապետյանի՝ թուրքերենից թարգմանված մի քանի երգ։
   Այդ երգերից են՝ «Սիրուհի», «Բազմության մեջ», «Ի՞նչ անեմ․․․», «Ով մատաղ լինի»։
                       Սիրուհի
             Թագավորի ցեղ ես, ով սիրուհի՛,
             Թագուհի լինելը քեզ լավ կսազի,
             Ձայնդ քաղցր, կաթ է հոսում շուրթերիցդ,
             Ասա, թե ես ինչպե՞ս դիմանամ քո նազին։
           
             Առանց թագի թագուհի ես անթերի,
             Գրավել ես, կործանել ես շատերին,
             Դեռ չբացված կոկոն վարդ ես, ով փերի՛,
             Հեյրան եղա բարակ մեջքիդ, ծամերիդ։
             Զար ռեհան, նարգիզ ու կարմիր լալա ես,
             Ծոցդ մի դրախտ է, դու լուսնի փայլ ես,
             Սուխանու համար էլ սոսկալի ցավ ես,
             Խնայիր գուսանիդ, ապրում եմ հազիվ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]

  1. Դ․Վ․ Բագրատունի «Ջավախքի գուսանների երգեր»,Թբիլիսի 1987